Definitions containing the research ալ : 10000 results

Թափառիմ, եցայ

vn.

to wander, to roam, to be vagrant, vagabond;
to ramble, to rove, to stroll, to range.

· Calfa

NBHL (2)

Մինչեւ յե՞րբ թափառիցիս դուստր անարգեալ. (Երեմ. ՟Լ՟Ա. 22։)

Մոլորեալ, եւ ի լերինն ընդ գազանականցն դիւաց թափառեալ։ Եթէ ընդ գազանս ինչ թափառեցայց. (Նար. ՟Ժ՟Ե. ՟Կ՟Ը։)


Թափառնակի

adv.

quickly, without delay, incontinent.

· Calfa

NBHL (1)

ԹԱՓԱՌՆԱԿԻ մ. (ո՛չ է որպէս Թափառակի, թափառելով, այլ) Թափ առնելով վազս առեալ. փութանակի. արշաւակի. հապճեպով. ափալ թափալ.


Թափառոտ

cf. Թափառական.

· Calfa

NBHL (1)

Եղիցին մոլորեալք թափառոտք ի մէջ հեթանոսաց. (Մծբ. ՟Ժ՟Զ։)


Թափեմ, եցի

va. fig.

to overturn, to cast down, to fling or throw down;
to spill;
to empty, to exhaust;
to take away, to take by force, to possess one's self of;
to cast off;
to disengage, to deliver, to release, to relieve;
թափել զատամն, to extract, to pull out, to draw a tooth;
թափել զդրունս, to unhinge the doors;
բեւեռովք զբեւեռ թափել, one nail drives out another (new things or persons make old ones forgotten);
cf. Բեւեռ;
թափել կապուտ, աւար բազում, զկապուտ սաստիկ, to make a great booty, to pillage, to sack;
թափել զոք յիմեքէ, to despoil, to deprive of;
թափել զոգի ուրուք, to harass, to hold in suspense;
թափել զքուն, to rouse one's self, to awaken;
թափել զգինի, to get sober again, to sleep off drunkenness or debauch, cf. Աթափեմ, cf. Զգաստանամ;
թափել զոք ի ձեռաց ուրուք, to save one from the hands of another, to liberate, to rescue;
թափել զբարկութիւն յումեքէ, to free from the effects of another's resentment, to pardon;
թափել ի բաց զոգի, to die, to perish;
թափել զցասումն, զոխս ի վերայ ուրուք, to vent one's anger, to wreak one's vengeance;
թափել զթոյնս յոք, to give vent to one's angry passions;
թափել զմաղձն, to discharge ones bile, to vent one's spleen;
ածել —, to add, to subjoin;
to conclude;
թափել զտունն, to remove, to change habitation, to empty a house of its furniture;
թափել զսուր իւր յոք, to draw the sword against, to brandish the sword;
թափել զբաժակ, to drink off the cup to its dregs;
to drink up;
թափել զանձն, to escape, to disengage one's self, to get rid off, to abscond, cf. Նուաստանամ;
to humiliate, to abase, to lower one's self to;
թափել զինքն ի գրաստէն, to dismount, to leap from horseback;
թափել զինչս, to spend, to dissipate, to waste, to squander;
թափել զոյժ եւ զզօրութիւն, to make great efforts, to employ all one's energy, to do any thing in the world;
to strive with all one's heart, to sharpen one's tools, to prepare one's self;
թափել ի լծոյ, to throw off the yoke;
թափել զոք ի կենաց, to deprive of life, to massacre;
թափել ի միմեանց (զարս ի կռուի), to separate the combatants;
թափել զբանն յումեքէ, to interrupt a discourse;
թափեաց նաւն զբեռն, the ship is unloaded.

· Calfa

NBHL (13)

ἁποχέω, ἑκχέω, καταχέω, ἑκκενόω, κατακενόω effundo, evacuo Որպէս թէ թափով իմն հեղուլ, կամ թափո՛ւր առնել. Հեղուլ ի դուրս. դատարկել զիմն. կամ հեղուլ ի ներքս ամանոյ յաման, որով մին դատարկի, եւ միւսն լցեալ լինի. վաթել, վոթել, պարպել, եւ լեցնել.

