Your research : 6 Results for ածու

Entries' title containing ածու : 167 Results

Definitions containing the research ածու : 1060 Results

Դաւիլ

s.

charter-party.

• «դաշնագիր, մուրհակ». մէկ ան-գամ գործածուած է Կաղանկ. հրտր. Էմ. էջ 152= հրտր. Շահն. Ա. 312 «Դնեն առ մի-մեանս խորհուրդս խաղաղականս... որոց կնքեալ զդաւիլն՝ դարձան յիւրաքանչիւր տե-ղիս»։


Դեկտեմբեր, ի

s.

december.

• = Լտ. december հոմանիշից, որ ծագում է decem «տասը» բառից. բուն հռովմէական տարեցոյցի մէջ դեկտեմբերը տասներորդ ա-միսն էր (մարտը լինելով առաջին ամիսը)։ Լատին բառը տարածուել է ամէն կողմ. հմմտ. յն. δεϰεμβριος, վրաց. დეკემბერი դեկեմ-բերի, ֆրանս. décembre, ռուս. дeкабрь ևն ևն։ Մեր ձևը կազմուած է սեպտեմբեր և հոկտեմբեր ամսանունների նմանութեամբ՝ դեկեմբեր նախաւոր ձևից՝ ստանալով մի աւելորդ տ։


Դեհպետ

cf. Դեհկան.

• «կուսակալ, իշխան աշխարհի» Եղիշ. Բ. էջ 26. դրուած է նաև դեհապետ, ղե-հեպետ (Հին բռ.), որից անդնղեհպետ «դժո-խային անդունդների պետը, դև» (իբր ան-դընդադեհպետ) Երզն. քեր. ուրիշ գործածու-թիւն և վկայութիւն չկայ։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),

• ԳՒՌ.-Պահուած է մի քանի նշանակու-թեամբ. այսպէս. «ճար, դարման» նշանակու-թեամբ են՝ Ալշ. Երև. Հճ. Մշ. Ոզմ. Ջղ. դ'եղ. Ագլ. դէղ, Ախց. Խրբ. Կր. Սեբ. դ'էղ, Սլմ. Վն. տեղ, Հմշ. Ղրբ. Մկ. Մրղ. տէղ, Ասլ. դէղ, Ռ. թէղ, Տփ. դիղ, Տիգ. թիղ. -«թոյն» նշա-նակութիւնն ունին Ալշ. Ղրբ. Ասլ. Մշ. Վն. Տփ., որից՝ Ակն. դ'էղիլ «թունաւորել», իսկ Մժ. տէխկ (իմա՛<դեղք) «թոյն» և տէխկէլ «թունաւորել».-«խոտ» նշանակութիւնն ու-նին Մշ. Սս., որոնց մօտ դեղ նշանակում է «մի տեսակ դաշտային խոտեղէն բոյս, որ պանիրի մէջ են դնում՝ անուշ հոտ տալու հա-մար» (վերջին երկու նշանակութեանց է լա-րում խնդեղն Ղրբ. «օշինդը», որ ծագած է *խնդադեղն ձևից և իմաստի զարգացման կողմից համեմատւում է մոլախինդ, խնդա-մոլի բառերին)։-«Աչքի ծարիր կամ երեսի շպար» նշանակութեամբ են Ակն. Մկ. Վն. Տփ.։-Սրանցից դուրս նոր իմաստներ են ցոյց տալիս՝ Զթ. դ'էղ «վառօդ», Նբ. Վն. «մածունի կամ պանիրի մակարդ, մէրան», Սչ. դ'էղել «կեղտոտել»։-Նոր բառեր են՝ դեղապէտ. դեղաջուր, դեղդիր, դեղդղել, դեղթափ, դեղիկ, դեղկոծել, դեղմաշկ, դեղուկ, դեղրար, դեղ-բունքել։

• «դաշտան». անստոյգ նորագիւտ բառ, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Ոսկ. պօղ. ա. 308 «Որ ի դեղսն է, ասէ, պիղծ է» յն. յանկողնի. լտ. ի դաշտանի)։


Դեղբ

s.

yellow

• «դեղին». մէկ անգամ միայն ունի Շիր. «(Լոյս փոսուռայի) ո՛չ սպիտակ է և ոչ լուրթ, ոչ դեղբ և ոչ կարմրագոյն, այլ կանաչ իմն գոյն է»։-ՆՀԲ մեկնում է «եթէ չիցէ գրե-լի դեղին կամ դեղձան՝ անուն գունոյ իրիք». ՋԲ կասկածով, իսկ ԱԲ առանց կասկածի մեկնում է «դեղին»։ Ուղիղ է այս մեկնութիւ-նը, որովհետև վերի վկայութեան մէջ փոսու-ռայի բոլոր գոյները յիշուած են, բացի դեղի-նից։ Ուղիղ է նաև բառի ձևը, ինչպէս ցոյց է տալիս գաւառական դեղբել։ Բառիս գոյու-Աեան նոր ապացոյց է դեղբագոյն «դեղնա-գոյն» նորագիւտ բառը, որ մէկ անգամ ոռա-նում եմ որրծածուած Խոր. աշխ. հրտր. Սուք-րեան, էջ 45 «Ջհալուախունկն... երեք առռ ա-ևեն. մին կոչի (ն) ինգրէ որ է սևագոյն, լինի և դեղբագոյն»։


Դեղեխ

cf. Դաւաճան.

• «ջուրը շարժելով պղտորելը». ար-մատ առանձին անգործածական, որից ու-նինք հին և ընտիր մի բառ՝ ղեղեխեալ «ծր-փուն, շարժելով պղտորուած (ջուր)». մէկ անգամ գործածում է Վեցօր. գ. էջ 62 «Որ ի ներքո երկնից մնացին ջուրքն... պղտո-րեալք և դեղեխեալք են... և այսք չարք գան (տպ. գոն) հանգչին ի վերայ նոցա» (յն. ախ-տից յուզմամբք ծփեալ)։ Նոյն բառը ունի նաև Վրդն. ծն. «Ջուրքս որ առ մեզ են, դեղե-խեալք են և դիւաբնակք»։ Վրդն. սղ. ճխը. էջ 503 գրում է դեխեխեալ. «Կարծեցին ոմանք ռանական գոլ զջուրն զայն և լուսափայլ, և ղներքինս ջուր դեխեխեալ և դիւաբնակ»։ Այստեղ են պատկանում նաև ղեղեխանք «անհանդարտութիւն, տան մէջ խռովութիւն» Կոստ. երղն. 150 (ըստ ՆՀԲ նոյն վկայութիւ-նը կայ նաև դեխեխանք գրչութեամբ՝ Ոս-կիփ.), դեղեղ «դաւաճան, նենգաւոր» Բառ. երեմ. 76, դեղեխ «դաւաճան» ԱԲ, դեղեխի։ «կրքոտ՝ անհանդարտ բնաւորութիւն ունենալ» Վրք. հրց. (Որ սեաւ մաղձն յոլով է՝ սեաւ ն պրնկնոտ լինի երեսն... դեխեխի յոյժ և քինա-կան լինի), դեղեխիչ «խռովարկու» Մանդ. էջ 217։ Նորագիւտ բառ, որ մէկ անգամ գործա-ծաւած եմ գտնում վատ ածականների մի շար-բում. «... ուռուցկոտ, դէղաւոր, դեղամոր, դե-ղեխիչ, գոռոզ...» (տպ. դեղխիչ, իսկ նոյնը Մանդ. սիր. 23 գեզախին, այսպէս ուղղելի՝ ըստ Նորայր, Կոստ. Երղն. 194)։


Դեսպան, աց

s.

ambassador, messenger, envoy;
legate.

