Your research : 62 Results for աւ

Entries' title containing աւ : 2472 Results

Definitions containing the research աւ : 3468 Results

Յիսուն, սնից

adj.

fifty.

• , ի հլ. (յետնաբար կայ նաև յի-սունց, յիսանց) «յիսուն» ՍԳր. Եփր. թգ. 442 (գրծ. յսնիւք). որից յիսնամեան ՍԳր. Եփր. ծն. յիսնապետ ՍԳր. յիսներորդ ՍԳր. յիսնակ նանայ. Տոմար. յիսնեակ Փիլ. Կանոն. յիս-ներեակ Փիլ. Յհ. իմ. ատ. յիսնաւոր Երգ. վջ, 5. (տպ. Պոլիս 1895 յսնաւորք. իմաստը ան-յայտ է. բնագրում և միւս թարգմանութեանց մէջ ամբողջ այս կտորը չկայ. տե՛ս ՀԱ 1924, 231 և 418. թերևս ա՛յս է վերի յիսկաւոլ բառը). նոր բառեր են յիսնամեայ, յիսն-ամեակ.-գրուած կայ նաև յսուն Եփր. թգ. 447, Եղիշ. ե, էջ 84, որից յսնապետ Եփր, թգ. 447 ևն, որոնց վրայ տե՛ս Meillet JAs. 19032, 498։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. penk2ek'omt-ձե-ւից. հմմտ. սանս. pančāsát-, զնդ. pančā-sat-, պրս. panǰāh, պհլ. pancāh, թոխար. pçāka, յն. πεντήϰοντα, լտ. quinquāginta, հիռլ. cōica ևն հոմանիշները (Boisacq 768. Walde 635, Pokorny 2, 25)։ Ըստ Meillet (անդ) հնխ. penk2ēk'omt-տուած է նախ հյ. *հինգիսուն կամ *յինգիսուն, որից սղմամ։ *յինգսուն>*յինսուն. առաջին վանկի ի ձայ-նաւռոր կրճատուած չէ՝ կոկորդական ռնգա-ւինի պատճառաւ։ Բայց կրճատումը տեղի է ունեցած գւռ. յսուն ձևի մէջ, որ գործածուած է մի խումբ հին աւետարաններում։-Հիւբշ. 477։


Յոգն, յոգունք, գունց

adj.

much, many, more, several, numerous.

• , ն հլ. (յոգունք, յոգունց. գրուած է նաև լոքն) «շատ, բազում» Ոսկ. մ. բ. 10. Պիտ. Խոսր. սրանից ունինք կազմուած բազ-մաթիւ ածանցներ (ԱԲ ունի 135 հատ), որոնք սովորաբար յետին են. հնագոյններն են՝ յոգնագոյն Եզն. յոգնագնալի Ոսկ. յհ. բ. 27. յոգնաճարակ Ոսկ. յհ. բ. 23. յոգնաշնորհ Ոսկ. եփես.։ Այստեղ է պատկանում նաև յոգ-նիլ (գրուած նաև յօգնիլ, յաւգնիլ) «խոնջիլ, պարտասիլ» Թուոց իա. 4. Պիտ. Սեբ. 39. Վրք. և վկ. բ. 544. Արծր. հրտր. Պատկ. էջ 87. «ջանալ, հետամուտ լինել» Տիմոթ. կուզ. էջ 85 («Երովդէս սպանանել յոգնիւր»). նշա-նակութեան զարգացման համար հմմտ. յն. ὄχλος «բազմութիւն, ամբոխ, շփոթութիւն, նե-ղութիւն», ὄχλὲω «չարչարել, անհանգստա-նալ», ὄχληρός «յոգնեցուցիչ, ձանձրալի»։

• ՆՀԲ լծ. ճոխ, յաճախ, աճումն, լտ. auctus, թրք. čoq, yekun։ Տէրվ. Altarm. 52 Նախալ. 100 հնխ. yug «յօդել, լծել, յաւելուլ» արմատից։ Հիւնք. յոգն=յն. ὄχλοა, յոգնիլ=յն. ὄχλέω։ Lidén, Arm. Stud. էջ 76 յ նախդիրով և օ մասնի-կով գն<գուն<հնխ. guhen «ուռիլ, ուռ-ճանալ, առաւելուլ» արմատից. հմմտ. սանս. ghaná-«ամուր, կարծր, գունդ։ բոլորովին», պրս. ā-gan-dan «լցնել, խճողել», ā-ganiš «լիուլի», յն. εύ-ϑηνια «լիութիւն, ճոխութիւն», լիթ. gana «բա-ւական»։ (Այս մեկնութիւնը կրկնում են Boisacq 294, Walde 283, 363, Berne-ker 1, 327, Pokorny 1, 95)։ Pedersen, Հայ. դր. լեզ. 62 թուի կցել յաճախ բա-ռին։ Սագրզեան ՀԱ 1909, 336 սումեր. ug, uk, uku «մարդ, բազմութիւն»։ Karst, Յուշարձան 405 սումեր. gun «հաւաքում», 408 սումեր. uga. ukur ukkin «ժողովուրդ, բազմութիւն», 421 թրք. čoq «շատ», 422 չաղաթ. yogun «թանձր», ögumak «հաւաքել», ogum «հսկայական»։


Յոխորտ

cf. Խրոխտ.

• , ի հլ. «խրոխտ, յանդուգն» Իսիւք. «խրոխտութեամբ» Փարպ. որից յոխորտալ, յոխորտանալ Փիլ. Պիտ. յոխորտօրէն Պիտ. աւելի ընտիր է յախորտ Ոսկ. յհ. բ. 30. Սե-բեր. 96. որից յախորտիլ Մանդ. յախորտի կալ «յամառիլ» ՋԲ. ասւում է նոյնպէս յո-խորդութիւն Կնիք հաւ. էջ 300. ոխորտ, ողորդ Յհ. կթ. ոխորտիլ Ուխտ. բ. 106. յախուրդ Ոսկ. բ. տիմ. յահուրդ Ածաբ. ժզ. որոնք ան-շուշտ ազդուած են յախուռն և յահուր բառե-րից. արդի գրականը ընդունել է միայն յո-խորտ ձևը։


Յողդողդ, աց

adj.

not firm, weak, tottering, unstable, unsteady;
inconstant, mutable, vacillating, wavering, versatile, fickle, volatile.

• , ի-ա հլ. (գրուած նաև յողդյողդ՝ «տկար, խախուտ, անհաստատ, ուսման մէջ թոյլ»՝ Բ. պետ. բ. 14, գ. 15. Ոսկ. ա. տիմ, Եփր. աղ. որից յողդողդել Նաւ. գ. 10. Եփր. բ. կոր. Ոսկ. մ. բ. 9, 11 և հռ. յաղդողդե-ցուցանել Եփր. բ. թես. յողդողդուն Վեցօր. Չ6. անլողդողդ Յհ. իմ. ևն։


Յոյզ, յուզի, յոյզք, յուզից

s. adj.

research, examination, investigation, inquiet;
emotion, agitation, perturbation, trouble, confusion;
troubled, agitated;
— սրտի, emotion;
—ք խռովութեանց, troubles, broils;
— եւ խնդիր, research, perquisition, chicane, pettifogging;
ի —ս կրից, in the heat of passion;
ի նախկին —ս ցասման, in the first impulse of indignation;
— առնել, ի — առնուլ, լինել ի — եւ ի խնդիր, — եւ խնդիր առնել, to search into, to make researches, to investigate.

• . ի հլ. «որոնում, փնտռտուք, խու-զարկութիւն» Յհ. կթ. Ասող. Նար. երգ. «ծը-փում, տակնուվրայութիւն, խռովութիւն, շը-փոթութիւն, աղմուկ» Բ. մկ. ժդ. 15. Ոսկ. մ. բ. 3 և ես. Եզն. Ագաթ. որից յուզել «փնտռել, տակնուվրայ անել, շփոթել» ՍԳր. Ոսկ. Ա-գաթ. «խնդրել, ուզել» Մագ. մեծ են. էջ 39. «հարցնել» Մագ. մեծ են. էջ 55. (այս ի-մաստների միութեան իբր օրինակ է Պտմ. ներս. հյր. 80. Ահա ախոյեանս քո զոր յու-զէիր). յուզումն Եւագր. յուզակ Ագաթ. Կոչ. յուզախնդիր Ագաթ. յուզական Դ. եզր. ժդ. 14. մտայոյզ Դան. բ. 29. Եփր. թգ. պահա-յոյզ «գիշերապահ» Ոսկ. մ. բ. 10. ջրայոյզ Փարպ. բքայոյզ Վեցօր. բազմայոյզ Կանոն. դարանայոյզ Դ. թագ. զ. 10. խոնաւայոյզք Վեցօր. խորայոյզ Ոսկ. յհ. ա. 1. խռովայոյզ Մծբ. հողմայոյզք Վեցօր. մաղասայոյզ Բժշ. մաղձայոյզ Սիր. լդ. 23. Ոսկ. մ. ա. 18. յու-զիչ, յուզել, յուզմունք, յուզումնալից, սրտա-յոյզ (նոր բառեր) ևն։ Յետնաբար գրուած է ուզել «պահանջել, կամենալ» Մխ. դտ. Լմբ. պտրգ. Վրդն. դան. Ուռհ. էջ 6. ուզենալ «կա-մենալ» Վրք. հց. ա. 640։

