Definitions containing the research սա : 10000 results

Միաւորական, ի, աց

adj.

singular;
indivisible.

· Calfa

NBHL (2)

Աստուած ըստ տեսականին, եւ մարդ ըստ պարզութեան միաւորական խառնութեան. (Նար. առաք.։)

Ժողովօղ եւ միաւորական է լուսաւորելոցն։ Զմիաւորական զօրութիւնն, ըստ որում յարմարին եւ պատկանին բազումքն։ Սիրով գորովոյ միաւորական խնամոյ եւ բնութեան՝ անարձակ կապով։ Միաւորականակս այսու ուղիղ ամբծութեամբ (օտար ի հերձուածոյ). (Դիոն. ածայ.։ Փիլ. լին. ՟Ա. 15։ քհ. ՟Ժ՟Բ։ Նար. ՟Հ՟Ե։)


Միաւորիմ, եցայ

vn.

to be united, joined, attached or tied together;
to be mixed;
coupled, matched.

· Calfa

NBHL (3)

Հոսանք ջուրց բարեհամաց ի հիմանց փեղկից լերանց միաւորեալք ի ծաւալումն գետոց պերճանային. (Խոր. ՟Ա. 18։)

Ոչ միայն միջնորդաւ անձինն ընդ հողոյ միաւորեցաւ դիմակ տեսակօք, այլ եռամասն խառնեալ էութեամբք միաւորեցաւ անշփոթելի. (Նար. կուս.։) այսինքն ոչ միայն մարմին էառ հանդերձ բանական հոգւով, այլ եւ միացոյց ընդ աստուածութեան իւրում։ (որ ի վեր է քան զմիաւորիլ հոգւոյ մերոյ ընդ մարմնոյ։)

Երրակի թիւ կատարեալ՝ յերիս անձինըս բաժանեալ, աստուածութեամբ (կամ երրորդութեամբ) միաւորեալ՝ միով բնութեամբ հաւասարեալ. (Շար.։)


Միաւորութիւն, ութեան

s. fig.

union, junction, conjunction;
adhesion, combination;
reunion;
incorporation;
gluing;
copulation, pairing;
unanimity.

· Calfa

NBHL (3)

Անհասանելի միաւորութիւնն, եւ ոչ բնութեանցն այլայլութիւն. (Յհ. իմ. երեւ.։)

Զամենայն առումն ձայնիս տեսանես ի բանն Աթան. ՟Գ.

Շահեսցուք զմիաւորիլն մեզ առ աստուած քրիստոսիւ եղեալ ... որոյ զհետ երթեալ՝ շահեսցո՛ւք զհպելան առ աստուած, եւ զմիաւորութիւնն զփրկական՝ ըստ նմանութեան նորա, ըստ նմանութեան աստուածայնոյն միաւորութեան. որպէս ինքն ասաց, ես եւ հայր իմ մի եմք. այսպէս եւ սոքա ի մեզ եղիցին։


Միափառ

adj.

cf. Փառակից;
unanimous.

· Calfa

NBHL (1)

Միափառ եւ համապատիւ (երեք անձինք)։ Անվերնագոյն եւ աննուաստական, հաւասարապէս եւ միափառ. (Նար. առաք.։ Ոսկիփոր.։)


Միափերթ

adj.

of a single piece.

· Calfa

NBHL (1)

Վերին երուսաղէմ ... երկոտասան դրամբք՝ միափերթ մարգարտօք յօրինեալ. (Մխ. այրիվ.։)


Միզագրաւութիւն, ութեան

s.

strangury, gravel, dysury, ischury, stoppage, suppression or retention of urine, pain and difficulty in discharging the urine.

· Calfa

NBHL (1)

Հիւանդ կա՛մ քար, եւ կամ միզագրաւութիւն ունիցի, եւ կամ զասացեալն սրբազան ցաւ. (Պղատ. օրին. ՟Ժ՟Ա։)


Միզուկ

s. anat. urethra.

· Calfa

NBHL (1)

Ի դուրս հոսի ընդ միզուկն։ Յորժամ ի միզուկսն հասանէ, ի մի երակ ի բաց գնայ. (Բժշկարան.։ եւ Ոսկիփոր.։)


Միթէ

adv.

is it ? can it be ? is it possible ? perhaps ? is it that ?.

