Definitions containing the research այր : 6516 Results

Բլիթէն

Etymologies (1)

• Այս բառը աւանդել է Գաղիանոս «Տե-ղիս, բլիթէն» բացատրութեամբ։ ՆՀá տեղիս բառը հասկանալով յն. τύλος. բլիթէն կամ բլիթեան մեկնում է «կոշ-տացեալ մասն մորթոյ մարմնոյն, տճկ. նասըր»։ Իրեն են հետևում ՋԲ և ԱԲ։ Առաջին անգամ Նորայր, Հայկ. բա-ռաք. 111 ցոյց է տալիս, որ Գաղիանոսի տեղիս բառն է յն. τῆλις, լտ. telis, որոնք նշանակում են ֆրանս. fenugrec ևռչուած բանջարեղէնը. և հետևաբար ա՛յս նշանակութիւնն ունի նաև բլիթէն։ Այս մեկնութեան համաձայն է գալիտ նախ Ամիրտովլաթի բլիթենի բուսանու-նը, և երկրորդ՝ Ստ. Կամենիցացի, որ ունի «բլիթեան. խոտ բժշկական. ւտ. meliphyllum, apiastrum» (ըստ Գա-ղիանոսի)։


Գրգլի, լիք, լեաց

Etymologies (1)

• «հին ըւ մին զգեստ, ցնցոտի, քուրջ» Ոսկ. մ. ա. 12. Բ. տիմ. էջ 210. Մանդ. Բրս. ողորմ., որից՝ գրգլեակ նոյն նշ. Յայսմ ապր. 17. Սարգ. յկ. ղ. էջ 80. Ածաբ. աղ-քատ.-սրանցից՝ ր նմանելով յաջորդ լ-ին՝ յառաջացել են գլգլեկ Տաթև. ամ. 175, 704, գլգլայ Պատմ. ԺԸ դարից (Դիւան Հայոց Պատմ. ժ. էջ 106), գլգլէն «ցնցոտի» Օրբ. էջ 177 (Յաւուր միում դարձեալ աներևոյթ լի-նէր և զգեցեալ մազեղէն խոշոր և գլգլէնս պատառատունս՝ գնայր ի մեծ առաքինարա-նոն Երիցու վանից).-վերջապէս նոյն պէտք է լինի գրջլի, ի-ա հլ. «քուրջ, քուրձ» (ըստ ՆՀԲ և ՋԲ) Ոսկ. եբր. ժա. 504, որ Վարդա-նեան, ՀԱ, 1921, 246 պարզապէս ուղղում է գ7գլԻ։


Դուրճ

Etymologies (2)

• «խորշերի բաժանուած արկղ». մի-ջին հյ. բառ, որ յիշում է Նորայր, Բառ. ֆրանս. 205բ casse բառի տակ։

• «նորածին մանկան խանձարուր». իբր միջին հյ. բառ ունի միայն Նորայր, Բառ. ֆրանս. 737 ա՝ layette բառի տակ, իբրև 3-րղ նշանակութիւն. բայց որովհետև նոյն բառի 2-րդ նշանակութիւնն է «արկղիկ փայտեղէն», ուստի կարծում եմ, որ սխալմամբ նշանա-կուած լինի, որով այս դուրճը ջնջուելով՝ կը միանայ նախորդի հետ։


Անթեմ, ի

Etymologies (1)

• (որ և ըստ ՋԲ և ԱԲ անթեմն) «մի տեսակ բոյս կամ ծաղիկ». Կոչ. 321 (թարշամեսցի ոսկեծաղիկն... զի անթեմս այս երևելի բանջար է բազմապատիկ, որ շուրք զիւրեաւ ունի բուսեալ ճառագայթաձևս զը-տերևովն). որից էլ Ճառընտ. և Տօնակ.։ Նոյնը յետին բժշկարաններում սխալմամբ գրուած է և առթիմոն, ավթիմոն, օթեմոն և նշանա-կում է «մի տեսակ բոյս՝ բաղադրեալների սե-ռից, որի ծաղկից պատրաստում են միջա-տասպան փոշի. ֆր. pyréthre» (ըստ Նորայր ՀԱ 1923, 346)։


Արդ, ուց

Etymologies (2)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

• = Հնխ. art-արմատից. հմմտ յն. δοϰ «հիմի, այս վայրկեանիս, մի քիչ առաջ, հենց հիմայ». բարդութեանց սկզբում հայերէնի աէս գործածւում է «նոր» նշանակութեամբ. ինչ. ἀρτι-γενής «արդածին, նորածին», ἐο-ί-γαμος «նոր ամուսնացած», ἀρτί-δομος «նո-րակառոյց», ἀρτι-ϰδμιστος «նորաբեր» ևն հմմտ. նաև ւեթ. arti «մօտ»։ Գիտուններն ընդունում են, որ այս արմատը նախալեզուի մէջ իսկ նոյն էր նախորդի հետ. հմմտ. նշա-նակութեան զարգացման համար՝ գերմ. eben «հարթ, տափարակ» և so eben «իսկոյն, անմիջապէս, հի՛մայ» (տե՛ս Walde 63, Boi-sacq 84, Pokorny 1, 72)։ -Հիւբշ. 423։


Քերքէշ

cf. Քերքէս.