• = Պհլ. dēspan հոմանիշ բառից, որ թէև ա-ռանձին գործածութեամբ աւանդուած չէ, բայց պահուած է պհլ. ❇ ︎ bagdēs-pān «արքայական տուրհանդակ» բարդի մէջ (Stackelberg, WZKM, 17 (1903), 50)։ Նոյնն են հաստատում նաև իրանեանից փո-խառեալ վրաց. დესάანი դեսպանի «ռես-պան» (որ սակայն կարող է և հայերէնի մի-ջոցով փոխառեալ լինել) և արաբ. [arabic word] dusfan. որ Կամուս, թրք. թրգմ. Բ. 759 ա՛յս-պէս է մեկնում. «Դեսպանի նման մարդու են ասում՝ որ մէկի կողմից մի բան ուզելու հա-մար ուղարկւում է. կամ թէ ինքնաբերաբար է գնում. մասնաւորապէս «կաւատ» է նշանա-կում. յոգնակին լինում է [arabic word] dasāfī առում են նաև disfan և այս պարագային յոգնակին լինում է [arabic word] dasafīu»։ Կա-մուս այս բառերը դնում է dsf արմատի տակ, որից նաև ունի [arabic word] ︎ dusafa կամ [arabic word] dusfān «կաւատութիւն», [arabic word] idsar «կա-ւատութեամբ դրամ շահիլ, ապրիլ»։-Հիւբշ. z4ը,


Դէմ, դիմի

prep. adv.

cf. Դէմք;
— դնել, to propose, to purpose, to design;
զ— ունել, to oppose, to resist, to face, to endure, to thwart, to cross;
ի դիմի հարկանել, to encounter, to assail, to attack;
to strike, to oppose;
prep. adv. — ընդդէմ, opposite;
directly, diametrically;
prep. adv. — յանդիման, before, opposite, in presence;
publicly, openly, in face;
— ի —, — առ —, face to face, man to man;
ի դիմի, before, opposite to.

• , ի-ա հլ. (յատկապէս անեզաբար գործածուած) «երես, կերպարանք» ՍԳր, «ա-ռարկայի ճակատը, առջևի կողմը, երեսը» ՍԳր. Վեցօր. Ոսկ., «անձ, մարդ» Թր. քեր. Յհ, եմ. Երև., «աչք, տեսութիւն» Ոսկ. հ. ա 1. «դէպի, դէմ» Ճառընտ. Տօնակ. Վանակ. յոբ., որից այլևայլ ոճերով՝ ի դիմաց, ի դէմս «մէկի կողմից» Բ. Կոր. բ. 10. Ոսկ. ես Փարպ. Եղիշ., ղէմ յանդիման ՍԳը, դէմ ընդ-դէմ ՍԳր, դէմ առ դէմ Լմբ. սղ., դէմ ի դէմ Փիլ. լին., դէմ ղնել «դիմել, երթալ» Երեմ. խբ. 17. Ղկ. թ. 53, զդէմ անել կամ ի դիմի նարևանել «ռէմ ռնել» ՍԳր. բարդութեամբ և ածանցմամբ՝ դիմագրաւել Ագաթ. Ոսև մ ա 17, դիմադարձ Յուդթ. բ. 15. Եսթ. թ. 1. Ա-դաթ. Ոսկ. ես., դիմակալ ՍԳր, դիմակաց ՍԳր. Եզն., դիմել «վրան երթալ, ուղղուիլ» ՍԳր, «ապաւինիլ» Եղիշ., դիմեցուցանել «վարել, քշել» Եզն., բարէդէմ Ոսկ. սղ. ծ., խո-ժոռաղէմ Իմ. ժէ. 4. Բուղ. Սեբեր., ապադէմ «տգեղ» Երզն. քեր., բազմադիմի Ագաթ. Ոսկ. ես. և մ, երկդիմի Ղևտ. ժթ. 19. Եւս. քր., ընդ-դէմ ՍԳր. Ոսկ. Վեցօր., ընդդիմակաց Թուոց ժ. 9. Եզն. Ոսկ. ես. Կորիւն, յառաջաղէմ ՍԳր. Ագաթ. Կորիւն. Ոսկ. Վեցօր., յորդաղէմ Ա-գաթ., նախանձ-ընդդէմ Ղևտ. ժը. 18. Սիր. իզ. 9. Ոսկ., ներդիմել «մի բան մեկնել, բա-ցատրել» Ասող. հրտր. Մալխ. 225. Մազ. գա-մառտ. (ՀԱ, 1911, 376), դիմատիա «տեռու-թեան սահման կազմող առարկան» (նորա-գիւտ բառ) Տաթև. ամ. 72 (Աչքն տեսանէ մինչև ի դիմատիպ ինչ, որպէս զորմն կամ զլեառն կամ զերկինս և յայնկոյս ոչ անցա-նէ), բացադիմի Եփր. մատ. Դ. 246 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 269)։-Նոր բառեր են՝ անդիմադրելի, դիմագիծ, դիմա-նկար ևն։-Առանձին տե՛ս դիմակ և յանդի-❇հ.


Դժգոյն

adj.

discoloured, dead, pale.

• «անգոյն, գոյնը գցած». պատա-հաբար միայն գործածուած չէ հին մատենա-գրութեան մէջ. սակայն նրա գոյութիւնն են հաստատում դժգունել Ոսկ. Եբր., դժգունի Լմբ. մատ. 93, դժգունութիւն Եւագր. բոլորն էլ յետնաբար գրուած տ-ով, որ յետին տա-ռադարձութեամբ ատամնականի թրթռունն է՝ համապատասխան յաջորդ ժ ձայնին։ Նոր գրականում վերակազմուած է հին դժգոյն ձևը, բայց արևմտեան գրականը գրում է տժգոյն, իսկ արևելեանը՝ դժգոյն։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

• , ո հլ. (անեզական գործածու-թեամբ) «գեհեն, տարտարոս» ՍԳր, «գերեզ-ման» Ծն. լե. 34. Խբ. 36. Եզն., որից՝ դժոխա-կուլ «դժոխքից կուլ գնացած» Եւագր., դժոխա-կան Եզն. էջ 247 (չունի ՆՀԲ), դժոխաբնակ Թէոդ. խչ., դժոխապետ Ճառընտ., դժոխապե-տութիւն (նորագիւտ բառ) Պտրգ. 261, դժո-խանման (նոր գրականում).-փոխաբերա-բար դժոխ (միայն եզակի և իբր ածական) «դաժան բարքով, անհամբոյր» Փիլ. բագն-բարդութեամբ՝ դժոխաբանել Յհ. իմ. երև., դժոխալուր Լաստ., դժոխերես Ոսկ. յհ. ա. 26, դժոխանալ «խոժոռիլ» Երզն. մտթ.-երկրորդ նշանակութիւնն է «դժուար, դժուարին», բայց այս նշանակութեամբ գտնւում է միայն բար-դութեանց մէջ. ինչ. դժոխահասանելի «դը-ժուարահասկանալի, խրթին» Շիր. հրտր. Պատկ. էջ 64, դժոխագնաց «դժուար երթալու» Ուխտ. Բ. 113 (նորագիւտ բառ), դժոխելանե-լի Խոր., դժոխերասան Բրս. հայեաց., դժո-խագիւտ Մագ., դժոխին «դժուարին» ԱԲ.-գրուած է նաև ճուճաղ (Բառ. երեմ. էջ 199, կամ ճուճաղխք (Ալիշան, Հին հաւ. էջ 423).

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


Դժուար, աց

adj.

difficult, vexatious, incommodious;
rough, rugged;
—ք լերանց, rock, cragged or steep place;
ի — լինել, to be in agony;
ի — անկանել, to run the risk, to be in danger;
—օք բերել, to be afflicted.

• , ի-ա հլ. «ոչ դիւրին, դժար, ծա-նըր» Եւս. պտմ. է. 20. Եփր. հռ., «լեռների մէջ դժուարանցանելի տեղեր» (անեզական և գո-յականաբար գործածուած) Խոր. Վրք. ոսկ. Նար., որից՝ դժուարին ՍԳր. Եւս. քր., դժուա-րաւ (դժուար բառի գործիականն է, մակբա-յաբար գործածուած) Մտխ. ժթ. 23. Ղուկ. ժը. 24, դժուարանալ Ոսկ. բ. կոր. և յհ. ա. 16. 31, դժուարիլ Մծբ. 285 (տպ. դժրեալս ուղղել դժուարեալս՝ ըստ ՀԱ, 1914, 121), դժուա-րանք «տհաճութիւն» Ոսկ. յհ. ա. 23, դժուա-րութիւն Ոսկ. յհ. ա. 25, դժուարագիւտ Եւս. քր., դժուարալուր Վեցօր., դժուարամատոյց Բ. մակ. ժբ. 21. Ոսկ. մ. բ. 12, դժուարա-պահ Սեբեր., դժուարալոյծ Ոսկ. ես., դժուա-րամիտ Մծբ. էջ 248, 284, 297, 370 (հմմտ. ՀԱ. 1914, 120), դժուարակամ «դժուարակա-մեռող», դժուարակիրթ «կնճռոտ, դժուառեմա-նալի», դժուարամաքրելի «դժուար սրբուող» (երեքն էլ նորագիւտ բառ) Լծ. պրպմ. 721, 595, 711, դժուարաքնին Եւագր. ևն (բոլոր ածանցների թիւը ԱԲ-ի մէջ 204 է)։ Գաւառա-կան ձևով է դժար Սոկր. Վրք. հց. Դ. Կռսա. երզն. 82, որից դժարիլ Տիմոթ. կուզ. էջ 325։


Գինդ, դնդաց, դից

s.

ear-ring, buckle, ear-drop.

