Definitions containing the research սա : 10000 results

Շուշանազարդ

adj.

worked or adorned with lilies.

· Calfa

NBHL (1)

Անդ շուշանազարդ կուսանքն պաճուճին. (Ոսկ. կտրծ.։)


Շուշանանամ, ացայ

vn.

to become as a lily;
—ցեալ, lilied.

· Calfa

NBHL (1)

Ցնծացեալ պարեն յեկեղեցւոյ շուշանացեալ վայրս եւ մաքրազգեստիցն լուսատեսակ դասք. (Խոր. վրդվռ.։)


Շուշեմ, եցի

vn.

to be neglectful, to lose or waste one's time, to loiter.

· Calfa

NBHL (1)

Որպէս որք ի ձգելոց չուանացն վերայ գնայցեն, չէ՛ հնար սակաւիկ շուշել. եւ եթէ փոքր մի հեղգայցեն, մեծամեծ չարիք գործին. (Ոսկ. ՟ա. թես. ՟Թ։)


Շուտահաս

adj.

early, premature.

· Calfa

NBHL (1)

Որ շուտով հասանէ կամ հասունանայ, ուռճանայ.


Շուտափոյթ

adj.

quick, swift, hurried, precipitous.

· Calfa

NBHL (2)

Շուտափոյթ (կամ շոյտափոյթ) եւ ջերմ հասակն վաղվաղակի ունի յագենալ։ (Լմբ. պտրգ. եւ Լմբ. ժղ.։)

Անզդամն շուսափոյթ ողոբէ, եւ շողոքորթի. (Լմբ. առակ։)


Շուտով

cf. Փութով.

· Calfa

NBHL (1)

Ստիպէին, զի շուտով կորուսցէ զնոսա։ Մկրտեալ զտղայս շուտով ութօրեայ. (Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Զ։ Հ. յնվր. ՟Ի՟Ե.։ Հ. փետր. ՟Ժ՟Գ.։)


Շուրջանակաւ

adj. adv.

round, circular;
in a circle, circularly, round about;
ելանելի —, winding-stairs, spiral-staircase.

· Calfa

NBHL (1)

Եւ երկուս օղս ոսկիս սուրբս արասցես ընդ շուրջանակաւ պսակի նորա յերկոցունց կողմանց. (Ել. ՟Լ. 4։)


Շուրջանակի

adv. adj. gr.

cf. Շուրջ;
round about;
in a circle, circularly;
circumjacent;
circumflex.

· Calfa

NBHL (1)

Հանգոյց զնա տէր շուրջանակի։ Յետ հանգուցանելոյ տեառն զիսրայէլ յամենայն թշնամեաց նոցա շուրջանակի։ Ետ զնոսա տէր ի ձեռս թշնամեաց իւրեանց շուրջանակի։ Ած զորմովք տանն պատուարս շուրջանակի. եւ արար կողմանցս շուրջանակի. եւ այլն։


Շուրջգունեմ

va.

to colour, dye or stain all round.

· Calfa

NBHL (1)

Խրատ տայ օձն, գեղեցկագունութեամբ իմն եւ հեշտութեամբ պայծառութեանն զպտուղն շուրջգունեալ։ Զի եւ ոչ իրաւացի իսկ էր ի լուսաւոր աստուծոյ ձեռացն ստեղծեցելումն խաւարային իւիք եւ սեաւ տեսակաւ շուրջգունել (այսինքն իլ). (Նիւս. կազմ. եւ Նիւս. երգ.։)


Շչեմ, եցի

vn. fig.

to hiss, to whistle;
to hoot.

