sabre, sword.
• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։
grave, sepulchre, pit, tomb, monument, vault;
churchyard;
հանել ի —է, to dig out of the ground, to disinter.
• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. պրս. [arabic word] garizmān, garazmān, փարս. garz-mān, պազենտ. garōθmān «երկինք», պհլ. garōtmān «մազդեզանց արքայութիւնը, երկինք», զնդ. sarō nmāna-, աւելի հին ձևով՝ oarō (lsmāna-, որ բուն նշանակում է «գո-վեստի տուն» և հասկացւում է «մազդաւա-կանների երկնային օթևանը, արքայութիւն երկնից» (Horn, § 706 b, Bartholomae, 512)։ Պահլաւ ձևը որոշ չէ և կարդացւում է մի ռա-նի տեսակ. մանաւանդ որ անծանօթ է հիւս պհլ. ձևը, որից փոխառեալ պիտի լինի հայե-րէնը։ Մեր բառը կարելի է մեկնել *əarezmau ձևով, որ *գարեզման դառնալուց յետոյ՝ ա-սաջին վանկի ա ձայնաւորը յաջորդ ձայնա-ւորի հետևողութեամբ դարձել է ե. հմմտ դալապր, փիլիսոփայ, երեխայ ևն։ Հնադոյն *գարեզման ձևը պահում է դեռ Ջղ. գ'արեզ-ման, որի առաջին վանկիա ձայնաւորը չի կարող ձայնաբանական օրէնքներով յառաջա-ցած լինել ե ձայնաւորից։ Գալով իմաստի տարբերութեան՝ գերեզման և երկինք գաղա-փարները համաձայնում են իրար հետ՝ առա-ջինը երկրորդի իբր նախադուռը համարելով հմմտ. նաև դժոխք, որ «գերեզման» նշանա-կութիւնն էլ ունի՝ «Եթէ ելանեմ յերկինս, դու անդ ես. և եթէ իջանեմ ի դժոխս, և անդը մօտ ես» Սղ. լր. 7, որի համար Յճխ. էջ 151 տալիս է այս մեկնութիւնը՝ «Դժոխս ասէ ըզ-գերեզմանն ապականիչ՝ որ Աստուծոյ խնա-մովքն պահի ի յոյս յարութեանն»։ Նոյնպէս և Եզն. 279 «Գերեզման երկրի. զոր Գիրք դր-ժոխք կոչեն»։