Your research : 478 Results for այն

Entries' title containing այն : 386 Results

Definitions containing the research այն : 1910 Results

Շապրումն, ման

s.

over filling, cramming oneself.

• Լծ. փիլ. մեկնում է «շապրրմամբք, այսինքն յիմարութեամբք»։ Հին բռ. «պարպատիլ ընդերօք», Բռ. երեմ. էջ 243 «պարպատել ընդերօք կամ զարդա-սիրութիւն»։ ՆՀԲ «շամբշութիւն կամ որ-պէս ռմկ. շաբուր շուբուր ուտելն, խճո-ղելն զորովայն... մարթ է իմանալ և ապռումն, շոպրումն, շորթումն, յափըշ, տակութիւն», ՋԲ «խճողելն զորովայն», ԱԲ «ուտելով տկռիլը, ցոփանալը, շամբ-շիլը»։


Շառաւն, ւունք

s.

camel.

• Հիւնք. յն. οάραπος, σαράπους «տափակ և լայն ոտքեր ունեցող» բառից։


Շառափ

s.

light, beam, shine.

• «յորդ անձրև, տեղատարափ». նո-րագիւտ բառ, որ երկու անգամ գտնում եմ 32-488 գործածուած միջնադարեան հայերէնում. Հանցկուն եմ ի քո սիրուդ՝ զինչ ամպերն կառնեն շառափ. Քուչ. 58. Կուտեցաւ առ իս շատ մեղք յայն նման որ երբ գայ շառափ. Տաղ. (հրտ. Չօպանեան, Հայ էջեր, էջ 89)։

• «լոյս, ճառագայթ, փայլ», որից շառափնաթափ «լոյս թափող», շառափնայո-լով «շատ լուսաւոր», վկայութիւնը գտնում եմ այժմ Յովսիմ. 23 բ. «Ապա պատահի քեզ դաշտ մի սպիտակ իբրև զձիւն, և հոտ անուչ բուրէ ի նմանէ, անջրդի, շառափնայոլով». շառափումն «փայլիլը, ցոլալը». այս բոլորը գիտէ միայն ԱԲ (առանց վկայութեան)։


Շառափնատ

adj.

quite ashamed or abashed.

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Եփր. յես. «Յետ նզովածոյ անտի ձա-խողակի շառափնատ կապարճս դարձուցեալ փախստեայք լինէին յերեսաց բնակչացն Գե-հայ.» տպ. Վենետ. հտ. Ա. էջ 312. այսպէս նաև Վիեննայի ❇ 229 ձեռագիրը. այլ ձ. կա-ռափնատ, որից հետևցնելով ՆՀԲ մեկնում է ռառս «կառափնատ», իսկ ԱԲ «խաղք ու խա-ւեր եղած, երեսը կախած», ինչ որ աւելի պատշաճ է։ Համապատասխան տեղը Ս. Գըր-քի մէջ գտնում ենք «Դարձուսցեն զպարա-նոցս առաջի թշնամեաց իւրեանց՝ զի եղեն ի նզովս» (Յես. է. 12), որ սակայն անծանօթ բառի միտքը չի պարզում։


Շառնաջ

s.

wild-pomegranate seed.

• «վայրի նռան հունտ». Հին բռ. ունին միայն ԱԲ և ՀԲուս. § 2283։


Շար, ից

s.

string, file, line, range, row, rank, order, long string, concatenation, chain, series, suite, train;
multitude, great number;
composition;
—ք մարգարտաց, string of pearls;
ոսկի —, gold chain;
—ք լերանց, mountain-chain;
— ճանճից, swarm or lot of flies;
— մրջմանց, swarm of ants;
anthill;
— շանց, pack, number of dogs;
— ազգաբանութեան, genealogy;
ի —ի հարկանել, to register, to record, to set or write down;
ի —ի արկանել, to string, to range, to rank;
ի — արկեալ թուել, to enumerate, to number, to count;
ի միում —ի հարեալ ընդ մի համարել, to be enumerated in the same series;
յանտեղեաց —ին է այս, it is very far from the purpose.

• (յետնաբար ի, ու հլ.) «շարուածք, կարգ» Սիր. զ. 31. Ոսկ. մ. ա. 5, 15, եբր. թ. «շարակարգութիւն խօսքի» Եւս. քր. Ոսկ. մ. բ. 28. «խումբ, բազմութիւն (շների և ճանճերի համար ասուած)» Նար. Սարգ. որից լարել Ագաթ. շարումն Սհկ. կթ. արմաւ. շարուրել «իրար վրայ կամ կողք կողքի կարգ կարգ դիզել» ԱԲ. մարգարտաշար Վրք. հց. Գնձ. Շար. միաշար Ոսկ. ես. նախաշար Յայսմ. Գր. սք. շաղաշարել Յհ. կթ. Նոնն. զուգա--շարել Երզն. քեր. ղամբարաշար Խոր. վրդ. մտաշար Նար. կուս. յունաբան հեղինակների մօտ, դարձել է սովորական նախամասնիկ իբր։ համապատասխան յն. συν-և լտ. con-մասնիկներին. օր. շարագրել =συγγράφω, շա-րադասել =συντάσσω, շարադրել =συντιϑημι, շարունակել= συνεχω, շարաձայն= συμφωνία ևն. կասկածելի է շարայարել = συνάπτω Ոսկ. եփես. նոր բառեր են շարունակելի, շարահիւ-սութիւն ևն։

• «քօղ, շղարշ, տիւլ» Գնձ. Մաշտ. Տօ-նակ. Նար. առաք. որից շարեղէն շապիկ «բարակ տիւլէ շապիկ» Քուչ. 55 (Լուկ իւր շարեղէն շապիկն ի չորեք դիմաց կու խըզ-տէր), որ և շարեշապիկ՝ նոյն նշ. Պտմ. աղշ. էջ 171 (Յայնժամ աղջիկն եհան զհանդերձսն. ընդ նմին և զշարեշապիկն, զոր եդ ի ներքոյ սնարից գլխոյն), շարշապկանց «շարէ շապիկ հագած» Քուչ. 61 (տպ. շարշապկանք, որ յարմար չէ յանգին)։

• = Բաբել. [arabic word] šar, ասուր. 1Iž [other alphabet] ša-ar բառն է, հնապէս գրուած է [syriac word] կամ [other alphabet] ձևով և նշանակում է 3600 թիւը (De-litzsch, Assyrisch. Handwört. էջ 687 և Strassmaier, Alphabetisches Verzeichniss der Assyrischen und Akkadischen Wörter. էջ 996)։ Յայտնի չէ սակայն թէ ինչ ճանա-պարհով այս բառը հասած է մեզ. որովհետև միւս լեզուները ունին ս նախաձայնով. այս-պէս՝ ասոր. sar, յն. σάρος, լտ. sarus՝ նոյն նշ.։


Շարական, ի, աց

s.

hymn, canticle, melody;
hymn-book, hymnology.

