Definitions containing the research այն : 10000 Results

Կորովութիւն, ութեան

s.

ability, dexterity, address;
cf. Կորովամտութիւն;
— բանից, eloquence, fluency of speech;
— բբաց, piercing sight.

NBHL (1)

Կորովութեամբ կշռեալ զձգտումն մեքենայից, եւ զնետաձիգս ի լայնալիճ աղեղանց, եւ զքարինս ի պարսատկաց. (Յհ. կթ.։)


Կորուստ, րստեան

s.

loss;
waste;
damage;
disadvantage;
misfortune;
perdition, ruin, destruction;
lost thing;
ի — մատնել, to perish, to be lost;
ի — մատնիլ, to lose, to cause to perish;
to kill;
անձամբ զանձն ի — մատնել, to cause one's own ruin;
ի — ընթանալ, to hasten to one's destruction;
լինել մերձ ի — or յափն կորստեան, to be upon the brink of ruin or destruction;
մեծամեծ —ս տուժել, to suffer heavy losses;
*կորստով վաճառել, to sell at a loss;
դիմէ ի — իւր, he hastens to his ruin.

NBHL (2)

Անուն նորա եբրայեցերէն աղբագոն (կամ աղրադոն), որ կոչի ի հայ բարբառ՝ կորուստ. (Յայտ. ՟Թ. 11.) այն է ըստ եբր. ապատտօն. որ է կորուստ, եւ կորուսիչ. իսկ ըմտ յն. որ է կորուսիչ։

Եգիտ կորուստ ինչ։ Զկորուստն, զոր եգիտ։ Զամենայն կորուստ եղբօր քոյ՝ որ ինչ կորնչիցի ի նմանէ։ Յարջառոյ եւ յիշոյ, եւ յամենայն կորստենէ. (Ղեւտ. ՟Զ. 3. եւ 5։ Օր. ՟Ի՟Բ. 3։ Ել. ՟Ի՟Բ. 9։)


Կուպր, կպրոյ, ով

s.

bitumen, asphalt, pitch;
tar, naphtha;
petroleum, rock-oil;
cf. Նաւթ.

NBHL (1)

Կպերբ եւ աղիւսով պատելով զայն. (Պտմ. վր.։)


Կուռ

s. adj. adv.

condensing, thickening;
condensed, compact, firm, solid, hard;
beaten, trodden, frequented;
massive, large, heavy;
carved, sculptured, hammered;
pure, refined;
vehemently, forcibly;
unceasingly, unremittingly, incessantly;
— վառեալ, armed with a cuirass, armed cap-a-pie, from head to foot;
— զմիմեամբ, — զմիմեանց զհետ, — զմիմեանց զկնի ou կնի, continually, one after the other;
blow after blow.

NBHL (3)

Անկուռ է առաքինութեանն ճանապարհ, եւ կուռ եւ կոխ՝ չարութեանն. (վասն բազմաց գնալոյ ընդ այն). (Փիլ. այլաբ.։ Եւ ի լաւ կողմն առեալ՝ որպէս Արահետ. անքոյթ, ասի.)

Խիտ եւ կուռ՝ ոստայնանկութեան արուեստիւ գործել տայ. (Վրդն. ել.։)

Ներկուռ ըստ առոգանութեան. Ներդ նախդիր միայն է. իսկ կուռն ասելով՝ զանդադար կրթութիւն ասէ, այս ինքն ազգողապէս կռեալ եւ կրթեալ զինքն ընթերցողութեամբ. (Երզն. քեր.։)


Կուռք, կռոց

s.

idol;
image, statue.