• = Պհլ. *уōz ձևից, որ չէ աւանդուած. սրա հետ հմմտ. զնդ. yaozaiti «շարժիլ, տատա-նիլ, ծփալ», հպրս. yaudatiy «շարժիլ», բե-լուճ. juzaγ «շարժիլ», ǰuzōx «շարժում», սոգդ. āyózot «յուզէ, iI agite, iI trouble», պրս. [arabic word] уozīdan «որոնել, հետազօտել». ❇ уοz «փնտռտուք, յոյզ, որոնում», [syriac word] razmуoz «ռազմայոյզ, ռազմախնդիր»։ Ի-րանեան բառերը պատկանում են հնխ. leug'-, leudh-«յուզել» արմատին, որի ժա-ռանգներն են նաև սանս. yut, yudh «կռիւ-պատերազմ, կռուող, մարտիկ», yudhyati «կռուիլ», յն. ὄσμίνη «կռիւ», կիմր. կորն. բրըտ. iud-«կռիւ», լտ. ǰubeo «հրամայել» ւիթ. jundu «շարժիլ, դողալ», գոթ. ǰiukā «կռիւ», jiukan «կռուիլ», մբգ. jouchen. (գերմ. jagen «վարել, քշել, որսալ», Jagd «որս» բառերի հետ գործ չունին1), հին լիթ. ǰudra «պտտւող քամի» ևն. սկզբնական նշա-նակութիւնն է «շարժել, անհանգիստ շար-ժումներ անել», որից լայնաբար «կռուիլ» ևն (Pokorny 1, 203-4, Boisacq 1007, Wal-de 396)։-Հիւբշ. 199։

• կցում է վերի ձևերի հետ, բայց համա-րում է ո՛չ թէ իրանեանից փոխառեալ, այլ բնիկ հայ՝ հնխ. yug'h արմատից։ (Նոյնպէս ունի նաև Հիւբշ. Pers. Stud. էջ 50)։ Հիւնք. յելուզակ բառից։ Peder-sen KZ 40, 210 յն. εύχομαι, լտ. voveo «ուխտել, մաղթել», սանս. yāghát-«ա-ղօթաւոր, ուխտաւոր» բառերի հետ՝ իբր բնիկ հայ՝ հնխ. euegšh-արմատից. (նոյնը կրկնում են Boisacq 300, Walde 859, Pokorny 1, 110. բայց միևնոյն ժամանակ ուղիղ մեկնութիւնն են տալիս Walde 396, Pokorny 1, էջ 203-4)։ Karst. Յուշարձան 430 թթր. kóz, góz «նայիլ, որոնել», ույգուր. kósemel «փափագիլ»։ Պատահական նմանութիւն ունին արևել. թրք. ❇ ózlemek «ուզել, փափագիլ», օսմ. [arabic word] uzlē. mek «տենչալ, ցանկալ»։


Յոյժ

adv.

too, very, more, much, considerably, very much, a great deal;
— —, more and more, extremely, exorbitantly, excessively, exceedingly.

• «սաստիկ, շատ, խիստ», ՍԳը. որից յոյժ յոյժ «խիստ շատ» Ծն. է. 19, լ. 43. ա-ռաւել քան զյոյժ «չափազանց» Եղիշ. դտ. և խաչել.։


Յոյր, յուրից, րաց

adj. gr.

big, fat, plump, fat and lusty;
aspirate.

• , ի հլ. (գրուած նաև յօր, յովր) «գէր, հաստ, թանձր, ուռած» Ոսկ. փիլիպ. է. և ա. տիմ. ը. «թաւ բաղաձայն» Թր. քեր.։


Յոպնակ, աց

s.

rhaeda, an ancient four-wheeled chariot.

• ՆՀԲ և ՋԲ հասկանում են իբր «սայ-լակ կամ յովանակ, իշուկ»։ (Վերջին ի. մաստը անշուշտ յովանակ բառի պա-տահական նմանութիւնից հետևցնելով) ԱԲ միայն «սայլ, պզտի սայլ» (և այս է ստոյգը, որովհետև բնագրում յոպնակ չգտնուելուց հետևում է որ սայլ և յոպ-նակ հոմանիշ են)։ Եազրճեան, Մասիս. 1885, 866 կցում է սանս. յուբա «փայտէ ցից» բառին և այսպէսով յոպնակ մեկ-նում է «այն կարճ ու ամուր փայտերը՝ որովք շինութեան ժամանակ հող, քար. կիր, ջուր և այլ ծանր նիւթեր կը կրեն գործաւորք, նոյնպէս բեռնակրաց եր-կայն փայտը»։ Հիւնք. Յոբնաղ հռով-մէական յատուկ անունից։


Յովազ, աց

s.

panther.

• (սեռ. -ի) «գիշատիչ մի գազան է. panthère» Ովս. ե. 14, ժգ. 7. Եզն. Պտմ. աղէքս. էջ 150. Կաղնկտ. Ա. 93, Վրք. հց գրուած նաև յաւազ կամ ովազ Անկ. գիր» հին կտ. Ա. էջ 77. որից յովազառիւծ «ընձ-առիւծ» Խոր. աշխ. (եթէ պէտք չէ կարդալ իբր երկու բառ)։

• ՓՈԽ.-Վրաց. ავაზა ավազա, որ ծագում է հյ. յաւազ հոմանիշից (Հիւբշ. 199)։


Յորսայս

adv. fig.

supinely, with one's face upward, lying on one's back;
backwards;
— զարկուցանել, to hurl or throw backwards, to overthrow, to upset, to throw down on the back, to stretch on the earth;
— կալ, խաղալ, to lie down prone, flat on the face, to stretch at one's whole length;
to fall backwards;
— կալ, լինել, to be idle, negligent, neglectful, to stand with folded arms;
պրկել ի —, to throw down and hind strongly;
— անկանիլ, to fall on one's back, backwards;
— կացի ի դալարւոջ, I stretched myself on the grass;
յինքն —եալ անկանիլ, to recede, to flow back;
մինչեւ յե՞րբ —եալ կաս ոʼվ վատ, how long wilt thou sleep, o sluggard ?

• ՆՀԲ լծ. երես, թրք. yūz «երես»։ ԳԻՌ.-Ջղ. հօռսա ընգնել, հօռսանգ տալ «իշխանաւորի պէս անկարգ կերպով թեքուիլ, պառկիլ, ընկողմանիլ»։


Յունուար, ի

cf. Յունվար.

• Հներից Տաթև. ամ. 666 և հարց. 484 «յունվարն ի հռոմ լեզուէ թարգմանի ծննդեան ամիս». իսկ Տաթև. հարց. 201 համարում է Յովան անունից, որ է «նախնին Հռովմայեցւոց»։ Նորերից նախ ՆՀԲ տուաւ ուղիղ մեկնութիւնը։-Բազմ. 1897, 79 սկսեց գործածել ըստ լատինա-կանին յանուար, փեբրուար, փխ. յուն-ուար, փետրուար ձևերի, որոնք ւաւա-նի չէ թէ ի՛նչպէս են յառաջացել և այժմ սովորական են դարձել մեր գրական լեզուի մէջ։ Այս մասին թեր ու դէմ կարծիքներ տե՛ս Բասմ. 1897. 138. 141։ Նորմուծութիւնը տևեց մի տարի և հետևորդներ չունեցաւ։


Յուշկապարիկ, րկաց

s.

onocentaur;
centaur, hippocentaur;
siren, mermaid.

• , ի-ա հլ. «առասպելական մի էակ» Ես. Ժգ. 22, լդ. 11, 14. Եզն. Ոսկ. ես. Եւս. քր. Ա. 7, 13, 22. Պտմ. աղէքս. = Խոր. բ. 60. Վրք. հց. էլ. արիստ. 22. Վահր. երրդ. 165. յուշկապարիկ ծովային «Սիրէնա, յն. žειρὴν» Եպիփ. բարոյ.-ածականաձև գործածուած գտնում եմ մի անգամ Ոսկ. եբր. 34 (տպ. Վիէննա 1855, էջ 14) «ան-հեդեդ յուշկապարիկ գազանացն» (ծովային հրէշների համար ասուած)։ Ս. Գրքի թարգ-մանութեան մէջ մեր բառի դէմ գտնում ենք յն. ὄνοϰένταυρος «իշակենտաւրոս», որի հա-մար էլ Եզնիկ ասում է. «Յուշկապարկաց ա-սեն բնակել յաւերակսն, զոր յոյն լեզու իշա-ռուլս ասէ»։ Բառս գրուած է նաև վշկապարի ևամ վշկապարիք (սեռ. -եաց) «Կատաղիք Դժոխոց» Ոսկ. տիտ. 329 (չունի ՆՀԲ. գիտէ միայն ԱԲ)։

• ՆՀԲ յունարէնի համեմատ մեկնում է «պարիկ իշուկ», բայց նաև «վիշապակ պարիկ, վիշապ ձուկն»։ Müller SWAW 42, 251, Justi, Zendsp. 180, Lag. Btrg baktr. Lex. 54 պարիկ բառից։ Պալա-սանեան, Պատմ. գրակ. 199 իբր յուշկ+ պար+իկ «ծանր պար եկող»։ Էմին, Հայ. հեթ. կր. (թրգմ. Յոյս 1875, 357) սխալ է համարում թարգմանել ὄνοxενταυρος, ասելով թէ թարգմանիչները ո՛չ իբր կա-տարեալ հոմանիշ, այլ իբր մերձանիշ բառ են դրած յունարէն ձևի դէմ։ Lag Arm. St. § 1573 իշուկ և պարիկ բառե-րից, որ յիշում է Հիւբշման և մերժում։ Տէրվ. Altarm 96 յուշկա մեկնում է զնդ. huška, հպրս. uška, պրս. xušk, սանս. çuška «չոր», որով յուշկապարիկը դառ-նում է «ցամաքային պարիկ»։ Նոյն ձե-ւով մեկնելով Պատկ. Mamep. I. Il, սրբագրում է բառը հուշկապարիկ ձևով։ Հիւնք. պրս. ուշկէ «հեկեկանք»+հյ. պարիկ բառերից։ Ալիշան, Հին հաւ. 186 «յուշիկ՝ կամաց պարող ոգի»։ Ու-ղուրիկեան (տե՛ս ԳԲ, էջ 998 և 1406) վիշապ «օձ»+պարիկ, որով հասկաց-ւում է «կատաղիք դժոխոց, որոնք մա-զերի տեղ օձեր ունէին»։


Յուռթի

adj.

abundant;
watered, irriguous;
fecund, fertile, fruitful, productive.

• «արգաւանդ, ջրարբի, բերրի» Ծն. ժգ. 10. «առատահոս» Նար. 170. Լծ. Նար. որից յուռթանալ «աճիլ յուռճանալ» Շնորհ. վիպ. գրուած է նաև ուռթանալ Անան. եկեղ. Փարպ. նոյն է դարձեալ ուրդ «լցեալ» Բառ. երեմ. էջ 258։


Յուռութ, ռթի, ռթից

s.

cf. Յուռթուլունք.