ԹԱՓԵԼ. ἑξαιρέω, ἁφαιρέω, ἑκτινάσσω, ἑκκόπτω, ῤύομαι եւ այլն. Թօթափել. ի բաց հանել. ի բաց կորզել, ճողոպրել, ազատել. եւ կր. փրթանիլ. մեկնիլ. ի բաց գնալ.

ԹԱՓԵԼ ԶԱՆՁՆ, կամ ԹԱՓԻԼ. որպէս յն. թափինօ՛օ, եւ քէնօ՛օ. ταπεινόω, κενόω humilio, exinanio Խոնարհել զանձն. նուաստանալ. ունայնացուցանել որդւոյն Աստուծոյ զանձն ի մարդեղութեան.

Եւ ոչ թափեալ աման յամանոյ. (Երեմ. ՟Խ՟Ը. 11։)

Եւ գուբք սպառեալ թափեալ էին. (Յուդթ. ՟Է. 11։)

Քուն մահու թափեալ. (Շ. տաղ.։)

Թափեալ ի հարցն գահուէ. այսինքն զրկեալ. (Խոր. ՟Գ. 65։)

Գոյն արքունական ծիրանեաց ոչ թափեսցի։ Զմայլեալք յուրախութիւն, որ ոչ թափի։ Թափին տրտմութիւնք յարտասուաց. (Վրք. հց. ՟Ժ՟Ե։ Ճ. ՟Գ.։ Մխ. երեմ.։)

Թափեալ զինքն ի գրաստէ անտի՝ յընթացս հասանէր առ սուրբն։ Վաղվաղակի թափէին յախտէն իւրեանց։ Ե՛րթ թափեա՛ց յինէն այսուհետեւ թշնամի ճշմարտութեան. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)

Զոհեա՛, եւ ե՛րթ թափեա՛ զմեզ ի քէն. ռմկ. խալըսել. (ՃՃ.։)

Թափեաց յինքն զամուր ամուր բերդիցն՝ զոր կալեալ էր պարսկացն. (Բուզ. ՟Ե. 1։)

ԹԱՓԵԼ ԶՈԳԻ. Քաղել, հանել, մաշել. հոգին հանել, սիրտը հալեցնել։ (Յոբ. ՟Է. 15։ Ողբ. ՟Բ. 12։ Յհ. ՟Ժ. 24։)

ԹԱՓԻԼ. որպէս Անկանիլ. երթալ, հասանել.


Թափիչ, չի, չաց

s.

bleacher;
washerwoman, laundress;
fuller;
a washerwomans heetle;
stick for gathering fruit;
— վարոց, the penis of animals;
— համոզակեր, a judge, arbiter, he who confers rewards;
he who separates combatants.

· Calfa

NBHL (3)

Զօրէն համոզակեր թափչի ի մէջ անկեալ քակեսցէ զկռիւն. (Փիլ. տեսական.։)

Թափչաւն հարեալ լինէր եւ վիրաւորեալ. (Սարգ. յկ. ՟Ժ՟Ա։)

(Ի Կիպրոս) զանգանուն ի ցօղոյ անկեալ զխոտով, կռուի ի թափիչ վարոցս, եւ ի մօրուս քօշից. իմա՛ զցուպ հովուաց իբր զլախտ, կամ զխարազան ծոպաւոր։


Թափումն, ման

s.

effusion, shedding;
evacuation, expulsion, egestion;
— Միածնին, descent, humiliation, incarnation of J. C.

· Calfa

NBHL (3)

Իբր Զերծումն. զերծուցիչ. խալըսում, խալըսօղ.

