Entries' title containing յ : 6192 results

Այգորեմ, եցի

NBHL (5)

(Թագաւորն) նստեալ ի տեղւոջ՛յայգորելի. յն. ի հրամանատեղի. χρηματιστήριον (՟Ա. Եզր. ՟Գ. 15։)

ԱՅԳՈՐԵՄ որ եւ ԱՅԳԱՒՈՐԵԼ. գրի եւ ՅԱՅԳՈՐԵԼ. ԱԳԵՒՈՐԵԼ. Որպէս թէ այգօրել, բարիլուսի երթալ. (լծ. լտ. աւկու՛րօր բարեմաղթել) Կամ ընդ այգն աւուրն յանդիման լինել մեծի ումեք, եւ ողջունել. գալ յատեան հրաւիրանաւ. կոչիլ եւ մտանել ի հրապարակ արքունի. հրաման առնուլ կամ տալ. պուչուշմագ. հուզուրա կեշմէք. Ուստի եւ ԱՅԳՈՐԵԼԻ ՏԵՂԻ՝ է դահլիճ. դէհլիզ. տիվանխանէ. տիվանի փատիշանի.

Մարդիկ հանապազօր յայգորել ելեալ մտանէին. (Բուզ. ՟Ե. 22։) ԺԱՄ ԱՅԳՈՐԵԼԻ՝ է ժամանակ ատենի.

Իբրեւ եղեւ ժամ այգորելի թագաւորին պարսից, եւ ամենայն թագաւորք եւ իշխանք իւր եւ մեծամեծք իւր այգորեալ կային արքային պարսից, յամեաց (Արշակ) գալ յայգորել թագաւորին պարսից Շապհոյ. (Բուզ. ՟Դ. 20։)

Ընդ ջեռնուլն արեգական՝ մինչ ագեւորեալքն մտանէին առաջի Ամիրային։ Ի ժամու՝ մինչեւ ագեւորեալքն կամէին մտանել զառաջեաւ. (Արծր. ՟Դ. 2։)


Այգուց

NBHL (6)

ԱՅԳՈՒՑ ՅԱՅԳՈՒՑ. πρωί, πρωία, αὕριον. mane Առաւօտուց. այգուն. յայգուէ. յառաւօտուց. ընդ առաւօտն, ի վաղիւ անդր. առւըտանց, էգուց, յէգուց, գա՛լ առտու, մէկալ առտուն. սապահլայըն. էրթէսի՝ եարըն սապահ.

Յարեաւ այգուց, եւ անձն նորա ընդ նմա։ Եւ էր այգուց։ Այգուցն իբրեւ դարձաւ անդրէն ի քաղաքն։ Մինչդեռ այգուցն առ նովաւ անցանէին. (Սիրաք. ԼԴ. 24։ Յհ. ԺԸ. 28։ Մտթ. ԻԱ. 18։ Մրկ. ՟Ժ՟Ա. 20։)

Մա՛րթ է այսօր ինչ եթէ դէպ լինի գիտել ումեք, եւ այգուցն մոռանալ. (Սհմ. ՟Ժ։)

Յերկրորդումն աւուր այգուցն երթան ի գերեզմանն, եւ այլն. (Մաշտ.։)

Որ երէկ սերմանեցան, յայգուցն ապականեալ՝ պատրաստեցան (այս ինքն բուսան յերկինս). (Թէոփիլ. Խ. Մկ։)

Արասցես յայսմ գիշերի հսկումն, եւ կոչեսցես յայգուցն զեղբարսն։ Կացեալ այսօր վասն սիրոյն Աստուծոյ, եւ յայգուց գնացից։ Խորհեցաւ ընդ երեկս՝ մերկանալ ի յայգուցն զզգեստ։ Զի զգեցցի յայգուց։ Յայգուց (տպ. այգուց) դիպելոց է մեզ վախճան. (Վրք. հց.։)


Այթիռ, Յայթիռս կալ

Etymologies (2) · Adjarian

(գրուած նաև աթիռ). ասւում է մի-այն յայթիս, յայթիռս, յաթիռս կալ. սրա հո-մանիշն է ակճիռ, աճիւռ, ակճիւռ, գործա-ծուած նոյն ձևով՝ յակճիռս կալ, լինել ևն. Ոսկ. Վեցօր. Փիլ. Լմբ. (յաճիւռ ունի Արծր. էջ 154). բայց այս երկուսը միևնոյն բառի տարբեր գրչութիւնները չեն, որովհետև գոր-ձաձ︎ ած են նաև միասին. ինչ. Յաթիռս և յակճիռս կան ընկճեալ. Վեցօր. դ. 66. եր-կուսն էլ նշանակում են «հետաքրքրութեամբ, ուշի ուշով լսել, ոտքի մատների վրայ յեցած եռկարիլ՝ ականջ դնելու համար». որից յայթ-ռել «ուրախութիւնից թռչկոտիլ» Փարպ. թուղթ (էջ 200). իսկ Ոսկ. մ. գ. 16 յայթիռ և ի թռիչս կայցէ=յն. բնագրում «հանդերձեալ ի վեր յառնել»։

Բառ երեմ. էջ 218 դնում է յակթիռ «կայ-տառ կամ իմաստուն» և ճիշտ այս ի-մաստներով էլ ունի էջ 219 յայթ. որից երևում է որ այս վերջինը պէտք է հաս-կանալ յայթիռ։ ՆՀԲ թռչել (թիռ) արմա-տից ? Հիւնք. յն. αίνϑήρ «եթեր» բառից։

NBHL (3)

ՅԱՅԹԻՌ, կամ ՅԱՅԹԻՌՍ ԿԱԼ. գրի եւ ՅԱԹԻՌՍ ԿԱԼ. Նոյն ընդ ՅԱԿՃԻՌՍ ԿԱԼ. պատրաստիլ իբր ի թռչել յօդս, կամ վերառնուլ զոտս եւ կարկառիլ առ ի լսել.

Պատերազմողին պա՛րտ է վարկպարազի ինչ գլխոյ դադար ունել, զի իբրեւ յաւուրս եւ յայթիռ եւ ի թռիչս կայցէ ի բնակութեանն". յն. իբրեւ հանդերձեալ վաղվաղակի ի վեր յառնել. (Ոսկ. մ. ՟Գ. 16։)

Յաթիռս եւ յակճիռս կան ընկճեալ. (Վեցօր. ՟Դ։)


Այլագունակ

NBHL (11)

Որ եւ ԱՅԼԳՈՒՆԱԿ. Այլագոյն՝ ըստ բ. նշ. διάφορος. differens, diversus, ἑναντίος. contrarius Տարբեր. այլազգ. այլազան. նորօրինակ. աննման. օտար. հակառակ. պէսպէս. պաշգա. պենզէմէզ. դիւրլիւ.

Անդ այլագունակ (գրէ), եւ ոչ այսպիսի կատարեալ իբրու զայս. (Սարգ. ՟ա. յհ. ՟Գ։)

Նշանագիրք եբրայեցւոց այլազգ առ հրէայս գտանին եւ այլագունակ առ շամրտացիս. (Եւս. քր. ՟Ա։)

Ի ժամանակն հայել եւ ի դէմսն այլագունակս։ Մի կամք էին երկոցունցն (Յիսուսի եւ Յհ. Մկրտչի), թէպէտ եւ վարքն այլագունակք։ Ո՛չ կռուոյ ինչ են բանք, այլ՝ այլագունակ պատմութեան. (Ոսկ. մտթ.։)

Վասն այլագունակ կրօնիցն. (Խոսր.։)

Ծածկէ յայլագունակ եկամտից. (Նար. ՂԳ։)

Տե՛ս զայլագունակ կերպարանս որդւոցն Աստուծոյ. (Սարգ. ՟ա. յհ. ՟Դ։)

Վերստին սկիզբն առնէ դարձեալ այլագունակ արարչութեան. (Լաստ. ընթերց.։)

Վասն այլագունակ կերպարանացն՝ զոր ցուցանէր. (Լծ. կոչ.։)

Ա՛յլազգ ձեզ, եւ այլագունակ նոցա քարոզէ։ Զմի մի ինչ այլագունակս պատմեցին. (Ոսկ. գղ. եւ Մտթ.։)

Այլագունակ ունել զհաւատսն. (Նանայ.։)


Այլազրկութիւն, ութեան

NBHL (3)

ԱՅԼԱԶՐԿՈՒԹԻՒՆ որ եւ ԶԱՅԼԱԶՐԿՈՒԹԻՒՆ. գ. Զրկելն զայլս. զրկողութիւն. զրկողութիւն. զուլմէթ.

Ոմանց ագահութիւն, ոմանց այլազրկութիւն. (Մանդ. ՟Գ։)

Ատելի է Աստուծոյ՝ ագահութիւն, այլազրկութիւն (կամ զայլազրկութիւն). (Բուզ. ՟Գ. 6։ եւ ՃՃ.։)


Այլակերպարան

NBHL (1)

Այլակերպարան բանիւք մտանէ ի ճառս. (Ոսկ. եբր.։)


Այլայլումն, ման

NBHL (8)

Մի՛ այլ այլումն ինչ անփոփոխելւոյն նոյնութեան կարծեսցուք. (Դիոն. ածայ. ՟Թ։)

Ըստ այլայլման իրաց եւ ժամանակաց. (Փարպ.։)

Առանց այլայլման կացին անբաժին. (Նար. խչ.։)

Ոչ այլայլումն ընկալաւ յայնմանէ որ էրն. (Պրպմ. ԽԶ։)

Ի վերայ մարմնոյ միաւորութիւն՝ այլայլումն գործէ. (Նիւս. բն. ՟Գ։)

Ամենայն լոյս փոփոխի, եւ այլայլումն կրէ. (Ի գիրս խոսր.։)

Այլայլմամբ ամբոխեն զմիմեանս. (Երզն. մտթ.։)

Օդոյ ցնդումն եւ այլայլումն. (Կլիմաք.։)


Այլանդակաբար

NBHL (2)

Այլանդակ իմն օրինակաւ. անշնորհք կերպով.