Etymologies (3)

• Լտ. achores բառը իբր acorus, aco-rum հասկանալով՝ Ստ. լեհ., ՆՀԲ և ՋԲ մեկնում են քերքէշ «բժշկական մի խոտ, բաղշտակ, acorus»։ Առաջին ան-գամ Նորայր, Արև. մամ. 1879, 60, նոյ-նը յետոյ Հայկ. բառաք. 124 ուղղում է վերի ձևով։ Սրանից անտեղեակ՝ ՀԲուս. § 3188 բառս մեկնում է ռես բ համեմատում է պրս. [arabic word] karkas «է սերմն խոտոյ իրիք, որ բուսանի ի մէջ ցորենոյ և գարւոյ» (հմմտ. Նո-րայր ՀԱ 1908, 221բ և ի վերջոյ ՀԱ 1921, 612)։ Ըստ այսմ պատահական է արաբ. [arabic word] karkāš «լտուտ» (ըստ ՀԲուս. § 892)։

• ԳՒՌ.-Լ. քէրքէշ «գլխի թեփ», Երև. «ա-րևից սպիացած մորթ», Տփ. «վէրքի չոր թեփ, այրուելուց յառաջացած սպիտակ թեփ», որից քերքեշակալել Ղզ. Շշ. «թեփո-տիլ. մորթի վրայ թեփ կապել»։

• ՓՈԽ.-Վրաց. კერკეϑი քերքեշի «թեփ» (տե՛ս Նորայր, Հայկ. բառաք. 126)։


Խաքան, ի

Etymologies (1)

• , ա հլ. (իբր յատուկ անուն հա-մարելով) «թագաւոր, սուլթան» Խոր. պտմ. և աշխ. Մխ. այրիվ. էջ 64. Սեբ. (հրտր. Պատկ.) էջ 36, 66, 68, 69 (հաղորդեց Թ. Աւդալբեգեան)։


Խոստովան

Etymologies (2)

• ԳՒՌ.-Ալշ. Ջղ. Վն. խօստօվանել, Կր. Շմ. խօստօվանիլ, Երև. խօստօվանէլ, Մկ. խօս-տօվmնիլ, Ոզմ. խոստավանիլ, Հմշ. խօսղօ-վանուշ, Ննխ. խօստըվանվէլ, Սլմ. խօստը-վանվել, Ախց. Մշ. խօստըվանիլ, Խրբ. խօս-դըվանանք, Գոր. Ղրբ. խօստըվա՛նվիլ, Ագլ սըստըվա՛նիլ, Տփ. խօստօվանիլ, խօստօվնիլ, խօստօվնահէր, Սչ. խօսդ'օվանել, Մրղ. խօս-տավանւըէլ, Ակն. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. խօսդը-վանիլ, Ասլ. խէօսդըվանիլ, Զթ. խըսդըվանըլ, -կրճատ ձև է խոստովանք փոխանակ խոս-տովանանք.-էնկիւրիի թրքախօս հայոց մէջ ունինք խօսդանանք «խոստովանանք», խօս-դանանքայր «խոստովանահայր» (Բիւրակն 1898, 789)։

• ՓՈԽ.-Ասորոց Բար-Շուշան հայրապետի Հայոց կաթուղիկոսին ուղղած թղթի մէջ կայ հայ. խոստովանութիւն բառը՝ ասորատառ ❇ տառադարձութեամբ (տե՛ս ՀԱ 1913, 127)։ Կեսարիոյ թուրթեռս գործածում են xosdovanak «խոստովա-նանք». օր. heč xosdovanaγcn sok mu? «Բնաւ խոստովանած չե՞ս» (Բիւր. 1898, 212)։ Ագուլիսի թուրքերն էլ ունին xōsdö-vank' olsun «Խոստովանք լինի, ուրիշին չասե՛ս» ասացուածը։


Ծխնի

Etymologies (1)

• (-նւոյ, -նեաց) «դռան երկաթէ կրունկները» (տճկ. րէզէ) Գ. թագ. զ. 33. Առակ. իզ. 14. նորագիւտ Ա. մնաց. իբ. 3. Լմբ. առակ. գրուած է նաև ծխանի Լմբ. առակ. ծխղնի Տիմոթ. կուղ. էջ 75, ճխնի նորագիւտ Ա. մնաց. իբ. 3 (մէկ ձե-ռագրի մէջ միայն), ծղին Բառ. երեմ. էջ 150. ճղան Տաթև. ամ. 389։-Այս բառից պէտք է լինի ծխողնիլ «դառնալ», որ մէկ անդամ գործածում է Մագ. գամագտ. Բ (ըստ նորայր, Բանաս. 1900, էջ 133). հմմտ. «Որ-պէս դուրք (որ) շրջին ի ծղխնւոջ, նոյնպէս վատ ի մահիճս իւր». Առակ. իզ. 14 «Զվատն օրինակէ դրանն, որ միշտ ի շարժ է և ի ծղխնոջն». Էմբ. առակ. այսպէս են հասկա-նում նաև Հին բռ. և Բառ. երեմ. էջ 150. ծըղխնիլ, ծղխնել «երևութանալ կամ շըր-ջապատիլ» (տե՛ս ՆՀԲ ծղխնի, որից Մէնե-վիշ. Գամագտ. 24)։


