dirty, unclean.
• , ի-ա հլ. «արգանդ». մէկ անգամ գտնում եմ գործածուած Տիմոթ. կուզ, էջ 160 «Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն յառաջ եկեալ մարդ ոչինչ նհատ Աստուած ի ձեռն ճահագործութեանն ճանաչիւր, այսպէս և մարմնով մեռեալ յարոյց զսա...»։ Տեղից և գործածութիւնից յայտնի է, որ ապաւարտակ «արգանդ» նշա-նակութիւնն ունի. յոգնակի գործածութիւնը համապատասխան է համք հոմանիշին, որ նոյնպէս անեզական է. հմմտ. Փիլ. այլաբ. էջ 108, Տիմոթ. կուզ. էջ 292 ևն։ Նոյն բա-ռը եզակիով ունի Օրբ. հկճռ. գ. էջ 32 և զ. էջ 79 «Նախ մարմինն գոյանալ յապաւարտակի և յետ տեսականալոյ անդամոցն ի կերպս ձևոցն, ապա առնու շունչ և տպաւորի ի նը-մա կենդանութիւնն» (մի քիչ ցած՝ պարտ է գոյանալ մարմնոյն յարգանդի մօրն). «Սերմ առն և արիւն կնոջ ի միասին խառնեալ յա-պաւարտակի՝ լինի մարմին և գոյանայ մա-նուկն»։
• Բառ. երեմ. էջ 27 ունի ապրտաւն «ռ. ոովայն կամ անմաքուր», իսկ էջ 24 ան-պաւատակ «մաքուր», որոնք միևնոյն ռաւռն են։ ՀՀԲ, ՋԲ և ԱԲ գրում են ա-պաւարտակ «անմաքուր, աղտոտ», առ-նելով հին քերականներից, որոնք այս նը-շանակութիւնը յարմարեցրած են տեղին՝ ենթադրելով ապաւառ «թրիք, քակոր» բառից։ ՆՀԲ չի յիշում։ Վերի մեևնու-թիւնը տուաւ Աճառ. Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 66։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 57 առանց ուշադրութիւն դարձնելու՝ դեռ ապաւառ բառից է հա-նում։