Definitions containing the research արք : 2763 Results

Քող, ոյ, ով

s.

veil, cover;
— հարսանեաց, nuptial veil.

Etymologies (1)

• ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Քրէիքուր

adj.

impure, foul, nasty.

Etymologies (1)

• Հին բռ.=Բառ. երեմ. էջ 334 մեկ-նում է «օտարոտի կամ յոլով տեարք» (այսինքն ըստ ՆՀԲ՝ բազում տերանց ծառայ, հայելով ի յն. քի՛րիօս)։ ՆՀԲ մեկնում է «որպէս մրուր քուրայի կամ քուռին քուռը, գարշ կամ (տճկ.) քիրլի, աղտոտ»։ Այտնեան, Քնն. քերակ. էջ 309 դնում է իբր կրկնաւոր (+ուրայ բառի՞ց)։


Քօղ

cf. Քող.

Etymologies (1)

• ՆՀԲ «լծ. հյ. գաղել, գողել, սքողել, յն. քա՛լիմմա»։ Տէրվ. Altarm. 16 ար-մատը սքող, որից ս-ի անկումով՝ քող. հմմտ. գոթ. huljan «պահպանել», մբգ. hulle «քող, լաչակ», լտ. celare «ծած-կել» ան։ Justi, Dict. Kurde 350 քրդ. kol «ճակատին կապելու ոսկեշարք»։ Canini, Et. étym. 120 հյ. կառ «չուան» և քուղ «թել» բառերի հետ գերմ. garn, հոլլ. garen «թել»։ Karolides, Γλ. συγϰρ. 89 կպդվկ. kučeymás «կանանց գրխի թաշկինակ», սանս. çuka «խոյր», լիթ. kuka, ռուս. кикe «կանացի գդաև»։ Տէրվ. Նախալ. 111 իբր հնխ. skar ար-մատից. նոյն ընդ Altarm. բայց Լեզու 1887, 16 մերժելով այս՝ արմատը դը-նում է քող՝ ս տաստկականով։ Հիւնք. ղօղել բայից։ Patrubány ՀԱ 1908, 152 հնխ. sqeu-«ծածկել» արմատից։ Schei-telowitz KZ 53 (1925), 254 սանս. kulāya «հիւսուածք», լտ. colus «իլ», յն. ϰλώσϰω «մանել» բառերի հետ։ Լա-փանցեան, Տեղեկ. ինստ. Բ. 80 քաղել «ծածկել» արմատից։


Փուղձ

adj.

soft, damp, moist.

Etymologies (1)

