va.

to oppress, to subdue by violence, to vex, to molest, to crush, to overburden, to surcharge, to extort, to maltreat;
— զիւր կամս, to persist doggedly, to be obstinately resolved, to be stubborn.

ն.

καταδυναστεύω opprimo. Հարստութեամբ ուժոյ հարկանել, նուաճել. բռնաբար յաղթահարել. ընկճել. կեղեքել. անիրաւիլ. բռնանալ. նեղել. ճնշել. ճգնել. նկուն առնել.

Ոչ թող առն հարստահարել զնոսա։ Ելին ի վերայ յուդայ, եւ հարստահարէին զնա. (՟Ա. Մնաց. ՟Ժ՟Զ. 21։ ՟Բ. Մնաց. ՟Ի՟Ա. 17։)

Հարստահարել զմիմեանս. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Ոյք յումեքէ եղեն հարստահարեալ. (Յհ. կթ.։)

Հարստահարել զամենայն միտս եւ զգրծս իմաստնոցն. (Արծր. ՟Ե. 7։)

Հարստահարեալ ի խորհրդոցն՝ ոչ կարաց զանխլաբար ունել. (Զքր. կթ.։)

Նախանձն յարոյց զկորխ եւ զդադան ի վերայ մովսեսի, եւ ո՛չ թէ հարստահարեցան ի նմանէ. (Լմբ. ժղ.։)

ՀԱՐՍՏԱՀԱՐԵԼ. Ուժգին հարմամբ հարուստ մի ի խորս մխել. հարստել. վարսել. եւ Պնդել. յամառիլ.

Հարստահարեալ սուսերն ի գետին։ Հարստահարեալ սուրն յողն երիվարին. (Մեսր. երէց.։)

Բարկութիւն է հարստահարել զիւր կամսն. (Մանդ. ՟Ի՟Ե։)