Տեսութիւնքն (աչքն) այլանդակաբար յածին. (Պիտ.։)


Այլաչափ

NBHL (2)

Չափօղ այլոց իրաց.

Չափոցն եւ թուոցն են ոմանք, որ ինքնաչափք եւ ինքնաթիւք են, եւ նոյնք այլաթիւք եւ այլաչափք են. (Սահմ. ՟Գ։)


Այլատեսակ

NBHL (5)

ἐτεροειδής. alterius vel diversae speciei Տեսակաւ այլ. զանազանեալ ըստ տեսակի. այլաբուն. եւ այլատարազ. ուրիշ կերպ. էնվայի մուխթելիֆէտէն.

Այլատեսակք են այսոքիկ (հոգի եւ մարմին), եւ միմեանց ոչ համագոյք. (Պրպմ.։ եւ Շ. թղթ.։)

Այլատեսակքն ոչ ուրեք երբէք երեւեսցին։ Յոլովիցն եւ յայլատեսակացն շարակացեալ։ (Պրպմ. ԼԹ։)

Թէպէտ եւ յայլատեսակաց իցէ նիւթն. (Յհ. իմ. պաւլ։)

Պատմուճանաւ փայլուն այլատեսակ. (ՃՃ.։)


Այլացեղ

NBHL (6)

ἁλλόφυλος, ἕκφυλος. qui non est eiusdem tribus, alienus, nulius tribus Որ է յայլմէ կամ յօտար ցեղէ. օտարազգի, եւ անազգի. օտարոտի. օտար. էճնեպի.

Օտար ամենեւին եւ այլացեղ. (Աթ. ՟Բ։)

Ոչ սահել յայլացեղ չորրորդութիւն. (Պիսիդ.։)

Ոչ այլացեղք ոմանք աստուածք լինէին վերակացուք. (Դիոն.։)

Այլացեղ ցանկութիւնք. (Մաքս.։)

Այլացեղ ինչ եւ օտար յատկութիւն. (Կիւրղ. գանձ.։)


Այլգունակ

NBHL (4)

Նովին մարմնովս յարեայ ի գերեզմանէն, եւ ոչ այլգունակ մարմնով. (Տօնակ.։)

Եւ որ այլգունակ ձեռոց վնասք. (Խոսր.։)

Այլապէս այլում թուի, եւ այլգունակ այլում։ Լինի եւ այլգունակ ըստ ընտրութեան սրբոցն։ Այլազգ ձեզ, եւ այլգունակ այլոց քարոզէ. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ. եւ Ոսկ. գղ.։)

Զի ոչ այլգունակ ինչ իմացեալ լինէր զծնունդն։ Դարձեալ այլգունակ զնոսա յորդորէ ի սիրոյ հաստատութիւնն. (Նանայ.։)


Այնգունակ

NBHL (5)

Այնգոյն. այնպիսի. անանկը, այնչափ. էօյլէսի, օ գըտար.

Ըստ այնգունակ ամենաքջրն խրոխտանաց։ Այնգունակ փոփոխմամբ կիսոց ի վեր ելեալ։ Այնգունակ բազմապատիկ երկչոտութեամբն ընդոստուցեալ. (Պիտ.։)

Յայնգունակ տիս. (Ոսկ. մտթ.։)

Այնպէս. անանկ. էօյլէ, օ կէօնէ.

Այնգունակ գլխաւորել, կամ կոչել, կամ երթեալ հասանել։ Եւ այնգունակ՝ էր ինչ, զոր ծերունին մեկնէր հայր, եւ էր ինչ որով ես, եւ այլն. (Պիտ.։)


Այսօրեայ

NBHL (4)

ԱՅՍՕՐԵԱՅ ԱՅՍՕՐԵԱՆ. Որ ինչ է այսր աւուր. սերկեան, եւ առօրեայ. առաջիկայ. ενέστος. instans

Զդիւրախամուր խոտն, որ այսօրեայ ունի զկեալն. (Երզն. մտթ.։)

Աւելաստացութիւն՝ որ աւելի քան զայսօրեան օրն հարկն է եւ փութալ ինչ վասն իւր. (Բրս. հց.։)

Թելադրութիւն այսօրեան տօնախմբութեանս է լինելն Աստուծոյ մարդ. (ՃՃ.։)


Այրակերպ

NBHL (2)

Որ է ի կերպարանս առն. իբրեւ այր ձեւացեալ. մարդակերպ. մարդու կերպարանքով. ինսան քիսվեթինտէ.

Այրակերպ երեւեալ նախածանօթ Դանիէլի. (Վրդն. դան.։)


Այրակերպիմ, եցայ

NBHL (2)

Այրակերպեալ զզօրավարն իւր զմիքայէլ՝ զօրագլխին իւրում յեսովայ ի դաշտին ցուցանէր։ (Եզնիկ.։)

Այրակերպեալ զզօրավարն իւր զմիքայէլ՝ զօրագլխին իւրում յեսովայ ի դաշտին ցուցանէր. (Եզնիկ.։)


Այրասիրտ

NBHL (3)

Ունօղ զսիրտ եւ զարիութիւն առն մարդոյ. քաջասիրտ. (որպէս կին ժրագլուխ, եւ այր քաջ). էրիկ մարդու սիրտ ունեցօղ, կտրիճ.

Այրասիրտն այն Շամիրամ. (Խոր. ՟Ա. 15։)

Տացէ ինձ Աստուած յորդւոց իմոց այրասիրտ նման հօր իւրոյ. (Արծր. ՟Դ. 12։)


Այրելի, լւոյ, լեաց

NBHL (6)

Որպէս այրօղ. այրեցօղ. էրօղ.

Այրեցաւ մեհեանն, եւ ոչ զանուն անգամ այրելեացն կամեցան յայտնել. (Ոսկ. եփես.։)

Եւ որ ինչ ունի այրիլ, կամ այրի. եւ նիւթ հրոյ. եւ հուր գլխովին.

Սուրբ սերմանիք ցանեսցին ի ձեզ, եւ մի՛ փուշ այրելի. (Ագաթ.։ Իսկ Եզեկ. ԼԹ. 9.)

Զի իցէ մարդկան այրելի". յն. յայրումն. այս ինքն ի պէտս այրելոյ։ (Ուր եւ ԼԹ. 9.)

Այրեսցեն իւրեանց այրելիս եօթն ամի". յն. հուր, կամ կրակ։


Այրընտիր

NBHL (4)

Ուր իցէ այր կամ արք ընտրանաւ, քաջք. ընտիր ընտիր մարտիկք. ընտրած կտրիճներ.

Գունդ կազմէր այրընտիր բազմութեամբ ի պարսից եւ ի յունաց։ Բազում այրընտիր գնդաւ յարձակէին։ Այրընտիր զօրօք դիմեալ. (Փարպ.։)

Զայրընտիր ժողովել. (Կոչ. ՟Ա։)

Այրընտիր եղեալ՝ նստի յարճէշ. (Ասող. ՟Բ. 3։)


Այրիչ

NBHL (3)

Որ այրէ. այրօղ, այրեցօղ. էրօղ. եագան. եագար. եագըճը.

Զայրիչ հրոյն չարութեան։ Այրիչ նշողիւքն տապացուցանէ։ Այրիչ վտակքն։ Այրիչ եւ ցամաքեցուցիչ է։ Ճրագ (անուն յհ. մկ) յայտ առնէ այրիչ (գոլ) բերանոյն իւրոյ (որպէս զԵղիա). (Եփր. համաբ.։)

Դարձոյց ի նմանէ զայրիչ զօրութիւնն. (Վեցօր. ՟Զ։)


Անդամայաղթ

NBHL (1)

Ծառայք անդամայաղթք, առողջք։ Յորժամ տեսանիցես եւ գլխաւորս քաղաքաց մարմնագեղս՝ անդամայաղթս. (Ոսկ. ես.։)


Անզգայաբար

NBHL (9)

Անզգայաբար ունին զանձինս. (Նիւս. կուս.։)

Անշնչապէս եւ անզգայաբար. (Մաքս. ի դիոն.։)

Ել յայս աշխարհէս, յոր անզգայաբար կեայր։ Ուտէ եւ ըմպէ անզգայաբար. (Յճխ. ՟Ժ՟Բ. ՟Ժ՟Է։)

Որ ձայնի միայն շշնջիւն իցէ անզգայաբար, եւ ոչ այլ ինչ իմանի. (Խոսր.։)

Մանկանցն անզգայաբար է մահն. (Մխ. երեմ.։)

Անզգամն բացեալ զբերան՝ սկսանի անզգայաբար ցուցանել զիւր անմտութիւնն. (Ածաբ. ԺՂ։)

Լսողացն՝ զանզգայաբար հարցմամբն ծիծաղելով. (Փարպ.։)

Բազում անզգայաբար մտօք. (Ոսկ. մտթ.։)

Որպէս հիւանդք յախտսն անզգայաբար լեալ. (Ոսկ. եբր.։)


Անծածկոյթ

NBHL (4)

Անյարկ, անծածկոյթ. (Ոսկ. լս.։)

Անծածկոյթ (կամ անծածուկ) գլխով. (ՃՃ.։)

Ոյր չիք ծածկոյթ. մերկ. բա՛ց. եօրթիւսիւզ. աչըգ.