• -Կառմուած է հյ. շար(ք) բառից՝ -ական մասնիկով։ Այս բառով հասկանում էին իւ-րաքանչիւր տօնի յատկացուած ինը երգերի մի շարք, որոնք մի ամբողջութիւն էին կազ-մում։-Հնագոյն ժամանակներում ամէն տօ-նի համար կային զանազան հոգևոր երգեր։ Ը դարուն Յունաց մէջ, և նրանց օրինակով նաև Հայոց մէջ սովորութիւն դարձաւ միև-նոյն տօնին պատկանող զանազան հոգևոր երգերից ընտրելով կամ, եթէ պակասներ կա-յին, լրացնելով՝ կազմել ինը երզերի մի շարք։ Շարքի այդ մասերն էին՝ 1. Օրհնու-թիւն, 2. Հարց, 3. Գործք, 4. Մեծացուսցէ, 5. Ողորմեա, 6. Տէր յերկնից, 7. Մանկունք, 8. Ճաշու, 9. Համբարձի. իսկ բոլորի ամբող-ջութիւնը կոչւում էր կանոն կամ կարգ, եր-բեմն նաև սարք. օր. կարգ ծննդեան, կարգ աւագ շաբաթուն, կարգ ապաշխարութեան, իւր սարօքն ևն։ Այս բանը հաստատում է նաև Օրբելեանի հետևեալ վկայութիւնը. «Բա-ժանեաց և զութ ձայնսն և կարգեաց լարեաց զՅարութեան Օրհնութիւնսն» (հրտր. Էմ. էջ 101)։ Նախապէս ասւում էր (իբր ածական) շարական երգ, յետոյ բառը դարձաւ գոյա-կան, ինչպէս ունինք բազմական, գեղական, ուրուական, վաճառական, ազգական, իսկ գիրքը կոչուեց շարակնոց։-Շարական բառը կանոն բառից աւելի նոր է, մօտաւորապէս ԺԲ դարից, բայց կարող է լինել նաև աւելի հին՝ ժ դարից։ Ըստ Ամատունի (Հայոց բառ ու բան, էջ 511) «Բառս առաջին անգամ լի-շում է ԺԱ դարում ապրող Պօղոս վրդ. Տա-րօնեցին՝ ասելով. իսկ ի կիւրակէի և ի մար-տիրոսաց յիշատակս խնկարկութեամբ և շա. րականաւ (կատարել)»։ Բառիս կազմութեան համար կարող ենք համեմատել նաև յն εἰρμός «շարք, բայց նաև բանահիւսութիւն, շարական» (Sophocles 426բ). հմմտ. Վրք. հց. ա. 421 տունս եռմոսից, որ էջ 422 դառ-նում է տունս շարականաց. հմմտ. նաև անո՝ էջ 535-6 ասուածները։

• Schrōder, Thesaur. 45 եբր. [hebrew word] šrq «սուլել» արմատից։ ՀՀԲ շարք ականց։ Հ. Գ. Աւետիքեան, Բցտր. շար. էջ ժ մերժում է այս բացատրութիւնը, որով-հետև ակն բառը բարդութեանց սկիզբը դառնում է ական-, վերջը՝ ակն. ուստի, պիտի ասուէր ականաշար կամ շարակն. ինքը հանում է կա՛մ հլ. շարք (հմմտ. շարագիր, շարագրած. նաև Մովս. քերթ. «շարադրութիւն շարամանութեան հոգե-ւոր երգարանիս ըստ երաժշտական չա-փոց) և կամ եբր. շիր, լիրահ «երգ» բա-ռից։ ՆՀԲ լծ. եբր. շիր, շիրա, արաբ. [arabic word] ši'r, պրս. surūd, թրք. šarqi «երգ»։ ՓԲ «ուր շարեալ կան ամենայն երգք»։ Peterm. իր մի ընդարձակ յօդուածում՝ Uber die Musik der Armenier, ZDMG 1851, էջ 365-372 մեկնում է «շարք մարգարտաց, այսինքն ականց»։ Էմին, Ист. Bарданa, էջ 116, Iepeводы 320, 327 սեմ. շէր «երգ» բառից, որ ունի նաև Մամիկ. շեր ձևով։ Հիւնք. հյ. սարեակ = պրս. šārak «սոխակ» բառից։ Ա. վրդ. Ամատունի (Ուս. շարականաց, Արրտ. 1894, էջ 176-180, 218-222, 250-256) դնում է շարք բառից։ Մառ, Teксть и paз. I (1900), էջ 22-23 մերժում է դնել արաբ. ❇ ši'r «երգ» բառից, որով-հետև այս բառից նախ չի կարող յառա-ջանալ ըար-ձևը, և երկրորդ՝ կրօնական մի բառ չի կարող յառաջանալ արաբե-րէնից. ուստի դնում է ասոր. šahrā «հսկում, նաև հսկման երգ» բա-


Շաւաշարիւն

cf. Նուիճ.

• = Պրս. ❇ [arabic word] xun-i-siyāvaš բա-ռից կազմուած թարգմանաբար. ասւում է նաև պրս. xun-i-siyāvašān, xun-i-siyāvus կամ xūn-i-siyvusān. նշանակում է «մի տե-սակ կարմիր խէժ, որ վազում է արմաւենի-ների ցեղին պատկանող մի տեսակ եղեգա-նման ծառից և հին բժշկութեան մէջ օգտա-կար դեղ էր. լտ. sanguis draconis, ֆր. sang-de-dragon»։ Իր թունդ կարմրութեան պատճառով զանազան յեզուների մէջ այս խէժը նմանեցրել են արիւնի և ըստ այսմ ծա-գած են լտ. և ֆրանս. անունները («վիշապի արիւն»), ինչպէս և արաբ. dam-ul-axavaini, թրք. qardaš-qanə «եղբայրների արիւն» (տե՛ս և հյ. աղբրանց արիւն՝ եղբայր բառի տակ)։ Պրս. բառն էլ նշանակում է «Սիավու-շի կամ Շաւարշի արիւն» և այս բացատրու-թիւնը գոյացած է մի հին աւանդութիւնից, որի համեմատ ասում են թէ նոյն ծառը ա-ռաջին անգամ բուսել է այնտեղ, ուր Թուրա-նի Աֆրասիաբ թագաւորը Իրանի Քէյքաւուս թագաւորի մատաղատի որդի Siyāvuš-ին ըս-պանեց տարապարտ տեղը. հմմտ. նահնա-մէ. Բ. 664, տող 8, 9։ Պրս. բառը թարգ-մանուած է հյ. շաւաշարիւն.-ՀԲուս. § 2293 ունի և շաւաշ բառը՝ «արանց ծաղիկ, թաղթ» նշանակութեամբ. բայց սա ըստ Նորայր ՀԱ 1923, 161 պարզ ձեռագրական սխալ է՝ փխ. լօշ և հետևաբար բնաւ կապ չունի վերի բառի հետ։-Հիւբշ. 213։


Շաւառն

s. bot.

s. bot. cannacorns;
calamus odoratus, sweet-scented flag.

• «ցորենի ծղօտը». այս նորագիւտ, բայց նախնական իմաստը գտնում եմ Եղիշ. հրց. 65 (Ի նոյն հատ որ սերմանի՝ կան զօ. րութեամբ տակքն և բոյսքն, շաւառն և քիստ և այլն). որից յետոյ՝ «մի տեսակ եղէգ» Գա-ղիան. (իսկ Ստեփ. լեհ. մեկնում է «խոտ լեռնական, յորմէ իւղ հանի»). փխբ. «եռա-ժըշտական փող» ՀԲուս. § 646 կամ «աղևոր մի նուագարան» ՀՀԲ (այս է որ Առաք. լծ, սահմ. 615 գրուած է լաւառն). «ԳՁ ձայնին պատկանող մի եղանակի անուն» Մանրուս. (տե՛ս Ամատունի, Հայոց բառ ու բան 512). «տաղաւար, եղէգներով շինուած բնակարան» Վանակ. (ըստ ՀԲուս. անդ)։ Բառս նշանա-կում էր նաև «սլաք, նետ, տէգ» և այս նշա-նակութեամբ տարբեր գրչութիւններ են ներ-կայացնում՝ ջուառն Արծր. բ. 3 (հրտր. Պատկ. էջ 87) և շառաւն «նետ» Սեբ. 38 (ձեռ. շաւառունս). որից շաւառեղէգն «եղէգ-նախունկ, խնկեղէգն, calamus aromaticus» Գլլգիյն.։

• ԳՒՌ.-Խրբ. շավառ «արտի մէջ թափուած ցորենի չոր տերևներ». Մշ. Վն. շավեռ, Մկ. շավառ «քեամանչա», որ և լաւեղ Ապ., շա-ւերք Բլ. իսկ շաւեռ-մաւեռ Վն. «նուագարանի թելերի ձայնը»։


Շափիղայ

cf. Շափիւղայ.