• = Բնիկ հայ բառ. նախնական իմաստն է «բոլորակաձև, ոլորակ, օղակի պէս կլոր, rond», որ տարբեր է գունդ «գնդաձև, ձմե-րուկի պէս կլոր, sphérique» բառից։ Ինչպէս կլոր աշխարհաբարի մէջ շփոթ կերպով նշա-նակում է թէ՛ «բոլորակ, rond» և թէ՛ «գըն-դաձև, sphērique», նոյնպէս և այստեղ կա։ նման շփոթութիւն գինդ և գունդ բառերի գոր-ծածութեան մէջ. մանաւանդ որ այս երկուսը ածանցման մէջ հաւասարապէս տաւես են գնդ-, որով արմատը որոշել անկարելի է։ Գըն-դակ «շրջանակ» կամ «խաղողի ծիլ», գնոաձև «ոլորապտոյտ» (օր. գնդաձև գնացք օձից) անշուշտ sphérique չեն և հետևաբար բխած են գինդ «բոլորակ» բառից։ Կարող են սա-կայն նաև շփոթմամբ գունդ բառից յառաջա-ցած լինել։ Ինչ որ էլ լինի, գինդ բառի բուն իմաստն է «կոլոր» և յետոյ միայն դարձել է «ականջի օղ», ճիշտ ինչպէս հյ. օղ «կլորակ. 2. գինդ» կամ գերմ. King «բոլորակ, օղակ» և յետոյ Ohrring «ականջի գինդ»։ Այս նշա-նակութեամբ հյ. գինդ ծագում է հնխ. vendha ձևից, որի միւս ժառանգներն են հհիւս. vinda, հբգ. wintan, գերմ. winden «ոլորել, դարձնել», հբգ. uuindinga «զինդ, կանացի զարդ», նբգ. Winde «բաղեղ», հբգ. Uuinton «խաղողի ծիլ» (այս երկու բառերը նոյնանում են մեր գնդակ որթոյ ձևի հետ). ումբր. -uendo «դարձած», սանս. vandhura «կառքի կողով» (Pokorny, 1, 261)։ Տե՛ս նաև վարը գինձ, որ նոյն արմատից է։


Գինի, նւոյ, նեաց

s.

wine;
զգինեօք անկանել, ընդ գինիս մտանել, ի գինւոջ լինել, to be merry with wine, to drink, to get drunk;
թափել զ—, սթափել ի գինւոյ, to sleep one's self sober;
զուարթացուցանել ի գինւոյ, to make tipsy, to fuddle;
պարզել զ—, to clear the wine.

• = Բնիկ հայ բառ. ծագում է նախաւոր գէ-նի ձևից, որի մայրն է հնխ. voinio-սրա հետ հմմտ. լն. οϊνος «գինի» (ածուեց աւելի հեռուները (լատին, գեր-ման, կելտ, սլաւոն). Գերմանիա մտաւ Ա ռարին՝ լատինների միջոցով. սրանից աւե-յի ուշ սլաւներին անցաւ։ Հայերի միջոցով տարածուեց Կովկասի մէջ.-(Pokornv, 1 226, Ernout-Meillet, 1068)։-Հիբշ. 434։

• Առաջին ուղիղ համեմատութիւնները տուաւ Klaproth, Asia polygl. 106։ ՆՀԲ համեմատում է վրաց. ղվինո, յն. οἰνος, լտ. vinum ձևերի հետ։ Peterm 25 դը-նում է լտ. vinum, յն. οίνος, եբր. [hebrew word] уain և արաբ. vain։ -Windisch. 7 յոյն և լտ. ձևերի հետ։ Այսպէս նաև միւսները։ Տէրոյենց պատուելի, Երևակ, 1857, էջ 194-5 Ուայզմէն անգլիացի հեղինակի «Պատմութիւն գիտութեան լե-զուաց» գրքի թարգմանութեան մէջ, ուր ասուած է, թէ գինեգործութիւնը նախնա-պէս վերաբերում էր սեմականներին և սրանց ձեռքով արևելքից արևմուտք է տարածուած, աւելացնում է այս ծանօ-թութիւնը թէ «խաղողի մշակութիւնը ըստ Ս. Գրոց սկսած է Հայաստանի մէջ, յԱ-կոռի, Նոյի ձեռքով. նախալեզուեան բա-ռը գինին է. ասկէ փոխ առին հրեայց, և

• ասոնցմէ ալ տարածուեացաւ Եւրոպա»։ Lag. Arm. Stud. § 484 և էջ 170 չէ ըն-դունած յն. և լտ. բառերի համեմատու-թիւնը։ Դինի բառը կովկասեանների հետ են համեմատել Tomaschek, Deutsche Litteraturz. 1883, էջ 1254, Bugge, KZ, 32, 83, Jensen, Hitt. u. Armen. 100, 130, 210 և ZDMG, 48 (1894), էջ 465։ Վերջինը, ինչպէս և Meillet և ուրիշ-ներ, կովկասեան ձևերը համարում են հայերէնից փոխառեալ։ Հիւնք. յն. ϰαινός «նոր» բառից։ Գինի բառի վրայ մի զարմանալի կարծիք յայտնեց Յ. Արշէզ, ՀԱ, 1896, 267-270, որի համեմատ գի-նի բառը ծագում է գի ծառի անունից այս էլ ակկադերէն gi «եղևնի կամ ար-մաւենի և կամ որթ?» բառից. -նի՝ ծառ նշանակող -ենի մասնիկն է։ Գիհի ծա-ռից պատրաստում էին մի տեսակ օղի, որ յետոյ փոխանակուեց խաղողի գի-նիով. առաջինի անունը սակայն դրուեց ու պահուեց երկրորդի վրայ։ Այս յո-դուածի առթիւ մի երկար բանավէճ Յ. Արշէզի և Հ. Գ. Մէնէվիշեանի միջև՝ տե՛ս ՀԱ., 1896, 289-292. Բարմ. 1897 49-54 և 1899, 104 = ՀԱ, 1899, 83։ Bugge, Lyk. Stud. 1, 13 հայ բառը գտնում է Փոքր Ասիոյ Oινοανδα քաղաքի անուան մէջ։ Մառ, O полож. aбхaз. էջ 41 հլ. գինի, վրաց. ղվինի, ափխազ. aγ︎ ևն համարում է բնիկ յաբեթական բառ, որի մնացորդն է այգի, ուր այ տեղական մասնիկ է։


Գիրկ, գրկաց

s.

the two arms extended, open arms;
bosom, breast;
fathom;
—ս արկանել, — ընդ —ս խառն լինել, to embrace, to hug one another;
ընդ —ս մտանել, ընդ աղեղն լինել, to draw the bow well;
այն ինչ լինէր զոգիսն ի —ս իւր թափել, whilst he drew his bow tight;
— ընդ — խառնել or խառն լինել, — ընդ խառն or գրկընդխառն or գրկախառն լինել, to wrestle, to struggle with one;
— ընդ խառն կռիւ or մարտ, wrestling.

• , ի-ա հլ. (մանաւանդ անեզաբար գործածուած) «գոգ» ՍԳր. Ագաթ., «մէկ գըր-կաչափ» Գծ. իէ. 28. Եւս. քր., որից ոճերով աւնինք գիրկս արկանել «գրկել» ՍԳր. Եւագր. Ոսկ. ես., ընդ գիրկս մտանել «աղեղը լարել» ՍԳր, գիրկ ընդ գիրկ խառնիլ Վեցօր. Ոսկ մ. ա. 13 կամ գիրկ ընդ խառն լինել «գրկա-խառնուիլ» Եւս. քր. ղանաղան ածանցումնե-րով՝ գրկալիր Երեմ. դ. 29, գրկախառն Ոսկ մ. բ. 22 և բ. տիմ. գրկախառնիլ Ոսկ. բ. կոր. և հռ., գրկատարած Ոսկ. ես. 205, ընդգրկել Առակ. իդ. 33. Ագաթ., իննագիրկ «ինը գըր-կաչափ» Նոննոս., լիագիրկք Ոսկ. ես., գիր-կուծոց «գիրկընդխառն» Քուչ. 73։


Գիւտ, ից

s.

invention, discovery, findling;
profit;
artifice;
salvation;
finder;
առ —, for the want of;
չքնաղ —ք, fine or rare inventions or discoveries;
—ք ձկանց, fishing;
— որսոյ, hunting;
—ք որովայնի, tape-worm;
եղիցի քեզ անձն քո ի —ս, you will save your soul;
ի — ածել, to invent;
ի — ածիլ, to be invented.

