flax;
linen;
linen-cloth or cotton-cloth;
linen-garment;
linen.
λίνον linum Բոյս՝ որոյ ցօղունն ծեծեալ՝ թել թել լինի, եւ այն մանեալ՝ հիւսի անկուածով ի փորձ. Տե՛ս եւ Վուշ, եւ ԲԵՀԵԶ. որպէս բարակ կտաւ. քթան, քէթէն, քեթան։ Իսկ եբր. եւ յն. քէթէն, քիթօն, է հանդերձ կտաւի.
Կտաւն եւ գարի։ Ասր եւ կտաւ։ Ընդ խրձամբք կտաւոյ. (Ել. ՟Թ. 31։ Ղեւտ. ՟Ժ՟Գ. 53։ Առակ. ՟Լ՟Ա. 13։)
ԿՏԱՒ ա.գ. λίνεος lineus στυππύνος stupeus. Կտաւեղէն. կտաւի.
Մի՛ զգենուցուս այլայլախառն՝ զասր եւ զկտաւ ի միասին. (Օր. ՟Ի՟Բ. 11։)
Ասուեայ հանդերձի, կամ կտաւոյ. ((որպէս թէ կտաււոյ, կտաւենւոյ) Ղեւտ. ՟Ժ՟Գ. 59։)
Բացաւ փեղկ մի ծածկութիւն կտաւոյ. (Փարպ.։)
ԿՏԱՒ. գ. σινδών sindon, linteum tenue et pretiosum ὁθόνη, ὁθόνιον linteamen, linteolum. Պաստառեալ կտաւի. սինդոն. պատանք. տէղ, չարշէպ, լատիր շէպ, չարշաֆ.
Կտաւս արար։ Պատեաց սուրբ կտաւովք կամ կտաւովն։ Արկեալ զիւրեւ կտաւ մի ... թողեալ զկտաւն փախեաւ. (Առակ. ՟Լ՟Ա. 24։ Մտթ.։ Մրկ.։ Ղկ.։ Յհ.։)
Հանդիպեալ վարչամակին եւ սուրբ կտաւոցն։ Ի ձեռն կտաւուցն եւ վարշամակին եւ սուրբ կտաւոցն։ Ի ձեռն կտաւուցն եւ վարշամակին. (Շար.։ Նանայ.։)
Անօթ ինչ իբրեւ կտաւոյ մեծի. (Գծ. ՟Ժ. 11։ ՟Ժ՟Ա. 5։)
ԿՏԱՒ. գ. λίνον linum ἰμάτιον vestis. Հանդերձ կտաւի. շապիկ. ղենջակ. վարշամակ.
Զգցեալ էին ի տաճարին կտաւս մաքուրս եւ պայծառս. (Յայտ. ՟Ի՟Ե. 6։)
Ըզզանգուածս իւրեանց՝ ծրարեալ ի կտաւս իւրեանց. (Ել. ՟Ժ՟Բ. 34։)
Ընդ զերծման գլխաշուք կտաւոյն. (Նար. ՟Լ՟Գ։)
Կտաւ սփածաւ. (Սարգ. յկ. ՟Բ։)
• , ո հլ. (յետնաբար կայ կտաւուց Եանայ) «վուշի բոյսը. linum nodiflorum ι (ըստ Տիրացուեան, Contributo § 320). 2. քթան, նոյն բոյսից գործած կտոր. 3. քթա-նից հագուստ. 4. մեռեալի պատան, սաւան 5. կտաւեղէն» ՍԳր. Եփր. ել. էջ 150. որից կտավագործ Ես. ժթ. 9. կտաւավաճառ Լա-բուբ. 32 (նորագիւտ բառ), կտաւեայ Ել. իր. 42. կտաւի ՍԳր. Եւս. պտմ. կտաւեղէն Փիլ. կտաւատ «կտաւի սերմը, կտաւահատ» Մխ. առակ. Բժշ. Վստկ. և հակառակ դիրքով՝ հատկտաւ Վրք. հց. Բ. 157. կտաւոտեալ «կտաւով պատած» Ճառընտ. կտաւոտեակ «կապերտ, ղենջակ, շոր» Կոչ. 202. Ոսկիփ. կտաւագործութիւն (նոր բառ)։
• = Ծագումն անյայտ է. հայերէնի հետ նմանութիւն ունեցող ձևերը մեզանից են փոխառեալ. այս իրողութեան հետ լաւ է պատշաճում այն հանգամանքը, որ կտաւի բոյսը գիտութեան մէջ համարւում է Կով-կասեան ծագումից. հաւանաբար իր օրրանն է Հայաստանը, որտեղից տարածուել է Եւրո-պա և Արևելք (տե՛ս Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 154 և 156)։ Այս իրողութեան վրայ հիմնուեով՝ կարելի՞ է արդեօք կտաւ բառը մեկնել իբրև զուտ հայերէն ածանց կուտ բառից. (այսպէս կոչուած իր պարու-նակած բազմաթիւ կուտերի պատճառով, ո-րոնք ծանօթ են կտաւատ անունով և որոն։ ռեռ աատռռաստում են կտայաձէթը)։ Նկատե-լի մի հանգամանք է որ այսօր էլ Նոր-Նա-խիջևանի բարբառում կտաւատը բացատրւում է հունդ բառով՝ որ հոմանիշ է կուտ բառին. ասում են սովորաբար հունդ ցանել «կտա-ւատ ցանել»։-Աճ.
