Definitions containing the research վ : 10000 Results

Ընդելուցանեմ, ուցի

va.

cf. Ընդելացուցանեմ.

NBHL (3)

ἑθίζω assuefacio γυμνάζω exerceo πείθω adstringo, concilio Նոյն ընդ Ընդելացուցանել. սովորեցուցանել, մարզել, կրթել.

Ընդելուցանելով զմիտս իմ մարդկակիր լինել. (Փիլ. ՟ժ. բան.։)

Զմատաղ մանկունս առ սակաւ սակաւ ընդելուզանեն (յուսումն)։ Մարքն (թռչնոց) զձագսն սակաւ սակաւ ընդելուզեալ՝ ի բարձունս թռուցանեն. (Ոսկ. յհ. ՟Գ. եւ ՟Ժ՟Բ։) (Լինի անխտիր գրել ց, եւ զ. որպէս փլուցանել եւ փլուզանել. այլ քանզի ընդելուզանել եւ ընդելուցանել են զանազանեալ, վասն որոյ զգուշալի է չգրել նոյնպէս)։


Ընդեղձանիմ, ձայ

vn.

to supplicate, to implore, to beseech, to entreat, to beg.

NBHL (1)

Զհետ ընթանայր (կինն քանանացի), եւ խորովէր, եւ ընդեղձանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Ընդեղձանեմ

vn.

cf. Ընդեղձանիմ.

NBHL (1)

Զհետ ընթանայր (կինն քանանացի), եւ խորովէր, եւ ընդեղձանէր. (Ոսկ. մ. ՟Բ. 27։)


Ընդերկարաձգեմ

va.

to prolong, to make last a long time;
to extend;
to defer, to spin out, to groat length.

NBHL (4)

Չարչարանքն յորժամ ընդյերկարեսցին ի վերայ, յայնժամ բազմանայ վարձ հատուցման. (Եղիշ. ՟Է։)

Ընդերկարեալ իմ ի պանդխտութեան անդ։ Շունչ նորա ընդյերկարեաց։ Գրեթէ զամ մի բովանդակ ձգեալ ընդ երկարէր (նեղութիւնն). (Յհ. կթ.։)

Որ յանհնարին ցաւս ընդերկարեալ է։ Ոչ ընդերկարեաց նախահայրն մեր ի դրախտին։ Ընդերկարին յարդարութիւնն հաստատուն եւ անշարժ խորհրդովք. (Լմբ. սղ.։)

Զի մի՛ ընդերկարեսցին փորձանքն ի վերայ տկարութեանս մերոյ. (Եփր. ՟ա. կոր.։)


Ընդերկնահաջ

adj.

baying the moon;
barking at in vain.

NBHL (2)

Որ հաջէ ընդ երկինս. ուժգին հաջօղ դէպ ի վեր.

Շունք տիրասէրք ի տեղւոջ սպանմանն հոլովեալք, եւ գիշերապահ վառմամբ կատաղեալք. ընդերկնահաջ ողբովք հալածականս առնէին զգազանս անապատի. (Արծր. ՟Դ. 11։)


Ընդերկուանամ, ացայ

vn.

cf. Յերկուանամ.

NBHL (2)

Զամենայն տեսակ տանջանաց, զոր ինչ եւ կամիս հասուցանել ի վերայ իմ, մի՛ հեղգար, եւ մի՛ ընդերկուանար. (Ճ. ՟Բ.։)

Յաղագս այսոցիկ ընդերկուեալք են՝ մարտնչելով ընդ ձեզ։ Եթէ եւս (այսինքն տակաւին) ընդերկուեալ եմք, թէ իբրու այլաբար ունի հոգի։ Եթէ ոք ի ձէնջ ընդերկուիցի, եւ ասասցէ. (Պղատ. օրին. ՟Ա. եւ ՟Ժ. եւ Պղատ. սոկր.։)


Ընդերկուիմ, եցայ

vn.

cf. Յերկուանամ.