· Calfa

NBHL (1)

զարմասցի, եւ շըչեսցէ, եւ ասասցէ. ընդէ՞ր արար տէր այսպէս երկրիս այսմիկ։ Շչեսցէ, եւ շարժեսցէ զգլուխ իւր։ Տրտմեսցի, եւ շչեսցէ ի վերայ ամենայն հարուածոց նորա։ Շչէին, շարժէին զգլուխս։ Շչէին, եւ կըրճտէին զատամունս իւրեանց։ Վաճառականք ազգաց շչեցին ի վերայ քո. (՟Գ. Թագ. ՟Թ. 8։ Սոփ. ՟Բ. 15։ Երեմ. ՟Ժ՟Թ. 8։ ՟Խ՟Թ. 17։ ՟Ծ. 13։ Ողբ ՟Բ. 15. 16։ Եզեկ. ՟Ի՟Է. 36։)


Շռայլ, ից

s. adj.

spendthrift;
prodigal, lavish, wasteful, extravagant, profuse;
licentious, lewd, dissolute;
—ք, licentiousness, lewdness, debauch.

· Calfa

NBHL (1)

Ոչ նայել՝ ուր չէ արժան, ի շռայլսն մարմնոյ զբօսանաց մարմնոյ. (Յճխ. ՟Ե։)


Շռնչան, չանան, նունք

s.

humming-top, whipping-top, peg-top.

· Calfa

NBHL (2)

Ինքըն սեւ՛ զետ սատանայ, որ ի լուսոյ ակն ունի նայ. զետ շըռընչան ի լի կենայ, բարձր նստի զետ զամիրայ (ճրագն). (Շ. առակք.։)

Զի շռնչան խելապատակին վերտառեալ դեդեւեսցին այսր անդր ոտնառութեամբ (յըմպելեաց). (Մագ. չ.) իմա՛ զսաւառակ գլխոյ, կամ զխոյր ծոպաւոր։


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

· Calfa

NBHL (4)

Անդ էր տեսանել շտապ տագնապի տառապանս չարչարելոցն. (՟Բ. Մակ. ՟Զ. 9։)

Որ ոչ յօժարին՝ վտանգ ի վերայ ումեք ոչ գնէ, եւ շտապ տագնապի։ Ասացէր՝ եթէ ննջեաց, եւ հիւանդ է. (ապա ո՛չ է շտապ գործոյ՝ գնալ անդ. Ոսկ. յհ. ՟Ա. 9։ ՟Բ. 16։)

Շտապ տագնապի ի վերայ հասուցանել։ Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապին. (Եղիշ. ՟Գ. ՟Զ։)

Յերկնից յերկիր հասանէ շտապ քան զասելն. (Պիտառ.։)


Շտապանամ, ացայ

vn.

cf. Շտապիմ.

· Calfa

NBHL (1)

Գոչեաց մեծաձայն, եւ շտապացաւ ցաւօքն՝ յուսահատեալ ի կենաց. (Պտմ. աղեքս.։)


Շտապեմ, եցի

va.

cf. Շտապեցուցանեմ.

· Calfa

NBHL (1)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)


Շտապեցուցանեմ, ուցի

va.

to hasten, to press, to urge, to hurry, to precipitate.

· Calfa

NBHL (1)

Յաղթեաց ծածուկ բռնութիւնն, որ շտապէր զնոսա. (Եփր. թագ.։)


Շտեմարանապետ, աց

s. fig.

warehouse-keeper, store-keeper;
butler;
cellarman;
the Supreme Master.

· Calfa


Շտեմարանեմ, եցի

va.

to warehouse, to store up, to house, to cellar;
to treasure up;
to lay or put by, to preserve.

· Calfa

NBHL (1)

Ի մատաղ հասակն մերձ ի փթիթս մուրուաց կուսութեամբ՝ շտեմարանեալ ի ծրարս շնորհաց աստուծոյ. (Վրդն. պտմ.։)


Շրթնատ

s.

lipless.

· Calfa

NBHL (1)

Ոյր հատեալ կամ թերատ իցեն շրթունք. պռկունքը կտրած կամ պակասաւոր.


Շրշիւն

s.

murmur, rustling of leaves;
ի — տերեւոյ զարհուրի, he trembles at the fall of a leaf.

