hour;
time, moment;
proper time, precise time;
loisure-time, opportunity, occasion;
canonical hours, divine service;
season;
horoscope, nativity, ascendant;
*church;
Վրան or Խորան ժամու, Tabernacle;
միջին —, mean -;
աստեղական —, sideral —;
արեւային —, solar -;
ճշմարիտ —, true -;
հնչել երկրորդ —ու, to strike two;
քանի՞ են —ք, what o'clock is it ? what's o'clock ? — է երկրորդ, it is two o'clock;
—ք երկու եւ վայրկեանք տասն, it is ten minutes past two (o'clock);
երկու —ք եւ քառորդ մի, it is a quarter past two;
—ք երկու եւ վայկեանք քսան, twenty minutes past two;
—ք երկու եւ կէս, half past two;
—ք երկու քառորդաւ ընդհատ, a quarter to three;
—ք երկու եւ վայրկեանք քառասուն, twenty minutes to three;
զերրորդ —ու, about three o'clock;
առաջին — եւ կէս, an hour & a half;
կէս —, half an hour;
քառորդ մի —ու, a quarter of an hour;
ի վեցերորդ —ու առաւօտուն, at six (o'clock) in the morning, or at six AM.;
յեօթն —ու յետ միջօրէի, at seven in the afternoon, or at seven PM.;
ի սմին իսկ —ու or պահու, just now, now;
յամենայն —ու, յորում եւ է —ու, every hour in the day, at every moment;
ի նշանակեալ —ու or պահու, at the appointed time;
ամենայն —ուց են նորա գործք, every hour of his time has its appointed task;
ի —ս պարապոյ իմոյ, in my leisure hours;
— առնուլ, գտանել, to take occasion, to find time, or opportunity;
— բարեպատեհ, favorable moment;
—ու, ի —ու, ի դէպ —ու, in time, in good time, at the proper time;
— առնել, դնել, տալ, to appoint an hour, a time, to fix a day, cf. Ժամադրեմ;
յորժամ — լինիցի, when the opportunity arrives;
— է, it is time, it is the fitting moment;
այլում —ու եւ ժամանակի սպասել, to wait better times, or for a more favorable occasion;
զում —ս ընդ իմն հանել, to stay some hours with;
— հարկանել, to ring the bell;
— առնել, to pray;
to say the mass;
յամենայն —, at all times, always;
— ի —, from hour to hour;
— ի — առնել, սահմանել, to put off from time to time, to spin out, to prolong;
— ի —է, —է ի —, at every moment, hourly, from hour to hour;
առ — մի, ընդ —ս, առ —ս, at present, for the moment, now, provisionally;
—ս —ս, ընդ —ս —ս, —ս ընդ —ս, from time to time, now and then, sometimes;
յառաջ քան զ—ն, out of time, before the time, too soon;
եկեալ հասանէր —ն, the moment had arrived;
— ճաշոյն, dinner-time, the dinner hour;
— ճաշոյն է, it is dinner-time;
ըստ —ուն պիտոյից, according to circumstances, seasonableness;
զօգուտ —ս, ի բազում —ս, —ս ձիգս, ցմեծ —ս, for hours together, whole hours, hours at a time, a long time;
ի —ու եւ տարաժամու, seasonably and unseasonably;
հասանել —ու կնոջ, to be near delivery or childbirth;
to be near her time;
յետին —, dying hour, hour of death, last moments;
time.
ὤρα hora. Արմատ ժամանակ բառին. Չափ շարժման արեւու՝ որպէս մասնիկ ամանակի՝ բաղկացեալ ի վաթսուն րոպէից. իսկ ՟Ժ՟Բ ժամք կացուցանեն զօր, այսինքն զտիւ. եւ ՟Ի՟Դ ժամք զօր ամբողջ՝ զտիւ եւ զգիշեր.
Ո՞չ երկոտասան ժամ է աւուր։ Ելեալ զերրորդ ժամու, զվեց ժամու, եւ զինն ժամու։ Զինն ժամաւն գոչեաց յիսուս.եւ այլն։
Առնէ կատարումն աւուր քսան եւ չորիւք ժամուք տիւընջեան եւ գիշերոյ. (Վեցօր. ՟Բ։)
Չափ է, եւ թիւ ժամաց, աւուրց, եւ ամենայն ըստ մեզ ժամանակի՝ լոյսն. (Դիոն. ածայ.։)
Թեպետեւ ժամս տարաժամ է, այլ չէ ինչ ընդ ժամօք՝ որ ընդ ձեզդ խօսի. (Ոսկ. մ. ՟Բ. 24։)
ԺԱՄ. որպէս ժամանակին ինչ նշանակեալ, դիպօղ. ատեն .... յն. պէսպէս. ὤρα hora χρόνος tempus εὑκαιρία opportunitas եւ այլն. եւ այլն.