• , ի հլ. «մի բանի գտնուիլը, գըտ-նուած բան, հնարք, շահ, վաստակ» ՍԳր. Ագաթ. Եփր. ել., «գտնուած, դիւրագիւտ» Երզն. քեր. Շնորհ. թղթ., «գտնող, գտիչ» Կաղնկտ. Լմբ. պտրգ., որից կազմուած են անգիւտ Ագաթ. Կորիւն. Բուզ., չքնաղագիւտ Ագաթ., չգիւտ Եւս. քր. ա., հնարագիւտ Եզն. Սեբեր., դիւրագիւտ Ոսկ. մ. ա. 1, յանկար-ծագիւտ Կորիւն., ստգիւտ կամ ըստգիւտ «թե-րութիւն, յանցանք» Կոչ. Ոսկ. բ. կոր. մ. բ. 15։-Արմատի երկրորդ ձևն է ԳԻՏ «գիւտ» որ միայն յետնաբար գործածուած է առան-ձին (ինչպէս Համամ առկ.), իսկ հների մօտ գտնում ենք միայն ածանցման ժամանակ ինչ. գտանել (կտ. գտի, եգիտ) ՍԳր. Եզն. Ոսկ. Փիլիպ., գտակ «գտնող» Եւս. քր., գտա-կաւ «ճիշտ ու ճիշտ» Եւս. քր. Սեբեր. Եզն. Ոսկ. մ. և Եբր., ըստ գտանել կամ ստգտա-նել «մի թերութիւն գտնել» ՍԳր. (հմմտ. յն. ϰατα-γιγνώσϰω «նկատել. 2. կարծիք կազ-մել, դատել. 3. դատապարտել, նախատել»). ըզբանգտանք «հնարովի սուտ բան» Եզն. էջ 98 (հմմտ. բանագտակ լինել «սուտ պատ-ճառներ հնարել». տե՛ս և ՀԱ, 1914, 123 և 243)։


Գոգ, ոց

s.

bosom;
lap;
hollow, cavity;
— լերանց or վիմաց, grotto, cavern, den;
— ծովու, handle;
creek;
— նաւու, hold of a ship;
— գործել or —ս առնուլ, to be concave or filled.

• «ասել». արմատ մի հին, կորած բայի, որից մնում են միայն ապառնիի և հրամայականի մնացորդները (գո՛գ, գոգջի՛ր. գոգէ՛ք, գոգցես, գոգցուք, գոգջիք, գոգցեն). ՍԳր. Մծբ. Ոսկ. ես. (Ասիցեն, գոգցե՛ն), է︎ 311. Բուզ. 209 (Ասացէք ցարքայ, գոգէ՛ր). Եփր. ղևտ. բայց կայ նաև գոգելով «գոչելով, Կիւրղ. Գնձ. բառիս հին նշանակութիւնը ջըն-ջուելով յետոյ դարձել է մակբայ. գոգ, գոգ-ցես, գոգցես թէ, գոգցես իմն «կարծես թէ» Գաղ. բ. 11. Խոր. Յհ. իմ. ատ. Յհ. կթ. մակ-բայական գործածութիւն ունին. գոգցես գոր-ծածաևան է նս և արդի գրականում, ուր հե-տըզհետե ջնջուելու վրայ էս


Գոգ, գոգջիր, ջիք, գցես, ցուք, ցեն

va.

to say.

• «ասել». արմատ մի հին, կորած բայի, որից մնում են միայն ապառնիի և հրամայականի մնացորդները (գո՛գ, գոգջի՛ր. գոգէ՛ք, գոգցես, գոգցուք, գոգջիք, գոգցեն). ՍԳր. Մծբ. Ոսկ. ես. (Ասիցեն, գոգցե՛ն), է︎ 311. Բուզ. 209 (Ասացէք ցարքայ, գոգէ՛ր). Եփր. ղևտ. բայց կայ նաև գոգելով «գոչելով, Կիւրղ. Գնձ. բառիս հին նշանակութիւնը ջըն-ջուելով յետոյ դարձել է մակբայ. գոգ, գոգ-ցես, գոգցես թէ, գոգցես իմն «կարծես թէ» Գաղ. բ. 11. Խոր. Յհ. իմ. ատ. Յհ. կթ. մակ-բայական գործածութիւն ունին. գոգցես գոր-ծածաևան է նս և արդի գրականում, ուր հե-տըզհետե ջնջուելու վրայ էս


Գոգ

adv.

as, about, almost, nearly.

• «ասել». արմատ մի հին, կորած բայի, որից մնում են միայն ապառնիի և հրամայականի մնացորդները (գո՛գ, գոգջի՛ր. գոգէ՛ք, գոգցես, գոգցուք, գոգջիք, գոգցեն). ՍԳր. Մծբ. Ոսկ. ես. (Ասիցեն, գոգցե՛ն), է︎ 311. Բուզ. 209 (Ասացէք ցարքայ, գոգէ՛ր). Եփր. ղևտ. բայց կայ նաև գոգելով «գոչելով, Կիւրղ. Գնձ. բառիս հին նշանակութիւնը ջըն-ջուելով յետոյ դարձել է մակբայ. գոգ, գոգ-ցես, գոգցես թէ, գոգցես իմն «կարծես թէ» Գաղ. բ. 11. Խոր. Յհ. իմ. ատ. Յհ. կթ. մակ-բայական գործածութիւն ունին. գոգցես գոր-ծածաևան է նս և արդի գրականում, ուր հե-տըզհետե ջնջուելու վրայ էս


Գոհ

adj.

content, easy, satisfied;
— լինել, to be content, satisfied, to take it kindly.

• ԳՒՌ.-Ախց. Երև. Սեբ. գ'օհ, Ակն. գ'օյհ, Ոզմ. գ'օհանալ, Ալշ. Մշ. գ'օյ, Տիգ. քoհmնmլ', Տփ. գուհանակ, Զթ. գ'օհօթը՝ն, գ'ուութը՝ն.-իսկ Պլ. ջէշգուհալ, Եւդ. Պլ. ջուշգուհալ, Խրբ. չուչգ'օհանք, Ասլ. ջօշգ'ալ «դժգոհիլ, գանգա-տիլ, տրտնջալ» ծագում են դժգոհ բառից ջժգոհ ձևի միջնորդութեամբ։ Ակն. ջրշգօհալ, Ախց. ջ'ըջ'գուհիլ «դժգոհիլ»։ Գւռ. ջշգոհալ ձևի նախնականն է տժգոհալ, որ երկու ան-գամ գործածում է Գիրք առաք. 433բ (փո-խանակ դժգոհիլ ձևի)։


Գող, ոց

s.

thief, robber, bandit;
sharper.

• = Արտաքին նշաններից երևում է, որ բնիկ հայ բառ է. իր հետ անձուկ կերպով կապուած գաղել «ծածկել» և գւռ. գեղել «ծածկել, թագ-ցընել» բառերի հետ երևան է հանում գող, գեղ, գաղ ձևերը, որոնք մատնանիշ են անում հնխ. vol, vel, vl ձայնդարձները։ Հայե-րէն բառերը՝ իրար հետ կանոնաւոր համա-պատասխանութեամբ՝ աճած ենք գտնում նաև տ աճականով. այսպէս՝ գողտ-(որից գողտուկ), գաղտ և գեղտ (տե՛ս վերը գաղել և գաղտ բառերի տակ), որոնք ցոյց են տալիս հնխ. vold, veld, vld ձևերը։-«Գող» և «գաղտնի» իմաստների առնչութեան համար հմմտ. գերմ. stehlen «գողանալ» և ver, štohlen «ռաղտնի, ծածուկ», գոթ. Biubs «գող» և θiubjo «գաղտնի», գոթ. hlifa «գո-ռանալ» և պրուս. auklipts «գաղտնի, ծա-ծուկ», լտ. fur «գող» և furtim «ծածուկ», հսլ. tati «գող» և tai «գաղտնի», taiti «ծած. կել, կեղծել»։-Բայց հնխ. vol, vold ևն ար. մատները, որ այնպէս գեղեցիկ կանոնաւո-րութեամբ պահուած են հայերէնում, չեն գտնւում միւս ցեղակից լեզուներում. այստեղ են պատկանում թերևս միայն լեթթ. wilt «խաբել», welts «սնոտի, փուճ», լիթ. pri-vilti «խաբել», viltis «յոյս» (որ է «ինքնա-եւառէութեւն»). yeltui «սնոտի, անպէտք», հպրուս. prawilts «խաբել, մատնել», ս-րոնք յառաջանում են հնխ. vel արմատի ա-ճած velt ձևից։ Ըստ Pokorny, 1, 298 նոյն vel-արմատին են պատկանում նաև յն. οῦλος «խաբուսիկ (երազի համար ասու-ած)», իռլ. fell «կեղծութիւն, խարէութիւն», և bh աճականով՝ vele-արմատաձևից՝ յն. ἔλεσαιρομσι «խաբել, պատրել», լիթ. vilbinti «հրապուրել» (Boisacq, 243)։