· Calfa

NBHL (1)

ՇՐՇԻՒՆ կամ ՇՐՇՈՒՄՆ. συρισμός sibilus, stridor. Խօշիւն. խարշափ. սօսափիւն եւ շրջշրջումն տերեւոց. խշրտոց.


Շրջաբան

adj.

speaking periphrastically.

· Calfa

NBHL (1)

Որ յեղաշրջէ զբանս. խուսափօղ ի բանից կամ բանիւ.


Շրջաբեկութիւն, ութեան

s.

circumflexion of voice, uttering or pronouncing with circumflex accent.

· Calfa

NBHL (1)

ԹԷ ըստ պարբեկութեանն, պարուկաւն. այսինքն է՝ թէ ըստ շրջաբեկութեանն (լիցի առոգանութիւն), շրջակաւն ասին նոքա ասացեալք, եւ այսպէս լինի շրջաբեկութիւն՝ վասն յորդ եւ բարձրացեալ ձայնին նուազման. (Երզն. քեր.։)


Շրջաբերական, ի, աց

adj. fig.

adj. s. encyclical, circular;
periodical;
vagabond.

· Calfa

NBHL (2)

Հինգերորդ եւ շրջաբերական բնութիւնն, յորմէ առաջինքն ասեն կատարել զերկին։ Ի հինգերորդին զգալւոյ եւ շրջաբերականի էութեանն, որում հասաւ երկին. (Փիլ.։)

Երկոքին կայսերք շրջաբերական թղթով իւրեանց սահմանեցին. (Խոսրովիկ.։)


Շրջաբերութիւն, ութեան

s. ast. adj.

turn, circumvolution, periphery;
revolution;
— աստեղական, զարտուղական, զուգընթացական, sidereal, anomalistical, synodical revolution;
— բեւեռային, circumpolar.

· Calfa

NBHL (3)

Աշխարհի շրջաբերութիւնս բոլորատեսակ գոլով. (Պղատ. տիմ.։)

Գտաւ անտարակուսելի օրինակ շլբ ամաց շրջաբերութեանն, որ ստուգիւ ցուցանէ զաւուրս չորեքտասան պասեքին. (Շիր. զատիկ.։)

Խաւարեցուցի ընդ վայրահայեաց շրջաբերութեամբ (զտեսանելիս եւ) զլսելիս իմ. (Եփր. խոստ.։)


Շրջաբնակ, աց

adj.

living in the neighbourhood, neighboring, adjacent, circumjacent;
s. geog. —ք, perioecii, perioecians.

· Calfa

NBHL (2)

Սկիզբն զօրանալոյ ազգին քաղըրթն եղեւ, որ էր իշխան սակաւ իսմայէլականաց շրջաբնակաց. (Պտմ. վր.։)

περίοικος, -οι accola, vicinus, circumhabitatores. Շուրջ բնակեալն. մերձաւոր բնակութեամբ. սահմանակից. դրացի.


Շրջաբնակութիւն, ութեան

s.

circuit, territory;
neighbouring towns or districts.

· Calfa

NBHL (1)

Տեսանե՞ս զտէրն մեր եւստռատիոս՝ զիշխանն ամենայն շրջաբնակութեանս մերոյ. (Ճ. ՟Ա.։)


Շրջագայ, ից

adj. s.

wandering, strolling, itinerant, prowling, vagabond;
turn, circumvolution;
circumference, periphery;
հազար ամաց —ս անցուցանել զինքեամբ, to live for a thousand years.

· Calfa

NBHL (4)

լուսաւորքդ՝ շրջագայք, միջնորդք եւ պահպանորդք ի մէջ հաստատնոցն երկուց (երկրի, եւ վերին երկնի). (Ոսկիփոր.։)

Վերաբերի բնութիւն շրջագայ՝ կազմութիւն բոլորակ գնդաձեւ տեսակ։ Առ ի յոյժ բախման շրջագայ պարունակացդ. (Շիր.։)

Ի չորեքտասաներորդ աւուր լրման երեւի շրջագային լուսնի։ Վասն որոյ ասացի՝ իննեւտասներեկին շրջագայի բոլոր երեւիլ ի կանոնի. (Պրպմ. ՟Ի՟Թ։)

Ի գարնանային հասարակօրութենէ զշրջագայս ամսոցն կարծէ պարտ թուել. (Փիլ. ել. ՟Ա. 1։)


Շրջագայական, ի, աց

adj.

periodical, circular.