NBHL (2)

Զամենայն տեսակ տանջանաց, զոր ինչ եւ կամիս հասուցանել ի վերայ իմ, մի՛ հեղգար, եւ մի՛ ընդերկուանար. (Ճ. ՟Բ.։)

Յաղագս այսոցիկ ընդերկուեալք են՝ մարտնչելով ընդ ձեզ։ Եթէ եւս (այսինքն տակաւին) ընդերկուեալ եմք, թէ իբրու այլաբար ունի հոգի։ Եթէ ոք ի ձէնջ ընդերկուիցի, եւ ասասցէ. (Պղատ. օրին. ՟Ա. եւ ՟Ժ. եւ Պղատ. սոկր.։)


Ընդերք, րաց

s.

entrails, guts, bowels, intestine, tripe;
caecum, blind-gut;
զսուրս նոցա —բաց իւրեանց մատուցանել, to slay others with their own swords.

NBHL (2)

ԸՆԴԵՐՔ կամ ԸՆՏԵՐՔ. ἕντερον, -ρα intestinum, -na Որ ինչ կայ ի ներքս ի փորն. աղիք. փորոտիք. եւ Որովայն. մէջք. .... (լծ. յն. էնդէրա, լտ. ինդէրի, եւ վէնդէռ, ու՛դէռ, ինդէսդինա. եւ պ. էնտէրունի).

Ձեռն արկեալ զընտերօք ի վերայ կշտի իւրոյ. (Ագաթ.։)


Ընդհանուր, նրոց

adj. adv.

universal, general, common;
—ք, or — տիեզերք, the universe, the whole world, or earth;
— առնել, to generalize;
everywhere;
in general.

NBHL (5)

Զամենեսեան ընդհանուր՝ յորդէգրութիւն կենաց կոչելով. (Ժմ.։)

Ընթանուր ի մի վայր բովանդակիչ անուամբք զաղտեղութիւնս նոցա բամբասեաց. (Բրս. կանոն.։)

Աղաղակեմք ի յընդհանուր ամենայն արարածոց տեսակս՝ ասելով, օրհնեցէ՛ք ամենայն գործք Տեառն զտէր. (Յհ. իմ. ատ.։)

Որ քարոզդ էք ընդհանուր տիեզերաց։ Արբուցանելով քառավտակ բղխմամբ զընդհանուր տիեզերս. (Շար.։)

Ընդհանուր է՝ մի թուով ըստ տեսակի՝ ի բազմաց ընկալեալ. (Անյաղթ պորփ.։)


Ընդհանրութիւն, ութեան

s.

universality, generality.

NBHL (1)

Ասաց, գիտութիւն էակացն, եւ ո՛չ էակաց ... յօդս (ն) եդաւ վասն յայտն առնելոյ զընդհանրութիւն էակաց. այսինքն զամենայն էակս. (Սահմ. ՟Է։)


Ընդհատ

s. adj. mech. adv.

interval, space;
discontinued, intermittent;
loose;
different, separate;
less, lesser;
intermittent;
differently, otherwise;
nor more nor less;
ամք սակաւ ինչ — իբիւրուց, a little less than 10 000 years;
ի՞ւ իցեմք — ի նոցանէ, in what do we differ from them ? ոչ ինչ — է ի նմանէ, he differs not from him;
նուազ ինչ — ի փչմանէ լինել շնչոյն, to be almost at the last extremity, or last gasp;
չեն — յերազոց, they resemble dreams.

NBHL (5)

իբր նխ. ἦττων, -ον. ἦσσων, -ον minor, minus. կամ բացասաբար, οὑδέν ἦττον nihilominus Տարբեր. ունօղ զխտիր կամ զհատումն. աննման. հեռի. կամ նուազ. պակաս. ի վայր. խոնարհագոյն. պակաս, քիչ, վար.

