va.

to cultivate, to till, to plough, to manure;

fig.

to cultivate;
to administer, to furnish, to supply;
to serve, to wait on.

ն.

γεωργέω terram colo, agriculturam exerceo. Գործել զերկիր, արդիւնացուցանել, յարգել զպաշտօնն՝ մարմնաւոր կամ հոգեւոր. երկիրը բանեցնել՝ բանիլ.

Սկսաւ նոյ այր լինել մշակ երկրի. զանազանեալ է մշակ լինել, եւ գործօնեայ երկրի. (որպէս՝ կային) գործեսցէ զերկիր, ոչ մշակեսցէ. զսա վատթարն եւ չարն գործեսցէ իբրու վարձկան անարուեստ. իսկ առաքինին մշակեսցէ. մշակն փո՛յթ յանձին է պտուղս օգտակարս ստանալ. (Փիլ. լին. ՟Բ. 66։)

Այգեգործն մշակէ զայգին. (Լմբ. պտրգ.։)

(Միայնացեալքն) զսէրն մշակեն բազում ստուգութեամբ. (Ոսկ. յհ. ՟Բ. 32։)

Որ արօրադրեալ միշտ՝ եւ մշակես զսահմանս հոգւոց առ բանիդ կենաց արդիւնաւորութիւն. (Նար. ՟Ժ՟Ը։)

ՄՇԱԿԵԼ. Մատակարարել. տնտեսել. (որպէս թէ մատակարարն իցէ նոյն ընդ մշակարար, ըամ արբանեկօղ եւ մատուցանօղ, եւ այլն)

Մշակել զբարի աւանդն ի փրկութիւն հոգւոց եւ մարմնոց։ Զբանս օգտի հոգւոց եւ մարմնոց մշակեմք. (Յճխ. ՟Բ։ Ագաթ.։)

Զողկոյզն ուրախութեան մշակեսցէ նոցա. (Սարգ. ՟բ. յհ. ՟Ա։)

չ.

ՄՇԱԿԵԼ. չ. Ծառայել. աշխատիլ. վաստակիլ. պարապել ի գործ ինչ.

Միշտ պատրանաց նորա մշակեցի. (Մաշկ.։)

Յորժամ յուղտն մշակէիր, եւ գողանայիր զբորակսն. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)