NBHL (2)

Գողացաւ ռաքել զկուռս հօր իւրոյ։ Մի՛ արասցես դու քեզ կուռս ըստ ամենայն նմանութեան։ Արկից զդիս ձեր զդիակամբք կռոց ձերոց։ Ի զոհս կռոց։ երկիրպագին կռոց նոցա։ Բարկացուցին զիս կռովք իւրեանց։ Ամենայն աստուածք ազգաց կուռք են, ձեռագործք են որդւոց մարդկան։ Յանշունչ կուռսն յուսացելք.եւ այլն։

Իսրայէլի միայն ճանաչիւր ճշմարիտն աստուած. իսկ այլազեացն՝ կուռքն. (Կիւրղ. ղկ.։)


Կուսակալութիւն, ութեան

s.

government of a province or department, prefecture.

NBHL (1)

Ըստ ամենայն կուսակալութեանց։ Ի կուսակալութեան պետութեան իւրոյ։ Առաքէ զնա յառաջին գահ կուսակալութեան իւրոյ. (Յհ. կթ.։)


Կուսական, ի, աց

adj.

virginal, maiden, maidenly.

NBHL (1)

Կուսական որովայն, կամ արգանդ, կաթն. (ծնունդ, մաքրութիւն, տօն. Շար.։)


Կուսան, աց

s.

virgin;
maid;
nun;
— լինել, to go into a nunnery, to take the veil.

NBHL (1)

Ծերն եւ տղայն, կուսանն եւ երիտասարդն։ Կուսանաց նոցա ոչ ողորմեցաւ։ Տարցին թագաւորի կուսանք զհետ նորա. եւ այլն. (Ողբ. Բ. 21. եւ 30։ Բ. Մնաց. ԼԶ. 17։ Սղ. ԽԴ. 15։ ՀԷ. 63։ Մտթ. ԻԷ. 1։)


Կուսորդի, դւոյ

s.

the Virgin's Son.

NBHL (1)

Զի թէ՝ եւ կուսորդի իցէ, չէր ինչ ումեք յայնժամ յայտ. (Ոսկ. մ. ՟Ա. 12։)


Կուտակ, աց

s.

heap, pile, accumulation, mass;
vault, roof;
swelling;
wave, surge;
globe, globule.

NBHL (1)

Արեգակն ի ժամանակս ամարայնոյ բարձրացեալ զկուտակօքն երկնից. (Կոչ. ՟Թ։)


Կուտեմ, եցի

va.

to amass, to collect, to heap up, to heap together, to pile.

NBHL (3)

Կուտել քարինս, կամ կարկառ մեծ ի վերայ, կամ շեղջս շեղջս, համբարս, զմոխիր. հորակոյտս. Զբլուր հողոյ. փայտ ի վերայ հրոյ։ Մի՛ կուտեսցէ զդովաւ հող։ Կուտեցէք (կամ հաւաքեցէք՛) յիս խնձոր։ Եռեալ կուտէր զայն ի սայլս իւր. եւայն։

Կուտեալ հաւաքեցի։ Յաճախեա կուտեա՛, բարդեա՛ եւ դիզեա՛։ Կարդացի կուտեցի, արձանացուցի, դիզի, բարդեցի։ Կուտին քեզ համբարք։ Ահա բարդեցան կուտեցան շրջանակք ամացս ընդունայնութեան. (Նար.։)

Կուտել յինքն զօրս, կամ զայրուձի։ Կուտեաց ի վերայ կորխ զժողովուրդն իւր։ Կուտեցան ի վերայ քո։ Կուտեցաւ ժողովուրդն ի վերայ ահարոնւ։ Ժողովս կուտէ ի վերայ քո ամովս։ Ի կուտել ժողովրդեանն, կամ բիւրաւորաց. եւ այլն։ Կուտեալ զամենայն նախարարազունսն. (Խոր. ՟Գ. 58։)


Կուրաշաւիղ

s.

blind alley.

