Definitions containing the research ը : 10000 Results

Գիտեմ, տացի

va.

to know, to perceive;
to learn, to understand;
to feel, to recognize;
to be able;
to consider, to observe, to note;
to believe;
to know, to have a carnal connection with;
ոչ —, to be ignorant of, not to know;
— զայր or զկին, to lie with a man or woman;
ոչ գիտէ զամօթ, he has no shame;
քաջ, ճարտար գիտեմ զայն, I know it throughly;
չգիտեմ, I do not know, I am ignorant of it;
գիտասջիր, know ! չ— զի՛նչ առնել, to be at a loss what to do.

NBHL (3)

εἱδέω, εἵδω, οἷδα scio, (novi), ἑπίδομαι, γνώσκω cognosco, conscius, peritus sum (գտանի եւ Գիտա՛, տացի, տացօղ) ռմկ. գիտնալ։ cf. ԳԻՏԵՆԱՄ. (լծ. եբր. իատա՛. յն. իտէ՛օ, ի՛տօ. յորմէ լտ. վի՛տէօ, տեսանեմ) Ճանաչել որպէս եւ էն. մտօք տեսանել իբր աչօք եւ ստուգութեամբ. հասու, տեղեակ լինել. ըմբռնել. մակացու կամ ակահ լինել.

Զսոյն սա գիտէ բանս (ըստ պատմութեանց) ընդ վիթխարի սկայիցն միաբանեալ. (Յհ. կթ.։)

Ի միոջէ որովայնէ աստուածայնոյն գիտէ զմեզ բանս (ըստ հաւատոց) վերստին ծնեալ. (Մագ. ՟Ի՟Զ։)


Գիտնագոյն

adj.

very learned.


Գիտող, աց

s.

scholar, learned man;
prophet.

NBHL (1)

ԳԻՏՈՂ. մերթ որպէս Գէա կամ գուշակ ճշմարիտ. այսինքն մարգարէ. տեսանօղ. (որպէս եւ ըստ յն. տեսանել եւ գիտել է նոյն)


Գիտութիւն, ութեան

s.

science, knowledge;
doctrine, understanding, wisdom, study, art;
— լիցի, know, you are informed, you must know;
գիտութեամբ, knowingly.

NBHL (2)

Աստուած՝ գիտութեանց տէր։ Նա ետ ինձ զանվրէպ գիտութիւն զեղելոցս։ Ուսուցանէ մարդոյ զգիտութիւն։ Ընկալարու՛ք զգիտութիւն քան զոսկի ընտիր։ Յամենայն բանս իմաստութեան եւ գիտութեան.եւ այլն։

Աստուած յայլմէ ոչ ընդունի զգիտութիւն, այլ ինքն այլում շնորհէ. (Կիւրղ. ծն.։)


Գիտուն, տնոց

adj. s.

learned, lettered, literate, wise, knowing, well performed;
skilful, intelligent;
diviner, foreteller;
— լիցի, know, you are informed, you must know;
— առնել, to inform.

NBHL (1)

Կամիմ, զի գիտունք իցէք եղբարք։ Նորին գիտուն սիրովն գիտասջիք որոշել եւ ընտրել ինչ որ լաւն իցէ. (Եփր. փիլիպ.։)


Գիրացուցանեմ, ուցի

va.

to fatten, to make fat;
to make clammy.

NBHL (1)

Պարարտացուցանել. պարարել. գիրացնել, գիրցընել.


Գլանամ, ացայ

vn.

to become blunted, to get dull.

NBHL (1)

Ոսոխ էր ըռնգացն ձայն խորդման, յորժամ խորագոյն գլացելոցն լինի. (Փիլ. յովն.։)


Գլեմ, եցի

va.

to roll;
to wheel;
to surpass, to excel;
to bend, to incline;
— զձեռն, to extend or stretch out the hand;
— զոք զինքեամբ, to win over, to attract, to gain one's favour;
զյունովք — խորհրգովն, to be on the Greeks side, to be a partisan of the greeks;
— զփայլումն արեգական, to din, offuscate, darken or eclipse the splendour of the sun.

NBHL (3)

(լծ. յն. գիլի՛օ, գիլի՛նօ. եբր. կալալ) κυλίω, κλίνω , ἁνατρέπω, καταβάλλω volvo, voluto, dejicio, averto Հոլովել իբրեւ զգիլ, որ է քար ողորկ. գլորել. թաւալել. տապալել. հոսել. շրջել. գալարել. յեղաշրջել. կործանել. տապաստ արկանել. գլորտըկել.

Զքարըն գըլեն ըզսեւորակ. (Շ. եդես.։)

որպէս ի Գուլ բառէ՝ Գլացուցանել, բթացուցանել. յաղթել. յաղթահարել. վերագոյն հանդիսանալ. զօրել. ազդել. ըստ յն. առաւելուլ, կամ իշխել πλεονεκτέω, ἱσχύω . եւ այլն.