Զանծածկոյթսն զարդարէ, եւ կազմութեամբ իւիք տայ պատել զնոսա. (Դիոն. երկն.։) յն. անհովանի, այս ինքն հոլանի։


Անծայր

NBHL (6)

Որոյ չիք կամ չերեւի ծայր. անեզր. անսահման. անվախճան. ծար ճոթ չունեցօղ, անհատնում. ուճսուզ. նիհայէթսիզ.

Անծայր անդունդք անօրէնութեան։ Անծայր անդունդք մրրկաց անօրէնութեան. (Բենիկ.։)

Մի գետ Քրիստոս ելեալ յԵդեմայ՝ յանծայր ծովէ ծագեալ հայրական փառօք ոռոգել զդրախտս Եկեղեցւոյ. (Լծ. կոչ.։ եւ Կամրջ.։)

Անծայր ծայրութիւն անբաւութեան Սուրբ Երրորդութեանն։ Անծայր ծայրիւք ծայրացեալ. (Անան. եկեղ.։ Իսկ Ոսկ. յհ. ՟Բ. 16.)

Զանծայր բարիսն այնպէս եդեալ են յերկբայութիւն. իմա՛ ըստ յն. գլխաւոր, կամ ծայրագոյն։

Անծա՛յր ցաւք ծնողի, անպակաս ցաւք ծնանելեաց. (Համամ առակ.։)


Անկայուն

NBHL (8)

ἅστατος. instabilis, inconstans, caducus. Որ չունի զկայս կամ չառնու զկայ. անկայ. անկայական. անհաստատ. շարժուն. անտեւական. փոփոխական. անցաւոր. չկայնօղ, չկեցօղ. տուրմազ, էյրէթի, գարարսըզ.

Անկայուն բնութիւն ջրոյ. (Պիտ.։) եւ (Սարգ.։)

Անկայուն ի հաստատութեանց։ Իբր զանկայուն հոսեալ սասանի. (Նար. ՟Հ՟Ա. ՟Ձ՟Ե։)

Զանկայունս զայսոսիկ զկեանս՝ ջո՛ւրս եւ խորս ծովու կոչէ. (Նիւս. կուս.։)

Անկայուն, եւ ոչ հաստատուն. (Առ որս. ՟Զ։)

Տէր մեր էջ յերկնից ի հոսանուտ եւ յանկայուն յայս մեր բնութիւնս (որպէս Յովնան ի ծով). (Անան. նին.։)

Անկայուն դատեցաւ զմեծութիւնն. (Սարգ. յկ. ՟Ժ։)

Անկայուն գոյիւ զբաղեալք։ Անկայուն երկք։ Ի միտս անկայունս. (Նար. ՟Ե. ՟Խ՟Ը. եւ ՟Ի՟Ը։)


Անյայտացուցանեմ, ուցի

NBHL (4)

Անյայտացուցանէ զվայելչութիւն աստուածատունկ դրախտի. (Պիտ.։)

Ծածկէ անյայտէ զմեծութիւն շնորհին։ անյայտեաց զտեղին. (Իգն.։ Վրդն. դան.։ Ճ. ՟Գ.։)

Մինչդեռ յերկրի է ոսկին, յուզեն զհողն. յորժամ յայտ եղեւն, դարձեալ յերկիր անյայտացուցանեն. (Բրս. ընչեղ.։)

ԱՆՅԱՅՏԱՑՈՒՑԱՆԵՄ ԱՆՅԱՅՏԵՄ ԱՆՅԱՅՏԵՑՈՒՑԱՆԵՄ. ἁφανίζω. ab adspectu removeo. Անյայտ առնել. անհետ առնել. չերեւցնել. պէլիրսիզ էթմէք, եօզ էթմէք.


Անյիշատակելի, լւոյ, լեաց

NBHL (2)

Սորա իրք անցին անյիշատակելի. (Խոր. ՟Բ. 7։)

Ողողէ, անյիշատակելի ջնջէ. (Ագաթ.։)


Անյուսական, ի, աց

NBHL (2)

Դու ձանձրացեալ ի վաշխից անյուսական ոմն սակաւիկ մի ննջես. (Համամ առակ.։)

Տեսանե՞ս անյուսական ինչ իրաց զաստուծոյ սքանչելիսն. (Ոսկ. ես.։)


Անսայթաքութիւն, ութեան

NBHL (2)

Անսայթաքն գոլ. անվրիպութիւն. կարգաւոր ընթացք.

Փոխատրելով զհայերէն աթութայսն ըստ անսայթաքութեան սիղոբայիցն հելլենացւոց. (Խոր. ՟Գ. 53։ Փարպ.։) (ուր ասորին, արաբ. եբր. պրս. առ ի չգոյէ ձայնաւորի՝ չեն անսայթաք ի փաղառութիւնս։)


Անփայտակերտ

NBHL (6)

ԱՆՓԱՅՏ որ եւ ԱՆՓԱՅՏԱԿԵՐՏ. ἅξυλος. ligni expers. Ուր չկայցէ փայտ. առանց փայտի կերտեալ. առանց փայտակերտի. օտունսուզ.

Դուռն անփայտ. (ՃՃ.։)

Դոմետիանոս զանփայտակերտ մեհեանն կազմեաց. (Եւս. քր. ՟Բ։ յն. զանփայտ։)

ԱՆՓԱՅՏ որ եւ ԱՆՓԱՅՏԱԿԵՐՏ. ἅξυλος. ligni expers. Ուր չկայցէ փայտ. առանց փայտի կերտեալ. առանց փայտակերտի. օտունսուզ.

Դուռն անփայտ. (ՃՃ.։)

Դոմետիանոս զանփայտակերտ մեհեանն կազմեաց. (Եւս. քր. ՟Բ։ յն. զանփայտ։)


Աջոյ, Աջու

NBHL (7)

Զամենայն ակն ձեր զաջոյ։ Յակն իւր աջոյ։ Աջոյ ունկանն։ Զաջոյ ձեռանէ։ Աջոյ ձեռաց, կամ ոտից, կամ ոտին։ Յաջոյ ազդեր կամ ազդերէ։ Աջոյ ուսոյ տանն։ Խիստ հողմ է հիւսիսի, բայց անուամբ աջոյ կոչի. եւ այլն։

Ձեռին նորա աջոյ. լինի եւ սեռական աջ ձայնիս՝ ըստ որում ա։

Զձեռն զաջոյ. (Շ. ընդհանր.։)

Աջոյ ձեռամբն. (Պիտ.։)

Ի կողմանսդ աջոյ։ Ի կողմանն աջոյ կայից. (Ագաթ.։ Նար. կուս.։)

Որ ընդ աջմէն եւ ընդ ահեկէն է, այսինքն առ որդիսն աջու, եւ առ որդիսն ձախու. այսինքն աջակողմեան, կամ աջակողման. (Եփր. ՟բ. կոր.։)

ԱՋՈՅ կամ ԱՋՈՒ. δεξιός. dexterus. Աջական. աջեայ. աջակողմեան. աջ. սաղ.


Առաւելագոյն

NBHL (10)

Գոյ տեառն տալ քեզ առաւելագոյն քան զայն։ Առաւելագոյն պատիւ. (՟Բ. Մնաց. ՟Ի՟Ե. 9։ ՟Բ. Կոր. ՟Ժ՟Բ. 23։)

Հարկս առաւելագոյնս. (Խոր. ՟Բ. 35։)

Զառաւելագոյնն ի մէնջ պահանջէ հատիւ. (Յհ. իմ. ատ.։)

Եւ ո՛չ սակաւ բարին առաւելագունին է հակառակ. զի եւ ոչ նուազ ջերմ կամ ցուրտ առաւելագունին է հակառակ. (Դիոն. ածայ. ՟Դ։)

Զի՞նչ առաւելագոյն ունէր քան զառաքեալսն. (Ոսկ. յհ. ՟Բ. 18։)

Որով առաւելագոյն հնազանէին նմա. (Ագաթ.։)

Առաւելագոյն նեղ է մեզ. (Խոր. ՟Բ. 59։)

Առաւելագոյն ողջախոհասցին։ Եւս առաւելագոյն յորդորեցից ի վերայ իմ զաստուածառաքն բարկութիւն. (Պիտ.։)

Առաւելագոյնս քան զբնաւ նահատակացն խումբս բաւական է. (Պիտ.։)

περισσότερος, -ον. եւ այլն. amplior, major, melior, excellentior, -ius. Որ է աւելի քան զայլս. մեծագոյն. յոլովագոյն. լաւագոյն. գերագոյն. ա՛լ աւելի, ա՛լ շատ, ա՛լ աղէկ.


Առկայծեալ

NBHL (6)

ԱՌԿԱՅԾ եւ ԱՌԿԱՅԾԵԱԼ ԱՌԿԱՅԾԵԼԻ. Ի փոքր կայծ իմն վերացեալ. նուազեալ, նուաղեալ, մերձեալ ի շիջումն. պլպլացօղ, մարելու մօտ.

Զպատրոյկն առկայծ. (Տօնակ.։)

Զպատրոյկն առկայծեալ մի՛ շիջուսցէ. (Ես. ՟Խ՟Բ. 3։)

Մի՛ շնչման հողմոյ մատներ զառկայծեալն. (Նար. ՟Ձ՟Ե։)

Աչք առկայծեալք, այսինքն մերձեցեալք ի կուրանալ. (Մխ. երեմ. եւ Մխ. բար.։)

Եկն անանցանելի լոյսն առ առկայծելի ճրագն. (Ճ. ՟Գ.։)


Աստեղափայլ

NBHL (2)

Փայլեալ որպէս զաստղ. աստեղաճաճանչ.

