Your research : 70 Results for ուս

Entries' title containing ուս : 494 Results

Definitions containing the research ուս : 1952 Results

Շռատ

cf. Միզագրաւ.

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.


Շրէշ

s.

cf. Շռէզ;
glue, gluten.

• -Պրս. *širēš ձևից, որի դէմ ունինք պրս. siris, sirišem «շրէշ, սոսինձ», ինչպէս նաև պրս. [arabic word] č̌ares, քրդ. ciriz, čiriš, աֆղ. sarēš «սոսինձ». փոխառութեամբ թռօ. [arabic word] čiris, արաբ. ❇ [arabic word] Sīras (Կա-մուս. թրք. թրգմ. Բ. 250), արևել. թրք. [arabic word] širis, ուտ. շիրիշ, ռում. čiriz, հունգ. csiriz «շրէշ»։ Իրանեան ձևերը ծա-գում են sris արմատից. հմմտ. զնդ. sraeš-«կպիլ, փակչիլ», սանս. çliš, çris «կպցնել, միացնել, փակցնել», պրս. [arabic word] sīris-tan «զանգել, թրել (խմոր ևն)», ❇ sirist «խառնուածք կամ բնութիւն» [arabic word] sirišagar «հաց շաղւող, խմոր շինող», պհլ. sristan (Horn § 732, Հիւբշ. Persische Stud 75)։

• Նախ ԳԴ դրաւ պրս. չէրիյշ ձևից։ ՆՀԲ նոյն ընդ թրք. չիրիշ «շրէշ», բիրիշ «ա-ղիք»։ Արդեօք կապ ունի՝ այստեղ ասուր. šurus, šuršu «բուսական մի ար-մատ» (Delitzsch, Assyr. Handwb. 693)։


Շրուշակ, աց

s.

nose-baud;
twitch;
bridle;
cf. Շրուշանակ.

• (որ և շրոշակ, շրօշակ) «սանձ. յատկապէս ձիու քթի վրայի կապը» Եփր. ծն-էջ 52. Կնիք հաւ. էջ 300. Վանակ. յոբ. Սարկ. քհ. (Սոփերք, հտ. Գ. էջ 45), Վրդ. լս. 62 (գրծ. շրուշակաւ), Վրք. հց. ա. 35. Անան. թրգ. 12. (երբեմն նաև Դ. թգ. եթ. 28 ւուս-անցքի վրայ՝ իբրև բացատրութիւն կարթ բառի)։ Նո՞յն է արդեօք նաև շրօշակ, շրուշա-նակ «վզի ջղերը կամ յօդերը». (Ոչ պարա-նոցին շրօշակք առ պճղանցն խառնուածսն մուռրեալք զտեղի խնդրէին. Եպիփ. յար. մեռ. կամ ըստ Ճառընտ. Ոսկ. յեզեկ. Ոչ պա-րանոցին շրուշանակքն)։ Սխալմամբ շփոթ-ուած է շօթ բառի հետ. հմմտ. Եհան ընդ ռնգունս նորա զշրօշակս և զկարկանդակս. Վկ. արև. (Սոփերք, Ի. 74), որ էջմիածնի տպագրութեան մէջ (էջ 23) ունի զշաւթս ձևը

• Պատահական նմանութիւն ունի ա-րաբ. [arabic word] šars «անասունը սանձով քաշել» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 250)։


Ոզնի, նւոյ

s.

hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. og'hinio->*'ոզինի ձևից. սրա դէմ քոյր լեզուներն ունին eg'hi-արմատաձևը. հմմտ. յն. ἐχῖνος, հհիւս. igull, անգսք. igil, igl, il, հբգ. igil, գերմ. lgel, հոլլ. egel, հսլ. jezi, ուկր. ǰiz, ǰizák, պո-լաբ. jes, լեհ, jež, հռուս. ожъ, ожикъ (նա-խաձայն օ՝ մեր բառի պէս), ռուս. εxτ, լիթ. ežys, լեթթ. ezis, փռիւգ. εζις (եմա՛ ἔι︎) «ոզնի». (Petersson, Ar. u. Armen. Stud. 63 սրանց հետ է կցում նաև օսս. uzun, uzjn «ոզնի»)։ Նախապէս այս բոլորի արմատի դնում էին հնխ. eg'h-«խայթել», բայց այժմ այս կարծիքը չի ընդունւում (Pokorny 1, 115, Walde 42, Kluge 228, Trautmann 73, Ber-neker 267, Boisacq 302)։-Հիւբշ. 481։

• ՆՀԲ յիշում է ռուս. և յն. ձևերը՝ ա-ռանց նմանութիւնը նշանակելու։ Böt-tich. ZDMG 1850, 367 և Arica 34, 22 փռիւգ. ἔ́έουανοῦν (մեկնուած է ἐχιναλωπης ոզնաղուէս) բառի առաջին կէսի և 7A. πανοί յատուկ անուան հետ։ Pictet KZ 6, 186 և Orig. ind. 1, 453, 454 իրար է կցում յն. ἐχῖνος, գերմ. lgel, սանս. a-hina «մեծ օձ» և միւս կողմից ոզնի= սանս. ahi «օձ»։ Պատկ. Изсльд. 20 յն. ἔχῖνος, ձևի հետ։ Հիւբշ. KZ 23, 25 ունի ուղիղ մեկնութիւնը և հանում է հնխ ag'hanya ձևից։ Justi, Dict. Kurde էջ 350 քրդ. kusi հոմանիշին է կցում հյ, կոզնի ձևը։ Հիւնք. յունարէնից է հանում. Karst, Յուշարձան 404 սումեր. eššu, issu «ցորենի հասկ»։ Պատահական նը-մանութիւն ունի չեչէն. zu «ոզնի»։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ողոգոմեան, ենի

s.

Palm-Sunday.

• = Յն, εύλογημένη «օրհնեալ, բարեբանեալ» բառից, ակնարկութեամբ Մրկ. ժա. 9 և Ղկ. 4թ. 38՝ ευλογημένοσ ό ἐρχόμενος ἐν ὅνόματι Ko-ρίου-Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն. (այս-պէս էին փառաբանում Քրիստոսին՝ Երուսա-ղէմի տաճարը մտած ժամանակ)։ Ըստ այսմ հյ. լաւագոյն գրչութիւնն է ողոգոմեն և սեռ. ողոգոմենի ձևի վրայից կազմուած է ողո-գոմեան, իբր թէ -եան մասնիկով։ Թարգ. մանաբար ունինք բարեբանութիւն. հմմտ. Եփր. արմաւ. 45 «Ի գալուստն Փրկչին յԵրու-սաղէմ և ի սուրբ տօնն բարեբանութեան»։-Հիւբշ. էջ 368։


Շոգ, ոյ

s.

solar heat, hot vapour.

• ՓՈԽ.-Քրդ. ❇ šοq «տաք» (Justi, Dict. Kurde, էջ 264 բառս կցում է արաբ. [arabic word] šavq բառին, որ ըստ Կամուս, թրք. թրգմ. Բ. 938 նշանակում է «ցոլք, փայլ» և չունի «տաքութիւն» նշանակութիւնը)։


Շոգմոգ, ի, աց

s. adj.

tale-bearer, tell-tale, backbiter, informer, slanderer;
tale-bearing, slanderous.

• =Կրկնուած է *շոգ պարզական արմատից. որ այլուստ անծանօթ է։-Աճ.


Շող, ոց, ից

s.

ray, flash of light, beam;
—ս արձակել, to emit or throw out rays, to beam.

