Your research : 24 Results for վրացի

Խարբ, ից

s. adj.

sword;
flagitious, iniquitous, wicked;
ill-bred;
lewd.

• «վրացի կոճ» տե՛ս Խարբախ։


Վրացի

adj. s. s. bot.

adj. s. Georgian;
s. bot. — կոճ, hellebore, bear's foot;
տարազ — կոճակի, agaric, mushroom.


Սեմագիր, գրաց

cf. Սեմիար.

• ՓՈԽ.-Մառ ЗВО 17, 303 վրացի ձևը ո՛չ թէ անկախաբար յունարէնից առնւած, այլ հալերէնից կաղապարուած է համարում։ Այդ ճիշտ կլինէր անշուշտ, եթէ վրացի ձևը լի-նէր სემიათა-ბწერალი սեմիաթա-մծերալի, ինչպէս ունի Մառ, բայց Չուբինով գրում է ი ի-ով, որ համապատասխանում է յունա-րէն η տառի յետին ի հնչման։


Յակինթ, կնթի, թաւ

s.

hyacinth.

• ՓՈԽ.-Հայերէնի միջոցով են վրացի ձևե. րը. հայերէնից է տառադարձուած Ս. Գրքի քրդ. թարգմանութեան մէջ՝ Յայտ. թ. 17՝ Ոգա յակինթէ ու քիպրիթէ (որպէս յակինթ և ծծումբ)։


Քաւդեայ, դէից

s.

magian, magician, wizard.

• δηλος «խարդախ»։ Մառ, 1) Ocнов. Taбл. էջ 5 իրար կցելով քաղդէացի և քարթվելի «վրացի» բառերը՝ հանում է յաբեթական արմատից. 2) Haдnиcъ Capдуpa, էջ 17 Խալդի Աստուծոյ անու-նից։


Գունդ, գնդի, աց

s. adv.

assemblage, band;
troops, brigade, battalion, regiment, legion, cohort, phalanx;
globe;
sphere;
ball, bowl;
pincushion;
pommel;
sounding line, plummet;
— փոքրիկ, bullet;
globule;
— անսւոյ, nave of a wheel;
— կշռոց, weight;
— կապարեայ, lead;
չափել զծով գնտով, to sound;
— գունդ, cf. Գունդագունդ.

• ՓՈԽ.-Վրաց. ვუნდა գունդա «գնդաձև ամէն ինչ (ձիւն, խմոր ևն)», დაგუნდავება դագունդավեբա «խմորը գնտել», ուտ. գիւն-դm դէզ, «գուղձ», ն. ասոր. k'unda «հողի ռուղձ կամ անուի գունդը» (վրացի բառը Չուբինով էլ դնում է հայերէնից)։


Դանդանաւանդ, աց, ից

s.

bit, curb;
bridle;
gag.

• ՓՈԽ.-Վրաց. დანდალი դանդալի «սանձ» Դ. թագ. ժթ. 28.-Ս.Գրքի թարգմանութեան ժամանակ վրացի թարգմանիչը հայերէն բնագրում գտնելով դանդանաւանդ բառը, տառադարձութեամբ պահել է, որ յետոյ ա-ղաւաղուելով՝ ստացել է այս ձևը (տե՛ս Մառ. ЗВО, 13, 19)։


Ճաշակ, աց

s.

taste, flavour, savour;
foretaste, prelibation, proof, gustation;
drinking-vessel, cup, mug, glass, tumbler;
measure of gallons;
դուզնաքեայ —, weak or slight effort;
առնուլ զ—, to try, to taste, to relish;
առնուլ զ— քաջասրտութեան նորա, to prove his courage;
—աւ զծով չափել, to empty the sea with a tea-spoon.

• ՓՈԽ.-Վրաց. ჭამაკი ճաշակի «գաւաթ, թաս» գործածուած է Երեմ. ծբ. 19, որի դէմ հայ թարգմանութիւնն էլ դնում է ճաշակ ձևը. վրացի բառը կարող է լինել անկախ փոխառութիւն իրանեանից և կամ թարգ-մանութեան ժամանակ հայերէնից տառա-դարձուած։


Սաքուլայ, ի, իւ, ով

s.

large hood or cowl.

