s. adj.

sentence, award, judgment, decree, decision, act, ordinance;
sentence, maxim;
decisive, peremptory;
— բանիւք, with a peremptory voice;
— հատանել, առնել, բերել, ի վերայ ածել, դնել, տալ, to issue a warrant or writ, to sentence, to adjudge, to judge, to declare, to pronounce, to ordain, to condemn;
to deliberate, to decide, to resolve, to decree;
to enact, to order;
— մահու հատանել, ի վերայ դնել, to sentence to death, to sign a deathwarrant.

s.

ἁπόκριμα, ἁπόφασις , ψῆφος, ψήφισμα, χρηματισμός եւ այլն. sententia, enunciatio, decretum, responsum πέρας terminus ἁπόλυσις dissolutio ὐπομνήματα monumenta. (գրի եւ ՎՃԻՌ. լծ. վէճ, վճար, եւ այլն). Վճարումն վիճի կամ դատից ոճրի. որոշումն դատաւորի եւ թագաւորի. դատակնիք. հրաման. պատգամ. սահման. օրէնք.

Անձամբ յանձինս զվճիռ մահու ընկալաք։ Ամենայն հակառակութեան նոցա վճիռ (այսինքն վճար) ի հաստատութիւն՝ երդումն է։ Գտին զվճիռ արձակելոյն իւրեանց. (՟Բ. Կոր. ՟Ա. 9։ Եբր. ՟Զ. 16։ ՟Գ. Մակ. ՟Զ. 29։)

Դատակնիք վճռիս այսորիկ։ Վճռաւ դատապարտութեան դատեսցի։ Արտասահմանեալ ի դրախտէ անտի աստուածային վճռաւ։ Ընդհանուր ամենայն քրիստոնէից հալածանս հասանէր ամպարիշտ վճռաւ (յն. գրով). (Եղիշ. ՟Ը։ Ոսկ. յհ. ՟Ա. 27։ Յհ. իմ. եկեղ.։ Նիւս. թէոդոր.։)

Ահա գրեալ է ի վճիռս վկայից։ Է դարձեալ ի վճիռսն՝ որ միանգամ վկայեցին (ըստ յն. ի յիշատակարանս) (Եւս. պտմ. ՟Դ. 15։)

Ցանկ շնչական՝ սատակման վճիռ։ Միջոց պայմանի վճռին վրիժուց. (Նար. մծբ. եւ Նար. խչ.։)

Վասն համառօտ վճռի դատաստանի մարգարէին։ Յառաքելական վճիռն յաղթութիւն բարձեալ բերէ. (Կոչ. ՟Բ։ Սեբեր. ՟Է։)

Եօթանասուն ամ մնալոց էին անդէն ըստ վճռին, որ է ժամանակ կենաց մարդոյ, ի դաւթայ ասացեալն. (Վրդն. դան.։)

Ճանաչել ի վճռէն տեառն։ Զտեառն զվճիռ։ Յիշելով զաստուծոյ վճիռն, զոր ասաց ի ձեռն մարգարէին. (Բրս. հց.։)

Յետ վճռոյ դատաւորին. (Շար.։)

Ետ զնա վանացն՝ վճռաւ. մուրհակաւ կամ կտակաւ. (Մամիկ.։)

ՎՃԻՌ ՀԱՏԱՆԵԼ, Ի ՎԵՐԱՅ ԱԾԵԼ, ԴՆԵԼ, ՏԱԼ եւ այլն. որպէս ռմկ. վճռել. ἁποφαίνομαι, ἁποκρίνομαι pronuncio, decerno, sententiam dico եւ այլն.

Յաղագս որոց ենն վճիռ հատանելոց (դատաւորք)։ Զտասն բանս կամ զօրէնս վճիռ եհատ՝ լոկ հրամանօք եւ հրաժարութեամբք։ Ոչ վճիռ հատանելով ի վերայ՝ պատմեմք։ Հատաւ վճիռ մահու ի վերայ նորա։ Մի՛ հատաներ ի վերայ իմ զվճիռ անմահ մահուն. (Փիլ. ՟ժ. բան.։ Նիւս. կազմ.։ Եղիշ. է։ Բենիկ.։)

Վճիռ ածէ թագաւորին։ Զվճիռ մահու ի վերայ եդեալ. (Լմբ. պտրգ.։ Շար.։)

Ո՞րչափ եւս առաւել յայսմ վայրի վճիռ հատուցման եդեալ լինէր ի վերայ. (Եփր. համաբ.։)

Թէ զմեզ իբրեւ զայլս դատէաք. անաչառ տայաք վճիռ իրաւանց. (Ոսկ. մ. ՟Բ. 11։)

Յիսուս Քրիստոս ինքնին է, որ ետ զվճիռ դատաստանիդ։ Առ իւրաքանչիւր բանիցն (իրաց) դէպ եւ դէպ զվճիռ դատաստանին մատուցանել. (Կոչ. ՟Գ. եւ ՟Բ։)

adj.