• = Ասոր. [syriac word] sapīlā «շափիւղայ». սրա հետ հմմտ. նաև եբր. [hebrew word] sappīr, լն. Ἀάπφειρος, լտ. sapphirus, իտալ. zaffiro, գերմ. Sapphir, ֆրանս. saphir հոմանիշնե-րը, որոնց բոլորի սկզբնական աղբիւրն է սնս. [other alphabet] çani-priya-«շափիւղայ». որ բուն նշանակում է «Saturno amatus, Երևակից սիրուած» (çani-«երևակ»+priya-«սեռեզեալ» բառերից բարդուած)։ Անկանոն է բառասկզբի շ ձայնը՝ ասոր. Տ-ի դէմ։-Հիւբշ. 313։

• ՆՀԲ եբր. սաֆիր բառից։ Bö̈ttich. Rudim. 48, 176 ասոր. և եբր. ձևերի հետ նաև սանս. çanipriya, որի նախա-ձայնով բացատրում է Lag. Armer Stud § 1690 հայերէնի ը ձայնը։


Շաքար, ի, աւ

s.

sugar;
մաքուր, սպիտակ, refined or lump -;
խակ —, moist, brown or raw -;
— վանի —, candy;
գործատուն —ի, sugar-mill;
զտարան —ի, rugar-refinery;
համեմել —աւ, to —, to sweeten, to strew or sprinkle with -.

• = Պրս. [arabic word] šakar հոմանիշից. այս էլ մի հնդկական բառ է. հմմտ. սանս. [other alphabet] çarkarā, պալի sakkharā. թւում է թէ հնդիկ բառն էլ հնագոյն ժամանակ փոխառեալ է հնդկաչինական լեզուներից (հմմտ. J. Przy. luski MSL 22, 208. նկատելի է սակայն որ սանս. բառի առաջին իմաստն է «խիճ, խո-շոր աւազ», երկրորդ՝ «շաքարաւազ»). յետոյ, նիւթի հետ միասին բառը բենգալից անցաւ միւս ասիական լեզուներին. ինչ. պրս. ša-kar, šakkar, վրաց. მაკარი շաքարի, մինգր. მანკარიշանքարի, սվան. թուշ. šak'ar, ափ-խազ. aššak'ar, քրդ. šekir, sukir, šeker. թրք. šeker, արաբ. [arabic word] sukkar, ասոր. [syriac word] šekar. նոյնը խաչակիրների ժամանաև ա-րաբների միջոցով անցաւ Եւրոպա և ձևա-ցան՝ յն. σάϰχαρ, σάϰχαρον, σάχαρον (Boisacq 849). լտ. saccharum, մլատ. zucharum zu. cara, սպան. azucar, իտալ. zucchero. ֆրանս. sucre, գերմ. Zucker (իտալերէնից Kluge 547), անգլ. sugar (հնչւում է šugr, ուր § ձայնը նորից վերականգնուած է), ռուս. caxapъ, բուլգ. zahar, սերբ. cahara (Ber-neker 131) ևն։-Հիւբշ. 213։


Շեշտ, ից

s. gr. mus. adv.

shrill voice;
accent, acute accent;
an Armenian note;
cf. Շեշտակի;
— ոլորիլ, to end in a point.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «սուր կերպով, խիստ, ուժգնու-թեամբ, դէպ ուղիղ» Խոր. Յհ. կթ. «սուր ձայն և սրա նշանը» Փիլ. այլաբ. Թր. քեր. որից շեշտել «սուր ձևով կտրել» Յհ. կթ. «ձայնը սուր հնչել» Քեր. շեշտակի Կաղանկտ. Յհ. կթ. շեշտումն Խոր. յանգաշեշտ Երզն. քեր. յարա-շեշտ Ոսկիփ. ևն։


Շերաս

cf. Շերամ.

• (որուած նաև շէրաս) «մետաքսի որդը, հնդիկ որդ» Վեցօր. 177 (Յայնմ զեո-նոյ որ կոչի շէրաս, այսինքն կերպասաբեր). վերջին տառը Ս՝ սխալ կարդացուելով, բառո դարձել է յետոյ շերամ, ինչպէս ընդունուած է արդի գրականում և որից շինուած են շերա-մատուն, շերամաբոյծ, շերամապահութիւն, շերամաբուծութիւն (տե՛ս Նորայր, Հայկ. բա-ռաք. էջ 13)։

• = Փոխառեալ բառ է, բայց յայտնի չէ ո՛ր լեզուից. հմմտ. յն. օήρ, սեռ. οηρος «շերամ. 2. մետաքսէ թել կամ հիւսուած կտոր», որ գալիս է 2ήρ, սեռ. Նηρός, յգ. օί *ήρες ազգի անունից (Boisacq 861). այս անունով հին յոյները հասկանում էին ծայրագոյն Ասիոյ մի ժողովուրդ, որից սովորել էին մետաքսա-գործութեան արհեստը։ (Ըստ Schrader, Reallex. յոյն բառը ծագում է մանչու sirghé, կորէական sir «մետաքս» բառից, որից ժո-ղովրդական ստուգաբանութեամբ ձևացել են մի կողմից σήρ և միւս կողմից օὶ Ջῆρeς)։ Յու-նարէնից է ծագում լտ. seris «շերամ»։ Բայց հայը չի կարող յունարէնից լինել փոխառեալ՝ նախաձայն շ-ի պատճառաւ։ Ըստ Lag. նա-խաձայնին համաձայն են ասոր. ❇ կամ ❇ šerāyā «մետաքսեղէն», [syriac word] ❇ abd šerāyā «շերամաբոյծ», [syriac word] šərmar «the silk cotton tree» (Brockelmann, Lex. syr. 362բ, 390 ա)։


Շեփորայ, ից

s.

haut-boy;
cf. Փող.

• , ի հլ. որ և շե-փոր կամ շիփոր (սեռ. -այ) «նուագափող» Նորագիւտ Ա. մնաց. ժե. 28, Ագաթ. Մծբ. Եփր. համաբ. 79. Վկ. արև. 135. նոր գրա-կանում ընդունուած է միայն շեփոր, որից շեփորուկ «մի տեսակ ծաղիկ, տճկ. boru («շեփոր») čičeyi».-գրուած է նաև շիփող։ Գնձ.։


Շիլ, շլաց

adj.

squint-eyed or goggle-eyed;
short-sighted or dim-sighted;
— ակնարկել, to goggle, to squint, to look askew.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. sqel-«ծռել, կո-րացնել, շեղել» արմատից, ձայնդարձն է շեղ ձևի. ձայնական յարաբերութեանց համար հմմտ. ջիղ, ջեղ, ջիլ։ Ավելի ընդարձակ տե՛ս խեղ։-Աճ.


Շիշ, շշի, շշից

s.

glass bottle, bottle, phial;
alabaster vase;
խցել զ—, to cork;
to put the stopper on;
բանալ զ—, to draw the cork, to uncork;
to take the stopper out of.

• Նախ Աւգերեան, Բցտր. չփ. և կշռ. էջ 142 և յետոյ ԳԴ դրին պրս. šiša ձևից։ ՆՀԲ այլազգ. լիշէ, շիշլէi Lag. Gesam Abhd. 83 պրս. šīša։ Հիւնք. պրս. շիյշ, թրք. շիշէ։ ԳԻՌ.-Կայ միայն Զթ. շիշ. միւսները նոր փոխառութեամբ ունին թրք. šiše և վռառ. šuša ձևերը։


Շիրիկ

s.

sesame-oil.

• «սուսամի իւղ» Մխ. Բժշ. էջ 117 Կամրկ. ունին միայն ՀՀԲ, ՋԲ և ՀԲուս. § 2316. իսկ Բառ. երեմ. էջ 246 գրում և շիրակ։ Առաջին ձևից են ածանցուած շիր-կագործ, շիրկավաճառ (ըստ ՀՀԲ)։ Rivola. Բառ. Հայոց? դնում է շիրիկ «կտաւատի սերմ», իսկ շիրկի ձէթ «կտաւատի իւղը»։


Շլան

cf. Մոխիր.

• =Վրաց. შლამი շլամի «տիղմ, աւազ և ցեխ», որից შლამიანი շլամիանի «ցեխոտ-տղմուտ». որ և ლამი լամի «սիկ, ջրի տակին նստած տիղմը, խոնաւութիւն, թացութիւն», ლამიანი լամիանի «տլոտ, խոնաւ, թաց». Հայ բառի իմաստը թէև դրուած է «մռխեռ». բայց միայն մերձաւոր նշանակութիւն է. կա-րող է նաև առնուիլ իբրև «տիղմ»։-Աճ.


Շկահ

s.

cf. Շկահիւն;
arrow-head.