· Calfa

NBHL (2)

Երկուց լուսաւորացն ի նոկցունց անդրէն ի նոյնս շրջագայականին հասման։ Զժամանակի եւ որոց ի ժամանակի են զշրջագայականսն զօրութիւնս (կամ շարժութիւնս) որոշեն. (Դիոն. ածայ.։)

Շրջագայականն ձեւ սկսեալ յինքենէ՝ յինքն բովանդակի. տե՛ս զեռակի շարժութիւնն, զշրջագայականն, եւ զգնտատեսակն (զգալարածոյն), զուղիղն. (Մաքս. ի դիոն.։)


Շրջագայիմ, եցայ

vn.

to take a turn, a walk, to roam;
to wander over, to stroll, to prowl, to turn round, to revolve;
to go round, to circulate.

· Calfa

NBHL (2)

Բայց մեսրոպայ շրջագայեալ, զամենեսին լուսաւորեալ. (Շ. վիպ.։)

Պարունակաց այսպէս բերեցելոց՝ (առ յեսուաւ), ոչ ընդ նոսա շրջագայէին պարունակեալքն. (Դիոն. թղթ.։)


Շրջագայութիւն, ութեան

s.

turn, walk, circulation;
turn, rotation, revolution.

· Calfa

NBHL (2)

Ըստ հեթանոսական անդրէն շրջագայութեան՝ զնոյն շուրջ բերելով նոցին աստեղացն շարժումն. (Առ որս. ՟Թ։)

Տեսանել զտեղի յարկի փառաց՝ զշրջագայութիւնս սրբոյ սեղանոյս ձեռամբ լուացելով. (Անան. եկեղ։)


Շրջագրական, ի, աց

adj.

circumscriptive.

· Calfa


Շրջադրութիւն, ութեան

s.

surrounding, enclosure.

· Calfa


Շրջական, ի, աց

adj. s.

turning, changing, shifting;
change.

· Calfa

NBHL (1)

Պարուկաւն ... շրջակաւն ասին նոքա ասացեալք. (Երզն. քեր. որ կոչի անդ եւ Շուրջառ։)


Շրջահայեաց

adj.

circumspect, cautious, discreet, considerate, prudent;
— լինել, to look around, to observe, to explore, to spy out.

· Calfa

NBHL (1)

Գէտս կացուցեալ, միշտ զակն ի սահմանս երկրին կառուցեալ՝ այսր եւ անդր շրջահայեաց լինելով արթնաբար տեսութեամբ. (Պրպմ. ՟Լ՟Ը։)


Շրջահայեցութիւն, ութեան

s.

observation, attention, exploring, spying out;
circumspection, caution, prudence, consideration, discretion.

· Calfa


Շրջան, աց

s.

turn, gyre, turning, circuit, revolution, circumvolution, circulation, conversion;
course, cycle, period, circle, round;
turning, wheeling, winding;
sinuosity;
change, vicissitude;
— մեծ, period or cycle of five hundred and thirty-two years;
—ք ջուրց, whirlpool, vortex;
— զօրաց, evolution;
— առնուլ, to turn, to make or take a turn, to turn or whirl round and round, cf. Շրջաբերիմ, cf. Պտուտեմ;
to circulate, to revolve, to move;
to spin round upon one leg.