· Calfa

NBHL (2)

Միթէ քա՞ր տայցէ նմա ... միթէ օ՞ձ տայցէ նմա։ Միթէ քաղիցե՞ն ի փշոց խաղող։ Միթէ կարօտացա՞յք իմիք։ Միթէ անիրաւութի՞ւն իցէ աստուծոյ։ Միթէ սա՞ իցէ քրիստոսն։ Միթէ ե՞ս իցեմ.եւ այլն։

Ածէ՛ք առ իս զտեսողըն հին, միթէ ողբան ըստ պատշաճին՝ զահեղ կորուստ իմոյ զարմին։ Յուսահատիլ չէ պարտ բնաւին, միթէ կարճէ ըզչափ չարին։ (Ուռպ. ողբ.։)


Միմեանսզրկութիւն, ութեան

s.

mutual damage.

· Calfa

NBHL (1)

ԸՆԴ ՄԻՄԵԱՆՍ ՀԱՐՈՒԹԻՒՆ. գ. σύμπτωσις conflictus, concursus, cohaerentia. Ընդհարումն ի միմեանս. մանաւանդ յարումն. ի միմեանսայար գոլն. յարաբերութիւն. միայարութիւն.


Միմեանցասէր

adj.

loving mutually, affectioned one to another.

· Calfa


Մինաւոր, աց

adj. s. solitary.

· Calfa

NBHL (1)

Աղօթք ... ի վերայ խաղողին, զոր ասացեալ է ումեմն մինաւորի եւ վարդապետի. (Մաշտ.։)


Մինչ

adv.

till, until, up to;
to, as far as;
when, at the time that;
while, whilst;
— or — զի, so that, in such a manner that;
այնպէս — զի, so that;
— այս — այն, mean time, meanwhile, in the mean time, whilst these things were doing, during that time, in the interim.

· Calfa

NBHL (9)

Մինչ ի սահմանս գազիրոնայ. (՟Ա. Մակ. ՟Դ. 15։)

Յովսէփ եօթնուտասնամեայ էր, մինչ արածէր (յն. յարածել անդ) եղբարբքն հանդերձ խաշինս։ Մինչ (յն. որպէս) ելանէի յեգիպտոսէ։ Մինչ յուդա կենդանի է, անհնար է։ Մինչ փեսայն ընդ նոսա իցէ։ Ասէր՝ մինչ կենդանին էր։ Մինչ աւուր (կամ աւր) կայ, եւ այլն։

Մինչ հրաւիրեալ է ի գուբ տղմոյ, նա ի բազմականս գրգեցուցանիցէ։ Եւ զի՞նչ է սակաւս եւ նուազագոյնս յօդել, մինչ անցեալ է ըստ քանակութիւն. (Նար. ՟Հ՟Դ. եւ ՟Ե։)

Մինչ զայս ամենայն լսէին, ոչ պակչէին։ Ոչ կարէ նենգել քրիստոնէին՝ ո՛չ մարդ ոք, եւ ոչ սատանայ, մինչ ինքն զինքն ոչ նենգիցէ։ Մինչ փութալն էր՝ չփութայիր, եւ արդ զի՞նչ օգուտ է փութալդ. (Ոսկ. մտթ. Ոսկ. գծ. եւ Ոսկ. ես.։)

Մինչդ բազում անգամ ժամանակի իմն թուի սահման գուշակել, բայց ըստ ճշմարտութեանն զանորիշ իրս ցուցանէ. (Բրս. ծն.։)

Մինչս բան (բառ՝) ոչ եթէ ժամանակ ինչ է սահմանարկու։ Մինչն ոչ եթէ կատարած ինչ էր, այլ էր իմն՝ որ զկնի (եւս) երթայր. (Կոչ. ՟Ժ՟Ե։ եւ Եփր. համաբ.։)

