va.

to veil, to cover with a veil or curtain;
to cloak under a pretence, to mask;
to set sail, to make sail, to sail.

ն.

καλύπτω. velo, περικλείω, circumcludo, եւ այլն. Ընդ առագաստիւ վարագուրի կամ հարսնարանի առնուլ պարփակել, իրօք կամ նմանութեամբ.

Շրջափակմամբ լուսեղէն ամպոյն զմերս առագաստէր ի սրբութիւն սրբոցն ընդ ինքեան ի ներքոյ վարագուրին. (Խոր. վրդվռ.։)

Դարձեալ յինքն զփեսայն առագաստեալ՝ նորոգապէս պայծառանայր. (Յհ. կթ.։)

Զառաքեալսն առագաստես, զաւետարանիչսն հանգուցանես. (Պրոկղ. ներբ. ղկ.։)

Նորամուտ հարսունք առագաստեալք. (՟Գ. Մակ. ՟Ա. 11։)

Ես աստ կայի առագաստեալ մարմնով իմով, այլ ոգին իմ՝ որ յաստուծոյ տուեալ՝ ընդ քեզ էր. (Կոչ. ՟Ժ՟Դ։)

Անեղծ կուսութեամբն առագաստեալ։ Մարմինն լուսազգեաց առագաստեալ սրբութեամբ. (Խոր. հռիփս.։)

Հուրն խորանաձեւ առագաստէր զմարմնով սրբուհւոյն. (Ճ. ՟Ա.։)

իբր Վարագուրաւ ծածկել. պատրուակել. թաքուցանել. եւ Արգելուլ. խափանել զտեսութիւն. գոցել. եւ աչքը կապել.

Առագաստէր զչարութիւն. (Խոր. ՟Ա. 28։)

Առագաստէ զբանն. (Իգն.։)

Զզօրութիւն իւր յամպն ծածկեալ առագաստեալ պահէր. (Ագաթ.։)

Զառագաստեալ խորամանկ նենգութեամբ զոխութիւն ցուցանէին. (՟Գ. Մակ. ՟Դ. 1։)

Առագաստեաց զաչս նոցա՝ զի մի՛ ծանիցեն զնա. (Իգն.։)

Առագաստեաց ի վերայ աչաց նոցա. (Սարգ. ՟ա. պ. ՟Գ։) (Նանայ.։)

Առագաստեալ էին սիրտք նոցա, եւ ոչ իմանային. (Եփր. ծն.։)

Մառախուղ զաչօք մտացն ներքնոց առագաստեալ. (Ոսկ. յհ. ՟Ա. 12։)

Մի՛ առագաստեսցէ մառախուղ մեղսասիրին զանկրական լոյս էութեան քո. (Բենիկ.։)

Բանալ զառագաստ նաւու.

Փոյթ ընդ փոյթ առագաստեաց զնաւն. (Վրք. հց. ՟Ժ՟Դ։)