Աստեղափայլ եւ աղատածին որդիս կոչելով աբրահամու. (Վրդն. լուս.։)


Աստեղեայ

NBHL (3)

Պսակ աստեղեայ յերկոտասանից. (Յայտ. ՟Ժ՟Բ 1. յն. աստեղաց երկոտասանից։)

Պսակ աստեղեայ իջեալ յերկնից ի վերայ դագաղացն. (Հ=Յ. դեկտ. ՟Ի՟Ե.։)

Խաչ, կամ նշան աստեղեյ. (Խոր. ՟Բ 80։ Փարպ.։)


Definitions containing the research յ : 10000 results

Բաժանումն, ման

s.

division, share, distribution, partition, repartition, dispensation;
decomposition, dismemberment, disengagement, disjunction, distraction, dissolution;
stitch, rupture, departure;
separation, disunion, scission, retrenchment, section, segregation.

· Calfa

NBHL (13)

ԲԱԺԱՆՈՒՄՆ. διαφωνία dissensio Երկպառակութիւն. անմիաբանութիւն. տարաձայնութիւն.

Բաժանեաց անդ զերկիրն Իսրայէլի՝ ըստ բաժանմանց իւրեանց. (Յես. ՟Ժ՟Ը. 10։)

Զերկրորդն՝ ամենիմաստին (Աստուծոյ) մատուցանել՝ պարսաւելի բաժանումն (է Կայենի). (Փիլ. լին. ՟Ա. 64։)

Անդաստանաց բաժանմունս. (Սարգ. յկ. ՟Է։)

Որ զմիաբանեալսն յաշտարակին՝ բաժանմամբ լեզուացն քակեաց. (Շար.։)

Բաժանմամբ յերկուս թագաւորութիւնս։ Խախտեալ եւ քայքայեալ՝ մատնեցաւ ի բաժանումն մեծ իշխանութիւն թագաւորութեան. (Փարպ.։)

Կարմիր ծովուն բաժանումն հզօր հրամանաւ բաժանողին առնն Աստուծոյ.

Բաժանումն յաշխար հէս. (Մաշկ.։)

Հերձուածք եւ բաժանմունք մտին յեկեղեցիս. (Սարգ. յկ. ՟Ը։)

Անորշիչ բաժանմամբ՝ համագոյ միութեամբ. (Շար.։)

Բաժանմունք անուանց (աւագութեան ի մարդիկ կամ երիցութեան) յետոյ մտին ի ներքս. (Սարգ. ՟ա. պետ. ՟Ծ՟Ա։)

Եւ որ այլ ինչ իր բաժանման տեսանի ի բանս նոցա (աւետարանչաց). (Իգն.։)

Բաժաննումն զմինն ի բազումս տրամատէ եւ յանբաւս։ Ի ձեռն բաժանման ստուգաբար զմասունս նորա իմանամք։ Բաժանումն է առաջին հատումն ենթակայի (այսինքն առաջիկայ) իրողութեան. ո՛րգոն, յորժամ ասեմք, եթէ կենդանեացն ոմանք անբանք. (Սահմ. ՟Բ. ՟Ժ՟Է։)


Բաժապետ

s.

custom-house officer.

· Calfa


Բաժեմ, եցի

va.

to tax, to levy a duty.

· Calfa

NBHL (1)

Այլ տո՛ւր ըզձայն մաքսաւորին, բաժեալ հոգւոյս մաքսապետին. աղաղակել բանիւ նորին, Աստուած՝ քաւեա՛ զմեղ իմ անձին. (Յիսուս որդի.։)


Բաժին, ժնից

s.

part, share, portion, quota, proportion, distribution, equality, parcel, piece;
dose;
lot;
— հարկաց, assessment.

· Calfa

NBHL (13)

μερίς , μερισμός pars, portio, partitio Մասն բոլորի բաշխելոյ՝ վիճակեալ իւրաքանչիւր տռողաց. վիճակ. որ եւ գրի ԲԱԺԻՆ. ... (լծ. եւ լտ. բօ՛րցիօ, պա՛րս. թ. բա՛յ, բարչէ, բարէ՛ )

ԲԱԺԻՆ. որպէս κλίμα iglim Կլիմայ

Մասն արանցդ՝ որ եկին ընդ իս. նոքա առցեն զբաժին իւրեանց։ Բաժին եւ ժառանգութիւն ի տան հօր մերոյ։ Բաժին քո ընդ նոսա մի՛ լիցի, զի ես եմ բաժին քո եւ ժառանգութիւն։ Բաժին իմ ես դու տէր։ Եւ այս են բաժինք, զոր բաժանեաց Մովսէս որդւոցն Իսրայէլի։ Գնել անդ բաժին ի մէջ ժողովրդեանն։ Սոցա ել բաժին վիճակաւ։ Այս վիճակ բաժնիւ դարապանաց՝ որդւոցն կորխայ։ Մասն բաժնի։ Մասն ի բաժնի։ Բաժինք շնորհաց կամ պաշտամանց։ զԻ՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին։ Այս եղեւ բաժին իմ յամենայն վաստակոց իմոց. եւ այլն։

Ի բաժնոյ պարսից։ Ի կուրապաղատին բաժնէ. (Խոր.։ Լաստ.։)

Յիւրմէ բաժնոյն. (Կանոն.։)

Սահմանաց եւ բաժնից պայմանս (յն. զերկրաչափութիւն) ուսուցանել. (Եւս. քր. ՟Ա։)

Ասեն... եօթն մոլորակացդ իշխանութեամբ (այսինքն ազատութեամբ) շրջել, եւ ոչ ի բաժնի կալ. (Շիր.։)

Զմարդն խառնէր ի բաժնին (այսինքն հաղորդ առնէր) եղելոցն անուանս դնելոյն. (Սեբեր. ՟Է։)

Համարի՞ք, եթէ խաղաղութիւն եկի տալ յերկիր. ո՛չ ասեմ ձեզ. այլ՝ բաժինս. (Ղկ. ՟Ժ՟Բ. 51։)

Որք յանբաժանելի բնութիւնն (Աստուծոյ) բաժինս արկանեն. (Մամբր.)

Նմին իրի բաժինս յանուանսն ոչ արկանէ. (Սարգ. յկ. ՟Զ։)

Ո՛չ վասն աւուրն միայն է նոցա բաժին երկմտութեան. թէպէտեւ բաժին պահոց էին, սակայն միաբանութիւն հաւատոցն հաստատուն էր։ (Եւս. ՟Է. 25։)

Որ կային յերկրորդ կլիմն, որ է երկրորդ բաժին երկրի. (Վրդն. ծն.։)


Բալաձիգ

adj.

nebulous, misty, foggy;
-ք, dull weather.

· Calfa

NBHL (1)

Անձրեւայոյզ, եւ թօնընկէցք, բալաձիգք. (Վեցօր. ՟Զ։)


Բալատեսիլ

adj.

dark, gloomy.

· Calfa

NBHL (1)

Բալատեսիլ գոլորշիւք զօրէն խիտ ամպոյն զսրբոյ հոգւոյն ճառագայթսն ի բաց հալածեն. (Բրս. պհ.։)


Բախած, ից

adj.

foolish, wanton, mad, cracked.

· Calfa

NBHL (4)

μωρός stultus, fatuus Բախեալ յայսոյն չարէ. հարեալ ի խելսն. թափեալ ուղեղ. խելագար. անմիտ. մորոս. փախուկ. խենթ

Թէպէտ եւ ոք ասել (զճշմարիտն) քաջալերցաւ, ամենայն իրօք իբր բախած եւ յիմար ծաղր արարաւ. (Փիլ. լին.։)

Չարախօսեսցէ, եւ բախած կոչեսցէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 21։)

Օտար է այրս այս, եւ ոչ ոք ճանաչէ զսա. եւ ոմանք բախած (կամ փախած) համարէին զնա. (ՃՃ.։)


Բախեցուցանեմ, ուցի

va.

to knock one against another.

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ Բախել, եւ բաբախել. զարնել, ձան հանել տալ.


Բախիմ, եցայ

vn.

to be beaten;
to fight, to combat, to attack;
— ընդ միմեանս, to fight together, to knock, to dash against each other.

· Calfa

NBHL (2)

Արմատ Բախելոյ կամ Բեղխելոյ. Բախումն. ընդհարումն, որպէս եւ պատահումն զօրաց պատերազմաւ ընդ միմեանս. եւ ըստ այսմ ասի՝ յն. եւ լտ. συμβολή commissio, congressio մէկ տեղ կամ իրարու զարնուիլը.

Եւ յանկարծակի (կամ, դարձեալ) լինէր բախ նոցա ի տեղւոջն. (Սոկր.։)


Բախումն, ման

s.

cf. Բախիւն.

· Calfa

NBHL (6)

որ եւ ԲԱԽՈՒԹԻՒՆ. Բախելն եւ բախիլն՝ ըստ ամենայն նշ. հարումն. ընդհարումն. զարկուած. թնդիւն, եւ այլն. զարնելը, զարնուիլը.

Ընդհարումն եւ բախումն գործեսցէ. (Փիլ. այլաբ.։)

Որ ողբալով՝ բախմամբ սրտին, տեառնըդ իմոյ մայր առ խաչին. (Յիսուս որդի.։)

Ի կարծրութենէ բախման վանեցեալ։ Ի բախմանէ ալեաց, փոթորկաց։ Ընդ ուժգնակի բախման թնդելոյ ներքնային խորոց՝ հարթէ զլերինս. (Նար.։)

Արկանել զնոսա յամենայն չարչարանս, եւ բախմունս կտտանաց ... ի բարկ բախման անչափ աղէտիցն.

