privy;
sink.
dung, cattle-dung.
• , ի հլ. «անասունի աղբ» Մանդ. էջ 205, Եպիփ. բարոյ. Վրդն. Վստկ. որից կո-յադնդիռ «աղբի մէջ ապրող բզէզ» Ոսկ. մ. բ. 15. կոյանոց «աղբանոց, լուալիք» Ոսկ. մ. գ. 17. կոյաջուր ԱԲ. կոյուղի (նոր բառ). յետին ձև է կու, ո հլ. Սիրաք. իբ. 2. Վստկ 28. Խոր. աշխ։
privy, water-closet;
երթալ ի —, to go to stool.
• = Պհլ. անյայտ մի ձևից, որի հետ հմմտ. պրս. [arabic word] čašma և շրջեալ [arabic word] čamša, որ բուն նշանակում է «աղբիւր» և երևի փխբ. նշանակում է նաև «արտաքնոց». այսպէս է քրդ. [arabic word] češma «արտաք-նոց» (Justi, Dict. Kurde, էջ 129), ինչպէս նաև Մշոյ հայ. և թուրք. գաւառականով՝ չաշմա «արտաքնոց»։ Իմաստի զարգացման համար հմմտ. հյ. լուալիք «աւազան, բա-ղանիք, ջերմուկ. 2. աղբանոց, կոյանոց». (Քակեցին զտունն Բահաղու և կարգեցին զնա ի լուալիս. Դ. թագ. ժ. 27), պրս. ab-dast «լուացումն ձեռաց» և ābdastxāna «ճե-միշ», ասոր. [syriac word] baita dmaya «արտաքնոց» (բուն նշ. «տուն ջրոյ» ZDMG 40, 439)։-Հայ. չաշմակ համապատասխա-նում է պրս. čašma ձևին և փոխառեալ է պհլ. čašmak «աղբիւր» բառից. իսկ ճեմիշ մօտենում է շրջեալ čamša ձևին և անշուշտ ծագում է պհլ. գաւառական մի ձևից։
excrement, dung, faeces;
muck, manure;
— արկանել, to manure, to muck.
• . ո հլ. (յետնաբար ի հլ.) «աղտեղու-թիւն, կըղկըղանք» ՍԳր. Ագաթ. որից աղ-բանոց Ոսկ. աղբաբոյն որովայն «քաղիրթ կամ աղիք» Մանդ. աղբիք «աղբ թափելու տեղ» Եփր. յոբ (ներգ. յաղբիսն ձևով. հրտր. ՀԱ 1912, էջ 669) և աղբևք «աղբանոց» ՍԳր. (երկուսն էլ գործածուած միայն անեզաբար. յետնաբար ունինք նաև աղբիւս, աղբիւոք. աղբիս, աղբևս, աղբիսք ձևերը՝ որոնք յառաջ եկած են աղբևք կամ աղբիք բառերի հայցա-կանը (աղբևս, աղբիս) ուղղական դարձնելով (հմմտ. չորք-չորս) և նրանից էլ նոր յոգնա-կի կազմելով (աղբիւսք, աղբիսք), զաղբիս մեծացուցանել «ուտելիքով փորը տկռեցնել» Լաստ. յե. աղբախուղբ «աւելած ժեխ» Փիլ. էջ 199. աղբել թրքել (ոչխարի կամ մարդու) (չունին բառարանները) Ուռհ. 141, 295. «հո-ղը աղբով պարարտացնել» Վստկ. աղբեղէն «ոչինչ, անարժեք, Պլ. քաքէն բան» Ա. մակ, բ. 62. աղբագոյն (նորագիւտ բառ) Անկ. գիրք առաք. 102. աղբոց «արտաքնոց» Ճառընտ. աղբին «աղբով պարարտացրած (հող)» Վստկ. աղբահար «աղբանոց» (նոր բառ). ա-ռանց յօդակապի՝ աղբկուտոց Յայսմ. կըրկ-նութեամբ՝ աղբաղբուտ «աղբոտ» Ոսկիփ. թերևս նաև աղբաղբուկ կամ աղբղբուկ (գրուած նաև աղաբղբուկ) (ՀԲուս. § 48) անստոյգ բառ. Գաղիանոս գործածում և մեկնում է հետևեալ ձևով. «Եւիս-բու. աղբղբուկ» կամ «Ալշփոյ. աղբըղ-բրկի հունդ, ապամ կոմաճի», Ստ. Կամեն. հասկանում է «valeriana բոյսը». ՆՀԲ «աղտ պղնձոյ և այլոց իրաց... 2. անուն խոտու». ըստ ՋԲ «valeriana. 