cf. Կանափ.
cf. ԿԱՆԱՓ։
• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկայութեան) «կտաւի բոյսը». հնագոյն ձևն է բառիս, որ արդի գրականի էլ ընդունածն է. որից կանեփի «կանեփեայ հաստ ձորձ» Յայսմ. կանեփհատ «կանեփի հունդ» ԱԲ. կանեփուկ «մի տեսակ բոյս» Եզն. (ըստ և Ուղուրիկեան՝ Մատիս 1880 յունիս 24 և Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 10՝ vitex agnus castus L. այսպէս կոչուած է, որովհետև տերևները նման են կանեփի տե-րևներին)։-Բառիս աւելի նոր ձևն է կանափ Մագ. թղ. 231. Վստկ. 139. Բժշ.։
• = Հնդևրոպական և ոչ-հնդևրոպական լեզուների մէջ տարածուած մի բառ է. ա-ռաջիններից ունինք պրս. [arabic word] kanab [arabic word] kanav, յն. ϰάνναβις, ϰάνναβος (գոր-ծածուած Հերոռոտոսի մէջ՝ Դ. 74), լտ cannabis (>իտալ. canapa, canape, ռում, kanabiu, konabiu, ֆրանս. chanvre), ան-գըսք. haenep, հիպլ. hampr, անգլ. hemp, հբգ. hanai, գերմ. Hanf, հոլլ. hennep, հպրուս. knapios, լիթ. kanāpés, հսլ. konop-lja, ռուս. конопля, коноno, լեհ. konop, ալբան. kanəp, kərp ևն։ Ոչ-հնդևրոպա-կաններից ունինք մորդվին. kane'f, kanjtf, թրք. kenevir, հնգ. kanaf, ասոր. [syriac word] qənapā, արաբ. [arabic word] qinnab. ա-սուր. qanapu, qanabu, qunupu ևն։ Այս ռուորը ո՛չ թէ ցեղակցութեամբ, այլ փոխա-ռութեամբ են ծագած արևելեան մի լեզուից։ Schrader, Reallex. և Hehn, Kulturpfl էջ 188 մայր աղբիւտը ուզում են դնել ֆին-Արմատական բառարան-33 նական *kana-pis բարդութիւնը. հմմտ. չե-րեմիս. ken'e, kin'e «կանեփ» և սիրյէն-վօտ-յաք piš, puš «կանեփ, եղիճ»։ Բառս Սկիւ-թացոց միջոցով և հարաւային Ռուսաստա-նի վրայով անցել է մի կողմից գերմաննե-իին և միւս կողմից յոյներին. յոյներից ան-ցել է լատիններին և գերմաններից էլ սլաւ-ներին, որոնցից էլ լիթուանացոց։ Կանեփից պատրաստւում էր մի տեսակ ոգելից ըմպե-լիք, որ գինու նախակարապետն է եղած. այսպէսով սանս. çaná-«կանեփ» (որ միև-նոյն կանեփ բառն է, փոխառութեամբ Հընդ-կաստան հասած) և օսս. san «գինի» իրար են մեանում։ Թերևս նաև սանս. bhanga-«կանեփ», զնդ. banha-«կանեփ և սրանից պատրաստուած թմրեցուցիչ ըմպելիքը», ռուս. peniká, լեհ. pienka «կանեփ» ծագած ևն շրջմամբ միևնոյն բառից (Walde 123, Boisacq 407, Berneker 559, Kluge 202)։ Ինչպէս վերինների, նոյնպէս և հայերէն բառի բուն աղբիւրը յայտնի չէ. ամէնից ա-ւելի մերձաւոր ձևն է պարսկերէնը, որ սա-կայն ամբողջապէս չի՛ յարմարւում հայե-րէն բառին. հայ բառի բուն աղբիւրը լինի թերևս պահլաւականը, բայց այս ձևն էլ ան-ծանօթ է։
• Առաջին անգամ ԳԴ պրս. քէնէպ և քէնէվ ձևերի հետ։ ՆՀԲ «նոյն անուն է և յայլ լեզուս»։ Müller SWAW 42, 253 լտ. cannabis։-Lag. Arm. Stud § 1099 պարսիկ ձևերից։
• ԳՒՌ.-Երև. Կր. Տփ. կանէփ, Ազլ. կա՛-նիփ, Հմշ. գօնիփ, Մկ. Ոզմ. Սլմ. Վն. կա-նափ, Ալշ. կանամփ, Խրբ. գանամփ, Մշ. կանանպ, Մրղ. կամփ, նոր փոխառութեամբ Տիգ. ղ'ննաբ, Պլ. խըննաբ (առաջինը արա-բերէնից, երկրորդը թուրքերէնի միջոցով)։ Նոր բառեր են կանեփխոտ, կանափտու, կա-նափոց, կանափիկ, կանափտիկ, կանեփե-ղէն, կանեփնոց։
• ъՈԽ.-Գ. Փառնակ, Անահիտ 190հ. 23։ ալբան. kanep (իմա՛ kanəp) և Ղ. Աղա-յեան, Աղբիւր 1889, էջ 6 վրաց. կանափի հայերէնից փոխառեալ են դնում։ Առաջինի համար առանձին պատճառ չկայ, երկրորդը թերևս վերջաձայնի պատճառով։