Շարժումն մեծ եղեւ ի ծովուն, մինչ (կամ մինչեւ) նաւին ծածկել յալեաց անտի։ Մինչ ոչ եւս կարօղ լինել։ Մինչ գալ խռնել։ Մինչ գրեթէ լի իսկ լինել։ Մինչ (կամ մինչեւ) առաւել ուրախ լինել ինձ։ Մինչ զի եւ հաց եւս ոչ ժամանել ուտել նոցա։ Մինչ զի եւ (կամ մինչեւ) ի հիւանդս տանել ի քրտանէ թաշկինակս։ Մինչ (կամ մինչ զի) ի գիշերի եւս խրատէին զիս երիկամունք իմ։ Շուրջ զայրացուցին զթագաւորն, մինչ անդէն վաղվաղակի հրամայեաց կոչել զփղապետն։ Եւ էր ախտ նորա սաստիկ յոյ, մինչ ոչ մնաց ի նմա շունչ.եւ այլն։

Մինչ՝ չեւ երկինք եւ երկիր լեալ էին։ Այլ ի դնիլ կանխաւ այլոյ բացասականի, ասի նա եւ Մինչեւ. (որպէս տեսեր ի վեր անդր։)

Մի՛ տեսանել զմահ, մինչեւ տեսցէ զօծեալն տեառն. ի յն. գրի, մինչ չեւ, կամ նախ քան զտեսանելն զքրիստոս. (զի եւ ռմկ. անխտիր ասի, չմեռի՝ ինչուան տեսնայ, կամ ինչուան որ չի տեսնայ զքրիստոս։)


Մինչեւ

prep. adv. until, till, as far as, to;
even to;
that;
— ցայժմ, till now, up to the present, up to this time, hitherto;
— ցայդ վայր, so far, as far as, to that place;
— ցայդր, so far, as far as that, to there;
— ցայս վայր, thus far, as far as this, to here;
— ուրանօ՞ր, how far?
— ցամպս, even to the clouds;
գայ ընդ իս — ի կարս, he goes with me as far as Kars;
կաց or մնա — եկեսցէ, wait till he comes;
— ցե՞րբ, how long?
ոչ ելից — դարձցիս, I will not go out until you return;
— ցբազում ամս, during many years;
— զի, so that, insomuch that;
այնպէս or այնչափ՝ զի, so that;
as well as;
— բազմաց իսկ ասել, so that several people said.

· Calfa

NBHL (5)

ἅχρι, -ις, μέχρι, -ις, ἔως usque. Ցսահմանեալ եւ ցդիտեալ ժամանակ կամ տեղի, յայտ առնելով զեզր ինչ. ինչուան.

Ոչ բոլոր առանց մասանց ասի երբէք, մինչեւ որ ի մասանցն բոլորն բաղկանայցէ. (Ոսկիփոր.։)

Հարին զնոսա, մինչեւ չմնալոյ ի նոցանէ ապրեալ եւ փախստական. (Յես. ՟Ը. 22։)

Մինչ՝ չեւ երկինք եւ երկիր լեալ էին։ Այլ ի դնիլ կանխաւ այլոյ բացասականի, ասի նա եւ Մինչեւ. (որպէս տեսեր ի վեր անդր։)

Մի՛ տեսանել զմահ, մինչեւ տեսցէ զօծեալն տեառն. ի յն. գրի, մինչ չեւ, կամ նախ քան զտեսանելն զքրիստոս. (զի եւ ռմկ. անխտիր ասի, չմեռի՝ ինչուան տեսնայ, կամ ինչուան որ չի տեսնայ զքրիստոս։)


Մինչչեւ

adv.

before, ere;
not yet;
— ծագեալ արեգական, before day, before sunrise;
— աւարտեալ ամին, within the year;
before a twelvemonth;
— եկեալ էր նորա, he had not yet come;
— մեռեալ իցեմ, before I die.

· Calfa

NBHL (2)

Մինչ՝ չեւ երկինք եւ երկիր լեալ էին։ Այլ ի դնիլ կանխաւ այլոյ բացասականի, ասի նա եւ Մինչեւ. (որպէս տեսեր ի վեր անդր։)

Մի՛ տեսանել զմահ, մինչեւ տեսցէ զօծեալն տեառն. ի յն. գրի, մինչ չեւ, կամ նախ քան զտեսանելն զքրիստոս. (զի եւ ռմկ. անխտիր ասի, չմեռի՝ ինչուան տեսնայ, կամ ինչուան որ չի տեսնայ զքրիստոս։)


Միշտ

adv. adj.

always, at all times, continually, at every turn, incessantly, for ever, for ever and ever, perpetually, eternally;
eternal;
որպէս —ն, as usual, as before, as formerly.