NBHL (1)

Ուր իցէ շաւիղ կուրացեալ. այսինքն անկոխ, կամ անլոյս. (գուցէ եւ լայն՝ յարմար կուրաց)


Կուրծք, կրծից

s.

breast, bosom, chest;
heart, mind;
ուշ ի կուրծս անկանել՝ առնել, to reflect well on, to recollect, to remember;
մօտ առ կուրծս, to be imminent, near to, to impend;
զձեռն ի վերայ կրծից հանգուցանել, to fold the arms in repose;
մաքրել զ—ծս, to expectorate, to spit.

NBHL (3)

Որպէս լծ. ընդ թ. կեօքիւս, կեօքս. στῆθος pectus. Լանջք. տախտակ լանջաց. լայնաբար՝ Սիրտ. ստինց. կուշտ, երբուծ. (որ յայլ լեզուս՝ փոքր կուրծք).

Զլայնակամարն ո՛չ կրծիւքն (յն. առ ստեամբքն) կապեալ։ Սրտմտութիւն եռացեալ ի կրծից անտի ի դուրս բղխեսցէ. այսինքն ի սրտէ. (Ոսկ. յհ. ՟Ա. 1. եւ 3։)

Այն ամենայն (վիշտ) յաշխարհի մօտ առ կուրծս կայր յն. ի ձեռս. (Ոսկ. մտթ.։)


Կոփիւն

s.

crash, din, clash, clashing, noise.

NBHL (1)

Ձայն կոփելոյ. բախիւն. տոփիւն. դոփիւն. կափիւն.


Կռածոյ

adj.

cut, carved, sculptured;
laminated, forged;
engraved;
coined;
վարսք —ք, thick, curly hair.

NBHL (1)

Փողս կռածոյս։ Դրուագս կռածոյս։ Վահան կամ ինզակ ոսկի կռածոյ։ Ի ձայն օրհնութեան կռածոյ փողոյ։ Եդ ի կռածոյ գերեզմանի.եւ այլն։


Կռանարկութիւն, ութեան

s.

hammer-stroke.

NBHL (1)

Ի ձայնէ կռանարկութեան դարբնաց զօրանան ասեն կապանքն. (Խոր. ՟Բ. 58։)


Կռինչն

s.

the least noise, the least thing;
a mere nothing.

NBHL (2)

Արմատ Կռնչելոյ, որպէս Ճռինչ, ճիկ, թեթեւ ձայն բնական իրաց եւ անբանից. եւս եւ Բան ինչ, դոյզն ինչ. իր դուզնաքեայ. բան մը. (որպէս թէ գրեալ էր կռի ինչ. լծ. յն. ղռի)

Ոչ ծախեսցի յամենայն որդւոցն իսրայէլի կռինչն. (Ել. ՟Թ. 4. յն. բան մի. (իբր կնճռումն, կնճիռն։))


Կռիչք

s.

crakeing, creaking, cry or noise;
— հաւուց, cackling;
— թռչնոց, chattering;
— խորդոց, crunk, crunkle of the crane.

NBHL (1)

Ձայն հաւուց, թռչնոց. ճռուողումն. կառաչ. ճիկ. ճիչ. կարկաչ. կռկռալը, ճիվ ճիվ, հաւու կամ թռչնու ձան.


Կռնչեմ, եցի

vn.

to crake, to creak;
to make a shrill noise, to cry out, to shriek, to squeak, to scream;
to hiss;
to whistle;
— գորտանց, to croak;
— ագռաւուց, to caw;
— խորդոց, to crunk, to crunkle;
— խոզից, to grunt;
— շանց, to growl;
to yelp;
— եղջերուի, to bell.

NBHL (1)

γρύζω mutio (եւ γρυλλίζω grunnio, որ է խանչել). (լծ. հյ. ճռնչել. եւ յն. ղռի՛զօ. եբր. խարաձ) Ձայնել ըստ անբանից՝ մանաւանդ ի վիշտս եւ ի նեղութիւնս. կռինչս կամ կառաչս եւ ճիկ հանել. մրմռալ.


Կռոնոս

cf. Երեւակ.