· Calfa

NBHL (1)

Ժողովեալ ամաց շրջաբերութեան լուսնին, եւ արեգական տարբերութիւն հհաւաքեալ՝ ժողովին. որ լինի մի շրջանն՝ հինգ հարիւր երեսուն երկու։ Արեգակն ի քսան եւ ութ ամին դարձաւ (ի նոյն կէտ ծագման), եւ լուսինն յիննեւտասն, որ լինի շրջան արեգական եւ լուսնի։ Ի յառաջին շրջանին ելն ադամայ ի դրախտէն. եւ յերկրորդ շրջանին ենովք փոխեցաւ ... ի հինգերորդ շրջանին բաժանումն լեզուացն ... Յեօթներորդ շրջանին ի ձեռն մովսէսի կոչէ զազատութիւնն ի վերայ իսրայէլի. եւ այլն. (Զ՝քր. կթ։ եւ Տօմար.։)


Շրջանակ, աց

s. ast. adv.

circle, hoop;
border, contour, outline, circumference;
frame, frame-work, sash;
enchasing;
turn, circuit, ring;
cycle;
—ք երկնից, the spheres;
— կենդանական, the zodiac;
բեւեռային —, polar circle;
—ք ապարանից, gallery, terrace, promenade;
սիւնք —օք or —աւ, peristyle;
—աւ, in a circle, in a ring, circularly, cf. Շուրջանակի.

· Calfa

NBHL (1)

Որ ունի ասէ զշրջանակն կամ զծիր երկրի. տեսանե՞ս, զի բոլորակ իմն է երկիր. զի շրջանակն ասելն՝ զայն իմն յայտ առնէ. (Գէ. ես.։)


Շրջանակեմ, եցի

va.

to turn round;
to revolve, to move in a circle;
to frame, to border.

· Calfa

NBHL (3)

Ի լուսաւորաց միջի շրջանակելտով զետեղիլ. (Լմբ. անառակ.։)

Շրջանակեա՛ զնոսա յինքեանս. (Վրդն. սղ.։)

Տեսանիցեմք գեղարդունս շողացեալ, կմբեթեայս վահանացն շրջանակեալս. (Ոսկ. եբր. ՟Զ։)


Շրջաչափութիւն, ութեան

s.

cf. Շրջաչափումն.

· Calfa

NBHL (1)

Սա է, որ ամեն քաղաք պղնձի, որոյ էր շրջաչափումն ասպարիզաց հարիւր եւ քսան. (անդ։)


Շրջաչափումն, ման

s.

circuit, ambit, circumference.

· Calfa

NBHL (1)

Սա է, որ ամեն քաղաք պղնձի, որոյ էր շրջաչափումն ասպարիզաց հարիւր եւ քսան. (անդ։)


Շրջապատ, ից

adj. s. geom.

surrounding, ambient;
turn, round, circumference, compass, outline, circuit, fence, wall, enclosure;
periphery, circumference.

· Calfa

NBHL (1)

Շրջապատիւ սահմանէ զվայրն ամենայն. (Ուռպ.։)


Շրջապատութիւն, ութեան

s.

circuit.

· Calfa

NBHL (1)

Շրջապատութիւն սարդոնեայ (կղզւոյն) եօթնհարիւր ութսուն մղոն. (Խոր. աշխարհ.։)


Շրջառութիւն, ութեան

s.

turn, gyre.

· Calfa

NBHL (1)

Այլեւ երեքտասան շրջառութիւն թուոցն լուսնականաց զարեգակնայոքն խորհուրդն մին համարեցաւ ... թիւ երեքտասան շրջառութեան լուսնականաց. (Շիր. զատիկ.։)


Շրջափակ

adj. s.

enclosed all round;
surrounded, invested;
enclosure, fence, close.

· Calfa

NBHL (2)

Հասանէին ի շրջափակ տեղի տղմուտ դաշտին. (Փարպ.։)

Եւ զմնացեալ սակաւսն ի մէջ արարեալ՝ շրջափակ տուեալ՝ կամէին զամենեսին սատակել. (Արծր. ՟Բ. 3։)


Շրջափակեմ, եցի

va.

to shut up all round, to hem round or in, to enclose, to encircle, to surround, to beset.

