Your research : 2 Results for պիհ

Պիհ

cf. Պարենիկ.

• «ոռեպահիկ, պաշար, պարէն, ուտե-լիք» Եւս. պտմ. 161. Իրեն. հերձ. 89. (Հին բռ. մեկնում է պիհ «վզինակ կամ մռտի-կոն», իսկ Բառ. երեմ. էջ 271 «վզինակ կամ մռտինակ», որով հասկացւում է «վնաս, թշնամութիւն»). սրանից է օրապիհ «օրա-պահիկ» Եփր. կձուրդք (ըստ պատուական սրբագրութեան Վարդանեանի, Բառաք. դիտ. Գ. 30)։

• Հիւնք. պրս. [arabic word] bih «բարի» բառից, իմաստի տարբերութեան համար հմմտ. հյ. բարիք։ (Բայց պրս. bih բառի հինն է պհլ. vēh, որ տալիս է հյ. վեհ, ուստի այլ ևս պիհ ձևի հետ գործ չունե)։ Մ. Ա Դաւեթ-Բէկ, Յուշարձան 398 իռլ biuth, biith, biad «սնունդ», հբրըտ. bit «կեր, սնունդ», յն. βίοτος «կեանք, կեն-սամթերք»։


Բահ, ից

s.

spade, hoe;
mattock;
բահեմ, to hoe.

• պրս. [arabic word] burīdan «կտրել, բրդել» (ներկ. [arabic word] burram), [arabic word] bēl (գւռ. berd) «բահ». քրդ. birin «կտրել», bāl, bīel, ber «բահ», թրակ. βρίλων «սափրիչ», յն. φάρω «ճեղքել», φάρος «արօր, հերկ», φαρόω «հերկել», ἂφαρος «անմշակ», ալբան. bie, birni «զարնել, բաղխել», brime «ծակ», լտ. ferio «ծեծել, բաղխել, հարուածել», forare «ծակ ծակել», հսլ. briti «մազերը կտրել, սափրել», briči «ածելի», borja «կռուիլ», brani «կռիւ», ռուս. боронa «ցաքան», броня «զրահ», брить «ածիլել», бритва «ածելի», լիթ. barù, լեթթ. bar'u «նախատել» (որ է «խօս-քով ծեծել»), հբգ. borōn «ծակել», bora «գզիր», berjan «ծեծել», նբգ. bohren «ծա-կել», անգլսք. borian, անգլ. bore, հիսլ. borr «ծակել». beria «ծեծել», իռլ. bern «ճեղք», berraim «մկրատով խուզել», ևն ևն (Walde 283-4, Boisacq 1016, Kluge 66, 212 և 257, Pokorny 2, 159, Ernout-Meil-let 333)։ Ալս բոլոր բառերի հիմնական նշանակութիւնն է «ծեծել, ծակել, ճեղքել, փորել»։ Առաջին նշանակութեան հետ կապ-ւում է բիր, միւսների հետ բահ։ Բահ բառի հնագոյն ձևն է *բարհ (ինչպէս ցոյց են տա-լիս կովկասեան փոխառութիւնները), որ հնխ. bher արմատի հետ կապւում է այն-պէս՝ ինչպէս մահ<մարհ կապւում է mer> մեռ-անիլ արմատի հետ։ Այս *բարհ ձևի հետ կար և *բիրհ, որ գրաբարում սղուելով դարձաւ բիր «մահակ, հաստ գաւազան», իսկ գաւառականների մէջ տուաւ բիհ<պիհ, բիհր, բիհիր։ Այս երկու բառերը (բիր և բահ) նշա-նակութեան կողմից շատ անձուկ կերպով միացած են իրար հետ։ Հին հյ. *բիրհ միայն ծեծելու գործիք չէր, այլ նաև փորելու գոր-ծիք. այս պատճառով է, որ գրաբարում ունինք բրել «փորել», բրիչ, երկրաբիր, հողաբիր ևն (տե՛ս բիր բառի տակ). արդի գաւառական-ներից Ղրբ. պիհ (<*բիհ<բիհր) նշանա-կում է «բահ» և ո՛չ թէ «բիր». Ագլ. բրհի՛լ, որ ծագում է *բիրհ արմատից, նշանակում է «բահել» և ո՛չ թէ «բիրով ծեծել»։ Վերջապէս կենդանի է տակաւին Երև. Ղզ. Ղրբ. Տփ. բիհր, բհիր «ծայրին երկաթ անցկացրած բիր՝ գետինը փորելու, նաև իբրև ցից խրելու համար, որից շղթայով շուն, տաւար կամ ձի են կապում»։


Definitions containing the research պիհ : 1 Results

Նեպուկ, աց

s.

milliped, wood-louse.

• «բազմոտանի մի ճճի, գլորուկ Թէսպիհ պէօճէյի, cloporte» Բժշ.։