Բազում բախմունս պատերազմաց սաստկապէս յարդարէին. (Յհ. կթ.։)


Բախտագիւտ

adj. s.

prophetical;
diviner, foreteller.

· Calfa

NBHL (1)

Գտօղ, այսինքն գուշակօղ կամ հմայօղ զբախտ.


Բախտանոց

s.

Temple of Fortune.

· Calfa

NBHL (2)

Մեհեան չԱստուծոյն բախտի. տուն կռոց. մեհեան. կռատուն.

Ժողովել ի բախտանոցն, եւ ի միասին տօնել։ Եթէ ոչ կամիս զոհել, գոնեա՛ ի բախտանոցն ե՛կ։ Ո՛չ ի բախտանոցն, այլ ի բանդ երթամք. (Ճ. ՟Ա. Գ. եւ այլն։)


Բախտացի

adv.

fortunately, luckily;
at all events or hazards, by chance, by good luck.

· Calfa

NBHL (1)

Մարթն (կարելին՝ լինի) ... ի նուազն, որպէս բախտացի. քանզի պակաս՝ ոք ի փորել ինչ եդիտ գանձ. (Անյաղթ վերլծ. ՟Ժ՟Գ։)


Բախտաւոր, աց

adj.

fortunate, lucky.

· Calfa

NBHL (1)

Առ զգայութիւնս ոչ բախտաւորք, ոտիւք եւ ձեռօք հաշմեալք, հիւանդոտք. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բախտաւորութիւն, ութեան

s.

happiness, good fortune, luck.

· Calfa

NBHL (2)

εὑτυχία secunda fortuna, felicitas Ունելն զբախտ կամ զյաջողութիւն, բարեբախտութիւն.

Որոյ բախտաւորութիւն՝ բազում ժամանակս ունի. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բակառեմ, եցի

va.

to encompass, to begird;
to contain, to comprehend.

· Calfa

NBHL (5)

Որ կենդանի ասէ, մակաւելի բակառէ, քան թէ որ զմարդն. այսինքն ի սեռն բազում ինչ փակի քան ի տեսակն. (Արիստ. ստորոգ.։)

Բակառեալք ի բանիս եւ այլն. (Երզն. քեր.։)

Ծառայքդ Աստուծոյ, որ շուրջ յամենայն կողմանց բակառեալ կան. (Ճ. ՟Ա.։)

Զորդիս քրմացն զինքեամբ կացուցանէր՝ բակառեալ բազմութիւն յոյժ. (Կաղանկտ.։)

Իբրեւ զսատանայական թատերբ բակ առեալ (կամ բակառեալ) կայաք եւ հայէաք։ Հրաշտակք ի տանս Աստուծոյ շուրջ բակ առեալ (կամ բակառեալ) զթագաւորաւն. (Ոսկ. մտթ. եւ Ոսկ. եբր.։)


Բակեղաթ, ի

s.

wallet, bag.

· Calfa

NBHL (1)

Եբեր առնն Աստուծոյ ... նկանակս գարեղէնս, եւ պաղատիտս բակեղաթաւ. ((ա՛յլ ձ. բակեղեթաւ). ՟Դ. Թագ. ՟Դ. 42։)


Բաղադրեմ, եցի

va.

to compose, to conjoin;
to ally;
to mingle, to mix;
to compound.

· Calfa

NBHL (6)

συντίθημι, προστίθημι compono, appono Ի միասին դնել. կցել. յարել. որ եւ ՇԱՐԱԴՐԵԼ. մէկտեղ դնել.

ԲԱՂ որ եւ ՓԱՂ. (լծ. թ. պիլէ) Մասնիկ նոյնանշան ընդ ձայնիցս՝ կից, համ, հաղ, շաղ, շար, յար, եւ այլն. ըստ յն. συν, συγ-, συλ-, συμ-, συρ- լտ. cum, con-, col-, com-, cor- եւ այլն. cf. ԿՈՂԱԲԱՂ։

Բաղ, (այսինքն) հիւսական. (Հին բռ.։)

Աստուստ եւ անուն հաւաքաբանութեան գտաւ, որ նշանակէ բաղհաւաքումն. քանզի բաղ՝ յորոց վերայ առադրի, բազմութիւն նշանակէ, որպէս մարտակից. (Անյաղթ վերլծ. ՟Թ։)

Բաղադրեսցի անուանցն. (այսինքն յարեսցի ընդ անուանս)։ Յատուկ ստորոգեալն յամենայն ձայնս՝ եւ ճշմարտեալք զումեքէ, արդեօք եւ բաղադրեալք ի միասին՝ ճշմարտիցե՞ն զնմանէ. (Անյաղթ պերիարմ.։)

Բանականն եւ մահկանացուն բաղադրեցաւ յենթակայութիւն մարդոյն. (Պորփ.։)


Բաղադրութիւն, ութեան

s.

compound, composition, synthesis, combination, condition, confection, formation, mixture.

· Calfa

NBHL (4)

σύνθεσις compositio Ի միասին դրութիւն. զօդումն. շարադրութիւն. յարադրութիւն. բաղկացութիւն. զանգումն. խառնումն. միաւորութիւն.

Բաղադրութիւն է՝ պարզիցն առ միմեանս դրութիւն. (Անյաղթ պերիարմ.։)

Եւ ո՞ զթուոց բնութիւն (եցոյց), եթէ ոչ ասացեալքն ըստ մասանցն ամանակի բաղադրութիւնք. (Փիլ. քհ. ՟Է։)

Ստեղծեր զմարդն ի տիպ տէրունւոյ՝ բաղադրութեամբ ի քառանիւթոյ. (Գանձ.։)


Բաղազան

adj.

suitable.

· Calfa

NBHL (3)

(ի բաղ, եւ զան, իբր Ազն). συγγενής cognatus, proximus, adfinis, cohaerens, concivus որ եւ ԲԱՂԱԶԱՆԵԱԼ. որպէս թէ Ազգակից իմն ըստ իմիք, միաբան, ընդակից, յարմար. հանգէտ. քաջադէպ բաղարկոցեալ. յերիւրեալ.

Են սոքա այնոցիկ բաղազանք, խառնեալք ընդ անխառնելիսն։ Բաղազան դառնութեան՝ մասամբ վարելով. (Պղատ. տիմ.։)

Երաժշտականն բաղազան է, զի ի բանից եւ ի ձայնից եւ յեղանակաց է, եւս ի փողոց եւ ի քնարից։ Բաղազանեալ ասէ զհինգ եւ զտասն, որ է տասն եւ հինգ. եւ թէ տասն երկու հինգ է. եւ այս որ մինչեւ ի տասն է՝ ո՛չ է բաղազան. այլ որ անտի ի վեր չարին՝ թէպէտ չեն յատուկ բաղազան, այլ ասին. (Լծ. սահմ.։)


Բաղազանեմ, եցի

va.

to conform, to make conformable.

· Calfa

NBHL (6)

Ազդակից իմն կացուցեալ. յարել. յարմարել. միաւորել. կցորդել. համեմատել. բաղդատել.

Բաղազանել զթիւ առ այլ թիւ, որպէս զտասն առ հինգ, ասելով, թէ տասն հինգին կրկնապատիկ է. (Սահմ. ՟Ժ՟Է։ Երզն. քեր.։)

Զայսոսիկ բաղազանէ ընդ միմեանս, եւ օտարացելոցն բնութեամբ եւ պատահմամբ՝ համեմատութիւն առնէ բարոյից. (Լմբ. առակ.։)

Մի ներգործութիւն յերեսեան (անձինս) եզապէս բաղազանի. (Քեր. քերթ.։)

Աստուած ի մարմնի բաղազանեալ կերպիւ ծառայի. (Զքր. կթ.։)

Այս իր՝ է՛ կամ չէ՛, հակասութեամբ բաղազանին, եւ հակադրութեամբ ստորոգին. (Ոսկիփոր.։)


Բաղազանութիւն, ութեան

s.

fitness, relation, conformity, connection;
alliance.

· Calfa

NBHL (6)

συγγένεια cognatio, adfinitas, correlatio, ἁναλογία analogia Ազգակցութիւն. մերձաւորութիւն. յարաբերութիւն. ձայնակցութիւն. համեմատութիւն.

յԱստուածայինս՝ իբր Միասնականութիւն. ներգոյութիւն. ներպարառութիւն անձանց. առնչութիւն. որպէս ὀμοουσιότης consubstantialitas, ἑμπερίληψις comprehensio, circumincessio

Որոց բաղազանութիւն են երեք. ներկային ընդ յարաձգին, յարակատարին ընդ գերակատարին, անորոշին ընդ ապասնոյն. (Թր. քեր.։)

Բաղազանութեամբ հնչմանց, որպէս երաժշտականն։ Բաղկանայ երաժշտականն ի տարորոշ քանակէն, որ ըստ բաղազանութեան. (Սահմ. ՟Ժ՟Է։)

Զի՞նչ են բաղազանութիւնքն. կրկնապատիկն առ կէսն, եւ կիսոյն առ կրկնապատիկն։ Ունի երիս բաղազանութիւնս. ի հերակլեայ առ բազմութիւն հերակլեանց, եւ ի բազմութենէ հերակլեանց առ հերակլէս, եւ ի հերակլեանց առ միմեանս. (Անյաղթ պորփ.։)

Զբաղազանութիւն ցուցանէ երից ներանձնութեանցն՝ ո՛չ պատահաբար, այլ՝ գոյեղապէս. բաղազանութիւն Հոգւոյ եւ Որդւոյ ի ծոց Հօր լիակատար, եւ Հօր եւ Հոգւոյ ի ծոց որդւոյ անթերի, եւ Որդւոյ եւ Հօր ի ծոց հոգւոյն լրմամբ լիացեալ. (Քեր. քերթ.։)


Բաղանապետ, ի, աց

s.

bath-keep-er, bather;
bath-woman.

