Your research : 317 Results for բան

Entries' title containing բան : 734 Results

Definitions containing the research բան : 1074 Results

Մարգ, ի, աց

cf. Մարգագետին.

• = Պհլ. *marg «թռչուն» բառից փոխա-ռեալ.. հմմտ. զնդ. ❇ mərəγa-, պհլ. murγ, murv, սանս. [other alphabet] mrgá-, պրս. [arabic word] murγ, բելուճ. տurg «թռչուն, հաւ». մեր ա ձայնաւորին համապատասխան են գալիս աֆղան. marγa, օսս. marγ, մազանդ. marγ «թռչուն» հոմանիշները (Horn § 975)։ Իրա-նեանից փոխառեալ է կարծւում նաև յն. μελεαγρίς անունով թռչունը (լտ. numida meleagris. ֆր. pintade), որ Յունաց մէջ ժոռոմոռական ստուգաբանութեամբ ստացել է այս ձևը (Boicasq 623)։-Աճ.


Մարգարէ, ից

s.

prophet, seer;
սուտ —, false -;
կին —, prophetess;
փոքր —ք, the Lesser prophets.

• = Պհլ. գւռ. *margar-ձևից. այս բառը թէև աւանդուած չէ գրականութեան մէջ, բայս նոյնն են հաստատում սրանից ածանցուած նորագիւտ սոգդ. mārkrāy, mārkarāk «կա-խարդ» (Gauthiot, Gram. sogd. էջ 77). mārkrāyt «գուշակք, վհուկք» (եզակին պի-տի լինի *mārkarē), որոնք գործածուած են Մանիքէական գրուածքների մէջ (Meillet BSL 1965)։ Բառիս հնագոյն ձևն է զնդ. *maϑra-kara-, որ կազմուած է զնդ. [arabic word] ︎ maϑra-«բառ. Ս. Գրքի խօսքերը» և ❇ kara-«գործող, կերտող» բառերից. հմմտ. նոյն բառից ածանցուած ուրիշ ձևեր. ինչ. զնդ. ❇ maϑran-«կանխասաց. կանխագուշակ, մարգարէ» (Գաթաների մէջ գործածուած է միայն Զրադաշտի համար), ❇ maθro-pərəsa-«Աւես-տայագէտ», mղϑrə-baešaza- [arabic word] ︎ կամ («սուրբ» ածականով) [arabic word] ︎ xe18 maϑrəm-spəntəm-baesaza-«բանիւ սրբով բժշկող». հմմտ. նաև սանս. [other alphabet] mántra-«ծիսական կամ մոգական բանա-ձև», որից [other alphabet] mantrayati «ծիսական կամ մոգական բանաձևեր արտասանել», [other alphabet] mantrakāra «երգահան, եր-գասաց», [other alphabet] mantravādin «կախարդ, մոգ, որ զանազան մոգական բա-նաձևերով հիւանդների վրայ աղօթում ու բժշկում է»։ Ըստ այսմ մեր մարգարէն էլ, որ զրադաշտական կրօնից փոխառեալ բառ է, նշանակում էր նախապէս այն արևելեան կարդացողները, որոնք Ս. Գրքերից զանա-զան աղօթքներ կարդալով հիւանդների վը-րայ, բժշկում էին նրանց, և կամ այդ գըր-ուածքներից գուշակութիւններ էին հանում. Քրիստոնէութեան հաստատութեամբ բառը նոր գաղափարների դրոշմն ստացաւ և նոր իմաստով սրբագործուեցաւ. այնպէս՝ ինչպէս պատարագ բառը հասարակ և աշխարհիկ «նուէր» նշանակութիւնից՝ անցաւ քրիստո-նէական քաւութեան պատարագի իմաստեն։ Արիական բառերին ցեղակից են յն. μάντις «մարգարէ», μαντεία «մարգարէութիւն, պատգամ», μαντοσύνη «մարգարէական գի-տութիւն», որոնք բոլորը միասին ծագում են հնխ. men-«մտածել» արմատից (Boisaq 609)։


Մարգաց

s.

the eleventh month of the ancient Armenian calendar, (June).

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են մարգ բա-ռից. «Մարգացն, որ է ժամանակ ածե-լոյ զմարգս որ ի դաշտս և ի հովիտս իցեն, յայգեստանս և ի բուրաստանս»։ Տաթև. ձմ. ա. մեկնում է «Մարգաց՝ մարդ ծնեալ և Աստուած բովանդակեալ և զմեզ դալարացուցեալ և ծաղկեալ և սրբեալ, արար վայելօղս մարմնոյ և արեան իւրոյ»։ Brosset, JAs 1832. 530 մարս բառից, իսկ էջ 532 ասում է թէ թարգմանուած է վրաց դուբայի «վրացա-կան տոմարի 11ր։ ամիսը» բառից, որ

• ծագում է թիբա «խոտ» բառից։ Ըստ Վանականի՝ մարգ բառից են հանում ՆՀԲ, ՋԲ, Dulaurier, Chron. arm. II, Բազմ. 1897, 334, 339, 391։ Մորթման մօտենում է առաջին անգամ ուղիղ մեկ-նութեան, համեմատելով Շօշական ար-ձանագրութեան markazanas ձևի հետ։ Պատկ. O назван. древ. aрм. мъсяцевъ 41 մերժում է Մորթմանի մեկնութիւնը և դնում է մարգ բառից։ Marquart, Philologus 55, 235 ձևաւորելով Մորթ-մանի մեկնութիւնը և ենթադելով որ շօշական ձևը ծագած պիտի լինի հպրս. ձևից, հասնում է ուղիղ մեկնու-թեան։ Karolides, Iλ. συγϰρ. 91, 190 մեր բառի հետ է ուզում համեմատել կապադովկ. μαρϰάλτζα «առասպե-լական հրէշ»։ Յակոբեան, Բանաս. 1900, 42 եբր. մարխէշվան «յունիս» ամսանունից։


Մարզ, ից

s.

confine or frontier of a state, march, border;
province, district;
— դնել, to reduce to a province.

• + Իրան. marz ձևից, որ աւանդուած է «սրբել, մաքրել, օծել» նշանակութեամբ. հայերէնի մէջ այս նշանակութիւնը պահած է մարձել, որ մարզել բառի կրկնակն է. (մանրամասն տե՛ս այս բառի տակ)։ Բայց իրանեանում այս արմատը պիտի ունենար նաև «մարզել, կռուի պատրաստել» նշանա-կութիւնը (ըմբիշների օրինակից առնելով, որոնք նախ իրենց մարմինը իւղով օծելով՝ կռուի էին պատրաստւում). հմմտ. յն. άλείxω «իւղով օծել, կռուի պատրաստել, քաջա-լերել, գրգռել, կռուի և ընդհանրապէս որ-ևէ բանի պատրաստութիւն տեսնել», թարգ-մանութեանց մէջ երբեմն մարզել դրւում է յն. «օծել» բառի դէմ (տե՛ս ՆՀԲ) և գրու-թեամբ էլ տեղ տեղ շփոթւում է մարձել բա-ռի հետ. այսպէս մարզիկ՝ Եղիշ. էջ 11 գըր-ուած մաբձիկ, մարզիչ Բ. մակ. դ. 14՝ գըր-ուած նպև մարձիչ։ Յատկապէս «օծել, շը-փել» նչանակութեամբ ունի Պիտ. էջ 507 «Ձիթոյն բնութիւն օծեալ մարզէ զըմբիշսն». (Նորայր, Հայկ. բառաք. էջ 61)։


Մարզպան, աց

s.

governor of a march, of a county or province, exarch.

• Աւգերեան, Լիակ. վրք. սրբոց ը. 39 յն. մարզաբանաս, որ դնում է պարս-կերէնից։ Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, յետոյ, Neumann ZKM 1, 442, Bötticn. Horae Aram. 38, 82 ևն։


Մարկեղ, ի

s.

hoe.

• ԳՒՌ-Աևն. մարգղէլ «մանը մանը փորել բանջարեղէնի սերմը սերմանելու և հողի տակ անց կացնելու համար. սերմը հողով ծածկել»։


Մարտան

int.

would to Heaven that! if it might be !.

• Համամ. օեր. 272 (ըստ ՆՀԲ Երզն. և Նչ. քեր.) կարդալով բառս մարտն, ըստ այսմ ստուգաբանում է մարտ «կռիւ» բառով։ ՆՀԲ յիշում է պրս. մար-տէն «գայ ուրախալի, ահա գայցէ, իցէ՞՝ թէ գայցէ» ձևը, որ չգիտէ ԳԴ։


Մացառ

adj. s.

thick, bushy;
cf. Մացառք.

• ԳՒՌ.-Կր. Մկ. մացառ «մացառ», ՆՀԲ ու-նի ռմկ. մոցառ «բազմութիւն շառաւիղաց առ արմին ծառոց», Երև. մօցէռ «արմատի կողքերից ծլած ճիւղ», Հմշ. մացառ և Զթ. միցեռ «տախտակի բարակ փուշ՝ որ մար-դու միսն է խրւում», Կ. Սարաֆեան, Բանալի գիտութեան, 1788, էջ 85 դնում է մոզառ «кустъ, թուփ».-իսկ Ջղ. մացակ «ծառի կամ բոյսի արմատ»։


Մաքի, քւոյ, քեաց

s.

ewe, sheep.

