seven;
— անգամ, — times, many times.
ԵՕԹՆ ի ձեռ. գրի, ԵՒԹՆ, ԵԱՒԹՆ, ԻՒԹՆ (որպէս եւ ածանցմունք իւր) ἐπτά septem Միջինն ընդ վեց եւ ընդ ութ. երիւք պակաս ի տասնէ, կամ երկոքումբք աւելի քան զհինգ, կոյս թիւ կոչեցեալ, զի ի ներքոյ տասին սա միայն չծնանի կրկնութեամբ զայլ թիւ, եւ ոչ ծնանի յայլոց զուգից կամ ի քանորդական մասանց. եւ ըստ եբրայական ոճոյ դնի երբեմն փոխանակ բազմութեան. եօթը, օխտը. պ. հէֆթ. յն. էփթա՛. լտ. սէ՛փթէմ. սանս. սափթամ. ար. եբր. սէպ, զէպ.
Ամուլն ծնաւ եօթն, եւ բազմածինն նուազեաց յորդւոց։ Եօթն չարիք կան ի սրտի նորա։ Մո՛յծ ընդ քեզ եօթն եօթն։ Պնդեցաւ զկնի նորա ճանապարհ զեօթն աւուր։ Տո՛ւր բաժինս եօթանց, այլ եւ ութից, եւ այլն։ Մի՛ պահանջեր զեօթանասնից եօթանն զորպիսութիւն. (Եփր. աւետար.։)
Ի գալ երրորդ եօթանն։ Ըստ եօթանցն ամաց։ Թուոց եօթնիցն. (Լմբ. սղ.։)
Եօթիւն զվերստին եւ զհոգեւոր ծնունդն մեր յայտնելով եւ ցնծալով, եւ ութիւն զհանդերձեալ ուրախութիւնն նշանակելով. (Ոսկիփոր.։)
Զվեց օր գործել եւ յեօթանն հանգչել. (Վանակ. տարեմտ.։)
Եօթեանն խարիսխ եւ հիմն կիրակին է. (Մաշտ. ջահկ.։)
Երեք, եւ եօթեանքն (կամ եօթանքն) առ ոչ մի ինչ հասարակ սահման շարամօտին. (Արիստ. քանակ.։)
Երեսուն եւ եօթեանքն. (Շար.։)
ԵՕԹԱՆՔ ասին առանձին կոչմամբ՝ Ստեփաննոսեանք եօթն սարկաւագունք. Գծ. ՟իա. 8։ որպէս եւ Եօթն զօրութիւնք, այսինքն եօթնեքին գլխաւոր հրեշտակք, գաբրիէլ, միքայէլ, ռափայէլ, եւ այլն.( Յայտ. ՟ա. 4։ ՟գ. 1։ ՟դ. 5։ ՟ը. 2։ ՟ժե. 1։ ՟ժէ. 1։ ՟իա. 9։)
ԵՕԹՆ ԱՆԳԱՄ. մ. ἐπτάκις septies Եօթնիցս. եթնեկին. եւ Բազում անգամ. յաճախ.
