cf. Դեգ.

adj.

Հարկեցուցիչ. հրապուրիչ. (լծ. ընդ տաք, տաժան, դաժան. կամ թաճիզ )

Կինն ելոյծ զնա պատիր, ազու, եւ դագ բանիւք. (Փիլ. սամփս.։)

Որ յոյժ դժոխախեռ, ազու եւ դագ բանիւք վարէր. (Պիտ.։)

Զդժնէին առ բարիսն ասեմ, յոլովից ժամանակացն դագ եւ ազու բանիւքն պատրանս. (Սարկ. հանգ.։)

• «խաբէական, պատրողական» Պիտ. Փիլ. սամփ. 549, Սրկ. հանգ., որից դագ դը-նել (ումեք) «նենգութիւն անել, որոգայթ դնել» Ոսկ. եփես. 323, դագել «անարգել»? Բաս. երեմ. 71 (պէտք է հասկանա. «նեն գել»)։ Դագ բառի այս ուղիղ իմաստի տեղ ռառարանները տալիս են զանազան սխալ մեկնութիւններ. այսպէս՝ Բառ. երեմ. էջ 71 «քաղցր կամ նենգ կամ գէր» (ուղիղ է մի-այն «նենգ»), Լծ. փիլ. «աղոք», ՀՀԲ «դա-ժան, դժնդակ, ժանտ, ընդ որում խօսել ոչ լինի», ՆՀԲ «հարկեցուցիչ, հրապուրիչ», ՋԲ «թախանձեցուցիչ», ԱԲ «շատ վրայ տուող»։ Մեր տուած մեկնութիւնը յայտնի կերպով երևում է մէջ բերուած վկայութիւններից. այսպէս՝ «Կինն ելոյծ զնա պատիր, աղու և դագ բանիւք» Փիլ. սամփս., «Դժոխախեռ, աղու և դագ բանիւք վարէր» Պիտ., «Դագ և աղու բանիւքն պատրանս» Սրկ. հանգ.։ Բո-ւորի մէջ էլ դագ ընկերացած է աղու բառին և պատրանքի հետ գործ ունի։ Նոյն բանր զոյց է տալիս նաև դագ դնել «խաբել» ոճը։ Սխալ բացատրութիւնը յառաջացած է գւռ. դէք «կո-պիտ, կոշտ, անհամբոյր, խեթիւ» բառից, որ ըստ այսմ գործ չունի այստեղ։

• = Պհլ. *dag ձևից, որ հաստատում են պրս. [arabic word] daγā «կեղծիք, խաբէութիւն, ան-ուղղութիւն», daγa numōdan «կեղծել, խա-բել». սրանից փոխառեալ են թրք. [arabic word] dek «խաղ, խաբէութիւն», dek etmek «գլխուն խաղ խաղալ, խաբել»։-Աճ.

• ՆՀԲ լծ. տաք, դաժան կամ արաբ. թաճիզ «ձանձրացնել»։ Lag. Beitr. bktr. Lex 25 ոնդ. *dāγa ձևից, իբր daž արմատից =սանս. dah, dagh «այրել»։ Տէրվ. Մասիս, 1881 մայ'' 8 հնխ. dhagh արմատից։ Հիւբշ. Arm. St. էջ 12 և Arm. Gr. 437 նշանակութեանց տարբե-ռութեան պատճառաւ չի ուզում կցել սանս. dah «այրել, վառել», պրս. [arabic word] daγ «խարան», գոթ. dags «օր», լիթ. degù, dègti «այրել» բառերին, որոնք գալիս են հնխ. dhegh արմատից։ Մէ-նէվիշեան, ՀԱ, 1897, էջ 248 կերևայ, թէ ընդունոմ է վերջին մեկնոթիւնը և կցում է նաև հյ. *դեհ «այրել», որ պահոած է հրդեհ բառի մեջ։-Scher-telowitz, BВ, 28, 311 լիթ. dagnū «կառչիլ», dagis «փաշ» բառերի հետ։ oštir, Worter u. Sachen, 3, 207 զնդ.

• dav «նեղել, ճնշել», հսլ. daviti «սեղ-մեւ» ևն, իսկ Btrg. Alarod. 5 միռլ. daig «կրակ»։ Թիրեաքեան, Բազմ. 1913 340 թրք. deke getirmek «խաբել»։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Աղանդագլուխ

Աղանդագործ

Անմարդագոյն

Աւանդագիտութիւն, ութեան

Բանդագուշանք, անաց

Բանդագուշիմ, եցայ

Գունդագունդ

Դագաղ

Դագաղք, ղաց

Եռանդագին

Զարդագեղ

Զարդագիր

Զարդագրութիւն, ութեան

Լերդագոյն

Խանդագորով լինիմ

Խորհրդագէտ

Ծննդագործ, աց

Ծննդագործեմ, եցի

Ծննդագործութիւն, ութեան

Կախարդագիտութիւն, ութեան

Voir tout