• ՆՀԲ իրար է խառնում գաղտ, ղօղել, ղուղակել։ Bugge, Btrg. 38 համեմա-տում է զնդ. gadha և աֆղան. γal «գող, աւազակ» բառերի հետ։ Հիւնք. քօղ բառից։ Meillet, MSL, 9, 150 գող, գաղտ համեմատեց լեթթ. wilt «խա-բել» բառի հետ։ Հիւբշ. 431 աւելաց-նելով նաև վերի միւս եւրոպաևան ձև-վերը, միացնում է նրանք սանս. vrthā «ըստ կամս, ձրի, սնոտի, թիւր» բա-ռին և նշանակութեանց տարբերութեան պատճառով անստույգ է համարում։ Patrubány, SA, 1, 5 ֆրանս. vol-eur լտ. fur-are, in-vol-are։ Scheftelovitz, BВ, 29, 43, լտ. volare «թռչել», velox «արագ», ռուս. vilatl «վազվզել» բա-ռերի հետ, ինչպէս որ ֆր. voler է «թրռ-չել և գողանալ», Karst, Յուշարձ. 414 մոնգոլ. xulagai, կալմ. xulugai, թուն-գուզ. մանչու. xulxa «գողութիւն», ա-րևել. մոնգոլ. xulagu, կալմ. xulu, kulu «գողանալ», 418 ույգուր. okri, ok-rin «ծածուկ», okrik «գող», չաղաթ. ogri «գող», ogrin «ծածուկ», եակ. vor "գող-նալ», voru «գող» ևն։ Պատահական են թուշ. ղ'օլօ ևն։


Գողտր

adj.

mild, delicate, soft, morbid.

• «փափուկ և անուշ» Տիմոթ. կուզ, էջ 324. Սարկ. լս. Տօնակ. Վանակ. յոբ. Մխ. այրիվ. էջ 9, որից՝ գողտրիկ Փիլ. Լծ. կոչ. Խոսր. Վանակ. յոբ. Տօնակ., գողտրաբար-բառ Թէոդոր. մայրագ., գողտրական Նար. 115. -«ողտր բառը «լոյծ» նշանակութեամբ գործածում է երկու անգամ Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. Կուզի մէջ, էջ 82-83)։


Գոմէշ, գոմշոյ, գոմշոց, գոմիշոյ, գոմիշաց, գոմշաց

s.

buffalo.

• + Պհլ. gāvmēš «գոմէշ», պրս. [arabic word] gāvmeš, [arabic word] gāmūš, փարս. gomis, ո-րոնք բուն նշանակում են «եզնախոյ», իբր զնդ. *gao-maeša, բարդուած gao «արջառ» և maeša «խոյ» բառերից։ Պհլ. gā̄vmēš պիտի տար հյ. *գաւմէշ> *գօմէշ. ուստի պէտք է կարծել, որ կա՛մ հյ. գոմէշ ուղղելի է գօմէշ և կամ թէ պհլ. gāvmēš բառի դէմ կար նաև գւռ. պհլ. *gōmēš ձևը (հմմտ. փարսին), որից ուղղակի հյ. գոմէշ։-Իրանեաններից փոխա-ռեալ են նաև աֆղան. gāvmēš, բելուճ. gvameš, gāmēš, ասոր. [syriac word] ︎ gomisa, արաբ. ❇ jāmūs, քրդ. gaumis, games, komiš, վրաց. aამემი գամեշի, კამბემი կամ-բեշի, კამბეჩი կամբեչի, ուտ. gōmiš, g'a-տնš, ինգ. կամմեչ, սվան. կամբեզ, մինգը. կամբեչի, լազ. gomuš, jamusi, ափխ. akan-baš, չեչէն. gamuš, խիւր. gāmuš, ավար. kamyš, garmuš, gainuš, կար. կայտ. անդ. կիւր. ագաւլ. gamiš, տարաս. gamuš, gay-nuš, ռատ. jemis, դիդ. gamuš, ջեկ. բուա-gomus, թաւշ. օսս. kambeč ևն. ըստ այսմ ամբողջ Արեելքի մէջ տարածուած մի բառ է։ -Հիւրշ. 128։


Գոնգեղ, աց

s.

turnip.

• «շողգամ» Վրդն. ծն. ուրիշ տեղ չէ գործածուած. նոյն բառն է, որ Բառ. եռեմ յաւել. 566 գրում է գանդի «շաղգամ», 574 գանտի «շողգամ»։


Գոնջ

s.

scurfy.

• ԳՒՌ.-Սեբ. գ'ոնջ'-գ'լուխ «գլուխը տձև ու այլանդակ կերպով մեծ, որի վրայ անհարթ ուռուցքներ էլ կան».-նոյն բառն է դարձեալ Ալշ. գօննօ «խոշոր գլուխ ունեցող» կամ նաև գոնչագլուխ, գոնչ, գոնչոյ (Երև. Շիր. Մշ.) «մեծ գլուխ ունեցող, մեծագլուխ, հաստա-գլուխ» Ամատունի, Հայ. բառ ու բան, էջ 148։-Վերջապէս միևնոյն բառն է Ջղ. գ'ոնջ «ածուխի խոշոր կտոր՝ որ քուրսու տակն են դնում», Պլ. գօնջ «որևէ բանից ջարդած խո-շոր ու տձև կտոր»։ Այս զանազան առումնե-իի յառաջացման համար հմմտ. անճոռնի, որ գրաբարում նշանակում է «շատ մեծ». այժմ «տգեղ», անդամալոյծ, որ գրաբարում նշանակում է «խեղանդամ», Պօլսի արդի բարբառով «անշարժ լինելու չափ մեծ»։


Գոշ

cf. Գորշ;
cf. Քարձ.

• «քարձ, քօսա». մէկ ան-ռամ գործածում է Կիր. տպ. 1865, էջ 114, Մխիթար Գոշի մականունը մեկնելու հա-մար՝ «Այսպէս կոչէին զնա մականուամբ, զի հեգգագոյն եկին ալիք նորա»։ Ուրիշ վը, կայութիւն չկայ։


Գոռ

adj. s.

fierce, bold, haughty, warlike, martial;
noise, anger, crash, attack, assault.

• «մահմետականի գերեզման». յետ-նաբար գործածուած բառ, ինչպես ունի Զքր. սարկ. Բ. 120. որից գոռել «մահմետականի դիակը թաղել» Զքր. սարկ. Բ. 120 (երկուսն էլ գրուած օ գրով)։


Դիպակ, աց

s.

gold stuff, brocade.

• = Պհլ. dēpāk «դիպակ», որ և պրս. [arabic word] dēbā, [arabic word] dēba, [arabic word] ︎ dēbāh, աֆղան. dēbā, քրդ. dība։ Իրանեանից փոխառեալ ևն նաև ասոր. [arabic word] ︎ dībagā «ոսկեթել հանդերձ», արար. [arabic word] dībāq կամ [arabic word] drbāǰ, վրաց. დიბა դիբա, սերբ. diba, dl-va, ռում. diba, լեհ. dyba ևն հոմանիշ բա-ռերը։ Իրանեան բառը Horn, § 591 ստա-ռաբանում է սանս. dīp «փայլիլ, ցոլալ» ար-մատով, բայց կասկածում է, որովհետև սանա-կրիտի մէջ նոյն արմատը ē ձայնավորով աւանդուած չէ։-Հիւբշ. 143։


Դիպահ

s.

arrest;
prison;
ի դիպահոջ, arrested, prisoner;
դնել՝ արկանել ի դիպահոջ, to arrest some one;
to make prisoner;
լինել ի դիպահոջ, to be arrested, detained or under arrest.