Որ զպտուղ իւր ի ժամու տացէ։ Իշխանք քո ի ժամու ուտեն։ Տալ նոցա կերակուր ի ժամու։ Յորժամ ժամ լինիցի, կոչեցից զքեզ։ Յորժամ ժամ առից, ես ուղիղ դատեցայց։ Կին յորժամ ծնանիցի, տրտմութիւն է նմա, զի հասեալ է ժամ նորա։ Ամենայնի ժամանակ է, եւ ժամ ամենայն իրաց։ Չեւ եւս է ժամ խաշանցդ ժողովելոյ։ Զայն ժամու զմեռեալ մարդն՝ այժմ իբրեւ զաստուած պատուեաց.եւ այլն։
Խորհուրդ գողոց է ի ժամէ զժամ գողանալ ի մէնջ. (Կլիմաք.։)
Ի ժամ փրկելոյ զժողովուրդն՝ միջնորդ եղեւ. (Եղիշ. ՟Ե։)
Լուսաւորք են յաշխարհի կարգեալ թագաւոր ժամուց. (Շ. բարձր.։)
Ի դէպ ժամու ինքն իւրովի տայ զպտուղն։ Իսկ ի ժամ հնձոցն սա ամաչէ։ Գարնանային ժամքըն հասան, յամպոյս քաղցրիկ ցող հոսեցան. (Լմբ. սղ. եւ Լմբ. պտրգ. եւ ներբ. Շ։)
Գտեալ ժամ պատեհ։ Ժամ գտեալ՝ յատենի կացուցանէր. (Խոր.։ ՃՃ.։)
ԺԱՄ. ըստ ախտարաց՝ Դիտելի մասն րոպէի ի կենդանակերպս, եւ յասեղատունս վասն գուշակելոյ, կամ Վայրկեանն ծննդեան ուրուք. որ է մտացածին. ὦρος, ὄρος, ὠροσκότος tempus, terminus, momentum եւ այլն.
Երկոտասան մասն (կենդանակերպի) յերեսուն մասն բաժանի, եւ զմի մի յերեսուն մասանցն ի վաթսուն ժամս կոտորեն։ Այսու անճառ ժամուք՝ անհամար րոպէիւք սահմանեցին։ Ո՛րչափ ժամս վայրկենից եւ րոպէից համարիցի անցեալ։ Առ ի գիտել զժամ մանկանն՝ որ ծնաւ։ Յորո՛ւմ մասանց յերկոտասանից աստեղատանցն երեւեցաւ ժամն նորա։ Ոչ ոք երբէք ի թագաւորաց պահեաց գտանել զժամս որդւոյ իւրոյ աստեղօքն տեսանել. (Վեցօր. ՟Զ. յորմէ եւ Շիր.։)
ԺԱՄ. ըստ տոմարագիտաց՝ Բաժանումն րոպէից ի սկզբան տուընջեան եւ գիշերոյ, յառանձին անուանս յորջորջելով ըստ կամի, զորս եւ մեկնաբանելն է ըստ հաճոյս վերծանողաց.
Ժամքն (լուսանալոյ տուընջեան) են այսոքիկ. Այգն, ծայգն, զայրացեալն, ճառագայթեալն, շառաւեղեալն, երկրատեսն, շանթակողն, հրակաթն, հուր փայլեալն, թաղանթեալն, առաւօտն, արփողն։ Ժամք գիշերոյն. Խաւարակն, աղջամուղջն, մթացեալն, շաղաւօտն, կամաւօտն, բաւականն, խօթափեալն, գիզակն, լուսաճեմն, առաւօտն, լուսափայլն, փայլածուն. (Տօմար.։)
ԺԱՄ. Կարգաւորութիւն ժամուց ի պաշտամունս եկեղեցւոյ. ժամասացութիւն. (ուստի եւ ռմկ. եկեղեցին ժամ ասի. )
Տայ եկեղեցւոյ զբովանդակ կարգաւորութիւն պաշտաման ժամուց. (Յհ. կթ.։)
Սպասաւորեն մինչեւ ի կատարել կարգաց ժամուցն ամենայնի. (Լմբ. պտրգ.։)
Եւ մտանեն ի ժամ ճաշոյ. (որում յաջորդէ պատարագն) եւ մարմնոյ եւ արեան տեառն հաղորդեսցի. (Մաշտ.։)
եւ զի երեկոյ էր, մտանէ ի ժամ գիշերապաշտամանն. (ՃՃ.։)
Եւ ապա սկսանին ժամ. խոնարհեցո՜, եւ ապրեցո՜. (Ոսկիփոր.։ եւ Տօնակ.։ Եւ Տօնաց.։)
Ուստի ԺԱՄ ԱՌՆԵԼ, որպէս Պատարագմատուցանել զկնի ճաշոյ ասելոյ.