• ՆՀԲ եբր. և յն. քէթէն, խիթօն «հան-դերձ կտաւի»։ Lag. Urgesch. 831 պրս. katān և եբր. kətōnet «շապիկ»։-Նոյն,
• Arm. stud. § 1193 արաբ. kattan, պրս. katan և թերևս խպտ. šento, որից ծագել է յն. σινδών։ -Հիւնք. կատու բառից։ Bugge IF 1, 453 դնում է պրս. katan հոմանիշից՝ համարելով թէ ն կարող է երբեմն դառնալ ւ, որին իբրև օրինաև ւիշում է առաւիր, աւարտ, գաւակ, ա-ւեր, աւար։ Müller WZKM 9, 83 փո-ևառեաւ է ասոր. qehtau=ն. ասոր. qe-tō բառից, որի վրայ տե՛ս տակր։ Scheftelowitz BВ 28, 313 սանս. ksauma «կտաւ» բառի հետ։ Kars։ Յուշարձ. 405 սումեր. kud «վուշ»։
• ԳՒՌ.-Ախց. Գոր. Երև. Կր. Ղրբ. Մկ. Մրղ. Շմ. Ոզմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. կտավ, Ալշ. Մշ կդավ, Սչ. գդաւ, Ապ. Խրբ. Պլ. Ռ. Սեբ. գդավ, Տիգ. գդmվ, Ագլ. կտօվ, Հճ. գmղօվ. Զթ. գօդօվ, գօդով, Սվեդ. գդուվ.-նոր բա-ռեր են կտաւաձէթ, կտաւայրածք։
• ՓՈԽ.-Հայերէնից են փոխառեալ (ըստ Հիւբշ. Arm. Gram. 308) ասոր. (յետին բառ) [other alphabet] qəttau «բամբակ» և ն. ասոր qeto «բամբակի բոյսը»։-Սակայն այս բա-ռը տարածուած է Առաջաւոր Ասիայից մին-չև Եւրոպայի արևմտեան ծայրը խօսուած բազմաթիւ լեզուների մէջ։-Ամէնից կա-նուխ ունինք ակկադ. kitū և սումեր. gada «կտաւ», որից n աճականով ասուր. kitinnū «կտաւ»՝ փոխառութեամբ տարածուած բո-լոր սեմական լեզուների մէջ. ինչ. ասոր. [syriac word] kettānā «կտաւ», ❇ kutīnā «մտի վրայից հագած երկար շապիկ կամ վերարկու», ն. ասոր. k'itt'än «քթան», k'it'ā-nä «բամբակ», արամ. [hebrew word] kittana եբր. [hebrew word] kutonet «մարմնի վրայից հագած երկար կտաւէ շապիկ», եթովպ. [hebrew word] 2 kətān «վուշ, կտաւ», [other alphabet] Z kədan «շոր, հագուստ», արաբ. [arabic word] kattan (գւռ. kittān) «կտաւ, քթան», [arabic word] quln, qutun «բամբակ»։ Եբրայականից են ծագում հոմեր. յն. γιτών, լոն. [arabic word] «կտաւէ վերարկու» (Boisacq 1061)։ Արա-բերէնից են փոխառեալ մի կողմէց պրս. [arabic word] katān «վուշ» և միւս կողմից իտալ. cotone, ֆրանս. čoton, անգլ. cotton, հոլլ. katoen, մբգ. kottun, նբգ. kattun (Kluge 246), որից էլ լեհ. katun, չեխ. kartoun և ուրիշ սլասական ձևեր (Berneker 653)։ Ա-րաբ. [arabic word] qutni ձևից է փոխառեալ նոյն-պէս թրք. qutni «բամբակախառն մետաք-սեայ կտոր», որից էլ ռուս. кутня՛ (Berne-ker 653) և հյ. գւռ. լութնի, խութնի։ Պարս-կերենի միջոցով են ստացուած թրք. [arabic word] keten, քրդ. ketan, օսս. քաթան, վրաց. კა-თანი քաթանի, սերբ. c'etan և վերջապէս հալ. քթան (տե՛ս այս բառը)։ Եթէ Հայաս-տանո հայրենիքն է կտաւի, ուրեմն այս բո-լոր բառերը ծագում են Հայաստանից, այն է Հայաստանի բնիկ խալդիների լեզուիգ. ո-րից փոխառեալ է նախ ասուրերէնը և այս-տեղից էլ տարածուած ամէն կողմ։ (Schef-telowitz BВ 29, 71 հայերէնը դնում և խալդերէնից, իսկ ասուրականն էլ հայերէ-նից)։