• . անստոյգ բառ. մէկ անգամ ունի Փիլ. ժ բան. էջ 223. «Ի զուգակողմանցն կրկնակաց երեքանկիւնիցն՝ երեք տառք բաղկանան. հուր և փուղձ և ութանիստն քանզի է՛ որ հրոյ ձև է և է՛ որ օդոյ և է՛ որ ջրոյ. իսկ ի չորեքանկիւնեացն քուեայն է»։ Բառ. երեմ. էջ 325 մեկնում է «ջուր». նոյն բառը վեց անգամ գտնում եմ գործա-ծուած էֆիմ. հետևեալ ձևով. Շոգիք՝ որք են բարակ փուղձ, նուրբ ճենճեր և անզգայ շունչ (էջ 245). Նծումբն ունի յինքեան ոյժ հրային, փուղձ և խոնաւութիւն սնդկային, նաև աղ հողային (էջ 252). Հոյծ, պարարտ փուղձ և սոսնձանման խոնաւութիւնն է սրն-դիկ (էջ 261). Փայտն ունի առաւել փուղձ և խոնաւութիւն ջրային, բայց քարն ունի սա-կաւ փուղձ և խոնաւութիւն... հրահալելին աարարտ խոնաւութեամբ և փղձով (էջ 262)։ ՆՀԲ մեկնում է «լոյծ, խոնաւ, հոտանուտ», իսկ ՋԲ սրա հետ նաև «ջուր», ԱԲ «թոյլ, լոյծ, խոնաւ»։ Ըստ իս, ինչպէս հուր (պիրա-միդ) և ութանիստ, նոյնպէս և փուղձ երկ-րաչափական մի մարմին է նշանակում։ Ըստ Փիլոնի երեքն էլ հաւասարակողմեան եռանկիւններից կազմւած ձևեր են. քա-ռանկիւններից կազմուած իբր ձև յիշում է քիչ յետոյ խորանարդը (քուեայ). եւ որով-հետև երկրաչափութեան մէջ հառասարա-կողմեան եռանկիւններից կազմուած կանո-նաւռր բազմանիստերը երեք են միայն (պի-րամիդ, ութանիստ և քսանանիստ), որոն-ցից առաջին երկուսը արդէն յիշուած են, աւստի փուղձ նշանակում է «քսանանիստ, իկոսաէդռոն»։-Բոլորովին ուրիշ իմաստ ունի փուղձ՝ էֆիմէրտէի մէջ։ Երկրորդ վը-կայութեան մէջ տեսնում ենք որ ծծումբին վերագրւում է հների չորս տարրերը, հուր (ոյժ հրային), ջուր (խոնաւութիւն սըն-դըկային), հող (աղ հողային), մնում է փուղձ, որ պիտի նշանակէ «օդ»։ Այս իմաս-տով է նաև առաջին վկայութեան մէջ, ուր «օդ» և «գազ» համազօր են։-Երկու նշա-նակութիւնները փուղձ «օդ» և «քսանա-նիստ» թէև շատ անյարիր, բայց միևնոյն բաներն են։ Հները, ըստ Պիւթագորեան փի-լիսոփայութեան չորս տարրերը չորս երկ-րաչափական ձևերի հետ էին կապում. օդը ութանիստի հետ, հողը խորանարդի հետ, ջուրը քսանանիստի հետ և հուրը պիրամի-դի հետ (տե՛ս Փл. Kзджори, Исторiя Зпемент. Mатематики. Qnecca, 1910, էջ 55)։ Սրա համար է որ Փիլոնի մէջ էլ հուր (պիրամիդ) «հրոյ ձև է», փուղձ (քսանա-նիստ) «օդոյ ձև է» և ութանիստն «ջրոյ ձև է»։ Ինչպէս տեսնում ենք, շարքը տեղա-փոխուած է. և դրա համար է որ էֆիմէր-տէն դնում է փուղձ «օդ» ըստ Փիլոնի, իսկ Բռ. երեմ. փուղձ «ջուր»=քսանանիստ՝ ըստ Պիւթագորեանց։


Բէշկ մշկոյ

Etymologies (1)

• = Պհլ. beš-mešk՝ նոյն անասունն է, որ յիշուած է մուշկ արտադրող անասունների մի շարքի մէջ. պրս. [arabic word] bēš-mūš «մը-կան նման մի կենդանի է, որ բէշ կոչուած թունաւոր խոտի տակ է բնակում և որի միսը նոյն խոտով թունաւորուածներին իբր հակա-թոյն է ծառայում». ասոր. ❇ bēšmūšk նոյն նշ. իրանեան բառը ծագում t bēš «բէշ խոտը» + [arabic word] mūš (պհլ. mešk. բելուճ. mušk) «մուկ» բառերից։-Հիւբշ. 196։


Անհեթեթ

Etymologies (1)

• ՀՀԲ և ՆՀԲ հանում են հեթեթ-անք ձևից, որ միայն Լաստիվերտցին է գործածած և անշուշտ հայթայթանք «միջոց, հնարք» բառի գաւառական արտասանութեւնն է ներկայացնում։ Այս ստուգաբանութիւնը ընդունելու դէմ են՝ նախ ե ձայնաւորը փոխանակ այ երկբարբառի, երկրորդ՝ բառի նշանակութեան տարբերութիւնը և երրորդ՝ այն հանգամանքը, որ անհեթեթ բառը ունինք նաև դ-ով գրուած, մինչ-դեռ հայթայթել միշտ թ-ով է։ Հիւնք. Եա-նա լեռան անունից։