• «նետի սուր ծայրը» Պիտ. առ Լեհ, որից շկահիւն «աղեղների հանած ձայնը» Բ. մկ. ե. 3. Եփր. աւետ. 318. շկահական Պիտ. ոկահել «նետի ձայն հանելը, նետ նետել, ձեռքով կամ անորոշ ձայնով նշան անել» Նիւս. երգ. Անթիպատր.։

• Թիրեաքեան, Արիահայ բռ. 300 պրս. [arabic word] šikā, որ սակայն չունին ԳԴ և Բուրհան. (կայ [arabic word] šika կամ šikka «գործիք պատերազմի»)։


Շղարշ, ից

s.

very transparent veil, gauze;
crape.

• «բարակ շոր՝ որ կանայք իրենց վրայ են առնում» (կրճատմամբ գրուած է ողաշ, շարշ) Վրդն. պտմ. հրտր. Վենետ. էջ 116. Օրբել. որից շղաշատեռ «շղարշեայ քօղ» Յուդթ. ժզ. 10. Ես. գ. 23 (գրուած շաղաշա-տեռ Ոսկ. ես. 37), «շղարշեայ, բեհեզեայ, բարակ բանուած» Յհ. կթ. արդի գրպևանում ընդունուած է միայն շղարշ ձևը՝ «տիւլ» նշա-նակութեամբ։


Շղուաբարոյ

cf. Շողոմարար.

• = Բարդուած է շղու «յիմար» և բարք, բա-րոյք բառերից. առաջինը կորած հայերէն ռառ է, որ գտնում ենք նաև վրացերէնում. այսպէս՝ შლუ շլու «խենթ, յիմար», მლუობა շլուոբա «խենթութիւն, յիմարութիւն». սա-կայն ո՛վ ումից է առած։


Շռատ

cf. Միզագրաւ.

• = Վրաց. შრატიշրատի «պանրից ևամ մած-նից վազած ջուրը»։ Որովհետև հայ բառը շատ ուշ է աւանդուած, խիստ քիչ է գոր-ծածուած և այժմ էլ գոյութիւն ունի միայն Խտջ. գաւառականում, մինչդեռ վրացերէնը կենդանի և շատ սովորական ձև է, ուստի պէտք է կարծել թէ հայերէնը փոխառութիւն է վրացականից։-Աճ.

• «կարմիր պղինձ» Հին բռ. Գաղիան ունի միայն ԳԲ. սրա հետ նոյն է շուատ «դե-կին պղինձ» Ամիրտ. (տե՛ս Ուղուրիկեան. Ամէն. տարեց. 1908, էջ 36)։ Այս երկու ձևերից մին կամ միւսը սխալ է՝ ռ և ու տա-ռաձևերի նմանութիւնից յառաջացած։


Շռնիտ

s.

basin, wash-hand basin.

• «մէջը ձեռք լուալու կոնք, լական» Մաշտ. ջահկ. որ և շռնիճ «կոնքի մէջ ջուր լցնելու ամանը, երպրրխ» Մաշտ. -այս ի-մաստը՝ որ ընդունուած է արդի գրականումն էլ, սխալ է, որովհետև Մաշտ. իրար յետևից դնում է «զշռնիտն և զքսեստինն և զռաստա-ռակն», որոնցից վերջինը լինելով «թաշկի-նակ, սրբիչ, անձեռոց», երկրորդը լինելով «կուժ»!, առաջինն էլ միայն «լական, կոնք» կարող է լինել։ Ճիշտ այսպէս է նաև Բիւզ. ն. γερνιβσζεστα «basin and pitcher, for washing the hands, լական ու կուժ, ռմկ լէհէն-երպրըխ» (Sophocles 1164բ)։

• = Փոխառեալ պիտի դնել յն. χέ́ρνιβον «կոնք, մէջը ձեռք լուալու լական» բառից, հմմտ. յն. χερνιβόζεστα որ բոլորովին նոյն է Մաշտոցի «զշռնիտն և զքսեստինն» ձևի հետ։ Մագում է յն. χείρ «ձեռք» բառից (Boisacq 1056)։ Վերջաձայնի տարբերութեան համար պէտք է ենթադրել թերևս յետին յն. ռմկ. մի ձև, որ աւելի մօտիկ էր հայերէնին։

• ՆՀԲ յն. χέρνιβον բառից։ -Կոյլաւ. Բառ. գերմ. 1341 ա դնում է բառս իբրև «միզաւառ, կրիճ, անկողին պառկած հի-ւանռի միզաման», որով անշուշտ ու-զում է կապել շեռ «մէզ» արմատին։ (Բայց այսպիսի նշանակութիւն չէ ա-ւանդուած մեր մէջ. միայն յն. γερνίβιον նուազականն է, որ նշանակում է թէ՛ «փոքր լական» և թէ «կրիճ. միզա-ման»)։


Շտապ, ի, աւ, իւ

s. adj. adv.

diligence, haste, hurry, promptitude, urgency;
urgent, pressing;
— տագնապի, too great haste, hurry, great urgency, hasty eagerness, precipitation;
constraint, imperious or urgent obligation;
pain, anguish, affliction, trouble;
—, — —, առ —, —աւ, hastily, in haste, expeditiously, speedily, diligently;
— տագնապաւ, with all possible speed or despatch, in a hurry, precipitately, post-haste;
առանց —ոյ, without hurry;
— տագնապի հասուցանել, ի վերայ դնել or ի վերայ հասուցանել, to urge, to press, to force, to compel, to oblige, to constrain;
to grieve, to pain, to agonize, to harass;
— քան զասելն, no sooner said than done.

• , ի հլ. (յետնաբար ո հլ. ՆՀԲ դնում է նաև ի-ա հլ., բայց առանց վկայութեան) «ա-ճապարանք, վտանգից յառաջացած խուճապ» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. թգ. Ոսկ. յհ. ա. 9, բ. 16. «շտապով, աճապարական» Ոսկ. յհ, ա. 1. «շուտով, փութով» Լաստ. Ուռհ. Վրք. հց. որից շտապել Եփր. թգ. Ոսկ. ես. շտապիլ Եփր. յես. և թգ. շտապանալ Պտմ. աղէքս. ևն։ Գրուած է նաև ըշտապ (ինչպէս հնչւում է)։ Թերևս և նոյն է սրանց հետ շտամբ, որից կազմուած է ըստ ՆՀԲ շտամբաձայնութիւն «յորդոր երգեցողութիւն» Քերթ. եկեղ.։


Շքթակ

cf. Նարկա.

• «մի տեսակ թունաւոր ձուկ. ներ-կէս». ունին միայն ՀՀԲ և ՋԲ (իբր նոր բառ)


Ոզնի, նւոյ

s.

hedge-hog;
— մեծ, porcupine;
— ծովու, echinus marinus, sea-urchin, sea-egg;
ձագ ոզնւոյ, hedge-pig.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. og'hinio->*'ոզինի ձևից. սրա դէմ քոյր լեզուներն ունին eg'hi-արմատաձևը. հմմտ. յն. ἐχῖνος, հհիւս. igull, անգսք. igil, igl, il, հբգ. igil, գերմ. lgel, հոլլ. egel, հսլ. jezi, ուկր. ǰiz, ǰizák, պո-լաբ. jes, լեհ, jež, հռուս. ожъ, ожикъ (նա-խաձայն օ՝ մեր բառի պէս), ռուս. εxτ, լիթ. ežys, լեթթ. ezis, փռիւգ. εζις (եմա՛ ἔι︎) «ոզնի». (Petersson, Ar. u. Armen. Stud. 63 սրանց հետ է կցում նաև օսս. uzun, uzjn «ոզնի»)։ Նախապէս այս բոլորի արմատի դնում էին հնխ. eg'h-«խայթել», բայց այժմ այս կարծիքը չի ընդունւում (Pokorny 1, 115, Walde 42, Kluge 228, Trautmann 73, Ber-neker 267, Boisacq 302)։-Հիւբշ. 481։