• (յետնաբար ի, ո հլ.) «արևի ճառա-ռայթ, նշոյլ, ցոլք» Բ. մկ. ա. 22. Ես. լր. 8, Ագաթ. Եզն. «լուսաւոր, փայլուն» Ոսկ. եբր. Վեցօր. 115. «տաք» Վստկ. 17. Սմբ. պտմ. 70. Տաթև. հարց. 211, որից շողալ «փայլիլ, զոլալ» Նաւ. գ. 3. Յոբ. թ. 23. Ոսկ. ես. Եփր. թգ. Ագաթ. Սեբեր. «լոյսի մէջ երևիլ» Եզն. Սեբեր. Վեցօր. էջ 161, 179 (ՀԱ 1913, 135) «երևիլ» Ոսկ. փիլիպ. 412, Եփես. 868. շո-ղանալ «սաստիկ տաքանալ» Մանդ. Յայսմ շողացուցանել Ագաթ. Եւս. պտմ. Բուզ. Սե-բեր. Ոսկ. ես. շողաւոր Կորիւն. շողային «տաք» Աբր. կրետ. 66. շողսիրտ «տաքարիւն, կրքոտ, զայրացած» (չունի ԱԲ) Անսիզք 35 շողհաց «մատաղի յատուկ մի տեսակ հաց» Սմբ. դատ. 60. շողկտացուցանել «հայելին արևի դէմ ցոլացնել» Վստկ. 73. շողրեցուցա-նել «մի քիչ տաքացնել» Վստկ. 215. կրկնու-թեամբ՝ շողշողիլ «փայլփլիլ» Նար. խչ. լող-շողենի «փայլուն» Նար. տաղ. նոր բառեր են՝ լուսաշող, ամպշող, շողշողուն ևն։ Այստեղ են պատկանում նաև նշող, նշոյլ ձևերը. ո-րոնց վրայ տե՛ս առանձին։

• Այվազովսքի, Յղ. հնչման 16 տճկ. շէօլէ «շող» (իմա՛ արաբ. [arabic word] su'lā «բոց, նշոյլ»)։ Canini, Et. etym. 182 սանս. çuč̌ «փայլիլ»։ Տէրվ. Մասիս. 1881 մայիս 5 ցոլանալ բառի հետ յն σγελλω, լտ. calere, calor։ Նոյն, Նախալ. 115 կասկածով սանս. cur, զնդ. xvarəta «փայլ», գերմ. Schwuel «գոլ» ձևերի հետ՝ հնխ. svar «վառիլ, այրիլ» ար-մատից։ Հիւնք. լտ. sol «արեգակ» ռա-ռից։ Bugge IF 1, 441 սանս. sčandra-յետնաբար čandrá «փայլուն, լուսին» և հյ. շանթ ձևերի հետ։ Patrubány IF 14, 55 հնխ. kelē արմատից՝ լտ. calere, ւեթ. šilaū «տաքանալ», հգերմ. lāo։ Գաբրիէլեան, ՀԱ 1909, 222 նոյն ընդ շոգ։ Karst, Յուշարձան 427. օսմ. yəl-də-rəm «փայլակ», yəl-tramaq «կայծա-կել», ույգուր. yola «ջահ, լոյս», չաղաթ. žili čili «տաք» բառերի հետ։ Peterssor LUA 1915, 3 և 1916, 47, Ar. u. Arm. Stud. 94, որից և Pokorny 1, 368 հնխ. k'eu-«փայլիլ, պայ ծառ» արմատի տակ հմմտ. հյ. շուք, շա iթ, սանս. çvah «վա-ղը», զնդ. surəm «առաւօտը կանուխ», սանս. çona-«կարմիր» և այլն։


Շոր, ից

s.

cloth;
vest, dress.

• (յետնաբար ի, ո հլ.) «հագուստ» Տա-թև. ձմ. ձդ. Յայսմ. յնվ. 2. Առաք. պտմ. 456. Մխ. ապար. Մին. համդ. 56. Սիմ. ա-պար. 160. որից կեղտաշոր «քուրջ, կեղտոտ շոր» (նորագիւտ բառ) Յայսմ. ապր. 16 շորեթափիլ «հագուստները վրայից ընկնիլ?» Ոսկիփ. Վրդն. առ. 60. շորեղէն Ես. պտմ. 42. ոտաց շոր կամ ոտնաշոր «կանացի վարտիք» Զքր. սարկ. Բ. 82, 88։

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։


Շորիկ

adj.

giddy-pated, wandering.

• . մէկ անգամ գործածում է Բուզ. դ. 20. «Այն բանքն յունկն զօրավարին Պարսից հասանէին ի բերանոյ շորիկն շոգմոգն տի-րանենգն Փիսակայ». բուն նշանակութիւնը անստուս է. մօտաւորապէս միայն երևում է որ անարգական ածական է։


Շուկատ

adj.

fraudful, low, base, ignoble.

• «շառլատան». մէկ անգամ ունի Եւագր. 94. «Դևն չարութեան... ընդ երեսս խնդայ... շուկատ է ի ծածուկ թռուցեալ ի վե-րայ անձանց վաստակասիրաց և զվաստակսն զոր գործեն, ի նմին որսայ». Սարգիսեան գրում է շուկատէ (իբր բայ) և «շուկատէ ի ծածուկ թռուցեալ» բառերի դէմ յունարէն բնագրում գտնում է ἐφάλλετ ὄέέως! «Ի վերայ յարձակի նրբամտութեամբ». ուստի աւելի յարմար էր դնել շուկատ «նրբամիտ, խորա-մանկ»։ Հին լծ. մեկնում է «տկար», լս. լծ. «սուր և արագ»։ Յետնաբար գտնում ենք գոր-ծածուպծ նաև Կոստ. երզն. 158 «Նա ւառնու յիսնէ խրատ, միտքն է ի դուրս՝ զօրն ի շու-կատ»։-Գրուած է շոկատ Սասն. 17 (ձագ մի շոկատ)։


Շումրայ, ից

s.

wild fennel.

• ՆՀԲ-ի գործածած ձեռագրի մէջ գըր-ուած լինելով ղումրայ, ՆՀԲ յիշում է այս ձևով և ուղղում է շումրայ, իբր «ռմկ. շիւմրէ»։ ՋԲ և ԱԲ ունին շումրայ։ ՀԲուս. § 2354 շումրայ, իսկ § 2369 լուրմրալ։ Lag. Armen. St. § 1709 ասորերէնից է դնում։ Հիւբշ. 273 ծանօթ չլինելով բա-ռիս Վեցօրէից մէջ գործածութեան, հա-մարում է յետին և դնում է արաբական փոխառութեանց շարքը՝ փխ. ասորերէ-նի։


Շուն, շանց

s. fig. ast.

dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.