· Calfa

NBHL (1)

Զարեգակն միշտ տեսանելով՝ միշտ սքանչանամք. (Բրս. գորդ.։)


Միողնի

adj. s.

one-edged;
scimitar, sabre.

· Calfa

NBHL (1)

Սուր՝ որ ունի զմի եւեթ ողն կամ զկողմն. միասայրի. միաբերան սուսեր.


Միոստայնի

adj.

woven in one piece, without seam.

· Calfa

NBHL (1)

Միապաղաղ ոստայնանկեալ. միաթել ցանցատեսակ հիւսեալ.


Միոտանի

adj.

one-footed, unipes.

· Calfa

NBHL (1)

Զվիմովն ասաց շուրջ գալ միոտանի։ Միոտանի (կամ միոտնի) վազելն վասն ոտնահետին է. (Վրդն. պտմ.։ եւ Ոսկիփոր.։)


Միութիւն, ութեան

s.

one, unit;
unity, union, reunion;
concord, accord.

· Calfa


Միջագիշեր, ոյ, ի

s.

midnight, twelve o'clock.

· Calfa

NBHL (1)

μεσονύκτιον nox media. Մէջ գիշերոյ. կէս կամ հասարակ գիշեր.


Միջախառն

adj.

composed of knots, of nodes at intervals.

· Calfa

NBHL (1)

Խառնեալք եւ միջատք անուանին. քանզի ըստ կերպարանաց միջախառն տեսլեան (յն. ներհատուածոյն), նոյնպէս եւ անուանին զնոսա. (Վեցօր. ՟Ը։)


Միջածեր, ոց

s.

middle-aged man.

· Calfa

NBHL (1)

Միջակ ի ծերութեան հասակի. միջակ ծեր.


Միջակ, աց

adj. s.

middle, mean, middling;
middle, centre.

· Calfa

NBHL (6)

Տառք միջակք ... քան զյոյրսն նուրբք են, եւ քան զնուրբքն յոյրք։ Եւ են միջակքն, բենն ի մէջ մենի, պէի, եւ փիւրի. եւ այլն։ Կէտք երեք. կէտ աւարտեալ, միջակ, ստորակէտ։ Միջակ՝ նշան յոգի սակս ընդունելոյ (այսինքն շունչ առնլոյ յընթեռնուլն). (Թր. քեր.։)

Երեք են, որով վարին մարդիկ. բարի, եւ չար, եւ միջակ։ Եւ աստ միջակք են ապաշխարօղք։ Յորոց ուսանիմք՝ ընդ ծայրիցն եւ միջակացն լինել դատաստան. (Մխ. դտ.։)

μέσος, -η, -ον medius, -a, -um;
mediocris, moderatus. Միջին ընդ մեծ եւ ընդ փոքր. որ է ի մէջ ծայրայեղից. միջասահման. չափաւոր.

Արեգակն գոլով՝ ի միջակն երկնի եւ երկրի հասանելով՝ անստուեր զօրն կացոյց. (Սարգ. ՟ա. պ. ՟Բ։)

Կանգնեցաւ քառակերպն ի միջակին. (զի երուսաղէմ միջավայր երկրի համարեալ էր) (Շար.։)

Սա միջակին է խրատ մարդոյս, յորժամ շարժի ախտիցըն բոյս. իմա՛ զգոյականն զօրութեամբ. այսինքն՝ միջակ հասակին, կամ երիտասարդին։


Միջակութիւն, ութեան

s.

mediocrity.

· Calfa

NBHL (2)

Ի տիս հասեալ միջակութեան՝ քաջահասակ էր նա. (Յհ. կթ.։)

μεσότης mediocritas, modus, medium, medietas. Միջակն գոլ. միջին վիճակ. միջասահմանութիւն. չափաւորութիւն. եղանակ.


Միջակուրծք, կրծոց

s.

the middle or internal part of the thorax.

· Calfa

NBHL (1)

Լինի ազդումն նոցա ի ներքոյ ըստ միջակրծիցն՝ սրատեսակին անուանեցելոյ ջղուտ մարմնոյն. (Նիւս. բն. ՟Ի։)


Միջահատութիւն, ութեան

s.

division by halves;
interruption.