Տե՜ս, զի ո՜չ ասէ, թէ տո՜ւր՝ զի քեզ ժամ առնէ. (Լմբ. պտրգ.։)
Տե՜ս եւ ԺԱՄԱՐԱՐ։
ՎՐԱՆ ԺԱՄՈՒ, կամ ԽՈՐԱՆ ԺԱՄՈՒ կոչի ի մեզ խորանն վկայութեան իբրու նախագիծ օրինակ տաճարի, ուր ըստ յն. լոկ Տաղաւար կամ խորան ասի. σκηνή tabernaculum.
Զվրան ժամուն, եւ զտապանակ կտակարանացն ընդ իւրեանս շրջեցուցանել. (՟Բ. Մակ. ՟Բ. ։)
Որպէս եւ հրամայեցաւ մովսեսի, յորժամ գործելոց էր զվրան ժամուն. (Եբր. ՟Ը. 5։)
Յորժամ առ հրաման կազմել զվրան ժամուցն. (Զքր. կթ.։)
Կամ իբր մի բառ ասի անսովոր ոճով.
Ի սպաս պաշտաման խորանժամուն։ Ի սրահի անդ վրանժամու։ Պաշտել զպաշտօն վրանժամուն. (Եփր. ղեւտ.։)
Անսովոր է եւ ասելն.
Հրամայէ եպիսկոպոսաց զխորհրդածութեան ժամսն հայրապետութեան կատարել ի վերայ պրոկղի. այսինքն զգործ ձեռնադրութեան ի պատարագի. (Սոկր.։)
ԺԱՄ ՀԱՐԿԱՆԵԼ. է Բախել զժամահար կամ զկոչնակ, կամ զզանգակ առ ի ժողովիլ յեկեղեցի.
Տայ ցսպասաւորս եկեղեցւոյն (զժամահարն)՝ հարկանել ժամ. (Մաշտ.)
Եւ հրամայեաց ժամ հարկանել, զի ժողովեսցին եղբարքն ամենայն. (Վրք. հց. ՟Ի՟Զ։)
ԺԱՄ ԴՆԵԼ, կամ ՏԱԼ, կամ ԱՌՆԵԼ. Սահմանել կարգել՝ ժամ եւ ժամանակ.
Ժա՜մ դիր ինձ, առ ե՞րբ արարից աղօթս վասն քո. (Ել. ՟Ը. 9։)
Ժամ եդեալ նմա օր մի՝ եկին ի վանսն առ նա բազումք. (Գծ. ՟Ի՟Ը. 23։)
Դնէր նմա ժամ՝ առ վաղիւ. (Եփր. ել.։)
Ժամ եդեալ եւ իւրն գալ արեօք ի միւս կողմանէ. (Խոր. ՟Բ. 81։)
Փոքր ինչ աւուրս ժամ եդեալ՝ յանձն առնոյր արձակել ի կապարանէն. (Յհ. կթ.։)
Ժամետուն, կազմեցան պատրաստեցան. (՟Ա. Մակ. ՟Բ. 52։)
Ժամ տուեալ որսոյ ամենայն զօրացն. (Ագաթ.։)
Եթե կամիս դու ուսանել, ժա՜մ տուր, եւ լուր. (Եւս. պտմ. ՟Դ. 15։)
Ժամ արարեալ՝ յանդիման լինէր թագաւորին. (Փարպ.։)
դիմազ. ԺԱՄ Է. դիմազ. Դիպօղ ժամանակ է. ի դէպ է. ատենն է.