• , ն հլ. (սեռ. շան, շանց) «շուն» ՍԳր. փխբ. «պոռնիկ կին, շնացող մարդ» ՍԳր. (իմաստի զարգացման համար հմմտ. ռուս. և լեհ. suka «էգ շուն» և պոլաբ. seukō «բոզ»). ածանցման մէջ մտնում է երկու ձե-ւով. 1. լն-. ինչ. շնալ «անխտիր խառնա-կիլ» ՍԳր. շնաբարոյ Ա. թագ. իե. 3. Կիւրղ. թգ. շնաբերան Բուզ. շնագլուխ Եւս. քր. շըն-կնճիթ Ոսկ. մ. ա. 4. շնութիւն ՍԳր. շնջրի Վեցօր. յետնաբար ռմկ. յգ. շնուի «շներ». որ մտած է նաև Եւս. պտմ. (լաւագոյն ձձ. ունին շունս. տե՛ս ՀԱ 1911, 693).-2. շան-. ինչ. շանագլուխ Եփր. թգ. շանազգեաց Ա. գաթ. շանաճանճ ՍԳր. շանի «շան կերակուր» Ոսկ. մտթ. Ա. 736 (հմմտ. ՀԱ 1913, 346) շանսխուր «պոռնկութեան վարձք» Օր. իգ. 18 ևն։ Նոր բառեր են շնագալլ, շնախտ, ընախ-տաբոյժ, շնականութիւն, շնատամ ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. k'uón-ձևից, սեռ. k'unós. սրանց ժառանգներն են վեդ. çuva, çuvan-, սանս. çvá, çván-(սեռ. çunas) զնդ. spā (սեռ. sūnō), թոխար. ku, յն. ϰον (սեռ. ϰονος), լտ. canis (ֆրանս. chien և. տալ. cane, ռում. cáne), հհիւս. hundr, գոթ. bunds, հբգ. hunt, գերմ. hund, անգլ. hound. հոլլ. hond, լիթ. szն (կարդա՛ šuō, սեռ. szuns). լեթթ. suns, հին պրուս. sunis, ռուս. լեհ. suka («էգ շուն». իսկ ռուս. coбакa փոխառեալ է թերևս մարերէնից՝ Սկիւթացոց միջոցով), հիռլ. cն (սեռ. con), կիմր. ci, կորն. ki, բոլորն էլ «շուն» նշանակութեամբ (Walde 122, Trautmann 310, Boisacq 541, Ernout-Meillet 138, Pokorny 1, 465)։ Իռա-նականում -ka մասնիկի յաւելումով ձևացած է՝ spaka, որից մար. σπάϰα (τὴν ϰύνα ϰαλέουσι σπάϰα Mῆδοι «զշուն կոչեն Մարք՝ սպակա» Հերոդ. 1, 110) և յգ. σπάϰαδες Հեսիւք., պրս. ❇❇sag, պհլ. sak, sag, քրդ. seh(=se), յգ. san, աֆղ. spai (Horn § 743)։ Հայերէնի մէջ շ համապատասխանում է հնխ. k'i ձևին. այս մասին եղած ընդարձակ վիճաբանու-թեանց վրայ տե՛ս Osthoff-ի մենագրութիւնը շուն բառի մասին՝ Etym. Parerga 1. 199-278, մանաւանդ էջ 229-240, Pedersen Նը-պաստ, էջ 6 և վերջին անգամ Lidén, Յուշար-ձան 381-8։-Հիւբշ. էջ 480։

• Հներից Տաթև հարց. էջ 220 «շողո-քորթելու» պատճառաւ այսպէս կոչուած. Klaproth Asia pol. 102 սանս. šuni լեթթ. լիվ. suns, Mémoires 1, 437 սանս. chouni «էգ շուն» ձևի հետ։ Ին-ճիճեան, Հնախօս. Գ. 21 շնթել բայից։ Ուղիղ են մեկնում ՆՀԲ և Peterm. 22, 39 համեմատելով յն. լտ. սանս. ձևերը։ Windisch. 19 շ լծորդով սանս. cun=հյ. *սուն ձևից։ Capelletti, Armenia, թարգմ. Արշալ. արրտ. 1842, 108 շնթե բայից։ Pott, Kurdische St. ZKM 1842 17 սանս. çwan, çuan, աֆղան. spey, քրդ. sah ևն։ Ուղիղ են նաև Böttich, ZDMG 1850, 359, Arica 66, 66, Lag. Urgesch. 736, Müller SWAW 38 577 Pictet 1, 377, Justi, Zendsp. 303, Տէրվ. Altarm. 20, 63, Նախալ. 75, Երկրա-ռունտ 1884, 101, Մասիս 1882 յուլ. 24, Լեզու 160, Հիւբշ. KZ 23, 17, Arm. Stud. 46, Bopp Gram. comp. 1, 397 ևն։ Ebel BvS 8, 368 *շուան կամ *շովան նա-խաձևից է դնում։ Lag. Arm. Stud § 1710 զնդ. xšapaуaona «գիշերաշըր-ջիկ» (իբր շան տրուած ածական)։ Bug-ge, Etr. u. Arm. 31 ետրուսկ. culs'u «մահու աստուածուհին» մեկնում է հլ. կուլշուն «կլանող շուն»։ Հիւնք. շուն «անասունը» յն. լտ. ձևերից, իսկ շուն

• ՓՈԽ.-թրք. ❇ [arabic word] oš-οš «շուն կան-չելու ձայն» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 276) և ❇ ošt «շուն վռնտելու ձայն» (հյ. օ՜շտ)։ -Բայզ լազ. tcuna «էգ շուն», որ ունի Ere-kert, Die spr. d. kauk. Stam. թ. 191, երևի թէ սխալ է և նշանակում է միայն «էգ». հմմտ. թ. 346 tcuna-cxeni «էգ ձի»։


Շուշմայ, ից

s.

sesame.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կնճիթ, սուսամ և սուսամի ձէթ» Շնորհ. ընդհ. տպ. Եմ. էջ 97. Սանահն Վստկ. 172. Բժշ. գրուած է նաև շուշմա, շուշ-պա, շուշմուշ։ Սրանի՞ց է արդեօք շուշմաուկ «տուղտ» ՀԲուս. § 2366։

• = Ասոր. [syriac word] šūšmā «սուսամ», որի հետ նոյն են ն. ասոր. ššmā, արաբ. ❇ simsim, sumsum, թրք. susam (որից է. բուլգար. սերբ. susam, ալբան. susam), յն. σησάμη (Boisacq 862), միջ. յն. σέμοεμ. ւտ. sesama. sesamum, գերմ. sesam. ֆռանս. sésame, ասուր. šamasšammu նոյն նշ. (Muss-Arnolt, Ass. Handwb, էջ 1064) ևն. Բոլորի աղբիւրն է եգիպտ. semsemt=խպտ. semsem «սուսամ, sesamum indicum L» (Seidel, Մխ. հեր. § 226)։-Հիւբշ. 314։


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

• «տարակուսած, երկբայող». ունի միայն ԱԲ, որից անշուշտ «հաւաստի, ստոյգ, անսուտ» ՍԳր. Ագաթ. արևիշուշտ «ապե-րախտ» Ոսկ. մ. գ. 3։


Շուշտակ, աց

s.

handkerchief;
hairband;
— աբեղայ or վարդապետ, a widowed priest.

• ԳՒՌ.-Մկ. Ջղ. շուշտակ «կանանց գլխի ծածկոյթ» (նոյնը նաև Վն. և Երև. իսկ Կմխ. «լուսնի մահիկի նման կանացի գդակ»)։


Շուշփայ, ի, ից

s.

fine linen;
altar napkin, corporal.

• , ի հլ. «սկիհր մաքրելու կամ ծածկելու շոր, սրբոց մա-ռունքների պատանք» Մաշտ. ջահկ. որից շուշփայական (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 637 (Որպէս ի ձեռն զգեստու ի վերայ ուսոցն շուշփայական հանդերձիւքն)։


Շուտ

adj. adv. s. med.

adj. adv. cf. Շոյտ;
s. med. pimple, pustule.

• . անյայտ մի բոյս. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 2368։


Շուրթն, շրթան, շրթունք, թանց

s. fig. med.

lip;
edge, orifice;
tongue, word, mouth;
lip;
վերին —, upper-lip;
ստորին —, under-lip;
նուրբ, ուռոյց, թաւ, կարմրերփեան —, small or thin, swelled or blubber, thick, rosy lips;
ունել լայնշի, շրջեալ, բոլորածիր շրթունս, to have flat, turned up, well-formed lips;
— գետոյ, river-side.

• =Նոյն է շուրջ բառի հետ և երկուսը միա-ին ծագում են շուռ արմատից. տե՛ս շուրջ։

• Տէրվ. Նախալ. 70 նոյն է դնում շուրջ բառի հետ։ Հիւնք. պրս. շէրիյթ, թրք. շէրիտ «ժապաւէն, լար»։ Patrubány ՀԱ 1908, 213 հնխ. k'êuo-«ուռչիլ» արմա-տից։ Lidén IF 44, 191 իսլ. hváptr «ծը-նոտ ռեռան», պրս. sufra «սրբան». suftan «ծակել», ռուս. svepet «փեթա-կի ծակը»։


Պապկայ, ից

s.

parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.

• = Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։


Պապունիճ

s. bot.

s. bot. camomile.

• , որ և բա-բունաճ, բաբունին «երիցուկ բոյսը, թրք. փափաթիա, ռուս. ռամաշկա» Անյ. պորփ (լս.). Բժշ. Մխ. հեր. գրուած պապունէն Վստկ. 79։


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

• ԳՒՌ.-Արմատական ձևով ունինք պառակ Հմշ. «ձիու գաւակ», Ղրդ. «արեդդէմ, արև առնող տեղ», Խտջ. (բառագ) «լեռան կամ արտի թեք կող», Ալշ. Մշ. (պառեգ) «մէջք», պառիկ Բլ. Բղ. Մշ. Նբ. Զրս. Վն. «կռնակ, թիկունք. 2. լեռան կող, բլուրի լանջը, հակ, եալ դիրքով տեղ», որ և յիշում է Բառ. երեմ. էջ 265 պառակ ձևով և «ղըռ, անջըդի տեղ, պրակ կամ չորային» նշանակութեամբ։ Սրա-նից է պառակաքեղ Գոր. «լեռների վրայ բուսնող մի տեսակ բոյս» (հմմտ. քեղա-կա-րոս, ազատ-քեղ)։-Պառկիլ բայի գւռ. ձևերն են՝ Ջղ. Վն. պառկել, Ախց. Մկ. Շմ. Կր. պառկիլ, Երև. պարկէլ, Տփ. պարկիլ, Ալշ. Մշ. պառգել, Սչ. բառգել, Ակն. Զթ. Պլ. Ռ Սեբ. Սվեդ. Տիգ. բառգիլ, Ննխ. բառգէլ, Ասլ. բառգէ՝լ, Հմշ. բառգուշ, Հճ. բարգել։ Նոր բառեր են պառկամաշ, պառկան, պառկման, պառկոտիլ, պառկուկ։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պասկուճ

s. zool.

s. zool. gryphus, condor.

• ՓՈԽ.-Վրաց. მახკუნჯი պասկունջի կամ უახკηნჯი փասկունջի «կորճ, ֆր. griffon, ռուս. rpифъ» (նմանութիւնը յիշում է նախ ՆՀԲ)։ Այս բառը երկու անգամ միայն գոր-ծածուած է վրաց մատենագրութեան մէջ (տե՛ս Մառ ИАН 1918, էջ 2083) և անշուշտ հայ բնագրից է տառառառձուած։


Պասուք, սքոյ

s.

great thirst.

• , ո հլ. «պապակ, սաստիկ ծա-րաւ» Մծբ. Վրք. հց. Յռջ. ոսկ. գծ. որից պասքեցուցանել Ոսկ. ես. Եփր. համաբ. 37. պասքութիւն Մծբ. պասքիլ Մծբ. 350. պաս-քանալ Նանալ. պասքածարաւ Թէոդ. կուս. պասքատոչոր (չունի ԱԲ) Առաք. պտմ. 310. գրուած է նաև պազուք «ցամաք, անջուր» Ոսկ. ես.։


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

• = Յն. τάσγα (որ և φασέχ, φασεϰ) ձևից տա-ռադարձուած. սրանք էլ ծագում են եբր. [hebrew word] pesax «զատիկ, պասեք Հրէից» բա-ռից, որ սովորաբար ստուգաբանսում է «անցք, զատումն, տօն ազատութեան». (աւելի գիտական բացատրութիւնները տե՛ս Gesenius, Բառ. եբր.17, էջ 651 ա)։ Երռա-յականից կամ յունականից են յառաջացած նաև թալմ. թարգ. [hebrew word] pisxā, pasxa ասոր. [arabic word] pesxa, արաբ. [arabic word] fish. լտ. pascha, ֆր. päque, ռուս. nacxa ևնւ-Հիւբշ. 370։


Պատագրոս

cf. Պոտագրոս.

• = Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։


Պատար

adj.

heaped up, full, brimful, rich, abundant, copious, overflowing.

• «լի, լեցունկ» (ըստ ՀՀԲ), «լեցու-նութիւն, կատարելութիւն» (ըստ ԱԲ. չունի ՆՀԲ)։ Երևի այս բառն է, որ մի անգամ ունի Ոսկ. մեկն. Պաւղ. Ա. էջ 881. «Տեսե՞ր զչափ հնազանդութեանն, լո՛ւր և զպատար սի-րոյն», յն. μέτρον «չափ», որ նախորդ նա-խադասութեան մէջ արդէն գտնուելով՝ թարգ-մանիչը կրկնութիւնից խուսափելու համար ա՛յս ձևով է թարգմանել. (այլ ձ. պատուէր, ինչպէս կարդում է նաև Վարդանեան ՀԱ 1913. 488, բայզ անյարմար է)։ Այս արմա-տից են պատարել «բոլորովին լցնել» Փիլ. Պիտ. «ծայրալիր կատարել» Մագ. պատա-րումն Եղիշ. Ճառընտ. պատարուն «լի» Եղիշ. խաչել. Պիտ. յուսապատար Դիոն. լիապա-տար Յհ. կթ. անպատարուն Մագ. լուսապա-տար Անան. յհ. մկ. խնկապատար Նար. ծայրապատար Պիտ.։

• Հիւնք. պրս. badr «լի, ամբողջ, կա-տարեալ». (արաբերէն բառ է և նշանա-կում է «լրացեալ լուսին»)։


Պատարագ, աց

s.

sacrifice, victim, immolation;
mass;
oblation, offering;
present, gift;
bribe;
հանել — to sacrifice;
— ձայնաւոր, high-mass;
թիւ —, low mass;
— վասն ննջեցելոց, mass for the dead;
պաշտել, մատուցանել զսուրբ —ն, to celebrate or say mass;
տեսանել զ—, to attend mass.

• ժելով այս, յայտնում է թէ պրս. ba dar kardan պիտի տար հյ. *բադարկայ, և թէ պատարագ բառը նշանակում է «ըն-ծայ, նուէր» և ո՛չ թէ «արտաքսում». ինքը բառը համարում է պրս., ինչպէս են պատ մասնիկով սկսող ձևերը.-արագ մեր արժել, յարգել բառն է, որով նախաձևը լինում է *պատարգ։-Պա-տասխանում է ոմն Գ. Յ. Փ. (Մասիս 1881 մայիս 1) դնելով պատարագ= պրս. պէտրագա «ապացոյց, առաջնորդ ճանապարհի Տեառն»։ Մ. Գալուստ Թի-ռաքեան, անդ մայիս 7, ցոյց է տալիս որ պէտրէգա արաբերէն է, ուստի և ան-յարմար. իսկ ինքը պատարագ դնում է պրս. badargāh «սեամ կամ դուռն թա-գատրաց»։ Սրա վրայ ընդդիմառանում են Տէրվ. (մայիս 25, յունիս 2) և Թի-ռաքեան (մայիս 30, յունիս 11), առա-ջինը պնդելով թէ երկու մեկնութիւն-ներն էլ սխալ են, իսկ երկրորդը աշ-խատելով հաստատել իր առաջարկած մեկնութիւնը։-Երկրորդ վիճաբանութիւ-նո բացաւ Մերկերիոս Ադամեան, Արրտ. 1898, 183-6, որ բառը համարում է փոխառեալ արաբ. ֆատիր ձևից՝ աճած պրս. ակ նուազական մասնիկով, իբր ֆատիրակ «բաղարջիկ»։ Դ. Խաչկոնց, Բեւր. 1898, 415 անհնար է ոտնում Ե դարուն արաբական փոխառութիւն. ու-րիշ խնդիր եթէ բառը ասոր. կամ արամ. ւինէր։ Բասմաջեան, Բիւր. 1898, 435 ասոր. փատիրա «անխմոր հաց, բա-ղարջ» ձևից, իբր նոյն ընդ արաբ. iftār «ճաշակել, ճաշի սկսիլ»։ Աճառ. Առռտ. 1898, 485-6 ցոյց է տալիս տր պատա-րագ բառի առաջին և նախաքրիստո-նէական նշանակութիւնն է «նուէր, ըն-ծայ», ուստի չի կարող ծագիլ «բաղարջ ևն» նշանակող ձևերից, որոնք յետին օրիստոնէական շրջանի առումներ են, բառի ձևը ցոյց է տալիս որ իրանական փոխառութիւն է paiti-մասնիկով, իբրև պհլ. *patarag<զնդ. *paitiragayami «ընծայեմ, նուիրեմ»։ Կուրտիկեան, Մա-սիս 1898, թ. 130 սանս. պատարաքա