• ՆՀԲ լծ. յն. իէռօ՜թիս «սրբազանեալ». Հիւնք. յն. ἱερομαντία «կախարդանք»։ Ալիշան, Հին հաւ. 380 համարելով բուն «ջրահմայութիւն»՝ հանում է լուռթի բա-ռից։ Բ. վ. Գէորգեան, Խորենացին խռ-րենացիով, Վղրշպտ. 1899, էջ 37 դու-ռութ «ձկնկիթ» բառից (որ է ըստ ԳԴ պրս. արաբ. [arabic word] qurū̄t «չորաթան»)։


Յուրան, աց

s.

pyramid;
rick, stack;
decanter.

• , ռ հլ. «ցորենի դէզ». մէկ ան-գամ ունի Բուզ. 111. «Սպառէր զամենայն յուրանս և զնորամանս և զմառանս գին-ւոյն». նոյնը ցուրան սխալագիր գրչութեամբ ունի Եւս. քր. ա. 209. «Պիրամիդն, որ է ցու-րան բլրաձև». միևնոյն բառն է դարձեալ յօ.-րան (որ է յաւրան=յուրան). Զյօրանս առ Քով աւանաւն կանգնեաց. Եւս. քր. ա. 205 (Եգիպտոսի բուրգերի համար է ասում). Որ-պէս եզին յօրանոյ բերանակապ շուրջ եկեալն ի կալն (յն. γέννημα «բերք») Նիւս. կուս.։

• Հ. Մ. Աւգերեան, Եւս. քր. հրատա-րակութեան մէջ (ծան. 5) դնում է յն. πυραμίς ձևից, իբր հուրան։ (πυραμίς ծա-գած համարելով յն. πῦρ «հուր» բառից. ըստ այսմ և հյ. յուրան<*հուրան՝ հուր բառից)։ Բառարանները համարում են անստոյգ բառ. ՆՀԲ մեկնում է՝ յուրան


Յստակ, աց

adj. fig. adv.

clear, clean, pure, limpid;
pure, sincere, candid;
manifest, evident, distinct;
clearly, cleanly, purely;
distinctly, evidently, manifestly.

• (Ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «մաքուր, զուտ, պարզ, վճիտ» ՍԳր. Սեբեր. Վեցօր. Ոսկ. յհ. ա. 20, 24, 34. «թափանցիկ» Պղատ. տիմ. «որոշ լսուող (ձայն)» Եփր. համաբ. որից յստակել Եզն. Ագաթ. յստակեցուցանել Եփր. ել. յստանու-թիւն Իմ. ե. 24. Եզն. Եփր. ծն. յստակա-սպաս Կոչ. յստակամիտ Եփր. թգ. 374 և մնաց. յստակզրուց (նորագիտ բառ) «պարշ և մաքուր խօսող» Փոնց. 58. յստակօրէն (նոր բառ). գրուած է նաև յիստակ Եփր. աւետ. 274. ն նախդիրով (հմմտ. յենու-նեցուկ) ունինք նստակ «յստակ» Կնիք հաւ. էջ 7։


Յօրանջ

s.

yawn.

• ԳՒՌ.-Ստացած է բազմաթիւ (մօտ 40) ձև, որոնք բոլոր բխում են 1. յօրանջել, 2. յօրանջկել, 3. յօրանջտել, 4. յօրանջտկալ, 5. յօրանջկտալ, յօրանջկոտալ, 6. յօրանջ-տոտալ ձևերից. այսպէս՝ 1. Կր օրան-ճէլ, Հմշ. օրընջուջ, Ասլ. հէօրանչէ՝լ, Մկ. Տիգ. օրօջալ, Ննխ. գօրնջալ (կ յաւելուածով, տես եռ-ալ).-2. օրոճկալ (ըստ ՆՀԲ) և շըրջ-մամբ՝ Հճ. էյէնգջօլ.-3. Ննխ. օրինջդալ, Ս.. օրընջդալ, Ննխ. գօրինջդալ, գօրինժդալ, Տփ. օրօշտիլ, օրշտալ, Ագլ. ըռըրտօլ.-4. Ասլ. Ռ. էրէժդգալ, Մկ. Սլմ. Վն. օրօշկըտալ, Երև. արըշկօտալ, Ոզմ. օրըշկըտալ, Ագլ. ըռըշկը-տօլ. -5. Մշ. Ննխ. օրընջգըդալ, Ալշ. Բլ. Տիգ. օրօջգդալ, Զթ. էրէնջգդօլ, գէրէնջգէդօլ, գէլ-էնջգէդօլ, Եւդ. գէրէջգդալ, Ախց. կօրընճկտալ, Բբ. գօրըջգդալ, Ակն. Եւդ. Սեբ. էրըժգըդալ. Արբ. Պլ. էրէժգըդալ, Սվեդ. ըրըժգըդիլ, Դվ. արօշկտալ.-6. Երև. արըրտօտէլ, Ջղ. առըշ՝ տոտալ, Շմ. հարըշտօտիլ, Ղրբ. ըրըշտօ՜՛տալ. -բացառիկ ձևեր են Խրբ. հավըջգըդալ, Քղի՝ հավէջգդալ, Ղրբ. պռշտօ՛տալ, պռկըշտա՛տալ։


Նազովրի

s.

scepter.

• . մէկ անգամ գործածում և Ճառընտ. իբր օտար բառ. «Նազարէթն մա-քուր ասի և նազովրին՝ գաւազան»։

• = Եբր. [hebrew word] nēzer «արքայական թագ», որի վրայ աւելի ընդարձակ տես յեզեր։


Նաժիշտ, ժշտաց

s.

maid-servant, female domestic, waiting-maid, or waiting-woman.

• Հիւնք. պրս. nāhid «կոյս աղջիկ»։ Աճառ. Բանաս. 1899, 252 համեմատե-լով երաժ-իշտ բառի հետ՝ գտնում է որ -իշտ մասնիկ է, որով արմատը լի-նում է *նաժ կամ մանաւանդ *նագ. կարելի է կարծել որ սա էլ իրան. *nag «ծառայել, աղախնութիւն անել» նշանա-կութեամբ մի բառից փոխառեալ լինի։


Նախ

adj. adv.

first;
firstly, in the first place, at first;
— քան, before, ere;
— քան զամենայն, first of all.

• «առաջ, առաջուց. 2. գլխաւոր, հինը. առաջինը» ՍԳր. Եւս. քր. որից ածանցուած են բազմաթիւ բառեր (ԱԲ ունի 409 ձև) որոնց մեծագոյն մասը յետին է. ընտիր բա-ռերից յիշենք օր. նախաբարբառ Եզն. նա-խաբոյս Բուզ. նախադուռն Եզեկ. ը. 3. նա-խադիպիլ Ագաթ. նախաթոռ ՍԳր. նախակերտ Եւս. քր. նախաչար Սեբեր. նախավկայ Ա-գաթ. նախամեծար Ոսկ. նախանկար Ոսկ. ա-տիմ. նախնի ՍԳր. Եւս. քր. նախնական Ա-գաթ. ևն։ Յետին ձևերի մէջ կարևոր են նա-խան «երախայրիք, նուբար» Կանոն. նախկի Պղատ. օրին. Պրպմ. նախկին Արիստ. Յհ. իմ. ատ. նախուստ Պղատ. օրին. նախորդ (նոր բառ), նախակ «առաջնակարգ դիրք կամ պաշտօն» Տիմոթ. կուզ, էջ 222, 255. նախնի «իշխան, սատրապ (Կիլիկիոյ Հայոց)» Սմբ. դատ. 104. նոր գրականում շինուած բառեր են՝ նախաբան, նախագահական, նախագա-ւիթ, նախագուշակել, նախազգալ, նախա-զգացում, նախազգուշական, նախազգուշաց-նել, նախակարապետ, նախահարիւ, նախա-ձեռնարկ, նախաճաշ, նախաճաշել, նախա-ճաշիկ, նախամասնիկ, նախամտածութիւն, նախամտածուած, նախապաշարել, նախա-պաշարմունք, նախապատմական, նախասեն-եակ, նախասիրած, նախասրահ, նախատառ, նախաքրիստոնէական, նախընթրիք, նախ-ինտրական, նախընտրութիւն, նախնաբար, նախնականութիւն, նախորդ, նախորդել, նախօրօք, նախօրեակ ևն։


Նախանձ, ու

s. adv.

envy, jealousy;
rancour, hatred;
emulation, rivalry;
zeal, fervour, warmth;
տիրասէր —, attachment, affection;
zeal;
առ —ու, enviously, invidiously;
— կրել յումեքէ, to be envied;
—ու մաշիլ, to pine away with envy, to be eaten up with;
ի —բարկութեան բրդիլ, to burst with envy;
ի — բարկութեան բրդիլ, to burst with envy;
առնուլ, բերել, ի — բերիլ, մտանել, to envy, to be envious of, to grow jealous, to bear envy, cf. Նախանձեմ;
to rival, to vie with;
— արկանել յոք, ի — ածել զոք, to fill with jealousy or envy, cf. Նախանձեցուցանեմ;
to move, excite or provoke to emulation;
ի — գրգռել զոք, to arouse the jealousy of, to create envy;
խնդրել զ—, to revenge, to take vengeance;
վառիլ —ու ընդ, to become jealous;
ի — վառիլ ընդ ումեք, to be jealous of;
— դնել, to emulate, to rival;
ի — նմանութեան ուրուք կրթիլ, to emulate a person, to desire to imitate him;
— առաքինութեան դնել ընդ ումեք, to desire to emulate a person's virtues;
— առնել, to fascinate, to charm, to bewitch, to cast a spell on;
ո՜ անմիտ գաղատացիք, ո՞ — արար զձեզ, o foolish Galatians, who hath bewitched you?.

