mitre, tiara, infula.
ՄԻԹՐ գրի ՄԱԴՐ. Բառ յն. մի՛դրա. μίτρα mitra, diadema;
fascia, qua caput obligatur. Խոյր. թագ.
Զվակասն իմ պատուական, եւ զմիթրն իմ սատակ եւ սպիտակ, որ է փակեղն յիսուսի. (Թղթ. դաշ.։)
Եպիսկոպոսն նստեալ մթրովն. (Մաշտ. ջահկ.։)
• «լատին ոճով եպիսկոպոսական կամ քահանայական թագ» Օրբել. հրտր. Էմ. էջ 314, Մաշտ. ջահկ. Թղթ. դաշ. 27. Տաթև ամ. էջ 442. գրուած է նաև միդր Սմբ. դատ. 68. ուղիղ տառադարձութեամբ է միտր «պը-սակ, խոյր» Ոսկ. ես. 458. «Իբրև փեսայի եդ ինձ միտր ... միտրն պսակ ինչ բոլորեալ նարօտ ականակուռ, զոր ղնեն ի գլուխ փե-սայք ի հարսանիս»։
• = Յն. μίτρα «արևելեան խոյր, փաթթոց. ւալմա». բուն նշանակում է «գօտի, կապ». սովորաբար կցում են μἰτος «թել», μιτάω «ոստայնի թելերը լարել» բառերին. բայց չէ ստոյգ. և հաւանաբար Փոքր-Ասիականից փոխառութիւն է (Boisacq 641)։ Սրանից են փոխառեալ նաև լտ. mitra, ֆրանս. mitre «եպիսկոպոսական թագ»։-
• Ուղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։