ՎՃԻՌ. ա. Վճռական կամ վճարօղ. ազդոյ. գործունեայ.

Վճիռ եւ հատու բանիւ սրբոց առաքելոցն ընկեցեալ ի խոնարհ (սիմոն մոգն)՝ եղեւ յերիս մասունս. (Ճ. ՟Թ.։ եւ Տօնակ.։)

• (ի-ա, ռ հլ. ըստ ՆՀԲ, կայ նաև ռեռ. վճռան Յհ. կթ. 133) «հրաման, դատա-րանի որոշում, դատակնիք» ՍԳր. Եւս. պտմ. Կոչ. Սեբեր. որից վճիռ հատանել Ոսկ. մ. բ. 11. Կոչ. վնռական Եզն. վճռել Նար. վճռա-ձևապէս Խոսրովիկ. դատավնիռ Ագաթ. Եփր. պհ. արձակավճիռ Կոչ. 250. նախավճռել Նար. նոր բառեր են վճռաբեկ, վճռապէս, վճռականապէս, վճռականօրէն, անվճռելի, անվճռական ևն։ Գրուած է նաև վճիռ Վրդ. առ. 127. իսկ Բառ. երեմ. էջ 302 վճիռք բառին իբրև բացատրութիւն դնում է վճուրք, որից երևում է թէ այն ժամանակ ժողովըր-դական մի ձև էր։

• -Պհլ. ❇ vičir «վճիռ, որոշում, դա-տաատան». vičirkar «վճռաբեկ, դատաւոր», զնդ. ❇ vīčira-«որոշիչ», պրս. vačar կամ vačur «վճիռ, ֆէթվա», ❇ vacurgar «վճռատու, միւֆթի՝ որ պատաս-խանի գրեալ օրինական հարցուածոց՝ վճիռ տայ», սոգդ. wičárt «վճիռ»։ Մագում են իրան. kay-«բաժանել, ընտրել, որոշել» ար-մատեո՝ vi-մասնիկով. հմմտ. զնդ. činvanl-«որոշող», սանս. ni-Cirá-«ուշադիր», տե՛ս նաև վկայ (Bartholomae, Altir. Wörtb 1438)։ Նոյն բառի նոր ձևն է պրս. [arabic word] gizīr, gizir «գզիր, գիւղապետ» և իրանեանից փոխառութեամբ արաբ. [arabic word] vazir «վէզիր, եպարքոս» (պրս. «գիտնական»), որից էլ սպան. alvazil, ulgūacil «ոստիկան ևն» (Horn 1084)։-Հիւբշ. 248։

• նախ ԳԴ պրս. վէչէր, վէչիւր ձևերի հետ։ ՆՀԲ լծ. վէճ, վճար ևն։ Եւրոպա 1850, 15 պրս. վէչիւր։ Lag. Urgesch. 481 սանս. vičar, որից նաև արառ. ϰո-zīr։ Ուղիղ մեկնութիւնն ունի վերի ձևով նախ Spiegel, Huzw. Gram. 188-189։ Նոյնը նաև Litter. 156, Comm. 2, 210, Mü̈ller SWAW 38, 579, Justi, Zendsp. 278։ Lag. Btrg. bktr. Lex. 22 ընդու-նում է միայն զնդ. vīčira, իսկ Arm. Stud. § 2155 պրս. včr, vjr ձևը ապա. հովապէս čar արմատից դնելով՝ բաժա-նում է վճիռ բառից։ Հիւնք. պրս. վէ-ջիւր։

• ԳՒՌ.-Ախց. Երև. վճիռ, Մկ. վճէռ, Տփ. վճրիլ։

Warning, for now, these are the entries' title sharing the same character string regardless of its position, not the entries sharing the same root.

Mots dérivés

Արդարավճիռ

Դատավճիռ, ճռաց

Խեցեկոյտ վճիռ

Վճիռն

Voir tout