Պատիւ, տուոյ, տուի, տուոց

s. adv. gr.

honour, token of esteem, homage, glory;
respect, veneration, reverence, regard, consideration;
honours, preferments, dignities, degrees, offices, titles;
testimonial, prize, gift, presentation;
խոստումն պատուոյ, word of honour;
լեգէոն պատուոյ, Legion of honour;
— արքունի, diploma of merit;
ի —, in honour of;
պատուով, honourably;
լի պատուով, loaded with honours;
ի — հասանել, to rise to dignities;
ի պատուի լինել, to be in honour, in consideration;
ի — առնուլ, բազում պատուովք պատուել, to load with honours, to pay great honours to, to raise to the highest honours;
to set one up upon the pinnacle of glory, to raise one up to the skies;
ի մեծի պատուի լինել, to be raised to the highest pitch of fortune;
— անձին համարել, to take to oneself the credit of, to deem it an honour;
— ընծայել, to pay honour;
առնել, դնել, to do honour to, to be an honour or a credit to;
— առնել սեղանոյ, to do honour to a meal;
պատուով պատուէք զիս, you do me a great deal of honour, too much honour;
—ս արժանաւորաց, honour to whom honour is due;
cf. Թեկն;
cf. Հասանեմ;
cf. Միմեանց;
sign of abbreviation.

• ՓՈԽ.-Վրաց. მატივი պատիվի «պատիւ, յարգանք, փառք, արժանաւորութիւն, տիտ-ղոս», ბატივი წირილისა պատիվի ծիրի-լիսա «գրքի լուսանցք, գրի վրայ պատիւ», ❇ა︎οოსანი ჭუა պատիոսանի քուա «պատ-ուական քար, գոհարեղէն», უძატიო ուպա-տիո «անպատիւ», უმატიოხნება ուպ-տիոսնեբա «անպատւութիւն», საცაატიო սա-պատիո «յարգելի», მატივება պատիվեբա, ბატიება պատիեբա «ներողութիւն, պատ-ուել, ներել», გაუძატიურება գաուպատիու-րեբա «անպատուել», ბატივიუცემა պա-տիվիուցեմա «պատուել», մինգր. მატიიმო-⦿ემა պատիիշի-ցեմա «պատուել», թուշ. ბატივ պատիվ «պատիւ, յարգ», գնչ. pativ, patibu (ըստ Vaillant), patib, patuv, pa-kiu, paciu, pasipa, pač̌i (ըստ Պատկ. Ды-ганьi էջ 47) «պատիւ», ուտ. պատիվ «պա-տիւ»։


Պատուհան, ից

s. fig.

window, casement;
dormer-window;
sky-light;
niche, wall-press;
sluice, flood-gate;
chimney;
senses;
վանդակ —ի, blinds, Venetian blinds;
—ք բացան երկնից, it rains pailfuls;
cf. Կարկառիմ;
cf. Հայիմ.

• , ի հլ. (կայ նաև յգ. գըծ. -օք Գ թագ. զ. 9. յետնաբար ո հլ.) «ւուսա-մուտ» ՍԳր. Վեցօր. «փխբ. մարմնի զգայա-րանք» Երեմ. թ. 21. Եւագր. Փիլ. լին. «պա-տի մէջ պահարան» Վրք. հց. Օրբել. Յայսմ. -հնագոյն ձևն է *պատուրհան, ինչպէս ցոյց են տալիս Կովկասեան գաւառականները։

• ՆՀԲ պրս. պատիուն, պատխէն (իմա՛ [arabic word] bādxōn [arabic word] bādxan), որ-պէս թէ «հողմնացոյց» և յն. შυρίς ռո-պէս «դռնակ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. 207 և Հիւնք. պրս. [arabic word] bādxān «հողմամուտ պատուհան»։-Այս բոլորը, ինչպէս նաև պրս. [arabic word] bādāhani «լուսանցոյց ծակ», անյար-մար են, որովհետև գալիս են պրս. [arabic word] bād «քամի» բառից, որի հին ձևն է պհլ. vāt, զնդ. սանս. vāta-«քամի»։-Փ. Տէր-Մովսէսեան, Arm. Bauernhaus, էջ 126 (թրգմ. ՀԱ 1893, 43) հյ. պատ և հանել բառերից, իբր «պատի մէջ ծակ»։ Պատահական նմանութիւն ունի եբր. [hebrew word] pittāhōn «բացում»։

• ԳՒՌ.-Մշ. պադոհան, Մկ. պmտուխան. Վն. պատխան, Տիգ. բըդmհmն, Սվեդ. բm-դիհուն (փոքրը՝ բmդmհնէօգ), Զթ. բmդիւ-հիւն, Խրբ. բադիֆօն, Երև. պըդրհան, Գոր. Ղրբ. պտռհան, Ագլ. պտօ՜րհան, բոլորն էլ «պատի մէջ դարան», իսկ Հճ. բահադէն «լուսամուտ, պատուհան, fenêtre»։

• ՓՈԽ.-Վրազ. მატოანი պատոանի «պա-ռահան. ւուսամուտ, окно» Չուբինով 1008։


Պատուհաս, ից

s.

punishment, chastisement, pain, correction;
scourge, revenge;
threat, threatening tone;
reprimand, reproach, rebuke;
պատիժ —ի, severe punishment;
— մահու, sentence or punishment of death, capital punishment;
տեղի —ի, exile;
ազգի մարդկան, the scourge of human kind;
— կապել ի վերայ, to inflict a punishment;
կրել խիստ —, to be severely punished;
առնել —, to threaten.

• ԳՒՌ.-Ախց. Կր. Տփ. պատուհաս, Մշ. Շմ. պադուհաս, Մրղ. Սլմ. Վն. պատուխաս, Մկ. պmտուխաս, Ննխ. բադուհաս, Զթ. բադու-հօս, բադոմոս, Սվեդ. բmդիհուս, Գոր. Ղրթ. պտըհաս.-իսկ Ատն. բառը բադուաս կամ բադահաս ձևով գործածւում է «տգեղ, տձև մարդ» նշանակութեամբ։


Պատրիկ, րկաց

s.

patrician, noble.

• = Յն. πϰτοιϰιος որ փոխառեալ է լտ. pat-ricius բառից. Կոստանդին կայսեր ձեռքով հաստատուած իշխանական մի աստիճան, ոռից նաև արաբ. [arabic word] batrīq «զօրավար. սպարապետ» (Կամուսի թրք. թրգմ. Բ. 871), վրաց. ბატრიკი պատրիկի «գլխավոր առաջ-նորդ բանակի»։-Հիւբշ. 371։


Պատրինջ

s. bot.

s. bot. balm-mint, gardenbalm, melissa hortensis;
ջուր պատրընջի, carmelite water.

