Definitions containing the research ը : 10000 results

Գռեհիկ, հկաց

adj. s. plebeian, clownish, rude, coarse;
peasant, clown.

· Calfa

NBHL (1)

Սկսանին որք ընդ իւր գռեհիկքն գովել զնա։ Ուտելով եւ ըմպելով, եւ խառն ընդ գռեհիկս կալով։ Ես այր գռեհիկ եմ, եւ բանջարս գնեմ եւ ծախեմ։ Մերկացեալ զզգեստ կրօնաւորութեան՝ եղեւ գռեհկ. (Վրք. հց.։)


Գտակ, աց

s. adv.

cap, bonnet;
calix, flower-cup;
inventor, author;
— լինել, to invent;
—աւ, exactly, surely, precisely.

· Calfa

NBHL (5)

ԳՏԱԿ կամ ԳԴԱԿ. Գլխարկ. գլխանոց. գիշտ. (գիր եւ Քդակ. լծ. ընդ քսակ. գտակ, կտակ).

Որպէս թէ գտակ կարմիր դիցէ ի գլուխ կրօնաւորն. (Շ. ընդհանր.։)

Առակեցաւ նա ի գանձ եւ ի մարգարիտ, եւ մեք գտակք նորա ըստ կամաց արարչին մերոյ զուարճանամք ի նա. (Եփր. համաբ.։)

Գտակ չարեաց. Խոսր. պտրգ. եւ Խոսր. (ժմ.։ Լմբ. ատ.։ Կիր. ը. խհ.։)

Ճշդիւ գտակաւ հասանել համարոյ ժամանակացն։ Զնոյնս գտակաւ զբերոսսայն առընթեր կարգեցից։ Զոյդ կշիռ գտակաւ գտանես. (Եւս. քր. Ա։)


Գտանեմ, տի

va.

to find, to invent, to discover, to find out;
to gain, to have;
to meet;
— շնարհս առաջի ուրուք, to gain or acquire the heart, friendship, goodwill of some one;
to regain the favour of some one.

· Calfa


Գտումն, ման

s.

invention, discovery.

· Calfa

NBHL (1)

Ցրուեա՛ ծածկատես զըմբռնողին չար գտմունս։ Այնքան սրացեալ գտմունս չարեաց. (Նար. ՟Ժ՟Բ. ՟Ծ՟Ա։)


Գրակ, աց

s.

small writing.

· Calfa

NBHL (1)

στοιχεῖον elementum եւ versiculum Գիր փոքրիկ կամ սակաւ. տարր գրոց. նշանագիր. հարֆ. եւ Ստիքս. տող. սաթըր.


Գրական, ի, աց

cf. Գրագէտ.

· Calfa

NBHL (3)

Գրական արուեստս ձեւանայ ըստ նմանութեան մարդոյ կենդանւոյ. (Երզն. քեր.։)

Ենովս գիր գրեալ, մարգարէացեալ ... նոյն շնորհ գըրական՝ նախնեացըն տըւան. (Գանձ.։)

Գրական ծաղկովք պաճուճեալք. (Բրս. ընչեղ.։)


Գրակարդաց

s.

reader.

· Calfa

NBHL (1)

ἁναγνώστης lector Կարդացօղ գրոց. ընթերցօղ. վերծանօղ. դպիր. որ եւ յն. բառիւ Անագանոս, որ ի վայր է քան զկիսասարկաւագ.


Գրակոնտիկոն, ի

s.

enamel.

· Calfa

NBHL (1)

ԳՐԱԿՈՆՏԻԿՈՆ կամ ԴՐԱԿՈՆՏԻԿՈՆ. Բառ անյայտ ըստ ձայնին, յայտնի ըստ իրին. Նիշ գունոյ գծագրեալ եւ դրոշմեալ հաստատութեամբ ի վերայ իրիք ի բնէ կամ արուեստիւ որպէս երակ ինչ.


Գրանոց, աց

s.

library.

· Calfa


Գրապանակ, աց

s.

phylactery, amulet;
letter case;
pocket;
ephod.