• ՆՀԲ յիշում է արաբ. մաշիահ և թրք. qoуun «ոչխար»։ Uiefenbach, Berl. Jahrb. 1843, 449 ուղիղ մեկնեց առաջին անգամ՝ համեմատելով յն. μηϰάς «այծ» բառի հետ։ Gosche 24 համարում է բը-նաձայն և կցում փռիւգ. μα, աֆղ. mikh, պրս. mīs, քրդ. mišin, սանս. mē-ša հոմանիշների հետ։ Justi, Zendsp. 221 զնդ. maēša, սանս. mešá, պրսք ოας ևն։ Տէով. Altarmen. 34 և Նախալ. 46, 97 հնխ. ma «մայել» արմատից է ռնում հյ. մայել, մաքի, սանս. mā «մա-յել», makaka «մայող», յն. μηϰάομαρ «մայել»։ Meillet, Բանաս. 1900, 110 ունի Diefenbach-ի ուղիղ մեկնու-թիւնը։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 222 պրս. makiyān (իմա՛ [arabic word] mākī «հաւ»)։


Մեխակ, աց

s. bot.

s. bot. clove;
clove-tree;
pink, carnation.

• = Պոս. [arabic word] mεxak «մեխակ». բուն իմաստն է «փոքր գամ» և գալիս է [arabic word] mēx «գամ, բևեռ, մեխ» բառից. այսպէս է ստուգաբանւում մեխակը նաև ուրիշ լեզունե-րում. հմմտ. գերմ. Nägelein, ֆրանս. clou de girofle, ռուս. гвоздика «մեխակ» (< гвоадикъ «գամ» բառից)։ Պարսիկ բառը փոխառութեամբ տարածուած է նաև ուրիշ շատ կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. մինգ. խին. բուդ. mixaki, ուտ. mixak, ջէք. mixagi, թուշ. mixak, ավար. mexak, բոլորն էլ նոյն նշ։-Հիւբշ. 270։


Մեհեկան, ի

s.

the seventh month of the ancient Armenian calendar, February.

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև հարց. 201 ստուգաբանում են. «Մահե-կի, զի տունկք և բոյսք որպէս զմեռեալ լինին եղեմնապատ և ձիւնաթաղ. մահ եկի, այսինքն ածի»։ Տաթև. ձմ. ա. մեկ-նում է «Մեհեկի՝ զմոլորութիւն հրէիցն ասէ, զի հրէայքն մոլորութեամբ կու-ոացան»։ Միհր բառից է դնում Bottich ZDMG 1850, 365։-Lag. Ges Abba Չ և Beitr. baktr. lex. 48 իբր պրս. mihrigān։ -Կոստանեան, Հայ. հեթ. կրօնը, Վղրշպտ. 1879, էջ 27 դնում է միհրական, Միհր աստուծոյ անունից, «որի ընդարձակ ժողովրդականութիւնը երևում է և այն տօնից, որ կատարւում է փետրվ. 13-ին (Մեհեկան ամիս) Տէ-րընտազ անունով»։ Ալիշան, Հին հաւ. էջ 103 պրս. māh «լուսին» բառի հետ. իսկ էջ 141 նաև Մահեան, Մեհնդակ յա-տուկ անունները, Խաչկոնց, Բիւր. 1898 թ. 4 կցում է հաթ. ma «լուսին աստ-ուածուհե»։ Benyeniste REA IK։ (1929), էջ 10 աւելի լաւ ճշտելով բառիս ձևը՝ դնում է մեհե(կան)<իրան. māiϑ-rya-։ է Մագ. գամագտ. ժե. «Ջի մի՛ մախիզ մնաս ցէ մթերեալ մեհենջանք՝ ձանձեալ աստուստ յՌեստոփանէ»։


Մեղ

s.

fault;
sin;
— դնել, cf. Մեղադրեմ;
— ինչ առնել ումեք, to wrong or do evil to;
քո է —ն, it is all owing to you, it is your fault, you are wrong;
ոչ իմ է —ն, I am not to blame, it is not my fault;
իւրք — ինչ ոչ արար ինձ, he did not offend me in any way;
— ինչ ոչ գոյր նոցա, they would be without fault;
այս կայ — եւ մեզ, this is also partly our fault.

• Հներից Լմբ. անառ. 133 ստուգաբա-նում է մեղկ բառից, այսինքն հոգին թուլացնող. «Մեղքն ստուգաբանի մեղ-կութիւն և հոսումն մտաց՝ ի խոտորնակ հեշտութիւնն, զայս ասէ՝ զիմ ի հեշտու-թիւնն մեղկելն, և մոլորելն, յերկինսղ բարձրացուցի»։ Նոյնը Տաթև. սղ. ճեւ Նորերից նախ ՆՀԲ լծ. լտ. malum «չար»։ Windisch. 17 լտ. malus «չար»։ Böttich. ZDMG 1850, 358, Arica 80, 335, Lag. Urgesch. 218 և Müller ՏW. AW 38, 588 և 591 սանս. mala «աղտ. կեղտ» բառի հետ։ Հիւբշ. ZDMG 36 (1882), 116-7 և Arm. Stud. § 192 յն. αμαρτία, ἀμαρτάνω «սխալ, սխա-լիլ»։ Տէրվիշ. Նախալ. 98 հնխ. mar ար-մատից է դնում սանս. mar, յն. μάρ-νασϑαι «մարտնչիլ», թերևս լտ. malus «չար» և հյ. մեղք, մարտ, մեղանչել, մարտնչիլ։ Մառ ЗВО 5, 319 զնդ. pe-ša «պարտք» բառի հետ, որից նաև պարտք։ Ուղիղ մեկնեց Bugge KZ 32, 18, որին համաձայն է Meillet, MSL 8, 279, որ համեմատում է լտ. malus և լիթ. milyti։ Հիւնք. զեմեդել բայից է հանում։ Müller SWAW 136 (1897), 26


Մեղեխ, աց, ոց

s.

handle;
haft;
— արկանել, to put a handle to, to set in a handle;
to haft;
հանել զ—, to take off the handle, to take out of the handle;
to unhaft.

• ՆՀԲ մխիլ բայի՞ց։ Հիւնք. մաղմաղ բառից։ Petersson, Ar. u. Arm. Stud. 102 -եխ դնում է մասնիկ (առանց որևէ պատճառաբանութեան), ինչ. կեռնեխ և գոռէխ բառերի մէջ։


Մետաղ, ի

s. fig.

metal, mineral;
—ք, mine;
exile, banishment;
դնել, արտասահմանել ի —ս, to banish, to exile, to send into banishment;
արկանել ի —ս, to arrest, to imprison.

• , ի-ա հլ. «հանք, հրահալելիք» Մարթին. (ունի նաև մէդալ ձևով). որից մե-տաղք (անեզական) «հանք» Ոսկ. փիլիպ. էջ 430, որից էլ «հանքերի մէջ աքսոր, տա-րագրութիւն, թիապարտութիւն» Ոսկ. մտթ. Բ. էջ 634, Ա. էջ 376. Խոր. «օթևան, իջևան» Աբր. կրետ. 30, 34, 50, 86 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. էջ 130). նոր գրականի մէջ ունինք մետաղակերպ, մետաղանման, մետաղաբանական, մետաղագործութիւն, մե-տաղագործական, մետաղագործարան ևն։


Մետէորայ

cf. Օդերեւոյթ.

• «օդերևոյթ». ունի միայն ՓԲ. որից մետէորաբանութիւն, մետէորաբան, մետէորաբանական, բոլորն էլ գործածական միայն նոր գրականում։


Հոռի

s.

the second month of the ancient Armenian calendar.

• Հներից Վանակ. տարեմ. և Տաթև. հաոդ. 200 ստուգաբանում են հորել «թաղել» բայից. «Հոռի, զի հորեն երկ-րագործք և մշակք, զցորեան և զգինի ի շտեմարանս ժողովելով»։ Նոյնպէս է նաև Տաթև. ձմ. ա, որ մի քիչ յետոյ էլ ասում է. «Հոռի զխորհրդակցութիւն ա-սէ, յորժամ առաքեաց զհուրն ի ջուրն և նկարեաց զամենայն»։ Երզն. տօնապ. (տե՛ս Ալիշան, Հին հաւ. էջ 140) ասում է թէ այս ամիսը նախապէս կոչւում էր մատրան և Խոռէն անունով մէկի պատ-ճառով կոչուեցաւ Հոռի։ Վերի մեկնու-Ռիւնը տուաւ նախ Brosset, JAs. 1832, 528։-Պատկ. O названiяxъ древнихъ арpм. мъсяцевъ 1871, էջ 38 կցում է զնդ. xšaϑra vairyn «մետաղների պա-հապան ոգին», պրս. [arabic word] šahrē-var «է անուն հրեշտակի՛ միոջ, որ է վե-րակացու հանքաց և հրոյ. 2. է անուն չորրորդի աւուր իւրաքանչիւր արեգակ-նային ամսոյ», աղուան. oreli «10-րդ ամիսը»։ Վրացականի հետ են կապում

• նաև Բագմ. 1845, 82, Հ. Ե. Տայեցի՝ Բազմ. 1897, 337, Բասմաջեան՝ անդ, էջ 339, Աճառ. անդ՝ էջ 394, Հիւնք. եα 313։-Ալիշան, Հին հաւ. 139 կցում է խոռ (Հայկի որդին), եգիպ. Հոր. Orus, յն. լտ. Հորա «դիցուհի գեղեցկութեան», գւռ. խորոտիկ և պրս. խոր «արև», իսկ էջ 338 պրս. խուրտատ ամսանունըչ Յա-կոբեան, Բանաս. 1900, 37 քաղդ. airu, եբր. iyyar, արաբ. ասոր. ayyar «երկ-րորդ լուսնային ամիսը», պրս. xōr «արև» ևն։ Պատահական նմանութիւն ունի չին.> orh4 «երկու»։


Հովիւ, վուի, վուաց

s.

pastor, shepherd, herdsman, neatherd;
հովուի գաւազան or բիր, shepherd's rod or staff, wild thistle, dipsacus sativus, damasonium;
մանուկ —, shepherd-boy;
աղջիկ —, shepherdess, shepherd-girl, shepherd-lass.