• «բոյս է. cedronella melissa». ունին միայն ՀՀԲ և ՋԲ. իսկ ՀԲուս. յիշում է միայն թուրինջխոտ բառի տակ՝ § 816։

• = Արաբ. [arabic word] ladranǰ, որ գալիս է պրս. [arabic word] bādrang կամ bādirang «species cucumeris, malum citreum» բառից և այս էլ պհլ. vātrang ձևից։ Այս բառից է պհլ. vātrangboi (բուն նշանակում է «լեմոնա-հոտ» )>պրս. bādrangboya, bādranbōva> արաբ. bādranǰbūya, uaδarranǰbūya «պատ-րինջ, մելիսա, թրք. օղուլ օթի»>հյ. տառա-դարձուած պատրանճսուէ, պատրըմբոյէ (ՀԲուս. § 2521)։-Հիւբշ. 274։


Պատրոյգ

s.

wick;
match;
— վիրաց, lint, lineament, scraped lint.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն սեռ. -ի, Վեցօր, գրծ. -իւ Վրք. հց.) «պատրոյգ, փիլթայ, ֆի-թիլ» Ես. խբ. 3. խգ. 17. Մտթ. ժբ. 20. Վեցօր. էջ 57. Եփր. փես. 391. որից լուսա-պատրոյկ Նար. մծբ.։

• ՓՈԽ.-Վրաց. მატრუკი պատրուքի, թուշ. მატრუკ պատրուք «պատրոյգ», թրք. գւռ. Տ. beruk «պատրոյգ» (Բիւր. 1899, 799). կայ նաև գւռ. թրք. ❇ [arabic word] bedruk «բամբա-կից հիւսած պատրոյգ վէրքի վրայ դնելու ևն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) կամ❇ [arabic word] bedrek «բամբակի ոլորած քուլայ՝ մանելու համար» (Будaгoвъ 1, 247)։


Պատրոյկ, րուկի

cf. Պատրոյգ.

• (ըստ ՆՀԲ ի, ի-ա հլ. բայց կայ միայն սեռ. -ի, Վեցօր, գրծ. -իւ Վրք. հց.) «պատրոյգ, փիլթայ, ֆի-թիլ» Ես. խբ. 3. խգ. 17. Մտթ. ժբ. 20. Վեցօր. էջ 57. Եփր. փես. 391. որից լուսա-պատրոյկ Նար. մծբ.։

• ՓՈԽ.-Վրաց. მატრუკი պատրուքի, թուշ. მატრუკ պատրուք «պատրոյգ», թրք. գւռ. Տ. beruk «պատրոյգ» (Բիւր. 1899, 799). կայ նաև գւռ. թրք. ❇ [arabic word] bedruk «բամբա-կից հիւսած պատրոյգ վէրքի վրայ դնելու ևն» (Կամուս, թրք. թրգմ. Ա. 544) կամ❇ [arabic word] bedrek «բամբակի ոլորած քուլայ՝ մանելու համար» (Будaгoвъ 1, 247)։


Պատրուակ, աց

s.

veil, cover;
mask, cloak, appearance;
fiction, pretext, excuse;
— թղթոյ, envelope;
address;
ընդ —աւ, under the appearance.

• , ի-ա հլ. «երեսի ծածկոյթ, օօղ, դիմակ. 2. որևէ ծածկոց, վարագոյր. 3. կեղծիք, պատճառանք, առիթ» ՍԳր. Ոսկ. ես. տրից պատրուակ թղթոյ «նամակի ծրար» Կղնկտ. հրտր. Շահն. բ. 72 (հրտր. Էմինի՝ պարուակ). Ոսկիփ. պատրուակել «ծածկել, քօղարկել» Եզեկ. լբ. 7. Ոսկ. մ. գ. 30. Եփր. աղ. և ծն. պատրուակիչ «աչքը լուսն կապել, մթագնիլ» Մանդ. անպատրուակ Սկևռ. լմբ։


Պարան, աց

s. mar.

cord, rope, cable;
—ք, cordage, ropes;
— կտաւուց, clothesline;
— նաւու, shrouds, ship's cable.

• , ի-ա հլ. «չուան» ՍԳր. Ագաթ. Երգ. վիպաս. (Խոր. բ. 47). «այգիների մի տեսակ չափ» Վստկ. 10. «որթատունկերև շարքը» Վստկ. 55. որից մազապարան Յայսմ. պարանխաղաց, պարանխաղացու-թիւն ԱԲ. այգեպարան Վստկ. 55. պար(ա)ն-մէջ Վստկ. 58, 66. պարընկուլ «ԳԿ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս-(Ամատունի, Հայոց բառ ու բան 554)։

• ՓՈԽ.-թրք. գւռ. Ակն. թրք. յն. գւռ. Ատն. baran «որթատնկերի շարքը այգու մէջ». (նոյն թրք. բառը [arabic word] baran ձևով յիշում են Կամուս, թրք. թրգմ. Ա. 159 և Будаговъ 1, 222)։


Պարապ, ոյ

s. adj. adv.

leisure, leisure-time, cessation, respite, vacation;
being without work or employment, want of occupation, rest, having nothing to do, idleness;
convenient time, favourable opportunity;
cf. Պարապորդ;
ժամանակ, օր —ոյ, favourable moment;
vacation, holidays;
—ով, leisurely, at one's leisure or ease;
— առնուլ, to rest, to cease from work, to be unoccupied, at leisure;
to take time, to find a favourable moment;
ի —ս դեգերիլ, to be idle;
—ոյ լինել, to rest, to repose;
— խնդրել, to seek a convenient time, to lose no opportunity;
— բերել, տալ, լինել, — կացուցանել զինքն, to take time to, to occupy oneself with, to give oneself to, to apply oneself to;
— ժամ տալ, to give time;
— ունել, to have time or leisure;
— առնել, to empty;
զի՞ կայք —, why are you idle ?
եթէ իցէ քո —, if you have time.

• , ռ հլ. «անգործութիւն, դատարկ մևալը» Ծն. լգ. 14. Ոսկ. ես. Եւս. առմ︎ «յարմար ժամանակ» ՍԳր. «անդործ, դա-տարկ, ունայն» Վրք. հց. Ոսկիփ. Ուռհ. որից պարապել «յետ կենալ, դատարկանայ ի գործոց» Ա. կոր. ժզ. 12. «զբաղիլ, պարապ ժամանակը նրանով անց կացնել» Գծ. ժէ. 21 Ա. ևոր. է. 5. «նեղել, ձանձրացնել» Ոսկ, հռովմ. 41. «պարպել, մէջը լցնել» Շիր. 2. պարապեցուցանել Ագաթ. Կորիւն. Կոչ. Սիր. իթ. 34. պարապորդ Ել. ե. 17. Մտթ. ժբ. 44 Եփր. յես. անպարապ Խոր. Փարպ. ևն։-«Զբաղիլ» նշանակութեան զարգացման հա-մար հմմտ. յն. σγολαζω «աառաա ժամանաև անց կացնել. 2. պարապ ժամանակը մի զբաղմունքի նուիրել, զբաղիլ, ուսումնասի-րել», ինչպէս նաև վրաց. მოცალე մոցալե «պարապ», მოცკალება մոցալեբա «զբաղիլ»։


Պարար

adj. s.

fattened, fat, plump;
cf. Պարարումն.

• «զիրանալը, մեծանալը» Ես. լ. 23. Ոսկ. ես. որից պարարակ «գէր, չաղլիկ» ՍԳր. պարարել «գիրացնել, մեծացնել, պա-րարտացնել» ՍԳր. Եփր. աղ. և ել. Կոչ. Ա-գաթ. Ոսկ. ես. Եւագր. պարարուն Պիտ. արմնապարար Ագաթ. որովայնապարար Ոսկ. ա. կոր. երկրապարար Ագաթ. որդնա-պարար Վրք. հց. պարարեցութիւն «գիրու-թիւն» Մանդ. սիր. 22. գիրապարար Նար. հոգեպարար Թէոդ. կուս. շտեմարանապա-ռար Ճառընտ. ակնապարար Նար. յիշ. ևն։ Սրա հետ նոյն է նաև պարարտ, որ տե՛ս տակը։


Տոմար, աց

s.

tome, volume;
book;
calendar, almanac;
նորոգութիւն —ի, Reform of the Calendar;
— լեւոնի, Dogmatical Letter of Pope Leo I to the Patriarch Flavian.