· Calfa

NBHL (2)

Մերթ որպէս Գրապան, ըստ որում Վակաս քահանայապետի կից ընդ տախտակի դատաստանաց՝ Բանակ կոչեցելոյ.

Առ ընդելուզման գրապանակին կազմի բանակն, եւ այլն. (Փիլ. ել. ՟Բ. 110։)


Գրասէր, սիրաց

adj.

studious, that loves study, bibliophilist.

· Calfa

NBHL (1)

Սիրօղ գրոց, դպրութեան. ընթերցասէր.


Գրաւական, ի, աց

s.

pledge, assurance;
earnest money;
mortgage.

· Calfa


Գրաւականեմ, եցի

va.

to hire, to engage;
to mortgage;
to detain, to occupy.

· Calfa

NBHL (1)

Գրաւականեսցես զմեծդ պարգեւ ըստ փոքու հաւատոցս (տուելոց իբր գրաւ)։ Զփախուցեալս ... գրաւականեսցես գթածաբար. (Նար. ՟Լ՟Բ. ՟Լ՟Զ։)


Գրաւահարկ

s. adj.

exaction by sequestration;
collector;
who exacts by seizure.

· Calfa

NBHL (2)

Ոչ սարսես ի բռնաւորացն բռնութենէ, եւ ո՛չ ի գրաւահարկէ իշխանացն. (Մանդ. ՟Է. կամ ՟Դ. ըստ ձ.)

Ագաթ. յռջբ. ըստ հին տպ. գրահարկ. եւ ըստ ձձ. գրաւահարկ։


Գրաւեմ, եցի

va.

to hire, to engage, to secure;
to redeem;
to hold, to detain, to usurp, to occupy, to seize, to appropriate, to encroach;
to stride;
to prepossess, to preoccupy;
— յարքունիս, to confiscate.

· Calfa

NBHL (3)

Նմանութեամբ, Սեպհականել զիրս օտարի. ըմբռնել. եւ Պինդ ունել որպէս կապով իւիք, տիրապետել. շուրջ փակել. զբռամբ ձգել. բուռն առնել, բռնադատել. եւ այլն.

Ընդ սահմանաւ, կամ ընդ գրով, կամ ընդ մասամբ ախտից գրաւիլ։ Ի մահ գրաւեցայ։ Շահավաճառութիւնք ողբոց զերկինս գրաւեն։ Գործովք միայն գրաւի, եւ ոչ ստեղծաբանութեամբ կաշառի. (Նար.։)

Մի՛ ընդ հովտիս վշտաց հեծութեան զանախտական զկեանսն գրաւեր։ Գրաւեալ զիմս դաժանութիւն ընդ քում համեղութեան։ Մի՛ զգրաւեալս արեամբ հզօրիդ կորուսաներ։ Զարծաթ փրկանաց անցաւոր վարձու ոչ գրաւեաց. (Նար.։)


Գրաւոր, աց

adj.

written;
literary, literal.

· Calfa

NBHL (1)

γραπτός scriptus Գրով աւանդեալ. գրեալ. գրած, գիրքը անցած.


Գրաւորական, ի, աց

cf. Գրաւոր.

· Calfa

NBHL (1)

Գրաւորական ժողովուրդն (հին օրինաց)։ Հրաման ընկալաք ի գրաւորականէն, եւ ի նորոգատուր ուսմանց։ Գրաւորական դատապարտութիւն. (Երզն. մտթ.։ Լծ. ածաբ.։ ՃՃ.։)


Գրաւումն, ման

s.

detention, encroachment, usurpation, occupation, seizure;
— յարքունիս, confiscation.

· Calfa

NBHL (1)

Գրաւելն, իլն. ըմբռնելն. տիրելն.


Գրգամ, ացայ, ացի

vn.

to cluck;
to cocker.

· Calfa


Գրգեմ, եցի

va.

to fondle, to treat delicately or effeminately, to caress;
to feed delicately.

