s.

cf. Այծի.

s.

cf. ԱՅԾԻՔ;
Նոյն բառ եւ ի յն. ա՛իքս կամ էքս. αἵξ սեռ. αἱγός. capra եւ caper Ազգ խաշին՝ նման ոչխարի, այլ անհանդարտ, յանդուգն, եւ ճարտար, մօրուտնի, եւ երկայն գիսովք կամ մազովք մարմնոյ ողջոյն. արականն կոչի քազ. իսկ այծ՝ է առաւել էգն քան արուն. այծ, էծ, իծուկ. քէչի. պիւզ, էնզ.

Զատոյց զքաղս կապոյտս եւ զպիսակս, եւ զամենայն այծս կապոյտս։ Քազք ելանէին ի վերայ այծից։ Արջառ կամ ոչխար կամ այծ։ Իբրեւ երկու երամակք այծից. եւ այլն։

Այծ, առ ի յածել եւ յարձակել կենդանի ասացեալ, որ է դիմել. (Փիլ. լին. ՟Գ. 3.) որպէս թէ ի բայէս ածեմ.

Կռոնոս զկնի դարանեալ՝ հեծեալն յայծ. (Մագ. ԼԴ։)

• . ի հլ. «այծ անասունը» (սովորա-բար էգի համար է գործածւում) ՍԳր. որ և այծի, յոգնակին այծիք, սեռ. այծեաց «այծ» ՍԳր. Կոչ. որից այծեամն ՍԳր. այծեմնիկ (իբր կնոջ յատուկ անուն գործածուած) Գծ. թ. 36, 39. այծենի «այծի մորթ» Վրք. հո. աւծեայ «այծի մազէ» Յայտ. զ. 12. ալծա-քաղ Վեցօր. կամ այծքաղ Օր. ժդ. 5. էշայ-ծեամն Խոր. բ. 81. այծենակաճ «այծի մա-զից շինուած թաղիք» Անյ. պորփ. այծարած Մամիկ. Մագ. այծամարդ «Սատիրոս» Խոր. աշխ. այծեղջիւր Շիր. Փիլ. քարայծ (նոր բառ). այստեղ է պատկանում նաև այծառ կամ այ-ծար, ածաղ «սև կաղամախ, populus nigrā (տեղը չէ նշանակած ՆՀԲ. նոյնպէս նաև ՀԲուս. § 36). իբր թրգմ. յն. αἰγειρος հոմա-նիշից. կազմուած αίς «այծ» բառից (սխալ-մամբ այսպէս է ստուզաբանուել յն. բառը, թէև բոլորովին ուրիշ ծագում ունի. տե՛ս Boisacq, էջ 20)։

• = Բնիկ հայ բառ. հնխ. aig'-(Pokorny 1։ 8 և 38, Boisacq 26)։ Հմ մտ. յն. օίς, սեռ. αίγος «այծ», αίγειος «այծեայ, այծենի». սանս. [other alphabet] aǰā «այծ», aǰá-«բուծ», aǰa-gara «այծակեր», ajina-«մորթ», զնդ. iza-ēna կամ izaena-«մաշկեայ, կաշեղեն» (ո-րից Justi հետևցնում է հին զնդ. *iza «այծ» բառը), պհլ. azak «այծ», լիթ. ožys «բուծ», ožka «այծ», հիռլ. ag allaid «եղջերու»։ Հայերէն ձևը ճշտիւ համապատասխանում է յունարէնին. միւսները ղուրկ են յ ձայնից։ -Հիւրշ. 417։

• Հներից Փիլ. լին. գ. 3 «այծ, առ ի յա-ծեւ և յարձակել կենդանի ասացեալ, որ է դիմել»։ Ուղիղ մեկնեց նախ ՆՀԲ, յետոյ, Windisch. 13 ևն։ Lagarde, Urgesch. arm. 735 և Arm. Stud. § 93 ուղիղ մեկ-նութեան հետ յիշում է նաև եբր. [hebrew word] *èz=արաբ. [arabic word] 'anz, փիւնիկ. 'az, ատոր. [syriac word] 'nez «այծ»։ Սագըզեան ՀԱ 1ՉՈՉ. 336 սումեր. ruz «այծ»։ Karst, Յուշարձ. 408 սումեր. uz «այծ»։ Թի-րեաքեան, Արիահայ բռ. 28 զնդ. azi «երինջ կամ այծ» անստոյգ բառի հետ։ Autran, Sumér. et indo-eur. 44 սու-մեր. sigga բառի հետ։ Պատահական նմանութիւն ունի ավար. ծէ «այծ»։-Այ-ծառ ռառի ևազմութիւնը և նշանակութիւ-նը որոշում են Ուղուրիկեան և Նորայր,

• Մասիս 1880 յունիս 24, լուլ. 4 և օ-բռստ՛'' 1։

• ԳՒՌ.-Ագլ. այծ, Ախց. Յղ. ած, Երև Ղրբ. Մկ. Մշ. Մրղ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. էծ, Կր. Սեբ. Սչ. Ննխ. աձ, Հճ. աձ, էձ, Ասլ. աձ, ազ. Ալշ. Հմշ. էձ, Ոզմ. յէծ, Զթ. Խրբ. mձ.-Մշ. և Զթ. բառս նշանակում է «այծի էգը՝ սկսած ե-րեք տարեկանից». այսպէս է նաև գրաբարի մէջ. մինչդեռ միւս գաւառականների և գռա-կան լեզուի մէջ ընդհանուր նշանակութիւն ունի։-Գաւառականներում այծ փոխաբերա-բար գործածւում է նաև երկիւղի, բարկու-թեան և քնի համար. ինչ. այծ այծ լինել Ղրբ. «վախենալ», այծերը գալ Երև. Ղրբ. Տփ. «բարկանալ», Ննխ. «քունը տանիլ», այծերը հաւաքեւ ևամ մօտ անել Երև. Տփ. «բարկա-նալ» ևն։-Նոր բառեր են այծահազ, այծամո-րի, այծուպտուկ, այծերէն կամ այծեվար, այ-ծոտիլ, այծուկ, այծտերև։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Ամենապայծառ

Այծամարդ

Այծարած, ից

Այծաքաղ

Այծեամն, եման, եմանց

Այծեայ, էի, ից

Այծեղջիւր, ջեր

Այծեմնիկ

Այծենակաճ

Այծենի, նւոյ, ենեաց

Այծերամակ, աց

Այծէք

Այծի, ծւոյ, ծիք, ծեաց

Այծոտն

Այծորդ

Այծքաղ

Առկայծիմ, եցայ

Բազմապայծառ

Գեղապայծառ

Գերապայծառ

Voir tout