• ԳՒՌ.-Ախց. Կր. Հմշ. օզնի, Սեբ. վօզնի, Ռ. օզնի, օզնիգ, Երև. վօզնի, կուզնի, Ասլ. էօզնի, Տիգ. օզնիգ, Խրբ. օզնէգ, Վն. վոզնիկ, Սլմ. վօզնիկ1, Մրղ. վըիզնիկ', Գոր. Ղրբ. կօ՜զնի, Ագլ. կօ՜զնի, կո՛ւզնի, Ղզ. կուզ, Ալշ. Եծնի, Մշ. օձնի, Շտ. վոնձնի, Մկ. տնձնը՛, Ջղ. կոնձնի, Լ. կունձինա, Շմ. կուզնիգ՝.-սրանցից կոզնի ձևի մէջ կ նախաձայնը ծա-գած է շրջմամբ՝ ոզնիկ նուազականից, ինչ-պէս որ կոզնի ձևից էլ նոր նուազականով յառաջացել է Շմ. կուզնիգ'<կոզնիկ (նուա-զականի համար հմմտ. վերը սլաւական ձե-ւերը).-Բառ. երեմ. էջ 143 դնում է նաև խոզնի ձևը, որ սակայն վրիպակ պէտք չէ կարծել, որովհետև դրուած է խ բառաշարքի մէջ՝ իր պատշաճ տեղը։ Իսկ Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. Սանկպետ. 1788, էջ 69 ունի կուզնի։-Նոր բառ է ոզնեղէն Վն. «ոզ-նիի մորթից շինուած»։


Ոլոռն, ռան, ռունք

s.

pea;
chick peas;
grain;
globule;
wood-worm, beetle;
— —, drop by drop;
պատիճ կամ կեղեւ ոլեռան, peascod, peashel;
նմանք են միմեանց իբր հատք ոլոռանց, they are as like as two peas.

• ՆՀԲ յն. ὄλυρα «հաճար» և լտ. olus. oleris «բանջար». ի ձայնէս ոլոր, բոլոր. յն. ὄλος։ Peterm. 30 լտ. olus։ Lag. Ge-sam. Abhd. 59 կցում է ὄλύρα բառին։ Պատկ. Изсльд. էջ 35 լտ. olus, oleris։ Հիւնք. ոլոր բառից։


Ոլոք, աց

s.

fibula, perone, shinbone.

• = Բնիկ հայ բառ՝ որ ծագում է հնխ. oleq-ձևից (երկրորդ ձայնաւորը առաջինի ազդե-ցութեամբ դարձել է ռ). սրա ցեղակիցներն են՝ սանս. çkšala (<*lqs-elā) «ձիու կրուն-կից մինչև սմբակը եղած մասը», յն. άλας «արմուկ», λας «կրունկով», λαχμός «քացի, կիցք», λαxτίζω «աքացել, քացի տալ», լտ. lacertus «մկանունք, բազուկ», հիսլ. leggr «սրունքների բումբը», անգլ. ieg «սրունք», հիռլ. less «երանք», հիսլ. laer, հշվէդ. lār «սրունք», հսլ. lakúti, ռուս. lákoti «արմուկ» լիթ. elkuné, հպրուս. alkunis «արմուկ», lag-no «վարտիք, ոտաշոր» ևն։ Հնխ. արմատը oleq-(աճած ole-, elei-, lei-պարզականից) նշանակում էր բուն «ծռել, ճկել» և յետոյ, զանազան լեզուների մէջ յատկացուեցաւ նը-շանակելու արմուկը կամ սրունքը՝ սրանց ևորացած ձևի պատճառաւ. հմմտ. մն. σϰολιός «կեռ» և σxέλος «սրունք», հյ. կարո «ձկնորսի կամ ոտքի ճանկ» (Pokorny 1, 157, Walde 404, Boisacq 555)։ Նոյն ար-մատին են պատկանում նաև ողն և ուլն, որոնք տե՛ս առանձին։ Ernout-Meillet 490 lacertus բառի համար ո՛չ մի համեմատու-թիւն ստոյգ չի գտնում։


Ողկոյզ, ուզի, ուզոյ, ուզից, ուզաց, ուզոց

s.

bunch of grapes.

• , ո, ի, ի-ա հլ. «խաղողի ճութը, կուզ» ՍԳր. Վեցօր. 94. «արմաւենու կամ նո-ճու ողկոյզ» Երգ. ա. 13, է. 17. «նորահաս, մատղաշ» Ածազգ. «գունդ մեղուաց» (այս նշանակութիւնը գիտէ միայն Տիրոյեան, Հանրագր. էջ 552). որից ողկուզաբեր Թէոդ. ողկուզալից Մծբ. եփր. մն. էջ 467. ողկու-զուկ «մի տեսակ խոտ» Փիլ. լիւս. ողկուզօրէն Պիտ. Նոնն. գեղեցկողկոյզ Պրպմ. քաջողկոյօ Փիլ. նխ. խնկողկուզիկ Մխ. առակ. մահող-կուզեան Նար.։


Ողն, ղին, ղունք, ղանց

s. fig.

spine, back-bone;
chine, back;
spinal marrow;
— նաւին, deck of a ship;
— երկնի, the highest heaven;
ողունք երկրի, precipice, declivity;
mountains;
բեկանել զ—, to break the spine, to chine;
— անկանել, to lie down, to lay oneself down, to stretch one's limbs;
to neglect, not to care for;
յ— երթալ, to stretch oneself;
to stretch out one's arms (in yawning or awaking);
յ— կալ, to stand erect, to draw oneself up, cf. Բարձրավզիմ, cf. Խրոխտամ;
to grow proud;
to become rebellious;
խստացուցանել զ—, to stiffen one's neck, to be proud, stubborn, contumacious;
— առնուլ, to lean against;
to find support;
— առնուլ ի վշտաց, to breathe from one's troubles, to repose from care or affliction;
— բեկանիլ, to sprain or break one's back or neck;
to end in smoke;
to become discouraged, disheartened, desponding, to droop.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. olen-ձևից. սրա հետ հմմտ. յն. ώλένη, ώλήν «արմուկ, վերնա-բազուկ, ձեռք», ὥλλόν, ὥλέϰρανον, ὸλέϰρανο «արմուկի ծայրը», լտ. ulna (<հնխ. olenā) «արմուկի ոսկորը, ամբողջ թևը, նախաբա-զուկ, գրկաչափ», գոթ. aleina, հբգ. elina «արմուկ», գերմ. Elle, անգլ. ell, հոլլ. el, հիսլ. oln, անգսք. eln «գրկաչափ» (գերմա-նաևան alina ձևից փոխառեալ են ռոմա-նական ձևերը, ինչպէս իտալ. auna, ֆրանս. aune «գրկաչափ»), կիմր. կորն. elin, հիռլ. uilen, պրս. [arabic word] āran «արմուկ», ալբան tane, lere «արմուկից մինչև ձեռքն եռած մա-սը», սանս. aratni-, զնդ. arəϑna-«արմուկ» ևն։ Բոլորի պարզ արմատն է ol, որ ունէր նաև իր երկար ձևը՝ ōl, հմմտ. յն. ὥλέϰρανον և ὄλέϰρανον, սանս. āni-, բայց և aratni։ Բո-լորի ընդհանուր գաղափարն էր «ծռիլ, կորա-նալ» և կարող էր գործածուիլ նաև նշանակե-լու համար մարմնի ուրիշ մասերը. հմմտ. սանս āni (<*ōlni-) «ծունկի վերի մասը» ärtni «աղեղի ծայրը», alaka «խոպոպ», ara-la «կոր», հսլ. lanita «այտ» ևն (Pokorny I, 157, Boisacq 1081, Ernout-Meillet 1078, Trautmann 202, Walde 848)։ Այստեղ է պատկանում նաև ուլն «վիզ», որ գալիս է հնխ. olen-ձևից (նախաձայն ձայնաւորի երկարութեամբ, ինչպէս տեսանք վերևում)։ նռանաևութեան զարգացման համար հմմտ. ցեղակից ոլոք բառի տակ յիշուած ձևերը։ Տե՛ս նաև ուղուկ։

• ՀՀԲ օղ բառից։ Klaproth, Asia no! 1823, էջ 104 (կարդալով ոզն!)=ռոման osso ձևի հետ։ Bugge KZ 32, 86 թերևս փոխառեալ ավար. hod «կռնակ, մէջք» ռառեռ։ Նոյն, Album Kern, Leiden 1903, էջ 105 արմատակից յն. *'Օλυμπος լեռան անունին, որ Փոքր-Ասիական մի լեզուից է համարում։ Pedersen, Հայ. դր. լեզ. 87 յուն. ϰωλήν «կշտոսկր», հսր kolèno «ծունկ» բառերին ցեղակից՝ նա-խաձայն հնխ. q-ի անկումով. (նոյնը կրկնում է Berneker, էջ 546)։ Ուղիղ մեկնութիւնը տւաւ Lidén. Arm. Stud 127։


Շոր, ից

s.

cloth;
vest, dress.

