Definitions containing the research թ : 10000 results

Երաշխաւորեմ, եցի

vn.

to guaranty, to bail, to promise, to become answerable, to assure.

· Calfa

NBHL (4)

ἑγγυάω spondeo, satisdo Երաշխաւոր լինել. յերաշխի տալ զանձն խոստմամբ. խոստանալ եւ ապահովել՝ միջնորդութեամբ կամ վկայութեամբ.

Թոշակ ... որ զնորոգութիւն ինձ երաշխաւորէ. (Նար. ՟Կ՟Ը։)

Սովաւ զյաւիտենական կենացն առ մեզ երաշխաւորեալ տեսանեմ բարութիւնս։ Զառաջիկայ յուսոյն խորհուրդ երաշխաւորեալ սեպհականէ անձին եւ իւրայնոց. (Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. պաւլ.։)

Մերթ Երաշխաւոր տալ, եւ առնուլ կամ ունել զոք.


Երաշտահաւ, ու

s.

tom-tit, tit-mouse.

· Calfa

NBHL (2)

Անուն թռչնոյ.

Թռչունն՝ որ ի թռիչս քաղէ զկերակուրն, երաշտահաւ ասեն. լորոյ չափ է, ի դարափոսս բնակէ, ագի ունի՝ կոտոշ կտուց, եւ ծիրանեգոյն փետուր. զմեղուքն քաղէ ի թռչման. (Վանակ. հց.։)


Երաշտանամ, ացայ

vn.

to dry, to become dry (speaking of earth or air).

· Calfa

NBHL (2)

Սեաւ հանդերձ, երաշտացեալ վարսք. (Բրս. թղթ.) յն. αὑχμηρός squalidus խռուցեալ։

Երաշտացեալ, եւ թարշամեալ պասքութեամբ։ Գարուն երաշտացեալ. (Խոր. ՟Գ. 68։)


Երասան

s.

bridle, curb, rein, snaffle;
halter;
scatch, bit;
— արկանել, to bridle, to put on a halter.

· Calfa

NBHL (6)

ԵՐԱՍԱՆ ԵՐԱՍԱՆԱԿ. ἠνία, ἠνίον habena, lorum, retinaculum χαλινός frenum. պ. էրսան, էրսիւն. Առասանեայ կապ բերանոյ գրաստուց. որպէս եւ պախուրց կաշեայ, դանգանաւանդ. եւս եւ Սանձ. .... Նմանութեամբ՝ որպէս Գործի ուղղելոյ, վարելոյ, հանդարտելոյ. ուղղեակ. ղեկ.

Ոչ կացուցի յոտին զերիվար մտացս երասանաւ բանին։ Ընդոտնեա՛ ի սանձս կապոյ երասանաց ըմբռնման զցնդեալ մտացս վայրագութիւն։ Երասանաւ սանձաց, կրթութեան։ Իբր երասանաւ փոկոյ նահանջեալ։ Երասանաւն հանդարտութեան։ Երասանի պնդութեան. (Նար.։)

Կրկին զօրութեամբք գործոց՝ երասանակ ի ձեռն առեալ վարէ զամենայն. (Նիւս. կազմ.։)

Արդար կամօք ուղղէր զերասանակ իշխանութեանն (իբրեւ զղեակ)։ Մինչդեռ երասանակ մակուկի մարմնոյս ի ձեռին իմում է, օգնեա՛ ինձ երկնաւո՛ր նաւապետ. (Ճ. ՟Ա.։)

Շրջշրջել զնաւս փոքրագոյն թեւոցն երասանակօք. (Պիտ.։)

Զի եղիցի միտք պինդ ունել զերասանակս շրթանց. (Եփր. համաբ.։)


Երասանակ, աց

cf. Երասան.

· Calfa

NBHL (6)

ԵՐԱՍԱՆ ԵՐԱՍԱՆԱԿ. ἠνία, ἠνίον habena, lorum, retinaculum χαλινός frenum. պ. էրսան, էրսիւն. Առասանեայ կապ բերանոյ գրաստուց. որպէս եւ պախուրց կաշեայ, դանգանաւանդ. եւս եւ Սանձ. .... Նմանութեամբ՝ որպէս Գործի ուղղելոյ, վարելոյ, հանդարտելոյ. ուղղեակ. ղեկ.