NBHL (2)

ԿՌՈՆՈՍ կամ ԿՐՈՎՆ. Բառ յն. գռօնոս. Κρόνος Saturnus. (լծ. χρόνος tempus. ժամանակ, տարի) գրի եւ ԿՐՕՆՈՍ. Բարձրագոյնն յեօթն մոլորակաց, որ ի մեզ Երեւակ ասի. միանգամայն եւ անուն չաստուծոյ, որ համարեալ է հայր դիոսի, այսիննքն արամազդայ հօր չաստուածոց, եւ որդի ուռանոսի՝ այսինքն երկնից. նկարի որպէս ծեր որկորեայ՝ կերօղ ծննդոց իւրոց, վասն զի ժամանակն ծախէ զամենայն. (վասն որոյ կոչի ի լտ. սադու՛ռնուս, որպէս շատացեալ, յագեալ) զուհէլ, զօհալ, քէյվան.

Զիա՞րդ զկռոնայն, եւ զայլոց աստեղաց առիցեն։ Առ կռոնաւ, եւ րէաւ, եւ դիաւ, զորս աստուածս անուանէին. (Եզնիկ.։)


Կռուարան, աց

cf. Կռուանոց.

NBHL (1)

Ձայն տային ի պատերազմ պատրաստել, յառաջ մատչել ի կռուարանն, եւ ի տեղի հանդիսին. (Ասող. ՟Գ. 41։)


Կռուարար, աց

adj. s.

contentious, litigious, quarrelsome, fractious, wrangling, mischief-making, meddlesome.


Կռփեմ, եցի

va. fig.

"cf. Կռուփս հանեմ;
" to vex, to plague, to use ill, to injure or affront contumeliously, to outrage;
— զաղքատս, to smite with the fist of wickedness;
to trample the poor under foot, to oppress.

NBHL (2)

Կռփէք զանաւագն։ Կռփեն զորբս։ Կռփէին զգլուխս աղքատաց։ Ի բարձրութիւն այնոցիկ, որք կռփեալք էին յիսրայէլի. (Ես. ՟Ծ՟Ը. 4։ Մաղ. ՟Գ. 5։ Ամովս. ՟Բ. 7։ Յուդթ. ՟Ժ՟Զ. 6։)

Զչարս ի մարդկանէ իբրեւ կարկուտ ձայն պատգամաց նոցա կռփէր. (Լմբ. ովս.։)


Կռփիչ

s.

who strikes with the fist;
who uses harshly.

NBHL (1)

Որ կռփէ (ըստ ամենայն առման)


Կռփումն, ման

s.

cf. Կռփանք.

NBHL (1)

Զմարմնոյս խայթ դնէ, եւ զնորայն կռփումն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)


Կսկիծ, կծոյ, կծի

s.

smart, smarting, tingling;
twinge, twitch, sharp pain;
regret, vexation, displeasure, evil, affliction, heart-rending anguish.

NBHL (3)

Հարուած կորճի՝ սաստիկ ընդ ամենայն մարմինն կսկիծ (կամ կսկիծս ընդ ամենայն անդամսն) արկանէ մինչեւ ի սիրտն. (Մանդ. ՟Ժ՟Դ։ եւ Եփր. գող.։)

Եթէ զաստի հրոյս կսկիծ չկարէ ոք բանիւք պատմել, ո՞րչափ եւս առաւել զայնր հրոյ. (Ոսկ. մ. ՟Բ. 18։)

Մաղձաբար ամանոյն զկսկիծն զայն եւ զխածանող նիւթս համոց ի ճնշելոյ (կամ հասուցելոյ). (Նիւս. կազմ.։)


Կսկծակիծ

adj.

caustic, biting, very painful, vexatious.