• = Յն. [arabic word] ︎ «հատոր, գիրք, վաւերա-գիր ևն». նուազականն է *ὄμος բառի, որի վրայ տե՛ս տոմ, տոմս. փոխառութեամբ անցած է նաև ուրիշ լեզուների. ինչ. պրս. արաբ. [arabic word] tūmār «թուղթ գալարեալ և այլ իր». վրաց. ტომარი տոմարի, ტომარაკι տոմարակի «նիւթերի ցանկ, գրուած գլան, ընդօրինակութիւն», արևել. թրք. կամ չաղաթ. [arabic word] tumar «նուսխայ, հմայական պահպանակ» (որ մէծ սխալ-մամբ Vámbery, Etym. Wört. էջ 165 թրք. demir «երկաթ» բառին է կցում)։ Այս ա-նունով (թումարի) է կոչւում նաև Ատրպա-տականի մահմետականների մէջ վերջերս մեայն ծագած մի նոր կրօն, որ մահմետա-կանութիւնից բոլորովին տարբերւում է և ո-րոնց Ս. Գիրքն է Թումարը։-Ըստ այսմ հա-յերէնի նախնական ձևն է տոմար, որից և տովմար, յետին ուղղագրութեամբ տօմար, որից և տաւմար, իսկ տումար ծագում է արաբ ձևից։-Հիւբշ. 384։


Տոմս, ից

cf. Տոմսակ.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առաց վը-կայութեան) «թուղթ, մի թերթ թուղթ, տետ-րակ» Ես. ը. 1. Աթան. Գէ. ետ ժմ. լն. յետ-նաբար կայ «հրամանագիր, կաթուղիկոսա-կան հրովարտակ» իմաստով՝ Զքր. սարկ. Բ. 136. նոր գրականի մէջ նշանակում է *billet, վրան գրուած թղթիկ, երկտողիկ ևն», որից տոմսակ, տոմսակավաճառ, խաղա-տուս. բmժնետոմս, հրաւիրատոմս, տոմ-սարան ևն։


Տորգ, ի

s.

cob-web, spider's web.

• ԳՒՌ.--Տորգ «ծանր բաներ վերցնելու գլանաձև փայտ» (Կոյլաւ, Բառ. գերմ. 815 ա), տորգ Ղք. «ոստայնանկի կազմած, դազգեահ», Ղրբ. «քառակուսի փայտերից կազմած, որի վրայ խալիչա են գործում»։


Տորոն, ի

s.

madder;
— զմիւռնիոյ, alizari, Smyrna madder.

• «ներկաբոյս՝ որ արտահանւում էր Հայաստանից. լտ. rubia» Բժշ. Գաղիան ասւում է նաև տօրոն, տորուն, տօրուն, տոնիր, որից տորնուկ «վայրի տորոն, asperula tinctoria» ՀԲուս. § 2980, տորոն խոտ «gentiana asclepiadea» ՀԲուս. § 2982, Տիրացուեան, Contributo § 362 սխալ գրչութիւն է սարուն, որ ՀԲուս. § 2725 հա-մարում է անծանօթ մի բոյս և որ Նորայր ՀԱ 1923. 341 հաստատում է թէ տորոն բա-ռից վրիպակ է։

• ՀԲուս. § 2981 յիշեցնում է Տարօն գաւառի անունը։-Կապ ունի՞ն արևել. թրք. ❇ [arabic word] taran «կաշեգործութեան մէջ գործածական մի արմատ», ինգ. toroniš «արմատ»։


Տուայր, ի

s.

wedding presents;
dower.

• = Ֆրանս. douaire (կարդացւում է duar կամ duer) «այրիութեան ժամանակ ապրուե-լու համար ամուսնու տուած ինչքը իր կնոջ». ծագում է ժղ. լտ. dotarium բառից և այս էլ յառաջանում է լտ. dos, dotis «նու-էր, օժիտ», doto «օժտել» բառից, որի պարզ արմատն է dō «տալ» (=հյ. տալ, տուր)։ Ֆրանսերէնից է փոխառեալ նաև անգլ. ϑօ-wev «ալրութեան օժիտ»։


Տուար, աց

s.

cattle.

• ՆՀԲ ιն. ταῦμος, լտ. taurus, եբր. դօր, Изслед. 13 քրդ. dau'ar, լտ. taurus-Տէրվ. Altarm. 43, Երկրագունտ 1884, 53 և Նախալ. 114 ցուլ բառի հետ, որ համարում է բուն հայաձև, կցում է սանս. sthā̄urin «գրաստ», զնդ. staora, գոթ. stiur, գերմ. Stier, յն. ταῦρος, լտ. taurus, հսլ. turu, հպրուս. tauris «ցուլ»։ Հիւնք. զուարակ բառի հետ՝ աւազ ձևից է ռնում. համեմատում է նաև թրք. տավար (հայերէնից փոխառեալ) և յն. ταῦρος «ցուլ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 197 տուայր «օժիտ» բառի հետ՝ տալ բայից (խնդրական է գտնում Pokorny 1, 816)։ Ուղիղ մեկնութիւնը տուս։ Lidén. Arm. Stud. էջ 8-9, որ վարա-նում է ընդունել Meillet IF Anz. 22, 16, իսկ Բ. Խալաթեանց ՀԱ 1908, 87 սխալ գտնելով՝ կցում է յն. ταῦρος, ա-ռոր. [arabic word] tavr ևն ձևերին։ Karst. Յու-ռառձան 403 սումեր. dapara «եզ», 424 թրք. մոնղոլ. davar, tavar, բասկ. abere «արջառ»։

• ՓՈԽ.-Այս բառը տարածուած է Միջին Ասիայից մինչև հիւսիսային և արևելեան Եւրոպա, այսպէս 1) Ալթայական լեզունե-րից՝ արևել. թրք. [arabic word] կամ [arabic word] tavar, չաղաթ. [arabic word] davar, օսմ. [arabic word] davar «ար-ջառ, նախիր», գւռ. թրք. Ախց. kavar «ոչ-խար», կումուկ. tuwar-et «կովի միս», tu-warčə «հովիւ», Կազանի թթր. təuar «գոյք. ինչք», [arabic word] tavar «մետաքսեղէն և ատլան» (Будaговъ 1, 382), ույղուր. ❇ ta var «ինչք, ստացուածք», որից փոխառեալ է մոնգոլ. [arabic word] tavar «ինչք, հարստու-թիւն» (ըստ Pappe, Լենինգրադ. անձնական. չկայ «եզ, կով» նշանակութիւնը). 2) Մեր-ձաւոր Արևելքի լեզուներից՝ քրդ. [arabic word] da-var, լազ. davari, tavari «արջառ», գնչ. dhvari «ձի, անասուն», ն. ասոր. t'ävirt'ə «կով», Կովկասեան լեզուներով davar «ար-ջառ, կով, նախիր». 3) Սլաւական լեզունե-րից՝ հսլ. tovaru «ապրանք, բեռ, ինչք», tovarinu «էշ», ուկր. tovar, toyarvš «տա-ւար, ինչք, ապրանք», հռուս. товаръ «ծրար, կարասիք», ռուս. товаръ «ապրանք». тօ-варищъ «ընկեր» (նախ առևտուրի մէջ ըն-կեր իմաստից յառաջացած), նսլ. tovor «բեռ, ձիաբեռ», tovaruš, tovaris, tivaris, touarih «հարստութիւն, ինչք», նսլով. sto-voriti «գրաստով կրել տանիլ», սլովակ. tovaryš, սերբ. tovarac «ապրանք», tovary, tovar «ինչք, էշ», նսերբ. tovariš, tovarš, խրվատ. tovora, tovar «էշ», tovarica «էդ էշ», tovarac «իշուկ», բուլգար. tovar «բեռ», լեհ, towar, towarzуsz «ինչք, ապ-րանք», որոնցից ռում. tovarú «ապրանք», tarnic «ձիաբեռ», tovaroš «ապրանք» և լիթ. tavora «ապրանք». 4) Ուգրօ-ֆիննական լե-զուներից՝ ֆինն. tavara, լապ. davver, մոր-դվ. tavarǰ «ապրանք», հունգ. tars, tarnoc «խանութպան»։ Այս ձևերի մեծագոյն մասը յիշում է Miklosich, Die Fremdwörter in den Slavischen Sprachen (Wien 1867) և Die Tiirkischen Flemente in den sudost-ս. osteuropäischen Sprachen (Wien 1889 -90)։ Այս երկու աշխատութեանց մէջ էլ անուանի սլաւագէտը յիշեալ բառերը դնում է թուրքականից փոխառեալ. (այսպէս նաև *ВO 17, էջ xI). Սլաւականից անցել է Ուգ-ռօֆիննացոց Յ. Ք. մինչև 1000 թիւը (Les langues du monde, էջ 177). թուրքական ձևերն էլ փոխառեալ են հայերէնից (ման-րամասն տե՛ս Pedersen, Հայ. դր. լեզ. 197-8)։