• , ու հլ. «նախանձ, չարանալը» ՍԳր. Ոսկ. մ. բ. 15, գ. 8. Եւս. քր. որից նա-խանձիլ ՍԳր. նախանձաւոր ՍԳր. Եւս. քր. Ոսկ. եբր. նախանձուկք Թուոց ժա. 29. Կորիւն. Ոսկ. մ. ա. 1. նախանձորդ «նա՝ որ նախանձ է կրում» Ա. կոր. ժդ. 12. «նա՝ որի վրայ նախանձում են, նախանձելի» (նորա-գիւտ նշանակութեանս վկայութիւնը տես յուռմարիլ բառի տակ). նախանձաբեկ ՍԳր. Ագաթ. Եփր. թգ. նախանձախնդիր Գաղ. ա 24. Ոսկ. մտթ. և ես. Բուզ. նախանձայոյզ ՍԳր. Եփր. դտ. թգ. ծն. աննախանձ Ադաթ Եզն. հեղձանախանձ Մծբ. բարենախանձ Փարպ. երկրանախանձ Ոսկ. ես. և մտ. գետնանախանձ Ոսկ. յհ. ա. 37. ստորանա-խանձ Ոսկ. յհ. ա. 8. յորդանախանձ Սիսիան. դիւրանախանձ Լմբ. քինանախանձու Եփր. աղ. 273. ինքնանախանձ Դիոն. ածայ. ևն։ (Նախանձ, մախանք և չարակնութիւն հոմա-նիշների տարբերութեան մասին տես Տաթև. ամ. 250)։


Նախատ

s. adj.

insult, outrage, injury, opprobrium, shame, infamy;
infamous, ignominious, opprobrious, base, villainous;
despised, scorned, vile;
— լինել, to become an object of scorn or ignominy, to be infamous.

• «անարգուած» ՍԳր. Եփր. օրին. էջ 285. Եւս. պտմ. 618. «անարգանք» Լմբ. Մագ. Օրբել. որից նախատել ՍԳր. նախա-տանք Դան. ժա. 18. Ոսկ. բ. կոր. նախատինք ՍԳր. նախատիչ Սղ. կր. 19. Ոսկ. ես. ինք-նանախատ Նար. կրկնանախատ Նար. հրա-պարականախատ Շնորհ. ընդհ. յայտանա-խատ Ոսկ. մ. գ. 27 և ես. յայտնանախատ Կոչ. 326. յաւէտանախատ Համամ. առ-


Նախարար, աց

s.

satrap, proconsul, lord, governor of a province, prefect, mayor;
—ք, magnates, grandees, noblemen.

• , ի-ա հլ. «իշխանական մի աս-տիճան հին հայոց մէջ, իշխան, աւագանի» ՍԳր. որից նախարարագունդ Կորիւն. նախա-րարակոյտ Ագաթ. Բուզ. նախարարապետ Եւս. քր. ևն։

• -Իրան. *nāfaδāra հոմանիշ ձևից. որ բարդուած է nā̄fa «պորտ, ցեղ» (=պրս. [arabic word] ։ nāfa «պորտ», զնդ. nāfah-«ցեղ», nāfya-«ազգակցութիւն», պհլ. nāf, nāfah «պորտ») +δāra բառերից։ Այս ձևը հաստատում է սոգդ. nāfδār «ժողովրդի կամ ցեղի պետը». կազմութեան համար հմմտ. նահապետ<*na. fanati-։ Իրանեան *nāfaδāra տուած է նախ *նահարար (ճիշտ ինչպէս *nāfapati->նա-հապետ). բայց յետոյ ժողովդական ստուգա-բանութեամբ՝ *նահարար կապուելով նախ բառի հետ՝ դարձել է նախարար, իբր արա-րոց կամ կալուածների առաջինը կամ գըլ-խաւորը. ճիշտ ինչպէս նահապետ յետոյ, դարձել է նախապետ, թէև այս ձևը աւելի ընդհանրացած չէ. սակայն այնուամենայնիւ ռուած է վրաց. նախպետի։ Benveniste REA IK I (1929), էջ 5-7 ընդունելով որ *nā-fapati տալիս է նահապետ, տարօրինակ է գտնում որ *nāfaδāra տար նախարար և ո։ նահարար։ Հաստատում է հիւս. արևմ. պհյ. բարբառում իրան. naxva-dāra-(հմմտ. No. hodares Ամմիանոս) բառի գոյութիւնը, որ պիտի տար հյ. նախարար, ըստ որում հիւս. արևմ. պհլ. xv դառնում է հյ. խ. ինչ. kaxva-гəδa>կախարդ, *pati-saxvan>պատաս-խան։

• Բ. 77, 83 (որից նաև Հիւնք.) նախ արար-եալ, իբր թրգմ. լտ. praefectus, yrae-fectura ձևերի։ ՆՀԲ նախկին և գլխաւոր արարեալն, այսինքն յիշխանութեան ե-ղեալն։ Էմին, Истор. Арм.М.Хор. 1858 (բ տպ. 1893, էջ 298) նախ+արար «ա-ռաջին գործող»։ Canini, Et. etym. 1882 էջ 237 նախ=Ամերիկայի Inka-ները+ -րար=իռլ. rogh «ընտիր»։ Նշանեան, Բիւր. 1900, 172 արաբ. [arabic word] nixvār «նշանաւոր», մանաւանդ [arabic word] nahā. rīr «հանճարեղ, հմուտ»։ Meillet (տե՛ս Հիւբշ. Arm. Gram. 514) կազմուած է համարում հպրս. *sāraδāra->պրս. sālār>հյ. սաղար ձևի վրայից, փո-խանակելով sāra-հյ. նախ համազօր բառով։ Նոյն, MSL 17, 245 և 18, 268 բառի -րար մասը մեկնում է իբր իրան--dār, որ գտնում ենք Թուրֆանի մանի-քէական բնագիրների šhrd'r (=šahr-dār) «ինքնակալ» ձևի մէջ, և որ համա-պատասխանում է հարաւային šahriyār հոմանիշին։ Andreas (տե՛ս Հիւբշ. Arm. Gram 514) հպրս. *naxaδāra ձևից, որ վերակազմում է Ամմիանոսի յիշած No-hodares լատուկ անունից։ Հիւբշ. (անդ) առարկում է որ հպրս. *naxaδāra-պի-տի տար պհլ. *naxуār=լտ. *Nahiares։ Մառ ЗВО 11 (1899), 171-173 բար-ռուած նահ «տուն, երկիր»+րար «տէր» բառերից. առաջինը գտնում է նաև նա-հանգ և նահապետ բառերի մէջ և վեր-ջինս կցելով շահապետ ձևին, նահ հա-մարում է գաւառական ձևափոխութիւն ռան<իրան. šahr «երկիր, քաղաք» բա. ռին (նոյն է նաև արաբ. [arabic word] nāhiya «գաւառակ»). երկրորդը (րար) կցելով (որ)-եար բառին՝ երկուսը միասին հա-նում է զնդ. ratu, պհլ. rad «տէր, իշ-խան» բառից (տե՛ս և որեար)։ Բաբգէն վրդ. ՀԱ 1906, 242 նախգարարք «կալ-ուած». հմմտ. լտ. arare։ Նոյնը նաև Բ. Խալաթեան, Լումայ 1907, թ. 1, էջ 80։ Ադոնց, Aрм. Юстин. 451 դնում է կրճատուած իրան. dañhuδar ձևից, ինչ-պէս և նահապետ

• lemann, ЗAH 8 (1908), էջ 98 պհլ. [hebrew word] nuxvīr «իշխան» դնում է ըստ Andreas-ի *naxuδār ձևից և միառնում է նախարար բառին։ Kипաидзе, Гpaм. минг. 1914, էջ 423 կազմուած իռանեան sāra-δara ձևի վրայից։ Ուղիղ մեկնու-թիւնը տուաւ Meillet REA 2, 2։ Պատա-հական նմանութիւն ունի մանիք. պհյ. nīxvīr «իշխան» (ИАН 1912, 43), որից փոխառեալ է արաբ. [arabic word] nixvār «մեծ, աւագ մարդ. 2։ հպարտ». կաւ նաև ա-րաբ. [arabic word] naxrīr, որ մեկնւում է «մեծ գիտուն ծովացեալ գիտութեամբ»։ Պա-տահական է դարձեալ ըստ Յ. Զօրեանի (դասախօս մեր համալսարանում) յն. ναύϰραρος «ցեղի նախագահ», որ ըստ Boisacq 658 ծագում է յն. ναῦς «նաւ» բառից և նշանակում է բուն «նաւատէր»։


Նախիր, խրաց

s.

herd of black-cattle.

• (յետնաբար ի-ա հլ.) «կովերի և եզների խումբ» Նիւս. կազմ. Վրք. հց. ա-528. անարգաբար մարդոց կամ աստուած-ների համար գործածուած՝ Եզն. որից նախ-բորդ «կովարած» (չունի ԱԲ) Առաք. պտմ. 129 (կայ նաև նոր գաւառականներում)։


Նահանգ, աց

s.

province, region, country;
climate.

• Lag. Urgesch. 376 հյ. հրահանգ, պրս. āhang բառերի հետ sani առմա-տից։ Lag. Arm. Stud. § 1587 մերժելով այս՝ նահ կցում է նախ «առաջին» բառի հետ։ Հիւնք. նհանգ «կոկորդիլոս» բա-ռից։ Մառ ЗВO 11, 171-ջ -անգ մաս. նիկով (հմմտ. պահ-անգ) կազմուած նահ «երկիր» բառից, որի վրաւ տե՛ս նախարար։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Բ. Խալաթեանց ՀԱ 1902, 398, նոյնը նաև Karst, Յուշարձան 406։ Meillet REA 2, 2 թերևս իրան. nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» բառից, որի վրայ տե՛ս նահապետ, նախարար։


Նահապետ, աց

s.

patriarch, chief of a family;
prince.