Ոչ կացուցի յոտին զերիվար մտացս երասանաւ բանին։ Ընդոտնեա՛ ի սանձս կապոյ երասանաց ըմբռնման զցնդեալ մտացս վայրագութիւն։ Երասանաւ սանձաց, կրթութեան։ Իբր երասանաւ փոկոյ նահանջեալ։ Երասանաւն հանդարտութեան։ Երասանի պնդութեան. (Նար.։)

Կրկին զօրութեամբք գործոց՝ երասանակ ի ձեռն առեալ վարէ զամենայն. (Նիւս. կազմ.։)

Արդար կամօք ուղղէր զերասանակ իշխանութեանն (իբրեւ զղեակ)։ Մինչդեռ երասանակ մակուկի մարմնոյս ի ձեռին իմում է, օգնեա՛ ինձ երկնաւո՛ր նաւապետ. (Ճ. ՟Ա.։)

Շրջշրջել զնաւս փոքրագոյն թեւոցն երասանակօք. (Պիտ.։)

Զի եղիցի միտք պինդ ունել զերասանակս շրթանց. (Եփր. համաբ.։)


Երասանակալ

adj. s. that holds the bridle or the rein, coachman, driver;
conductor, leader.

· Calfa

NBHL (5)

ԵՐԱՍԱՆԱԿԱԼ մանաւանդ ԵՐԱՍԱՆԱԿԱԿԱԼ. Գրի վրիպակաւ եւ Երասնակալ, Երեսանակակալ, Երեսնակակալ, Երասանակընկալ, եւ այլն. ἠνίοχος auriga Ունօղ զերասանն կամ զերասանակն. այն է կառապետ, կառավար. ձիավար. առապաճը. նմանութեամբ՝ եւ Ղեկավար .... եւ Ամենայն ուղղիչ, վարիչ. անձն, եւ գործի.

Երասանակալք նոցա՝ իրերաց փոխանորդք։ Հմտութիւն երասանակալաց. (Բրս. սղ. եւ Բրս. գորդ.։)

Երասանակակալ եղեալ՝ առ աստուած զամենայն շարժմունս դարձուցանէր։ Իբրեւ զքաջ երասանակակալ ի վերայ առաքինութեան կառաց նստեալ. (Ճ. ՟Ա.։)

Երասանակակալ ձեռինն թուլացեալ (հեծելոյն)։ Նաւամարտիկ ընթացս կազմեալ՝ դուզնաքեայ երասանակակալ փայտիւն վազս առեալ. (Արծր. ՟Բ. 8։ ՟Դ. 11։)

Երասանակակալ միտքն։ Միտքն թմբրեալ է, չէ երասանակալ զգայարանացն. (Լմբ. առակ.։)


Երաստան, աց

s.

buttock, arse, fundament;
հարկանել զ—նս, to flog;
հարուած, գան —նաց, flogging;
հարկանիլ յերաստանն, to be subject to, or afflicted with hemorrhoids.

· Calfa


Երաստոյ

cf. Արաստոյ.

· Calfa

NBHL (1)

Երաստոյ վիմօք. (Յհ. կթ.։)


Երբեմն

adv.

sometimes, now and then, from time to time;
—, էր —, յ— ժամանակի, once, in days of yore, in byegone times, of old, of yore, already, formerly, in time past;
-..., -..., now …, now ...;
at times ..., at other times...;
some-times..., sometimes..., at one time..., at another;
one while..., onother while;
— այս ինչ՝ — այն ինչ, now one thing, now another.

· Calfa

NBHL (4)

πότε aliquando, jam, olim, modo Մերթ. է՛ զի. է՛ր զի. եղեւ ժամանակ. յառաջն. եւ Եկեսցէ ժամանակ, զի. ատենով, ատեն մը, ատեն կըլլայ որ.

Որ կոչելոցն էին երբեմն ժամանակաւ. (Ճ. ՟Թ. որպէս թէ յիմիք ժամանակի։)

ԵՐԲԵՄՆ ԵՐԲԵՄՆ. մ. ՅԵՐԲԵՄՆ ԵՐԲԵՄՆ ԺԱՄԱՆԱԿՍ. Մերթ ընդ մերթ. ընդ ժամանակս ժամանակս. ատեն ատեն.