Արդ, ուց

Etymologies (2)

• , ու հլ. «ձև, կարգաւորութեւն սարք» Եզն. ընդարձակ գործածութեամբ արմատ, որ ներկայանում է մեզ բազմազան կերպարանքներով և ճոխ ածանցումով։ *. Ամենապարզ և նախնական ձևն է արդ. որից ածանցւում են՝ անարդ «անձև, ան-կազմ» Եզն. «տձև, տգեղ» Նիւս. կազմ. ար-դակ «հարթ» Փիլ. Շիր. «տախտակ ի բաց քերելոյ զզեղուն մասն չափոյ ցորենոյ. racloire» մհյ. բառ (ըստ Նորայր, Բառ. ֆր. 1022 ա). արդակագոյն «շատ հարթ» Փիլ. արդել «յարդարել» Փիլ. արդեալ «տաշուած, կոկուած» (նորագիւտ բառ, որ մէկ անռամ գործածուած է Նորագիւտ Բ. մնաց. լդ. 11, տե՛ս իմ Հայ. նոր բառեր Մնաց. գրոց մէջ, 11). արդակել «ուղղել» Շիր. միարդակ (նորագիւտ բառ) Ստ. ժմ. 634 (Շնորհօքն Քրիստոսի դիցուք առաջի զմիարդակ (այլ ձ. միարձակ) լուծն ի միասին ժողովելն մեր). արդուած «յօրինուած» Պիտ. անար-դակ «աննման, անհամեմատ, գերազանց» Մագ. մակարդակ Արիստ. Մագ. անարդի «անհեթեթ» Փիլ. անարդիլ «վիթխարի, ան-ճոռնի, տձև» Պիտ. Փիլ. Վրդն. երգ. նաև բառերի ծայրին, ինչ. խորանարդ «խորա-նաձև» Յոբ. լը. 38, Ագաթ. գմբեթարդ «գըմ-բեթաձև» Վեցօր. էջ 15. ծործորարդ «հով. տաձև. որռաւոր» Ոսկ. Եփես. 871. վիմարդ Յհ. կթ. վիմարդեան Անյ. բարձր. զիա՞րդ «ի՛նչ ձև, ի՞նչպէս» ՍԳր. որից յետինների մօտ համառօտուած զերդ կամ զերթ (յետոյ, զեդ, զէտ) «իբր, որպէս, նման» Շնորհ. Մագ. Երզն. այբ.։ Նոր գրականում արդուկ «ութու», արդուկել «ութու տալ, ութույով հարթել». -2. Ձևական կարգաւորութիւնը կամ նիւթական ուղղութիւնը բարոյական մտքով առնելով՝ կազմուած է արդար բառը (-ար մասնիկի համար հմմտ. մեծ-ար-ել. հրաժ-ար-իլ, յարդ-ար-ել, զարդ-ար-ել, աս-տուած-ար-եալ ևն), ո հլ. «ուղիղ, ճշմառեա-հաւատարիմ (մարդ), ստոյգ շիտակ, իրաւ (խօսք)» ՍԳր. Ոսկ. որից անարդար Ա. պետ. գ. 18. արդարագնաց Կոչ. արդարագնացք Վեցօր. արդարակորով Ել. ժը. 21. Եզն. ար-դարանալ ՍԳր. արդարացուզանել ՍԳր. Ա-գաթ. արդարածնունդ Արձ. 1217 թ. (Շահ-խաթ. Ստորագր. Բ. 99-100), արդարև «ճշմարտիւ, իրաւ, իրօք, ստուգութեամբ, ճշմարիտ որ» ՍԳր։-Յ. 3 նախդիրով կազ-մուած է յարդ արմատականը, որ առանձին էլ գործածուած է «արդ, կարգ, ձև» նշանա-կութեամբ՝ Եզն. որից ածանցուած են նոյն -ար մասնիկով (ինչ որ տեսանք արդար բառի մէջ)՝ յարդար «ողորկ, վայելուչ» Ոսկ. մ. գ. 3. յարդարել «ուղղել, կանոնաւորել, կարգաւորել, շինել» ՍԳր. Ոսկ. Եւս. քր. Եղն, Կիւրղ. թգ. յարղարիչ «կարգադրող» Ոսկ. «ճրագի մկրատ, բազմակալ» Ել. լէ. 25. Գ. թագ. է. 49. յարդարուն Բրս. հց. Սարռ. Պիտ. Կանոն. նուագայարդար Եւս. քր. եր-գայարդար Եւս. քր. սեղանայարդար Ոսկ. Եփես. նոր գրականում բեմայարդար, հա-շուայարդարութիւն ևն։-4. Զ նախդիրով՝ զարդ, ու հլ. (ինչպէս է նաև բուն արմատը՝ արդ) ՍԳր. Ագաթ. որից զարդասէր Վեցօր. Ոսկ. զարդասիրիկ Ոսկ. ես. զարդակից Ոսկ. եբր. անզարդ Խոր. Պիտ. փիլ. անզարդու-թիւն Ոսկ. մ. բ. չզարդ Ոսկ. ա. տիմ. դիա-զարդ Ծն. ծ. 2. մեհենազարդ Գծ. ժթ. 35. մեծացարդ Վեցօր. լուսազարդ Ոսկ. յհ. ա. 43. նշողազարդ Մծբ. Վեցօր. մարգարտա-զարդ Բուզ. ծաղկազարդ Պիտ. Յհ. իմ. նոյն -ար մասնիկով՝ զարդարել ՍԳր. զարդարե-ցուցանել Ոսկ. յհ. բ. 34. զարդարագիր Եւս. պտմ. զարդարանք Եփր. Բ. կոր. զարդար-կոտ Ոսկ. զարդարուն Ոսկ. (որ և յետնա-բար զարղուն Սարգ. յկ. ը). արդի գրական լեզուի մէջ բազմաթիւ նոր բառեր, ինչպէս՝ պատկերազարդ, նկարազարդ, զարդագիր, լուսանցազարդ, սիւնազարդ ևն։-5. Արդ արմատը ունի նաև «արած բանը, կատարած գործը, վաստակ, իր» նշանակութիւնը, հմմտ. վարը՝ ցեղակից ձևերը. այս նշանա-կութիւնը գտնում ենք արդիւն բառի մէջ, որ կազմուած է իւն մասնիկով (հմմտ. շար-ժիւն «շարժում» Յոբ. լթ. 23, հնչիւն ՍԳր. ևն). արդիւն (սեռ. -դեան, գրծ. -դեամբ, -դեամբք. սովորաբար անեզական, որի հա-մար էլ արդի լեզւում ասւում է արդիւնք) բուն նշանակում է «գործ, արած բանը» ՍԳր. Ոսկ. Եզն. Կորիւն. Սեբեր. և յետոյ, «բերք, արմտիք, երկրագործութեան ար-դիւնքը» ՍԳր. Եփր. Եբր. Ոսկ. Կողոս. (ճիշտ ինչպէս ունինք արգասիք «գործ, արդիւնք և բերք, արմտիք»). սրանից ածանցւած են՝ արդիւնագործ Սեբեր. արդիւնակատար Կո-րիւն. արդիւնարար «պտղաբեր» Ոսկ. յհ. ա. 17. Եղիշ. դտ. «երկրագործ, մշակ» ՍԳո. Կոչ. Եփր. Եբր. արդիւնական Փիլ. արդիւնա-կանաւոր Եւագր. ոճով ասւում է լարդիւնս ածել Ոսկ. Եփես. ճիշտ ինչպէս ունինք ի զարդ և ի յարդ և ի կերպարանս ածել Եզն. նոր գրականի մէջ ապարդիւն, արդիւնաւէտ ևն։ (Kivola, Բառ. Հայոց 1633, էջ 39 դնում է արդիունք «vasa sacra aurca et arxentca». ինչ որ նոյն է ՆՀԲ արդիւնք «ինչք, գոյք, կարասիք»)։-Արդիւն բառի գործիականը արդեամբ և մանաւանդ յոգնակին՝ արդեամբք գործածւում է մակբայաբար «իրօք, իս-կապէս, գործնապէս, գործով» նշանակու-թեամբ, որ նոյն է «ստոյգ, շիտակ, ճշմա-րիտ» նշանակութեան հետ։-⦿. Արդեամբ բառի այս գործածութիւնը նոյնանում է ճիշտ մեր արդեօք բառի հետ, որ հների մօտ ոռա-կան մտքով գործածուելով նշանակում է «իրօք, արդարև, իսկապէս, յիրաւի» ՍԳր. Ոսկ. յհ. բ. 1, Փարպ. իսկ հարցական գոր-ծածութեամբ «մի՞թէ» (բուն՝ իրա՞ւ, իրա՞ւ է որ) ՍԳր. Եղիշ. (արդի գրականում դրական գործածութիւնը իսպառ դադարել է և մնում է միայն հարցական մտքով)։ Սակայն այս արդիօք ձևը իրապէս գործիական հոլով է և ենթադրում է հնագոյն ուղ. *արդի «գործ» բառը. (նրա աւելի հին ձևերն են արղևք, արդեաւք, կայ նաև արդիւք Եփր. համաբ. 87, 201, 225, աւետ. 276. նշանակութեան համար հմմտ. արդեամբք, ձևի համար հմմտ. ձևք, մևք, ձեօք, մեօք գործիականները)։