• «աբեղայի խոշոր գդակ, զոմփ». երկու անգամ ունի Լմբ. առ Լև. տպ. 1865, էջ 218 և 240. «Հագնիմ գիշտ, որպէս Հաղբատայ եպիսկոպոսն, և երկու թիզ կըն-գուղ վրացի սաքուլայով. Կատարե՞մք զպա-տարագն սաքուլայով»։-(ՆՀԲ երկրորդ վը-կայութեան մէջ սարքուլայ)։


Ազն, ազին, զինք, զանց

s.

nation, people, generation;
cf. Ազգ.

• ՓՈԽ.-Վրազ. ազնի, ազնաուրի «ազատ, ազնուական». Դա ազնաուրթա Գալիլիասթա «և մեծամեծաց Գալիլիացւոց» Մրկ. զ. 21. ազնաուրեբա, ազնաուրոբա «ազնուականու-թիւն», ուազնո «անարգ», սաազնուրի «ազնուական», ուտ. ազնաուր «ազնուա-կան», ազնաուրլուղ (մի հայերէն բառ՝ մի վրացական և մի թուրքերէն մասնիկով) «ազ-նուականութիւն», թուշ. ազնուր «ազնուա-կան», ազնուրոբ «ազնուականութիւն», վրպ-ցերէնի միջոցով՝ ռուս. aзнaгуръ «վրացի ազնուական». ըստ Будaговь Cpaв cлов 1. 38 գործածական է նաև պարսիկ գրակա-նութեան մէջ [arabic word] āznāvur ձևով։ Վրացի բառը յետ դառնալով մեզ՝ գաւառա-կանների մէջ տուել է ազնաւոր Բլ. Խլ. Նբ Վն. «հսկայ, վիթխարի մարդ. 2. երևակա-ւական էակ, ոգի, ջին»։ Ըստ Կարապետեան, Օսմ. բառ. էջ 29 տճկ. ևս կայ [arabic word] az-navor «ազնաւոր, քաջ, դիւցազն»։


*Ճաղ

cf. Դագաղ.

• =Վրաց. ჭალი ճալի «ցից, սայլի կողքի ճաղերը», ჭალებიანი ճալեբիանի «ճաղե-րաւոր սայլ՝ ածուխ տանելու համար», ուտ. ճալ «ցանկապատ, շրջափակ, վանդակա-պատ», ճալփեսուն «ցանկապատ քաշել». Հայերէնը փռխառեալ դնելու պատճառն այն է, որ վրացի ձևն է რჭალი րճալի, ჭრჭალი ճրճալի, իսկ ჭალი ճալի սրանց կրճատն է։-Աճ.


Մատուռն, տրան, տրունք, տրանց

s.

martyr's shrine;
chapel, oratory.

• ՓՈԽ.-Վրաց. მატური մատուրի «գերեո-մանատան մէջ մի ընտանիքի մեռելներին յատկացուած հողամասը. թաղ»։ Վրացի բա-ռը թէև նշանակութեան կողմից փոփոխու-թիւն է կրած (միջինը ներկայացնում է Երև. Տփ. «մահարձան»), բայց անշուշտ մեզանից է փոխառեալ՝ ձևի պատճառաւ. յունարէնից փոխառեալ լինելու պարագային սպասելի էր մարտուլի ձևո։


Ծղխնի, նւոյ, նեաց

s.

hinge;
pivot;
— տփոց, hinges.

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Ծխնի

• ՓՈԽ.-Չգիտեմ թէ կապ ունի՞՝ սրա հետ վրաց. საძალნი սաձալնի «դռան փայտէ նիգ կամ սողնակ». (այս նշանակութեամբ է նաև մեր արդի գաւառականներից Խն. ճը-խան.)-վրացի բառը կարող է կազմուած լինել սա-ձալնի, բայց მალნი ձալնի ա-ռանձին նշանակում է «ուժ» և ո՛չ «ծխնի կամ սողնակ»։


Եղեբորոս, ի

cf. Եղբորոս.