Գլխադիր, դրի

s.

coif, head-dress;
where is the head of a Saint preserved.

NBHL (1)

Առնեն գլխադիրս գլխոյ ամենայն հասակաց։ Պատառեցից զգլխագիրսն ձեր. (Եզեկ. ՟Ժ՟Գ. 18. 21. եբր. (ըստ ոմանց՝ ուսանոց նման բարձկներոյ)։)


Գլխահարկ, աց

s.

poll-tax, capi-tation, head-money.

NBHL (2)

Հարկ ըստ գլխոյ. եւ Մարդահարկ.

ԳԼԽԱՀԱՐԿ որպէս Հարկ ըստ գլխայ, եւ Մարդահարկ.


Գլխանի, նւոյ

s. pl.

the heads.

NBHL (1)

Իբր գլուխք. գլուխներ. գլխըներ.


Գլխապարտ, աց

adj.

capital, that de serves capital punishment.

NBHL (1)

Որ յընկերին կին մտաբերեսցէ, գլխապարտ է. (Ոսկ. ես.։)


Գլխատեմ, եցի

va.

to decapitate, to behead.

NBHL (1)

ἁποκεφαλίζω decollo, caput amputo Հատանել զգլուխն. գլուխը կտրել.


Գլխաւոր, աց

s. adj.

prince, master, superior, deacon;
capital, principal, fundamental, essential, first.


Գլխաւորապէս

adv.

cf. Գլխաւորաբար.


Գլխաւորեմ, եցի

va.

to finish, to end, to terminate;
to abridge, to reduce.

NBHL (1)

Գլխաւորելով ըստ իւրաքանչիւր հասակացն զամենայն առաքինութիւն. (Յճխ. ՟Ժ՟Թ։)


Գլխաւորիմ, եցայ

vn. bot.

to have the pre-eminence, to be at the head;
to be finished;
to bud.


Գլխաւորութիւն, ութեան

s.

superiority, presidency, priority, supremacy.

NBHL (1)

Ընդ աբրահամեանցն եւ ընդ պետրոսեանցն գլխաւորութեանց. (Ի գիրս խոսր.։)


Գլխիվայր

adv.

the head downwards.

NBHL (1)

Ի գլխիվայր կախաղանին ընդ աստուծոյ խօսէր. (Նար. երգ.։)


Գլխիվեր

adv.

the head upright.

NBHL (1)

Ի վեր ունելով զգլուխն. գլուխը վեր, շիտակ.


Գլխովին, ի գլխովին

adv.

himself, personally, in person;
all, totally, entirely.

NBHL (1)

ԳԼԽՈՎԻՆ. Ի ԳԼԽՈՎԻՆ. Ինքնին՝ գլխով եւ անձամբ իւրով. ըստ յն. ինքն իսկ. զինքն կամ ինքեա անգամ (յամենայն դէմս եւ հոլովս). եւ ամենայն մասամբ. բոլորովին. եւ Տի՛ նա. բուն ինքը, ինքն ալ.


Գլորեմ, եցի

va.

to roll.

NBHL (3)

ἁνατρέπω, ὁλισθαίνω, κατακρημνίζω subverto, prosterno, labefacto, praecipitor, labor Գլել. թաւալել. տապալել. կործանել, շրջել, հոսել. գլորտըկել, վար ձգել.

Երկանն երագէ քան զընթացս մրջեանն, եւ գլորէ զնա (յիւրմէ). (Շիր.։)

Զի եթէ գլորիցի մին, կանգնեսցէ զնա ընկեր իւր. եւ վա՛յ միումն՝ յորժամ գլորիցի. (Ժղ. ՟Դ. 10։)


Գլորումն, ման

s.

roll, downfall.

NBHL (2)

Նա ինչ եղեւ պատճառք գլորումն ընկերին. (Եզնիկ.։)

Եւ πρόσκομμα obstaculum in via, offendiculum, offensio Խոչ ընդ ոտն. գայթագղութիւն. գայթումն.


Գծագիր, գրաց

adj. s.

traced, sketched;
designer;
draught;
drawing;
sketch;
writing, letter.

NBHL (1)

Բարիոք գծագիրն յայնժամ առաւել պատուականագոյն գրեսցէ, յորժամ զգրիչն հետեւեցուցանէ ընդ ուղիղ քանոնական գծին. (Մխ. ապար.։)


Գծագրութիւն, ութեան

s.

dash, trace;
drawing, design;
sketch, draught;
form, delineation;
writing.


Գծօրէն

adv.

as a line.


Գձձեմ, եցի

va.

to abject, to humble.

