s.

large boiler or caldron used in torture.

(կամ կղութ) «մետաղէ աման՝ մէջը կուպր կամ ձիւթ հալեցնելու համար». նորագիւտ բառ, որ երկու ձևերով մի մի ան-գամ գործածուած եմ գտնում Վրք. և վկ. Ա. 508 «Հրամայեաց դատաւորն բերել ձէթ և ձիւթ և ծծումբ և կուպը, և խառնել ի միա-սին ի կուղթ երկաթի և ջեռուցանել քաջ և արկանել զգլխով նորա.... մատուցին զկր-ղութն մինչդեռ եռայր և հեղին զգլխովն նո-րա»։ Նոյն վկայաբանութեան երկրորդ խըմ-բագրութեան մէջ՝ բառը երկու անգամ էլ կուղթ ձևն ունի.-«Կուպր և ձիւթ և ծծում խառնեցէք և արկէք ի կուղթ երկաթի... և մատուցին զկուղթն մինչդեռ եռայր» (էջ 510)։

Ջարմանալի է որ Scheftelowitz. BВ 28, 304 գիտէ կուղթ «պտուկ» և կցում է տանս. kuta «կուժ», պրս. kulica «գուղձ», յն. ϰυρτός «կեռ» բառերին։

«հանգոյց, կապ». առանձին չկայ գործածուած. բայց ունինք կղթել «հանգոյց շինել, ամուր կապել» Զենոբ. էջ 46 (հինգ ձեռագիրներից երեքը ունին կրթել). Յայսմ. մրտ. 2. կղթկապ «հանգոյց» ՀՀԲ. սրանց արմատը կարող է լինել կիղթ կամ կուղթ։

ՆՀԲ կղթել դնում է կուղ բառից։ Scheftelowitz BВ 28, 307 և 29, 27 սանս. grantha, պհլ. grēs, պրս. gireh «հանռուս». լն. γρόνϑος «բռունցք»։

ԳՒՌ.-Կալ միայն կղթկապ Չն. «հան-գոյց կապ» (ՆՀԲ ունի հոմանիշ կրթկապ ձևը)։