• , ի-ա հլ. «ցեղապետ, նախա-հայր, պապ» ՍԳր. Ագաթ. Եւս. քր. և պտմ. որից նահապետական Յհ. իմ. ատ. Նար. նա-հատետութիւն ՍԳր. Եւս. պտմ. ասւում է նաև նախապետ Ել. զ. 14 ևն (յօրինակս ինչ), Վրթ. քերթ. Տօնակ. Ոսկիփ. նախապետու-թիւն Մծբ. Եփր. ծն. էջ 100 (երկու անգամ), Ել. էջ 185. Փիլ. լին. նախապետաբար Փիլ. Պորփ.։ Պարթևական f երկու ձայնաւորի միջև դար-ձել է հյ. հ. բացի սրանից՝ իրանեանների մէջ էլ ք և h կարող էին փոխանակուիլ բարբա-ռից բարբառ. հմմտ. kaufa-, kof>պրս. koh «լեռ, սար»։

• ՀՀԲ նախկին պետ։ Ինճիճեան, Եղա-նակ Բիւզ. 1819, 151 իբրև նախապետ։ ՆՀԲ նախապետ կամ նահանոատետ. Էմին, Ист. Aсоxика 250 նախ և պետ բառերից։ Հիւբշ. 220 նոյնպէս համա-րում է բարդուած նախ+պետ բառերից։ Հիւնք. պրս. նուպէ «ծառի բուն»։ Մառ ЗВO 11, 172 համարում է գաւառական ձև շահապետ բառի (տե՛ս և նախարար)։ Ադոնց, Aрм. Юстин. 451 իրան. dañ hupati ձևից սղուած։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Meillet REA 2. 1։

• ՓՈԽ.-Վրաց. ნახაეტი նախպետի «գաւա-ռապետ» (ըստ Մառ Иппoл. 65 նշանակում է «նահապետ»), სანახδეტიսանախպետի «ռա-ւառ». სანახბეტო սանախպետո «զօրավարու-թիւն».-Ատանայի թրքախօս հայոց մէջ գոր-ծածաևան է նահապէտ «հին նահապետնե-որ». մտած է նաև Ս. Գրքի քրդ. թարգմա-նութեան մէջ՝ Գծ. բ. 29. Ժը պօյ Տավուտ Նահապետէ կօթըն (ասել վասն նահապետին Դաւթի). հմմտ. նաև է. 8 ևն։


Նահատակ, աց

s.

the first to begin a combat, champion, hero, martyr.

• Հներից Վրդն. սղ. ճծա, էջ 514 գրում է. «Կոչին նահատակք... և կամ ոստ լծորդին զհոն խէ դնել և նախատակ ա-սել, զի նախ Դաւիթ նախատակ եդեալ և հարեալ զախոյեանն»։ ՆՀԲ նախ-ատաև իբր նախազօր կամ նախայարձակ, շա-հատակ՝ վկայ քաջ։ ՓԲ «որ նախ ատի-կէ»։ Lag. Btrg. bktr. Lex. 64 և Arm.

• Stud. § 1588 մեկնում է իբր բարդուած նահ «նախ, առաջին» և տակ «վազք. արշաւ» բառերից. առաջինը գտնում է նաև նահապետ բառի մէջ (իբր նախա-պետ), իսկ երկրորդը գալիս է պհլ. tak, զնդ. tač, պրս. tāxtan «վազել, արշաւել» ձևից. հմմտ. ասպատակ։ Նոյնը նաև Հիւբշ. Arm. Gram. Չ00։ Հիւնք. պրս նուտէ «քաջազն»։ Մառ ЗВО 11, 172 դնում է իբր շահատակ բառի գւռ. ձևը (տե՛ս նաև նախարար)։ Meillet REձ 2, 3 թերևս իրան. *nāfa-taka ձևից, որ կազմուած պիտի լինի nāfa «պորտ, ցեղ, ժողովուրդ» (սրա վրայ տե՛ս նախարայ և նահապետ)+taka կրկնակ մասնիկով, որի մի ուրիշ օրինակն է ներկայացնում սոգդ. xšaϑratāk «արքայական», կազ-մուած xšaϑra-բառից։


Նայ, ից

adj. s. gr.

humid;
s. gr. semi-vowel, liquid letters.

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց կայ միայն սեռ. -ի). «թաց, խոնաւ. 2. կակուղ. Յ. հե-ղուկ կոչուած գրերը (ղ, մ, ն, ը). 4. թա-ցութիւն» Թր. Մագ. Երզն. և Նչ. քեր. Պիտ. Ոսկիփ. որից նայացուցանել «թրջել, ջրել, բռոգել (պարտէզ կամ ծառ)» Փիլ. յովն. 610. Պիտ. նայական «թաց, խոնաւ» Ոսկ. եփես. 803 (խոնաւութիւն նայական շոգով). նայա-մէտ Պիտ. ևն։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. snə-t-ձևից, որ աճած է t աճականով՝ հնխ. sna «հոսիլ, հեղուկ» պարզական արմատից. սրանց հետ հմմտ. սանս. [other alphabet] snā, [other alphabet] snati, [other alphabet] snāyati «լոգնալ, լուալ, լուաց-ուիլ», զնդ. ❇ ︎ snā «լուալ», ❇ ︎ snāta «լւացեալ», snayeite «լոգնալ», յն. ήχω «լողալ», ναμα «հոսուն ջուր, ակունք». ναρός«հոսանուտ», Νηιας «ջրի յաւերժահարս», νότιος «թաց, խոնաւ», νοτια «խոնաւութիւն, անձրև», νοτερος «խոնաւ», νότος «հարաւա-յին քամի (որ է «անձրևաբեր, խոնաւուտ» Յունաստանի համար). 2. հարաւ» (որից թրք. ❇ lodos>ռմկ. լոտոս «հարաւային քա-մի»), լտ. no, nare, natāre «լողալ», ումբր. snata «թաց», միռլ. snāim, կիմր. nawf, բրըտ. neuff «լողալ»։ Նոյն արմատի ուրիշ աճումներն են ներկայացնում յն. νάω, ևոլ. ναίω, ναύω «հոսիլ», νέω «լողալ», νόα «աղ-բիւր», իռլ. snuadh «գետ», զնդ. snaoδa «ամպեր», հիսլ. snγta, անգլ. snot «խլինք» ևն։ Կարելի էր այստեղ կցել նաև հլ. նամ «թաց, խոնաւ», բայց որովհետև տառացի նման է եռան. nam ձևին, ուստի փոխառեալ է նրանից (Pokorny 2, 692, Walde 521, Er-nout-Meillet 641, Boisacq 659, 673)։

• ՆՀԲ համառօտուած է դնում խոնաւ բառից. յիշում է նաև յն. ναμα։ Հիւնք. պրս. nay «եղէգ» կամ արաբ. ayn «աչք» բառից։ Ուղիղ մեկնես Scheftelo-witz BВ 29 (1905), 24։ Ն. Ադոնց. Արուեստ Դիոն. քեր. CLVII պրս. nam «թաց» բառից։ Թիրեաքեան, Արիահայ բռ. 285 իբր նայմ (նամ)։


Նանիր, նրոց, նրաց

adj. adv.

vain, useless, futile, frivolous;
ի —, in vain, vainly, to no purpose, uselessly;
ի — աշխատ լինել, to labour in vain;
ի մոտօյ, ի նանիր, cf. Մօտ, cf. Նանիր.

• , ո, ի-ա հլ. «ունայն, սին, փուճ, պարապ» Սղ. իե. 24. ճխգ. 4. Ոսկ. ես. «մի տեսակ վաղանցիկ բոյս, որ առաւօտուն ցա-նում էին, ճաշին բուսնում էր, կէսօրին պը-տուղ տալիս և երեկոյին չորանում» Վրդ. առ. 266. Վրդն. սղ. (ըստ ՀԲուս. § 2169) (բոյսի մասին եղած առակը տե՛ս Բարուա-խօս, հրտր. Մառ, Վրդ. առ. I. էջ 433). որից ի նանիր «ի զուր» ՍԳր. նանրագիր Եւս. պտմ. նանրութիւն ՍԳր. նանրանալ Հռ. ա. 21. Սղ. ե. 10. նանրական Յհ. կթ. ևն։

• ՆՀԲ ունայն իր, լծ. լտ. inanis, ina-nitas, vanus, vanitas, եբր. ավան, թրք. ավարա, որ և աւիր, առաւիր, վայրա-պար։ Հիւնք. լտ. inanis և հյ. ունայն։ Bugge KZ 32, 35 *ունայն-իր։


Նաշիհ, շհոյ

s.

finest quality of wheat flour.

• , ո հլ. «ընտիր բարակ ալիւր» ՍԳր. ասւում է նաև նաշհի (սեռ. -հւոյ) ՍԳր. նաշի Յհ. իմ. եկեղ. էջ 112, սեռ. նաշւո։ Կնիք հաւ. 43, նաշիխ Պիտառ.։

• ՆՀԲ արաբ. [arabic word] nišā և պրս. nišasta [arabic word] «օսլայ, նշայ»։ Justi, Dict. Kurde, էջ 420 քրդ. nišai «կաթնախառն ալիւր՝ կերակրի մէջ դնելու համար». պրս. nišeste «օսլայ»։ Հիւնք. արաբ. նիշա, տճկ. նիշասթէ։ Ուղիղ մեկնութիւ-նը տուաւ Մառ, Kавк. Bьст. 1902 ապր. էջ 71։


Նապաստակ, աց

s. ast. s. bot.

hare, puss;
Lepus, the hare;
արու —, buck-hare;
մատակ —, doe-hare;
ձագ —ի, levret;
հետք —ի, form, prick;
գետնափոր —, rabbit, cony;
cf. Ճագար;
s. bot. —ի ականջ, hare's ear;
s. bot. —ի ոտն, hare-foot, hare-wort.