Ժա՛մ է պաշտել զտէր. (Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 126։)
Ժամ է այսուհետեւ ասել, կամ ձգել զսուր. (Պիտ.։)
Զայս այսպէս դատեալ՝ ժա՛մ է ի նոյն ինքն յառաջինն դառնալ բանս. (Իգն.։)
Ժամ է ասել դէմ յանդիման, պատմել բանիւ ողբերգական. (Շ. եդես.։)
ԱՌ ԺԱՄ ՄԻ. ԸՆԴ ԺԱՄՍ մ. Առ այժմ. հիմակու հիմա. .... տե՛ս եւ ի կարգի բառիդ ԱՌ։
Բանիւք կամակորացն վարիմք առ ժամ մի. (Վեցօր.։)
Ես ընդ ժամս զեգիպտացին հաճեցայ. (Վրք. հց. ՟Գ։)
ԱՌ ԱՅՆ ԺԱՄ կամ ԺԱՄՈՒ. Ի ԺԱՄՈՒՆ, Ի ԺԱՄՆ. մ. Առ ժամն. յայնմ պահու. յայնժամ, առժամայն, ան ատենը, ան պահեկին։
Բայց առ այն ժամ նոքա ոչինչ իմացան։ Ոչ էառ յանձն առ այն ժամու, զի մի՛ մեծամտեսցին. (Երզն. մտթ.։)
Ոչինչ կարացին ի ժամուն վճարել. (Եղիշ. ՟Է։)
Որ ի ժամուն մարզպանն էր հայոց։ Անպատրաստ տեսանէր զիւր գունդն ի ժամուն. (Փարպ.։)
Զկատարեալսն հասակաւ յետ ժամանակի ինչ մկրտեցէ՛ք. եւ որք տղայք են եւ մանկունք, զնոսա ի ժամն մկրտեցէ՛ք. (Շ. թղթ.։)
ԺԱՄՈՒ. Ի ԺԱՄՈՒ. մ. εὑκαίρως opportuno tempore Ի դէպ ժամու, աղէկ ատենը, ատենին, ատենով.
Հաս ի վերայ՝ ժամու, եւ տարաժամու. (՟Բ. Տիմ. ՟Դ. 2։)
Լինի մահ ի ժամու եւ տարաժամու. (Գէ. ես.։)
Այլ գործ խոհեմութեան է յիշելն ի ժամու հմտութեամբ զպիտանացուսն. (Արիստ. առաք.։)
ԺԱՄ Ի ԺԱՄ ԺԱՄԷ Ի ԺԱՄ. մ. Հետզհետէ, յայլ եւ յայ՝ նուագս. ... եւ Մերթ ընդ մերթ, կամ անընդհատ. ատեն ատեն, պահ պահ, կամ շարունակ.
Հրէայքն ժամ ի ժամ անցեալ զօրհասաւն. յն. զօրհասական ժամաւն անցեալ. (՟Գ. Մակ. ՟Ե. 13։)
Քսան սիկղ յաւուր՝ ժամէ ի ժամ կերիջիր անտի։ Զվեցերորդ մասն դորակի միոյ ժամէ ի ժամ արբջիր. յն. ի ժամանակէ ի ժամանակ. (Եզեկ. ՟Դ. 10. 11։)
Հրամայէր վեց առն երկու քաշկէնս ժամէ ի ժամ, եւ դորակ եւ կէս ջուր. (Եղիշ. ՟Է։)
Ո՞ ոչ գիտէ, զի ժամ քան զժամ այնպիսեացն նորոգին կիրք. (Պիտ.։)
Օրըստօրէ լինի, եւ ժամ ընդ ժամ. (Կանոն.։)
Իսկ (Ոսկիփոր.) ռամկական ոճով ասի.
Ժամ ժամ հազ գայ, մարմանջումն ոսկերացն կրէ. իբր ատեն ատեն։
ԺԱՄ Ի ԺԱՄ ՍԱՀՄԱՆԵԼ. ԺԱՄԷ Ի ԺԱՄ ԱՌՆԵԼ. մ. Յապաղել. յերկարաձգել.
Ամ յամ առնելով, եւ ժամ ի ժամ սահմանելով գործել զբարին։ Ժամէ ի ժամ առնելով՝ զժամանակ ապաշխարութեանն կորուսանէր. (Մանդ. ՟Ա եւ ՟Բ։)
ԺԱՄՍ ԺԱՄՍ. ԸՆԴ ԺԱՄՍ ԺԱՄՍ. մ. Երբեմն երբեմն. ընդ պահս պահս, պահ պահ.
Ժամս ժամս լուծանէ զմի մի ի նոցանէ. (Մծբ. ՟Գ։)
երթայր առ նա ընդ ժամս ժամս եղբայր ոմն ի խոստովանութիւն. (Վրք. հց. ՟Ծ։)
Փոքր մի յառաջ ժամու ասացաք մեք վասն նորա. իմա՛ ժամաւ կամ ի ժամու. պահ մը առաջ. (Եւս. պտմ.։)
ԺԱՄՍ ՁԻԳՍ. ԶՕԳՈՒՏ ԺԱՄՍ. Տե՛ս ի յարակից բառսն։
ԺԱՄ որպէս ռմկ. ժում. Նուագ. անգամ. որոշեալ ժամանակ յաւուր.
