s.

breath, respiration;
throat, gullet, larynx;
aspiration;
pronunciation.

s.

(լծ. հայ. հառաչ. ոգել. գո՛գ. ոգի. հոգի) πνεῦμα spiritus, adspiratio . Շունչ ձայնահան եւ խոշոր ընդ շնչերակն ի վեր հնչեալ. ձայն կամ շչիւն շնչոյ ընդ փողն եւ ընդ բերանն՝ որպէս ի հեւալն եւ ի հառաչելն կամ յովւոց հանելն. սունչ.

Հագագն ի ձեռն շնչափողոցն ի շնչակալ անօթոցն ի վեր մղելով. (Նիւս. կազմ.։)

ՀԱԳԱԳ. Ըստ քերականաց՝ Մասն առոգանութեան, ըստ հաստութեան եւ ըստ մեղմութեան.

Առոգանութիւնք տեսականք երեք. ոլորակ, ամանակ, հագագ։ Հագագ երկու թաւ, սոսկ. (Թր. քեր.։)

ՀԱԳԱԳ. Անցք շնչոյ, շնչափող. կոկորդ.

Դարձեալ զկապար եռացուցեալ, եւ ընդ հագագսն ըստորարկեալ. (Շ. վիպ.։)

ՀԱԳԱԳ. Ըստ ամենայն առման անխտիր ասի.

Ձայն է բացակատարումն դանչեցելոյ ի մեզ հագագի. (Սահմ. ՟Ժ՟Ա։)

Զիա՞րդ զհագագն՝ ի տալ եւ յառնուլ զշունչ՝ մատակարարել մարթ է. (Կոչ. ՟Դ։)

Մի համարեսցիս իբրեւ զհագագ ինչ ընդ բերան բանն կարգայ. (Ոսկ. ՟Ա. 1։)

Ի թառանչ սրտին՝ հագագին դուռն հրդեհեալ։ Զհաչման հագագին, զէութիւն շնչոյն։ Կենդանութեան հագագաւ ազդէ։ Շնչման հագագին. եւ այլն. (Նար.։)

Պակասեալ ի ձայնս՝ ոչ կարէին արտաքս բերել զհագագն. (Լաստ. ՟Ժ՟Ա։)

• , ի-ա հլ. «շունչ» Կոչ. 61. Ոսկ. ա-1. «ձայն արտաբերող շունչը» Նիւս. կազմ. «առոգանութեան տեսակը» Թր. քեր. «շնչա-փող» Շնորհ. վիպ. որից հագագսփռութիւն «արտասանութիւն» Կոչ. 187. հագագասհեւո Կոչ. 187. հագագահրատ «բոցաշունչ». Սարկ. տոմար. կիսահագագ Յհ. կթ. հագագապահ «շնչերակ» Տիմոթ. կուզ, էջ 324 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր Տիմոթ. կուզի մէջ, էջ 82) հագագայք «վանկ, արտաբերութիւն» Յհ. կթ. չարահագագ Եփր. խչ. 70 (չունի ՆՀԲ). ան-ագագ Նար. էջ 92. հագագային (նոր բառ)։

• = Կրկնուած է պարզական *հագ արմա-տից, որ առանձին չէ գործածուած։

• ՆՀԲ լծ. հաչ, հառաչ, ոգել, գոգ, ոգի, հոգի։ Տէրվ. Նախալ. 105 vak արմատից է դնում սանս. զնդ. vač, լտ. vocare, vox, յն. εἰπον, ὄփ, պրս. bānk, āvāz, հյ. վանկ, վանգ, գոչել, գոգցես, գոգջիր «հոս կրնայ բերուիլ նմանապէս հեգել, հագագ=հագ-հագ, եթէ սեմական ծը-նունդ չեն, տե՛ս արաբ. haǰā. վերջապէս ոգել, ոգեղ... եթէ ասոնք ոգի, հոգի բա-ռերուն հետ լծորդութիւն չունին»։ Հիւնք.

• հանում է հեգ բառից։ Յ. Արշէզ, Բազմ. 1897, 51 լծ. հաչել։ Ն. Ադոնց, Առուեստ Դիոն. քեր. CLII հեկեկեմ բայի հետ՝ կցում է հեգ, հեգնել բառերին ?

• ԳՒՌ.-Կայ միայն հագագը կտրուիլ Ղրբ. «լեզուն կապուիլ, չկարենալ խօսիլ» դար-ձուածը։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Անհագագ

Կիսահագագ

Հագագային

Հագագայք

Հագագասփիւռ

Հագագասփռութիւն, ութեան

Voir tout