NBHL (1)

Մարմաջեցուցանէր զնոսա. այս էր՝ որ կսկծակիծ եւ վիճելի առնէր այնուհետեւ. (Ոսկ. յհ. ՟Ա. 28։)


Կսկծիմ, եցայ

vn. fig.

to be in pain, in sorrow or affliction;
to grieve, to take to heart, to mourn for, to feel very sorry, to be too much vexed;
to repine at.

NBHL (2)

Շփեցէք լհարուածսդ, զի այնպիսին առաւել կսկծեսցի. (Ճ. ՟Ա.։)

Միշտ այնպէս ընդ այլոց բարիս կսկծէին. (Երզն. մտթ.։)


Կտակ, աց

s.

will, testament, last will testament;
— առնել, to make one's will;
կտակաւ տալ՝ թողուլ, to bequeath by will, to leave a legacy to;
կատարել զ—, to execute a will.

NBHL (1)

Ընթերցաւ յականջս նոցա զամենայն բանս կտակին գտելոյ ի տանն տեառն. (՟Բ. Մնաց. ՟Լ՟Դ. 30։)


Կտաւագործ, աց

s.

weaver, linen-manufacturer;
linen-draper.

NBHL (1)

Ոստայնանկ կտաւեղինաց. գործօղ զկտաւ (որպէս դնի ի յն)


Կտղանք, նաց

s.

fury, frenzy;
erotic madness;
tickling, titillation;
rutting.

NBHL (1)

այնչափ զեխութիւնք կտղանաց գիջութիւնք. (Պիտ.։)


Կտղիմ, եցայ

vn.

to become furious, to give up to a frantic transport;
to become mad with love, passionate, frenzied with desire or lust;
to tickle, to titillate;
to be in rutting, in pruriency.

NBHL (1)

Երիտասարդ մոլեգնեալ կտղեալ ի մարմնոյ ցանկութիւնս։ Մոլեցին կտղիցին եւ աւելի քան զդէպն ջեռնուցուն։ Այնպէս մոլիմք եւ կտղմիմք, զի ո՛չ թէ մոլիցիմք՝ իմանամք։ Յորժամ համարի զգաստանալ, յայնժամ առաւել մոլի եւ կտղի. (Ոսկ. կող. ՟Ժ՟Բ։ Ոսկ. ՟ա. տիմ. ՟Բ։ Ոսկ. եբր. ՟Ի՟Գ։ Ոսկ. մ. ՟Գ. 4։)


Կտուտք

cf. Կտտանք.


Կտտամահ

adj.

putting to death cruelly, barbarously;
torturing, excruciating;
— սպանանել՝ սատակել, to kill in a cruel manner, to kill with tortures.

NBHL (1)

Վասն այնորիկ զնա կտտամահ սպանեցեն. (Ագաթ.։)


Կտտեմ, եցի

va. fig.

to torture, to excruciate, to tear, to lacerate, to set on the rack, to torment atrociously;
to abuse, to harass, to ill-treat, to vex, to outrage;
to play on, to touch;
to ring;
— զդաշնակ, to play on the piano;
կտտած գինի, soured wine.

NBHL (1)

Որիչ որիչ կտտեն որ ձայն տացէ զանգակն. (Մաշտ. ջահկ.։)


Կտրատեմ, եցի

va.

to cut up, to cut or tear in pieces

NBHL (1)

Զմարմինդ քո մաշեալ, եւ յօշյօշ կտրատեալ։ Կտրատեցան ամենայն մարմինք նորա. (Ճ. ՟Ա.։)


Կտրեմ, եցի

va.

to cut, to cut off, to lop, to cut down;
to divide, to separate;
to take away, to discontinue, to retrench;
to shear sheep;
to cut hair;
to castrate, to geld;
— ընդ մէջ or յերկուս, to divide in halves;
— ի չորս մասունս, to cut in quarters, to quarter;
— զանդամս մարմնոյ, to cut off, to amputate, to maim, to mutilate.