• (գրուած նաև եղբորոս, ղերե-րոս, ղեբորոս, եբորոս, եբուրոս) «մի տեսակ բոյս. վրացի կոճ. helleborus» Վեցօր. 83, 89. Վրդն. ծն. Բժշ.-հյց. զեղեբորոն ձևով ունի Ոսկ. բ. տիմ. էջ 237.-նոյն բառը Բաս. երեմ. էջ 85 գրում է եղդորոս և մեկնում է «ցմախ», իրօք էլ ցմախտակ՝ սպիտակ վրա-ցի կոճն է։


Կուզ, կզոց

s. adj.

pole-cat;
cat;
hump;
hunch-backed.

• ՓՈԽ.-Վրաց. კηზი կուզի «սապատ», յ-ზიანი կուզիանի «կուզ», კეზება կուզեբա «ծռիլ», მოკუზვა մոկուզվա «ծռել, կամա-րաձև դարձնել», დაკუზვა դակուզվա «ծը-ռիլ, հակիլ». այս իմաստները չգտնուելով իրանեանի մէջ՝ բոլոր վրացի ձևերը հայերէ-նից պէտք է փոխառեալ լինին։ Այսպէս է նաև թրք. գւռ. Կր. guzig «կուզիկ» (Բիւր. 1898, 627 և Foy, Mitteil. des seminars ։ Orient. Spr. Berlin 1904, էջ 213)։


Դիւր, ից

s. adj.

plain;
ease;
contentment;
convenience;
easy, convenient;
flat, bare;
ի դիւրի՝ ի դիւրոջ լինել, to live comfortably;
— առնել, to facilitate;
to relieve;
to give convenience;
ըստ անձին or ըստ մտաց —ի, at his ease, as he likes;
ի —ի, ի —ոջ, in a plain.

• ՓՈԽ.-Մառի յաջող քննութեան համաձայն (ЗВo, 17, 302-3) հայերէնից փոխառեալ է վրաց. მდოვრე մդովրե «հանդարտ», მომ-დოვრება մոմդովրեբա «մեղմել». վրացի բառը մի տեսակ շղթայ է հանդիսանում հյ. ղիւր և դոյր ձևերի միջև, հաստատելով նրանց նոյ-նութիւնը. միևնոյն ժամանակ ցոյց է տալիս, որ հայերէնի հետ կապ չունին վրաց.ადვილი ադվիլի «թեթև, դիւրին», ადვილიდ ադվիլիղ «դիւրութիւն», ადვილება ադվիլեբա «դիւ-րացնել», საადვილი սաադվիլի «դիւրին», გაადვილება գաադվիլեբա «օգնել, դիւրաց-նել, սփոփել»։-(Սրանց բոլորի արմատն է dvil, որ առանձին գործածուած չէ և որ հա-յերէն դիւր բառին է կցում Brosset, JAs. 14(1834), էջ 383 ևն.)։


Վիշապ, աց

s. ast.

dragon;
leviathan;
typhon, vortex, whirlpool, exhydria;
dragon, draco;
— ծովային, araneus piscis, quaviver, weever;
— ձուկն, cachalot.

• ՓՈԽ.-Վրաց. ვემაჭი վեշապի «կէտ ա-նասունը, թունաւոր օձ, հրէշ» Դան. ժդ. 28. ვველამაჭი գվելաշապի, ვველემაბი գվե-լեշապի «վիշապ, առասպելեալ հրէշ», թուշ, ვემა3 վեշապ «կէտ, հրէշ»։ Թուշերէն բառը, ինչպէս նաև վրացի առաջին ձևը ներկայաց-նում են հնագոյն հյ. *վէշապ ձևը, իսկ վրա-ցերէնի միւս ձևերը կազմուած են վրաց. ἀველი գվելի «օձ»+հյ. վիշապ բառերի խառնուրդով, իբր «վիշապ-օձ»։ (Վերջինիս մասին տե՛ս նաև Riabinin MSL 10 21 որ սխալւում է կարծելով թէ վրաց. բառը գվելի «օձ» բառից է ածանցուած և հետևաբար ռնիկ համարելով՝ հյ. վիշապ ձևը վրացերէ-նից փոխառեալ է դնում)։ Ըստ Մառ ЗВО 13, 33 հայերէնից է փոխառեալ նաև ասոր. [arabic word] yušpā «վիշապ», որ շատ հա-զուագիւտ գործածութիւն ունի ասորական գրականութեան մէջ։


Ցմախ, ի

s. bot.

s. bot. water-parsley, apium palustre;
white hellebore, veratrum.