Եկեր երեք ժամ հաց. միւս օրն եկեր մի ժամ հաց։ Երեք ժամ ուտելն՝ անասնոց գործ. երկու ուտելն մարդկան. միանգամ ուտելն՝ հրեշտակաց, այս է կուսակրօն աբեղայից, որ հրեշտակաց կարգ ունին. (Ոսկիփոր.։)
• . ոնդարձակ մշակութիւն կրած բառ է։ Ներկայանում է հետևեալ ձևերով և նշանակութիւներով. 1. Ժամ, ու հլ. (բացի սե-ռականից՝ միւսները նաև ի-ա հլ.) «մի ժամ, օրուայ 1/2։ մասը» ՍԳր. Վեցօր. Ոսկ. «որո-շուած ժամանակ» ՍԳր. Եղիշ. «իւրաքանչիւր կենդանակերպի 1800-երորդ մասը՝ որով աստղաբաշխներն ու ախտարագէտները մար-ղու բախտն են որոշում» Վեցօր. Շիր. «կար-գաւորութիւն ժամուց ի պաշտամունս եկեղեց-ւոյ. ժամասացութիւն» Սեբ. էջ 29. Յհ. կթ. Մաշտ. այս իմաստներից ածանցուած են ժամաբաշխ Վեցօր. ժամադէտ Շիր. ժամա-ղիր Գ. մակ. գ. 14. Վեցօր. Կորիւն. Բուզ. Ա-գաթ. ժամադրել Ագաթ. ժամադրութիւն ՍԳր. ժամակալ Բ. մակ. ժբ. 7. Բուզ. ժամալար Ոսկ. յհ. ա. 3. ժամապահ Վեցօր. ժամակոչ Ճշ. 198 բ. յայնժամ ՍԳր. Ոսկ. ցայնժամ Նեեմ. զ. 1. յորժամ ՍԳր. Ոսկ. Եռն. առմա-ίայն Սգր. Ոսկ. Կորիւն. Կոչ. նոյնժամայն ՍԳր. տօթաժամ Բ. թգ. դ. 5. Եւս. պտմ. գի-շերաժամ Յայսմ. տարաժամ ՍԳը. Ոսկ. Եօն. դատարկաժամ Ոսկ. յհ. ա. 3. բարեժամ Առ որս. մահտարաժամ Ճառընտ. ապաժամեան «մատառատի» Լաստ. իա. նոր բառեր են առժամապէս, ժամանց, ժամագործ ևն. (իսկ այժմ բառի վրայ տե՛ս առանձին)։-Ժամ բա-ռի «եկեղեցական ժամասացութիւն» նշանա-կութիւնից է ծագած ռմկ. ժամ «եկեղեցի». որին նպաստել են նաև ժամագիրք ժմ. Յի-շատ. ժամակարգութիւն Յհ. իմ. Յհ. կթ. ժա-մահար Յհ. իմ. եկեղ. ժամամուտ Տօնաց Յիշատ. ևն բառերը։ Սրանք ծագած են ժամ «ժամանակ» նշանակութիւնից. բայց յատ-կապէս եկեղեցական գործերում գործածուե լու պատճառաւ՝ միացել են «եկեղեցի» գա-ղափարին։ Այսպէս՝ օրինակ ժամահար՝ որ նշանակում է «ժամը՝ ժամանակը զարնող», գործածուելով յատկապէս «եկեղեցու ժամը զարնող» նշանակութեամբ, մտածուած է թէ ժամ նշանակում է «եկեղեցի»։ Նոյնը իմանալ նաև միւսների համար։ Բացի սրանից՝ մինչև այժմ էլ յետամնաց տեղերում ժամանակր որոշւում է մասնաւորապէս եկեղեցու արա-րողութեամբ. ասում են օրինակ՝ «Դեռ ժամէն չելան, դեռ ժամը չզարկաւ, ժամուն այս չափ մնաց» ևն, որոնց մէջ «եկեղեցի» և «ժամա-նակ» գաղափարները զոյգ են ընթանում։ (Այս մասին տե՛ս նաև ատեան)։ Մինչև ան-գամ մահմետականների եզանի համար կայ ռործածուած ժամ ձևը՝ Գիրք թղ. էջ 526 «Հանին զիս ի մնարայն՝ տալ զառաջին ժա-մոն մեր»։-Ժամ «եկեղեցի» իմաստից են կազմուած ժամատուն Լաստ. ժամատեղի Գնձ Ուրհ. ժամանոզ «փոքրիկ անօթք գին-ւու և ջրոյ ի սպաս ժամու պատարագի» Մաշտ. Կանոն. ժամասացութիւն, ժամասէր. ժամասիրութիւն (նոր բառեր)։-Սակայն ժամ «եկեղեցի» նշանակութեան հետ կապ չունին խորան ժամու նորագիւտ Ա. մնաց. իա 29 և նորագիւտ Բ. մնաց. ա. 3, 5, 66 (որոնց դէմ միւս թարգմանութիւնը ունի միայն խորան. կամ խորան վկայութեան Եփր. հտ. Ա. էջ 195, 293, 424, 477, Մծբ. էջ 345 և մրան ժա-մու Բ. մակ. բ. 4. Եբր. ը. 5. Եփր. հտ. Ա. էջ 152, 206, 221, 360, 477, 480, Գ. էջ 214, 215. 