Որով (բանիւն) ընդհատ յանասնոց եմք։ Ի՞ւ իւիք ընդհատ իցեմք յայնպիսի սողնոց։ Զի՞նչ ի քօշից եւ ի խոզից ընդհատ իցեն, որ զայսպիսի բանս խօսիցին։ Չեն ինչ ընդհատ ի բանտէ աստի՝ կեանքս, եւ այլն. (Ոսկ. ստէպ։)

Ամս՝ սակաւ ինչ ընդհատ ի բիւրուց եւ ի վեց հազարաց. (Եւս. քր. ՟Ա։)

Ոչ ինչ էր նմա ընդհատ՝ գնալ ըստ մեղաց յերոբովամայ ... եւ ա՛ռ կին զյեզաբէլ. (՟Գ. Թագ. ՟Ժ՟Զ. 31.) (որպէս թէ, չէր նմա խտիր կամ հեռի. այլ ըստ յն. չէր բաւական կամ շատ)

Որպէս շանցդ եւ հմակերացդ է՝ անհարթ ատամանցդ՝ ի մէջ ընդհատիցն արտաքս ծորելով. (Նիւս. կազմ.։)


Ընդհարկանեմ, հարի

va.

to knock, to clash, to strike, to heat;
— զերկաթ, to strike fire.

NBHL (2)

Ընդհարցի ընդ վէմս ընդ այս. (Ղկ. ՟Ի։)

Ալիք ընդհարկանելով զափամբն՝ յետս նահանջի. (Սկեւռ. լմբ.։)


Ընդհարկանիմ, հարայ

vn.

to fight, to smite, to knock, to strike, to thump at;
— ընդ միմեանս, to knock against each other;
to encounter each other;
— գլխոյն ընդ որմն, to knock one's head against a wall;
— ընդ ճանապարհ, to be on the way to ...;
— ի խղճէ մտաց, to have remorse.

NBHL (2)

Ընդհարցի ընդ վէմս ընդ այս. (Ղկ. ՟Ի։)

Ալիք ընդհարկանելով զափամբն՝ յետս նահանջի. (Սկեւռ. լմբ.։)


Ընդհարումն, ման

s.

collision, shock, conflict.

NBHL (1)

Ի ձեռն զգայութեանցն ըմբռնմունք հասանելի լինին՝ գունով եւ ձեւով եւ կուտիւ եւ որքանութեամբ եւ ընդհարութեամբ. իմա՛ կամ ընթերցի՛ր ըստ յն. ընդդիմահարութեամբ։


Ընդձեռեմ, եցի

va.

to give, to put into ones hands, to grant;
to take away, to appropriate to one's self.

NBHL (1)

Մեծ պատճառ խոնարհութեան մեզ ընդձեռելով. (Ոսկ. մրգր. ՟Բ.) յն. παρέχω (լծ. հյ. պարգեւել)


Ընդմիմեամբ

adj.

subaltern.

NBHL (1)

ԸՆԴՄԻՄԵԱՄԲ ԸՆԴՄԻՄԵԱՄԲՔ. ὐπαλλήλος subalternus Մին պարունակեալ ընդ միւսով. ի ներքոյ իրերաց անկեալք յիմիք կարգի՝ ըստ տրամաբանից.


Ընդմիջաբար

adv.

by means of, by some expedient.

NBHL (2)

Ընդմէջ արկանելով զիմն. ի միջի կալով. միջասահման օրինակաւ.

Ոչ ասաց, եթէ ե՛ս եմ, այլ ընդմիջաբար եւս, եւ մեղմով, տեսեր զնա՝ ասէ. (Ոսկ. յհ. ՟Բ. 12։)


Ընդմիջեմ, եցի

va.

to interrupt, to discontinue;
to divide into two parts;
to separate, to hinder;
to intermeddle;
— զխոսս ուրուք, to interrupt, to break in upon;
— զճանապարհն, to go half the way.