NBHL (3)

Կտրել զծայրս ձեռաց եւ ոտից. զգրատս ի միջոյ մինչեւ ցեզր։ զլեզուն. զծառ. զուռ որթոյ. զմանուկն կամ զծառայն ընդ մէջ. զյղիս։ կտրեալ օդն՝ վաղվաղակի յինքն կարկատեցաւ, եւ այլն։

Որ կտրէ զվարձս մշակին, որ է քահանայն, ընդ մարդասպանսն համարեալ է։ Ժողովուրդն զպտուղ քահանային մի՛ կտրեսցէ. (Ոսկիփոր.։)

Կտրեցի զնա միայնակեաց. (Վրք. հց. ձ։)


Կտրումն, ման

s.

cut, cutting.

NBHL (1)

Կտրելն, իլն. (ըստ ամենայն նշ)


Կտցար, ի

s. ornith.

wood-cock.

NBHL (1)

Հաւ կամ Թռչուն նման կաքաւու՝ երկայնակտուց, որ որդամբք կերակրի.


Կրականի, նւոյ

s. pl.

fires;
Fire-god of the Ghebres.

NBHL (1)

Սպանեցէք զայնպիսի ճոխ կրականի։ Այն կրականոյն անվնաս պահեալ էր զմեզ. (Փարպ.։)


Կրակասէր

adj.

fond of fire-side or chimney-corner, idle, lazy.

NBHL (1)

Որպէս զօրաւոր ոք ոչ կամեսցի զայն որ զկահ զինուցն բերէ, ունել հանապազ հեշտ եւ կրակասէր. (Ոսկ. գծ.։)


Կրաս

s.

caw, croak.

NBHL (1)

Ձայն ագռաւու։ Եւ զի ի լտ. գօ՛րաքս, է ագռաւ. Գրա՛ս, վաղիւ, սմին իրի ասի.


Կրաւորական, ի, աց

adj.

passive;
— բայ, — verb;
— քուեայ, — voice.

NBHL (1)

Լինի ձայնն կրաւորական, եւ իրքն ներգործական, որպէս տանիմ. եւ կամ ձայնն ներգործական, եւ իրքն կրաւորական (իմա, նշանակ կրելոյ զիմն ի վերայ իւր), որպէս, զգենում. (Երզն. քեր.։)


Կրեմ, եցի

va. fig.

to bear, to carry;
to convey, to transport;
to carry, to wear, to have on;
to hear, to sustain, to support, to endure, to suffer, to undergo;
— դժնդակս, to be pained, grieved, to suffer cruelly, to support ill treatment, to be very ill used, to be treated severely;
— զպատուհաս յանցանաց, to pay dear for, to smart for, to bear the consequences, to suffer the punishment of one's crime;
— զծանրութիւն գործոց, to bear the burden of affairs;
— անուն գեղեցիկ, to hear a distinguished name, to be renowned;
զամօթ —, to remain confused;
ընդ կրելոյն, in name only.

NBHL (6)

Կրել զաշխատութիւն, զժողովուրդն զտապանակ, զեփուդ, զենս ի ձեռին, զաւար բանակին. նախատինս զազգաց. զօրենս ի լեզուի, զիրաւագիտութիւն ի շրթունս։ Երանի որովայնին՝ որ կերացն զքեզ։ Որ կրէ զամենայն բանիւ զօրութիւն իւրոյ։ Կրել զանուն իմ առաջի հեթանոսաց։ Կրեսցէ դատաստան։ Ի հոգւոյն սուրբ կրեալք՝ խօսեցան մարդիկ յաստուծոյ։ Տրտմութիւն կամ ամօթ կամ զաւս եւ անարգանս կրել։ Կրեա՛ զամպարշտութիւն քո։ Չէ՛ որ կրեաց զբարկութիւն նորա. եւ այլն։

կրեալ ի գիրկս, եւ կրօղ զամենայն. (Սարկ. հանգ.։)

