vn.

to take pity or compassion on, to commiserate, to be affected, moved to pity, to feel for, to sympathize with;
to do good to, to benefit;
ողորմիմ քեզ, I pity you.

ձ.

ἑλεέω miseror. Յողորմ եւ ի գութ շարժիլ. գթալ. գորովիլ. կարեկից լինել. աղեկիզիլ. եւ Բառնալ զկարիս եւ զտառապանս այլոց. մարդասիրել. խնայել. խնամել. բարերարել. շնորհս առնել. խղճալ. ողորմութիւն ընել.

Մանկունք իմ են, որովք ողորմեցաւ աստուած ծառայի քում։ Աստուած ողորմեսցի քեզ ո՛րդեակ։ Ողորմեա՛, կամ ողորմեաց ինձ աստուած։ Որբոց նոցա եւ այրեաց մի՛ ողորմեսցի։ Ողորմելով ողորմեցայց նմա, ասէ տէր։ Ողորմեցարուք ինձ, ողորմեցարուք ինձ ո՛ բարեկամք.եւ այլն։

Ողորմելն ոչ է պարտուց, այլ ի կարեկցութենէ եւ ի վշտակցութենէ. (Խոսր.։)

Վասն այնր խնայեա՛, եւ վասն այսր ողորմեաց. (Իսիւք.։)

տեսէ՛ք զիս, եւ ողորմեցէք ինձ. (Ճ. ՟Ժ.։)

Ողորմիմ ողորմիմ սիրելեաց ձերոց, եւ բազում անգամ ողորմիմ անձանց ձերոց. (Եղիշ. ՟Գ։)

Յորժամ մեք անձանց չողորմի ցիմք, ո՞վ է՝ որ մեզ ողորմեսցի ... ողորմես ցո՛ւք անձանց։ Յորժամ յաղօթս կայցեմք առ աստուած, ասեմք, ողորմեա՛ց մեզ տր. ասասցուք եւ յանձինս, ողորմեա՛ մեզ. (Ոսկ. ՟ա. թես.։)

կր.

ՈՂՈՐՄԻԼ. իբր կր. ըստ հելլենաբանութեան. ἑλέουμαι, ἡλεημένος misericordiam consequor. որ ըստ հայկաբանութեան եւ ըստ լատինաբանութեան ասի, Ողորմութիւն գտանել.

Ո՞վ սգացեալ՝ ոչ ողորմեցաւ ի քէն։ Թող թշնամանեցայց, միայն լոկ ողորմեցայց ի նմանէ։ Ողորմեա ողորմեալդ. (Գեննադ.։ Ոսկ. ղկ.։ Ածաբ. նոր կիր.)

Մի լիցի ինձ կողկողել, եւ ոչ ողորմե. Որ ի մեծէն աստուծոյ ողորմեալ՝ մեծագունիցն վկայեցաւ։ Ի քէն ողորմեալ փրկի՛չ բոլորից՝ իբրեւ զնոսին առ քեզ դիմեցից. (Նար. ՟Բ. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Ը։)

Յամենայն եղբարց աղօթից եւ մեք ողորմեալ լիցուք. (Խոսր.։)

Են ինչ ինչ ի գործոցն, որ ողորմեալ լինին, եւ թողութեան արժանաւորին. (Նիւս. բն.։)