NBHL (2)

Եւ ոչ միոյ հեռակայութեան ինչ ընդմիջելով զգոլն հօր եւ զծնանելն որդւոյ. (Կիւրղ. գանձ.։)

Մեղքն իմ եղեն պարիսպք խաւարայինք՝ ընդմիջելով ինձ եւ Աստուծոյ իմոյ. (Վրք. հց. ՟Ժ՟Զ։)


Ընդմտանեմ, մտի

vn.

to penetrate, to pierce, to strike through or pass across;
to insinuate one's self;
to pass through a filter.

NBHL (2)

Ընդմտանէ ընդ ամենայն վասն յստակութեան. (Իմ. ՟Է. 24։)

Խնդրէ զայն, որ ընդմտանէ (ընդ լծով), եւ ձգէ. (Սեբեր. ՟Ժ։)


Ընդմտատար, ի

adj.

touchy, easily offended, sensible, feeling;
thoughtful, pensive, anxious, gloomy, full of care.

NBHL (1)

αἱσθητικός sensitivus, sensibilis Ընդ միտս տարօղ զիմն՝ հոգալով. հոգած. խնամոտ. յն. զգայուն.


Ընդոծին, ծնի, ծնաց

s. adj.

born in the house of, one's master, domestic, servant;
—ք, family;
cf. Ընդաբոյս.

NBHL (2)

Այլովք ընդոծնօք։ Յիւրոյ ընդոծնացն արս անուանիս. (Խոր. ՟Ա. 9. 11։)

Զընդոծինս եւ զարծաթագինս։ Առ ի միտս՝ ընդոծին բարք են, որ բնութեամբ շարժին. եւ արծաթագին՝ որ բանիւ եւ վարդապետութեամբ լաւանալ կարեն. (Փիլ. լին. ՟Գ. 50։)


Ընդողնեցուցանեմ, ուցի

va.

to render proud, insolent, impertinent.

NBHL (2)

ἑκτραχηλίζω in superbiam ago, cervicem extollo σοβέομαι insolenter incedo Տալ ընդողնիլ. կամ ընդվզեցուցանել. թողուլ բարձրավզիլ. երես տալ, գլխէ հանել.

Չասաց, թէ հալեա՛ զմարմինդ, այլ թէ մի՛ այնչափ ընդողնեցուցաներ, մինչեւ զորդւոյն իշխանութիւնն ի միջոյ բառնալ. (Ոսկ. եբր. ՟Ժ՟Գ։) (գրեալ էր վրիպակաւ, ընկողմնեցուցաներ)։


Ընդողնիմ, եցայ

vn.

to lie down at length, supine;
to become idle, negligent, feeble;
to adorn one's self magnificently, gorgeously;
to make an ostentatious display, to dress pretentiously;
to become vain or insolent.

NBHL (3)

ԸՆԴՈՂՆԻՄ որ եւ ՅՈՂՆԻԼ. Յողն անկանիլ. յորսայս անկանիլ ի վերայ ողին. յուլանալ. յանհոգս նստիլ. անգործ կալ. եւ Զհետ լինել ընդունայնութեանց եւ պաճուճանաց. (յն. պէսպէս)

Կարի իմն հեշտացուցիչք են (գովեստք), եւ ընդողնելոյ պատճառք. (Սարգ. ՟ա. պետ. 4։)

Զգաստութեամբ, եւ մի՛ ընդողնելով. զի այն զարդ է, միւսն չզարդ։ Մարթի եւ այսպիսի հանդերձիւք ընդողնել ե՛ւս չար քան ազնուօք։ Ո՛չ մեծութեան ինչ նշանակ է այնչափ զարդ յանձին կապել, այլ ընդողնելոյ եւ պչրանաց. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Ընդոստ

adj. adv.

that leaps, that bounds;
jumping, starting;
by stealth, stealthily;
rebounding, by fits and starts;
by skips and jumps;
palpitating, bounding;
— ի քնոյ լինել, to awake suddenly, to start from sleep;
— ի քնոյն զարթուցանել, to rouse suddenly, hurriedly;
— կալ, to leap, to hop, to rebound;
to start back with fear, to be startled, to retire, to frighten;
— խաղալ, to leap, to jump up, to rouse one's self;
— երթալ, to go with fear and trembling;
to go by leaps;
— խաղացումն ուսոց, շարժումն թիկանց, աչաց, shrugging of the shoulders;
nervous twitching of the eyes;
— անցանել, to leap, to leap over.