NBHL (1)

Անկեալ ի փառացն հանդերձէ հրամանաւ տեանռ գձձեալ, ընդ մուրօղս անկեալ. (՟Բ. Մակ. ՟Ը. 35։)


Գձձիմ, եցայ

vn.

to be debased, to become abject or contemptible.

NBHL (1)

Անկեալ ի փառացն հանդերձէ հրամանաւ տեանռ գձձեալ, ընդ մուրօղս անկեալ. (՟Բ. Մակ. ՟Ը. 35։)


Գղեր, ի, գղերք, երց

s.

clergyman, ecclesiastic.

NBHL (1)

որ եւ ԿՂԵՐՔ. Բառ յն. գլի՛րօս, κλῆρος clerus Վիճակ. ժառանգութիւն. եւ գլի՛րի. κλῆροι Վիճակք, վիճակաւորք, ժառանգաւորք եկեղեցւոյ. ըստ հյ. Ուխտ, եւ Ուխտի մանկունք.


Գնածոյ, ից

adj.

bought, purchased.


Գնայուն

adj.

ambulatory;
moveable.

NBHL (1)

Որ կարէ գնալ, քայլել, ընթանալ. շարժուն. շարժական. քալուկ. եիւրիւր.


Գնաց

s. pl.

gait, step, pace, course;
passage;
walk;
departure;
circuit;
way, journey;
current;
conduct, behaviour, demeanour, manners, custom;
գնացին եբից աւուրց գնաց ճանապարհի՝ յերկիր անապատ, they walked three days through the desert;
դառնալ ի գնացից չարաց, to reform, to lead a better life.

NBHL (3)

ԳՆԱՑ ԳՆԱՑՔ. πορεία, ὀδός, ἵχνος եւ այլն. profectio, gressus, gradus, iter, via եւ այլն. Գնալն. երթ. ընթացք. շարժումն. ճանապարհորդութիւն. չու. հոսանք. անցք. ճանապարհ. հետք.

Դէմ ընդդէմ պատշգամացն գնացք՝ ի տասն կանգնոյ լայնութիւն. եւ այլն. (Եզեկ. ՟Խ՟Բ. 4=12։)

Եւ ըստ ամենայն առման ասի.


Գնացական, ի, աց

adj.

ambulatory, that walks;
fuggitive;
dying;
deceased.

NBHL (1)

Իբրեւ գնացական ոք խօսէր ընդ նմա. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)


Գնացուցանեմ, ուցի

va.

to cause to walk or run.

NBHL (1)

Տալ այլում գնալ. շարժել. ընթացուցանել. խաղացուցանել.


Գնացուցիչ, չի, չաց

adj.

that causes to walk, that moves.

NBHL (1)

Պարտին զարմանալ ո՛չ ընդ գնայունսն, այլ ընդ գնացուցիչն. (Եզնիկ.։)


Գնդածաղիկ

s. bot.

southernwood.

NBHL (1)

Ձէթն եթէ ընդ կոչեցելումն գնդածաղիկ խառնեսցի, յայնժամ ի ջերմն փոխէ զցուրտ. (Անյաղթ պորփ.։)


Գնդակ, աց

s.

globule, globe, bowl, spherical or round body;
pincushion;
apple;
— խաղու or խաղալիկ, ball, bowl;
ball (at tennis);
— մեղուաց, swarm of bees;
— հրացանից, ball;
bullet, large ball;
— ձեռնածուաց, juggler's cork-ball;
— որթոյ, bud, button.

NBHL (1)

Եւ զեւիաթանայ ընդդէմ կացուցեալ զիւր մարմինն յորձանին, եւ գնդակօքն զհերձմանն ծածկէր զտեղիս. (Փիլ. յովն.։)


Գնդակից

cf. Դասակից.

NBHL (1)

Գնդակից եղեն մարդիկ՝ վերին զօրութեանց։ Գնդակից լինել ընդ հրեշտակս, կամ հրեշտակապետաց, կամ քերովբէից, կամ ընդ քրիստոսի. (Ոսկ. ես. եւ Ոսկ. մ. ՟Ա. 1. 19. ՟Բ. 12։ եւ Ոսկ. կողոս. ՟Գ։)


Գնդաձեւ

adj.

round, spherical, orbicular, spheroidal.

NBHL (3)

ԳՆԴԱՁԵՒ կամ ԳՆՏԱՁԵՒ σφαιροειδής, σφαιρόμορφος , σφαιρωτήρ, στρογγύλος sphaericus, globosus, pilaris, rotundus, teres Գնդատեսակ. գնդատեսիլ. ունօղ զձեւ գնտոյ. բոլորակ. բոլորշի. գնդակի ձեւով, կունտ, կըսկլոր, թօփիկ. եումրու, եուս եուվարլագ.