· Calfa

NBHL (1)

Ժամանակն այն (գարնան) միջահատ միջասահման է երկոցունց ժամանակաց. (Նիւս. երգ.։)


Միջամբոխ լինիմ

vn.

to plunge into the crowd;
to crowd in.

· Calfa

NBHL (1)

Հանդերձ զօրօքն գայր հասանէր միջամբոխ լինէր յերկիրն հայոց. (Բուզ. ՟Դ. 42. ա՛յլ ձ. միջամբոխ լինէր։)


Միջամուխ

adj.

entered, introduced;
well versed in, initiated, instructed, intelligent, expert;
free, frank, bold, daring;
meddlesome;
enterprising, adventurous, venturous;
— լինել, to enter, to push in, to introduce oneself, to go forward or before;
to intrude into, to thrust oneself forward, to intermeddle or interfere;
to penetrate deeply, to pierce to the inmost parts, to dive into, to explore, to sift;
to undertake, to have a hand in, *to have a finger in every body's pie;
— ձեռամբ գործել, to act freely.

· Calfa

NBHL (4)

Զերանելին ղուկաս, որ իրագէտ եւ միջամուխ էր քրիստոսագործ իրացն կատարելոց. (Ագաթ.։)

Թեւամուխ միջամուխ յաստուածատուր հրամանաց հանգամանս։ Որ եւ սկսան իսկ սիւնք եկեղեցւոյ միջամուխ ձեռամբ զգործս աւետարանչացն քրիստոսի գործել. (Կորիւն.։)

Հասակ երիտասարդութեան միջամուխ է եւ ի բարւոյ եւ ի չարի գիտութիւն. (Շ. ՟ա. յհ. ՟Ի՟Գ։)

Եսայիաս միջամուխ խորհրդազգած է տնօրէնութեանն խորհրդոյ. (Վրդն. յանթառամ.։)


Միջավայր, աց

s. adj.

middle, centre;
interval;
cf. Միջավար.

· Calfa

NBHL (1)

μέση χώρα, τὸ μέσον media regio, medium. Միջին վայր. մէջ. եւ Միջասահման.


Միջավար

adj.

moderate, temperate.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. որպէս Միջասահման. եւ Գաղջ.


Միջերկրեայ, եայց

adj. s.

midland;
—ք, the midland provinces.

· Calfa

NBHL (1)

Ոմանք ի քաղաքացն միջերկրայք են։ Գերազանցեցին զմիջերկրեայ քաղաքօքն։ Ի լեռնայինս եւ ի միջերկրայս։ Զո՞րս արդեօք ասիցէ բանս՝ միջերկրեայ (ոք), առաջին զծով տեսանելով. (Պիտ.։)


Միջին, ջնոց

adj. s. arith.

that is in the middle;
middle;
middling;
intermediate;
—ք, midlent;
middle terms.

· Calfa

NBHL (1)

Արար զմիջին պարզունակն թափանացանց ի մէջ սեանցն ի կողմանէ ի կողմն։ Բուռն եհար սամփսոն զերկուց սեանցն միջնոց։ Նստան ի դրանն միջնում. (Ել. ՟Զ. 33։ Դտ. ՟Ժ՟Զ. 29։ Երեմ. ՟Լ՟Թ. 3։)


Միջնաբերդ, ի

s.

citadel, tower.

· Calfa

NBHL (1)

Զորահատոյց առնէր ի վերայ միջնաբերդին՝ պաշարել զնա։ Որ ի միջնաբերդին էին արգելեալք։ Պաշարեալ պահեն զմիջնաբերդն երուսաղէմի։ Գնաց յուդա ի միջնաբերդ ամրոցէ անտի։ Որ ի միջնաբերդի անդ էին, եւ որ յամուրս անդ էին։ Ետ ածել զամրապահ միջնաբերդին ակառանց. (՟Ա. Մակ. ՟Դ. 41։ ՟Զ. 18. 26. 32։ ՟Ժ՟Ա. 41։ ՟Բ. Մակ. ՟Ժ՟Ե. 31։)


Միջնաթիկունք

s.

cf. Թիկնամէջ.

· Calfa

NBHL (1)

Տարածեաց զթեւս իւր, եւ ընկալաւ զնոսա, եւ համբարձ զնոսա ի վերայ միջնաթիկանց իւրոց. (Փիլ. տեսիլ աբր.։)


Միջնահայք

s.

the heart, centre of Armenia.

