place of rest;
temporary altar;
tomb, sepulchre.
Վայր հանգստեան. տեղի հանգչելոյ. որպէս բնակարան, անկողին, աթոռ, նաւահանգիստ, եւ այլն.
Ընդէ՞ր փշրեցեր զհանգստարանն իմ (զբագին մեհենին), կամ զզոհարանն իմ ընդէ՞ր աւերեցեր։ Տաց զոսկերս քո փշրել, որպէս դու արարեր զհանգստարանն իմ. (Ճ. ՟Ժ.։)
Առ իւր հանգստարանս եւ տունս կոչեաց. (Նիւս. թէոդոր.։)
Անձաւք բնակութիւն մարդկան, քարակոշտք՝ հանգստարանք. (Լմբ. պտրգ.։)
Գահաւորակին հանգստարանն շփոթեցաւ. (Նար. ՟Ի՟Ե։)
Ամրանալ հանապազ յանխռով հանգստարանի հանդարտութեան. (Պիտ.։)
Ո՛վ լռութիւն, նաւահանգիստ անդորր, հանգստարան անխռով. (Վրք. հց. ձ։)
ՀԱՆԳՍՏԱՐԱՆ. Գերեզման. քնարան. շիրիմ. տապան. որ եւ ՀԱՆԳԻՍՏ. Դիր հանգստեան. եւ Վկայարանն.
Մերձ ի հանգստարան սուրբ արաքելոցն. (Վրք. սեղբ.։)
Առ հանգստարանաւ նորին։ Ուր էր հանգստարան եղբօր նորա արիստակեայ. (Խոր. ՟Բ. 71։ ՟Գ. 2։)
Եդաւ մարմինն ի հանգստարանի անդ, զոր իւրովի իսկ յօրինեալ էր. (Յհ. կթ.։)
Ի ժողովրդականացն հանգստարանս եղիցին եւ քահանայիցն հանգստարանք. (Կանոն.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | հանգստարան | հանգստարանք |
accusatif | հանգստարան | հանգստարանս |
génitif | հանգստարանի | հանգստարանաց |
locatif | հանգստարանի | հանգստարանս |
datif | հանգստարանի | հանգստարանաց |
ablatif | հանգստարանէ | հանգստարանաց |
instrumental | հանգստարանաւ | հանգստարանաւք |