• ԳՒՌ.-Ալշ. Մշ. Ջղ. Վն. շոր, Ախց. Երև-Կր. Ննխ. Պլ. Ռ. ըօր, Շմ. շօր, Գոր. Հմշ. Ղրբ. Սեբ. շէօր, Ասլ. շէօ՞ր, Ագլ. Տփ. շուր, Մկ. Տիգ. շուր, Սլմ. շուէր, Մրղ. շուիր. սրժ րանք նշանակում են «1. լաթ, կտոր. 2. հա-ռուստ, զգեստ. 3. շորի կտոր, քուրջ, հին շոր».-Պլ. միայն «մանկիկի առականքը պատող շորերը»։-Նոր բառեր են շորաբա-լուլ, շորակտոր, շորահան, անշորահան, շո-րահին, շորահոտ, շորաձևանք, լորձևէք, շո-րացու, շորաւորիկ, շորհանելուկ, շորերաւօն, շորապահ, շորատուն, ոտաշոր, տակարոր.-շորեղէն հաւաքական բառ է և նշանակում է «շորերն ընդհանրապէս» (հմմտ. քարեղէն, արծաթեղէն, պղնձեղէն, երկաթեղէն, փայ-տեղէն), մինչդեռ շորեղէն Մ. Մաշտ. էջ 216բ նշանակում է «շորից շինուած»։


Շուկայ, ից

s.

market, bazaar, market-place.

• «փողոց, հրապարակ, վաճառա-նոց, բազար» Ոսկիփ. Վստկ. 29. Ուռհ. Բրս. մրկ. (արդի գրականում միայն վերջի երկո։ նշանակութիւններով). որից շուկամէջ «շու-կային մէջը» ԱԲ, շուկայիկ, շուկայական (նոր բառեր)։


Շուն, շանց

s. fig. ast.

dog;
adulterer or adulteress;
Canis Major;
cf. Շնիկ;
մատակ —, bitch;
— անպիտան, cur;
— որսորդ, hound, terrier, ranger;
որսական — ոտնակառոյց, setter, pointer, setting-dog;
— մազեղ, գանգրամազ or լուղակ, water-dog;
— մեծականջ, long-eared dog;
— տնպահ, house-dog;
— պահապան, watch-dog;
պահապան — հովուաց, mastiff dog;
ցլամարտ —, bull-dog;
շան լակոտիկ, fisting cur;
— մատնիչ, խեռ, խածանող, կատաղի, a treacherous, snarling, biting, mad dog;
խշտի or խղիկ շան, dog-hole, dog-kennel;
կերակուր շան, dog's-meat, dog-porridge;
ոջիլ շան, dog-louse;
վազք շան, dog-trot;
ցնկնիլ շան, to whelp, to litter, to bring forth;
տալ կամ արկանել շանց, to give or to send to the dogs;
կերակուր լինել շանց, to go to the dogs;
— հաջէ, ոռնայ, կաղկանձէ, ղօղանջէ, կռնչէ or մռմռայ, the dog barks, howls, whines, yelps, growls;
խոնջեալ իբրեւ զ—, dog-weary, tired as a dog;
— հաջան՝ չէ խածան, a barking dog seldom bites.

• ՓՈԽ.-թրք. ❇ [arabic word] oš-οš «շուն կան-չելու ձայն» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 276) և ❇ ošt «շուն վռնտելու ձայն» (հյ. օ՜շտ)։ -Բայզ լազ. tcuna «էգ շուն», որ ունի Ere-kert, Die spr. d. kauk. Stam. թ. 191, երևի թէ սխալ է և նշանակում է միայն «էգ». հմմտ. թ. 346 tcuna-cxeni «էգ ձի»։

• -Թուի բնաձայն բառ՝ կազմուած շ պարզ ձայնից՝ ն, չ ածանցիչներով. արմատի հա-մար հմմտ. շչալ, շչել, շաչել, շռիչ, շոնչան, շառաչել, շռինդ, շշուկ, շրշիւն, շշնչել. իսկ ձևի համար հմմտ. հնչել, բնչել, գնչել, կնչել, պնչել, փնչել, մնչել, խնչել։-Աճ.


Շուշտ

adj.

doubtful, mistrustful.

• «տարակուսած, երկբայող». ունի միայն ԱԲ, որից անշուշտ «հաւաստի, ստոյգ, անսուտ» ՍԳր. Ագաթ. արևիշուշտ «ապե-րախտ» Ոսկ. մ. գ. 3։

• «յանդուգն, լիրբ, անզգամ», որից շշտութիւն, շշտաբար. երեքն էլ գիտէ միայն նեոսէսովիչ, Բառ. լտ.-հալ. էջ 534-5։


Շուտ

adj. adv. s. med.

adj. adv. cf. Շոյտ;
s. med. pimple, pustule.

• . անյայտ մի բոյս. Բժշ. ունի միայն ՀԲուս. § 2368։


Պապկայ, ից

s.

parrot;
էգ —, hen-parrot;
cf. Թութակ.

• = Ասոր. փոխառութիւն է. հմմտ. [syriac word] napgā, papagā (գրուած է [syriac word] papā) Պտմ. աղէքս. կամ [syriac word] babgā «թութակ» (Գալիլ. և Դիմնա). այս բառի հետ նոյն են նաև արաբ. [arabic word] babγā (Կամուս, թրք թրգմ. Բ. 801), պրս. [arabic word] bapγā, թրք. [arabic word] papaγan, յն. παπαγά́λλος, իտալ, pappagallo, papagallo, սպան. papagayo, հֆրանս. papegai, ռոմանականից փոխա-ռութեամբ՝ գերմ. Papagei, հոլլ. papegaai, անգլ. popinjay (Kluge 360), գերմանակա-նից էլ ռուս. naпуraй ևն։ Այս բոլորի առա-ջին աղբիւրը յայտնի չէ, բայց անշուշտ արե-ւելեան է։ Հայերէնը ծագած է ասորերէնից, ինչպէս ցույց է տալիս -այ վերջաւոբութիւ-նը. կ ձայնը (ասոր. g-ի դէմ) անշուշտ յա-ռաջացած է նախորդ պ-ի ազդեցութեամբ։-Հիւբշ. 315։


Պառակ, աց

s. adj. adv. bot.

sheep-park, sheepfold, sheepcot, pen;
herd;
flank;
muffle-furnace;
laid at full length;
— խոզի, pork chop;
— որթու, veal cutlet, cutlet;
— գառին, lamb chop;
— ոչխարի, chop, mutton chop;
— —, in herds, in droves, in flocks;
ի — դնել զտունկն, to lay the plant at length.

