adj.

useful, profitable, advantageous, necessary;
good, excellent.

adj.

χρήσιμος, εὕχρηστος, εὗ (լծ. թ. էյի ). utilis, commodus, bonus, bene. Որ ինչ լինի ի պետս. որում կարեմք պէտս ունել. պիտանացու. կարեւոր. օգտակար. դիւրիչ. լաւ. ընտիր. ընտրեալ. պէտք էղած կամ ըլլալու, աղէկ, բանի էկող.

Գտեալ տար եւ կտաւ՝ արար անօթս պիտանիս ձեռօք իւրովք։ Հնարեալ վայելուչ անօթ պիտանի կազմեաց ի սպասաւորութիւն կենաց։ Եղիցի անօթ պատուական, սրբեալ եւ պիտանի տեառն իւում։ Մի՛ արհամարեսցես զամենայն խորհուրդս պիտանեաց։ Պսակդ եղիցի այնոցիկ՝ որ ակնունին, եւ պիտանեաց նորա, եւ որոց ճանաչեն զնա. (Առակ. ՟Լ՟Ա. 19։ Իմ. ՟Ժ՟Գ. 11։ ՟Բ. Տիմ. ՟Բ. 21։ Տոբ. ՟Դ. 13։ Զաք. ՟Ղ. 14։)

Որ երբեմն անտանի էր քեզ, բայց արդ քեզ եւ ինձ պիտանի (զի ոնեսիմոս անունն նշանակէ պիտանի եւ օգտակար). (Փիլիմ. 11։ Սուր՝ գեղեցկացաւ) (յն. լաւ եղեւ) ի փայլիւն. պիտանի եղեւ (յն. լաւ եղեւ) ի սպանումն. (Եզեկ. ՟Ի՟Ա. 15։)

Իբր ոչ թէ ինքն զոմն յորովայնէ անպիտան ստեղծանիցէ, եւ զոմն պիտանի. եւ թէ այնպէս ինչ էր, զի՞ պիտոյ էր զպիտանին գովել, եւ զանպիտանն պարսաւել. (Եզնիկ.։)

Յամենայն՝ որ ինչ մարդկութեան պիտանի. (Խոր. ՟Ա. 23։)

Անարիս առ կարիս պիտանեացն եւ օգտակարացն։ Ո՛վ անպիտանդ ի պիտանեաց. (Նար. ՟Է. եւ ՟Ը։)

Մի՛ վստահանալ յառաքինութիւն նախնւոյն իւրեանց աբրահամու, այլ անձամբ լիցին պիտանիք։ Թերեւս ի պիտանեաց առաջնոց սրբոցն ուրեք անուամբ անուանեալ էր նա (մեծատունն). (Իգն.։)

Զի ընդ պիտանիսն ի բարձունս փառաւորեցից զհայր եւ զորդի եւ զսուրբ հոգիդ. (Եփր. աղ.։)

ՊԻՏԱՆԻ. Օգտակար. որպէս օգտամատոյց, նպաստամատոյց, ձեռնտու.

Օրէն է մեզ, որք յայլոց օգտեցաք. պիտանի լինել միշտ կարոտելոց. (Նախ. գծ.։)

s.

ՊԻՏԱՆԻՔ գ. Իրք կարեւորք. հարկաւորքն.

Որում ոչ գտանին պիտանիքն, համբերող է (Պիտառ.։)