• Ինճիճեան, Հնախ. Գ. 21 ապաստա-նող։ ՆՀԲ «նա որ ապաստան լինի ի վէմս»։ Lag. Btrg. bktr. Lex. 70, 27 իրան. arnab (իմա՛ արաբ. [arabic word] ︎ ar-nab) «նապաստակ» բառին է կցում։ Տէրվ. Նախալ. էջ 82 վերջին վանկը հա. մարում է պհլ. tak, պրս. tāxtan, հյ. ըն-թանալ «վազել». հմմտ. լակոն. ταχί-νας։ Հիւնք. ապաստան բառից։ Bugge KZ 32, 62 մերժում է կցել լտ. lepus ևոլ. λέπορις, ֆրանս. lapin ևն ձեերին, ո-րոնք նշանակում են «նապաստակ կամ ճագար»։ Patrubány SA 1, 189 պրս. nabast «անկապ, ազատ»+ պհլ. a'։ (մասնիկը)։ Oštir, Beitr. alarod. 7։ հլտ. laurex, lepor «նապաստակ». հանգլ. rabbit, բասկ. erbir, յն. λεβηρίς «նապաստակի որջ»։ Meyer-Lubke, Rom. etym. Wört. 4902 հիմնվելով Bugge-ի յիշատակութեան վրայ՝ կցում է ֆրանս. lapin, պորտուգէզ. laparn իբեր. *lappar, լտ. lepus բառերին՝ կասկածով։ Josef Bruch KZ 46, 365 իմանալով՝ որ ըստ Andreas հայ. բառի հին ձևը ունի n նախաձայնը (իսկ l գաւառական և նոր ձև է միայն), մեռ-ժում է վերոյիշեալ համեմատութիւնը։

• ԳՒՌ.-Սեբ. նաբասդագ, Պրտ. լափուս-տագ, Զթ. լափուսդօգ, լափուսդոգ, Սլմ. Վն. լապըստրակ, Բլ. լապըստրագ, Տփ. լապուս-տրակ, Ոզմ. լապըզտըրակ, Մշ. լաբըստըրագ, Ալշ. լաբըզդըրագ, Ախց. լափըստրակ, Մկ լըպըստրակ, լըպըզտրակ, Երև. ալապըս-տրակ (Կ. Սարաֆեան, Բանալի գիտութ. 1788, էջ 159 ունի ալապաստրակ ձևը), Ագլ. ըլըպա՛զտրակ, Գոր. Ղրբ. ըլըբա՛ստրակ, ՀՋղ. ալապօստրակ (Kiggs, A vocabulary 96 իբր ժողովրդական ձև ունի նապստակ).-սրանց ներկայացուցիչն է լապըստկանք «նապաստակներ» կեղծ-Շապհ. 75, ուր ան-շուշտ յետին ձևափոխութիւն կայ։ Այս բո-լորի մէջ եղած ր ձայնը և ն>լ ձայնափո-խութիւնը ցոյց են տալիս, որ բառի հնագոյն ձևն էր *նապարստակ, ուր ր շչականից առաջ ջնջուեցաւ հայերէնի մէջ, իսկ բարբառնե-րում՝ տեղափոխութեամբ հեռանալով շչա-կանից՝ անկումից ազատ մնաց. միևնոյն ժամանակ՝ ն-ր տարանմանութեամբ դար-ձաւ լ-ր։


Նարգէս, գիսի

s. bot.

s. bot. narcissus, daffodil.

• = Իրանեան փոխառութիւն. հնագոյն ձևն է պհլ. *narkis, որից յառաջացել են յետոյ, պրս. [arabic word] nargis, քրդ. nargis, nergu. փռխառութեամբ ասոր. ❇ ︎ narqis, ա-րաբ. [arabic word] narǰis, վրաց. ნარვიზი նարգիզի, թրք. nergiz։ Նոյն է նաև յն. νάρϰισσος, որից փոխառեալ են լտ. narcissus, ֆրնս. narcis-se, գերմ. Narcisse, իտալ. narciso, ռուս. нарцисcъ ևն հոմանիշները։ (Համաձայն τοσος վերջաւորութեան՝ Boisacq 657 սրան» աղբիւրը միջերկրեան է դնում. հմմտ. ϰυπά-ρισσος «կիպարիս»)։ Մեր բառի հնագոյն ձևը անյայտ լինելով՝ կարելի չէ նրա բուն աղ-բիւրը որոշել. եթէ հնագոյն ձևն է նարկիս, ծագած է պհլ. *narkis-ից. նարգէս կամ նարգիս գալիս են սասանեան nargis ձևից. միւսները ներկայացնում են իրանեան նորա-գոյն ձևերը. մինչև նարճիս, նռճէս՝ որոնք տառադարձուած են արաբ. narǰis ձևից։-Հիւբշ. 201։


*Նարգիլակ, ի

s.

nutmeg.

• = Պհլ. *nargīlak ենթադրեալ ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] nārgīl. սրանից է տառադարձուած արաբ. [arabic word] nārjil «հնդկընկոյզ». (արմաւենու նման ծառ է. մինչև մարդու գլխի մեծութեամբ ընկոյզներ է տալիս. շատ սննդարար ուտելիք է. նրա-նից են պատրաստում նաև մեղր, իւղ և կաթ. ընդարձակ նկարագրութիւնն ունի Իբն-ի-Բա-տուտա II. էջ 206-211)։


Նարինջ, րնջի, րնջաց

s.

orange;
բանդակ ի նարնջոյ, conserve of oranges, marmalade;
շաքարապատ կեղեւ նարնջոյ, candied orange-peel.

• = Յետին պրս. [arabic word] nārinj ձևից։ Բառս բնիկ հնդկական է. հմմտ. սանս. [other alphabet] nārafga, որ կրճատուած է [other alphabet] naga-rafga «նարինջ» բառից. կազմուած է ձևա-աէս [other alphabet] naga «պղինձ» և ❇ rañg։ «երանգ, գոյն» բառերից, որով «նարինջ» նշանակում է բուն «պղնձագոյն»։ ԺԱ դա-րուն նարինջը Արաբների միջոցով անուան հետ Հնդկաստանից անցաւ Արևմտեան Ասիա և այստեղից էլ տարածուեցաւ Եւրոպա։ Այս-պէս յառաջացան իրարից փոխառութեամբ պրս. [arabic word] nārang, արաբ. [arabic word] ︎ naranǰ (ըստ որում արաբերէնում չկայ g), բելուճ. nērinǰ, nārunǰ, քրդ. nārinǰ, աֆղան. naranj, վրաց. ნარინჯი նարինջի, լազ. araranži, հինդուստ. naranji, յն. ναράντζιον, ալբան. narani. հունռ. narancs, սպան. naranja, la-ranja, իտալ. arancia, ֆրանս. orange. ստ. լատ. narantium ևն։ Հյ. նարանճ ձևը տա-ռադարձուած է արաբականից։-Հիւբշ. 271,


Նարտ, ից

s.

backgammon;
cf. Տապալի;
խաղալ ի —, to play at dice.

• = Պրս. [arabic word] nard՝ նոյն նշ. որից փոխառ-եալ են նաև արաբ. nard, վրաց. ნარდი նար-դի. բուն աղբիւրն է սանս [other alphabet] nard «խա-ղի քուէ, զար», որ ծագում է nard «բառաչել, մռնչել, գոչել» բայից (Böhtlingk, Sans. Wört. 4, 63 ա)։ Կամուս, թրք. թրգմ. Ա. 698 ասում է թէ այս խաղը Արտաշիր Բաբա-կանն է հնարել, որ յետոյ աւելի է զար-գացրել Բուզուրջմիհր. այս պատճառով էլ կոչւում է նաև ❇ [arabic word] nardšīr։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին վերագրում է Բուզուրջ-միհրի, որ Նուշիրվանի իմազտասէրն էր, և անձամբ տարաւ Հնդկաստան (Շահն. հտ. 6, էջ 312՝ Mohl-ի փոքրադիր հրատարակու-թեան)։-Հիւբշ. էջ 272։


Նարօտ, ուց

s.

dye, tincture, hue;
thread, ribbon or tissue of various colours;
broidery or needle-work of divers colours;
*cockade, rosette;
— կենաց, thread of life.

• ՆՀԲ յիշում է արաբ. նիյր «գոյնզգոյն նկարել»։ Տէրվ. Նախալ. 102 մեկնում է *ն-արակ-տ, ինչպէս ունինք ն-երկ. երկուսն էլ ն մասնիկով հնխ. rag «ներ-կել» արմատից. հմմտ. սանս. raǰ, rakta «գունաւոր»։ Հիւնք. նօտար բառից։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 286 պրս. [arabic word] nārū, որ սակայն թէ՛ ըստ ԳԴ և թէ՛ ըստ Բուրհանի նշանակում է «երգեցիկ

• թռչուն. 2. մի տեսակ հիւանդութիւն» և հետևաբար բնաւ կապ չունի մեր բառի-հետ։ Պատահական է վրաց. նավրոտի «մի տեսակ ծառ»։


Նաքարակիտ, կտի

s.

a farthing, two mites, fourth part of a penny.

• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ նոյն են ռուռռայական սոգդ. nakaratá̄kə (գըր-«արծաթ» (տե՛ս Gauthiot, Gram. sogd. էծ 170 և Benyeniste MSL 23, 128)։ Հակա-ռակ վերջին բաղաձայնների յետևառաջու-թեան՝ նմանութիւնը անժխտելի է։ Տարբե-րութիւնը կարող էր բացատրւիլ կա՛մ պահ-լաւերէնով և կամ հայերէնի մէջ ժողովոռ-ռական ստուգաբանութեամբ (հմմտ. ակա-նակիտ)։ Չգիտեմ թէ վերի ձևերի հետ որևի-ցէ կապ ունի՞ն արաբ. օ ︎ nuqra, յգ. [arabic word] ︎ nuqār «հալած ոսկու կամ արծաթի կտոր» (Կամուս, թրք. թրգմ. Բ. 131) և [arabic word] naqd «դրամ», որից ռմկ. նաղդ «կանխիկ»։-Աճ.

Աւռերեան, Բցտր. չփ. և կշռ. 138 յն. ϰοδράντης ձևից, որ լատ. quadrantis բառից է փոխառեալ և նշանակում և «մէկ քառորդ աս». դրուած է Մրկ. ժբ. 42՝ մեր նաքարակիտ բառի դէմ։


Յասմիկ, մկի

cf. Յասմին.