• Schrō̈der, Thesaur. 57 Հեսիքիոսի Aρ-τά́δες (οὶ διϰαιοι ὸπο Աαγων կոչին ար-դարք ըստ Պարսից) բառը մեր արդար ձևն է համարում։ Նոյնը նաև Վիստո-նեանք, թրգմ. Խոր. յռջ. էջ 6։ ՆՀԲ ար-դէն նշանակած է արդ, զարդ, յարդ արմատականների նոյնութիւնը, որոնց հետ լծորդ է դնում նաև արդար, հարթ, թրք. եօրտամ «յարդարանք». իսկ ար-դեօք, արդարև գալիս են արդար բա-ռից. ուղիղ է նաև զիարդ։ Windisch. 11. 42, Böttich. ZDMG 1850, 351 ար-ռար բառը կցում են սանս. rta ձևին, իսկ Böttich. Arica 13 և Justi, Zendsp. 30 զնդ. arəta «կատարեալ» բառին։ Böttich. ZDMG 1850, 366 և Lag. Ur-gesch. arm. 195 հայ. արդ բառը նոյն են դնում ասոր. [syriac word] ❇ ardīklā «ճար-տարապետ» բառի տռաջին մասի հետ,


Կափարում

Etymologies (1)

• «գերեզման». մէկ անգամ ու-նի Կորիւն. «Առ ի մէնջ հարքն ի կափա-րումս դարձան»։


Կծիկ, կծկի ou կծկան

Etymologies (1)

• նեն նաւավարքն զպարանս նաւուն». սրա համար իբր վկայութիւն է բերում Ագաթ. «Բերին կարս պարանաց եր-կայն ստուարս և կծեցին»։ Նոր տաա-գրութեան մէջ այս հատուածը հետևեալ ձևով է. «Բերին կարս պարանաց եր-կայնս և ստուարս, և կցեցին իջուցին ի ներքս» (§ 218. ձեռ. տարբ. չկայ, ուրեմն բոլորն էլ ունին կցեցին). սրա-նով՝ ենթադրեալ *կծել բայը ինքնին ջնջւում է։-Հիւնք. հանում է կծծի բա-ռից։


Մարմենի, նւոյ

Etymologies (1)

