camel.
calamus odoratus, sweet-scented flag.
• «ցորենի ծղօտը». այս նորագիւտ, բայց նախնական իմաստը գտնում եմ Եղիշ. հրց. 65 (Ի նոյն հատ որ սերմանի՝ կան զօ. րութեամբ տակքն և բոյսքն, շաւառն և քիստ և այլն). որից յետոյ՝ «մի տեսակ եղէգ» Գա-ղիան. (իսկ Ստեփ. լեհ. մեկնում է «խոտ լեռնական, յորմէ իւղ հանի»). փխբ. «եռա-ժըշտական փող» ՀԲուս. § 646 կամ «աղևոր մի նուագարան» ՀՀԲ (այս է որ Առաք. լծ, սահմ. 615 գրուած է լաւառն). «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 512). «տաղաւար, եղէգներով շինուած բնակարան» Վանակ. (ըստ ՀԲուս. անդ)։ Բառս նշանա-կում էր նաև «սլաք, նետ, տէգ» և այս նշա-նակութեամբ տարբեր գրչութիւններ են ներ-կայացնում՝ ջուառն Արծր. բ. 3 (հրտր. Պատկ. էջ 87) և շառաւն «նետ» Սեբ. 38 (ձեռ. շաւառունս). որից շաւառեղէգն «եղէգ-նախունկ, խնկեղէգն, calamus aromaticus» Գլլգիյն.։