Յիշեցուցանելով զհարսնանալն Քրիստոսի, զնորայն վասն մեր զթափումն. (Խոր. հռիփս.։)

Անայլայլապէս եւ անշփոթաբար կցորդ եղեւ մեզ, ոչ ինչ կրելով ի գերալրութիւնն իւր առ ի յանբարբառելւոյն թափմանէ. (Դիոն. ածայ.։)


Թափուրիմ, եցայ

vn.

to remain empty, without;
to be emptied, evacuated;
to be uninhabited, devastated;
to become desert, desolate.

· Calfa

NBHL (2)

ԹԱՓՈՒՐԻՄ ԹԱՓՐԱՆԱՄ. Թափուր մնալ. ամայանալ. պարպիլ.

Թափրացաք եւ ունայնացաք ի ստացուածոց։ Իմացեալ զթափրանալ ամրոցին ի բնակչաց անտի. (Յհ. կթ.։)


Թափրանամ, ացայ

vn.

cf. Թափուրիմ.

· Calfa

NBHL (2)

ԹԱՓՈՒՐԻՄ ԹԱՓՐԱՆԱՄ. Թափուր մնալ. ամայանալ. պարպիլ.

Թափրացաք եւ ունայնացաք ի ստացուածոց։ Իմացեալ զթափրանալ ամրոցին ի բնակչաց անտի. (Յհ. կթ.։)


Թաքթաքուն

adj. adv.

hidden, secret, private, stealthy, clandestine;
in secret, privately, furtively, by stealth, stealthily, slyly.

· Calfa

NBHL (1)

Զառաջինն թաքթաքուն, եւ յետոյ լիրբ համարձակ եղեալ. (Մարթին.։)


Թաքթաքուր

cf. Թաքթաքուն.

· Calfa

NBHL (1)

Բնակին ընդ իս, եւ թաքթաքուրք շրջին։ Թաքթաքուր շրջին, այսինքն երբեմն ազդեն, եւ երբեմն խափանեն. հարկանեն մեղմագոյն, եւ թաքչին. դարձեալ ազդեն, եւ պարուրին։


Թաքնաբար

adv.

secretly, stealthily, furtively;
unknown to others;
silently, softly, quietly, noiselessly;
enigmatically, allegorically.

· Calfa

NBHL (2)

Որպէս թաքնաբար յամենեսեան թափանցեալ. (Դիոն.։)

Ասէ թաքնաբար (առագաստեալ բանիւ). (Լմբ. տնտես.։)


Թաքնախորհուրդ

adj.

secret, occult, hidden, mysterious, dark, obscure.

· Calfa

NBHL (1)

Ծածկեալ թաքնախորհուրդ լռութեանն միգով. (Դիոն. Ածաբ.։)


Թաքնանամ, ացայ

vn.

to become hidden, to remain concealed.

· Calfa

NBHL (2)

Թաքուն մնալ. թաքչել.

Ի քէն այսպիսի այր պատուեսցի, զի մի՛ թագնասցի, որոյ եւ անունն գրեալ է ի դպրութեան կենաց. (Մագ. ՟Ժ՟Դ։)


Թաքնապէս

adv.

cf. Թաքնաբար.

· Calfa

NBHL (1)

Զոր ի յՂուկասու աւետարանին գրեալ ... առանց գրոց խորհրդով թաքնապէս աւանդեցաւ նոցա ի Պօղոսէ. (Մաքս. ի դիոն.։)


Թաքնի

adj. adv. cf. Թաքթաքուն;
cf. Թաքնաբար.

· Calfa

NBHL (1)

Բաղբաղեալ թագնի զթոյնս իւրեանց։ Խրթնացեալ եւ թագնի ընդ գրուանաւ ծածկէին. (Մագ. ՟Ա. ՟Ի՟Ե։)


Թաքնութիւն, ութեան

s.

hiding, occnltation, concealment;
secrecy, mystery, arcanum.