· Calfa

NBHL (1)

Եւ զնոսա գրգել ըստ օրէնս նախնեաց իւրեանց. (՟Բ. Մակ. ՟Ժ՟Ա. 25։)


Գրգութիւն, ութեան

s.

cf. Գրգանք.

· Calfa

NBHL (1)

Տու՛ր յոյս քաղցրութեան ... գրգութիւն խառնեալ ընդ աղերս. (Նար. ՟Զ՟Գ։)


Գրգռեմ, եցի

va.

to irritate, to excite, to provoke;
to incite, to alarm, to inflame, to instigate, to move, to foment, to nettle, to urge, to rekindle, to revive, to rouse, to rebel.

· Calfa

NBHL (1)

Ընդէ՞ր գրգռեցեր զպատերազմ ի մէջ իմ եւ կայսեր։ Յայտնի այնուհետեւ գրգռէր խազմն։ Ի մարտ պատերազմի ընդ նմա գրգռելով։ Գրգռեալ զնա կորստեանն իւրոյ՝ հալածեաց զտերենտիանոս. (Խոր. ՟Ա. 5. 28։ ՟Գ. 39. 42։)


Գրգռութիւն, ութեան

s.

incitement, impulse, provocation;
contest, quarrel.

· Calfa

NBHL (2)

Գրգռութիւն ընդ միմեանս ի ձեռն կանանցն։ Նախանձ բերելով ընդ նմա եղբարցն ի գրգռութենէ կանանցն իւրեան. (Խոր. ՟Բ. 46. 50։)

ἕρις, ἑρίθεια, ἁντιλογία incitamentum, lis, contentio, controversia Գրգիռ. հեռ. վէճ. հակառակութիւն. խըռխըռ. եւ Գրգռելն.


Գրեղէն, ղինի, նաց

adj.

written.

· Calfa

NBHL (1)

Որ առաքէր ընդ ծով պատանդս, եւ թուղթս գրեղէն ի վերայ ջուրց մկանաց ... եւ թուղթս գրեղէնս ի վերայ ջուրց. (Ոսկ. ես.։)


Գրեմ, եցի

va.

to write, to compose;
to engrave, to carve;
to paint;
to esteem, to value;
ոչ ինչ —, to despise, to disesteem.

· Calfa

NBHL (3)

ԳՐԵԼ. որպէս Վերագրել. ընծայել. յանուն ուրուք վերաբերել, տալ.

Ոչ ի թիւս մարդկան գրիլ։ Գրեալս ընդ անմարդիս։ Որդիս թշնամի գրեցայ։ Իբր զայր մի ի նզովս գրեալ։ Զվնասն մեր քեզ գրեցեր։ Զվիմին գթել ոչ գրեցեր։ Որ է աստուծոյ մեծ գրեցեալ. եւ այլն. (Նար.։)

ԳՐԷ՛. ԳՐԷ՛ ԹԷ. ԳՐԷ՛ ԵԹԷ. ԳՐԵԹԷ. ԳՐԵԱ՛ ԹԷ՛. շ. σχεδόν fere, ferme, pene, prope, ὤστε quasi Իբրու. իբր թէ. գոգցես. ոչինչ ընդհատ. դի՛ր թէ, սեպէ՛ որ.


Գրթաղ, աց

cf. Գրթախաղաց.

· Calfa


Գրթցեմ, եցի

va.

to knock, to strike.

· Calfa

NBHL (1)

(ի բառէս կռթունք. թ. սըրթ. յորմէ ռմկ. կռթնիլ ). διωθέω impello, perpello Ուսովք կամ թիկամբք մղել, վանել, մերժել, խթել. թօթվել, հրել, զարնել.


Գրիչ, չի, չաց

s.

writer, scribe, author;
pen;
— երկաթի, style;
graver;
steel-pen;
փետուր —, goose-quill;
— նկարչի, pencil.

· Calfa

NBHL (2)

ԳՐԻՉ. ըստ յն. ոճոյ, որպէս Նկարիչ.