· Calfa

NBHL (1)

Շրջափակեալ յամենայն կողմանց ծովածիր էր տեղին։ Զի էր զնոսա շրջափակեալ եւ պաշարեալ անիծից. (Փարպ.։)


Շրջեմ, եցի

va. fig.

to overturn, to upset, to turn over, to capsize, to throw down;
to change, to transmute, to convert;
to turn aside, to pervert, to subvert;
ի բաց —, to avert, to turn away, to divert;
— զմիտս, ի մտաց ի խորհրդոց, to deter, to dissuade, to dehort, to discouncil;
ի փախուստ — զզօրս, to rout, to put to flight, to chase, to pursue hotly;
— զգոյն, to discolour;
— զբանն, to retract, to recant;
cf. Միտ.

· Calfa

NBHL (4)

Շրջէ զբանն յայլասացիկ յորջորջումն։ Ապա ի թագաւորն շրջէ զբանն։ յայլ ձեւ շրջեն զչարախօսութիւնն. (Ոսկ. ես.։)

Երես շրջել ի սատանայէ. (Ոսկիփոր.։)

Շրջեցաւ սիրտն փարաւոնի եւ ծառայից նորա ի վերայ ժողովրդեանն։ Գոյն երեսաց նորա կամ իմոց շրջեցաւ։ Զի մի՛ այլ ազգ ինչ իրք շրջեսցին վասն դանիէլի։ Հրամանի մարաց եւ պարսից ո՛չ է օրէն շրջել։ Որպէս դուրք շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր։ Յորում չիք փոփոխումն, եւ կամ շրջելտոյ ստուեր։ Զշրջանաց փոփոխումն, եւ զշրջել ժամանակաց։ Մինչեւ շրջեսցի օրն.եւ այլն։

Քանզի յոյժ տրտմեցոյց զնոսա սպառնալեացն տրտմականօք, շրջի մխիթարէ հեշտականացն աւետեօք. (Ոսկ. ես.։)


Շրջեցուցանեմ, ուցի

adj.

to walk, to take or lead about;
to turn, to twirl, to wind.

· Calfa

NBHL (2)

(Ձանձղացկոտն) ի կալն՝ ի սաղմոսելն՝ զաչսն զվայրօքն շրջեցուցանէ. (Կլիմաք.։)

Շրջեցուցի զձեզ յանապատ ամս քառասուն։ Եւ զնոսա ընդ հրապարակսն առ առակէ, կամ շալակաւ շրջեցուցանէին։ Շրջեցոյց զիս ընդ չորս կողմանս սրահին։ Շրջեցոյց զիս շուրջ զոսկերօքն։ Զքորս կանայս շրջեցուցանել ընդ մեզ։ Զվրան ժամուն եւ զտապանակ կտակարանացն ընդ իւրեանս շրջեցուցանել.եւ այլն։


Շրջիմ, եցայ, եա՛ց, եա՛

vn.

to take a walk, to walk, to march, to go;
to turn, to be changed, converted, transmuted;
to fall back, to be upset;
— ժամանակաց, changes, mutations or vicissitudes of time;
— ի մտաց, ի խորհրդոց, to alter or change one's mind, to change sides;
շրջեցաւ գոյն երեսաց նորա, his countenance altered;
cf. Օր.

· Calfa


Շրջշրջեմ, եցի

va.

to turn or whirl round and round;
to change;
to walk;
cf. Թուղթ.

· Calfa

NBHL (1)

Արկին իվերայ տատսկին մերկ, եւ շրջշրջէին զնա անդէն, մինչեւ առ հասարակ ծակոտեցան մարմինք նորա. (Ագաթ.։)


Շրջուած, ոց

s.

change, mutation;
turn, circuit.

· Calfa

NBHL (1)

Եղեւ շրջուած (իսրայէլի ի ռոբովամայ), բայց ոչ եթէ յարքայէ. զի թէպէտեւ ի պատճառս բանին արքայի եղեւ, բայց սակայն ի տեառնէ եղեւ։ Յեսու զսաստիկ շրջուածսն երկնից արգելոյր. (Եփր. մն. եւ Եփր. յես.։)