· Calfa

NBHL (2)

Եկեալ առ բաղանապետ մի՝ տայր զինքն ի մշակութիւն նմա. (Ճ. ՟Ա.։)

Բաղապետն յաղագս քաղաքական պիտոյից զսովոր ժամուն փոխեաց զկարգն. (Փիլ. նխ. ՟բ.։)


Բաղանունութիւն, ութեան

s.

cf. Փաղանունութիւն.

· Calfa

NBHL (1)

συνωνυμία Փաղանունութիւն. անուանակցութիւն, եւ նշանակելն զնոյն.


Բաղարկեմ, եցի

va.

to assemble, to compound.

· Calfa

NBHL (2)

Զամենայն աշխարհն յինքն բաղարկեալ. (Թէոդոր. խչ.։)

Քոյդ ճոխութիւն, զոր յաստիսս բաղարկեալ ունիս. (Նանայ. յռջբ։)


Բաղարջակերք, րաց

s.

the feast of unleavened bread.

· Calfa

NBHL (2)

Իբր Բաղարջակերութիւն. ժամանակ ուտելոյ հրէից զբաղարջ. տօն բաղարջոց. ըստ յն. բաղարջք.

Եւ էր զատիկն, եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց։ Յառաջնում աւուր բաղարջակերաց։ Զտօն բաղարջակեացն պահեսջիք.եւ այլն։


Բաղափուշտ

s.

bladder.

· Calfa

NBHL (2)

κύστις vesica որ գրի եւ Փաղաբուշտ, Բաղաբուշտ, Փալափուշտ, Փամբուշտ. Աման մաշկեայ, յոր հաւաքի մէզ կենդանւոյն. խալափուշտ.

Խոյլս ունին իբրեւ զզբաղաբուշտ մեծ. (Մարթին.։)


Բաղբաղեմ, եցի

va.

to pretend, to conceal under a pretext;
to calumniate;
to accuse, to impeach.

· Calfa

NBHL (7)

αἱτιάομαι causor, criminor, σκήπτω fingo, praetexo Կցկցել. կարկատել. ստութեամբ յօգնել բաղայս, այսինքն պատճառանս վասն իւր, կամ մեղադրանս ի վերայ այլոց. պատճառել. մեղադրել. ստգտանել.

Յորժամ մեղիցէ, բաղբաղէ եւ բարուրս դնէ զաստուածութիւնն, զիւր խոտորումն յեղմանն դնելով Աստուծոյ։ Մի՛ զհարկ բաղբաղեր, այլ զքո զբարսդ։ Պարսաւասէր մասն ունելով՝ պատճառեն եւ բաղբաղեն զանպատճառն եւ զանբաղբաղայն. (Փիլ. Ստէպ։)

Հնարի հնարս, եւ ցաւս ինչ յորովայնի ունել, եւ բաղբաղել չարչարանս. (Խոր. ՟Ա. 31։)

Զայս ինչ եւ զայն բաղբաղես, եւ պատճառես զպատճառս մեղաց։ Մի՛ ինչ բաղբաղեսցես, մի՛ ինչ արուեստաւորեսցես հակառակ քո փրկութեանդ։ Ածաբ. (մկրտ.։)

Մի՛ բաղբաղեսցէ ասել, թէ ի բազմին դադարի յարձակումն բնութեանն. (Իգն.։)

Բառս իմն եւ քնոււթիւն ընդդէմ միմեանց ուսոյց բաղբաղել։ Յամօթ լիցին նոքա, որք արարած բաղբաղեցին (այսինքն յօդեցին) զբանն Աստուծոյ. (Լմբ. ատ. եւ Լմբ. առակ.։)

Զամենայն իսկ պատմութիւնս քերթողացն պատճառ կորստեան յիրաւի ոք թէրեւս բաղբաղեսցէլինել այսինքն ամբաստանեսցէ փաստիւք. (Պիտ.։)


Բաղբաջանք, նաց

s.

cf. Բաջաղանք.

· Calfa

NBHL (1)

Զամենայն զոր խօսեսցիս՝ իբրեւ բաղբաջանս արհամարհեսցեն. (Սեբեր. ՟Ժ։)


Բաղդատական, ի, աց

adj.

comparative.

· Calfa

NBHL (9)

Մերթ Բաղդատօղ՝ ըստ յն. ոճոյ, որպէս Որոշիչ բաղդատութեամբ. διακριτικός disgregans

Բաղդատական տրոհմամբ զիւրաքանչիւրոցն յատուկ ըստ տեսակի. (Մագ. ՟Լ՟Զ։)

Բաղդատական բողոք վարկայ. (Մագ. ՟Կ՟Բ։)

Ըստ քերականաց՝ Նշանակ բաղդատութեան յածանցս, կամ Ածանցական մասնիկ յայտարար առաւելութեան ի համեմատութիւնս.

Բաղդատական է, որ հասարակութիւն (յն. համադատութիւն) ունի եզ առ մումանսեր, ո՛րգոն, Դաւիթ արուորագոյն քան զսաւուղ. եւ կամ միոյ առ բազումս այլասերս, որպիսի՛, Դաւիթ արուորագոյն քան զգեթացիսն։ Եւ բաղդատականացն գաղափարք են երկու (ըստ յն. երեք, լտ. մի) գոյն, հիբար, արագագոյն, յամրագոյն. եւ գի՛ն, ո՛րգոն, սաստկագին, ուժգին. (Թր. քեր.։)

Որպէս եւ բաղդատական մակբայք ըստ յն. մակբայք բաղդատութեան.

Բաղդատականն. (Աստուծոյ) աւելի, նուազ. (Թր. քեր.։)

Զայն՝ որ բաղդատական է աչաց՝ սպիտակ, եւ զներհակ նորին սեաւ. (Պղատ. տիմ.։)

Գոյն իմ, աչաց տեսողութեան բաղդատական. (Շ. իմ. եղակ.։)


Բաղդատեմ, եցի

va.

cf. Համեմատեմ.

· Calfa

NBHL (9)

συγκρίνω comparo, confero Դատել կշռութեամբ, կշռել ընդ այլում, համեմատել, եւ Նմանեցուցանել իւրք.

ԲԱՂԴԱՏԵԼ. Որպէս ըստ հոմաձայնութեան հին յունին συγκρίνω comisceo, coagmento. Հաւաքել, խռնել, միաւորել.

Բաղդատեսցէ զմերձակայ իրն առ այլ ինչ մեծ։ Բաղդատել կա՛մ զբարի ընդ բարիս յարարկանելով, եւ կամ զվատթար ընդ վատթարս, եւ կամ զմեծամեծս ընդ փոքունս, եւ կամ զփոքունս ընդ մեծամեծս. (Պիտ.։)

Մի՛ բաղդատեր զյոյժ ի միմեանց տարբերեալսն. (Յհ. իմ. երեւ.։)

Աստուծոյ (օրինակ է) արեգակն, կամ այլ ինչ ի յէիցս՝ զորս բաղդատեմք. (Լմբ. պտրգ.։)

Ու՞մ բաղդատեցից զմեռեալս մտօք։ Յառագաստ փեսայի զկեանս իւր բաղդատեաց. (Երզն. մտթ.։)

Ընդհանուր սպիտակն գոյն է արտադատօղ աչաց, եւ ընդհանուր սեաւն է բաղդատօղ աչաց. (Սահմ. ՟Ա։)

Արուեստ իմ գոյն է բաղդատօղ, սրատեսողաց եմ ես խնդրօղ. (Կրպտ. ոտ.։)

Որք անհանգչելի ձայնիւ առ միմեանս բաղդատելով՝ զերեքսրբեանդ դրուատեն զիշխանական զփառս. (Մաշտ.։)


Բաղդատութիւն, ութեան

s.

cf. Համեմատութիւն.

· Calfa

NBHL (8)

Կատարեալ էր յազգի իւրում, ըստ բաղդատութեան՝ ըստ այնց ժամանակաց բարի էր։ Որ մաքուր մտօք յԱստուած հպին, զգան մանաւանդ զիւրեանց տկարութիւնն առ բաղդատութիւն նորայն մեծութեան. (Փիլ. իմաստն.։)

Փոքր ինչ բաղդատութիւն առնել ընդ այլոց ազգաց. (Լմբ. պտրգ.։)

Այնոքիկ ըստ մարմնոյ, որ յոյժ փոքունք եւ նուազք եւ առ բաղդատութիւն հոգեւորական տուգանացն. (Գր. հր.։)

Նոյն է եւ ձեւ ճարտասանական.