• «մի տեսակ լեղի բոյս» Պտմ. ա-կէքս. 141. Վրդն. ծն. Վրք. հց. ա. 688. Եփր. յովս. 102.-Ըստ ՀԲուս. § 3022 գի-տունների կողմից համարուած է cucubalus behen, siline inflata կամ gypsophila։ Բայց այս բոլորը սխալ է ըստ Նորայր ՀԱ 1924, 75 և պէտք է դնել ellébore։ Նոյն բառը գրուած է և ցմամ և մեկնուած է «սեղուա» Գաղիան. որ մի ուրիշ օրինակում ցմախ ձևով է։ ՀԲուս. § 2021 ցմամ համարում է առանձին բոյս, բայց Նորայր ՀԱ 1924, 76 միացնում է ցմախի հետ։ Սրանից են ցմախ-տակ Վստկ. էջ 223, Բժշ., զմա(խ)խոտ «սպիտակ վրացի կոճ» (գիտէ միայն ՀԲուս-§ 3023), ցմախիւղ Եփր. մատ. Դ. 102 («Յիւղ յորժամ արկանէ վարդ՝ լինի վարդիւղ. և եթէ ցմախ արկանէ՝ լինի ցմախիւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ՝ լինի խնդամոլիւղ». տպա-գրում այս երեքն էլ անջատ են գրուած, ուս-տի չեն մտած բառարան. պէտք է միացնել վերի ձևով՝ ըստ Աճառ. Հայ. նոր բառեր հին մատ. Բ. 279)։


Ճկոյթ, ութի

s.

the little finger;
կապել զոք ի —ն իւր, to conquer, to overcome.

• = Փոխառեալ է հարաւային Կովկասեան լեզուներից. հմմտ. լազ. ծո՛ւլու քի՛թի «ճը-կոյթ». (բուն նշանակում է «փոքր մատ». կազմուած է ծուլու «փոքրիկ» և քի՛թի «մատ» ռառերից. ծո՛ւլու լազերէնի մէջ սո-վորական ձև է. ինչ. ծո՛ւլու բո՛զօ «փոքրիկ աղջիկ», ծո՛ւլու դա «փոքր քոյր». քի՛թի կայ նաև ուրիշ Կովկասեան լեզուներում. ինչ. վրաց. თითი թի՛թի «մատ»)։ Հյ. ծկոյթ անցած է նախաւոր *ծուլկոյթ>*ծլկոյթ ձևե-րից, որոնց յիշատակը պահում են դեռ Ազա Շմ. և Առլ. իրենց լ ձայնով։-Մեր ծկոյթ և ճկոյթ ձևերի մէջ ծ և ճ ձայների փոխանա-կութիւնը մեկնւում է Կովկասեան լեզուների ձայնաբանական օրէնքներով, ըստ որում ծ. ձ, ց և ճ, ջ, չ կանոնաւորապէս փոխանա-կում են իրար վրացի և լազ լեզուների մէջ։ Առանձնապէս նշանակելի են Ագլ. ծլայգ բիւթ<*ծլիկ բոյթ (իմա՛ ծլիկ մատ) և Շմ. ծկլա մատ, որոնց մէջ Կովկասեան ծո՛ւլու քի՛թի ձևից առաջին բառը միայն փոխառեալ է (ծլիկ, ծկլա ձևով), իսկ երկրորդը թարգ-մանուած է հյ. հոմանիշ բառով։-Աճ.