NBHL (5)

Որ ուժգին ոստչի, կամ ցնցմամբ յոտս յառնէ. եւ Ոստուցեալ. ի վեր վազեալ. վեր ցաթկօղ, կամ ցաթկելով.

Ընդոստ ի քնոյն լինելով. (Խոր. ՟Ա. 25։)

Դարձաւ վերստին առ հրեշտակսն՝ հարցանել, թէ զի՞նչ ընդոստ կացին. (Բրսղ. մրկ.։)

Յորովայնի զնա մարմնով յղացեալ կրեաց, եւ ոչինչ ընդոստ եղեալ անճառ տնօրէնութեան բանին Աստուծոյ. (Ոսկ. ի կոյսն.։)

ԸՆԴՈՍՏ ԸՆԴՈՍՏ. մ. Ընդոստմամբ. այսր անդր շարժմամբ. դողմամբ. եւ Դողութեամբ սրտի. վեր վեր ցաթկելով, եւ սրտադողով.


Ընդոստնում, եայ

vn.

to leap, to recoil, to start with fear;
to be aroused, frightened, dismayed;
to shy, to be testive;
to be disturbed, disconcerted;
to get angry.

NBHL (5)

ԸՆԴՈՍՏԻՄ ԸՆԴՈՍՏՆՈՒՄ ԸՆԴՈՍՏՉԻՄ. ἁναπηδάω resilio διανίστημι adsurgo in altum, salto Ի վեր ոստնուլ. ի վեր վազել, ցնցմամբ յոտս յառնել. յանկարծ զարթնուլ ի քնոյ. խրտչել. յահի լինել. ապշիլ, այլայլիլ. տեղէն վեր ցաթկել, տակն ու վրայ ըլլալ.

Զի մի՛ յանկարծակի ընդոստիցին՝ (կամ ընդոստիցեն) կա՛մ ճչելով կամ կոծելով. (Մամբր.։)

Ընդոստեաւ մանուկն Յովհաննէս ընդ բանսն. (Իգն.։)

Ընդոստուցեալք իմն վասն մահուան սրբոցն. (Յհ. կթ.։)

Յերկիւղէ տերանց իբրեւ սուր խթանով հարեալ՝ ընդոստչի. ի վեր վազէ։ Ու՛ր ուրեմն ի խոր ընկղմութենէն ի վեր ընդոստիցէ. (Անյաղթ հց. իմ.)


Ընդոստչիմ, եայ

vn.

cf. Ընդոստնում.

NBHL (1)

Յերկիւղէ տերանց իբրեւ սուր խթանով հարեալ՝ ընդոստչի. ի վեր վազէ։ Ու՛ր ուրեմն ի խոր ընկղմութենէն ի վեր ընդոստիցէ. (Անյաղթ հց. իմ.)


Ընդոստուցանեմ, ուցի

va.

to cause to leap or recoil;
to shake, to move;
to impel, to push, to spur on, to thrust;
to awaken, to excite.

NBHL (2)

ἑπεγείρω, διανίστημι exsuscito, excito, stimulo եւ այլն. Տալ ընդոստնուլ. զարթուցանել. շարժել. շարժլել. հարթուցանել. ի բաց վարել.

Ընդոստուցից փախստական զամենեսին։ Ոչ ոք իցէ՝ որ ընդոստուցանիցէ (զգիշակերս)։ Դարձո՛ զաչս քո յինէն. վասն զի դոքա ընդոստուցին զիս (ա՛յլ ձ. սրարբեցուցին). (Ես. ՟Խ՟Գ. 14։ Օր. ՟Ի՟Ը. 26։ Երգ. ՟Զ. 4։)


Ընդոստուցիչ, չի, չաց

adj.

exciting;
stimulating, spurring on.