• = Բնիկ հայ բառ՝ հնխ. mrmeno-ձևից? հմմտ. սանս. [other alphabet] marman-«ան-դամ, անդամների յօդաւորութիւնը, ամբողջ ռործարանները, մարմնի բաց մասերը՝ ո-րոնք աւելի են ենթակայ վիրաւորուելու, մարդուս տկար մասերը՝ որ պէտք է ծած-կել». բացի հայերէնից ու հնդկերէնից ուրիշ լեզուի մէջ չկայ այս բառը։ Pokorny, 2, 290 սրանց հետ է միացնում մի կողմից լիթ. melmú «ողնաշար», լեթթ. melmeni «ողնա-շարի ծայրի մասը» և միւս կողմից յն. μέλος «անդամ, յօդ», կիմր. cуm-mal «յօդաւորու-թիւն», կորն. mal, յգ. mel-l-ow, բրրտ. mell «յօդերը, ողնաշար» (Boisacq 625 առաջին շարքը բաժանում է երկրորդից)։ Բայց եթէ միացնենք լիթ. և լեթթ. ձևերը, հայերէնի ր ձայնը (փխ. ղ) անյարմար դուրս կգայ. ուս-տի կասկած է ծագում որ իրանեան փոխա-ռութիւն լինի. բայց իրանականում էլ նման ձև չկայ։-Հիւբշ. 473։


Մետրապոլիտ, լտաց

Etymologies (1)

• . ի-ա հլ. (գրուած է նաև մետրապօղիտ, մետրոպօլիտ, յգ. մետրապօ-լիտք, մետրապօլտունք) «մայրաքաղաքի արքեպիսկոպոս» Ագաթ. Յհ. կթ. Մխ. դտ. որից մետրապօլտութիւն Օրբել. (սխալ գըր-ուած մետրապետութիւն Ուխտ. բ. 126). մետ-րապօլտարան ԱԲ.-Սմբ. դատ. 83 մի ձե-ռագիր քանիցս ունի նետրապօլիտ։


Սուին, սըւնոյ

Etymologies (1)

• = Փոխառեալ է անծանօթ մի լեզուից. հմմտ. ասոր. [syriac word] sūwīna «տէգ, նի-զակ», որ մէկ անգամ միայն գործածուած է Ես. բ. 4 յգ. sīwinyāϑā ձևով. թարգ. [hebrew word] šūpīnā «նիզակ» Դ. թագ. իա. 16. յն. σιβύνη, ουβίνη, σιγύνη, σιγυνης, σιγύννης, *ιβυνη «տէռ, սուին». լտ. sibina, si-byna «մի տեսակ նիզակ», արաբ. և պրս. [arabic word] zōbīn «Գիլանցիների մէջ գործածա-կան մի տեսակ կարճ նիզակ», պրս. ❇ žōрīn՝ նոյն նշ., վրաց. ზუუანი զուփանի, թրք. ❇sungi «սուին»։ Այս բոլորը փո-խառեալ ձևեր են. ասորին մէկ անգամ մի-այն գործածուած է և համարւում է ո՛չ-բը-նիկ. յոյնը համարւում է կիպրական, մաևե-դոնական, թրակեան կամ սկիւթական ծա-գումից. թուրքը փոխառեալ պէտք է լինի յն. οιγυνη ձևից. բայց այս բոլորի բուն մայրը անծանօթ է, որից պիտի լինի նաև հայերէ-նը։ Բառիս վրայ խօսում է Մարքվարթ KEA 8(1928), 212 և ցոյց է տալիս որ յոյն և լա-տին բառերը իլլիւրական, մակեդոնական և կիպրական են. ասորին փոխառութիւն է. պարսիկ բառը *čōpēn «փայտեայ» բառից կազմուած մի գաւառական ձև է. մնում է հայերէնը՝ իբր բնի՞կ։-Հիւբշ. 394։


Ստիքերոն

Etymologies (1)

• = Յն. στιχηρός, չեզ. στιχηρόν «ոտանա-ւոր չափով գրուած», որից նաև վրաց. სტიკა-რონი ստիքարոնի «եկեղեցական երգ». ծագում է στίχος «շարք, ոտանաւորի տող» բառից, որ տե՛ս յաջորդ բառի տակ։-Հիւբշ. 381։