vn.

to be beset, seized or caught;
to hesitate, to be uncertain, embarrassed, in suspense, to vacillate, to waver, to float, to haw, to boggle;
to lie in ambush, in wait for, to plot;
to apply one's thoughts or one's mind to;
վարանեալ կայր, he was at a loss how to.

ձ.

ἁπορέω, ἁπορέομαι, διαπορέω in angustiis haesito, nescio quo me vertam ἑκτήκομαι maceror. Ի վարանս մտանել. յանհնարս մտանել. մատնիլ յանձկութիւն. մտայոյզ լինել. տատամսիլ. ծփիլ տարակուսանօք. տագնապիլ. հալիլ մաշիլ. տատանիլ. պարանիլ. պաշարիլ. վարակիլ. անճրկիլ, շուարիլ, նեղը ինկնալ, մտմտալ.

Վարանէր յանձն իւր. (՟Ա. Մակ. ՟Գ. 31։)

Ի բազում տրտմութենէ եւ ի տխրութենէ իմմէ վարանեալ կամ մինչեւ ցայժմ. (՟Ա. Թագ. ՟Ա. 16։)

Տարակուսել եւ վարանել ի վերայ իւրաքանչիւր ուրուք սոցայց ոչ անպիտան է. (Արիստ. ստորոգ.։)

Նեղեցաւ տագնապեցաւ, տարակուսեցաւ, վարանէր յանձն իւր։ Տարակուսեալ վարանէր առ անհնարութիւն տեղեացն. (Ագաթ.։ Խոր. ՟Գ. 45։)

Անբժշկական վիրօք վարանեալս։ Երկչոտութեամբ կարծեաց վարանեալ։ Ի միտս անկայունս երկեակ ճանապարհաւ մահու վարանեալն. (Նար. ՟Ժ՟Ա. ՟Ի՟Զ. ՟Ի՟Ը։)

Վիրօք յանցանաց՝ վշտանայ հոգիս, վարանեալ շրջիմ. (Ժմ.։ (որ հայի եւ ի յաջորդ նշ)։)

ՎԱՐԱՆԻԼ. Տարուբերիլ. ձգձգիլ իբր պարանաւ. լլկիլ, եւ Ըմբռնիլ, պատաղիլ.

Վարանեալ յայսոց պղծոց՝ եկն խոստովանեցաւ. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Ապստամբն վարանի հակառակ ընդ ճշմարտութեան. (Համամ առակ.։)

Զօրն ամենայն նոքօք (կանամբք) վարանէր. (Լաստ. ՟Ժ՟Է։)

ՎԱՐԱՆԻԼ. ἑνεδρεύω insidior. Դարանիլ. չարիս որոնլե՝ հայթհայթել.

Նստի վարանեալ (կամ դարանեալ) ընդ մեծամեծս։ Վարանի (կամ դարանի) ի գաղտնիս։ Վարանի (կամ դարանի) յափշտակել զաղքատն. (Սղ. ՟Թ. 29. 30։)

Մեղաւոր ի մահ վարանի. (Սիր. ՟Ժ՟Ա. 34։)