· Calfa

NBHL (1)

Գերագոյնն զարդ որպէս թաքնութեան նախակարգաբար հպեալ՝ թաքնութեամբ վարկանելի է քահանայապետել երկրորդին։ Աստուածայինն թաքնութիւն գերագոյն էութեամբ քան զամենեսեան արտաքս է համբարձեալ։ Զգերագոյնն քան զմեզ թաքնութիւն լռութեամբ պատուեցաք։ Նոյն Աստուծոյ թաքնութիւնն թէ զի՛նչ երբէք իցէ, ոչ ոք ետես, եւ ոչ տեսցէ. (Դիոն.։)


Թաքնում, եայ

vn.

cf. Թաքչիմ.

· Calfa

NBHL (2)

Ոչինչ ի մերոցն զանխլացեալ թաքնու յամենահայեաց աչաց. (Սարկ. քհ.։)

Թագաւորն խնդրէ սպանանել զիս, եւ ես երթամ թագնուլ։ Երթամ թագնում, եւ դարձեալ գամ. (Վրք. հց. ձ։)


Թաքուն

adj. phys. adv.

occult, hidden, secret;
latent;
ի —, in secret, privately, cf. Թաքնաբար.

· Calfa

NBHL (2)

κρυφίος, κεκρυμμένος occultus, arcanus գրի եւ ԹԱԳՈՒՆ. Թաքուցեալ. ծածուկ. գաղտնի. զանխուլ. գոց.

Ամպոյ տեսակաւ նշանակելով զսրբազանսն իմացութիւնս՝ թաքնովն լուսով գերազարդապէս լցեալ։ Ի թաքնոյն ածի նախայայտութեամբ. Ի թաքնոյն ի մեզ էած, եւ այլն. (Դիոն.։)


Թաքուստ, քստեան, քստի

s. adj. adv.

act of concealing, of being concealed;
concealment, secret;
hiding-place;
retreat;
hidden, occult, secret;
թաքստեան լինել, ի թաքուստ մատնել, նստիլ/թաքչիլ ի թաքստեան, լինել ի թաքստի, to be concealed, hidden, placed in ambush;
— ունել, to hide, to abscond, to lie in ambush;
դնել ի թաքստեան, to place or hide upon the sly, or in a dungeon;
ի նմանէ չէր ինչ նորա —, he hid nothing from him, he had no secrets with him;
թաքստիւ, secretly, privately, in a hidden manner

· Calfa

NBHL (1)

Այլ եւ յանցուցեալ եւ թագստեան եղեալ, զո՛ւր եսն յԱստուծոյ հարցանի. (Խոր. ՟Ա. 4։)


Թաքուցանեմ, ուցի

va.

to hide, to cover, to conceal;
to mask, to cover with a pretence;
to veil;
to envelope;
to hide or bury under ground, to inter;
որոգայթ —, to lay snares for;
չգիտէր ուր — զանձն, he did not know what hole to creep into.

· Calfa

NBHL (2)

Թաքուցանել զլրտեսս ընդ քրձամբք կտաւոյ, կամ յայրի, ի խորշս, կամ զանձն, կամ զձեռս ի ծոց։ Թաքուցեալ ընդ հողով ի վրանի։ Թաքուցանիցեմք զարիւն նորա։ Զմեծութիւն նորա ոչ թաքուցից։ Եւ տէր թաքոյց յինէն, եւ ոչ պատմեաց ինձ։ Մի՛ թաքուցաներ յինէն զպատուիրանս քո.եւ այլն։

Զօրապետն հիւսիսային, որ էր թագուցեալ զկերպարանս իւր. (Զենոբ.։)


Թաքչիմ, եայ

vn.

to hide, to be concealed, to lie hid, to abscond;
to disappear.

· Calfa

NBHL (3)

ԹԱՔՉԻՄ որ եւ ԹԱԳՉԻՄ, ԹԱԳՆՈՒՄ, ԹԱՔՆՈՒՄ. κρύπτομαι եւ այլն. occultor, abscondor Ծածկիլ. ղօղիլ. անյայտանալ. զանխլանալ. չգտանիլ. ծածկուիլ, պահուըտիլ, գոցուիլ.