Եւ իսրայէլ գայթակղէր երբեմն. (Լմբ. իմ.։)


Երբէք

adv.

sometimes, from time to time;
never, at no time;
—, ոչ —, մի —, never, no, not, for ever;
ոչ — իկեսցէ, — ոչ եկեսցէ, he will never come;
մի —, — մի զլանար, do not refuse him;
է՝ էր —, երբէք երբեք, from time to time, now and then, ever and annon;
— ուրեք, sometimes.

· Calfa

NBHL (9)

πότε aliquando, umquam cf. երբեմն. գրի եւ ԵՐԲԵՔ. (որպէս թէ մին իցէ՝ երբ իմն, եւ միւսն՝ երբ իւիք). ատենով, ըլլայ որ. եւ առընթեր հարցականի՝ իբր Բնաւ արդեօք. կըլլա՛յ որ. հի՛չ.

Ո՞ ոք երբէք զինուորիցի իւրովք թոշակօք. (՟Ա. Կոր. ՟Թ. 7։)

Եթէ տեսի՞ց երբէք. (Նար. ՟Ի՟Ե։)

Թագաւորեսցեն յիս յառաջ մեղք (ասեն), եւ ապա երբէք թագաւորեսցէ յիս տէր. (Սեբեր. ՟Ժ։)

Բազում անգամ անկանի ի հուր, եւ երբէք ի ջուր. (Մտթ. ՟Ժ՟Ե. 14.) իմա՛ ըստ յն. նոյնպէս ստէպ. կամ բազում անգամ.

Եթէ երբէք ուրեք խորհէի արդեօք զհրամանացն խորտակել զլուծ. (Յհ. իմ. ատ.։)

Եւ եթէ էր երբէք ուրեք մեկուսի լինել. (Յհ. կթ.։)

Եւ եթէ մասնաւոր աստ ցուցանէ երբէք ուրեք. (Իգն.։)

Հնազանդեցուցից զանդամս իմ զէն մեղաց եւ անօրէնութեան, եւ ապա երբէք ուրեք հնազանդեցուցից զէն արդարութեան ի տէր. (Սեբեր. ՟Ժ։)


Երգաբան, ից

adj. s. ballad-maker, singer;
singing.

· Calfa

NBHL (2)

Երգաբանիս եւ տօնողացս շնորհել զքաւութիւն. (Շար.։)

Ընկա՛լ զերգաբան օրհնութիւն մերումս լեզուի. (Նար. կուս.։)


Երգաբանեմ, եցի

vn.

to sing, to celebrate, to praise.

· Calfa

NBHL (2)

Սկսանի գովութեամբս երգաբանել. (Լմբ. սղ.։)

Աստանօր ի դէպ երգաբանի մեզ որ դաւթեան կացուրդ». իմա՛, երգի ի մէնջ։


Երգագիր, աց

s.

book of songs;
songwriter.

· Calfa

NBHL (1)

Տաղաչափական. չափաբերութեամբ գրեալ իբրեւ երգ. որ եւ ՍՏԻՔԻՐՈՆ. ոտանաւոր.


Երգագրեմ, եցի

va.

to make or compose songs.

· Calfa

NBHL (1)

Տաղաչափութեամբ գրել. (որպէս դաւիթ զսաղմոսս).


Երգակ

cf. Երգեցիկ.

· Calfa

NBHL (1)

Երաժիշտ. երգիչ (մարդ). խօսնակ (թռչուն).


Երգակից, կցի, կցաց

s.

that sings together or with another;
— լինիմ cf. Երգակցիմ.

· Calfa

NBHL (2)

Այսմ փրկութեան ի գերութենէ եւ դաւիթ երգակից լինի. (Կամրջ.։)

Եւ մեզ ի բարեպաշտութիւնն երգակից. (Թղթ. ման. առ գր.։)


Երգակցիմ, եցայ

vn.

to sing together, to accompany.