• «արժամեալ բանտ». առանձին բործածուած չէ, այլ միայն ներգոյական ձե-վով՝ ի դիպահոջ Ծն. խբ. 16, Ոսկ. ես. Եղիշ Յհ. կթ. (Ոսկ. ես. գրուած է ի դիպահւոջ), ո-չից՝ դիպահաւոր «բանտարկեալ» Ոսկ. եբր.։


Դիւան, աց

s.

court, seat of justice;
chancery;
archives;
library;
control, register;
court of records.

• = Պհ։. dēvān «արխիվ», պրս. [arabic word] di-wán «ատեան, դիւան, դատարան, խորհրդա-րան, ժողովածոյ գիրք բանաստեղծական երգոց և տաղից», քրդ. [arabic word] dīvān «Ոս-մանեան դատարան»։ Իրանեան բառը փո-խառութեամբ տարածուած է շատ հեռունև-րը. այսպէս ասոր. ❇ dīvan «օրինա-գիրք», վրաց. დივანი դիվանի, მდივანი մդիվանի «դիւանական քարտուղար, դիւա-նադպիր», թուշ. მდივა մդիվա «քարտու-ղար», ավար. դիվան. «դատ», արևել. թրք. [arabic word] divan «նախարար, պաշտօնեայ». սերբ. divana, ռուս. оиванъ «գահ, դիվան, բազմոց», լեհ. ὄywan «ծածկոց», ուկր. oy-van «դորգ», սպան. divan, duan, նյն. δι-βάνι, ֆրանս. divan «բազմոց», նաև ֆր. oouane «մաքսատուն», սպան. aduana, ի-տալ. ōоgana «մաքսատուն» (ըստ Marcel Devie, Dict. étym. Paris, 1876).-թուրքե-րէնի միջոցով կիլիկեան շրջանին փոխա-ռեալ էր տիվնցի, տիվանպայշի (<թրք.


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

• ՓՈԽ.-Մառի յաջող քննութեան համաձայն (ЗВo, 17, 302-3) հայերէնից փոխառեալ է վրաց. მდოვრე մդովրե «հանդարտ», მომ-დოვრება մոմդովրեբա «մեղմել». վրացի բառը մի տեսակ շղթայ է հանդիսանում հյ. ղիւր և դոյր ձևերի միջև, հաստատելով նրանց նոյ-նութիւնը. միևնոյն ժամանակ ցոյց է տալիս, որ հայերէնի հետ կապ չունին վրաց.ადვილი ադվիլի «թեթև, դիւրին», ადვილიდ ադվիլիղ «դիւրութիւն», ადვილება ադվիլեբա «դիւ-րացնել», საადვილი սաադվիլի «դիւրին», გაადვილება գաադվիլեբա «օգնել, դիւրաց-նել, սփոփել»։-(Սրանց բոլորի արմատն է dvil, որ առանձին գործածուած չէ և որ հա-յերէն դիւր բառին է կցում Brosset, JAs. 14(1834), էջ 383 ևն.)։


Եռանդ

s. adv.

s. adv. two days ago, day before yesterday.

• «րահման». նորագիւտ բար, որ եր-կու անգամ գտնում եմ գործածուած արձա-նագրութեանց մէջ. «Զկկուաշէն իւր եռան-դեամբ» (Արձ. 1230 թ. Վիմ. տար. 73), «Կարմիրքարն իւր ամէն եռանդովն» (Արձ. 1239 թ. Վիմ. տար. 81)։


Եռմոս

s.

melody, song.

• = Յն. εἰρμός կամ εἰρμός «կապակցու-թիւն, կարգ, շարք», յատկապէս հռետո-րական արուեստի մէջ գործածուած ռառ ռ-րից և լտ. hirmos. աւելի յետոյ ստացել է «երգի կամ օրհնութեան առաջին տունը» նշանակութիւնը (այսպէս յունական ծիսարա-նի կամ Մաշտոցի մէջ, ըստ Sophocles, 426)։ -Հիւբշ. 349։


Երախ

s.

mouth, muzzle.

• ԳՒՌ.-Ղրբ. ռէխ, ռըխ, Երև. Շմ. ըռէխ, Հւր. ըռաէխ. նոյն բառը գիտեն նաև Ագլ. Գնձ. Դվ. Լ. Ղզ. Ղրդ. յատկապէս գործած-ւում է «անասունի բերան» նշանակութեամբ, բայց նախատաբար նաև մարդոց համար։ (Այս ձևի աւելի հին գործածութիւնն ունի Զքր. սարկ. Բ. 69, 120 ռեխ, սեռ. ռխի, բց. ռխէ ձևերով)։-Նոր բառեր են՝ ռեխալի. ռե-խակալ (կամ ըոկալ), ռեխակալել, ռեխա-հարուստ, ռեխել, ռեխաւոր։


Երախայ, ից

s.

child, little boy, babe;
catechumen.

• ԳՒՌ.-Ոոմ. յէրախա, Ալշ. Մշ. Տփ. էրէ-խա, Հջղ. Հւր. Շմ. արախա, Երև. ըրէ՛խա, Ջղ. չարախա, Ղրբ. ըրա՛խա, Մղր. ըրա՛խէ, Գոր. րա՛խա, Ագլ. ըրխօ՜, Հճ. էյէխօ։-Նոր բառեր են՝ երախասէր, երեխամայր, երե-խավարի, երեխատէր, երեխեկ, երեխութիւն «մի տեսակ մահացու հիւանդութիւն»։ +ԵՐԱԽԱՅՐԻ (հնապէս գործածւում էր ա-նեզաբար. սեռ. -րեաց, գրծ. -րեօք) «առա-ջին պտուղ, կանուխ հասած բերք» Եզեկ. խե-6, ի. 40, բ. օր. ժը. 1. Փիլ. քհ. յետնաբար՝ եզակի գործածութեամբ ունի Յայսմ. գրուած է նաև երեխայրի Դիօն. գ. 38, որից նախե-րախայրիք Փիլ. քհ.։


Երախան, ից

s.

assembly, company, circle, banquet, table-companions;
բազմել —ս —ս, to sit down by companies or groups;
—ք, mouth, lip.

• , ի-ա հլ. «խումբ, դաս (կերակուր ուտողների, բազմական)» Մրկ. զ. 39, Եփր. աւետ. 303. Անկ. գիրք առաք. 403, «խնջոյք, կերուխում» Եղիշ. ը. էջ 156. Յհ. կթ. Սահմ. «որ և է խումբ (հրեշտակների, զինւորների, փղերի ևն)» Փիլ. լիւս. Նար. Մագ. թղ. 185 որից՝ երախանիլ «մէկտեղ կերակուր ուտելու նստիլ» Պղատ. օրին.։-Նոյն բառը ունի դար-ձեալ «ճամբու հանգրուան, իջևան, քարվան-սարայ» նշանակութիւնը, որ գտնում եմ մէկ անգամ գործածուած Ոսկ. մ. ա. 1, էջ 15 «Այլ ռմն ծեր անցեալ ընդ բազում աշխարհս, և զերախանացն և զվտաւանացն համարս և զքաղաքաց կայանս և զկերպարանս և զնա-ւահանգստաց և զվաճառաց, բազում հաւաս-տեաւ և ճշգրիտ պատմէ».-յոյն բնագիրն ունի ❇Aλλ' ό μέν γεγηραϰώς ϰαὶ πολλήν ἐπελ-λών γὴν, ϰαὶ σταδίων αριϑμδν, ϰαὶ πίλεων βέσεις..., ուր σταδιον (600 հունական քայլի տարածութիւն) առնելով իբրև վտաւան. ա-ռանց համազօրի է մնում երախան, և կարող է միայն «իջևան» իմաստով առնւիլ (տե՛ս ւմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 259)։


Երամ, ից

s. adj. adv.

troop, flock;
assembly, company;
gathered, assembled;
— —, in several troops, in company;
— թռչնոց, flight;
— հօտից, անգեայց, flock, herd.