Տուկատ

adj. s.

weak, feeble, frail;
cf. Ներգեւ;
*ducat.

• ԳՒՌ.-Ախց. տուկատ, Մշ. տօկադ «տո-կար, վատուժ», Երև. տուկատ «առտնին պաշարները վերջացած՝ աղքատիկ»։-Այս ձևեռռ ռուց են տալիս որ հին հայերէնի կըր-կին ձևերից ուղղագոյնն է տուկատ։ Ամա-տունի, Հայոց բառ ու բան 635 նոյնք գիտէ նաև «ԴՉ ձայնին պատկանող մի եղանակի անուն» նշանակութեամբ (Մանրուս.)։


Տուղտ, տղտոյ

s. bot.

s. bot. marsh-mallow, althea;
արքունի —, althea frutex.

• «մի տեսակ ծաղիկ և նրա բոյսը. լտ. althaea pallida WK» (ըստ Տիրացուե-ան, Contributo § 329. աւելի մանրամասն տե՛ս Seidel § 163) Գաղիան. Բժշ. Վստկ. 38. 1Ո8. ասւում է նաև տեղտ՝ ըստ ՀԲուս. § 2988. որից տուղտնկուլ կամ տղտնկուլ «տուղտ» Կամրկ. (կազմուած հյ. տուղտ+ պրս. [arabic word] gul «վարդ» բառերից, իբր տճկ. gul-hatem հոմանիշից թրգմ.), տղտորիկ «դեղին տուղտ, լտ. abutilōn». երկուսն էլ ունի ՀԲուս. § 2968-9. վերջինը յիշում է նաև Նորայր, Բառ. ֆր. էջ 9բ, իբր գւռ. բառ։


Տուն, տան, տանց

s.

house, habitation, home;
house, family, race, nation;
family, household;
goods, fortune;
house, commercial house;
couplet, strophe, stanza, verse;
— ադամայ, the human race, mankind;
— թորգոմայ, the Armenian nation;
— թագաւորի or — արքայի, the king's household;
— մատենագրաց, library;
— պղատոնեայ, Plato's Academy or school;
փայտակերտ, աղիւսակերտ, քարաշէն, քարուկիր —, wooden, brick, stone house;
հանգիստ, բնակելի, լաւ, մեծ, փոքրիկ, գեղեցիկ, տձեւ or անպիտան —, commodious, inhabitable, good, large, small, fine, wretched house;
հիմունք, որմունք, տան, the foundations, the walls of a house;
վարձելի կամ վաճառելի —, house to be let or sold;
— ի տանէ, տանէ ի —, from house to house;
արտաքոյ տան, ըստ — ն, out, not at home;
ի տան, at home;
կալ ի տան, to stay, to be at home;
ելանել ի տանէ, to go out;
մեկնել ի տանէ, չուել, to remove, to move;
դառնալ, գնալ ի —, to go home again, to come home, to go home;
— վարձել, to let a house;
վարձել զ— իւր, to let his house;
— շինել, կառուցանել, քանդել, to build, to pull down a house;
ական հատանել զտան, to break into a house;
շրջել տանէ ի —, to wander from house to house.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dōm-ձևից. ժա-ռանգներից հմմտ. սանս. dam-(dámpatis ռտանուտէր». բարդի մէջ), սեռ. dán-(patir dan «տէր» ձևի մէջ), dáma-, māna-«տուն», սնդ. nmāna-«տուն, բնակարան» (փխ. dmāna-, ինչպէս կայ հին զնդ. dəmana), dam-«տուն» (ներգ. dam, սեռ. deng), քուչ. tanāpate «տանուտէր», յն. δῶ, δῶμα ռտուն», ὄόμος «տուն, բնակարան», ὄօլ-(սեռ. *δενς, որից δεσπότης <հնխ. dem-spotis «տանուտէր, տէր»), ἔν-ὄον «ի տան», δα-πεδον «տան յատակ», լտ. domus, հսլ. domú, ռուս. домъ, սերբ. ϑóm, չեխ. dum, լեհ. ϑom, գնչ. tan «տուն», լիթ. dim-štis «բակ, ինչք» ևն, որոնք ծագում են հնխ. domo, domu-, dom-, dem-, dm-, dm-ձևե-րից։ Այս բառերը յառաջացած են հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատից. որ հայերէնի մէջ չէ պահուած, բայց նրա ժառանգներն են յն.δέμω, գոթ. timrjan, հոլլ. timmeren, հբգ. zimberen գերմ. zimmern «շինել», հիսլ. timbr, հբգ. zimbar «շինա-փայտ», նբգ. Zimmer «սենեակ» ևն։ Իսկ այս հնխ. dem-, demā-«շինել, կառուցել» արմատն էլ համարւում է աճած՝ պարզա-կան dē-«կապել» արմատից, որի ժառան-գըն է հյ. տի «կապ» (Pokorny 1, 187, Walde 241, Trautmann 44, Berneker 210-211, Boisacq 195, Kluge 544)։ Լիթ. դար-ձել է բառս՝ նախաձայնի փոփոխութեամբ (որի պատճառը յայտնի չէ) nāmas, սովո-բաբար յգ. գործածութեամբ namai, ճիշտ ինչպէս այժմ՝ Երև. տներ՝ փոխանակ տուն։ Հյ. տուն յառաջանում է հնխ. dōm ձևից, սակայն domu-ձևն էլ պահուած է տանու-տէր բառի մէջ (տե՛ս Ernout-Meillet 271)։ -Հիւբշ. 498։

• ՓՈԽ.-Վրաց. ტანუტერი տանուտերի «նոյն նշ». (տե՛ս Մառ, ИАН 1911, էջ 1299). ტანოტრობა տանոտրոբա (ուղղել տանու-տրոբա) «ժամանակ տանուտէրութեան», სატანტრო սատանտրո «տանուտէր» (Մառ ИАН 1911, 220), Բուլանըխի մօտ Հասան-Կորանի քրդերն ունին տնշէնօ «տնաշէն» (ըստ Միրախորեան, Նկարագր. ուղևոր. Գ. 96).-Pedersen, Հայ. դր. լեզ. 199 օսմ. dam «տանիք» դնում է հյ. տուն բառին խնամի կորած մի ձևից (անհաւանական).-արդեօք հյ. գւռ. մի բարդ ձևի՞ց է փոխա-ռեալ արաբ. [arabic word] qītūn «գանձատուն, մառան» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 690), որ արաբական արմատներով չի մեկնւում. հմմտ. հյ. գինետուն։