• , ի-ա հլ. «կող». մէկ անգամ ունի Եզն. 281. «է ձուկն՝ որոյ իբրև խոզի պա-ռակայ, թամբ ի վերայ կողիցն կայ. և արիւն այնչափ ելանէ, որչափ յոչխարէ ոչ ելանէ». փոխաբերաբար դարձել է «լեռան կող», ինչպէս գտնում եմ մի անգամ գոր-ծածուած Օրբել. էջ 169. «Հարսնավազին ձռ-րակովն զառ ի կողմն յեկեղեցին որ ի պա-ռակոջ ճանապարհին» (տե՛ս և տակը գւռ.) Սրանից է ձևացած պառակիլ «կողի վրայ ընկնել, պառկիլ» (հմմտ. հյ. կող-կողմն, ընկողմանիլ և թրք. yan «կող», ռմկ. եան գալ «ընկողմանիլ, պառկիլ»), մանաւանդ «որսի համար դարան մտնել» Բուզ. դ. 12, էջ 118 (Նորայր, Կոր. վրդ. էջ 228 մեկնում է «որսական շներով հետազօտել կամ որոնել զանասունս»? իբր պառական բառից), որ և յետնաբար պառիկիլ «պառկիլ» Վստկ. Վրդ. առ. 63 (այլ ձ. պարկիլ), Վրք. հց. պառիկել Վստկ. պառկիլ Յայսմ. Վստկ. 80. պառա-կեցուցանել «պառկեցնել» Վստկ. էջ 173. պառիկելիք «անկողին» Սմբ. դատ. 60. պա-ռիկելեց «անկողնի վերաբերեալ իրեր» Ան-սիզք 45. ոճով էլ ասւում է պառակ դնել «(բոյսը) մի կողի վրայ պառկեցնել» Վստկ. 54, 73։ Պառկելու գաղափարից ձևացել է պառակ «ոչխարների պառկած տեղը, մա-կաղատեղ, բակ» Ա. թադ. իդ. 4. և լայնա-բար՝ պառակ «ոչխարի հօտ, անասունների խումբ կամ երամ» Սիւն. քեր. 210=Երզն. քեր. Տօնակ. պառակ պառակ «խումբ խումբ» Ոսկ. մ. ա. 15։ Սրանցից յառաջացած բա-ռեր են պառակամայր «հորթ ունեցող կով» Եզեկ. խզ. 6. աստուածապլարագ (!) «աս-տուածախումբ» Փիլ. լիւս. (իսկ Բռ. երեմ. 33 «աստուածապարակք ասին որք զդիրս սուր-բըս կամակորեն»). պառակտել «խմբից բա-ժանել,. հօտի մէջ հակառակութիւն գցել» Սղիշ. Ոսկ. հռ. պառակտումն «բաժանում, խմբից անջատուիլը» Ոսկ. ես. պառակտե-ցուցանել Ոսկ. կող. երկպառակ «երկու խմբի ռաժանուած. անմիաբան» Եղիշ. Փիլ. երկ-պառակել «մէջերը հակառակութիւն գցելով իրարից բաժանել» Եղիշ. Սարգ. երկպառա-կութիւն Ա. մկ. գ. 29. Գաղ. ե. 20. երկպա-ռակտել Ոսկ. հռ.։


Պառական, ի, աց

s.

hounds;
ջոկ —աց, a pack of hounds.

• . անյայտ նշանակութեամբ. գտնւում է հետևեալ տեղերում. «ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն, ածեալ կուտեալ զպառականն, խուճապական ձգեալ». Ագաթ. -«Սակաւ սպասաւորօք հանդերձ և որսոցկ պառականօք». Բուզ. Գ. 20.-որից պառա-կական. «Թակարդեօքն և պառակական խըմ-բիւք և այլով հնարաւոր գործեօք զբովան-դակն արգելուին վայր» (այլ ձ. պառական) Պիտ։-ՆՀԲ մեկնում է «երագազ, ուռկան որսորդաց էրէոց՝ իբրև փարախ շրջափակ». նոյնը նաև ՋԲ. իսկ ԱԲ «որսի շներ», որով բառը նոյնանում է բարակ հոմանիշի հետ։ նոր քննիչները վարանում են այս երկուսի միջև. Ալիշան, Հայապատում Ա. 173 համա-րում է մի տեսակ որսորդական գործիք.-Հ. Ա. Բագրատունի, Քեր. զարգ. ե. 48, յ. 104, Նորայր, Կորիւն վրդ. էջ 227-8 և Թունեան, Հատընտիր Բ. 240 «որսի շներ» (յոգնակի կամ հաւաքական)։ Նորայր նկա-տում է յատկապէս, որ եթէ բառը նշանա-կէր «ցանց», Ագաթ. չպիտի կարողանար ա-սել ածեալ կուտեալ, այլ բերեալ կուտեալ։


Պասկուճ

s. zool.

s. zool. gryphus, condor.

• ՓՈԽ.-Վրաց. მახკუნჯი պասկունջի կամ უახკηნჯი փասկունջի «կորճ, ֆր. griffon, ռուս. rpифъ» (նմանութիւնը յիշում է նախ ՆՀԲ)։ Այս բառը երկու անգամ միայն գոր-ծածուած է վրաց մատենագրութեան մէջ (տե՛ս Մառ ИАН 1918, էջ 2083) և անշուշտ հայ բնագրից է տառառառձուած։


Պասքա, այի

s.

Passover;
Easter;
the paschal lamb.

• Բառիս ստուգաբանութիւնը ծանօթ էր նաև հներին. հմմտ. Պասեքս այս մեծ է և պաշտելի. փա՛սկա յեբրայեցւոցն անուանի ըստ նոցա ձայնին և յայտ-նէ ձայնն զԱնցքն փասկա յեբրայեցւոցն

• անուանի... և ապա հելլենացի արարեալ զձայնն՝ զփիւրն ի պէ և զկէն ի քէ փո-խեցին և պասքա զօր փրկչին անուա-նեցին. Ածաբ. պասք. բ։-Նոյնը Նիր. էջ 18. նաև էջ 23՝ պասքա կոչեցին, որ թարգմանի չարչարանք.-(ի Հրէից) կո-չէր պասքա, անցարան ըստ նոցա և ըստ մեզ փրկութիւն չարչարանաց. Տօ-նակ։-Անց՝ զհին պասեքն ասէ. զի պասքայն անցք թարգմանի. Լմբ. նա-ւռամ։-Զատիկն յեբրայեցւոց լեզուն կո-չի պասեք, որ թարգմանի անցք չա-րեաց. Բրս. մրկ. 248։-Նորերից ՀՀԲ բառ եբր.։ ՆՀԲ եբր. յն. լտ. ձևերի հետ նաև լծ. լտ. passio «կիրք, չարչարանք» և իտալ. passare «անցանել»։ Տէրվ. Altarm 69 յն.-ից։ Հիւնք. եբր.-ից։


Պատ, ի

s. adj.

wall;
turn, round;
— ի —, — ի —է, — ի —ու, complicate, intricate, knotty, ambiguous, dark, obscure;
— ի — բանք, ambages, compass of words, circuit, roundabout way, shifts;
— առնուլ, — գալ, to surround, to environ, to encompass, to hem in, to beset, to encircle, to gird, to inclose;
— ի — բանիւք խօսել, to make use of circumlocutions, to periphrase, to speak periphrastically, to beat about the bush;
— ի — խաղան գետք, the rivers seem to delight in a thousand windings.

• «օռնութիւն, նպաստ». առանձին գործածական չէ. գտնւում է միայն պատ առնուլ «օգնութիւն՝ նպաստ ընդունիլ» ոճի մէջ. Պատ առեցեալ յելողէն. Մագ. գա-մագտ. 5. նոյն բառն է որ ունի Բառ. երեմ. 265 պատառայել «օգնել»։


Պատագրոս

cf. Պոտագրոս.

• = Յն. ποδαγρός «ոտքի կաթուած ունեցող». կազմուած է πούς (սեռ. ποδός) «ոտք»+ ἀγρὲω «որսալ, բռնել» բառերից։ Յոյնից են փոխ-առեալ նաև ասոր. [syriac word] ︎ ptaγrā կամ podagrā, լտ. podager, po-dagricus, գերմ. Podagra, ռուս. подaгра ևն հոմանիշները։ Մեր բառի մէջ առաջին ձայնաւորը երկրորդի ազդեցութեամբ է. իսկ տ (փխ. դ) թերևս ասորականի ազդեցու-թեամբ։-Հիւբշ. 371։


Պատանդ, աց

s.

hostage;
pledge, gage;
տալ ի —, to plight, to pledge, to offer as a pledge;
առնուլ ի —, to take as a hostage or pledge;
ի — կալ, to be hostage.

• (ի, ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն յետնաբար գրծ. -աւ) «իբրև գրաւ տրուած անձ» ՍԳր. Մծբ. Բուզ. գրուած է նաև պանդանդ, պանտանդ.-(Նոնն. 16 պանդանդ դրուած է յն. μισϑοφορία բառի դէմ, տր է «վարձու աշխատանք» ըստ նկա-տողութեան Ակինեանի ՀԱ 1904, 171). որից պատանդել կամ պանտանդել «կապել, կաշ-կանդել, արգիլել» Վրք. հց. Պիտ. պատան-դիլ «մի բանով զբաղիլ, բռնուիլ» Լաստ. իա. (հրտր. 1844, էջ 92). պատանդութիւն Ա. մկ. 4ա. 62. պատանդիչ Նար.։


Պատառ, աց

s.

bit, slice;
mouthful;
piece, shred, strip;
պատառ պատառ, in pieces, in rags;
piecemeal;
— մի հացի, a bit or piece of bread;
բրդել —ս —ս, to cut in pieces or in bits;
ի մի — կլանել, to devour, to take in one mouthful;
— — կոտորել, to be lacerated, torn or cut to pieces, butchered;
— — երկիր անկանիլ, to fall off bit by bit, to decay gradually.