Կոճ, ոց

s. bot.

astragal;
door-post, side-post, jamb;
joint, articulation;
ankle-bone;
knuckle-bones (for play);
վրացի, hellebore;
դար եւ — խաղալ, to play at cross & pile, or head & tail.

• . ընդարձակ զարգացում կրած ար-մատ. առաջին և հիմնական նշանակութիւնն է «ջարդել, կտրտել». այս իմաստով է կազ-մուած *կոճել բայը, որ առանձին աւան-դուած չէ հին մատենագրութեան մէջ, բայց կայ նրա կրկնականը կոշկոճել (փխ. *կոճկոճել), ինչպէս և մի քանի աճած ձև. վեր, որոնք են՝ կոճոպել, կոճոտանալ, կո-ճոտիլ, կոճկցել։ Սրանց վրայ տե՛ս իւրա-քանչիւրն առանձին։ Ունինք նաև *կոճիկ «ծեծելու գործիք», նորագիւտ բառ, որ գրծ. կոճկամբ ձևով մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Վրք. և վկ. Բ. 251 (Կոճկամբն իւրեանց անողորմ ծեծէին զբերան նորա)։ Այս առաջին իմաստից բխում են յաջորդա-բար՝ 2 «ճեւռերր կտրտուած ծառի բուն» կամ սրանից յառաջացած «կաղամբի կոթ, կոչան». այս նշանակութիւնը՝ որ անյայտ է բառարաններին, մէկ անգամ գտնում եմ գոր-ծածուած Յաւսմ. մըտ. 4 «Ջայնքան աւուր-սըն ոչինչ ճաշակեալ, բայց յամէն կիրա-կէի ուտէր կոճ մի կաղամբի». որից ո մաս-նիկով՝ կոճղ (ղ հլ. սեռ. կոճեղ) «ծառի բուն» Գէ. ես. «փայտի խոշոր կտոր» Ագաթ. «բանտարկեալների ոտքը պնդելու մեծ գե-րան» Յոբ լգ. 11. գծ. ժզ. 24, Եւս. պտմ. և քր. «մարդու իրան» Մարթին. կոճակ «փայ-տի մեծ կտոր» Յայսմ. «մեղուի փեթակ» Վստկ. 192. Սմբ. դատ. 152. 3. «Գեռան». այս իմաստով գործածուած է կոճ բառը Եզեկ. խա. 2, 3. «Խոյակք կոճոց դրանն կամ մտից»։ ՆՀԲ այս բառը հասևանում է «կոզակ կամ կողմանոց շի-նուածոյ որ բոլորովին սխալ է», ՋԲ մեկ-նում է «դրանդի», որ ստոյգ է։ Կոճ՝ որ ընդ-հանրապէս նշանակում է «գերան», տո-նուած է այստեղ յատուկ առումով և նշա-նակում է այն երկու գերանները՝ որոնք դռան աջ ու ձախ բարաւորներն են կազմում. Այս բանը ցոյց է տալիս յոյն բնագիրը՝ որ վերոյիշեալ տեղն ունի ἔπωμίς «դռան բա-րաւոր, montant d'une porte»։ Նոյնն են հաստատում նաև հին մեկնիչները. այսպէս՝ Նչ. եզեկ. մեկնում է. «Խոյակս կոճոց դրանն զդարձեկացն ասէ. (դարձեակ նորագիւտ բառը նշանակում է «գերան». հմմտ. դար-ձեկ Խրբ. «տանիքի հիմնական գերանների վրայ՝ նրանց հակառակ շարքով շարուած փոքր գերանները»). խոյակ կոճոց՝ որ ի վերայ որմին դնեն յայսկոյս և յայնկոյս, ապա զդրանդիքն դնեն»։ Ըստ Թորամա-նեանի (անձնական) վերոյիշեալ կոճը նշա-նակում է «դռան երկու կողքի սիւները՝ ո-րոնք գլխից միացած են շրջանակով և շէն-քի մարմնից մի քիչ դուրս են ընկած»։ 4. «Մարմի վրայ դուրս ցցուած ոսկրա-«ոտքի թաթից մի քիչ բարձր՝ երկու կողմից դուրս ցցուած ոսկորները» Վրք. հց. Բ. 381 «մատերի յօդերը» Ճառընտ. Պտմ. մծբ. 61. «վէգ» Պտմ. աղէքս. կոճակ «ոտքի կոճ» Ոսկիփ. որից կոճկոճել Վրք. և վկ. Ա. 195, որ մի քիչ վերևը կոչւում է կոճ կոճ լուծա-նել։ 5. «Գնտաձև ուռուցքներ կամ մասեր՝ բոյ-ռերի վրայ». որից կոճակ «բոյսի ակնուռ ծիլերի ուռեցքը կամ աչքը» Վստկ. 24. կոճ-ղէզ (որ և կոճղիզ, կոճողէզ, կոճողիզ) «բոյ-սերի տակի սոխը» Գաղիան. կոն վրացի կամ վրացի կոճ «եղեբորոս բոյսը, hellebo-τus» Բժշ. (անունը առնուած է բոյսի ար-մատի մօտ ցցուած կոճերից. հմմտ. թրք. doquz depeli, որ բուն նշանակում է «ինը գագաթով»). տարազ վրացի կոճակի «ա-ղարիկոն» Գաղիան. կոճապղպեղ «զէնճէ-ֆիլ բոյսը» Բժշ։ 6. «Նման փոքրիկ գնտաձև իրեր», որից կոնակ «զգեստի կամ ձիու սանձի կոճակ» Լմբ. զքր. կոճկէն Բ. թագ. ժգ. 18, 19 կամ կոճկենիկ Վանակ. ուրխ. «կոճակներով զար-դարուած (զգեստ)» (Հացունի, Պատմ. տրզ. 140 կոճկէն հասկանում է «մինչև ոտքի կոճերը հասնող (=պճղնաւոր)», ըստ որում յոյն բնագիրը Բ. թագ. ժգ. 18, 19 կոնկէն բառի դէմ ունի ϰορπωτός «մինչև ռաստա-կըն իջնող հագուստ»)։ Իմաստի նման զարգացում են սուր տա-լիս լտ. truncus «կտրտուած, խեղաթիւ-րուած. 2. ծառի բուն. 3. սիւն. 4. մարդու իրան», յն. ἀστράγαλος «ողնաշար, գար-շապար, վէգ, մի տեսակ սիւնազարդ, մի տեսակ բոյս», գւռ. կոնդ «ծառի ճիւղ, գե-րան, կոճղէզաւոր բոյսերի տակի գլուխը»։