Կափարում

Etymologies (1)

• ՆՀԲ «արաբ. ղըֆր «քաւել». ղաֆիր «կափուցանել», եբր. քէֆօրիմ «քաւու-թիւն, քաւարան». իսկ թաղեմ բայի տակ՝ լծ. եբր. գապար։ Պատահական նմանութիւն ունին սանս. gabhira «խո-ռոչ, փոս» և պրս. gapara «քարայր», արաբ. [arabic word] qabr «գերեզման», ասոր. ❇ qəbūrā «գերեզման»։


Ղանդանոն

Etymologies (1)

• Այսպէս նախ ՀՀԲ կասկածով, նոյնը յետոյ ՆՀԲ և մանաւանդ Նորայր, Հայկ. բառաք. էջ 10 և ՀԲուս. § 3357։


*Ճոթ

Etymologies (3)

• «կտոր կամ ծայր» Բրս. մրկ. 443 (նշանախեց մի, որ ճոթ մի գրի). մասնա-ւորապէս «զգեստի ծայրը, եզերքը». մէկ անգամ գտնում եմ գործածուած Պտրգ. 483, «ի ծունր իջեալ, ձիգ ունելով ձախ ձեռամբ սճոթ նափորտին». սովորական է արդի բարբառներում «ծայր» նշանակութեամբ. գործածուած է նաև «գեղուհու աչքի ծայրով նայուածքը» նշանակութեամբ. հմմտ. Քուչ. 54՝ Կաքաւ մի հազար փետրով էր նստել՝ աչվին ճոթերով։ Այս արմատից կրկնու-թեամբ՝ ճոթնոթ «եզերքը եզերքին, ծայր ծայրի» Տաթև. ձմ. ճծթ. (Այլ և կազմեն փայտեայ անօթ իբրև զկարաս, ճոթճոթ յիրեար ձգած և փայտեայ պնջանով պըն-դած)։

• =Թթր. [arabic word] jīt, [arabic word] կամ [arabic word] čit «ծայր, եզերք, սահման. 2. կտորեղէն, չիթ, միտկալ» (Будaговъ 1, 503). որից փո-խառեալ են նաև ուտ. čot «եզերք, ջուրք», əotluγ «ծայր, վերջ», վրաց. ჭოთი ճոթի, ოთმუთი ճոթմութի «շորեղէն, չիթ» (Մառ. Kрит. и мелкiя ст. 1903, էջ 67)։-Աճ.

• Իմ Գւռ. բառարանում, էջ 728 ճոթ դրել եմ արևել. թրք. [arabic word] čot բա-ռից, որի նշանակութիւնն է սակայն «a small adze-փոքր բրիչ»! (սխալմունքը յառաջացել է անգլ. adz «ուրագ, բրիչ» բառը շփոթելով edge «եզերք, ծայր» բառի հետ)։ Նոյն տեղը յիշւում է նաև չազ. čod «վերջացնել, սպառել, պար-


*Մաթուզ

Etymologies (1)

• «կիսավայրենի մի պտուղ է. տճկ. հօճա եմիշի, լտ. arbutus», որից մաթ-զի «նոյնի ծառը» Վստկ. 155. ունին միայն ՓԲ և ՀԲուս. § 1930՝ մաթուզի, մաթուզենի ձևերով, որոնք չկան բնագրում։


Մակ, Մակա

Etymologies (1)

• «մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


Մարմենի, նւոյ

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Մետրապոլիտ, լտաց

Etymologies (3)

• . ի-ա հլ. (գրուած է նաև մետրապօղիտ, մետրոպօլիտ, յգ. մետրապօ-լիտք, մետրապօլտունք) «մայրաքաղաքի արքեպիսկոպոս» Ագաթ. Յհ. կթ. Մխ. դտ. որից մետրապօլտութիւն Օրբել. (սխալ գըր-ուած մետրապետութիւն Ուխտ. բ. 126). մետ-րապօլտարան ԱԲ.-Սմբ. դատ. 83 մի ձե-ռագիր քանիցս ունի նետրապօլիտ։

• = Յն. μητροπολίτης հոմանիշից, որ բուն նշանակում է «մայրաքաղտքացի» (տե՛ս նա-խորդը). սրանից են նաև լտ. meīropollta, գերման. Metropolit, ռուս. митрополитъ ևն. ըստ այսմ հայերէնի ուղղագոյն ձևն է մետրոպողիտ (կամ մետրոպոլիտ)։-Հիւբշ. 365։

• Ուղիղ մեկնութեան ծանօթ է հներից Լմբ. մատ. 83. «Երիր դաս աստիճանի եկեղեցւոյ մետրապօլիտք, որ թարգմա-նին մայրաքաղաքացիք»։ Նորերից ու-ղիղ մեկնեցին ՀՀԲ և ՆՀԲ։