cf. Մանիշակ.
• = Պհլ. ❇ vanavšak «մանուշակ» բառից, որ դարձած է պրս. [arabic word] ba-nafša, մազանդ. venewše, քրդ. benefsa, benewš, փոխառութեամբ նաև ասռռ. [syriac word] məniskā, արաբ. [arabic word] banafsaǰ, [arabic word] manafšaǰ, [arabic word] ︎ banafsaǰ. թրք. menefše կամ menekše և վերջինի միջոցով էլ բուլգար. menekše, նյն. μενεšές, բոլորն էլ «մանուշակ»։ Հյ. մա-նիշակ ծագում է ասորի ձևից, իսկ մանու-շակ<*մանաւշակ պահլաւ ձևից. հմմտ. սու-ներ<ասոր. safsērā։-Հիւբշ. էջ 191. 311։