· Calfa

NBHL (6)

Երգակցեա՛ զդաւթայ զհոգեւորական երգն. (Ճ. ՟Բ.։)

Զզուգաբնակն լինել երգակցէ։ Ընդ որս եւ զերեքսրբեանն զուգաձայնեալ երգակցեն զսրբասացութիւն. (Յհ. իմ. ատ.։)

Ի տօնակցութիւն նոցին անմահն բնութեան զմահկանացու ծնունդս իւր երգակցեաց. (Հ. կիլիկ.։)

Որում երգակցեալ վեհին յովհաննու ի բանն յայտնութեան. (Նար. կուս.։)

Առաքելականացն երգակցիմք ձայնից. (Գր. տղ. թղթ.։)

Մերթ՝ Անդրադարձիլ ձայնի, արձագանգս տալ.


Երգահան, ից

s. mus.

tragic poet;
composer

· Calfa

NBHL (1)

τραγῳδοποιός tragicus poeta Նուագայարդար. երգայարդար. որ հանէ՝ այսինքն յօրինէ եւ նուագէ զերգս. երաժիշտ. քերթող. մանաւանդ որպէս Ողբերգակ.


Երգարան, աց

s.

singing book;
place of songs;
musical instrument;
— տարրաբանական, chemical harmonicon.

· Calfa

NBHL (1)

Անսիրելութիւն իմաստութեան, եւ երգարանաց բանաւորաց. (Խոր. ՟Ա. 2։)


Երգեցիկ, ցկաց

s.

singer, songster, songstress.

· Calfa

NBHL (2)

Ներոն երգեցկաց եւ փանդռնահարաց յաղթեաց. (Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ։)

Չեն աստ թատերք, եւ ոչ զերգս երգեցկացն (յն. (ողբերգակաց) նստայք լսել. Ոսկ. մ. ՟Ա. 17։)


Երգեցող

s.

singer;
song-writer, composer;
musician;
chorister.

· Calfa

NBHL (2)

Երգեցողացն աղօթիւք ի մէջ հնոցին. (Շար.։)

Երգեցողն (հռչակեցուցանէ) զսաղմոսացն քաղցրաձայնութիւն. (Լմբ. պտրգ.։)


Երգիծանեմ, գիծի

va.

to bite, to tear, to jeer, to cavil, to nettle, to irritate.

· Calfa

NBHL (4)

ԵՐԳԻԾԱՆԵՄ ῤηγνύω, ῤήσσω, ἑκρήγνω rumpo, scindo որ եւ ԵՐԳԻԾՈՒՑԱՆԵՄ. Հերձանալ. պատառոտել, իրօք կամ նմանութեամբ.

Երգիծանելն պատառել լսի ... առ ոտն հարեալ, եւ յերգ արկեալ կատակեն. (Երզն. մտթ.։)

Շտեմարանք երգիծանին յոլովութեամբ մթերիցն նեղեալք. (Բրս. սղ.։)

Ի զրահիցն ամրութեան ոչ երգիծանէ ինչ. (Լմբ. իմաստ. ՟Ե. 19։)


Երգիծանիչ

adj.

that blames, that finds fault;
mocking, taunting, scoffing.

· Calfa

NBHL (1)

Մի՛ երգիծանիչ, այլ մխիթարիչ. (Լմբ. ատ.։)


Երգիծանք

s.

cf. Երգիծանութիւն.

· Calfa


Երգիծեցուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (3)

ԵՐԳԻԾՈՒՑԱՆԵՄ լինի եւ ԵՐԳԻԾԵՑՈՒՑԱՆԵՄ. ῤηγνύω, διαρήγνυμι rumpo, scindo, discerpio Երգիծանել, հերձուլ, պայթուցանել.

Զի մի՛ առ ոտն կոխեսցեն զնոսա, եւ դարձեալ երգիծուցանիցեն ձեզ. (Մտթ. ՟Է. 6։)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիծուցանեմ, ուցի

va.

cf. Երգիծանեմ.

· Calfa

NBHL (3)

ԵՐԳԻԾՈՒՑԱՆԵՄ լինի եւ ԵՐԳԻԾԵՑՈՒՑԱՆԵՄ. ῤηγνύω, διαρήγνυμι rumpo, scindo, discerpio Երգիծանել, հերձուլ, պայթուցանել.

