bit, piece, particle, fragment;
rest, residue;
remains, mortal coil;
consecrated bread, eulogia;
—ք սրբոց, relic;
տուփ —աց, reliquary, shrine;
— պատարագի, host, wafer;
— կնքոյ, wafer;
— գործել or կազմել, to make wafers;
—ք եւ նշմարք հայաստանի, the antiquities of Armenia (Picturesque Armenia).
περισσόν, περίσσευμα, ὐπόλειμμα reliquum, residuum, reliquiae. Մնացուած հացի, կերակրոյ, սեղանոյ, որպէս եւ ճարակոյ, արօտոյ, հնձոյ. յաւելուած. կոտորակ. մասն. ... պ. նիւշխար, նիշխար, նիշխօրէ.
Բարձին զնշխարս կոտորոցն։ Ահաւասիկ նշխար. դիր զայդ առաջի քո, եւ կե՛ր։ Մարախ սաստիկ կերիցէ զամենայն նշխարսն, զոր եթող ձեզ կարկուտն։ Ապա թէ մնայցէ ի մսոյ զոհին կատարման, եւ ի հացէ անտի յայգ, այրեսցեն զնշխարն հրով։ Նշխարն ի զոհհէ անտի։ Զնշխար հնձոց անդին քո.եւ այլն։
Մեղուք զնշխարս իւրեանց կերակուր թագաւորաց ընծայեն. (Մանդ. ՟Զ։)
Նախ տեառն կերակրի՝ սպասաւորեալ ի ծառայիցն, եւ ապա ծառայքն ի նշխարէ տէրանցն. (Շ. ընդհանր.։)
Նշխար բարձին, զի մի՛ կարծիցի՝ թէ առ աչօք արար. (Մեկն. ղկ.։)
Զի՞նչ զարդարն զզովտ առակարկութիւն ամենեցունցն կացոյց, եթէ ոչ նշխար գինւոյն սոդոմայեցւոց. (Սարգ. ՟գ. յհ.։)
ՆՇԽԱՐ. ասի լայնաբար կամ նմանութեամբ՝ Մասն եւ յաւելուած ո՛ր եւ է իրաց. մնացեալ ինչ մի. նշմար. մնացորդ.
Սա ազգի նշխար, սա ցուպ ծերութեան մերում. (Առ որս. ՟Դ։)
Արժանաւորեա՛ զնշխարս կենաց մերոց ի հաճոյս քո միշտ կատարել. (Խոսր.։)
Զմնացեալ եւս նշխար կենացն յաւելուածով ճգնութեան՝ Քրիստոսի ընծայեն. (Սարկ. հանգ.։)
Նշխար նշուլից՝ փրկուեաթն կենաց հպաւոր. (Նար. ՟Ժ՟Ա։)
Եւ ո՛չ նշխար խռովութեան կամ երկիւղի յայնժամ սրբոցն մնասցէ. (Լմբ. յայտն.։)
Ոչ մնաց ի նոսա նշխար բարեպաշտութեան. (Բրսղ. մրկ.։)
Զի մի նշխարք երկպառակութեան մնասցեն յեկեղեցական կանոնս. (Կանոն.։)
ՆՇԽԱՐ. λείψανα lipsana, reliquiae. Մասն մարմնոյ կամ ոսկերաց սրբոց. կամ մարմին նոցա բաժանեալ ի հոգւոց եւ մնացեալ յերկրի.
Ուր յայտնեցան նշխարք սրբոյ եւ մեծի առաքելոյն մերոյ թադէի. (Խոր. ՟Բ. 71։)
Եկա՛յք ամփոփեսցուք զգանձս աստուածային զնշխարս սոցա։ Բերէր ընդ իւր նշխարս ինչ յոսկերաց մեծի մարգարէին եւ այլն. (Ագաթ.։)
Երկրպագեմք առաջի տեւողական նշխարաց. (եւ այլն. Շար.։ ՃՃ.։ եւ Հ. ստէպ։)
ՆՇԽԱՐ. εὑλογία eulogia, benedictio, hostia. Հաց պատարագի, կամ բաղարջ ի նիւթ սուրբ խորհրդոյ. մասն լոկ օրհնեալ՝ բաժանելի ժողովրդեան. նշխարք, մաս.
Նշխար գործել. (Տօնաց.։)
Այլոց քահանայից կազմեալ նշխարաւ մատուցանեն զպատարագն. (Շ. ընդհանր.։)
• , ի-ա հլ.? «հացի, կերակրի ևն մնաոռոր կտոր» ՍԳր. Վեցօր. 185. «սրբոց ոսկորների կամ մարմնի մաս» Ագաթ. «եկե-ղեցու օրհնեալ հաց» Տօնակ. Շնորհ. որից նշխարել «հացից կամ կերակրից մնացորդ թողնել» Դ. թագ. դ. 43. Յհ. զ. 12. նշխա-րակուժ Կանոն. նշխարատուն Յիշատ. գըր-ուած է նշխարհ Անան. ժմնկ. էջ 78։
• = Պհլ. *nišxvar ձևից. հմմտ. պրս. ❇ nišx'ār, [arabic word] nisšxur, [arabic word] nišxār, որ մեկնւում է «որոճումն» (ԳԴ), «ինչ որ ուղ-տը, եզը, ոչխարը և նմաններ կերած և նորից փորից բերանը բերելով ծամում են և ցած տանում. 2. յարդի և կերի մնացորդ՝ որ մնում է չորքոտանիներից» (Բուրհան). վեր-ջին նշանակութիւնը ճիշտ ու ճիշտ մեր նըշ-խարն է, որ է «հացի՝ կերակրի ևն մնա-ցորդ»։ Կամուս, թրք. թրգմ. Բ. 123 նոյն պրս. բառը մեկնում է «ուտելիքի մնացորդ՝ որ չորքոտանիները մսուրի, տոպրակի, և գե-տինը՝ արօտի մէջ թողնում են» և սրանից փոխառեալ է համարում արաբ. [arabic word] niš-vār «չորքոտանիների՝ կերն ոտելուց յետոյ, մնացորդ թողնելը» (=գրբ. նշխարել)։
• ՆՀԲ պրս. նիւշխար, նիշխար կամ կազմուած նիշ և խար բառերից (տե՛ս խար բառի տակ), իբր «նիշ կամ մնա-ցորդ ուտելեաց»։ Windisch. 42 նշ-հա-մարում է մասնիկ։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 204 ուղիղ է մեկնում։ Հիւնք. խոշոր բառից։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, 123 հպրս. *niš-xāϑa «անուտե-լի» ձևից. հմմտ. սանս. khādá-«ուտե-լիք»։
• ԳՒՌ.-Ախց. Խրբ. Կր. Հմշ. Մշ. Ջղ. Սեբ. Սլմ. Սչ. Տփ. նշխարք, Վն. նշխարք, Գոր. Ղրբ. նշխարք, նխշարք, Ալշ. Երև. Շմ. նըխ-շարք, Տիգ. նշխmրք, Ագլ. նշխօրք, Ննխ. նշխարք, նիխշարք, Պլ. Ռ. նիշխարք, Ասլ. նիշխարք, նիշխար*, Մրղ. նիշխmրք, Մկ. նխշարք՝, Սվեդ. նիխշուր, Հճ. նէշխօյ, Զթ. նէշխօյ, նէշխոր կամ նէշխօյք, նէշխորք. բո-լորն էլ «եկեղեցու օրհնեալ հաց» իմաստով։ Նոր բառ է նշխարաձիգ «մոլոշ բոյսը. mal, va»։
• ՓՈԽ -Ուտ. nišqar «եկեղեցու նշխարք»