• Windisch. 22 լտ. pasco, pavi «հով-ուել» ձևի հետ։ Lag. Urgescn. III pa արմատից։ Տէրվ. Նախալ. 91 հօտ, պա-հել, լտ. pasco, յն. πάομαι «ստանալ, ունել». πῶῦ «հօտ», ποιμήν «հովիւ» ևն ձևերի հետ հնխ. pa արմատից։ Նոյնպէս է նաև Muller, WZKM 6, 266. Աւելի յետոյ Müller WZKM 8, 282 և Bugge KZ 32, 16 առաջարկեցին վերի մեկնութիւնը, ճիշտ այնպէս՝ ինչպէս ու-նինք յն. οἰοπόλος, սանս. avipālá-«ոչխարի հովիւ», gōpá-, gopal'a-«նախրորդ»։ Այս մեկնութիւնը ոմանք ընդունում, ոմանք էլ մերժում են։ Մեր-ժում է Հիւբշ. 468, պատճառ բռնելով այն՝ որ ո՛չ հնխ. oui և ո՛չ pā-արմա-տից ո՛չ մի հետք մնացած չէ հայերէ-նում։ Այս առարկութիւնը ուժ չունի, որովհետև շատ լեզուներում աատահում են երբեմն արմատներ, որոնք այլուր կորած և միայն մի որևէ բարդութեան կամ ածանցման մէջ պահուած են լի-նում. յիշենք հայերէնից *հուն «կրակ» (պահուած հնոց բառի մէջ), *տի «կապ» (պահուած սամետի, կալոտի բառերի մէջ), *տի «մեծ» (պահուած տիկին, տէր. տիեզերք բառերի մէջ), անդ «շեմք» (պահուած դրանդ բառի մէջ) ևն։-Bartholomae SA' 1, 239 և Wo-chenschr. f. kl. Phil. 1898, էջ 1054 ըն-դունում է հակառակ Հիւբշմանի։ Pe-dersen, Նպաստ 8 դնելով -իւ մասնի-կով՝ հով «շուաք» (իբր պաշտպան, ա-պաստարան) բառից, հետևցնում է ա-ռանց որևէ պատճառաբանութեան՝ թէ «ovi-pā ձևին մասին ամէն խնդիր կը վերնայ»։ Meillet, Dial. ind.-eur. 73 և MSI 18, 264 գեղեցիկ է գտնում Mül-ler-ի մեկնութիւնը, բայց ❇>վ ձայնա-փոխութիւնը դեռ ապացուցուած. չի հա-

• ԳՒՌ.-Ալշ. Երև. Հմշ. Մշ. հօվիվ, Սվեդ. հուվէվ, Մկ. Վն. խօվիվ, Ոզմ. խօվէվ. Չրս. հօվիգ. նոր բառեր են հովուարած Խրբ. «հո-վիւ», հովիւխաբան «մի տեսակ թռչուն» Մշ.։


Հոտ, ոյ, ով

s.

odour, smell;
perfume, scent;
sign, indication;
— անոյշ, անուշից or անուշութեան, grateful odour, sweet, savory smell, perfume, fragrance, cf. Անուշահոտութիւն;
քաղցր, ախորժելի, թեթեւ, սաստիկ, չար —, sweet or fine, agreeable or delicious, slight, strong, disagreeable or bad odour or smell;
— գարշ, stench;
— առնուլ, հանել, to perceive an odour, to smell, to scent, cf. Հոտոտեմ;
— ունել, to smell, to be odorous;
— հարկանել, բուրել, to spread, to exhale an odour;
cf. Հարկանիմ;
ի հեռաստանէ առնու զ— պատերազմի, he smelleth the battle afar off;
ի —ոյ ջրոյ ծաղկեսցի, it will shoot up as soon as the moisture effects it.

• = Բնիկ հայ բառ, հնխ. od-«բուրել, հոտ արձակել» արմատից. հմմտ. յն. ὸδμή (ատտ. ὄσμή), όδωδή «հոտ, բոյր, անու-շահոտութիւն», ὄζω (<* ὄδǰω) «բուրել». εύ-ώδης «անուշահոտ», δυσώδης «ժան-տահոտ», ὄσ-φραίνω «հոտոտել», լտ. oleo «հոտիլ», odor «հոտ, բոյր» (իտալ. odore, ֆրանս. odeur, սպան. olor «հոտ»), ալբան. ameze (*odmā+zε) «հոտ, դառն համ», լիթ. údžiu, usti «հոտոտել», լեթթ. uódu «բու-րել», լիթ. udimas «հոտ» (Boisacq 684, Trautm. 202, Walde 537, Berneker 24, Er-nout-Meillet 665, Pokorny 1, 174)։-Հիւբշ. 468։


Հորդ

adj.

trodden, frequented.

• «կոխուած, շիտակ (ճամբայ)» Ոսկ. գծ. 10 (չունի ՆՀԲ). որից հորդել «ճամբան բանալ, մաքրել, պատրաստել» ՍԳր. Ոսկ. մ. ա. 15 և ես. Եփր. ել. (գրուած նաև խոր-դել Պիտառ). հորդիլ «երթալ, տարածուիլ» ԱԲ. հորդան տալ «ճամբայ հանել, յառաջ վարել, քշել (զօրքը, ոչխարները ևն)» Սղ. հէ. 52. Յհ. կթ. ռահահորդ «ճանապարհորդ» ննորհ. տաղ. ներհորդիլ «յառաջ խաղալ, յառաջանալ» Յհ. իմ. ատ.։

• ՆՀԲ հարթել, յարդարել, յորղել, ռմկ. ղորդել, խորդել, թրք. օրտու եիւրիւթմէք «բանակը յառաջ վարել» ձևերի հետ։ Հիւնք. յն. ὄρϑόω «ուղղել, առաջնոր-ռել, հովուել»։ Scheftelowitz BВ 29, 21 սանս. par «յայնկոյս վարել», յն. πορος «անցք», անգսք. faran «անցնիլ, եր-թալ» ևն բառերի հետ. հայերէնը իբր անց. դերբայ հնխ. prto-ձևից։ Այս մեկնութիւնը ընդունում են Walde 602, Boisacq 758 և Pokorny 2, 39։ Karst, Յուշարձան 421 լտ. porro, գերմ. Furt, յն. περαίνω «կատարել, վերջացնել, անցնիլ», թթր. yor, yur, yur. «քայլել»։


Հում, հմոյ

adj. fig.

raw, unripe, sour, hard;
half-cooked;
cruel, ruthless, inhuman.

• =Բնիկ հայ բառ՝ հնխ. omo-ձևից. հմմտ. սանս. [other alphabet] āmá̄-, յն. ὥμός, հիռլ. om, կիմր. of «հում». -Իրանեան ընտանիքում աւնինք աֆղան. ōm, um, կամ h, ձ նախա-ձայնի յաւելումով՝ բելուճ. hāmag, օսս. xóm, պրս. [arabic word] xam, քրդ. xāv «խակ» (Horn § 463)։-Նոյն արմատին են պատկանում նաև լտ. amārus «դառն», հոլլ. amper «կր-ծու, դառն, խակ», հիսլ. apr «կծու», հին շվ. amper «թթու, կծու, դառն», սանս. am-lá-, ambla-«թթու», հբգ. ampfaro, անգսք. ompre, գերմ. Ampfer «թրթնջուկ», ալբան. ámbel'e, emble «քաղցր», tembl'ε «լեղին» (Walde 31, Boisacq 1082, Kluge 16, Ber-neker 426, Pokorny 1, 179)։ Հայերէնի մէջ հ յաւելուած է, ինչ հաւ։-Հիւբշ. 468։


Հուր, հրոյ

s. fig. adj.

fire;
fire, heat, spirit, ardour;
passion, love, flame;
fiery, igneous;
—ն անշէջ, hell, hellfire;
շրջմոլիկ —, night-fire, Will-o' the wisp, Jack-o' lantern, ignis fatuus;
— արկանել, վառել, to set on fire, to light, to kindle, to make a fire;
— հարկանել, արկանել, տալ, հրով or —բ դատել, to set fire to, to burn, to set on fire, to inflame;
ի — եւ ի սուր սպառել, մաշել զամենայն, to put every thing to fire and sword, to destroy by burning;
to chastise with fire and sword, to punish severely;
ի — այրիլ, տոչորիլ, to be burnt, consumed by fire;
իւղ արկանել զհրով, to add fuel to the flames;
— առնուլ, to catch or take fire, to fire or blaze up;
չառնուլ —, to miss fire;
— վարեալ բորբոքէր ի գաղղիա, all France was on fire, all in a blaze;
ի — ! ի — ! հարաւ զտանէ, fire ! fire ! the house is on fire !
առ սէր քո տայր զինքն or մատնէր զանձն եւ ի —, he would go through fire and water for your sake.