Զի մի՛ առ ոտն կոխեսցեն զնոսա, եւ դարձեալ երգիծուցանիցեն ձեզ. (Մտթ. ՟Է. 6։)

Լնուն խճողեն զպորտ եւ զորովայն իւրեանց, եւ երգիծուցանիցեն։ Ետ քեզ աստուած եւ որովայն, ո՛չ զի երգիծուցանիցես, այլ զգաստացուցանիցես։ Զդա (զորովայնդ) աւելի քան զչափն երգիծուցանիցես, եւ զնա (զաղքատն) որ չափովն խնդրէ՝ հալածես։ Չի՛ք ինչ՝ որ այնպէս երգիծուցանիցէ եւ հեղձուցանէ եւ ապականէ զնա, իբրեւ զզեղխութիւն. (Ոսկ. ապաշխ. ՟Ե։ եւ Ոսկ. փիլիպ. ՟Ժ։ եւ Ոսկ. մտթ. ՟Բ. 10. 19։)


Երգիոն, աց

s.

organ;
— հարկանել, to play on -.

· Calfa

NBHL (6)

ὅργανον organum որ եւ ԵՐԳԵՀՈՆ, ՂԱՆՈՆ. Բառ յն. օ՛րղանօն. այսինքն Գորի նուագաց. նուագարան. որ առ ննախնիս էր որպէս մըսխալ, այսինքն սրինգ բերանով փչելի բազմաթիւ եղեգամբք աշտիճանաբար. եւս եւ բազմափող ջրահնչակ. եւ առ յետինս շինեցաւ մեքենայ հողմաբեր օդով բքոց՝ հանդերձ բաշխմամբ մատանց.

Որպէս եւ յերգիոնն արուեստապետն ընդ մի բերան փչէ, եւ բազմութիւն փողոցն հասարակ գոչեն, ոմն սոսկ, ոմն թաւ ... ըստ ձեռին շարժողին ընտրութիւն ձայնիցն երեւին, եւ գործին մի է. (Մամբր. ի ղզր.։)

Երգեհոնօք եւ ղանոնօք յորդաձայնիւք. (Թղթ. դաշ.։)

Վիգալիոս զերգեհոնսն սազեաց ... Մատամբ հարկանել ի յերգեհոնսն. վասն զի նախ զնոյն երգեհոնսն բերանով հնչեցուցանէին. եւ այն եւս ո՛չ էր ի պուկս կապարեայ շարեալ, այլ յեղեգնեայ. (Մարթին.։)

Են երգեհոն սատանայի, եւ ոչ քնար հոգւոյն ճշմարտութեան. (Մխ. ապար.։)

Սաղմոսարանի, երգեհոնի, թմբուկի, եւ ծնծղայից. (Մաշտ. ջահկ.։)


Երգիչ, չի, չաց

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (3)

Ըստ բանի հոգեւոր երգչին (դաւթի). (Ագաթ.։)

Մերթ՝ Հռչակօղ, հրատարակիչ.

Երգիչ եւ պատմիչ թշուառութեանցն եղեալ (քամ), ոսոխ եւ ամբաստան լինի. (Փիլ. լին. ՟Բ. 71։)


Երգող

cf. Երգեցող.

· Calfa

NBHL (3)

cf. ԵՐԳԻՉ. եւ սեպհականեալ մակդիր դաւթի. որ եւ ՀՈԳԵՐԳՈՂ.

Ինձ մերձենալ առ աստուած բարի է, ասէ երգողն. (Համամ առակ. ստէպ զդաւթայ։)

Ըստ մաղթանաց գոչման երգողին». այսինքն դաւթի. (Նար. ՟Ժ՟Ե. եւ այլն։)


Երդմնահար, աց

cf. Երդմնազանց. — լինել, cf. Երդմնահարիմ.

· Calfa

NBHL (2)

Երդմնահար լինել առ զուգահաղորդութիւնս, եւ առ այլ ռամկական պատահմունս. (Պղատ. օրին. ՟Ժ՟Բ։)

Յատուկ է անիրաւութեան՝ ստեալն, երդմնահարելն. (Արիստ. առաք.։)


Երդմնեմ, եցի

vn.

to swear, to take an oath.