• «նենգութիւն». ունի միայն Բառ. երեմ. էջ 265. Թերևս շփոթուած պատիր բա-ռի հետ։


Պատասխանի, նւոյ, նեաց

s.

answer, response, reply;
return, repartee, rejoinder;
account, reason, defence, apology, excuse, justification;
հրաման —նւոյ, oracle;
համարձակ, յանդուգն, խուսափական, նպաստամատոյց, հաւաստի, դրական, ժխտական, լակոնական, աննշան, չոր, անմիտ, կարճ —, haughty or imperious, impertinent, evasive, favourable, certain, positive, negative, laconic, insignificant, dry, foolish, curt or short reply;
— առնել, to answer, to reply, to make answer to;
— տալ, to answer for;
to defend, excuse or justify oneself;
տալ վասն անձին —, to plead one's own cause;
ընդունել զ—, to receive the reply;
ի — նամակիդ, in reply to your letter;
չընդունել զ—, to receive no reply;
սպասել —նւոյ, to await a reply;
չիք —, there is no reply, no answer;
cf. Ընդդէմ.

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Երև. Կր. Մրղ. պատաս-խան, Մկ. պmտmսխան, Ալշ. Մշ. պադաս-խան, Ննխ. Շմ. Սչ. Սեբ. բադասխան, Տիգ. բmդmսխmն, Զթ. բադասխօն, բադասխոն.-Միջին հայերէնի ձևն էր պացխուն (Սմբ. ատմ. 79, 90, Անսիզք 13, 15, 51, Կոստ. երզն. 158), որ ծագում է պատասխան բա-ռից միջին ա-ի ջնջումով և տս ձայնախում-բը վերածելով ց (հմմտ. արտառուք>արտ-ռուք>արցունք). կրճատ պատըսխուն ձևը երկու անգամ ունի Քուչակ 121. վերջավան-կի ա ձայնաւորը դարձած է ու՝ յաջորդ ռըն-գականի պատճառաւ, ինչպէս ընդհանուր օրէնք է Ագուլիսի բարբառում (տե՛ս իմ Հայ բարբառագիտութիւնը, էջ 93)։ -Թաւրիզի գաւառականով պատասխանել նշանակում է «ճանապարհ դնել, դուրս հանել, գործից վտարել». սրա հին վկայութիւնը գտնում եմ Մտթ. ևագր. 49. Ասէ դևն... մի՛ տալ յաղ-քատն... և կամ ասէ՝ թէ այսօր պատասխա-նէ, վաղիւն երբ գայ՝ յայնժամն տաս։


Պատգամ, աց

s.

oracle;
words;
sentence;
message, errand, order, ordinance;
counsel, advice;
—ս տալ, որոտալ, to deliver or utter oracles;
ի —ս անկանել, to parley, to negotiate, to enter into treaty;
—ս առաքել առ ոք, to send to say.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ, իբրև պրս. փէյղամ։ ՆՀԲ «արմատն է պա, պատ, նոյն ընդ բա, բայ, բառ, բարբառ, բան, լծ. յն. ֆա՛դիս, ֆա՛սիս, լտ. fari, fa-tum. fama. կայ և ի բառսդ պատաս-խանի, պատուէր, պատմել ևն»։ Peterm. 21 եբր. piϑgām, յն. φϑέγμα «ձայն, հրն-չիւն, խօսք», պրս. paiγām։ La Groze, Ձեռ. աշխ. տե՛ս Բազմ. 1897, էջ 8 եբր. և մարական ձևերի հետ։-J. Gildemeis-ter, Zur Etymologie altpers. Wörter im Semit. ZKM 1842, 214 պրս. և եբր. ձևերի հետ, իբր prati-gam։ Ուղիղ են հսամեմատում Böttich. Rudim. 52 211, ZDMG 1850, 360, Arica 77, 277, Lag Ujrgesch. 463, Gesam. Abhd. 79, Btrg baktr. Lex. 50, Müller SWAW 38, 574 -6, 39, 394, 408, Հիւբշ. KZ 23, 13 ևն։


Պատենաւոր

adj. bot.

testaceous;
podded, husked.

• «խորհրդաւոր». գիտէ միայն Բառ. երեմ. էջ 266։


Պատժանակ, աց

s.

glass, calyx, cup.

• Հներից Լծ. փիլ. մեկնում էր պատիժ բառով. «Առաջի դնեն թէ կամ խմես կամ ի բաց գնա, որպէս պատիժ զայն հատուցանեն»։ ՆՀԲ «Թերևս իբրու րա-ժանակ կամ առեալ ի բաժակէ նեռու-թեանց»։ Ըստ ձևի երևում է որ եռան-եան փոխառութիւն է։


Պատճէն, ից

cf. Պատճեան.

• , ի հլ. (-ճենիւ, -ճենից) «պաշ-տօնական մի թղթի ընդօրինակութիւնը» ՍԳր. Եւս. պտմ. Եփր. մն. 494. Եղիշ. Զե-նոբ. գրուած է նաև պատճեան Պտմ. աղէքս. Մամիկ. պաճեան Յայսմ. պաճէն Յհ. կթ. պատճիկ, պաճիկ Եւս. քր. ա. 76, ռ. 284. որից պատճենաբեր Նար. խչ. պրակապատ-ճէն Նար. խչ. նոր գրականում ընդունուած է միայն պատճէն ձևը։


Պատշաճ, ից

adj. s. adv.

suitable, pertinent, proper, seemly, decorous, becoming, convenient, congruous, fit, decent, conformable, analogous, proportioned;
just, reasonable;
—ք, decency, decorum, propriety, conveniency;
— ըստ —ի or —ից, conveniently, duly, a propos, pertinently, decently, seemly, seasonably;
— է, պարտ աւ — է, it is proper, suitable, right, it becomes;
չէ —, it is not seemly or befitting;
ըստ ոչ —ի, unseasonable;
լնուլ զպարտս —ից, to behave with propriety, decorum, good breeding or politeness.

• = Պհլ. patsač ձևից, որ կազմուած է pat-մասնիկով sač արմատից, իբր զնդ. paiti--sac, հպրս. pati-sac, սանս. prati-sač, հմմտ. պհլ. u︎» sačītan «յարմարիլ, արժանի լինել», ❇ ︎ sačak «արժանի, վայել, յարմար», պրս. ❇ sazidan «զար-դարուիլ, վայելել, իրեն պատշաճիլ, յարմա-րիլ» (որից գւռ. սազիլ), ❇ sazā, ❇ sazāvār «արժանի, վայել, պատշաճ»։ Հմմտ. նաև սոգդ. patsāxt-«կարգաւորեալ»։-Պհլ patsac դարձել է նախ հյ. *պատսաճ, որի մէջ ս ձայնը ազդւելով շչական ճ-ից՝ եղել է յետոյ պատշաճ։ Նոյն ձայնական երևոյթն ևն ոոյց տալիս աստիճան-աշտիճան, սո-ճի-շոճի, աստուճ-աշտուճ ևն։-Հիւբշ. 225?

• ՆՀԲ «որ ինչ պարտ է և շատ»։ Mül ler SWAW 42, 255 զնդ. sačaiti և պրս. sazad ձևերի հետ է համեմատում։ Նոյ-նը Justi, Zendsp. 291 զնդ. sač արմա-տի տակ։ Lag. Ges. Abhd. 300 հպրս. patis «ընդդէմ» նախդիրով հյ. աճ, աճիլ արմատից։ Հիւբշ. 225 մերժում է այս և կասկածով է նայում վերի ուղիղ մեկնութեան, որովհետև պհլ. *patsac ձևի դէմ սպասում է հյ. ըստ օրինի *պատսաճ։ (Ս ձայնը շ-ի վերածելու համար մեր տուած մեկնութիւնը չէ մտածած)։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գր. 206 պրս. [arabic word] bāyistan «պատ-