2. մետաղի կղկղանք?», ըստ ԱԲ «հանքերու աղտ, դիրտ. 2. բժշկա-կան արմատ մը ծաղիկն անուշահոտ, տճկ, քէտի օթու». Վրուրի Որմզդանայ Բուրաս-տանք, Ա. տող 27 աղբղբուկ «հաւու ծիրտ»։ Բառիս վրայ մի առանձին քննութիւն ունի Նորայր, Արևել. մամուլ 1879, էջ 60, Ման-կավրժ. թերթ 1879, յունիս, էջ 18, Հայկ. բա-ռաքնն. էջ 104 և Մասիս 1880 յուլ. 4, որոնց մէջ հերքելով «աղտ, դիրտ և ծիրտ» ենթա-դրական նշանակութիւնները, հիմնւում է Գա-ղիանոսի «իւիսբու, ալշփոյ» հոմանիշների վրայ. եւիսբու բառը հասկանում է յն. ի-վի՛սքօս, լտ. hibiscum, որ է ֆրանս. guima-uve, տուղտ, տճկ. կիւլհաթէմ։ (Բայց նկա-տում եմ, որ թէև յն. ἱβίσϰος բառը Bailly, Dict. gr. fr. 6-րդ տպ. էջ 956բ և A. Aεγ-οανδιον λες, νεοελλην. ϰαὶ γαλλιϰον, Pars, էջ 382 ա ռնում են ֆր. guimauve, որ է տուղտ, բայց նրա հոմանիշ լտ. hibiscum բառը Ouicherat, Dict lt.-fr. 47-րդ տպ. էջ 620 մաճին) և հյ. բաղբաք։ Նորայրին պատաս-խանում է Ուղուրիկեան, Մասիս 1880, յունիս 24, որ մերժում է տուղտը և հաստատում va-leriana officinalis. բոյսի անունն էլ (աղբ բառից) աղիքների ճճիները արտաքսելու յատկութիւնից առնուած է համարում։ Եւիս-բու ձևը առաջարկում է կարդալ ել իսրուն, որ է Պլինիոսի, Դիոսկորիդեայ, Գաղիանոսի և Մեսուէի ասարոնր. իրօք էլ այս բոյսը իր բարկ հոտի համար հներից ոմանք նմանեցրել էին valeriana-ին։ Ըստ Բենսէ, Ազգ. հանդ. ե. 19 Բուլանըխում աղբաղբուկը «sisymbrium Sophia» բոյսն է. ըստ Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 19բ Շիրակում և Սիփանում նշանակում է «ցանցառ, բարակ ոստերով, դեղին ծաղկով բարձր խոտ, որից տան աւե են շինում»։
cf. Աղբանոց.
trench, channel;
brook, small stream of water;
հեղուլ՝ հոսել —ս արտասուաց, to shed tears profusely.
• (ո և ի-ա հլ.) «գետակ», վտակ. 2. ջրի ճամբայ, անցք, փոս, երակ». առ հասա-րակ յետին. հներից ունինք հետևեալ վկա-յութիւնները. Առուս աղբանոցաց (Ոսկ. մ. գ. 4). Զառոա տղմոյն ձգել (Ոսկ. յհ. բ. 30), Մեծութիւն թէ առուով գայցէ (Սաղմ. կա. 11). առաջին երկուսի մէջ առու «անցք» նը-շանակութեամբ է, երրորդի մէջ՝ թէև յն. հա-մապատասխան հատուածը ունի «հոսեսցի» (իέη), բայց հայերէնը դարձեալ «անցք» նշանակութիւնն ունի։ Նոյն իմաստով են նաև առուահանք «ջրանցք, քանքան» Եւս. պտմ. բ. 6, էջ 89, առուամէջք «ակօս, նեղ անցք» Թուոց իբ. 24. Ագաթ. ըստ այսմ առու «գե-տակ» նշանակութիւնը հնից աւանդուած չէ, որչափ թոյլ են տալիս ենթադրել ՆՀԲ-ի մէջ բերած օրինակները. ուստի և յայտնի չէ թէ առու բառի նախնական նշանակութիւնը կա-պուած է հոսելո՞ւ գաղափարի հետ, թէ փորե-լու, անցնելու։