adze, axe.
• , ի-ա հլ. «ուրագ կամ կացին» Ոսկ. մ. բ. 27. Արծր. էջ 6. Ճառընտ. Սոկր. էջ 267 (տպ. տակու, թէև անդ՝ Փ. Սոկր. ունի դակու). ըստ ՆՀԲ գրուած է նաև դակուր, սա-կայն չունի վկայութիւն.-Կոյլաւ, Բառ. գերմ. 664 ա դնում է դագուր «խարաբուզ», որ է «հիւսնի քերիչ»։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. dhāg2-ասմա-տից. հմմտ. յն. ϑήγω (դոր. ϑāγω) «սրել». ϑηγάνη «սրելու քար, յեսան», ϑηγάνεον «սուր, հատու», որոնց հետ համեմատելի են թերևս լիթ. dagys «կածուկի նման փշփշոտ մի բոյս, arctium lappa, klette, bardane, glouteron», լեթթ. dadsis նոյն նշ. մ. լատ. daga, dagga, daggarius «դա-շոյն» ևն, որոնց վրայ տե՛ս Walde, 290 և Boisacq, 343։ Pokorny, 1, 823 չի ընդու-նում մ. լատ. daga և ֆրանս. dague, գերմ. Degen, անգլ. dagger բառերի կապը հոյն ձևի հետ։ Կասկածական է նաև լիթ. dagys։
• ՆՀԲ լծ. պրս. [arabic word] dahra «յօտոց»։ Pictet, 2, 129 դնում է tagur ձևիզ։ Ուղիղ մեկնեց Lidén, Arm. Stud. 55։ Karst, Յուշարձան, 419 թաթար. tak, tek, չաղաթ. tog-, tokramak, օսմ. doγramak «ջարդել, կտրտել»։ Pictet բ. տպ. Բ. 171 ո՛չ թէ tagur ձևից, այլ հյ. դակու գրում է tagur և կցում է սանս. takšanī, զնդ. taša, յն. τυχός, հբգ. dehsa «կացին» ևն բառերին։
• ԳՒՌ.-Կաւ դակուր Ակն. «մի տեսակ զոր-ծիք է, որի մի կողմը տապար է և միւս կող-մը ուրագ»։-Նո՞յն է արդեօք նաև Երև. Իղդ. թագուջակ «մարգերի աւելորդ խոտերը հա-նելու գործիք, քաղհանի ուրագ», որ նախ ան-ցել է թուրքերէնի և այստեղ jak նուա-զական մասնիկն ստանալուց յետոյ՝ նոր ձե-վի տակ վերադարձել է հայերէնի։