NBHL (1)

Որ ընդոստուցանէ. ընդոստուցանօղ. մշտօղ, վեր ցաթկեցընօղ.


Ընդոտնեմ, եցի

va.

to trample under foot;
to despise;
to dishearten, to humble, to subdue, to drive out, to push.


Ընդուլնեմ, եցի

va.

to twist or break the neck;
to tame, to bridle.

NBHL (1)

որ եւ ԸՆԴՎԶԵՄ. Ոլորել զուլն՝ ոգորելով. ընդ ուլամբ առնուլ, ընդ ուլն բախել.


Ընդունակ

adj.

receiving, welcoming;
capable, susceptible;
acceptable, agreeable.

NBHL (2)

Որք զծիրանին ներկեն, այլովք ոմամբք զընդունակսն պատրաստեն. (Տօնակ.։)

Ի յայդմանէ զքեզ ի վա՛յր արկ, ի հրեշտակաց լե՛ր ընդունակ. (Յս. որդի.։)


Ընդունայն

adj. adv.

vain, void, useless;
empty;
indolent, idle;
in vain, uselessly, empty;
— առնել զակնկալութիւն, to deceive, to disappoint, to frustrate, to destroy the illusions of;
ամենայն ինչ — է, all is vanity.

NBHL (2)

Մի՛ ընդունայն զշնորհսն Աստուծոյ ընդունել ձեզ։ Ոչ ընդունայն ինչ ընթացայ, եւ ոչ ընդունայն վաստակեցի. (՟Բ. Կոր. ՟Զ. 1։ Փիլիպ. ՟Բ. 16։)

Ո՛չ ընդունայն՝ սուրհանդակ ամենայնի եղէ, ո՛չ ընդունայն թեւօք կիտոսին թեւացայ. (Փիլ. յովն.։)


Ընդունայնաբանութիւն, ութեան

s.

prate, prattle, chitchat, nonsense, chattering

NBHL (1)

Զընդունայնաբանութիւնս ի բաց վարէր. (Սկեւռ. լմբ.։)


Ընդունայնանամ, ացայ

vn.

to be vain or empty;
to vanish, to pass away, to come to nothing;
to seek vanities.

NBHL (1)

Մեղայ յոյժ ... վասն զի ընդունայնացայ յոյժ. (՟Բ. Թագ. ՟Ի՟Դ. 10։ ՟Ա. Մնաց. ՟Ի՟Ա. 8։ (ռմկ. պօշ գտնուիլ) Տե՛ս եւ ՍՆՈՏԻԼ։)


Ընդունայնաջան

cf. Զրաջան.

NBHL (1)

Ընդունայնաջան վաստակ. (Պիտ.։)


Ընդունարան, աց

s. mech.

vase, vessel, receptacle;
recipient, reservoir;
asylum, refuge, shelter;
well, tank, cistern;
— օդոյ, air-box;
— շոդւոյ, steam-chamber;
— ջերմջրոյ, hot-water well.

NBHL (1)

Որ հաներ ջուր ի վիմէն, արա՛ զսիրտ իմ ընդունարան արտասուաց. (Անան. զղջ.։)


Ընդունելի, լւոյ, լեաց

adj.

acceptable, admissible;
agreeable, welcome;
obtainable;
that accepts, that receives.

NBHL (3)

Աղօթիւք ընդունելւովք Աստուծոյ. (Սարկ. քհ.։)

Ընդունելի իմ է։ Ընդունելի է մեր Աստուած Յակովբայ։ Աստուած ընդունելի փրկութեան իմոյ. (Սղ. ՟Ժ՟Է. ՟Խ՟Ա. ՟Խ՟Ե. ՟Ձ՟Ը. ՟Ղ։)

Ընդունելի իմ է. ո՛չ թէ ես ընդունիմ զնա, այլ թէ նա զիս ընկալաւ յինքն. քանզի ի յոյնս յայտնի նշանակէ Անտիլիփտօռմու, այսինքն զօրավիգն իմ. (Լմբ. սղ.։)