• = Պհլ. *yāsmīk և yasmīn հոմանիշ ձևե-25-488 րից փոխառեալ. (առաջինը աւանդուած չէ, բայց անշուշտ գոյութիւն ունէր, ինչպէս ցոյց է տալիս հայերէնը. հմմտ. պրս. zamī և zamīn anguštari և angustarin կրկնակնե-որ)։ Բառիս իրանեան միւս ձևերն են պրս. [arabic word] yāsamī̄n, [arabic word] yāsmīn, բե-լուճ. yasmīn, աֆղան. yasmīn, vāsamīn «յասմիկ»։ Գտնւում է նաև ուրիշ լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] yasmā, յն. ἰάσμη, ἰάσμινον, լտ. jasme, jasminum, իտալ. gel-semino, ֆրանս. jasmin, ռուս. ясминъ, каcминъ. սպան. lazmin, azemin, նյն. γιασεμί, γιασουμί ևն (սրանք թրք. yasemi ձևի միջոցով)։-Հիւբշ. 198։


Յարմար, աց

adj. adv.

befitting, suitable, fit, proper, congruous, decorous;
commodious, easy;
competent, sufficient;
capable, clever, apt, fit, qualified;
cf. Յարմարապէս.

• «պատշաճ, վայել, վայելուչ» Փիլ. Իգն. Բրս. մրկ. «յարմարութիւն» Նար. գնձ. «յարմար կերպով» Իգն. Նանայ. որից յարմարիլ Առակ. ը. 9. Եփր. թգ. Եղիշ. յար-մարումն Երգ. է. 1. Ոսկ. յհ. բ. 26. Փարպ. յարմարական Ոսկ. յհ. բ. 25, 26. անյարմար Խոր. Յհ. կթ. երեքայարմար (նորագիւտ բառ) Կնիք. հաւ. 41. բազմայարմար Փարպ. գե-ղայարմար Պտմ. աղէքս. Մագ. գեղեցկա-յարմար Ղևոնդ. Մեսր. եր. դիւրայարմար Պիտ. Նիւս. երգ. զուգայարմար Նար. խ։ կարմրայարմար Նար. խչ. հարթայարմար Յհ. կթ.։

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. ar-արմատից, Կազմուած յնախդիրով, մ աճականով և -ար մասնիկով. պարզական -ar արմատին ցե-ղակից ձևերի վրայ տե՛ս ընդարձակ յար. մեր բառին ձևապէս ամենամօտիկ բառերն են յն. ἄρμενος «յարեալ, կազմեալ», ἂρμός «կցուածք, յաւելուած, ճեղք, գամ», ἂρμè «կառք», αρμόζω «կցել, յարել», լտ. arma «կարասիք, գործիք, զէնք», որոնք նոյնպէս աւճած են -ar արմատից՝ m աճականով։ Ըստ այսմ հյ. յարմար ճիշտ նոյն բառն է ինչ որ յարդար.

Աւետիքեան, Քերակ. 1815, 211 յար բառից կրկնուած։ ԳԴ պրս. nā-ham-vār=ան-յարմար։ ՆՀԲ յարմար՝ «իբր ւարումար եամ լարևլար. ուստի և յն. άρμόνιος, լտ. harmoniosus?, անյարմար = յն. ἀνάρμοςτος։ Տէրվիշ. Նախալ. 62 յար արմատից։ Հիւնք. յն. ἀρμόζω։ Վերի ձևով մեկնեց Bugge KZ 32, 21 (որ և ընդունում է Pokorny 1. 72)։ Աճառ. ՀԱ 1899, 207 ա յար բառից մ-ով կըրկ-նական (նոյնը նաև Մաքսուդեան, Շո-ղակաթ 164)։ Գազանճեան, Արև. մամ 1902, 77 յար+մ մասնիկ+յար։


Յեզեր, ի

s.

crown.

• «պսակ, թագաւորա-կան թագ» Դ. թագ. ժա. 12. ուրիշ վկայու-թիւն չկայ։

• = Եբր. nēzer «թագ, պսակ» բառն է, որ գործածուած է Ս. Գրքի համաաատաս-խան տեղում. յոյն թարգմանութեան մէջ տառադարձուած է νεζέρ, ձեռ. տարբ. εζep, որ աւելի մօտիկ է հայերէնին. մեր ձևը են-թադրում է ἱεζερ (այսինքն lEZEP փոխա-նակ НEZEP)։


Մխիթար, աց

adj. s.

consoling, consolatory;
consoler, comforter;
cf. Մխիթարութիւն;
— լինել՝ տալ՝ մատուցանել, to comfort, to console, to solace;
— ինչ առնել մտաց, to flatter, to adulate, to wheedle, to coax, to allure.

• Հիւնք. արաբ. մուխթիր «յուշարար, յիշեցուցիչ» բառից։ Patrubány ՀԱ 19Ո03. 380 սանս. mukha «բերան» ձևից, իբր անց. դերբ. մուխիթա «ասացեալ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 108 մխել բա-յից։ Ուղիղ մեկնութիւնը տուաւ Մառ ЗВО 17, 30-31, հայ թրգմ. ՀԱ 1907, 17։ Միհր, Բազմ. 1907, 29 մաղթել բա-ռի հետ։ Tezo Բազմ. 1907, 53-56 յի-շում է Մառի մեկնութիւնը կասկածով, բայց անորոշ է իր միտքը։


Մծղնեայ, էի, ից

adj. s.

incestuous;
lecherous, libidinous, lewd;
name of various ancient sectaries.

• , ի հլ. «մի տեսակ քրիստոնէ-ական աղանդ», փխբ. «պիղծ, զազիր, զզուե-լի» Եզն. Կանոն. էջ 58, 73. Յհ. իմ. ատ. Իգնատ. ղկ. 275, որ և մծղնի (յգ. -իք, -եաց) Հին բռ. որից մծղնէացի Ոսկիփ. մը-ծըղնէութիւն «խառնակութիւն, պղծութիւն, պիղծ մերձաւորութիւն» Կանոն. էջ 80. մը-ծըղնագործութիւն Կիր.։

• = Ասոր. [syriac word] məsalləyāne «Մես-սաղեան կամ Euchitae (աղօթական) կոչ-ուած աղանդաւորները, Մծղնեայք աղանդա-ւորք՝ որ ծաղկեցան Դ դարի վերջում Միջա-գետքում». ասորի բառը ծագում է səlā «թեքուիլ, խոնարհիլ», [arabic word] səlūtā «աղօթք» արմատից (Brockelm. uex. syr. 303)։-Հիւբշ. 311։


Մկունդ, կնդաց

s.

halberd;
lance.

• , ի-ա հլ. «մեծ գեղարդ, տէգ, տէ-գի կոթ» Ոսկ. ես. Գիւտ առ. Վչ. Պտմ. առ լեհ. (ըստ Հին բռ. «ասպար»), որիք մկնդա-ւոր «մևունռով զինուած» Ա. մկ. թ. 4. Ագաթ. (սխալմամբ գրուած մականդաւոր Մագ. թղ. 34). մկնդահար Խոր. մկնդազգեստ «տիգա-ւոր» ԱԲ. մկնդակ Կղնկտ. հրտր. Էմ. էջ 17.


Մղեղ, աց

s.

chaff;
powder, ashes, dust;
— հրոյ, spark;
ի — փոխել, to turn to ashes, to be burnt to ashes.

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mōl-արմատից, որի ժառանգները ընդարձակ տես մալ «ման-րել, փշրել». այստեղ յիշատակելի են յատ-կապէս գոթ. malma «աւազ», հբգ. melm, gi-mulli, molta «փոշի», մբգ. malmen «փշրել»։ Հայերէնի մէջ հնխ. mōl-տուել է *մուլ, որից կրճատ կրկնութեամբ *մուղեղ> մղեղ։ Ամբողջական կրկնութեամբ է մղմեղ «յարդի մանր փշուր» (տե՛ս տակը գւռ.), որով բառը բոլորովին նոյնացել է մղմեղ, մղմող «ցեց» բառի հետ, որ դարձեալ նոյն արմատին է պատկանում։-Աճ.


Մղձուկ, ձկի

s.

heart-break, anxiety, pain, pang, sore, anguish.

• «շունչը կտրուիլ՝ խեղդուիլը» Բռ. ստեփ. լեհ. «խեղդող» Ադամ. 312. հների մօտ առանձին չէ գործածուած, բայց սրանից են հեղձամղձուկ Ագաթ. Վեցօր. մղձկել «խեղդել, խիստ նեղել» Ոսկ. մ. ա. 15. մղձը-մղձկուտ Վրդն. ծն. Պտմ. վրաց. էջ 80. Մխ. այրիվ. էջ 43 (տպ. մղծկուտ). կայ և մղընծ-կըտալ Բանք աղ. 183, 192.-«սև» նշանա-կութեամբ է գործածուած Կղնկտ. հրտր. Էմի-նի, էջ 17. «Զմղձկութիւն ծխոյն ի սպիտա-կութիւն շուշանի շրջեցեր»։ Բուն արմատն է մուղձ, ինչպէս ցոյց է տալիս հեղձամուղձ Կիր. էջ 176 (չունի ԱԲ) և այս արմատից են կազմուած մղձաւանջ «cauchemar» և մղձա-ժէտ «մղձաւանջ ունեցող» նորակերտ բա-ռերը։

• ՆՀԲ «հեղձնուլ... փղձկիլ մաղձիւ»։ Հիւնք. փղձկիլ բայից։ Գազանճեան. Արև. մամ. 1902, 77 մ մասնիկով հեղձ արմատից։ Scheftelowitz BВ 29 (1905), 17 մղձաւանջ և մղձաժէտ բառերը սր-խալմամբ կարդալով մղջ-, դնում է (աղ-ջա)մուղջ բառի հետ։ Մառ, ИАН 1914 359 Գազանճեանի նման՝ հեղձ արմա-տից մ մասնիկով. որ և համարում է կովկասեան մ նախամասնիկը։ Pe-tersson, Ar. u. Arm. Stud. էջ 125 դնում է հեղձ բառից կրկնուած *հեղձ-ա-մ-հուղձ, հ-ի ջնջումով *հեղձամուղձ, որից էլ ենթադրուած անկախ արմատ մուղձ. մոձուկ։


Մղոն, ի, աց

s.

mile.

• Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր չփ. և կշռ. էջ 131. նոյնը նաև ՆՀԲ ևն։


Մնաս, ի, ից, ու, ուց

s.

mina (weight and money);
pound;
mark.

