Your research : 33 Results for նէ

Entries' title containing նէ : 55 Results

Definitions containing the research նէ : 904 Results

Շուշան, աց

• ՓՈԽ.-Հայերէնից է փոխառեալ քրդ. շու-շան, ինչպէս գտնում եմ Աւետարանի թարգ-մանութեան մէջ (Պօլիս 1872). Պր նէռըն լը շուշանա տէշդէ (Հայեցարուք ի շուշանն վայ-րենի). Մտթ. զ. 28. Մէզmքըն լը սէր շուշանէ (Հայեցարուք ընդ շուշանն). Ղուկ. ժբ. 22 նոր վրաց. მუმანი շուշանի «ծաղիկը», որ գործածում է Գրիշաշվիլի, Զվելի քալաքիս բոհեմա (հաղորդեց Գ. Ասատուր)։


Պենտաթղոս

• -Յն, πένταϑλον «հնգամրցանք». ոլիմ-պիական մի խաղ, որ ունէր հինգ մաս. այն է՝ վազք, ըմբշամարտ, կռփամարտ, ոստում և շրջանակ նետել». կազմուած է πέντε «հինգ» և ὰϑλος «մրցանք» բառերից. սրանից է πένταϑλος «հնգամրցանքի մասնակցող կամ յաղթականը»։-Հիւբշ. 371։


Փնթի

• =Կազմուած է հյ. փին «աղբ» և թի բա-ռերից, իբր «աղբի թի». այսպիսի պատկե-րաւոր բացատրութիւններ սովորաևան ևն ժողովրդական լեզուի մէջ. հմմտ. Պօլսի ար-դի հայ ժողովրդական բարբառով՝ քաքի քիւրէք (թրք. kurek. «թի», որով ամբողջը փին-թի), հարկաւորի կամ գործարանի կամ քէնէֆի (թրք. kenef «արտաքնոց») աւել (որ է «արտաքնոցի աւել»). ևն. այս ձևերը գոր-ծածւում են իբր ածական կամ մակդիր, «կեղտոտ, անպիտան, զզուելի» և նման իմաստներով։ Յատկապէս մեր փնթի բառի նազմութեան համար կարևոր է յիշել Ղրբ. փնթիփարախ «կեղտոտ, փնթի» ձևը, ուր փարախ կարող է կապուել միայն փին «աղը» բառի հետ (իբր թէ «ախոռի աղբի թի»)։-Աճ.


Օ՛ն, Օ՛ն առ, Օ՛ն առեալ

• «աղէ՛, շո՛ւտ, հա՛յդա» Մրկ. ժդ. 42. Յհ. ժա. 16. ժդ. 51. Ոսկ. յհ. ա. 1. որից օ՛ն առ, օ՛ն առեալ «դե՛հ, հա՛յդա» Ոսկ. մտթ. (ստէպ), Եւս. քր. օն անդր «չէ՛, ամենևին ոչ, քա՛ւ լիցի» Ոսկ. յհ. ա. 3, 37, բ. 13. Պիտ. փիլ. լին. օն անդր, օն իսկ «անմիջա-պէս, տեղն ի տեղը» Արծր. Եպիփ. ծն. և թաղմ. օն և օն «Աստուած ինձ ալսպէս այնպէս անէ» (երդման ձև) ՍԳր. (սրանից է ծագած օնսայ «երդումն» Բառ. երեմ. էջ 336). եթէ օն, թէ օն «թէ այսպէս և թէ այնպէս» Կոչ. քանիօն «որչափ» Սղ. լը. 5. Յոբ. ժգ. 23. Եւս. պտմ. Մծբ. Սեբեր.։

• «մի տետակ չափ է». նորագիստ բառ, որ մէկ անգամ գործածում է Վստկ. 179՝ ձիթենու հաստութիւնը ցոյց տալու համար. «Լաւ տունկն ի մեծութիւն և ի հարստու-թիւն առնէ, որ զերդ աւն մի չափ լինի»։