• (ի, ի-ա, ո հլ. բոլորն էլ յետին, ասկեդարեան հոլովումը պիտի լինէր ի-ա?) «բազմութիւն, խումբ (մարդոց, կենդանինե-րի, ձկների ևն)» Ագաթ. Եւս. պտմ., որից՝ ե-րամ երամ «խմբերով, խումբ խումբ» Գ. մակ. զ. 12. Վեցօր. 139, երամական «իշխանի հե-տևորդները, շքախումբ» Գոր. և շմ. էջ 52. ևփո. վկ. արև. 187, երամակ «անասունների խումբ». ՍԳր. (գրուած է արամակ Տիմսթ. կուղ, էջ 286 և Կնիք հաւ. 172, երմակ Մխ. ռտ.), երամովին «խմբով» Ես. և. 8=երա-մաւին Կոչ. 425, երամանալ «հաւաքուի,, խմբուիլ» Ագաթ., երամախմբեալ (չունի ՆՀԲ) Պարականոն շար. էջ 113, խոզերամակ Շ. հրեշտ., ուղտերամակ ՍԳր., երամակից Վեցօր. 163, ազատերամ Պիտ., բազմերամ Լմբ. սղ., մանրերամ Վեց. 141, շներամն Մագ. թղ. 165, խուռներամ Նար. տաղ. ծն. Տաղ., համերամ Ճառընտ. -ոտանաւորների համար յատկապէս սղուած մի ձև է րամ, ի հլ. «երամ, խումբ» Գնձ. Շար. ժմ. 46, որից էլ՝ րամայն «երամովին» Տաղ. յհ. եղբ. հեթ., րամապետ, րապետ «երամապետ» Գնձ. Շնորհ. տաղ., րամել «հաւաքել» Շնորհ. յիշ. Տաղ. Շար., րամօրէն Շնորհ. տաղ., րամեալ «ժողովուած» Շար։-Նոյն բարն է նաև ռււմ (ոամիկ), որի վրայ տե՛ս առանձին։-Բոլո-րովին նոր առում ունի երամակ «ոջիլ», որ մէկ անգամ գտնում են գործածուած Նար. 127 «Անիծք անկերպաւորք և երամակք ո-մանք քրտնածինք զազրաթորմիք կսկծեցու-զիչք և մարմաջողականք». որի անցման աս-տիճանն էլ ներկայացնում է Սեկունդու (հրտր. Տաշեան, Մատեն. մանը ուսումն. Ա. էջ 233) «Քանզի ի նոսա զեռունք խառան և ի քեզ ճճիք և երամակք ոջլաց»։ (Բառիս աւս առման մասին տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատեն. Ա. էջ 147 և Բ. էջ 288)։


Երանգ, ոց, աց

s. adv.

dye, colour, hue;
— —, in many colours, variegated.

• Ուղիղ մեկնեց նախ ԳԴ որ դնում է պրս. արէնկ ձևի հետ։ Böttich. ZDMG, 18S0. 354, Arica, 78, 289 ևն համեմա-տում են սանս. պրս. ևն ձևերի հետ։ Հիւնք. =ԳԴ։ Մագ. թղ. 51 «Ի ձի երաշխ արինադոյն հև-ծեալ». -ուրիշ տեղ չէ գործածուած։


Բուտ, բտոյ

s.

nourishment, food.

• «պերետուտ, եկեղեցական վերա-տեսուչ». ունին միայն Մխ. դտ. 141 և Սմբ. դատ. 72. առաջինը յն. պերետուտ բառը բացատրելով՝ գրում է. «որ այժմ է բուտ» (այսինքն թէ ժԲ դարուն կոչւում էր բուտ). երկրորդը հակառակ դիրքով «բուտն, որ է յունարէն պերետուտ»։ Այս բառը չորս ան-գամ էլ գործածուած ենք գտնում Բագարանի արձանագրութեան մէջ (է դար). «ԼԳ ամի Խոսրովայ արքայի երանելի տէր բուտ ա-ռուեղեան ձգեաց զհիմունս սուրբ եկեղեց-ւոյս... ԼԸ ամոյն կորուսին զբուտն և յետ երից ամաց մահուան բտին՝ կատարեաց սուրբ եկեղեցիս աննայ բտին ամուսին...» (տե՛ս Մառ ЗВО 7, 322-6)։ Այստեղ Մառը կասկածի մէջ է՝ թէ բուտ յատո՞ւկ անուն է թէ հասարակ. բայց ըստ իս յատուկ անուն է Առաւեղեան տոհմից մի իշխանի (տէր) և ո՛չ Աէ հռռևոռաեան ոմն, քանի որ քիչ յետոյ էլ ցոյց է տրւում թէ բուտը ամուսնացած էր։ Աաևայն նոյն իսկ իբրև յատուկ անուն ընդու-նեւով՝ բառը նոյն է նախորդի հետ. հմմտ.

• = Ասոր. [syriac word] bud «եկեղեցական տե-սուչ», որ նոյնպէս մեր բառի նման իբրև յա-տուկ անուն էլ գործածուած է. այսպէս էր ոչւում Գալիլակ և Դիմնակ առակաց գրոց ասորի թարգմանիչր։


Բուք, բքոյ

s.

snow-storm;
tribulation

• ԳՒՌ.-Երև. Տփ. բուք, Ախց. Ալշ. Կր. Հճ. Մշ. Ջղ. Սեբ. Սչ. բ'ուք, Խրբ. Ննխ. Պլ. Տիգ. փուք (Պլ. գործածւում է միայն ձունին-փու-քին «սաստիկ ձիւն եկած ժամանակին» դարձուածքում. Ննխ. և Սչ. գործածում ևն «ձիւն» նշանակութեամբ. սրանց մէջ ձիւն բառը ջնջուած է). Ոզմ. բ'էօք, Մկ. Սլմ. Վն. պիւք, Ասլ. բ'իւք, բ'ի-*.-նոր բառեր են՝ բը-քակապ, բքարգ, բքել։ Գաւառականներում շփոթուած է փուք «փչել» արմատի հետ ձայնի և նշանակութեան մերձաւորութեան պատճառով. այսպէս ունինք Պլ. բքռիլ և Ննխ. Սլթ. փքռիլ «շատ ուտելուց փորը ուռ-չիլ», Ղրբ. Օշ. բքնել «տկռիլ», Ակն. բքնել, փքնել, Ննխ. փքել «հատեղէնները փչելով մաքրել»։


Բրինձ, ընձոյ

s.

rice;
prince.

• = Պհլ. փոխառաթիւն, ինչպես ցույց է տալիս ձ ձայնը և որ սակայն աւանռուած չէ. հմմտ. պրս. [arabic word] birinǰ «բրինձ». սրա-նից են փոխառեալ բելուճ. օսս. սվան. brinj, վրաց. բրինջի, կաբարդ. prunž, չէրք. pirds, քրդ. birinj, թրք. pirinǰ, բուլգար. piriné ևն ևն. պրս. կալ և [arabic word] gurinj հոմանիշը, բայց տարածուած չէ, իրանեան ձևերի նախնականն է *vrinǰi-, որի հետ նոյն է վեդ. vrīhi-«բրինձ»։ Առանց ռնգականի է նաև աֆղ. vrižē։ Արդէն Ն.Ք. Ե դարուն պարսկական բարբառներից փոխառեալ էին յն. ὄρίνδα, ὄρὶνδης, ὄρυζον, βρίζα, ὄρυζα (որից հյ. որիզ) առաջին երկուսը ռնգականով, միւսները առանց ռնգականի։-Հիւբշ. 124։


Գազ, ի

s. bot.

s. bot. tragacanth;
milk-vetch;
cubit.

• «մի տեսակ չափ, կանգուն, արշին» յետին հայերէն բառ, որ քանիցս գործածում են Սռոստ. բաշ. 12, Առաք. պտմ. 234-5 (այժմ Պարսկաստանում մի գազը մի մետը -1'1 արշին է)։


Գազաղ, ի, աց

s.

embers;
ashes.

• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ և ՋԲ, թէև ա-ռանց վկայութեան) «կրակի մոխիր» Ոսկ. մ. բ. 5. Եփր. փես. 411. Փիլ. լին. 267, որից գազաղադէմ «կրակից սևացած կամ մոխրոտ դէմքով» Փարպ., գազաղանալ «մոխիր դառ-նալ» Խոր. Սկևռ. աղ., գազաղացուցանել «մոխիր դարձնել» Սկևռ. աղ. 102։ Բառը յետնաբար գրւում է նաև գազախ (ինչպէս ունինք ածուղ>ածուխ), բայց ընտիր ձևն է գազաղ, թէև արդի գրականում գազախ ձևն է միայն, որ երբեմն գործածւում է։


Գէս, գիսոց, աց

s.

hair, head of hair, long hanging hair.