γραμματεύς scriba, γραφεύς scriptor Գրօղ. ճարտար յարհեստ գրչութեան. նօտար. դպիր. ատենադպիր. եւ ընդօրինակօղ գրոց. գրագիր .... եբր. սօֆէր։ Տե՛ս (՟Ա. Եզր. ՟Ը. 3։ ՟Բ. Եզր. ՟Դ. 8. 17. 23։ ՟Է. 5. 10. 25։ Նեեմ. ՟Ը. 1. 4. եւ այլն։)


Գրկակցութիւն, ութեան

s.

familiarity, union of love;
consubstantiality.

· Calfa

NBHL (2)

Գրկախառնութիւն սիրոյ, եւ ընտրութեան. եւս եւ Բնութենակցութիւն յաստուածայինս.

Ի գրկակցութենէ երրորդութեանդ անկայ կամաւ ի ժանիս հանցեալ օձին։ Գրկակցութիւն գերակայիդ ընդ գերալրական տէրութեանդ։ Վասն գրկակցութեան գերագոյիդ ընդ անհաս էութեան առաքչին քո, եւ ներգործողի քո հոգւոյդ. (Բենիկ.։)


Գրկանք

s.

embrace.

· Calfa


Գրկատարած

adv.

with open arms.

· Calfa

NBHL (1)

Յորժամ դառնայցեմք առ աստուած, ընդունիցի զմեզ գրկատարած ձեռօք. (Ոսկ. ես.։)


Գրկարան

s.

embracer.

· Calfa


Գրոհեմ, եցի

vn.

to assault, to storm.

· Calfa

NBHL (1)

Գրոհ տուեալ դիմիցին ի մահ։ Գրոհ տուեալ ընթանային ի հօտ ոչխարացն ժամանել։ Գռոհ տուեալ անդր ընթանային. (Եղիշ. ՟Գ։ Փարպ.։ Երզն. մտթ.։)


Գրուան, ի, աւ

s.

bushel.

· Calfa

NBHL (1)

Դնեն ընդ գրուանաւ։ Ընդ գրուանակ դնիցի. (Մտթ. ՟Ե. 15։ Մրկ. ՟Դ. 21։)


Գրպան, ի

s.

pocket;
purse;
դնել ի —ի, to pocket.

· Calfa

NBHL (1)

Բառ ռմկ. Քսակ կարեալ ընդ հանդերձս. որ եւ ԳՐԱՊԱՆ. ճէպ, ճէյպ σάκκος saccus. (Բժշկարան.։)


Գօսանամ, ացայ

vn.

to dry, to become dry.

· Calfa

NBHL (1)

Ոչ գօսանալ ձեռաց կռփողացն հրամայեցեր։ Կաշկանդեալ գօսացեալ ի կոր կործանմամբ ընդ կնոջն, եւ այլն. (Նար.։)


Գօսացուցանեմ, ուցի

va.

to dry.

· Calfa

NBHL (1)

ξηραίνω arefacio, sicco Չորացուցանել. չորցընել.


Գօտելոյծ

adj.

that has untied his girdle.

· Calfa

NBHL (1)

Առնուլ նոցա օրէնս (հաղորդութիւն) զուրբաթ եւ զշաբաթ եւ զկիւրակէ, եւ ի ժամ օրինացն գօտելոյծք եղիցին. (Վրք. հց. ձ. (եդաւ ըստ այլ ձ. Գօտելած. բայց եւ ի լտ. ասի, լուծանեն զգօտիս։))


Գօտեւած

adj. s.

who girdles;
the girdling one's self.

· Calfa


Գօտեւոր, աց

adj.

girdled, girt.

· Calfa

NBHL (1)

Ածեր գօտի ընդ մէջ ... պետրոս եւ պօղոս երեւին թէ գօտեւորք էին. (Ոսկ. մ. ՟Ա. 10։)


Գօտեւորեմ, եցի

vn.

to gird one's self.

· Calfa

NBHL (2)

Նմանութեամբ, Սպառազինիլ. զօրանալ. սրտապնդիլ. սօթտըւիլ

ԳՕՏԵՒՈՐԵՄ ԳՕՏԵՒՈՐԻՄ περιζώννυμι praecingor Գօտի ածել ընդ մէջ. գօտի կապել.