Թաքեան յերեսաց տեառն։ Թաքիջի՛ք անդ զերիս աւուրս։ Գտան թաքուցեալք ի յայրի անդ։ Էր ընդ նմա թաքուցեալ ի տանն Աստուծոյ ամս վեց։ Մտանիցես շտեմարանէ ի շտեմարան թաքչել։ Թաքի՛ր առ ժամանակ մի, մինչեւ անցցէ բարկութիւն տեառն։ Ոչ ոք իցէ՝ որ թաքիցէ ի տապոյ նորա.եւ այլն։

Մինչ թաքեալ կայր ի տան. (Վրք. հց. ՟Գ։)


Թաքստեայք, տէից

s. pl. the fugitives.

· Calfa

NBHL (2)

ԹԱՔՍՏԵԱՅՔ ԹԱՔՍՏՈՅՔ. Թաքուցեալք. եւ ի պահեստի եդեալք. պահւըտածները. եւ պահծուները.

Գունդն հայոց հանդիպէին թագստէիցն, եւ սրոյ ճարակ արարեալ զնոսա, եւ այլն. (Մեսր. երէց.։)


Թաքստոյք, տոյից

s. pl. hidden things, arcana.

· Calfa

NBHL (2)

ԹԱՔՍՏԵԱՅՔ ԹԱՔՍՏՈՅՔ, տոյից. Թաքուցեալք. եւ ի պահեստի եդեալք. պահւըտածները. եւ պահծուները.

Գունդն հայոց հանդիպէին թագստէիցն, եւ սրոյ ճարակ արարեալ զնոսա, եւ այլն. (Մեսր. երէց.։)


Թեզան, աց

s.

woof, warp;
cf. Թեզանիք.

· Calfa

NBHL (2)

κρόκη subtegmen. Իտ. trama (լծ. դերձան. եւ լտ. թէ՛քսօ, հիւսել). Թել լայնութեան ոստայնի՝ ձգեալ մագուգաւ ընդ առէջս կտաւոյն. թելացու. արշ, էրշ.

Յիւղեալս այս թեզան բանաւորական մի՛ մտցէ եւ մի՛ գրաւեսցէ տխրականութիւն աղտոց մեղանաց. իբր գործած Աստուծոյ. (Նար. ՟Ղ՟Գ։)


Թեզանատ, աց

s.

sleeveless cloak.

· Calfa

NBHL (1)

Եւ թէ կարասցէ ժուժկալել խոշորութեան վարուցն, թեզանատ իլցի, եւ բոկոտն. (Մաշտ. սքեմ.։)


Թեզանաւոր, աց

s.

sleeved cloak.

· Calfa

NBHL (1)

Վասն ծաղկեայ պատմուճանին, զոր այլք թեզանեայ ասեն. (ուր մարթ է իմանալ եւ կտաւի նրբաթել). (Վրդն. ծն.։)


Թեզանիք, նեաց

s. pl. sleeves.

· Calfa

NBHL (1)

Հանգոյն արուեստականացն (խաղալկաց) զթեզանիսն ընդ ձեռսն կարեալ պնդիցէ. (Ոսկ. ՟ա. տիմ. ՟Ը։)


Թեթեւաբար

adv.

lightly, swiftly;
easily.

· Calfa

NBHL (1)

Ի ծանրութեանց ազատեալ՝ թեթեւաբար կոչողին հետեւեցաւ. (Սկեւռ. լմբ.։)


Թեթեւաբեռն

adj.

of light weight, light, easy to carry.

· Calfa

NBHL (2)

Թեթեւաբեռն մարմնով եւ մտօք սլացեալք. (Շար.։)

Թեթեւաբեռն զսակն արքունի արարեալ. (Յհ. կթ.։)


Թեթեւագնաց, ից

adj.

swift, nimble, light.

· Calfa

NBHL (1)

Ամպոց նմանեալ, թեթեւագնաց եղեալ. (Գանձ.։)


Թեթեւագոյն

adj.

lighter, very light;
very easy.