· Calfa

NBHL (1)

Անիծիւք եւ թշնամանօք, սուտ երդմնելով. (Ոսկ. մ. ՟Գ. 25։)


Երդմնեցուցանեմ, ուցի

va.

to make swear;
— զդեւս, to conjure, to adjure, to exorcise.

· Calfa

NBHL (2)

Իշխանութիւն ունի ... կէս սարկաւագն զերդմնեցուցանելն. (Լմբ. պտրգ.։)

Եւ Դիւթել վհկաց ի ձեւ երդման.


Երդմնեցուցիչ, չի, չաց

s.

exorcist.

· Calfa


Երդմնի

s. adj.

oath;
swearer;
— առնել՝ լինել, to swear, to affirm or ratify by oath.

· Calfa

NBHL (2)

Բան երդմնոյն, որ պաշտեցաւ ի դաւիթ. (Եփր. եբր.։)

Առ դաւթայ եդաւ կտակն երդմնօք վասն թագաւորութեան. (Եփր. աւետար.։)


Երդնլի, լւոյ, լեաց

cf. Երդմնելի.

· Calfa

NBHL (1)

Ո՛չ եթէ երդնլեացն զօրութիւն». ա՛յլ ձ. երդմնելեացն, կամ երդնելեացն. (Իմաստ. ՟Ժ՟Դ. 31։)


Երդնում, երդուայ

vn.

to swear, to take an oath;
to curse, to detest;
սուտ —, to swear falsely, to perjure one's self, to take a false oath;
— յանձն իւր, to swear to one's self.

· Calfa

NBHL (5)

Երդուի՛ր ինձ յաստուած՝ չմեղանչել ինձ։ Յանձն իմ երգուայ, ասէ տէր։ Երդուարո՛ւք ինձ ի տէր աստուած։ Երդնուցուն յանուն տեառն զօրութեանց։ Երդուաւ տէր ի սրբութիւնս իւր։ Երդումն՝ զոր երդուաւ, եւ այլն։ Յո՞ արդեօք երդնու աստուած, եթէ ոչ յինքն. եւ ասի երդնուլ՝ վասն մերոյ տկարութեանս. (Փիլ. լին.։)

Դորին փրկութեանդ երդուեալ». այսինքն ի կեանս դորա. (Ճ. ՟Ա.։)

Եթէ ոչ սովորիցի ոք ստէպ երդնուլ, եւ ոչ սուտ երբէք երդնու. (Եզնիկ.։)

Թագաւորութիւն լութանի, երդնլով յարամազդ եւ եթէ այլ ոմն երբէք իշխանութիւն լուծեալ է, ո՛չ ի ձեռն այլոյ ուրուք, այլ ի ձեռն ինքեանց նոցունց. (Պղատ. օրին. ՟Գ։)

ներգործական բայ չէզոքական բայ ὁμόω, ὁμνύω, ὅμνυμι juro Տալ զանունն աստուծոյ եւ աստուածայնոց ի հաստատութիւն բանին. երդուիլ, երդուըննալ, երդում ընել


Երդումարդ, աց, ոց

s.

family, house.

· Calfa

NBHL (2)

Կարգեալ կացուցանէր ի նմա ամբոխութիւնս երդումարդաց. (Յհ. կթ.։)

ամբոխութիւնս երդումարդոց. (Վրդն. պտմ.։)


Երեակ

cf. Երեկ.

· Calfa

NBHL (1)

Երթեալ եղբօրն ընդ երեակս. (Վրք. հց. ձ։)


Երեամ

s. adj. adv.

three years;
of three years;
—, զ—, յ—, in or during three years, every three years.

· Calfa

NBHL (2)

Եւ զայն ո՛չ թէ զերկեամ եւ զերեամ մի էին կրելոց, այլ զաւուրս կենաց իւրեանց. (Ոսկ. մ. Բ. 8։)

Որթ տնկիցէ, բրիցէ զառաջին ամն եւ զերկրորդն, եւ դարձեալ յերեամն. եւ իբրեւ երեամն անցանիցէ, եւ ի քառեամն ելանիցէ. (Ոսկ. բ. տիմ. Զ։)


Երեկանամ, ացի

vn.

to amuse ones self until the evening, to pass the whole day, to stay till the evening;
to remain, to pass the day;
— յանկողնի, to sleep very late.