• , ո հլ. (գրծ. նաև հուրբ) «կրակ» ՍԳր. Ագաթ. Եւս. պտմ. Ոսկ. եփես. «կրա-կէ, հրեղէն» Ոսկ. յհ. ա. 11. «բրգաձև (իբրև երկրաչափական մարմին)» Փիլ. էջ 223 (Հուր և փուղձ և ութանիստն. քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ.-կազմուած է թարգմանաբար յն. πυρομίς «բուրգ» բառից, իբր թէ՝ πῦρ «կրակ» բա-ռից լինէր)։ Այս արմատից են ծագում բազ-մաթիւ բառեր, որոնցից յիշենք մի քանի ըն-տիրները. ինչ. հրացեալ Ժող. ժբ. 11. հրա-ռոյն Ագաթ. հրալից Յոբ. խա. 20. հրայրեաց ՍԳր. Եւս. քր. հրայրք Ոսկ. եփես. հրձիգ ՍԳր. հրատ «խարոյկ» Երեմ. է. 18. Կոչ. 268. Եւս. պտմ. «Արէս մոլորակը» Նիր. Արիստ. աշխ. հրկէզ ՍԳր. հրդեհ Ել. իբ. 2Բ. Ոսկ. ես. եփես. և գաղ. անհուր Ես. ժգ. 12 ևն։ Յետին բանաստեղծների մօտ գտնում ենք րազարդ, րակերպեալ, րակերտ, րապէս՝ որոնք յառաջացած են հրազարդ, հրակեր-պեալ, հրակերտ, հրապէս ձևերից, հ-ի ջընջ-մամբ, ր նախաձայնով բառեր ունենալու դի-տումով։ Նոր բառեր են հրանօթ, հրաբխա-յին, հրդեհաշէջ, հրշէջ, հրարծարծ, հրացա-նաւոր, հրացանաձիգ, հրացանաձգութիւն, հրթիռ, հրաթի, հրահրել ևն։


Հռետոր, աց

s.

rhetor, rhetorician, orator.

• . ի-ա հլ. «ճարտասան, ճարտա-ոախօս» Եւս. քր. Փարպ. Խոր. որից հռետո-րաբան Կորիւն. հռետորութիւն Եւս. պտմ. հռետորական Փարպ. գրուած է նաև ռետոր Ժմ. յն. հեռետոր Պղատ. սոկր. 37, 38. յետին ձև է հռետուորիլ «ճարտասան դառնալ» Հին քեր. հմմտ. նաև հռիտորայ։


Հրամանատար, աց

s.

commander.

• , ի-ա հլ. «իշխանաւոր. հազարապետ, կուսակալ» ՍԳր. Ոսկ. մ. բ. 7 և ես. -որից հրամանատարութիւն Բուզ. հնագոյն ձևն է հրամատար ՍԳր. Բուզ. Եղիշ. որ ժողովրդական ստուգաբանութեամբ տե-ղի է տուած նորակերտ հրամանատար (իբր հրաման տանող) ձևին. վերջինը արդի գրա-կանի միակ ընդունած ձևն է և նշանակում է «զօրաբանակի գլխաւորը»։


Հրանունկ

s. bot.

s. bot. ranunculus, crow-foot.

• Այսպէս մեկնեց ՀԲուս. անդ։ Նորայր. Բանաս. 1901, 124 մերժում է, որով-. հետև կայ հրանուկ Բղ. «ցինկ ծաղիկը»։ Ըստ իս այս երկուսը կապ չունին իրար հետ։


Հրաշ, ի, ից

s. adj. adv.

cf. Հրաշք;
wonder-struck, astonished;
— առ —, admirably, wonderfully;
wonders, prodigy;
—ք ջրաբաշխականք, hydraulic paradox.

• = Ասոր. [arabic word] xarše «մոգական ար-ուեստ. մոգութիւն. 2. հմայք, incantamen-ta», ❇ xarāšā «մոգ», [syriac word] [arabic word] xārāšutā «մոգական արուեստ» (Brock. Lex. syr. 125). ասոր. x> հյ. հ ձայնափո-խութեան համար հմմտ. հանութ, հաշիւ, հաղբ, Շուփհաղիջոյ։ «Հրաշք».-զնդ. fraša բառը մեկնուելով «յառաջ, նոր» (Հիւբշ. 183) կամ «յարմար, ատակ» (Bartholomae, Altir. Wört 1006), դուրս էր արուած համեմատու-թիւնից։ Այժմ Benveniste BSL հտ. 30, Ա 89, էջ 64 նորից է դնում զնդ. fraša, պհլ. fraš-«սքանչելի» (սրանից պհլ. frasemurγ «սիրամարգ»՝ իբր հաւ հրաշալի), որ հաս-տատւում է նորագիւտ պարսկական բևեռա-գիր արձանագրութեանց frašta «պերճ, սքանչելի, արտասովոր» բառով, որից փո-խառեալ է նաև ելամական թարգմանութեան pirrasa «սքանչելի, արտասովոր» բառը։ Եթէ ստուգուի այս բոլորը, այն ժամանակ պէտք է վերականգնել հյ. հրաշ բառի հին ստու-գաբանութիւնը՝ իբր փոխառեալ իրան. fraša-ձևից և ջնջել իմ տուած ստուգաբանութիւնը՝ իբր <ասոր. xarše «հմայք», որ արդէն բա-ցարձակապէս չի ծածկում հայ ձևը։-Աճ.


Հրեշտակ, աց

s.

angel;
deputy;
messenger, envoy, ambassador, legate;
courier, express;
indication, sign, token;
—ք, the angels, heavenly spirits;
— հայրապետին հռովմայ, nuncio, the Pope's -;
— մարտի կամ հաշտութեան, herald;
պահապան —, tutelary or guardian-angel;
— տեառն, angelus;
բարի —ք, the good angels;
չար —ք, the evil spirits;
—դ իմ ! my angel ! my darling !
—ս առնել, առաքել, արձակել, յղել, to send a messenger or ambassador.

• -Պհլ. *frēštak բառից, որ թէև չէ աւան-դուած, բայց հմմտ. մանիք. պհլ. [hebrew word] frištag «մարգարէ, հրեշտակ» (Salemann, Manicháische Stud. ЗАН 8, 119), պրս. [arabic word] firesta, նորը՝ [arabic word] firista «հրեշտակ», հպրս. *fraišta-և զնդ. fraēš, ta-«պատգամաւոր». բուն նշանակութիւնն է «ուղարկուած, առաքեալ» և ծագում ի fra-մասնիկով՝ aēš-«շտապել, շարժու-մի մէջ դնել, ուղարկել (զօրք, բանակ ևն)» բայից (անց. դերբ. išta-). ձևի հա-մար հմմտ. հպրս. frāišayam «ուղարկեմ», սանս. prēšayati «ուղարկել» (Bartholomae 975, Horn § 8196*), իսկ իմաստի զար-գացման համար հմմտ. արաբ. [arabic word] ma-lāk «հրեշտակ. 2. դեսպան», բուն «ուղար-կուած» (Կամուս, թրք. թրգմ. Գ. 72 և 110), ինչպէս նաև չեչէն. elča «մարգարէ», որ թրք. ︎ elči «դեսպան» բառն է։ Պրս. բառից փոխառեալ են նաև բելուճ. p'irištaγ, ուտ. faršta (Մ. Լ. Բարխուդարեանց, Առուա-նից երկիր, էջ 93), քրդ. firište։ Հայերէնի մէջ հրեշտակ համապատասխանում է իրան. firešta (>*հիրեշտակ) ձևին.-պհլ. *frēstak տալիս է *հրէշտակ>հրիշտակ, իսկ նորա-գոյն firišta(k) ձևը տալիս է հիրիշտակ >հրշտակ. երկուսն էլ գործածական միայն գաւառականների մէջ-Հիւբշ. 184։

• +ակ։ Տէրվ. Մասիս 1882 դեկտ. 15-16 և Լեզու, էջ 152-5 նախաձևը դնում է պրայստակ, ուր պրա-նախդիր է, իս. իշ (անց. ընդ.) և ակ մասնիկ։ Պարոն-եան, Բանաս. 1900, 172 զնդ. սրաօշա և պրս. ֆէրիշթէ ձևերի հետ։ Ալիշան, Հին հաւ. 202 հրաշք բառից և կամ հուր + եշտ (ինչ. զաւեշտ)։


Հրիտակ, աց

s.

inheritance;
legacy, bequest, gift by will, endowment;
— առնել, to bequeath.

• ՆՀԲ յիշում է յն. ϰαήματα «ինչք», պրս. ❇ [arabic word] xirida «գնած բանը», լտ. hereditas «ժառանգութիւն».


Հրոտից

s.

the twelfth month of the ancient Armenian calendar.