216, Վեցօր. էջ 10, 23, Կոչ. 34, 358, որոնք նը-շանակում են «Մովսէսի վկայութեան խորա-նը», և, ինչպէս Մառ, Иппoл. 55 և Վարդա-նեան ՀԱ 1913, 132 ցոյց են տալիս, թարգմա-նօրէն կազմուած են ասոր. [syriac word] meš-kan zbanā «առժամանակեայ վրան» ձևից. հմմտ. Մծբ. էջ 260 «Կոչեցաւ սա վրան ժամու, զի փոքր ժամանակ պաշտեցաւ»։-2. Ժամաճ «փութկոտ, ժամանակին պատրաստ» Ոսկ. մ. բ. 26, որից ժաման առնել «հասցնել» Սղ. ի. 4. Մծբ. ժամանել «հասնիլ» ՍԳր. Ոսկ. «ա-ռաջ հասնիլ, կանխել» ՍԳր. «ժամանակ ու-նենալ, բաւել» ՍԳր. Ագաթ. Վեցօր. ժամանե-ցուցանել Եզն. կանխաժաման Սամ. երէց. ապաժաման «յետնեալ, խեղճ» Սիր. ժա. 12. ժգ. 5. Ոսկ. մ. ա. 3, 18, 23. ապաժամանու-թիւն Ոսկ. մ. ա. 23. ապաժամանեալ «ի Վարղանեան ՀԱ 1913, 559). բարեժամանու-թիւն Բրս. պհ. ևն։-3. Ժամաճակ, ի-ա հլ. «ատեն, վախտ» (բայց նաև՝ տարի, դարա-շրջան, հասակ, օրհաս, կեանք, տարուայ եղանակ, յարմար առիթ ևն) ՍԳր. Վեցօր. Ոսկ. որից ժամանակագիր Բուզ. ժամանա-կակից Եզն. Եւս. քր. ժամանակաչափ Ագաթ. ժամանակեան Եզն. Ոսկ. Եփր. ծն. Ագաթ ժամանակել ՍԳր. առժամանակեալ Ուե. գաղ. Փարպ. բազմաժամանակեայ Իմ. բ. 10 Յոբ. լբ. 9. Ոսկ. ես. Եւս. քր. երկայնժամա-նակեան Ոսկ. մ. ա. 11. փոքրժամանակեան Եփր. աւետ. 263, 302 (չունի ՆՀԲ). տօթաժա-մանակաւորապէս, ժամանակամիջոց ևն (նոր բառեր)։-4. Ժում «անգամ, հեղ»՝ որ ժամ բառի յետին ձևափոխութիւնն է (ա դարձած ու՝ ռնգականի մօտ). սրա հնագոյն գործա-ծութիւնը զտնում ենք Շնորհ. առակ. որից ժման ժմուն «պատշաճ ժամանակ, յարմար ատեն» Գնձ.-նշանակութեան զարգացման համար հմմտ. ժամ «անգամ, հեղ». «Եկեր երեք ժամ հաց» Ոսկիփ։-Յայտնի չէ թէ ի՛նչ ևապ ունի սրա հետ ծուկ «ժամանակ», ոռ սովորական է արդի բարբառներում և որի հնագոյն վկայութիւնն ունի Շապհ. 46։
• = Պհլ. (հիւս. արևմտ. բարբառով) ža-mān, zamānak, մանիք. [arabic word] žmnv «ժա-մանակ» ИАН 1907, 541, պհլ. [syriac word] za-mān, zamānak, պազենդ. zamān, zamana, սոգդ. žamanū «ժամանակ», պրս. [arabic word] za-mān, [arabic word] zamāna «ժամանակ», որոնցից փոխառեալ են քրդ. թրք. zeman «ժամանակ, ռար, պատեհ ժամանակ» ևն։ Նոյն բառերը գտնում ենք նաև սեմական լեզուների մէջ. այսպէս՝ արաբ. [arabic word] zaman, [arabic word] zamān, եբր. [hebrew word] zəmān, արամ. zəmān, zəman, ասոր. [syriac