Եօթն անգամ վրէժք խնդրիցեն ի կայենէ։ Երկիր եպագ եօթն անգամ ի վերայ երկրի։ Եօթն անգամ յաւուր օրհնեցից զքեզ.եւ այլն։
Մինչեւ յեօթն անգամ, կամ ցեօթն անգամ». իբր մակբայ անուանացեալ, մինչեւ ցեօթն նուագս։
ԵՕԹՆ ՀԱԶԱՐ, եւ եօթն հարիւր, եւ այլն. ոչ այնչափ բարդ համարին, որչափ կրկին բառք յայտնիք. նոյն եւ ռմկ։
• , ն հլ. (եօթան, -թանց, -թամբ, -թամբք, յետնաբար ի հլ. ինչ. եօթնի, -նից, -նիւ կամ եօթեան, եօթեանք, եօթեամբք) «7» ՍԳր. գրուած է նաև եաւթն, եւթն՝ որոնք հնագոյն ձևերն են, իւթն (օր. Վկ. գէ. 49 ի յիւթն)՝ որ յետին գաւառական մի ձև է և եւթ (Կրկնագիր Ագաթ. տպ. Յուշարձան էջ 67 ա)՝ որ աշխարհաբարի սկզբնաւորութիւնն է ցոյս տալիս։-Ածանցման մէջ մտնում է երեք ձե-ւով. 1. ⦿օթան-, ինչ. եօթանեքին կամ եօ-թանեքեան ՍԳր, եօթանեկի Յս. որդի.-2 ⦿օթճի-, որից՝ եօթնեմեան «եօթնամեան» (<*եօթնի-ամեան) Դատ. զ. 25, եօթնետկ <*եօթնի-ակ Յհ. իմ. ատ. -3. ⦿օթն-, ինչ-պէս ունին ածանցների ամենամեծ մասը. օր. եօթներորդ ՍԳր., եօթնեքին Մրկ. ժբ. 22, 23, Կօթնետասն ՍԳր., եօթնեան Սեբեր., եօթնա-ծին Երեմ. ժե. 9, եօթնաձոր Ես. ժբ. 15, եօթ-նապսակ Մ. մաշտ. 278բ, եօթնօրեայք Մ. r︎ ç8-§ Ան։
• = Բնիկ հայ բառ՝ հնխ. septm ձևից. հմմտ. սանս. [other alphabet] saptá, զնդ. ❇ hapta, պրս. [arabic word] haft, սոգդ. *bt, քրդ. heft, աֆ-ռան. owa, awa, օսս. aft, awd, թոխար. spadh, քուչ. sukdh, sk, յն. ἔπτά, լատ. septem, ֆրանս. sept, իտալ. sette, ռում. septe, գոթ. հբգ. sibun, գերմ. sieben, ան-բրլսք. seofon, անգլ. seven, հիռլ. secht, կիմր. seith, լիթ. septyni, լեթթ. septihi, հսլ. sedmi ռուս. сeмь, ալբան. štate «եռ-թը», հպրուս. septmas «եօթերորդ», կամիս. šintamiva «եօթներորդ» ևն։ Ըստ Ֆեննա-գէտների՝ հնդևրոպականներից են փոխա-ռեալ վոգ. sät, sat, օսթյ. lābət', հունգար. hēt «եօթն», (Տե՛ս Walde, 700, Boisacq, 269 Trautmann. 257. Horn. § 1098, Pokopny, 2, 487, Ernout-Meillet, 885)։-Հիւբշ. 445։
• Առաջին անգամ ուղիղ մեկնեց բառս Klaproth, Asia polygl. էջ 107։ ԳԴ հա-մեմատեց պրս. haft ձևի հետ։ Ջանա-զան հնդևրոպական ձևերի հետ ուղիղ համեմատութիւններ ունին ՆՀԲ, Pe-term 20. Windisch. 26 ևն, Ընդարձակ խօսում է բառիս ծագման վրայ Տէրվի. շեան, Երկրագունտ, Ա. 48 և Լեզու, Ա. 177։
• ԳՒՌ.-Խրբ. Հճ. յօթը, Ալշ. Մկ. Մշ. Ոզմ. Վն. յօթ, Տիգ. յօ՜թթէ, Անտ. յէօոթը(yöuot'ə), Զթ. յէօթը, Ռ. օխթը, Ախց. Երև. Կր. Ջղ. Սլմ. Տփ. օ՛խտը, Գոր. Ղրբ. Ննխ. օխտը, Շմ όխտ, Մրղ. օ՛խտա, Սչ. 'օխդ'ը (բայց օխ-նում «եօթեռորռ»). Ակն. Հմշ. Պլ. Սեբ. օ'խ-ղը, Ասլ. էօ՝խդը, Ագլ. է՛խտը, Հւր. լt՛խ-տր։-Նոր բառեր են՝ եօթնանուն, եօթնաչք, եօթնոց=եօթանոց, եօթնգլխանի, եօթնեղ-բարք, եօթնէից, եօթնունկնանի, եօթտրա-քանի ևն,
• ՓՈԽ.-Patrubány, SA, 1, 4 հայերէնից փոխառեալ է համարում հունգար. hét «եօ-թը», որ թէև իրօք ըստ ֆիննագէտների հըն-դևրոպական լեզուներից է փոխառեալ, բայց հայերէնից դնել շատ անստոյգ է։