• Հներից Վանակ. տարեմտ. և Տաթև. հարց. 201 ստուգաբանում են «հրոտիցն ըստ դրութեանն է, զի հուր է ոտիցն, որ այրէ ի ներքուստ ի վեր ջերմութիւն արեգականն»։ Իսկ Տաթև. ձմ. ա. մեկ-նելով այս բառը՝ գրում է. «Հրոտից զխորհրդակցութիւն և զկատառումն ժա-մանաևաոն ասէ. մանաւանդ զգալուստ հոգւոյն և զերկրորդն ահագին փառօք ըստ Դանիէլի»։ (Բայց չի հասկացւում թէ ո՛ր բառից է ուզում հանել)։-Bros-set JAs. 1832, 530 և Dulaurier, Chron. arm. էջ 12 դնում են հուր բառիզ։ Ու-ղիղ մեկնեց նախ Lag. Gesam. Abhd. էջ 163՝ համեմատելով պրս. fordigān, յն. შουρδιγαν, բայց և եբր. [hebrew word] Փուրիմ (տօնը)։ Ուղիղ են նաև Պատ-կան. O назван. древн. aрм. мгсяцевъ, էջ 37 և Տէրվ. Նախալ. 94։ Ալիշան, Հին հաւ. 142 պրս. փրաւորտ, յն. Հերոյիդ, հնդ. Րուտրա, գերմ. Hrodr. ֆրանս. Ruth դիցանունների հետ։ Հիւնք. պրս. արուտ «անուն 25η աւուր արեգաևնա-յին ամսոյ Պարսից»։


Ձագ, ուց

s.

the young of any animal;
— թռչնոց, young of a bird, nestling, brood;
young sparrow;
— հաւու, chick, small chicken, pullet;
— կենդանեաց, young one, little one of animals, pup, whelp, cub;
cf. Կորիւն;
—ունք, the young or little ones, the progeny;
բբիւն —ուց, the chirping or twittering of nestlings;
—ու or —ի լեզու, cf. Ճնճղկի՞՞՞լեզու;
— մատն, little finger;
—ս հանել(հաւուց), to brood, to sit on eggs;
(անասնոց) to have young, to litter, to bring forth.

• , ու հլ. «հաւի, թռչունի կամ չոր-քոտանու ձագ» ՍԳր. «ճնճղուկ» Յոբ. խ. 24, Ղկ. ժբ. 6, 7 (յետնաբար կայ ձագունք Կլի-մաք.). միջին հյ. ձագ նշանակում է «թըռ-չուն», ինչպէս ունին Քուչ. 43, Միխ. աս. 29-31. այս արմատից ունինք ձագս հանել «թուխս նստիլ» ՍԳր. ձագախառն Ես. կ. 8 ձագասնոյց Պիտ. ձագասնիլ Փիլ. ձագարան Եպիփ. բարոյ. ձագացեալ Ոսկ. ես. նմա-նութեամբ փոքր բաների համար ասուած. ինչ. ձագ մատն «ճկոյթ» Ոսկիփ. (գրուած ձագ մատ Տաթև. ամ։ 475). կարասձագ «փոքր կարաս» Վստկ. 114. հաւձագ Մխ. բժշ. (Քաջունի Գ. էջ 147 ունի ձագուռ «վա-ռեակ»)։ Սրանից են նաև մի քանի բոյսերի անուններ. ինչ. ձագտխոտ կամ ձագխոտ (գրուած նաև ծագախոտ) «erysimum grae-cum Boiss. et Heldr.» (ըստ Տիրացուեան. Contributo § 149), ձագի դեղ «լտ. melis-sa», ձագի լեզու «լտ. lingua avīs» (տե՛ս ՀԲուս. § 1762-4)։

• -Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hāg2h-«ձագ. յատկապէս թռչունի ձագ» ձևից, որի միւս ժառանգներն են սոգդ. zāk «տղայ, սե-րունդ», պրս. *zak (որ աւանդուած չէ, բայց նրանից են արաբ. [arabic word] zaq «ձադ», ասոր. [arabic word] zagā «հաւի ձագ», վրաց. ზაკი զաքի «ձագ, յատկապէս գոմէշի ձագ» ըստ Չուբինով 515), ալբան. zok, zogu, zogne tթռչունի ձագ» (Pokorny 1, 531)։

• ՆՀԲ «իբր ծագ կամ ձուակ, ձուիկ կամ ձայնող ճա՛կ, ճի՛կ»։ Lag. Gesam. Abhd. 41 համեմատեց վերի պրս. և ասոր. ձևերի հետ։ Տէրվ. Altarm. 54 և Նախալ. 100 զնդ. yavān, պրս. jivan, լտ. ǰuvenis ևն ձևերի հետ։ Հիւնք. ծագ բառից։ Հիւբշ. Arm. Gram. 185 դնում է իրանեանից փոխառութիւն։ Pedersen KZ 36, 338 իբր բնիկ հայ միացնում է ալբան. zog «թռչուն» բառին, առարկե-լով թէ իրանեան փոխառութիւն լինելու դէպքում ձ-ի տեղ սպասելի էր զ կամ ժ։ G. Meyer, Alb. Stud. III 18 և Wiede-mann BВ 27 (1902), 203 ալբան. zok zogne «թռչունի ձագ»։ Մառ. ИАН 1913 422 ասոր. zaqā և պրս. zag ձե-ւի հետ միասին յաբեթական արմատից. հմմտ. մինգր. սքուա, սվան. սգյահ «ռոռի»։ Թիրեաքեան, Արիահալ ոռ. 191 պհլ. zāk «ծնեալ» և հյ. ծագ «ծայր» բառերի հետ։ Sigurd Agrell, Zwei Beitráge zur slav. Lautgeschichte, էջ 28 լիթ. žagata և լեթթ. fchagata «կա-չաղակ» բառերի հետ, որ ընդունելով Petersson, Ar. u. Arm. Stud. էջ 100, աւելացնում է նաև լեթթ. schadsināt «շաղակրատել», schagstēt «հեծկլտալ». լիթ. žagséti «հեծկլտալ», žvageti «ճռնչել, աղմկել», օսս. zaγun «ասել. խօսել» ձևերը. բոլորը միասին դնելով հնխ. g'hagh-բնաձայն արմատից։ Մառ, лՓ. cбοр. 1, 63 ալբան. zog

• ՓՈԽ.-Հայերէնից փոխառեալ ձև է քրդ. [arabic word] tsak «գոմէշի ձագ», որ ունի Jus. ti, Dict. Kurde, էջ 100. (բայց ի՛նչպէս պէտք է կարդալ ts խումբը)։ Գ. Փառնակ, Անահիտ 1906, 233 հայից է դնում ալբան. zok. zo-gou «թռչունի ձագ, թռչուն», որ ի զուր է։-Հայ գւռ. ձագ «հագուստի վրայ այս կամ այն մասը» բառից փոխառեալ է ըստ իս նաև կապադովկ. záka, որ Karolides, Γλ. συγжρ. 82 մեկնում է «ὄ ϰόλπος τοῦ ἐνδύματος» (հա-գուստի ծալք) և աւելի մանրամասն էջ 162 «ὸ ϰὸλπος ό σχηματι-ζὄμενος εἰς τά *Aσια-ιϰ3 ἐνδύματα ἀνωϑεν τῆς ζώνης περὶ τὸ στήϑος» (ասիական հագուստի վրայ, գօտուց վերև. կրծքի շուրջը շինուած ծալք)։ -Այս բառը Karolides հյ. ծոց և յն. οάϰος «խորգ, թա-ղիքի պէս կոշտ կտորեղէն» բառերին է կը-ցում, մասամբ առաջնորդուելով նրանից, որ յն. ϰόλπος նշանակում է «ծոց» և «հագուս-տի ծալք»։


Ձաւար, ի

s.

wheat-meal;
— գարի, pearl barley.

• ԳՒՌ.-Տփ. ձավար, Այշ. Երև. Մշ. ձ'ա-վար, Ոզմ. ձ'mվար, Մկ. ծmվար, Մրղ. Սլմ. Վն. ბmվmր, Սեբ. զավառ. (առաջինները նշանակում են «ձաւար», վերջինը «կովերին կեր տալու համար աղացած գարի»)։ Սրա-նից են ձաւար անել «շատախօսել, դատար-կաբանել», ձաւար հաւաքել «բամբասել» ձաւար ձաւար դուրս տալ «ղնդաբանել», ձաւ-րել «ցնորիլ», ձաւրտել «մեծ մեծ խօսիլ»։


Ձետ, ոյ, ով

s.

tail;
— առ —, — to —, one after another.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. g'hēd.s-ձևից. հմմտ. զնդ. zaδah-«յետոյք, սրբան», սանս. had, hadati «բնական կարիքը հոգալ», յն. γόδανς. «յետոյք, նստոյ տեղի», γέζω «բնական պէտքը հոգալ» (ածանցման մէջ = ϰενοδα), ալբան. δjes «աղբել», քրդ. [arabic word] zutik «սրբան» (Pokorny 1, 571. Boisacq 1052)։-Հիւբշ. 470։


Ձմեռն, մերան, րունք, րանց

s. fig.

winter;
storm, tempest, hurricane;
affliction, trouble, grief;
խիստ, դժընդակ, տխուր, ցուրտ, չոր, անձրեւային, խոնաւ, մեղմ —, very severe or hard, bitter, gloomy, cold, dry, rainy, damp, very mild winter;
պտուղք ձմերան, winter-fruits;
պաշար ձմերան, provisions for winter;
հանդերձ ձմերան, winter-clothing;
ի ձմերան, in winter;
during the snowy or winter season;
ի մէջ ձմերան, ի խոր ձմերան, in midwinter, in the depth of, or in the inclemency rigour of winter;
անցեալ կամ այս —, last or this winter;
անցուցանել զ—ի քաղաքի, ի գեղջ, to spend the winter in town, in the country;
— առնուլ տնկոց, to winter, to suffer from the winter;
շնչեցին ձմերունք, the wintry winds blew;
զբազում ձմերանց հալեցին զսառնամանիս, they have passed many hard winters.