word] zman, եթովպ. zaman։ Յայտնի չէ թէ ի՛նչ է այս երկու լեզուախմբերի կապր։-Möldeke Mandaische Gram. 152 սեմական ձևեոր փոխառեալ է դնում հպրս. zrvan, zr-vāna «ժամանակ, դար» բառից. ընդհակա-ռաևո Zimmern Die Keilinschriften und das Alte Testament 650 համարում է ասուր. simānu «ժամանակ» ձևից ծագած։ Սակայն ինչ որ էլ լինի սրանց ծագումը, հյ. ժամա-նակ գալիս է պհլ. žamānak ձևից և ժաման՝ պհլ. žamān ձևից. (սեմական ձևերից փո-խառութեան պարագային՝ հյ. բառերը պիտի ունենային զ և ո՛չ ժ՝ որ պահլաւ է)։ Գալով ժամ բառին, այս էլ հայկական կառուցուածք է. ժաման բառի մէջ ան մասնիկ է կարծուել, որով և յարմարեցրած է արմատական ժամ ձևը։
• Ուղիղ մեկնեց նախ Աւետիքեան, Քե-րակ. 1815, էջ 315, որ ցեղակից է դնում տճկ. (իմա՛ պրս.) զեման բառին։ Klap-roth, Asia polygl. էջ 106 և ԳԴ նոյնպէս պրս. zamān բառի հետ։ Brosset JAs. 1834, 383 ևն եբր. [hebrew word] yōm «օր», վրաց. ժամ, խան, պրս. zamān։ ՆՀԲ լծ. արաբ. պրս. թրք. զաման, զեմն, զէմանէ, վրաց. ժա՛մի։ Peterm. 22 պրս. žaman (?) ա-րաբ. zamān, քաղդ. zəmān։ Windisch 21 սանս. vama (triyāma բառի մէջ) համեմատում է մեր ժամ բառի հետ։ Boрp. Abhd. d. Ak. d. Wiss. zu Ber-lin, 1846, 329 ժամ և ժամանակ= պրս. zamān, սնս. yāmmi «գիշեր»։ Նոյն, Gram. comp. I, 417 սանս. yama «օրու-այ 1/2 մասը, 3 ժամու պահ», Müller SW-AW 38, 575 և 44, 565 սանս. yama։ Böttich. Arica 77, 285, Lag. Urgesch. 872 ևն պրս. zamān։ Canini. Ft étvm 199 ժամ դնում է ամ բառից։ Հիւնք. ա-րաբերէնից է հանում։ Հիւբշ. 156 թէև ժամանակ դնում է պհլ. zamānak ձե-ւից, բայց անորոշ է գտնում ժամանակ, ժամանել, ժամ և ամանակ բառերի կա-պը։ (Սրանցից ամանակ տե՛ս իր տեղը, իսկ ժամ և ժաման տե՛ս վերը՝ մեր տուած մեկնութիւնը)։ Patrubány SA 1, 311 ժամ հանում է ժամանակ բառից. -ան կարծուած է բայական յօդ։ Նոյնը ՀԱ 1908, 152 իբր բնիկ հտյ կցում է հյ. ձը, մեռն, լտ. hiems ևն բառերին, իբրև «ձը-մեռ ժամանակ»։ Pedersen, Հայ. դր. լեզ. 161 բոլորովին մերժելով փոխառու-թեան հանգամանքը, համարում է սւմ բառից կազմուած՝ զ, ի նախդիրներով։ Վ'apaя, Oбъ отнощ. aбхазcк. яз. էջ 46
• մեր բառը գտնում է ափխազ. ašež «ա-ռաւօտ» բառի վերջաձայնի մէջ։ Հ. Գր. Սարդսեան, Բաղմ. 1927, 181 առառ. [arabic word] ǰami' «մզկիթ» բառից (անհեթեթ մեկնութիւն1)։