· Calfa

NBHL (1)

Միջին կամ խորին հայք. ներքսակողմն հայաստան աշխարհի.


Միջնաշխարհ, աց

s.

centre, interior of a country, midland districts.

· Calfa

NBHL (2)

Միջավայրն աշխարհի. ներքսակողմն գաւառին. երկրամէջ.

Հասանէր ի միջնաշխարհն հայոց ի վաւառն այրարատու։ Զմիջնաշխարհն քանդեալ բրեալ զօրքն պարսից ապականէին։ Միջնաշխարհն մնացեալքն յերկուացան յարքայէն. (Բուզ. ՟Դ. 23. 24. 50։ ՟Ե. 4։)


Միջնապարիսպ, րսպաց

s.

partition wall;
rampart.

· Calfa

NBHL (1)

Մեղքն ասացաւ միջնապարիսպ ի մէջ աստուծոյ եւ մարդկան. (Շ. ՟ա. յհ.։ եւ Վրք. հց. ՟Գ։)


Միջնորդ, աց

s.

mediator;
intermedium, agent, go-between;
negotiator;
medium;
— վաճառաց, broker;
— հաշտութեան, reconciler, conciliator, intermediator, intercessor.

· Calfa

NBHL (3)

Խնդրեմ յաստուծոյ միջնորդիւ կենսակիր սրբոցս. (Կիր. պտմ.։)

ՄԻՋՆՈՐԴ Է. որ եւ ՄԻՋՆՈՐԴԷ. Ընդ մէջ անկանի որպէս սահմանագլուխ.

Քանզի երուսաղէմ միջնորդ է (կամ միջնորմ է) սահմանաց. (Եփր. օրին.։)


Միջնորդեմ, եցի

va. vn. cf. Միջնորդիմ.

· Calfa

NBHL (2)

Տեսանե՞ս կերակուր, որ զմահ միջնորդեաց։ Զքիրտն երեսաց (դո՛ւ եւայ) միջնորդեցեր ինձ յանմտութենէ. (Ոսկ. ծն. յն. առթել։)

ՄԻՋՆՈՐԴԵՄ ՄԻՋՆՈՐԴԻՄ. μεσιτεύω medio, intercedo πραξεύω procuro. Ի մէջ արկանել կամ անկանիլ. ընդ մէջ մտանել՝ առթել. լինել որպէս միջնորդ, պայման, սատար. եւ այլն.


Միջնորդութիւն, ութեան

s.

intercession, mediation, interposition, intermeddling, intervention;
negotiation, medium;
— վաճառաց, brokerage, brokage, agent's commission;
միջնորդութեամբ, mediately, through the medium of.

· Calfa

NBHL (1)

μεσότης, μεσιτεία medietas, intercessio կամ διά mediante, opera, per. Միջնորդ կամ միջին գոլն, ո՛ր եւ է օրինակաւ. միջոց. սատար. ձեռնտուութիւն.


Միջնորմ

s.

party wall, partition.

· Calfa


Միջոց, աց

s.

middle, centre;
space, interval, interstice;
vacancy;
division, separation;
difference, distinction;
empty space;
*means, way;
— հացի, cf. Միջուկ;
— անօթոց, capacity;
— աշխարհի, interior, inside part;
— պատերազմաց, truce, suspension of arms, armistice;
զ—աւ ռազմին, during the conflict, in the hottest of the battle, thickest of the fight;
զ—աւ ճանապարհին, on the way;
during the journey;
ի —ի ամբոխին ամրանալ, to take refuge among the crowd.

· Calfa

NBHL (2)

Ի հայոց՝ որ ի միջոցի աշխարհիս։ Հասանէ ի միջոց աշխարհիս։ Մօտեալք ի միմեանս ձիգ ասպարիզօք միջոցացն. (Խոր. ՟Բ. 5։)

ՄԻՋՈՑ. Մէջն բարոյապէս. եւ Միջին ինչ. միջասահմանութիւն.


Միջուկ

s.

marrow, core, heart;
— հացի, crum of bread;
— ձուոյ, yolk of an egg;
— ընկուզոյ, kernel of a walnut;
— տնկոց, pith;
— պտղոյ, core;
— գիսաւորաց, nucleus of comets.

