adj. s.

gay with many colours, with gold and silver embroidery;
embroidery.

• , որ և ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ «գոյնզգոյն՝ խատուտիկ՝ փայլ ի փայլ բանուած կտոր կամ շոր». գործածուած է միայն հետևեալ երկու տե-ղերը. «Հանդերձ քո բեհեզ և զառնաւուխտ և ճաճանչաւուխտ (կամ ճաճանչանաւուխտ) Եզեկ. ժզ. 13 (նոյնը այլ թրգմ. Եփր. աւետ. ՅՈ6. Եւ զզարդս քո սնդուս գառնաւուխտ և ճաճանաւուխտ. ՍԳրքի յոյն թարգմանու-թիւնն ունի τα περιβόλαιά σον βύσσινα ϰαὶ τρί-γαπτα ϰαὶ ποιxίλα, ուր համապատասխան բառը՝ ποιϰίλα, նշ. «խայտաբղէտ, զանազան գոյներով»).-«Կոյս մի որ ունէր արկանելիս ճաճանաւուխտ» (այլ ձ. արկանելի ճանճա-ւուխս). Անկ. գիրք հին կտակ. Ա. էջ 143։

• = Բառիս վերջի մասը -ւուխտ «հիւսեալ» փոխառեալ է իրան. *vafta<*ufta «հիւ-ևեալ» բառից (տե՛ս զառնաւուխտ). իսկ ա-ռաջին մասը անծանօթ է՝ ինչպէս ձևոմ. նոյնպէս և ծագումով. ուղիղ ձևն է թերևս ճաճանաւուխտ, որ յետոյ շփոթուելով հա-ճանչ բառի հետ, դարձել է ճաճանչաւուխտ։ Հաւանական է որ ամբողջը իրանեան փո-խառութիւն է։-Աճ.

• ՆՀԲ «որպէս թէ ճաճանչիւք վխտա-լով»։