Բաղդատութեանն է յարադրական բան՝ ընդդէմ հարցաքննեալ՝ միշտ առ մեծագոյնսն։ Եւ բաղդատութիւն՝ կրկին. ներբողեան է, կամ պարսաւ. (Պիտ.։)

Բաղդատութեան աչաց զեղբարսն համեմատեսցուք. (ունկն գոլով մեր, մի՛, զի չեմք ակն, ասասցուք, եթէ չեմք ի մարմնոյ անտի. Լմբ. ատ.։)

Ըստ ամենայն մասին մարդկային բաղդատութեան, ըստ որում բնաւորեցաւ իւրաքանչիւր ոք գործել. (Նիւս. կազմ.։)

Բանակք անմարմնոցն բաղդատութեամբ ի քում յարկ կացեալ մնան։ Պարակցելով եւ յոգնահոյլ խմբիցն բաղդատութեանցն անլռելի փառատրութեամբ. (Անան. եկեղ։)


Բաղեմ, եցի

va.

to join.

· Calfa

NBHL (2)

ԲԱՂԵՄ որ եւ ՓԱՂԵԼ. Կցել. կցորդել. շարակարգել. միաւորել. զուգել. յարել. պատել. (լծ. ռմկ. պըլ լէլ. յն. բլէ՛գօ. լտ. բլի՛գօ)

Բաղաձայնք՝ բաղելով ընդ նոսա ձայնաւոր գիր, ձայն բացակատարեն. (Մխ. ապար.։)


Բաղեղն, եղանց

s. bot. ivy.

· Calfa

NBHL (3)

ԲԱՂԵՂՆ եւ որպէս ռմկ. ԲԱՂԵՂ. κιστός, κιττός hedera, ἐλξίνη, σμίλαξ taxus, convulvulus Պատրաստուկ, պատաղիճ բոյս, որ բաղի կամ կցի եւ պատի զտնկովք. է՛ որ վնասակար տնկոց եւ բուսոց իբր գաղձ, եւ է որ անվնաս.

Բաղեղ՝ խոտ է, եւ ո՛ւր կպչի՝ յերկննայ, եւ ծաղիկն զետ զվրան է. աղէկն կապուտ ծաղիկն է. (Բժշկարան.։)

Բաղեղն վնասակար պատի զծառովն. (ա՛յլ ձ. պատաղիճ. Նեղոս.։)


Բաղխոհական, ի, աց

adj.

deliberative.

· Calfa

NBHL (2)

συμβουλευτικός deliberativus, suasorius, vel dissuasorius Միախոհ. համախոհական, որպէս տրամախոհական ընդ անձին, եւ ընդ այլս.

ճարտասանականն՝ սեռ գոլով՝ յերիս բաժանի ի տեսակս. յատենականն, ի բաղխոհականն, ի կացրդականն։ Բաղխոհակնն վասն ապառնոյ ժամանակին ունի զգոյութիւն. վասն զի յորժամ ոք ումեք խորհրդակից գոյ, վասն հանդերձելոյն խորհի. (Սահմ. ՟Ժ՟Թ։)


Բաղկակից, կցի, կցաց

adj.

conjoined.

· Calfa

NBHL (1)

Ցանկութիւն ազդոյ յաղթահարիչ բնութեան մարմնոյս, այն զի բաղկակից է նորին։ Զղջումն եւ ամօթն բաղկակից են միմեանց։ Օրէնք հաստատեցին բնաւոր գիտութեամբն բաղկակից եւ յոյժ համեմատ ճշմարիտ օրինացն. (Լմբ. սղ.։)


Բաղկակցիմ, եցայ

vn.

to coujoin, to be united.

· Calfa

NBHL (1)

Մարմնոյս աչս, եւ լոյս արեգական յորժամ ընդ միմեանս բաղկակցին, ապա զմեզ զգալի լուսոյս ընդունակ առնեն։ Երկուցս պա՛րտ է բաղկակցել. (Լմբ. սղ.։)


Բաղկանամ, ացայ

vn.

to consist;
to be composed, constructed, constituted.

· Calfa

NBHL (11)

(ի բաղ, եւ կայանալ) συνίσταμαι consisto, consto Զօդիլ. բաղադրիլ. շարակայիլ. եւ Հաստիլ. գոյանալ. կալ. լինել.

Յորմէ հետէ միանգամ ի լինելութիւն մարդկայինս բաղկացաւ ազն. (Պիտ.։)

Կամ Ենթակայանալ. հաստատիլ. կայանալ. ի միասին կալ.

Մասանցն ոչ գոլով՝ եւ ոչ բոլորն կարող գոլ բաղկանալ։ Ի չորից տարերցդ բաղկացեալ գոյ մարմին։ Ուսումնականն քանակիւն բաղկանայ։ (Սահմ. ստէպ։)

Բոլորն ի մասանց բաղկանայ, եւ զբաղկացեալն ի մասանց քակտէ ապականութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Բաղկանալ յոգւոյ եւ ի մարմնոյ, կամ ի շնչոյ եւ ի մարմնոյ։ Ոչ ի ժամանակի եղեւ աշխարհ, այլ ի ձեռն աշխարհի բաղկացաւ ժամանակ։ Ապաշխարողին կեանք ի խաւարէ եւ ի լուսոյ բաղկանան. (Փիլ. ստէպ։)

Բաղկանայ սա ի խորհրդոց բարկութեան։ Տրտմութիւն բաղկանայ ի վրէպ լինելոյ ըղձից մարմնոյ. (Նեղոս.։)

Ընդհանրականապէս զայս առնուլ՝ ոչ բաղկասցի բանն. (Անյաղթ պորփ.։)

Ընդհանուր սպիտակն ոչ կարէ ի ձեան բաղկանալ։ Իմաստասիրութիւն ոչ եթէ վասն այսորիկ ոչ կարէ բաղկանալ, զի ընդհանուր գիտութիւն է. (Սահմ. ՟Ա։)

Ներհակքն ոչ կարեն համանգամայն ի միում (ենթակայի), եւ ի նոյն ժամանակի բաղկանալ։ (Ապականութիւն) ոչ կարէր ի միասին ընդ գոլոյն բաղկանալ. (Յհ. իմ. երեւ.։)

Բաղկացեալ բնակեաց ի սմա, եւ բնակէ եւ բնակեսցէ յաւիտեան. (Անան. եկեղ։)


Բաղկացութիւն, ութեան

s.

consistency, composition, conjunction.

· Calfa

NBHL (10)

σύστασις, σύστημα constitutio, systema, coagmentatio, compages Բաղկանալն. բաղադրութիւն. կազմութիւն. գոյաւորութիւն. հաստուած. կազմած.

Աշխարհ է բաղկացութիւն յերկնէ եւ յերկրէ. (Արիստ. աշխ.։)

Այս իսկ բաղկացութիւնս ամենայն երկրի. (Պղատ. տիմ.։)

Արհեստ է բաղկացութիւն, այսինքն գումարութիւն յարադրութեան. (Սահմ. ՟Ժ՟Բ։)

Բաղկացութիւն մարմնաձեւ՝ մահկանացուացն բաղկացութիւն։ Ամենայն ժամանակ՝ աւուրց եւ գիշերաց է բաղկացութիւն. (Փիլ. այլաբ.։)

Ի չորից զբոլոր բաղկացութիւնս ասեն լինել։ Մակաւասար բոլոր բաղկացութեան գոյիցս. (Մագ. ՟Է. ՟Կ՟Բ։)

Մի եւ նոյն մարմին է ամենայն մարդկան՝ ի միոյ զանկուածոյ ունելով զբաղկացութիւն. (Նիւս. թէոդոր.։)

Եւ Ի միասին կալն. յարադրութիւն. մերձադրութիւն.

Զիմանալի ներգործութիւն հոգւոյն բաղկացութեամբ մարմնական ընթացից երեւելի առնէ. (Լմբ. սղ.։)

(Անսանձ ձի) ամենայն բաղկացութեան անտեղական։ Ծանի՛ր ծանօթագոյնդ ծայրագոյն բաղկացութեան. (Մագ. ՟Ա. ՟Կ՟Ա։)


Բաղկացուցանեմ, ուցի

va.

to constitute, to compose.

· Calfa

NBHL (9)

Որ կայ ի միասին. առընթերակայ. աջակից. ուստի ԲԱՂԿԱՑՈՒ ԼԻՆԵԼ. συμπαρίσταμαι adsto, juvo

συνίστημι, συνιστάνω constituo, compono, creo , συνάπτω coapto, jungo Տալ բաղկանալ. կացուցանել զիմն համօրէն. գոյաւորել. առնել. կազմել. յօրինել. հաստել. հաստատել. բաղադրել. զուգայարմարել.

Սուրբ հրեշտակք հրաւիրեն զմեզ յաղօթս, եւ բաղկացուք լինին մեզ, ուրախանալով ի նմին եւ աղօթելով. (Նեղոս.։)

Որ զիմանալի աշխարհն բաղկացոյց. (Մովս. քերթ. եկեղ.։)

Սկիզբն առնէ բաղկացուցանել զայս զգալի եւ զնիւթական աշխարհս. (Զքր. կթ.։)

Բաղկացոյց զգոյութիւն շնչոյս հրաշապէս. (Նար. ՟Հ՟Է։)

Զգոյս յոչնչէ բաղկացուցեր. (Ճ. ՟Ա.։)

Կարգաւորէր յետ աշխարհիս լինելութեան զտեսական կենցաղն բաղկացուցանել. (Փիլ. լին.։)

Ստոյգ երաժշտականն բանիւ միայն պիտանացեալ բաղկացուցանէ զինքն. (Սահմ. ՟Ժ՟Է։)


Բաղկացուցիչ, չի, չաց

adj.

constituent.

· Calfa

NBHL (2)

Որ զայս ամենայն՝ բաղկեցուցիչն՝ բաղկացոյց, բարի էր։ Զոսկին բաղկացոյց այսպէս. (Պղատ. տիմ.։)

Ոչ ունի բաղկացուցիչ զանազանութիւնս։ Ամենայն սահման ի սեռէ եւ ի բաղկացուցիչ զանազանութեանց լինի. (Անյաղթ պորփ.։)


Բաղհիւսական, ի, աց

adj.

copulative.