· Calfa

NBHL (3)

Երեկօթս առնել. ագանիլ. ըստ յն. կալ մնալ.

Երեկացին աւուրս եօթն. (՟Գ. Մակ. ՟Է. 12։)

Մերթ՝ Զցերեկն անցուցանել ուրեք եւ յիմիք. յն. մնալ երեկոյի.


Երեկեմ, եցի

vn.

cf. Երեկանամ.

· Calfa

NBHL (2)

cf. երեկանալ. որպէս Երեկօթս առնել.

Երեկեաց առ նոսա աւուրս եօթն. (Վրք. հց. ՟Ի։)


Երեկոյ, ի

s. adv.

evening;
ընդ երեկոյս, towards -;
բարի —, good —, good night.

· Calfa

NBHL (2)

Ընդ առաւօտս ասիցես, թէ ե՞րբ լինիցի առաւօտ. (Օրին. ՟Ի՟Ը. 67։)

Յերեկոյի շաբաթուն. (Մտթ. ՟Ի՟Ը. 1։)


Երեկոյի

adj.

of the evening;
երեկոյին, towards evening.

· Calfa

NBHL (2)

Զերեկոյի աղօթս մեր ընկա՛լ տէր. (Շար.։)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)


Երեկոյին

adj.

cf. Երեկոյի.

· Calfa

NBHL (2)

Զերեկոյի աղօթս մեր ընկա՛լ տէր. (Շար.։)

Առաւել քան զամենայն ժամանակս՝ յերեկոյին ժամուն եղիցի քեզ զգուշութիւն ի վերայ խորհրդոց քոց. (Վրք. հց. ՟Բ։)


Երեկորեայ, եայք, եայց

adj. s. adv.

of the evening;
westerly;
evening;
յ—, from the evening;
the evening;
—ց ծով, the Atlantic Ocean.

· Calfa

NBHL (3)

Յերեկորեայ շաբաթուն մինչեւ ի լուսանալ միաշաբաթուն. (Յհ. իմ. ատ.։)

Կամ որպէս Ընդ երեկս, ըստ յն. այլ ըստ հյ. թուի նոյն ընդ վերնոյն (=ԵՐԵԿՈՐ).

Ե՛րբ տէր տանն գայցէ. (յերեկորեա՞յ, եթէ ի մէջ գիշերի. Մրկ. ՟Ժ՟Գ. 35։)


Երեկորեան

adj.

of the evening;
— պաշտօն, vespers.

· Calfa

NBHL (1)

Ի նուագ գոհութեան երեկորեան պաշտաման. (Նար. ՟Ղ՟Գ. (որ եւ ռմկ. երեկոյեան ժա՛մ ասի)։ Տե՛ս եւ երեկորնեայ, ըստ ՟Բ նշ։)


Երեկորնական, ի, աց

adj.

of the zvening;
western;
— պարտէզք, the Hesperides.

· Calfa

NBHL (1)

Երեկորնականք եթոպացիք։ Զերեկորնական պարտէզսն. (Խոր. աշխարհ.։)


Երեկորնեայ

cf. Երեկորնական.

· Calfa

NBHL (1)

Շարժէ զիս առ բանս երեկորնեայք տեսութիւնք. (Բրս. արբեց.։)


Երեկուն

s. adj. adv.

eyening;
of the evening;
the evening, about or towards evening.

· Calfa

NBHL (3)

Յերեկուն պահուն յարուցեալ երթայր. (Եղիշ. ՟Ը։)

Ձգեն երկայնեն զերեկունն (աղօթիւք). (Եղիշ. միանձն.։)

Շաբաթն օր՝ երեկունն մարտիւրոսաց պաշտել. (Յհ. իմ. ատ.։)


Երեկօրի

cf. Երեկորի.

· Calfa

NBHL (1)

Զպատմութիւնս այնր երեկօրւոյ կատարեսցուք յայսմ երեկօրւոջ. (Վեցօր. ՟Բ։)