• ԳՒՌ.-Ախց. Կր. կսկուծ, Այշ. Մշ. կըս-կուձ, Ննխ. գուսկուձ, Ակն. Արբ. Խրբ. Սեբ. գոգուձ, Երև. կծկուծ, Ոզմ. կսկօւծ, Մկ. կսկծիկ.-բացի «չոր (հաց)» նշանակութիւ-նից, նշանակում է նաև Եւդ. «ազդու, խիստ», Ակն. «տաք, կրքոտ» (խօսակցութիւն), Ախք. Կր. «ամուր, պինդ, ուժով» ևն։-Նոր բառ է կսկծցնել Ակն. «խորովելու ժամանակ բոլո-րովին չորացնել»։-Նախորդ կսկիծ բառի հետ խառնուելով Ապ. և Հմշ. ստացել է «ցաւ» նշանակութիւնը. օր. Կսկուծը սիրտը տուեց. Շատ կսկուծ՝ ցաւ ունիմ։
• Եազրճեան, որ համարում է թէ Բը-ռահմանականութիւնը երկար ժամանակ Հայոց մէջ հաստատուած էր, Արևելք 1884 յունիս 28-29 բառս դնում է սանս. ōm «յանուն Աստուծոյ». հյ. օն նախապէս տրբազան բացատրութիւն էր և յետոյ սովորական իմաստ ստացաւ. հմմտ. նաև սանս. հում միջ. «1. խոր-շում, արհամարհանք»= հյ. օն անդր, 2. հաւանութիւն, համակրութիւն»=հյ. ոն և օն, Հիմք. պրս. հիյն (ձայնար-կութիւն)։ Մառ, Гpaм. др.-арм. 132 օն և օն «այն և այն» հանում է աւ բա-ռից+ն (այն) յօդով։ Աճառ. ՀԱ 1906, 129 կցում է յն. άφνως «իսկոյն, յան-կարծ, անմիջապէս», ἀφενος «պաշար. հարստութիւն», տանտ. apnas «ինչք» բառերին՝ հիմնւելով Bréal MSL 13, 382-3 քննութեանց վրայ, որով այս յն. և սանս. ձևերը ցեղակից էին դըը-ւում։ Նոր քննիչները բոլորովին բաժա-նում են սրանք իբարից (համեմատել Meillet MSL 15, 257, Walde 282, 540, 544, Boisacq 105, 702), որով նաև օն բառի կապակցութիւնը ջնջւում է։ Թի-րեաքեան. Արիահայ բռ. 374 պրս. [arabic word] hān բացագանչութիւնից։