Երկինն գնդաձեւ. (Լմբ. էր ընդ եղբ.։ Վրդն. ծն.։ Պիսիդ.։)

Եւ ἐλικοειδής tortuosus, obliquus Կամարաձեւ. գլալրածոյ. ըստ իմիք շրջանաւոր. կոր.


Գնդաձեւութիւն, ութեան

s.

sphericity.

NBHL (2)

Բոլորակութիւն. գնտակի պէս ձեւ ունենալը, կլորութիւն.

Պշուցեալ ընդ բոլորակերտ գնդաձեւութիւն արեգական անբաւ հրոյ եւ լուսոյ. (Նար. յովէդ.։)


Գնդեմ, եցի

va.

to make round or spherical;
to condense;
to become round.

NBHL (2)

Գնդաձեւ առնել. բոլորել. կծկել. խտացուցանել. սեղմել. կր. գնդանալ. կնտել, թօփ կամ կունտ ընել՝ ըլլալ, սըխմել, սըխմըւիլ.

Շուրջ արգելեալ փակի թոքովն սիրտն ... գնդելով եւ ընդ նմա խառնելով, զարգելեալ ի փոթուածս զշունչն ի հարկէ ճնշելով ի դուրս յղէ. (Նիւս. կազմ.։)


Գնչու

adj.

gipsy.

NBHL (2)

Թլուատ. թոթվ. կակազ. քէքէջ, փէփէկի, փէլթէք. կամ Որ ընդ քիմս խօսի. կմկմացօղ

Գնչուք եւ թոթովատք եղեալ ... ոչ կարէին ընտրութիւն առնել լծորդացն առ միմեանս. (Մագ. քեր. եւ Երզն. քեր.։)


Գոգանամ, ացայ

vn.

to be hollow, to become hollow.


Գոգեմ, եցի

va.

to dig, to hollow;
to contain, to include.


Գոլոշի, շւոյ, շոյ, շեաց

va.

pour, exhalation, smoke, expiration.

NBHL (1)

Ըադ քիթն եւ ընդ բերանն առ հասարակ գոլորշի ջերմախառն ելանէր. (Եղիշ. ՟Բ։)


Գոհաբան

s.

that praises, thanks.

NBHL (2)

Ընկա՛լ զաղաչօղս վտանգաւոր՝ գոհաբան՝ ընդ պահպանութեամբ թեւոց հզօրիդ. (Նար. զա։)

Այսմ պատու լինին գոհաբան։ Սքանչելի փրկութեանս դոքա ընդ մեզ գոհաբան լիցին. (Լմբ. պտրգ. եւ Լմբ. սղ.։)


Գոհաբանութիւն, ութեան

s.

praise, thanks.

NBHL (1)

Անհատ բարբառով քեզ վերընծայել գոհաբանութիւն։ Ըստ պօղոսի գոհաբանութեան։ Ներքնապատեալքդ գոհաբանութիւնք։ Գոհաբանութիւն խնամոց. (Նար. ՟Ի՟Բ. ՟Ի՟Թ. ՟Լ՟Դ. եւ Նար. գանձ խչ.։)


Գոհանամ, ացայ

vn.

to thank, to return thanks.

NBHL (2)

εὑχαριστέω gratias ago, ἑξομολογέομαι confiteor, glorifico Գոհ սրտիւ շնորհ ունել բարերարին. շնորհակալ լինել. գոհաբանել, եւ երախտապարտ զանձն խոստովանել. գոհութիւն տալ, շնորհակալ ըլլալ.

Զորմէ գոհանայր՝ որ ընտրեացն, այսպէս. գտի զդաւիթ որդի յեսայեայ. (Մագ. ՟Բ.) իմա՛ գո՛հ լինել՝ գովելով։


Գոհացողութիւն, ութեան

s.

grace, thanksgiving, thanks;
— or Խորհուրդ գոհութեան, Eucharist.

NBHL (1)

Գոհացողութեամբ զցաւս մարմնոյդ ընդունել. (Ճ. ՟Ա.։)


Գոհութիւն, ութեան

s.

cf. Գոհացողութիւն.

NBHL (2)

εὑχαριστία gratiarum actip, grati animi significatio, αἵνεσις laus, laudatio Շնորհակալութիւն. նշանակք գոհ սրտի՝ կամ հաճութեան. գովութիւն կամ օրհնութիւն ընդ առելոց երախտեաց առ բարերարն.

ԳՈՀՈՒԹԻՒՆ որ եւ ԽՈՐՀՈՒՐԴ ԳՈՀՈՒԹԵԱՆ, է Սուրբ հաղորդութիւն ըստ յն. ոճոյ. եւխարիսդի՛ա εὑχαριστία eucharistia