• ԳՒՌ.-ժամ «ժամ, սահաթ» բառն ունի Ակն. ժամ, սեռ. ժմու. իսկ «եկեղեցի» նշա-նակութեամբ ունին Ալշ. Ախց. Ասլ. Գոր. Երև. Խրբ. Կր. Ղրբ. Մշ. Մրղ. Ննխ. Շմ. Պլ. Ջղ. Ռ. Սեբ. Սլմ. Սչ. Տփ. ժամ, Մկ. Ոզմ. Վն. Տիգ. dmմ, Հմշ. ժօմ, Հճ. իժօմ, Զթ. իժօմ, իժոմ, Յղ. ժէօմ, Ագլ. ժում։-«Ժամանակ, անգամ» նշանակութեամբ ունինք Ագլ. Ալշ. Ախց. Երև. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Տիգ. ժում, Ակն. ժում, ժիւմ, Ասլ. ժիւմ, Գոր. Ղրբ. ժէմ։-Ժամանակ բառը գիտեն (գրականից փոխառութեա՞մբ) Ախց. Երև. Շմ. Ջղ. Սլմ. Տփ. ժամանակ. Ակն. Մշ. Սչ. ժամանագ (Ակն. սեռ. ժամնգու), Ագլ. Ղրբ. ժմա՛նակ, Ասլ. ժամանայ, Զթ. Հճ. ժա-մանօգ, Մկ. ժmմmնակ։-Նոր բառեր են՝ ժա-մաժամք, ժամահազ, ժամաշապիկ, ժամա-սէր, ժամատեղ, ժամատուն, ժամաւոր, ժա-մաքար, ժամբակ, ժամզարկոզ, ժամհար, ժամուց, ժմնել, ժմնցնել, անժում, իժում ևն.-Ժամակոչ «ժամ կանչող» բառը դարձեր Լ նախ ժամկոչ, յետոյ ժողովրդական ստաւ-գաբանութեամբ (իբր թէ ժամի դուռը գոցե-լու իմաստով)՝ ժամգոց. նոյնը Սչ. դարձրել է ժանգօչ։
• ՓՈԽ.-ժամ բառը հայկական կազմութիւն լինելով՝ մեզանից են փոխառեալ հետևեալ բառերը. -թուշ. žam «ժամ», մինգ. ყამი ժամի «ժամ, ժամանակ», վրաց. ყამი ժա-մի «ժամանակ, ժամացոյց, ճօճանաև. ժա-մանց, երջանկութիւն», მეეამნე մեժամնե «ժամագործ», ყამად ժամադ «էր երբեմն, ժամանակաւ», ამ-ჟამად ամ-ժամադ «այ-ժըմ», ყამადი ժամադի «ժամանակաւոր». ეამად ყამად ժամադ ժամադ «ընդ ժամա-նակս ժամանակս, երբեմն երբեմն», ყამითο-ყამად ժամիթի-ժամադ «մերթ ընդ մերթ», უჟამო ուժամո «անժամանակ», საჟამო սա-ժամո «ժամացոյց», ყამი ժամի, ყამობა ժա-մոբա «ժանտամահ, մահտարաժամ», მეეა-მეობა մեժամեոբա «հողը ժամանակաւորա-պէս վարձող անձ», მოჟამება մոժամեբտ «պայմանաժամի լրացում»։ «Եկեղեցի» նշա-նակութիւնը պահել են յատկապէս վրաց. ეამნე ժամնե «պաշտօնակարգութեան ժամա-նակ կարդալ ժամագիրքը», ყამის-წარვა ժամիս-ծարվա «պատարագ, արարողութիւն». ყამნ-ვულანი ժամն-գուլանի «երգարան, շարական», ყამი ժամի, ყამნ-კანონი ժամն. կանոնի «ժամագիրք», მოეამნე մոժամնե «փոխասաց», საჟამნე սաժամնե «ժամա-գիրք»։ Այսպէս է նաև գնչ. žam «մաղթանք, բարեմաղթութիւն»։ Ստարախօս հայերը պա-հած են այս բառը. ինչ. Արմաւիրի չերքեզա-հայերը zam, Սղերդի արաբախօս քրիստո-նեաները žam, «պատարագ» (Բիւր. 1899, 116), էնկիւրիի թրքախօս հայերը՝ǰam «եկե-ղեցի», ǰamaser «ժամասեր», ǰamgos «ժամ-կոչ», ǰamos «ժամուց», axšam žamə «իրի-կուայ մօտ խմելը» (Բիւր. 1898, 789, 865)։ Սրանց միջոցով էլ բառս անցել է նաև օտար-ներին. այսպէս՝ էնկիւրիի թուրքերն ու յոյ-ներն էլ ունին axšam zamə, Եւդ. թրք. գւռ. [arabic word] zámgōc «ժամկոչ» (Յուշարձան 330 ա), Տ. թրք. գւռ. ženkos «ժամկոչ» (Բիւր. 1899, 798). նոյն իսկ Պօլսի մէջ օտարները, մասնաւորապէս հայոց հետ խօսակցութեան ժամանակ, գործածում են ժամ «եկեղեցի» բառը՝ թուրքերը žam, յոյները ǰam ձևով։ Ուտ. ժամուկալ «ժամասաց», ժամհար «ժամ-հար», իսկ zamanag «ժամանակ» ուղղակի իրանեանից է։