• = Բնիկ հայ բառ. ցեղակիցներն են՝ սանս. [other alphabet] hēman «ի ձմերան, ձմերայնի», [other alphabet] hēmantá-«ձմեռ», [other alphabet] hi-má-«ցուրա. 2. ձմեռ. 3. ձիւն», հինդուստ. ❇ hewant «ձմեռ», դնչ. hiv «ձիւն», vent, vend «ձմեռ», զնդ. zуā (հյց. ❇ zуam, սեռ. [other alphabet] zimo) «ձմեռ», [other alphabet] zima-«սառնամանիք, ձմեռ», ❇ zayana-«ձմեռ», պհլ. [other alphabet] xam «ձմեռ», [other alphabet] zamistān «ձմեռ», պրս. ❇ zam «ցուրտ», [arabic word] zamistān «ձմեռ», օսս. zumāg, zlmāg «ձը-մեռ», աֆղան. žimai, zamistān, քրդ. za-mistān, zəwistān «ձմեռ», հաթ. gi-im-ma -an-za «ձմեռ» (Sommer, Hethitisches, էջ 18), յուն. χιών «ձիւն», γειμών «ձմեռ, սառնամանիք, անձրև, բուք, փոթորիկ», γεῖμα «ցուրտ, սառնամանիք», γειμερία «ձմերանի», χειμερίζω «ձմեռել», γίμαρος «միամեայ ուլ», լտ. hiems «փոթորիկ, անձ-րև, ձիւն», hibernus «ձմեռնային», bīmus, trimus (bi-, tri-himos) «2-3 ամեայ». հսլ. žima, ռուս. зима, լիթ. žêmá. լեթթ. zêma, հպրուս. semo, հիռլ. gam, հկիմր. gaem, նկիմր. gauaf, ալբան. dimen, dimier «ձը-մեռ». հհիւս. gvmbr «միամեայ գառն» ևն։ Այս բոլորի պարզ արմատը դրւում է հնխ. g'hei-, g'hi-«ձմեռ, սառնամանիք». em-մասնիկով հնխ. g'helem, որ մի օանև ւեռու-ների մէջ աճած է r/n մասնիկով. այսպէս՝ սանս. hēmanta-, լն. γειμερίζω, լտ. hīber-nus, ալբան. dimen ևն (Walde 90, 365, Horn § 666, Boisacq 1053, 1061. Pokorny 1, 547, Trautmann 367, Ernout-Meillet 431, տե՛ս նաև Meillet BSL ❇ 8, 125-12Բ). Հայերէնը նոյն արմատից կազմել է ձիւն և ձմեռն բառերը. առաջինը համապատասխա-նում է ճիշտ. յն. χιών ձևին և երկուսը մի-ասին գալիս են հնխ. g'hiyōm նախաձևից (վերջավանկի ու ձայնը ի-ից յետոյ մնում է, իսկ բառավերջի m դառնում է ն՝ նման յու-նարենի). երկրորդը՝ ձմեռն<*ձիմ-եռ-ն հա-յերէնի մէջ աճել է ն մասնիկով՝ նախաւոր *ձմեր պարզականից (պահուած է ածանց-ներում. ր դարձել է ռ՝ յաջորդ ն-ի պատ-ճառաւ), որ համապատասխանում է յն. χειμερινός բառին և նրա նման կազմուած է r/n մասնիկով։-Հիւբշ. 470։


Ձմերուկ, րկի

s.

water-melon.

• -Կազմուած է ձմեռն բառից, որին ապա-ցոյց է վրաց. საზამთრო սազասթրո «ձը-մերուկ», որ ծագում է საზამთრო սազամ-թրո «ձմեռնային», ზამთარი զասթարի «ձմեռ» բառերից։ Թէ ինչո՞ւ է այսպէս կոչ-ուած այս պտուղը՝ յայտնի չէ. բայց երևի թէ իր առատ զովացուցիչ ջրի պատճառով է, մինչև այսօր էլ գիւղացիք ծարաւ ժամանակ արտից մի ձմերուկ են քաղում և նրանով իրենց ծարաւն անց կացնում. հմմտ. թրք. [arabic word] qarpuz «ձմերուկ», որ Պօլսում ժռ ղովրդական ստուգաբանութեամբ մեկնում են իբր թրք. qar «ձիւն» + buz «սառոյց» բառերից։-Աճ.


Ձուկն, ձկանց

s. ast.

fish;
Pisces;
կապոյտ —, silurus, sheat-fish;
կարմիր —, gold-fish;
— ծովու, salt-water fish;
ձկան ականջ, մահարար, cf. Ձկնականջ, cf. Խռնդատ;
ծովու ձկան արիւն, cf. Կոնքեղ;
սակառի, սոսինձ, տապակ, փամփուշտ, թեփ, մորթն ձկան, fish basket, fish glue or isinglass, fish kettle, fish maw, fish scale, fish skin;
— որսալ, to fish, to go a fishing;
— խորովել, to grill, to broil fish.

• , ն հլ. (ձկան, ձկամբ, ձկունք, ձկանց) «ձուկ» ՍԳր. «ձուկ կենդանակերպը» Շիր. որից ձկնորս ՍԳր. ձկնորսութիւն Ա-գաթ. ձկնաքաղ Վեցօր. 175 ձկնաճան Ոսկ. մ. գ. 17. ձկնոց «տան մէջ ձուկ պահելու աւազան» Ոսկ. ա. տիմ. 155. սղոցաձուկն Խոր. հռիփ. Մխ. առակ. ձկնատետնք կամ ձկնատեսանք Բուզ. ձկնաւոր Ոսկ. լհ. ա. 1. ձկնիկ Վեցօր. ձկնամբ «թաթառ» (նո-րագիւտ բառ. գործածուած է միջնադարեան գրուածքներում՝ ըստ Ալիշան, Հին հաւ. էջ 65), կարթաձուկն Շիր. վիշապաձուկն Կղնկտ. աղձուկն «տառեխ» Նոր. վկ. էջ 4։ (նորագիւտ բառ). նոր գրականում՝ թրաձուկ, վահանաձուկ, արծաթաձուկ, օձաձուկ, ձկըն-կիթ, ձկնաբանութիւն ևն։


Ճօշ

cf. Ճաւշ.

• «բամբասանք» Կեղծ-Շապհ. էջ 59 Քուչ. 110. որից ճօշալ «չարախօսել, թշնա-մանել, բամբասել» Կոստ. Երզն. 135 (Ես ղպնահար եմ և ամօթով, վասն անգիտաց կմեզ ճօշալով). յգ. սեռ. ձև է ճօշնաց, որ Սմբ. դատ. էջ 37 մէկ ձեռ. ունի միւսների նախատանաց բառի տեղ։ Կենդանի է ար-դի գաւառականների մէջ. այսպէս՝ ճօշք Տփղիս), ճօշանք «բամբասանք» (Մշ.), ճօ-շել, ճօշալ «բամբասել, վատաբանել» (Մկ. Մշ. Սեբ. Շշ. Վն. Տփ)։-Տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 59, Նորայր, Բառ. ֆր. 6։


Մագնեստիս

s.

loadstone, magnet;
magnetic fluid.

• «քաշողական ուժ ունեցող մի քար» Նար. էջ 111. գրուած մանգնեստիս Անան. եկեղ. որ և մագնիտ Նիւս. բն. Յայս-մաւ. մանգնիտ. Տաթև. ձմ. կ. մագնիդէմ Բր. երեմ. էջ 200. ուշ ժամանակ՝ մղնադիս (Պատկ. Драг. камн. էջ 46), մղլադուզ էֆիմ. 247 (տե՛ս ժառատ). ժողովրդական ստուգաբանութեա՞մբ դարձած մկնատիզ Մխ. բժշ. 120.-արդի գրականում ընդուն-ուած է միայն մագնիս, որից մագնիսական, մագնիսացում, մագնիսացնել, մագնիսակա-նութիւն։


Մալ

s.

wether, mutton.

