cf. Սիմինտր.
ՍԻՄԻՆԴՐ ՍԻՄԻՆՏՐ. σεμίδαλις simila, similago. որ եւ ասի՝ ՍԻՂԻԳՆ. նաշիհ. գերմակ ալիւր. շարմաղուն ալուր. ... յն. սէմի՛տալիս. լտ. սի՛միլա. սիմիլա՛կօ. եբր. սօլէթ. իսկ հյ. ռմկ. սիմինտր ասի եւ ցորեանն եգիպտական.
Անարժան հոգի թէպէտ սիմինգր ճաշակէ, ի պղծութենէ ոչ սրբի. (Զքր. ծործոր.։)
մեղր եւ ձեթ եւ սիմինտր ետու ի կերակուր քո։ Առեալ զձեթ եւ զգինի եւ զսիսինտրն իմ՝ մոռացար զիս. (Դամակ.) (ըստ Եզեկ. ՟Ժ՟Զ. 19. հաց եւ նաշիհ)։
• (ի-ա հլ. ըստ ՆՀԲ, բայց ա-ռանց վկայութեան) «նաշիհ, բարակալիւր» Զքր. ծործ. Վստկ. 201. Դամասկ. (գրուած է նաև սիմինտր)։
• = Յն. σεμίδαλις «բարակ, նաշիհ ալիւր», որ թերևս լտ. simila հոմանիշի հետ փո-խառեալ է միջերկրեան մի լեզուից (Boisacq 859). յունարէնից են նաև ասոր. [syriac word] simidá «շարմաղ ալիւր» ZDMG 40, 446, արաբ. ❇samīδ «բարակ ալիւր, սպիտակ հաց», թրք. ❇ simid «բոկեղ, օղակաձև հացիկ», պրս. [arabic word] šamand «ընտիր սպիտակ հաց», սանս. samitā «նաշիհ», վրաց. Եემი-დალი սեմիդալի, სამინდალი սամինդալի, სამინდო սամինդո «բարակ ալիւր»Սղ. ա. 13. სიმინდი սիմինդի, სიმიდი սիմիդի «եգիպ-տացորեն», մինգ. სიმინდი սիմինդի, სიმილი նիմիդի, ին գիլ. სმიმდ սմինդ, սվան. სიმინდ սիմինդ «եգիպտացորեն»։ Հայերէնը տար-բերւում է յոյնից ն-ի յաւելումով, որ ունին նաև վրացական լեզուները և ր վերջաւորու-թեամբ փխ. λ։ Ձևի համար հմմտ. նաև կըղ-մինտր։-Հիւբշ. 379։
• ՆՀԲ յիշում է վերի ձևերը անորոշ կերպով։ Ուղիղ մեկնեց Brockelmann ZDMG 47, հյ. թրգմ. Ուս. փոխ. բա-ռից 106։
• ԳՒՌ.-Տփ. սիմինդր և Երև. սիմինդ «եգիպտացորեն», իսկ Մշ. սմինդր, Զթ. սի-մինդռը, Վն. սըմը՛նդր, Սվեդ. սըմընդրmգ, Կր. սմնդրիկ, Տիգ. սմնդրիգ, Արբ. սմինդ, Բբ. սմըրդիք, Հճ. սիմիր, Ակն. Պրտ. սմրուգ, Սեբ. սռմուգ, Եւդ. սըմէռ, որոնք բոլոր նը-շանակում են «մանր ձաւար» կամ «ձա-ւարի խոշոր ալիւր»։