• = Յն. μνα, μνας հոմանիշից, սր իբր կշիռ արժէր 100 դրախմի = կէս կիլօգրամ, իսկ իբր դրամ 60 արծաթ մնասը արժէր մէկ տաղանդ, ոսկին վեց անգամ աւելի։ Յոյն բառը ծագած է եբր. [hebrew word] māne բառից, -այս էլ փոխառեալ է բաբել. manū ձևից, որից են նաև եգիպտ. mano, հարամ. ma-nah, արաբ. [arabic word] manā, [arabic word] mann, ասոր. [syriac word] maniā, ինչպէս նաև սանս. mana «կշիռ ոսկւոյ»։ Բուն արմատն է սեմ. manā «հաշուել, թուել»։ Յոյնից են փոխառեալ նաև վրաց. 96ა մնա, მნახი մնասի, լատ. mina, ֆրանս. mine, գերմ. Mine ևն (Gesenius17 436, Boisacq 641). տե՛ս նաև ման, որ պահ-լաւականից է. իսկ մէն՝ յետին արաբական իոխառութիւն։-Հիւբշ. 365։

• Հներից Շիր. 28 ասում է թէ «ըստ եբրայեցւոց մնասն արծաթի թարգմա-նի»։ Ուղիղ մեկնեց նախ Աւգերեան, Բցտր. չափ. և կշռ. էջ 132, յետոյ ՆՀԲ։


Մնինայ, ից

s.

weevil.

• (սեռ. -ի) «մի տեսակ փոքրիկ միջատ է՝ մլակի կամ մնիկի պէս» Շնորհ. եդես. էջ 68, որ և մինինայ Գիր. 241.-սր-խալմամբ 1757 թուի մի Յիշատ. (Դիւան ժ. էջ 196) համարում է թռչուն և գրում է մնի-նոս. «Փոքրիկ թռչունն այն, որ կոչի մնինոս., և ըստ այլազգեաց բարբառոյն ղըմըլ... ծած. կեաց զամենայն արտօրայսն, որ ի միում հասկի գրեթէ ճ և բճ գտանիւր և ծծեցին զամենայն հիւթ հատիցն». (սրանից իմաց-ւում է որ թռչուն չէ, այլ թռչող միջատ, քա-նի որ մի հասկի վրայ 200 են հաւաքուած. ծանօթութեան մէջ դրուած է լտ. calandra)։


Մշակ, ի, աց

s.

husbandman, farmer, tiller, cultivator;
man-servant, domestic, servant.

• , ի-ա հլ. «հողագործ, երկրագործ, այգու աշխատաւոր» ՍԳր. որից մշակել «հո-ղը վարել, հերկել» Ոսկ. յհ. բ. 32. Փիլ. «մա-տաևառառել, տնտեսել» Ագաթ. Յճխ. «ծա-ռայել, աշխատիլ» Մաշկ. Վրք. հց. մշակու-թիւն ՍԳր. Փիլ. Պիտ. մշակական Փիլ. Պիտ. անմշակելի Ճառընտ. անմշակ, մշակոյթ, մշակութային (նոր բառեր) ևն։

• = Կովկասեան լեզուներից փոխառեալ բառ է. հմմտ. վրաց. მუმა մուշա, მუმაკი մուշակի «գործաւոր», მუმაობა մուշաոբա, მუმაკობა մուշակոբա «աշխատանք», სამუ-მაჟო սամուշավո «աշխատանք», მემუმავე մեմուշավե «բեռնակիր», მემუმავება մե-մուշավեբա «մի բան մշակել, воздьлывать, обработывать», ნამუმაკარი նամուշակա-րի, ნამუმაკევი նամուշակեվի «աշխատու-թիւն, հերկ», მუმობა մուոբա «ստրկութիւն, գերութիւն», թուշ. მუმა մուշա «գործաւոր», მუმოծ մուշոբ «գործ, աշխատութիւն», լազ, muša «բեռնակիր», ինգ. mušaabay, մինգ. vimušuat, museoba, սվան. limšav, limsae «աշխատիլ, աշխատանք», կաց. ինգ. muša «աշխատասէր», չէրքէզ. mišak «երկրագործ. մշակող», miši «ցանք, վարուցանք», ինչպէս տեռնում ենք, բառը կայ թէ՛ հիւսիսային և թէ հարաւային Կովկասեան լեզուներում! Հա-յերէնը կարող է մեկնուիլ -ակ մասնիկով, սակայն մշ-արմատը մեր մէջ գոյութիւն չունի, որ գտնւում է մուշ, միշ, մշ ձևերով Կովկասեան զանազան լեզուների մէջ և այն էլ աւելի ընդհանուր «աշխատանք, գործ» ի-մաստով, մինչդեռ հայերէնի մէջ «երկրա-գործ» նոյն գաղափարի մի մասնաւոր ա-ռումն է միայն։ Այս բոլորը ցոյց է տալիս՝ որ բառը Կովկասեաններից է անցած հայե-րէնի և ո՛չ թէ հակառակը։ Իմաստի զարգաց-ման համար հմմտ. հյ. գործ և գործել զեր-կիր «մշակել (հողը)», պրս. [arabic word] ranǰ-bar «նեղութիւն կրող»>թրք. renǰber, ռմկ. ռաշ-բար «մշակ, հողագործ»։-Աճ.

• Brosset JAs. 1834, 377 վրաց. մուշակի ևն։ ՆՀԲ պրս. միւշագ և թրք. ուշագ «ծառայ»։ Lag. Urgesch. 886 ռուս. му-жикъ «գիւղացի» բառի հետ (որ սա-կայն мужъ «այր մարդ» ձևից է)։ Justi, Dict. Kurde 399 պրս. թուշ. և քրդ. ձևե-րի հետ, որ տես տակը փոխ.։ Գարա-գաշեան, Քնն. պատմ. Ա. 68 Մուշ քա-ղաքի անունից, որովհետև այդտե՛ղ էր տարածուած գլխաւորապէս երկրագոր-ծութիւնը։-Հիւնք. արաբ. mašaqq «տա-ռապանք, աշխատութիւն» և պրս. mu-šaq «պաշտօնեայ»։ Ադոնց, Aрм. Uc. παμ 436 Νoσγοι (Մոսոխ) ազգանունից։ Պատահաևան նմանութիւն ունի սերբ miǰèsati «հողը երկրորդ անգամ վա-րել», որ *meišlō «խառնել» բայի մի նոր առումն է միայն (Trautmann, էջ 175)։

• ԳՒՌ.-Կռ. Մկ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. մշակ, Ալշ. Երև. Խրբ. Մշ. Պլ. Ռ. Սեբ. մշագ, Տիգ. մշշmգ, Զթ. մուշօգ, մուշոգ, Հճ. մmշօգ, Սվեդ. մշշիւգ («ծառայ, գործաւոր, բեռնա-կիր» նշանակութիւնն ունին բոլորն էլ)։ Նոր բառեր են մշկիկ, մշակավարձ։

• ԳՒՌ.-Պրս. [arabic word] mušāq «սպասա-ւոր, ծառայ» կամ նախաձայնի փոփոխու-թեամբ էլ [arabic word] višāq «մատաղօրեայ սպասաւոր» (երկուսի մէջ էլ վերջաձայն q մատնանիշ է անում օտար ծագումը), քրդ. [arabic word] mišāq «տան ծառայ, մշակ, ախո-ռապան»։


Մոգ, աց, ուց

s.

magician, astrologer;
diviner, enchanter, wizard, sorcerer;
fire-worshipper, follower of Zoroaster;
wise man of the East.

• , ու, ի-ա հլ. «զրադաշտական դե-նի կրօնաւոր, կախարդ, աստղագէտ» ՍԳր. Եզն. Եղիշ. Խոր. «զրադաշտական կրօնին հետևող» Եղիշ. ը, էջ 153, 154. որից յգ. մոգեան Փարպ. մոգել «կախարդութիւն ա-նել» Գծ. ը. 9. Ոսկ. եբր. մոգութիւն Գծ. ը. 11. Փարպ. Եղիշ. մոգակրօնիկ Ոսկ. մ. ա-6 և տիտ. մոգպետ «մոգերի գլխաւորը» Եղիշ. Փարպ. «զրադաշտական մի կեշտ» Եղիշ. ը, էջ 112. չարամոգական Պիտ. սրանց նորա-գոյն ձևերից են մովպետան մովպետ Եղիշ. գ. էջ 47, ը. էջ 124, 141. մուբիտան մուբիտ Կաղանկտ. Բ. ա. մովան հանդերձապետ Ե. ղիշ. ը, էջ 124, 128. մովան անդերձապետ Փարպ. մոգաց անդերձապետ Բուզ.։

• = Պհլ. moγ բառից փոխառեալ (գրուած է magu, արտասանւում էր maγ կամ moγ), որ է հպրս. magu-«կախարդ, մոգ», զնդ. mоγu-, պրս. [arabic word] muγ կամ mōγ «մոգ, կա-խառո». եռանականից են փոխառեալ նաև յն. μάγος «մոգ, զրադաշտական կրօնաւոր, կա-խարդ» (Boisacq 597), նյն. μάγνισσ, եբր. [hebrew word] māg «մոգ» (Երեմ. լթ. 3), արաբ. [arabic word] maǰūs, լտ. magus, ֆրանս. mage, իտալ. mago, գերմ. Magier ևն։-Մոգպետ գալիս է պհլ. moγpet (գրուած magupat) ձևից, որ է հպրս. *magupati-«մոգերի գլխաւորը». այս բառը Սասանեանների ժամանակ դար-ձաւ movpet կամ maupet, որից movnetān movpet կամ maupetān maupet «մոգպե-տաց մոգպետ», պրս. mōbedān mobed և հյ. մովպետան մովպետ։ Այս իրանական ձևերից են փոխառեալ նաև ասոր. [syriac word] mo-petā (Դ դար), յն. Καυῖπτας, Ναυῖπτουϑά (ուղղել Ναυπιτας, Καυτιτουϑα), ասոր. mōwe-δān mōweδ, արաբ. [arabic word] mūba-δan mūbaδ (Կամուս, թրք. թրգմ. Ա. էջ 740)։-Հիւբշ. 195։