• «մի տեսակ հարկ կամ տուրք». գոր-ծածական է յետնադարեան հայերէնում. ինչ. Սմբ. պտմ. 40 (Եւ յղէ առ Դաւիթ բանս ամ. բարտաւանս և ասէ. Տո՛ւր ինձ մալ տասն տարւոյ և զորդիսն քո գրէ ծառայ ինձ). Մա-ղաք. աբ. 8 (Խոստացաւ տալ հարկս, այսին-քըն մալ և թաղար). նաև էջ 10, 16 ևն. Օր-բել. էջ 360 (Եւ արդ՝ մի՛ ոք իշխեսցէ իշ-խանութիւն վարել ի վերայ այս շինոյս և կամ հարկ կամ դիւան կամ մալ կամ այլ ինչ դնել ի վերայ). նոյն բառն է նաև Կիրակոս Գանձակեցի (տպ. Վենետ. էջ 218). «Այլ և միւս ընդ այլ բազումս նոր եդաւ (հարկ) յԱրղունէն՝ մալի և խափչուրի»։


Մալուխ, լխոյ

s.

camel;
cable, hawser, rope;
*wedge;
դիւրին է մալխոյ մտանել ընդ ծակ ասղան, it is easier for a camel to go through the eye of a needle.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ բառս դնում են նա։ մալխ ձևով. սակայն սա ենթադրուած է մալխոյ սեռականից և գոյութիւն չունի. ուղղականն է միայն մալուխ, ինչպէս ունին Երզն. մտթ. Յայսմ։-ՆՀԲ և սրան հետևելով ԱԲ մալուխ բառը հասկանում են նաև «ուղտ» իմաստով։ Այսպէս նաև հներից ոմանք, ինչ. Բրս. մրկ. 83, 84. Դիւրին է մալխոյ, այսինքն ուղտու. .. Տէրն ազաց թէ մալխոն (1), որ է ուղտ. Դրնղ. 458։ Բայց այս բանը թիւր-իմացութեան արդիւնք է։ Արդարև Մտթ. ժթ. 24, Մրկ. ժ. 25, Ղուկ. ժը. 25 «Դիւ-րին է մալխոյ մտանել ընդ ծակ աս-ղան» հատուածում մալուխ բառի դէմ յոյն բնագիրն ունի ϰάμηλος, որ նշա-նակում է «ուղտ», ինչպէս գտնում ենք Աւետարանի բոլոր նոր թարգմանու-թեանց մէջ։ Ուղտը ասեղի ծակից անց կացնելու համեմատութիւնը անշուշտ ա-րևելեան ընթացիկ մի պատկեր էր, որ գտնում ենք նաև Ղուրանի մէջ (է. 38)։ Յիսուսի օրինակով Մուհամմէդ էլ ասում է. «Ամբարիշտն՝ որ հպարտութեամբն իւրով համարեսցի սուտ զվարդապե-տութիւն մեր, գտցէ զդրունս երկնից փակեալս։ Մտցէ նա անդր՝ յորժամ ուղտ մի անցանիցէ ընդ ծակ ասղան միոյ»։ Բայց մեր հայրերը նոյն յն. բառի տեղ գտնելով ϰάμιλος «չուան» կամ իրենք այսպէս կարդալով՝ թարգմանել են մա-լուխ «չուան»։ Ըստ Boisacq (էջ 403 ծան.) յունաց մէջ էլ ձգտում եղած է Աւետառանի ϰάμηλος «ուղտ» բառը կարդալու ϰαμιλος «չուան», իբրև տե-ղին աւելի յարմար։-Սխալւում են ՆՀԲ և միւսները կարծելով որ հյ. մալուխ նշանակում է «ուղտ», թէև սրանով մել

• թարգմանութիւնը ուղիղ է դուրս բեր-ւում։ Թէ մեր հայրերը յիշեալ յոյն բա-ռը «չուան» են հասկացել՝ ապացուցւում է նրանով, որ նախ՝ մալուխ բառը այլ-ուր միշտ «չուան» նշանակութւինն ու-նի. այսպէս՝ Զնաւկնեարն մալխօք իբր ի կղզւոջ կապեալ հանգուցանէին. Պտմ. աղէքս.-Կտրել զմալուխս առագաստին. Յայսմ.-մինչև ի կտրել զմալուխս (գրուած զմամուլս) առագաստին. Ճա-ռընտ.։ Երկրորդ՝ հայ մեկնիչները գի-տեն որ այս հատուածում «ուղտ»-ի մա-սին ակնարկութիւն կայ, բայց այդ վե-րագրում են ուրիշ լեզուների. այսպէս Մեկն. ղկ.-«Յոյնն ուղտ ասէ մալխոյն, որ նշանակէ զթիւրս և զկորուսեալս վատթար գործովք»։ Երզն. մտթ. 412-«Ջուղտն մալուխ կոչէ արասացին և այլք զնաւատոռն (տպ. նաւատորմիլ) նաւու ասեն մալուխ»։ Այս վկայութիւն-ները ցոյց են տալիս՝ որ հյ. մալուխ «ուղտ» ձևով բառ գոյութիւն չունի։-ՆՀԲ ստուգաբանելով բառս գրում է՝ «փոխադրութեամբ տառից լինի խամուլ, խամլ, այն է յայլ լեզուս յն. ϰάμηλος լտ. camelus, եբր. gamal, արաբ. ja-mal»։ Lag. Btrg. baktr. Lex. 46 զնդ. manōϑri «գլուխ»։ Հիւնք. թրք. մալախ «ռոմէշի ձագ»։

• ԳՒՌ.-Երև. մալուխ, Ալշ. Մշ. մալոխ «փայտի կեռ կտոր՝ որ լուծի փոկին են անց-կացնում, որպէսզի կապը չբացուի». Խտջ. մալօխ «փայտէ սեպ, որ գործածում են զա-նազան նպատակներով, ինչպէս չուանի կա-պը ամրացնելու, տրեխը ծակելու, էշ մխտե-լու ևն». վերջին առումից է մալխել «էշը խթանով խթել»։ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 107 ունի արդէն «սեպ կամ մալոխ, клинъ»)։


Մախաթ, ոյ

s.

large or packing-needle;
awl, pricker, bodkin.

• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Հմշ. Ղրբ. Մկ. Ոզմ. Ննխ. Շմ. Սեբ. Վն. Տփ. մախաթ, Խրբ. մախադ՝, Մրղ. մախաթ, մխաթ, Ալշ. Մշ. մախատ, Ասլ. մախաթ, մախա*, Տիգ. մm-խmթ, Հճ. մախօթ, Զթ. մախօթ, մախոթ, Ջղ. Սլմ. մխաթ, Ագլ. մխօթ, Սվեդ. մmխութ։ Նոր բառեր են մախթիկ, մախթասեղ, մախթել «խոշոր խոշոր կարել», մախաթապետ ծծկ. «աւազակապետ»։-Բոլորովին այլ է Ռ. մա-խաթ «սրբան», որ փոխառեալ է թրք. [arabic word] maqat «երաստանք» բառից. իսկ սա էլ ծա-գում է արաբ. [arabic word] maq'ad «նստոյ տե-ղի, երաստանք, սրբան» բառից (արմատը [arabic word] gu'ūd «նստել»).-պատահական նմանութիւն ունի եգիպտ. m-ht «յետոյ, յե-տևը»։-Հմմտ. նաև մխտել (տե՛ս վերը՝ կուտ բառի տակ)։


Մախիզ

cf. Մախիզեալ.

• «տգեղ» Փիլ. լին. 308, 323. Անյ. ստոր. Մագ. որից մախիզեալ Մագ. առաջին բառի «տգեղ» նշանակութիւնը պարզ երևում է հետևեալ օրինակից. «Եթէ մախիզ, ոչ ևս գեղեցիկ» Անյ. ստոր.-Հին Բռ. դնում է մա-խիզ, մախիզեալ «անտեղեակ, անյայտ, աներևակ», Բառ. երեմ. էջ 202 մահիղ «տգեղ», բայց և մախաղ (էջ 201) «անյայտ. զաշաւակ, զազիր, սով»։ ՆՀԲ մեկնում է «զզուելի, գարշ, աղտեղի, զազիր, անարգ». այսպէս և ՋԲ. բայց ՋԲ (ինչպէս նաև ԱԲ) աւելացնում են տմախիզ «յօժարութեամբ», որ սխալ ընթերցման արդիւնք է։ Նորայր, Բանաս. 1900, 138 մախիզ և մախազ իրար է միանցում և սխալ գտնելով մախաი «ա-նառակ» նշանակութիւնը, երկուսն էլ մեկ-նում է «տգեղ». բայց միևնոյն ժամանակ մախիզ, մախիզեալ հասկանում է «անյայ-տական, աներևակ»։ Մէնէվիշեան, Մագ. գա-մագտ. էջ 26, 98, 129 դնում է մախիզ «ան-յայտ», մախիզեալ «անտեղեակ», որից նաև Ար. ՀԱ 1929, 253։


Մակ

cf. Մակա.

• «մոայ. վրան» Արիստ. և Անյ. ստոռ. Դիոն. ածայ. Մագ. նշանակում է նաև «կըր-կին, երկու» Հին բռ. (Մակ. ի մինն մէկ այլ յաւելուլ). գրուած է մագ. (մագ թիւ «կրկնակ թիւ, երկու թիւ» Մագ. գամագտ. տես Մէնէ-վիշ. Գամագտ. 34)։ Յետոսկեդարեան յու-նաբան հեղինակների մօտ դարձել է շատ սովորական նախամասնիկ, իբր համապա-տասխան յն. ἐπι-«վրայ» մասնիկին. հմմտ. մակագրութիւն = ἐπιγραφή, մակալեցու = ἐπιγλωττός, մակալինիլ = ἐπιγίνομαι, մակա-կոչել = ἐπιϰαλέω, մակացութիւն = ἐπιστήμη, մակբայ = ἐπίբρημα, մակեռորդ = ἐπίτριτος ևն։ Այստեղ է պատկանելու նաև մակաս «յայտնի», որից մա-կառութիւն «բացայայ-տութիւն» Մագ. գամագտ. (ըստ Նորայր, Բանասէր, 1900, էջ 135)։ Նոր բառեր են մակերես, մակերևութային, մակբայակերտ ին։


Մահր, ի

cf. Տուայր.