· Calfa

NBHL (4)

Բռնադատեալ բերիլ թեթեւագունին առ էիցն ծանրագոյնն (հրոյ առ հողն). (Փիլ. լին. ՟Դ. 51։)

Զի եթէ ոչ զամենայնն հատուցանել կարացեալք, եւ ոչ զթեթեւագոյնն կամիցի. (Փիլ. ՟ժ. բան.։)

Վարձուցն ակնկալութեամբ թեթեւագոյն զճգունսն բերիցեն. (Երզն. մտթ.։)

Նախ թեթեւագոյն ըստ աշխարհակիր կարգացն առակաբանեալ. (Ագաթ.։)


Թեթեւագործ

adj.

slightly made, slight, light.

· Calfa

NBHL (2)

Թեթեւ իրօք գործեալ (որպէս բոյն թռչնոց).

Ի գործ արկեալ զթեթեւագործ ... փայտակերտիկն. (Ագաթ.։)


Թեթեւաթեւ

adj.

swift-winged, swift flying, active, nimble.

· Calfa

NBHL (1)

Թեթեւաթռիչ է, եւ ոչ ծանրաբեռնեալ ի հոգոց. (Վրք. հց. ձ։)


Թեթեւաթռիչ

cf. Թեթեւաթեւ.

· Calfa

NBHL (1)

Թեթեւաթռիչ է, եւ ոչ ծանրաբեռնեալ ի հոգոց. (Վրք. հց. ձ։)


Թեթեւակի

adv.

lightly, briskly;
slightly, hastily;
thoughtlessly.

· Calfa

NBHL (1)

Թեթեւակի ընդ խորս դիւանին (Եդեսիոյ) նաւեալ՝ անցաք ի սուրբ տեղիսն երկրպագել. (Խոր. ՟Գ. 62։)


Թեթեւամտիմ, եցայ

vn.

to be giddy, volatile, inconstant.

· Calfa

NBHL (1)

Իբրեւ զփոշի թեթեւամտեալք սատանայական եւ կորստեան մեղօք. (Նար. յովէդ.։)


Թեթեւամտութիւն, ութեան

s.

weakness of mind, giddiness;
levity, ineonstaney, fickleness;
imprudence.

· Calfa

NBHL (1)

Վասն փառաց մարդկան թեթեւամտութեամբ փորձանաց ժուժկալ լինի. (Երզն. մտթ.։)


Թեթեւանամ, ացայ

vn. fig.

to be lightened, disburdened, exonerated;
to ease one's self, to relieve one's self.

· Calfa

NBHL (4)

κουφίζομαι, ἑλαφρίζομαι allevor, levior sum, aut velocior Ազատանալ ի ծանրութեանց. դիւրանալ. թօթափիլ. թեթեւնալ.

Մասունք մարմնոյ թեթեւացեալք (եւ) դիւրախաղացք լինին. (Փիլ. քհ. ՟Զ։)

Թեթեւացան հալածիչք մեր ի վերայ լերանց իբրեւ զարծուիս երկնից. (Ողբ. ՟Դ. 19։)

Թեթեւանալ ընդ առաջ տեառն յօդս։ Ի վերայ թեւոց հողմոց թեթեւասցին գնալով. (Արշ.։)


Թեթեւանք

s. pl. levity;
inconstancy, volubility;
adulation.

· Calfa

NBHL (1)

Զի՞նչ ի պիղծ խաղոյն ընկալար. քրքրանս եւ ցոփանս եւ թեթեւանս. եւ օգուտ եւ ոչինչ. (Մանդ. ՟Ժ՟Է։)


Թեթեւացուցանեմ, ուցի

va. fig.

to lighten, to disburden;
to relieve, to ease;
to relieve, to alleviate, to assuage, to lighten, to allay;
— զձեռն յումեքէ, to withdraw one's hand, to cease to afflict;
ապաշաւ թեթեւացուցանէ զյանցանս, repentance extenuates a fault.