Զամենայն ինչ ամենայնիւ վասն մեր կերաց. (Ածազգ. ՟Բ։)

Կրեաց զամենայն կիրս մարմնոյ եւ հոգւոյ՝ բաց ի մեղաց. (Յճխ. ՟Ժ՟Դ։)

Որ կամաւոր վասն մարդկան՝ կրեցեր մարմնով զայս ամենայն. (Շար.։)

Եկեղեցի իսկ քրիստոսի զնա միայն կրէ (զթարգմ. եօթան). (Եւս. քր. ՟Ա։)


Կրթական, ի, աց

adj.

instructive, adapted to exercise.

NBHL (1)

Բայց միայն ի սակաւուց արուեստից կոչեցելոցն դիպողականացն, բժշկականին, կրթականի եւ ղեկաւարականի. (Նիւս. բն.։)


Կրթեմ, եցի

va.

to exercise, to train up, to inure, to form;
to instruct, to discipline, to accustom, to civilize;
to educate, to polish;
— զմիտս, to inform the mind;
ի զարմանս or յապուշ —, to astonish, to surprize.

NBHL (4)

Զի մի՛ տկարք կամ չարք ի մարդկանէ ի մինն միայն կրթեսցեն զբանն. (Իգն.։)

Ինքն իսկ յանձն իւր կրթէր զաւեր աշխարհին հայոց։ Ամենայն ամբաստանութիւնն ի սուրբ ուխտ եկեղեցւոցն կրթեալ էր. (Եղիշ. ՟Ը. եւ ՟Գ։)

Վնասակարութիւն սպառմանն ի քահանայն կրթի. (Կանոն.։)

Յորժամ մին միայն կրթացաւ ի պատիւն, ապա դժուարին. (Երզն. մտթ.։)


Կրթութիւն, ութեան

s.

exercise, practice discipline, instruction;
հոգեւոր —, spiritual exercises;
— մարմնոյ, gymnastics.

NBHL (1)

Ի ձեռն հանապազորդ կրթութեանցն միայնամարտութեամբն։ Արիստոտէլի կրթութեամբքն հրահանգեալ։ Բանական կրթութեանց։ Ի տղայականն տիս կրթութեամբ վարեցեալ՝ զբանական ստանայ շնորհ. (Պիտ.։)


Կրիչ

adj.

weak, subject to the passions

NBHL (2)

Մարդ ես (ո՛վ թագաւոր), որպէս մեք ամենեքեան, կրիչ ամենայն չարչարանաց եւ աշխատութեանցն. (Պիտառ.։)

անկաւ ի փառացն, եւ եղեւ կրիչ ամենայն ցաւոց եւ չարեաց եւ մեղաց եւ մահու եւ ապականութեան. (Լծ. կոչ.։)


Կարգակից, կցի, կցաց

adj. s.

of the same religion or order;
comrade, colleague, companion, fellow.

NBHL (1)

Միոյն (ի կրօնաւորաց) անկարգութեամբ ամենայն կարգակիցք նորա անգոսնեսցին յաշխարականաց. (Շ. ընդհ.։)


Կարգապետութիւն, ութեան

s.

hierarchy;
supreme or highest order;
generalship.

NBHL (4)

Այս օրէն սահմանի առ ի յամենեցունց դերագունէն էութեամբ կարգապետութենէ։ Այս իսկ է բոլորովիմբ աստուածայնոցն կարգապետութեանց աստուածավայելչաբար օրինադրեալն. (Դիոն. երկն.։)

Աստուած փառաւորեալ ի վերնայնոց կարգապետութեանց. (Մաշտ.։)

Փառաւորիս յերկնային խմբաւորութեանց, եւ ի ստորայնոցս կարգապետութեանց. (Ճշ. ձ։)

Կարգի ամենայն բարեզարդութեան երեւելի եւ աներեւութի կարգապետութիւն. (Նչ. եզեկ.։)