• ՆՀԲ լծ. եբր. իատա՛, յն. իտե՛օ, ի՛տօ, յորմէ լտ. video։-Peterm. 21 սանս. vid։-Windisch. 7 սանս. vid, յն. ίδεῖν, լատ. videre։ Մորթման, ZDMG, 26, 560 բևեռ. uedadubi, իսկ էջ 515 բևեռ. vidini, գերմ. Wissen, յն. εἰδω, հոլլանդ. veten։ -Հիւնք. գի-տել՝ յն. ϰοίτη «անկողին, զուգաւորու-թիւն» ձևից։ Յ. Արշէզ, ՀԱ, 1896, 268 եբր. [hebrew word] «գիտել»։ Թիրեաքեան, Կար-նամակ, ծանօթ. 127, 130 հյ. գէտ «գու-շակ» բառը բաժանելով միւսներից դնում է պհլ. ❇ հոմանիշից, սր գըտ-նում է գործածուած Կարնամակ, ժե. 1-5 և մանաւանդ ժե. 2՝ զետ ու գու-շակ ձևով։ Րлeйe, Cбори. мaтер. Kавк. 31, 6 կիմր. guibit «գիտէ»։

• ԳՒՌ.-Ննխ. Պլ. գիդնալ (<գիտանալ Փիլ Փարպ. Մանդ.), բացասականը՝ Պլ. չիյդէմ, Ննխ. չիդիմ, Երև. գիտէմ, Տփ. գի՛դիլ, գի-դէ՛նալ, Ախց. Կր. Սեբ. գ'իդնալ, Ագլ. գ'ի՛դիլ, Ղրբ. գի՛դալ, Սչ. գ'իդնալ, Ռ. քիդնալ, Տիգ. քիդնmլ, Ոզմ. գ'ըտիմ, Զթ. գ'իդանօլ, գ'ի-դանոլ, Ակն. գ'իննալ, Խրբ. քիդնալ, քիննալ, Ասլ. գ'ի*նալ, Ալշ. Մշ. գինալ (ունին պարզ գ և ո՛չ թէ շնչեղ գ՝), Վն. կիտնալ, Մկ. կ'րտ-նալ, Սլմ. գինmլ, Հճ. գ'իննօլ, Հմշ. կիդնուշ, իսկ Ջղ. պահած է միայն հենց քդես «կար-ծես» դարձուածի մէջ։-Նոր բառեր են՝ գի-տածուն, գիտցուն, գիտկան, գիտաց անել, գիտնակ, գիտնաւոր, գիտոսիկ, գիտումու-թիւն, գաւառագիտուն, չգիտալուք։


Դշխոյ, ից

s.

queen, empress, princess.

• Հիւնք. իշխան բառից։ Սագրզեան, ՀԱ, 1909, 335 և Karst, Յուշարձ. 408 ռումեր. tisg'u «Իշթար աստուածուհին», 412 սումեր. tišu «տիկին, աստուածու-հի», քրդ. diš «մօրաքոյր»։ Kорщъ, թրգմ. Մշակ 1914, թ. 122 պհլ. են-թադրեալ *dixšway ձևից, որ կազմու-ած պիտի լինի սանս. dyukša «երե-նային»++vay «թռչուն» բառերից. նշա-նակութեան զարգացման համար հմմտ. պհլ. humāyūn «օգոստափառ»


Դոխն, խին

s.

mill-hopper.

• = Պրս. [arabic word] dōl «է այն փայտեղեն ձագա-րաձև ամանն, ի մէջ որոյ ցորեան եդեալ, որ հարմամբ լիք լիք փայտին շարժեցեալ՝ թա-փէ յաղօրին զցորեանն ընդ ծակ երկանաքա-րին». սրանից է փոխառեալ նաև արևել. թրք. [arabic word] dol «դոխն. the tunnelshaped feeder ofa mill» (տե՛ս R. P. Shaw. A sketch or the tur-ky language. չունի Будaговъ)։ Պարսիկ բա-ռը բուն նշանակում է «դոյլ» և ձևի նմանու-թեան պատճառով ստացել է այս երկրորդ նշանակութիւնը, ճիշտ ինչպէս քուղայ՝ որ է «դոյլ», Մշոյ բարբառով նշանակում է «ա-ղօրիքի ձագար, դոխն»։ Պրս. և թրք. ձևերը ցոյց են տալիս, որ հայերէնի նախնական ձևն է *դողն, ուր ղ՝ բառի վերջում գտնուելու պատճառով թաւանալով՝ դարձել է խ. ինչ-պէս ածուղ >ածուխ, գազաղ>գազախ, ասե-ղըն>գւռ. ասէխ։ Այս ենթադրութիւնը գործ-նականապէս ապացուցանում է Ղրբ. տէօղ (վերջաձայնը ղ=l և ո՛չ խ). «ջաղացքի մէջ զորեն լցնելու ձագարաձև ամանի տակ գըտ-նուած կիսախողովակաձև մասը՝ ուր թափ-ւսւմ է ցորենը և ուր հաստատուած է չանչա-խը»։-Աճ.


Ագանովթ, այ

s.

liquid vessel.

• (սեռ.-այ) «հեղանիւթերի ա-ման, թակոյկ». մէկ անգամ գործածուած է Ես. իբ. 24. «Մինչև յանօթս ագանովթայ»։


Ագապ, ի

s.

agapae, love-feasts.

• , ի-ա հլ. «աղքատներին տրուած սիրոյ ճաշ» Կանոն. 26, 27, Յհ. իմ. Մխ. դտ. էջ 162, որից ագապատէր Կանոն. էջ 113, ա-ռապատուն Կանոն. թարգմանաբար նաև սէր «հասարակական ճաշ», սէր առնել «հասարա-կական ճաշ տալ» Վրք. հց։ Ագապ բառի գոր-ծածութիւնը երևում է մեր մէջ դոնէ Զ դա-րուն. հմմտ. Գ. Վ. Յովսէփեան, Արրտ. 1912, էջ 997-1001։ Քանիցս անգամ գրուած է ա-գաբ Օրբ. հկճռ. էջ 137։ Հին հայոց ադապի մասին նկատողութիւններ տե՛ս Մառ, xрист. Bocт. 2(1913), էջ 145-7։


Ագի, ագւոյ

s.

tail.

• ԳՒՌ.-Ագլ. ագի, Հճ. ագ'գ'ի, Ասլ. Խրբ. Ռ. Սեբ. աքի, Ջթ. ագ'է «պոչ». Ալշ. ագ'ի «ողնաշարի ծայրը». Սչ. աքի՝ ընդհանուր առմամբ, նոյն իսկ ոչխարի, ձկան և թռչուն-ների համար գործածուած. Հւր. հmգի, Շմ. հmքի, Ղրբ. հm՛քի, հmքիւ «պոչ», իսկ Ակն. ագ'իք և վն. ակի «զգեստի քղանցք, փէշ»։


Ագուռ

s. adj.

palm, hollow of the hand;
brick. hard.

• «բուռ, ափ». գործածուած է մէկ անգամ Եզեկ. ժ. 2 (սխալ է մեկնում Բառ. երեմ. 5 «գոգ կամ աղաբողոն», որին հետե-վելով ՀՀԲ, ՋԲ և ՓԲ աւելացնում են նաև «գոգ մարդոյ կամ հանդերձի»)։

• n հ,. «աղիւս». գործածուած է մէկ անգամ Վրք. հց. Բ. 328. «Աղիւս թրծե-ալն հրով ագուռ՝ կացցէ և ի ջրի լաւ քան ղքար»։ Նորերս Հ. Ա. Վարդանեան, ՀԱ 1910, 369 ա, դտաւ նաև մի երկրորդ վկա-յութիւն այս բառի համար. «Որպէս ագռոյ հարկանել զգլուխ նորա «(Վարք Գէորգայ. էջ 32), որ փոքրիկ սրբագրութեամբ կար-դում է ագռով։


Ադամանդ, ի

s.

diamond;
cf. Մագնիս.

• = յն. άδάμας,սեռ. ἀδϰμιάντος «ադամանդ», որ գալիս է δαμαω, δαμάζω «ընկճել, նա-աճել» բայից և նշանակում է բուն «ան-նուաճ, անընկճելի». այսպէս է եռւուած քարը՝ իր խիստ կարծր յատկութեան պատճառով։ Այս առաջին իմաստով գոր-ծածուած է նաև մեր մէջ։ Յունարէնից փոխ են առել և ուրիշ շատ լեզուներ. ինչ. լտ. adamas, գերմ. Diamant, ֆր. diamant,անզլ, adamant diamond, վրաց. ադամասի, ա-դամանտի, անդամանտի «ադամանդ քարը», ամդամատի «մագնիս», պրս. թրք. և քրդ, [arabic word] almas, elmas, որից գւռ. ալմաս, ալ-մաստ, յաւելուած տ-ի համար հմմտ. Սաղա-նքmս>Սlmւմmստ, սուս>Սչ. սուստ «լուռ», պես >պեստ, Ռուս>Ռուստ։-Հիւբշ. 338։