· Calfa

NBHL (2)

κουφίζω, ἑλαφρίζω levo, allevo Տալ թեթեւանալ. ի բաց բառնալ զծանրութիւնն. թօթափել. փարատել. դիւրացուցանել. թուլացուցանել. սակաւացուցանել. թեթեւցընել, թուլցընել, վերցընել, քիչցընել.

Թեթեւացուցանել զբեռն, զանուրն, զձեռն։ Թեթեւացո՛ ի խիստ ծառայութենէ հօր քոյ։ Հայր քո ծանրացոյց զանուր մեր, եւ դու թեթեւացո՛ ի մէնջ։ Ընկեցին զկարասին, զի թեթեւացուսցեն յինքեանց։ Թեթեւացուցին զնաւն՝ թափեալ զցորեանն ի ծով.եւ այլն։


Թեթեւեմ, եցի

va.

cf. Թեթեւացուցանեմ.

· Calfa

NBHL (1)

ԹԵԹԵՒԵԼ ԹԵԹԵՒԻԼ. Իբր Թեթեւացուցանել. եւ Թեթեւանալ.


Թեթեւընթաց

adj. adv.

light in the race, rapid, swiftly-rushing, wing-footed, light of foot, light-footed, nimble;
swiftly, rapidly.

· Calfa

NBHL (2)

Սլացեալ յարեւմտից յարեւելս թեթեւընթաց ամպով իմոյ կուսութեանս. (Խոր. հռիփս.։)

Թեթեւընթաց եւ ողո՛րկ բանիւն ունայնացեալ գնայ. (Արշ.։)


Թեթեւիմ, եցայ

vn.

cf. Թեթեւանամ.

· Calfa

NBHL (1)

ԹԵԹԵՒԵԼ ԹԵԹԵՒԻԼ. Իբր Թեթեւացուցանել. եւ Թեթեւանալ.


Թեթեւութիւն, ութեան

s. fig.

lightness;
activity, agility;
alleviation, exoneration, relief;
frivolousness, futility;
inconsideration, thoughtlessness, folly;
levity;
ignominy, scorn, dishonour;
relief, sollevation.

· Calfa

NBHL (4)

κούφισις, ἑλαφρία levitas, levatio, allevatio Թեթեւն գոլ. թեթեւանալն. պակասութիւն ծանրութեան. անօսրութիւն. նրբութիւն. եւ Արագութիւն. դիւրութիւն. մեղմացումն. թուլութիւն. եւ Վերացումն. Թեթեւութիւն յարդի, եղեգան, թեւոց, խորհրդոց, կամ հոգոց, տանջանաց. (Նար.։ Լմբ.։)

Թեթեւութիւն ինքեանց համարին զարտաքս գնալն. (Լմբ. պտրգ.։)

Թեթեւութեամբ ընթանալ ի յասպարէզ հանդիսի նոցա. այսինքն թեթեւակի. (Սիսիան.։)

Տեսեալ զայնպիսի թեթեւութիւն ծանականաց իւրոց։ Վասն որո՛յ պատճառանաց եղեւ դիպեալ նմա այնպիսի ծանր թեթեւութիւն։ Եւ դու անարգանօք եւ թեթեւութեամբ երթաս ի տուն քո. (Փարպ.։)


Թեթուք

s.

conjecture;
proof, essay;
ի թեթուս մատչել, to conjecture;
to put to the proof, to test, to prove, to essay, to try.

· Calfa

NBHL (1)

Կարծեօք ի թեթուս մատուցեալ (օձն առ Եւայ), եթէ լինիցի, եւ թէ չլինիցի. (Եզնիկ.։)


Թելադրեմ, եցի

va.

to instigate, to prompt, to incite, to suggest, to inspire, to advise, to counsel, to dictate.