Ընդունելութիւն, ութեան

s. gr.

reception, taking, acceptance, admission, obtaining, acquisition;
cheer, feast, entertainment;
participle;
— փոխանադրոյ, acceptation of a letter of credit, of a bill of exchange;
— առնել ումեք, to welcome, to feast, to entertain;
— առնել օտարաց, to lodge strangers;
առնել — ցրտագին, to receive coldly, to give a cool reception;
— գոյր յարքունիս, ի դեսպանատան, there was a reception at court, at the embassy;
յ— լինել Աստուծոյ, to believe in God.

NBHL (7)

(իբր ներգ) ἁνάληψις, ἁντίληψις, ἁποδοχή reeptio, admissio Ընդունելն. հաճիլն. սիրով եւ պատուով ժողովելն առ ինքն. եւ Յինքեան կրելն. ընդունակութիւն. եւ Ընդունօղ.

Հրամայեալ է մանկանց զընդունելութիւն ծերոց, եւ ծերոց զխնամ մանկանց։ Յառաքինութեան ընդունելութիւն եւ ի վար պիտոյից՝ միո՛յ է պէտք, խորհրդոյ։ Ոգւոյն մահ՝ առաքինութեան է ապականութիւն, եւ չարութեան ընդունելութիւն։ Հարկաւորացն ընդունելութիւն կերակրոց։ Կերակրի հոգի ընդունելութեամբ բարեացն։ Հոգենալ յընդունելութիւն սուրբ հոգւոյն. (Փիլ.։)

Վարդապետք ո՛չ ըստ իւրեանց կարողութեանն զբարձրագոյն գիտութիւն նոցա վարդապետեն, այլ ըստ աշակերտացն ընդունելութեանն. (Նանայ.։)

Նեփթաղիմ յագուրդ ընդունելութեանց։ (Ասեր) եղիցի ընդունելութիւն եղբարց։ Ընդունելութիւնք երեւեցելոյն ի մորենւոջ եկեսցեն ի վերայ գլխոյն Յովսեփայ. (Օրին. ՟Գ.) մեկնին նաեւ որպէս Հաճութիւն, կամ Ընդունելի իրք։

Ոչ հանդիպեցայ ընդունելութեան յիմում վիճակիս. (Խոր. ՟Գ. 57։)

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆ. որպէս Ընկալեալ սովորութիւն.

Զտնկախիտ եւ զհոծ ծառոցն անտառ՝ դրախտ սովորեաց կոչել ընդունելութիւնն. (Նիւս. երգ.։)


Ընդունիչ, չի, չաց

adj. s.

who receives, receiver, acceptor;
recipient.

NBHL (3)

Որ աղօթիցն է վարդապետ, եւ ընդունիչ. (Խոսր.։)

Ընդունչին պատարագաց, եւ մատուցչին։ Ի մէջ ամուլ որովայնին ընդունչին նորա. (Եփր. ծն. եւ Եփր. համաբ.։)

Առաքեսցեն (զջուրս գետոց) յայլ ընդունիչ երակս։ Բանն հոսելով զօրէն աղբեր ի լսելիս այնոցիկ, որք պատահեսցեն անդ իբրեւ զընդունիչս ոմանս. (Փիլ. լին.։)


Ընդունչսարկու

adj.

griming, grimacing, mimicking;
grumbling.

NBHL (2)

Որ ինչ լինի ընդ ունչս արկանելով, շարժմամբ ընչաց միմոսաբար, կամ կախարդական մրմնջանօք. քիթուպոչ ընելով եղածը.

Յորդորէին ուսանել զուսմունս ծաղրելի շնչմանց, եւ ընդունչսարկու քըրթընջմանց խօսսն՝ որպէս զօձակոչսն եւ զորովայնախօսս. (Փարպ.։)


Ընդպահկեմ, եցի

va.

to abandon, to despise;
to compel to walk;
to vex, to harass.

