cf. Սողոխ.

s.

ՍՂՈԽ կամ ՍՈՂՈԽ. αὕρα aura. (լծ. թ. սօլուգ ). Սիք շունչ. շնչումն. մեղմ հողմ. օդ շոգեխառն.

Մատուցանեն զառ ի յօդն քաղցրախառնութիւն ... ստէպ ստեպ սղոխք օդոյ, անօրսունք՝ այն որ ի ծովէն, եւ թանձունքն որ ի լճէն. (Փիլ. տեսական. յորսէ եւ Խոր. ՟Գ. 62։)

Յորժամ քաղցրաշունչ սողոխ վէտս վէտս զմկանունսն ճօճեալ ճեմի. (Վեցօր. ՟Դ։)

յորմէ եւ (Լաստ. ՟Ժ.)

Ի քաղծրաշունչ օդոցն սղոխք ալեացն վէտս վէտս ի վերայ միմեանց շրջապատին։

Իսկ յասելն (Պիտ.)

Զսառնամանեաց ասելով աստ (ի լերինս) հանչերձ բերմմամբ ի վերայ իրեանց զձեանցն եւ զկարկտիցն եւ զնոցուն համանմանիցն, յոյց ի հետ ապա վնասաբեր իմն ոսոխեալ սղոխք ի չարաշուքն հասեալ մերձակայսն կացուցանեն անձինս ի տգեղութեան ձեւ. երկդիմի տեսանի իմաստս. իմա որպէս հողմ, եւ կամ որպէս հատոր սառին, որ ռամկօրէն սղոխ ասի։

• (ի հլ. ըստ ՆՀԲ, բայց առանց վկա-յութեան) «բարակ քամի» Փիլ. տե՛ս 12. Խոր. Լաստ. «սառոյցի կտո՞ր» Պիտ. որ և սողոխ «բարակ քամի» Վեցօր. 78. Ոսկ. բ. տիմ. 265։

• ՆՀԲ լծ. թրք. soluq «շունչ», որ կըր-կրնում է նաև Հիւնք.։

• ԳՒՌ.-Բլ. Բղ. Մշ. սղոխ, սխոխ «ջրի երե-սը կապած բարակ սառոյց», Մկ. սխուխ «խոնաւ հող՝ որ ցրտից սառել է». և սրա միջոցով էլ՝ սղոխ Վն. «խոնաւութիւնից մըշ-րուած թափուած՝ շինութեան հող ու ծեփ» (Ամատունի, Հայոց բառ ու բան, էջ 594)։ Սրանից սխոխիլ Բլ. Վն. «հողէ ամանի կաւը խոնաւութիւնից թափուիլ», Բլ. «ցրտատար լինել, սառչիլ (սոխ, շողգամ, գետնախնձոր, մարդու ոտք ևն)»։