· Calfa

NBHL (6)

συμβουλεύω, παραινέω, ὐποτίθημι , θέλγω suggero, dicto, hortor, demulceo որ եւ ԹԵԼԱԴԻՐ ԼԻՆԵԼ. Յուշ առնել. խրատ տալ. յորդորել. ազդել. քաջալերել. ամոքել. հրապուրել. զեկուցանել. ի միտս արկանել. տուն տալ, միտքը բան ձգել, անկկաճը կամ բերանը դնել.

Սկիզբն արասցուք պատմել ձեզ, դիպողագոյն բանիւք զփոխանորդն թելադրել։ Առակեաց սակս մեծատանն թելադրեալ, թէ Մովսէսի ոչ լւիցեն. եւ այլն. (Ագաթ.։)

Զօգտակարսն՝ նմա վնասակարս թելադրեալ կարծեցուցանիցէ. (Եզնիկ.։)

Ըստ թելադրելոյն Պօղոսի։ Ազդեցմամբ այսու թելադրեալ, եւ այլն. (Նար. կ. եւ Նար. մծբ.։)

Թելադրել զբան խորհրդեան ձերոյ։ Թելադրեալ զօրասցի անձն քո. (Զքր. կթ.։)

Զանձինս նոցա թելադրեալ՝ ասէ ցնոսա, ուրա՛խ լերուք։ Թելադրէր զանձն իւր, միայն աղօթից եւ ընթերցմանց Սուրբ Գրոց պարապելով. (Ճ. ՟Ա. եւ Ճ. ՟Բ.։)


Թելադրութիւն, ութեան

s.

suggestion, instigation, persuasion, incitement, counsel, advice, dictate.

· Calfa

NBHL (2)

Թելադրութեամբ սատանայի։ Զթելադրութիւնս վարդապետին ի մտի եդեալ. (Եզնիկ.։)

Զի՞նչ թելադրութիւն մատուցանես ցաւագնեալ անձին իմոյ. (Ճ. ՟Ա.) իբր յորդոր քաջալերութեան։


Թեկն, թիկան

s.

top of the shoulder, acronium;
shoulder-bone, shoulder;
arm;
end of a book;
cf. Թիկունք;
— ածել զիրիք, to undertake, to attempt;
to aspire to, to pant for, to seek;
to embroil;
to sell off, to dispose of;
to explain one's self, to pretend to be;
զվարդապետի, զիշխանի թեկն ածել, to pass one's self off for a doctor, for a prince;
to play the grandee, to lord it;
թեկն ածել զաւագութեան, զպատուոյ, to desire eagerly, to covet the primacy, to aspire to honours;
թեկն ածել ումեք, to favour, to support, to assist, to protect, to aid, to defend;
թեկն ածել ընդդէմ ուրուք, to rebel, to revolt;
թեկն ի թեկին, strutting, looking big, playing the swell, walking or acting in a stately, imposing or boastful manner.

· Calfa

NBHL (3)

ԹԵԿՆ ԱԾԵԼ զուրուք կամ զիրիք. Թեւածել, թեւակոխել. ձեռներէց լինել. զհետ լինել. ձկտիլ. նկրտիլ. ճոխանալ եւ յոխորտալ.

Զվարդապետի իմաստնոյ թեկն ածեմք, եւ ոչ յաշակերտաց կարգի գտանիմք։ Մի՛ եւ այն՝ որ չեւ եւս իցէ հասեալ ի կատարեալ գիտութիւնն, թեկն ածել զվարդապետի. (Սարգ. յկ. ՟Ը։)

ԹԵԿՆ ԱԾԵԼ ումեք կամ ոմանց. իբր Թեւարկել. պաշտպանել. ի թիկունս հասանել. օգնել. հոգալ. թեւ թիկունք՝ կռնակ ըլլալ, թեր ելլալ։


Թեղի, եղւոյ

s.

pitchtreee;
bdellium.

· Calfa

NBHL (1)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)


Թեղեայ ծառ

cf. Թեղի.

· Calfa

NBHL (1)

Մոլորեալ պաշտէին զթեղեայ ծառն. (Հ=Յ. մայ. ՟Ժ՟Թ.։)