NBHL (1)

Մի՛ ընդպահկեսցես զդեդեւեալն. (Նար. ՟Ձ՟Է.) որպէս թէ ընդբախել, սանձակոծելով շարժել զտկարն ի վտանգ կործանման։


Ընդօրինակեմ, եցի

va.

to copy, to take a copy, to transcribe.

NBHL (1)

Որք մտաւորաբար ընթեռնոյք զվարս սրբոյն, եւ կամ ընդօրինակէք գրչութեամբ. (Գր. վկ. յիշ. վարուց ոսկ.։)


Ընթադրեմ, եցի

va.

to trample under foot;
to subdue, to submit;
to strike, to knock;
to drive away, to disperse.

NBHL (6)

Նոյն ընդ Ենթադրել. ներքոյ արկանել. առ ոտն կոխել. տապաստ արկանել. նուաճել. վանել. ընկրկել.

Բազմութեանն ընթադրելով զմիմեանս. (Ճ. ՟Ա.։)

Սպանին զերանելին ընթադրեալ ձիով բարբարոսքն ի վատնեա դաշտին. (Խոր. ՟Գ. 3։)

Այլ շիջուցին զջահըն վառեալ (զԳրիգորիս), ի շամշական ձի ընթադրեալ. այսինքն կապեալ յետուստ կողմանէ ձիոյն. (Շ. վիպ.։)

Կոխեսցէ զնա ընթադրելով ընդ ոտիւք իւրովք. (Տօնակ.։)

Պարտեալ յետս ընթադրէր։ Զչարախօս թշնամին ամօթով ըըթադրէ։ Զգետս սատանայական խորհրդոցն յաղթահարեալ ընթադրեաց։ Զխնդրողսն պատուոյ յետ ընթադրէ (կամ ենթադրէ), եւ զարհամարհողսն յառաջ ձգէ։ Հեռի՛ ընթադրեա՛ց յինէն բա՛րկութիւն. (Լմբ. պտր.։ Լմբ. սղ.։ Լմբ.։ առկ։)


Ընթադրութիւն, ութեան

s.

trampling upon;
subjection;
project, purpose, design;
սպանանել ձիախրոխտ ընթադրութեամբ, to ride over and trample to death.

NBHL (1)

Սպանանեն ձիախրոխտ ընթադրութեամբ ի վատնեան դաշտին. (Յհ. կթ.։)


Ընթանոց

cf. Ղենջակ.

NBHL (1)

Ղենջակ. կտաւ ածեալ զմիջով.


Ընթացակից, կցի, կցաց

adj.

concurring;
accompanying;
agreeing, concordant;
coincident;
concomitant.


Ընթացարան

cf. Ընթացատեղ.

NBHL (1)

στάδιον stadium, curriculum Որոշեալ վայր ընթանալոյ. ասպարէզ. ստադիոն. վազելու տեղ.


Ընթացուցանեմ, ուցի

va.

to cause to run.

NBHL (1)

Տալ ընթանալ. յառաջ վարել. վազցընել, առաջ քշել՝ տանիլ.


Ընթեր

cf. Առընթեր.

NBHL (2)

Առընթեր. առ երի. քովը.

Մեք, նիւթոյ իրիք ընթեր գոլով, ի ձեռն շարժման ձեռաց կատարեմք ինչ. (Կիւրղ. գանձ.։)


Ընթերակայ, ից

adj.

adjacent, adjoining;
assisting, present.

NBHL (3)

Ոչ եհան զիս վաղվաղակի առ ի ընթերակայ կենացս. (Իսիւք.։)

Զո՞ր կանայս՝ ընթերակայս քահանայիցն ասիցէ։ Ընթերակայս զայնոսիկ ասէ, որ առաջի քահանային ննջէին, որպէս այժմ ի մատրունս, վասն ցաւոց ինչ կամ վասն ախտից. (Կիւրղ. թագ.։)

Ո՞վ ոք խիթայ ... ընթերակաց կենաց՝ մահանալ. (Նար. ՟Ժ՟Ե։)