cf. Սալամանդր.
ՍԱՂԱՄԱՆԴՐ կամ ՍԱԼԱՄԱՆԴՐ եւ ՍԱՂԱՄԱՆԴՐԱՅ. Նոյն եւ յն. լտ. σαλαμάνδρα salamandra. թ. սէմինտէր ... Ազգ սողնոյ՝ որպէս զմողէզ կամ զկովագիաց. որ ասի տոկալ ի մէջ հրոյ առ ժամանակ մի.
Սաղամանդրացն պատմութիւն. սաղամանդրն կենդանի ինչ է, մեծութեամբ է այնչափ՝ քան զոր կովածուծն կոչեն, եւ կամ որպէս փոքր ցամաքային կոկորդելոս. եւ է կենդանին այն ցուրտ բնութեամբ գերագոյն քան զբան. իբր զի ի հուր մտանելով նորա՝ շիջանիլ բոցոյն, եւ նման ոչ այրել. (Նոննոս.։)
Սաղամանդր գազան ինչ է , որ նման է կովիգեցի. անցանէ ընդ հուր, եւ շիջուցանէ. (Խոր. աշխարհ.։)
Սաղամանդր՝ հրոյ շիջուցիչ. (Վրդն. ծն.։)
Սաղամանդր կենդանի ոչ վնասի ի հրոյ, այլ շիջուցանէ զհուր. (Բրսղ. մրկ.։)
Սաղամինտր կայծանայ, եւ ոչ այրի. (Վանակ. հց.։)
Մինն հուր կերակրի ի յետնա կղզին սիւկիլիայ, եւ ոչ ծախի. որոյ անուն է սալամանդրա. (Լմբ. իմ.։)
• , ի-ա հլ. «մողէսի նման մի սողուն, որ իբր թէ կրակին դիմանում է» Նոնն. 20. Խոր. աշխ. Վրդն. ծն. Բրս. մրկ. նոյն են նաև սաղամինտր Վանակ. հց. սա-լամանդրա Լմբ. իմ..
• = Յն. σαλαμάνδοα որից նաև լտ. salamand-ra, գերմ. Salamander, ֆր. salamandre, պրս. samandar, samandal, samandul ևն. բոլորն էլ նոյն նշ.։ Յոյն բառը թուի կա՛մ ոտար փոխառութիւն և կամ բարդ բառ, որի առաջին եզրն է*σαλη «պոչ», երկրորդը ան-ծանօթ (Boisacq 859)։-Հիւբշ. 376։
• ԳԴ պրս. սէմէնտուլ։ ՆՀԲ յն. լտ. թրք. (իմա՛ պրս.) ձևերի հետ։
• ԳՒՌ.-Մկ. սmլmտրmնա «խեչափառ» (որ և Վն. սալադրանա՝ ըստ Ամատ. Հայոց բառ ու բան, էջ 581). նոյնից փոխաբերաբար՝ Վն. սալադրանա «սատանայ-սադայէլ, ար-բանեակ սատանայի» (ըստ Շէրենց, Վանայ սազ Ա. 116). իմաստի զարգացման համար հմմտ. սատանայ Ագլ. Ազա, Դվ. Մրղ. Սլմ. «սարդ, մամուկ»։