· Calfa


Միջօր

cf. Միջօրեայ;
զմիջաւուրբ, at midday, about noon, to wards midday.

· Calfa

NBHL (1)

ՄԻՋՕՐ կամ ՄԷՋ ՕՐ. յորմէ ԶՄԻՋԱՒՈՒՐԲ. Օր հասարակ. զհասարակ աւուրբ. ի միջօրօի. կէս օրը, կէս օրուան ատենը. ...


Միջօրեայ, էի, ից

s. adj.

noon, noon-tide, midday;
the south;
meridian;
southern, meridional;
half, semi;
— ջերմն, intermittent fever.

· Calfa

NBHL (6)

Կոչէ միջօրեայ հողմն զջերմն։ Որք լուսաւոր միջօրէիւն այնուիկ հողմով շնչեալք. (Նիւս. երգ.։)

ՄԻՋՕՐԵԱՅ ՄԻՋՕՐԷ. μεσημβρινός meridianus, -nalis. որ եւ ՄԻՋՕՐԷԱԿԱՆ. որպէս Հասարակօրեայ, եւ Հարաւային.

Գրեթէ յորմէ հետէ յաղագս օրինացն սկսաք ասել ի վաղորդայնէ, միջօրեայ իսկ եղեւ. (Պղատ. օրին. ՟Դ։)

Յարեւելս եւ յարեւմուտս, եւ ի սայլ, եւ ի միջօրեայ. (Փիլ. իմաստն.։)

(Գիշերոյն) սկսան ելանել ի պատերազմ, զի լուսինն միջօրեայ էր. (Զենոբ.։)

ՄԻՋՕՐԵԱՅ ՄԻՋՕՐԷ. գ. μεσημβρία meridies. Կէս կամ հասարակ օր. ճաշաժամ. եւ Հարաւ. զի յայն կողմն լինի արեգակն զմիջաւուրբ.


Միջօրէական, ի, աց

adj.

of noon, meridian;
— or — շրջանակ, meridian;
— գիծ, meridian line.

· Calfa

NBHL (2)

Ընկալցուք զպահապանն ի միջօրէական դիւէն՝ որ շրջին ի խաւարի, զլոյսն կենաց. (Միսայէլ խչ.։)

μεσημβρίνις meridianus, -nalis. Միջօրային. միջօրեայ. հասարակ աւուր, եւ հարաւային. միջօրական.


Միտագոյնս

adv.

readily, willingly.

· Calfa

NBHL (1)

Զորս եւ եսայեաւ մարգարէիւ միտագոյնս ընկալեալ աստուծոյ՝ ասէր, յո՞ հանգեայց, այլ ի խոնարհն. (եւ այլն. Ոսկ. մ. ՟Ա. 15։)


Միւսիոն, ի, աց, ից

s.

mosaic.

· Calfa

NBHL (1)

ՄԻՒՍԻՈՆ. Բառ լտ. musivum. իտ. musaico, -ca ψῆφος lapillus որ եւ ՄԱՆՐԱՄԱՍՆ ասի. Մանրախիճ քար կամ ապակի ոսկէզօծ՝ յեռեալ ի զարդ որմոց եւ այլն. ... (ա՛յլ է եւ յն. լտ. մուսի՛օն, մուզէ՛ում. իբրու ճեմարան մուսայից եւ այլն)


Միօրեայ, րէից

adj. adv.

of a day, ephemeral, lasting only a day;
a day only;
— ջերմն, ephemera, ephemeral fever;
— ճանճ, ephemera, ephemeral fly;
— ճճի, ephemeron-worm;
— գեղ, fleeting beauty.

· Calfa

NBHL (2)

Յաղագս սերմանելոյն եւ բուսանելոյն միօրեայ հսկայիցն (ըստ առասպելաց). (Նոննոս.։)

Ի միօրեայ պողոտային սամարացւոց վաստակեալ հանգչի. (Թէոդոր. մայրագ.։)


Միօրինակ

adj. adv.

uniform, equal;
monotonous;
uniformly, equally;
— ձեւ, uniformity.

· Calfa

NBHL (1)

Ի խաւարին գիշերի փայտն եւ քարն առ հասարակ մի ինչ օրինակ թուին. (Ոսկ. յհ. ՟Ա. 6։)