Գօտէկռիւ

s.

wrestler;
— լինել, to wrestle.

· Calfa

NBHL (3)

ԳՕՏԷԿՌԻՒ ԼԻՆԵԼ. որ եւ ԳՕՏԷՄԱՐՏԻԼ. Ըմբշամարտիլ. մենամարտիլ. գիրկ ընդ խառն կռուել.

Յակոբ վասն գօտէկռիւ լինելոյ ընդ աստուծոյ երանի. (Ոսկ. ի կոյսն.։)

Ոչ ժուժկալեմ դէմ հըզօրիդ՝ գօտէկըռիւ ըստ յակոբին. (Յիսուս որդի.։)


Գօտէմարտ

cf. Գօտէկռիւ.

· Calfa

NBHL (2)

Մարդ ընդ մարդ գօտէմարտիլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Յակոբ ... ընդ անեղին գօտէմարտեաւ. այսինքն գօտէմարտեցաւ. (Գանձ.։)


Գօտէկռուութիւն, ութեան

s.

cf. Գօտէմարտութիւն.

· Calfa

NBHL (1)

Գօտեկռիւն լինել. գօտեմարտութիւն. գիրկ ընդ խախն կռիւ. ըմբշամարտութիւն.


Գօտէմարտիմ, եցայ

vn.

wrestle.

· Calfa

NBHL (2)

Մարդ ընդ մարդ գօտէմարտիլ. (Ոսկ. յհ. ՟Ա. 31։)

Յակոբ ... ընդ անեղին գօտէմարտեաւ. այսինքն գօտէմարտեցաւ. (Գանձ.։)


Գօտիածու, աց

adj.

that girds the body;
that girds on the sword.

· Calfa

NBHL (1)

Որ անձամբ անձին գօտի կամ կամար ածէ ընդ մէջ. որպէս պատանի, երիտասարդ ժիր, գօտեւոր.


Դա, դորա

pron.

that, this.

· Calfa

NBHL (2)

ԴԱ գրի եւ ԴԱՅ. cf. Դոյն. Դերանուն ցուցական՝ որ յայտ առնէ զմիջինն եւ զառաջիկայն ի յոլովից երրորդ դիմաց, զորոց բանն է. ատ, ատի, տըվի, տվինակ չու. որոյ նմանն չիք ի յն. եւ լտ. այլ անխտիր է առ նոսա ասել, սա, կամ դա, յայլեւայլ սեռս. οὔτος, αὔτη, τοῦτο hic, haec, hoc;
is, iste եւ այլն.

Դա՛ է որդի իմ սիրելի։ Արասցուք դմա օգնական ըստ դմա։ Առէ՛ք ի դմանէ զմնասն։ Զի կերիցեն դոքա։ Չէ դոցա բաւական.եւ այլն։


Դաբիրայօրէն

adj.

that resembles the sanctuary.

· Calfa


Դաբնային

adj.

of laurel.

· Calfa

NBHL (1)

Անահտական դից մատուցեալ ըզդաբնայինըն սաղարթեալ. (Շ. վիպ.։)


Դաբնի, նեաց

s.

laurel.

· Calfa

NBHL (2)

ԴԱԲՆԻ լաւ եւս ԴԱՓՆԻ. գրի եւ ԴԱՓՆԷ, ԴԱՓՆԻԴ, կամ ԴԱԲՆԻԴ, Բառ յն. տա՛ֆնի. δάφνη laurus յորմէ ռմկ. տէֆնի, դէֆնէ. ըստ հյ. Սարդ կամ սարդի, եւ Կասլայ. ծառ մշտադալար՝ անուշահոտ, յորմէ պսակ կապէին ի գլուխ յաղթականաց. կոչեցեալ δαφνίς laurea

Նստաւ ընդ ծառովն դափնիդայ. (Հ=Յ. սեպտ. ՟Ը.։)