s.

palace, hall;
court;
hotel.

s.

παλάτιον, palatium. գրի եւ ՊԱՂԱՏ, ՊԱՂԱՏՆ. Բառ յն. եւ լտ. բալա՛դիօն, բալա՛ցիում. որ պէսպէս մեկնի առ հնախօսս նոցա։ Ի մեզ վարի որպէս Ապարանք. արքունիք. տուն եւ աթոռ եւ քաղաք արքունի. եւս եւ ապարանք երեւելի իշխանաց եւ այլն. սարայ.

Առաքեաց գան տիոքոս յարդարիչ իւրոյ պաղատանն. (Խոր. Գ. 5։)

Ապանաւ (կայսրն) ի պաղատան։ Մեռաւ ի պաղատան. (Եւս. քր։)

Յարուցեալ չոգաւ ի դուռն պաղատին. (Ոսկիփոր։)

(Վասն նոր հռովմայ) պաղատն ասեն, որ թարգմանի արքունի. (Փարպ։)

Վասն հաւատարիմ թագաւորին եւ ամենայն պաղատին (կամ պաղատան). (Ոսկ. պտրգ։)

Գայ ի պաղատէ անտի բազում իւիք զբաղեալ։ Նստաւ անդէն ի պաղատին. (Ճ. Ժ։)

Դարձաւ թագաւորն կոստանդիանոս ի պաղատան։ Զսուրբ հայրապետն սեղբեստրոս ընդ իւր տանէր ի պաղատանն. (որպէս թէ ուղր. իցէ Պաղատան)։ Եփիմիանոս ի պալատն իւր ունէր շինեալ եկեղեցի։ Ի պալատին եկաց ամս քառասուն։ Ներքինի մի ի պալատէ անտի է. եւ այլն. (Վրք հց։)

Անդէն իսկ ի պաղատ թագաւորին պարսից. (Պտմ. վր։)

Զաշխարհ իբրեւ զթագաւորութիւն ստեղծ, եւ զդրախտն որպէս պաղատ թագաւորի. (Ոսկիփոր։ Իսկ Վրդն. պտմ.)

Զպատուական թագն եւ զպաղատն առաքէ ի տուն հօր իւրոյ. թուի յայտ առնել զպալասական զարդս, կամ զվաղակաւոր, եւ այլն։

• , ն հլ. (սեռ. տան՝ «ապարանք, արքունիք, թագաւորա-կան կամ իշխանական բնակարան» Եւս. քր. Բուզ. Փարպ. Խոր. յետնաբար ասւում է պա-ղատ կամ պալատ, ի հլ. «արքունիօ» Աս-կիփ. Ճառընտ. Վրք. հց. Պտմ. վր. «արքունի գանձը» Վրդն. պտմ. էջ 141. «թագավորա-կան վրան» Կիր. 94. Վրդն. 141. նոր գրա-կանում գործածւում է միայն պալատ «ար-քունիք», որից պալատական, պալատանը-ման։-ԱԲ ունի և պալատատուն բառը, որ ըստ Նորայր, Բառաք. 58՝ կազմուած պիտի լինի Վրք. հց. բ. 254 ի պալատատանն ձե-մից. բայց այս ձևը գրչագրական սխալ է՝ փոխանակ ի պալատանն։

• = Յն. παλάτιον, παλάτιν հոմանիշից, որ փոխառեալ է լտ. palatium բառից. սա նա-խապէս Հռովմի Պալատինեան լեռան անունն էր. թերևս ծագում է լտ. pālus «ցից» բառիս և նշանակում է բուն «ցցապատ տեղ» (Wal-de 554). յետոյ ստացաւ «արքունիք» նշա-նաևութիւնը. անցած է նաև շատ ուրիշ լե-զուների ինչ. իտալ. palazzo, ֆրանս. palais, անգլ. palace, հբգ. phalanza, pfalanza, մ. բ. գ. palas, նբգ. Palast, Pfalz (Kluge 365), հսլ. polata, ռուս. палата, հունգ. palota, վրաց. ბალატი պալատի, արաբ. [arabic word] balāt, ասոր. [other alphabet] palātī̄n ևն։ Հայերէնի «վը-րան» նշանակութեան համար հմմտ. ռուս. nалаткa «վրան»։-Հիւբշ. էջ 370։

• ՀՀԲ «բառ այլազգ.»։ Ուղիղ մեկնեց նախ S։ Martin. Mémoires 2, 279, յե-տոյ ՆՀԲ, Peterm. 21 ևն։

• ԳՒՌ.-Ագլ. Ախց. Գոր. Ղրբ. Շմ. Տփ. պա-լատ, Սչ. բ'ալադ՝ (վերջինը նոր փոխառու-թիւն ռում. palat, palatù ձևից, իսկ առա-ջիններն էլ ռուս. nалата բառից)։