adj.

ՆԱԽԱՍԱՑ կամ ՆԱԽԱՍԱՑԵԱԼ ՆԱԽԱՍԱՑԻԿ. πρόρρητος praedictus. Կանխասաց. նախասական. իբր գուշակեալ, եւ նախաճառեալ. ի վեր անդր նշանակեալ.

Եկեալ ի վախճան ժամանակի բացակատարեաց տէրն զնախասաց բարբառն աստուածազգեստից։ Եկեալ կատարեաց զնախասաց բարբառ մարգարէիցն. (Զքր. կթ.։)

Զսա եւ հնձան եւս յորջորջէ յառածս նախասաց նուագի. (Անան. եկեղ։)

Զիմաստնականն նախասացն բան (Սողոմոնի) ի յանձինս գծագրեցին. (Նար. խչ.։)

Զոր մարգարէն Դանիէլ նախասացիկ բարբառովն գուշակէր. (Ոսկ. մտթ.։)

Ըստ նախասացեալ բանին։ Սկսանիմ քեզ զնախասացեալս։ Զի մի՛ ի նախասացեալ չարիսդ տնկանիցին։ Եկին ի նախասացեալ գաւառն. (Յհ. կթ.։ Մագ. ՟Ե։ Գր. հր.։ Ճ. ՟Ա.։)