• = Արաբ. [arabic word] mahr հոմանիշից փո-խառեալ. այս բառը բնիկ սեմական է. նոյն, են եբր. [hebrew word] mohar, ասոր. [syriac word] mah-rā. արամ. [hebrew word] mahrā, որ և ասուր. [other alphabet] mahiru «մահր, մի բանի գինը, արժէքը» (Delitzsch, Assyr. Handwb. էջ 404, Strassmaier, Alphab. Werzeichn. der Assyrischen und Akkadischen Wörter, էջ 615). այս բոլորը ծագում են սեմական mhr «մի կին գնել» արմատից։ Արաբերէնից են փոխառեալ նաև սվահիլի լեզւով mahari «օժիտ», վրաց. მეβარი մեհարի «մահը». მარი մարի «մահմեդականի պսակ. 2. մահր». հայ բոշայ. մարահուր «օժիտ, ըն-ծայ, պարգև»։-Հիւբշ. 270։


Մաճառակ

s.

new-cheese, curd;
cheese-cake.

• ՆՀԲ թուի հանել մածեալ բառից։ Հիւնք. մածուցանել բայից։ Patrubány SA 1, 223 հանում է Մաճառ ազգի ա-նունից, իբրև «հունգարական պանիր»։ Պատահական նմանութիւն ունին ուտ. մուճանաղ՝ «կաթ» և արաբ. [arabic word] ma' δar «կաթը թթուելով մածնանալ» (Կա-մուս, թրք. թրգմ. Բ. 110). առաջինը ստուգաբանւում է մուճա «անուշ, քաղ-ցըր» և նաղ՝ «թան» բառերից և բուն նը-շանակում է «քաղցր թան»։


Մաճաս

s. anat.

s. anat. basilica.

• ԳՒՌ.-Երև. մաջա «վերնադաստակ, car-pus, ռուս. зanяcтle». իսկ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպ. 1788, էջ 208 մա-ջայ «բազկերակ»։


Մայր, մօր, մարբ, մարք, մարց

s. fig.

mother, mamma;
matrix, mould;
mother, author, cause, source, spring, rise;
cf. Մայրագիր;
— անասնոց, dam, mother;
— թռչնոց, mother, ben;
մեծ —, grand-mother;
— հասարակաց, our common mother, earth;
— եկեղեցի, եկեղեցեաց, mother church;
cathedral, basilic;
— լեզու, mother tongue;
— քաղաքաց, metropolis, capital;
— արեւու, the west, sun-set;
— վանից, մարց պետ, abbess, prioress;
— գեղեցիկ, nurse, wet nurse;
foster-mother;
անգործութիւնն է — ամենային ախտից, idleness is the mother of all vice;
ազնիւ, գորովագութ —, good, tender mother;
անպիտան, չար —, bad, ill-natured mother;
— լինել, to be a mother;
կորուսանել զ— իւր, to lose one's mother;
ի — դարձուցանել, to put out, to extinguish or blow out;
թաղիլ ի —ն ամենեցուն, to return to mother earth;
արեգակն ի —ն դառնայր or մտանէր, the sun was setting.

• = Բնիկ հայ բառ, որ գալիս է հնխ. mātér ձևիղ. հմմտ. սանս. [other alphabet] mātar, զնդ. [arabic word] mātar, հպրս. [other alphabet] mātā, պհլ. māt, mātar, պրս. [arabic word] mādar, արևել. իրան. meri (տե՛ս MSL 18, 101), աֆղան. mor, թոխար. mācar, յն. μήτηթ, դոր. ῥάτη լատ. māter (իտալ. սպան. madre, ֆրանս mére), հբգ. muoter, գերմ. Mutier, հոլլ. moeder, հսլ. mati, ռուս. мать, լիթ. mó-tуna, լեթթ. māte, հպրուս. mūti, mothe, հիռլ. máthir, հիսլ. mōδer, անգսք. modo։, անգլ. mother ևն, բոլորն էլ «մայր» նշա-նակութեամբ. իմաստի փոփոխութիւն են կը-րած լիթ. motē, móte «կին», ալբան. motre «քոյր» (նախապէս «երէց քոյր», որ մօր պաշտօնն էր կատարում իրանից փռոր հա-րազատների համար). հմմտ. նաև յն. μητροιά́ և հպրուս. pomatre «մօրու» (Walde 469, Boisacq 635, Ernout-Meillet 565, Traut-mann 171, Pokorny 2, 229)։ Հայ. սեռ. մօր<մաւր<հնխ. mātrós ձևից, իսկ մօրու <մաւրու<հնխ. mātruyā-ձևից։ -Հիւբշ. 472։


Մայր, ից, իւք

s. adj.

cedar;
pine-tree;
cedrine, made of cedar.

• = Բնիկ հայ բառ, որ գալիս է հնխ. mātér ձևիղ. հմմտ. սանս. [other alphabet] mātar, զնդ. [arabic word] mātar, հպրս. [other alphabet] mātā, պհլ. māt, mātar, պրս. [arabic word] mādar, արևել. իրան. meri (տե՛ս MSL 18, 101), աֆղան. mor, թոխար. mācar, յն. μήτηթ, դոր. ῥάτη լատ. māter (իտալ. սպան. madre, ֆրանս mére), հբգ. muoter, գերմ. Mutier, հոլլ. moeder, հսլ. mati, ռուս. мать, լիթ. mó-tуna, լեթթ. māte, հպրուս. mūti, mothe, հիռլ. máthir, հիսլ. mōδer, անգսք. modo։, անգլ. mother ևն, բոլորն էլ «մայր» նշա-նակութեամբ. իմաստի փոփոխութիւն են կը-րած լիթ. motē, móte «կին», ալբան. motre «քոյր» (նախապէս «երէց քոյր», որ մօր պաշտօնն էր կատարում իրանից փռոր հա-րազատների համար). հմմտ. նաև յն. μητροιά́ և հպրուս. pomatre «մօրու» (Walde 469, Boisacq 635, Ernout-Meillet 565, Traut-mann 171, Pokorny 2, 229)։ Հայ. սեռ. մօր<մաւր<հնխ. mātrós ձևից, իսկ մօրու <մաւրու<հնխ. mātruyā-ձևից։ -Հիւբշ. 472։


Մանգղիոն, աց

s.

engine of war, machine.

• , ի հլ. «պա-տերազմական գործիք, բաբան կամ նման-ներ» ՍԳր. Սեբ. 145։ Տե՛ս և մանգանայ։


Մանեակ, եկաց

s.

necklace, collar;
— երեւակի, Saturn's ring.

• ՆՀԲ «յն. ևս մանիագիս, մաեիաքս և վրաց. մանիակի. ի հյ. և ի յն. ստու-գաբանի ման եկեալ, ոլորեալ»։ Böttich. Horae aram. 30 եբր. hamnik և սանս. *sumānika։ Gosche 25 հյ. մանել ար-մատեռ և ևամ սանս. man «պատուել», māna «պատիւ». հայերէն ձևին է կցում նաև փռիւգ. μάνιϰα «պերճ և սքանչելի իրք» (ըստ Պլուտարքոսի)։ Justi, Zen-dsn. 233 զնդ. minu «քարեղէն, գոհա-րեղէն կամ վզնոց» բառի տակ դնում է սանս. mani, պրս. mangoš, փռիւգ. μάνιϰα և հյ. մանեակ։ Pictet 2 307 սանս. mānava ևն։ Lag. Btrg. baktr. Lex 47 մանել բայի հետ։ Տէրվ. Al-tarm. 71 և Նախալ. 98 տե՛ս մանել։ Հիւնք. յն. μανιάϰης։


Մանկ, ի, աւ

s.

cunning, wiliness, knavery.

• = Պհլ. *mang ձևից, որ թէև աւանդուած չէ, բայց հմմտ. պրս. [arabic word] mang «նեն-գութիւն, խաբեբայութիւն», օսս. maiie, máng «խաբեբայութիւն», máng-äwdisánt'ā «սուտ վկայութիւն»։ Այս բառերը կապւում են յն. μαγγανεύω «խարղախութիւն բանեց-նել», լտ. mango «խարդախ, խանութպան», իռլ. meng «խաբէութիւն» և հպրուս. manga «բոզ» բառերի հետ և բոլորը միասին ծա-ռում են հնխ. mang-արմատից (Boisacq 596, Pokorny 2, 233 և Walde 461)։-Հիւբշ. 191. 513։


Ներկ, ոյ

s.

tint, dye, colour;
— կոշկաց, shoe-blacking.

• Canini, Et. etym. 169 պրս. nirkh «շքեղութիւն» բառի հետ։ Տէրվ. Նախալ. 39 և 102 նի մասնիկով հնխ. rak արմա-տեր. հմմտ. սանս. raǰ «ներկել», rakta «գունաւոր, կարմիր», յն. ῥέζω=ῥεγιω «ներկել» ևն։ Նազարէթեան, Պատկեր 1892, էջ 300 իրար է կապում ներկ= նարկ և նարկիս, սանս. նիրա «ջուր» և նար «բոյր»։ Հիւնք. երանգ բառից։ Bit-tner wZKM 14 (1900), 161 պրս. rang «գոյն» բառի հետ։ Patrubány, Բանաս 1901, 29 իբր բնիկ հայ՝ սանս. ran'ga «գոյն» բառի հետ՝ ni-նախամասնիկով։