· Calfa

NBHL (1)

Կամ ներգործութեամբ, կամ մտածութեամբ. արդ կա՛մս այս՝ կամ բաղհիւսական է, կամ տարալուծական։ Եւ եթէ բաղհիւսական է որպէս գոլ, թէ՝ եւ ներգործութեամբ եւ մտածութեամբ, ստէ սահմանդ. (Անյաղթ պորփ.։)


Բաղձալի, լւոյ, լեաց

cf. Փափաքելի.

· Calfa

NBHL (5)

(ի բա եւ իղձ) ἑπιθυμητός, ἰμερτός desiderabiis, optandus Ըղձալի յոյժ. տենչալի. ցանկալի. փափաքելի.

Միացուցանեն զանձինս ընդ յոյսն բաղձալի. (Փարպ.։)

Բացականացն գոս բաղձալի։ Բաղձալի բերկրութիւն, կամ երանութիւն, աղերս, անուն, վայրք, բնակարան, օթոց, եւ այլն. (Նար.։ Մերթ Բաղձացօղ.)

Զի որ բարւոյն է բաղձալի, առ ի բարւոյն նախանձ շարժի. (Շ. վիպ.։)

Սուրբ սիրով, շնոհալից յուսով, եւ բաղձալից գթով առ կամսն Աստուծոյ. (Յճխ. ՟Ի՟Գ։)


Բաղձամ, ացայ

vn.

cf. Փափաքեմ.

· Calfa

NBHL (8)

ԲԱՂՁԱՄ կամ ԲԱՂՁԱՆԱՄ. ὁρέγω, ὁρέγομαι , ἑφίημι desidero, appeto, cupio Ըղձալ կամ ըղձանալ ամենայնիւ. տենչալ. ցանկալ. ցանկանալ. փափաքել. անձկալ. ձկտիլ. ձգիլ. բերիլ. յօժարիլիբր ի բնէ.

Բաղձայր փափագանօք։ Բաղձան լնուլ զփափագումն. (Պիտ.։)

Հուր ոչ յինքնասաստ յօժարմտութենէ՝ բաղձայ բորբոքիլ. (Նար. ՟Ղ՟Բ։)

Ոչ բաւոք է գոլ միայնում, քանզի բաղձայ կերպարանին։ Որ յուսայն, բաղձացեալ է միշտ բարւոյն։ Ոչ իմիք բաղձանալ առաւել քան զզօրութիւնն։ Յորժամ ոչ է ի միջի, բաղձանայցէ հասանել նմա։ Էին տեսման բաղձասցի. (Փիլ.։)

Բաղձացայք ի վերայ անուան երանելւոյս. (Ոսկ. ի մելիտ.։)

Եթէ բաղձայցէ. (Շ. ամենայն չար.։)

Զվնասարարսն բաղձայ, եւ ոչ զօգտակարսն. (Խոսր.։)

Լնուլ մեզ զկենաց պատճառն, զոր ի սկզբանէ բաղձայք. (Շ. բարձր.։)


Բաղձանք

cf. Փափաք.

· Calfa

NBHL (4)

ἴμερος, ὅρεξις desiderium, cupiditas, appetentia Ուժգին ըղձանք. իղձ. բերումն ըղձից. ձկտումն սրտի առ ցանկալին. սէր. տենչ. յօժարութիւն. կամք. փափաք, կարօտ.

Իմաստասիրութեանն բաղձանօք բախեալք։ Վասն հասարակութեան բաղձանաց (այսինքն սիրոյ հասարակաց). (Փիլ.։)

Զմահուն բաղձանօք հայցեն հանգիստ։ Ի գեղոյն պատրեցաւ բաղձանս։ Ընդունել մեծաւ բաղձանօք։ Մեծափափագ բաղձանաց արժանի։ Ի բաղձանս փափագանաց ձգէ։ Իղձք բաղձանաց։ Ախորժակք բաղձանաց։ Բաղձանք խորակակերութեան, կամ ագահութեան. (Պիտ.։)

Լնուլ զբաղձանս։ Բաղձանօք մաղթել։ Սրտից բարձանօք։ Ի բաղձանաց սրտի, եւ այլն. (Նար.։)


Բաղշտակ

s. bot. acorus;
yellow water-flag.

· Calfa

NBHL (2)

Տակ այսինքն արմատ Բաղշ անուն ջրային բուսոյ. պ. վաշխ, վաճ, ոճ. թ. ակիր՝ էկիր օթու. լտ. ագօ՛րուս. իտ. ագօ՛րօ, կլատիօ՛լօ.

Բաղշտակն, որ է վաճն, որ ակիրն. ինքն սպիտակ եւ թեթեւ տակ է, եւ ջրին մէջն կբուսնի. լաւն այն է՝ որ ի լի՛ լինի, եւ անուշահոտ լինի։ Ոճն՝ որ է ակիրն, որ է վաճն, որ հայերէն բաղշտակ ասի. (Բժշկարան.։)


Բաղրջուկ

cf. Մոլոշ

· Calfa

NBHL (1)

Նոյն ընդ Մոլոշ. μαλάχη malva (Բժշկարան.։)


Բաճկոնակ, ի

s.

waistcoat;
jacket;
little old cloak;
short cloak.

· Calfa

NBHL (2)

Այր ողորմած պահէ զգանձ իւր. իսկ որ անզգամն է, զբաճկոնակն իւր գիցէ ի վերայ նորա։ Ո՞չ որ յափշտակեացն՝ դնէ եւս ի վերայ զբաճկոնակն իւր. (Եւագր. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Բ։)

Տարածեաց զբաճկոնակն իւր ի վերայ հօրն. (Վրդն. ծն.։)


Բամ

conj.

that;
ասացի —, I said that.

· Calfa

NBHL (13)

թարմատար. Բա. թէ. զի. որ. քի. (այլ ի յն. չիք շաղկապ ինչ).

Ասացի, բամ ցրեցից զնոսա։ Առաքեցի առ ձեզ ... բամ դարձարո՛ւք իւրաքանչիւր ի ճանապարհէ իւրմէ չարէ։ Ասացի՝ բամ ահա մերժեցայ, Ասացեր, բամ յորո՛ւմ աւուր կարդասցես առ իս, մի՛ երկիցես. (Օր. ՟Լ՟Բ. 26։ Երեմ. ՟Լ՟Է. 15։ Ողբ. ՟Գ. 54. 57։)

Ասացեր՝ բամ մինչեւ յաւիտեան կացից ես. (Ոսկ. ես.։)

Ասացեր դու ինձ, բամ թո՛յլ տուր։ Ասացի բամ եւ այլն. (Եփր. ել.։ Եփր. ՟ա. կոր.։ Եւս. պտմ. ՟Զ. 12։)

Պատմեցին, եւ ասեն, բայ հուր ինչ մեք անդր ոչ գտաք։ Զի ասէր, բայ բազմաց ի ձէնջ են ընտանիք առ մեզ։ Ասաց անձն իմ, բայ բաժին իմ է նա։ Եւ ասացէք, բայ ընդէր. (՟Բ. Մակ. ՟Ա. 20։ ՟Ժ՟Բ. 24։ Ողբ. ՟Գ. 24։ Մաղ. ՟Բ. 14։ (ուր չիք շաղկապ ըստ յն. այլ միայն բայդ՝ ասել)։)

Ի յայնմիկ, զի ասաց բայ՝ նոր, զառաջինն հնացոյց։ Ահաւասիկ դարձաւ ասաց նա, բայ գուցէ մեռանիցի. (Եփր. օրին.։)

Երբեմն ի նշանակ հաստատութեան. որպէս Ապաքէն, արդարեւ. իսկ. գոգցես. արդեօք. թերեւս. անշուշտ. ռմկ. պա, պէ. եւ այլն.

Բերոսոս բայ ասէ յառաջնում մատենին։ Եւ գրով բայ ասէ զքաջութիւնսն դրոշմէր։ (Եւս.քր. ՟Ա։)

Այսօր ընդ իս եղիջի՛ր ասէ յադին դրախտին. բայ զի՞նչ ասիցես արդեօք. ի խաչ ելեալ եւ բեւեռեալ ես, եւ զդրա՞խտն խոստանաս. (Ոսկ. խչ.։)

Գրեաց ... զի բայ թերեւս յանդիմանեսցին, եւ եկեսցեն ի խոնարհութիւն հեզութեան. (Եփր. ՟ա. կոր.։)

Զի մի՛ յոլովագոյն բայ կշռովք բարձցէ զնա։ Ապարասանեալ բայ յաղագս բազմորդութեանն։ Հրաման տայր բայ նմին։ Արդ եթէ կամիք, բայ կարօղ եմ ես զնա ձեզ ցուցանել. (Պիտ.։)

Եւ իբր զձայն յունական, այսինքն ասաց, ասէ.

Ու՞ր իցեն (սահմանք սպարտիոյ). եւ նորա զնիզակն ցցեալ, բայ, յայսմ վայրի. (Պիտ.։)


Բամբակենի, ենեաց

s.

cotton-plant.

· Calfa

NBHL (2)

Բոյս կամ տունկ բամբակի.

Առոգանէին երկրագործք զբամբակենիսն, եւ միմեանց պատուիրէին զգուշանալ, զի մի՛ զծառսն կոխեսցեն զբամբակենիս ... պատասխանեալ բամբակենի, եւ այլն. (Մխ. առակ. ՟Ժ՟Թ։)