Գդակ, աց

s.

cap, bonnet, coif;
biggin;
— ծաղկանց, calix.

• = Մեր բառի հետ նոյն են վրաց. ვადია գադիա, კუდი քուդի «գդակ, գլխարկ», მეǰუ-gე մեքուդե «գդակ կարող», չեչէն. քուդէ, մինգր. քուղի, կխուդի, լազ. քուդի, թուշ. քուդ «գլխարկ, գդակ»։ Բայց ի՛նչ է սրանց յարաբերութիւնը հայերէնի հետ։ Նկատելի է թէ սրանք չունին -ակ մասնիկը և ներկայաց-նում են մեո արմատական ձևը. ուստի թերևս մեր գդակը փոխառեալ լինի կովկասեաննե-րից կամ բոլորը միասին խալդիների՛ց։-M. Riabinin, MSL, 10, 16 վրացի բառը կցում է պհլ. xod, xūd, զնդ. xaoδa, հպրս. xauda, պրս. xud «խոյր» բառերին, որոնք այստեղ մեզ հետ կապ չունին, ինչպէս կար-ծում է նաև Մառ, ЗВO, 9, 306։ Վերջինս վրաց. բառի հին ձևը համարում է *գուտ, որ դանում է հյ. գտակ <*գուտակ բառի մէջ։-Այս բոլորից դուրս ունինք նաև հյ. գուտի «դդակ, դլխարկ» ձևը, որ մէկ անգամ գտնում եմ գործածուած Հաւաքարանի մէջ անուանց կաթուղիկոսաց Աղթամարայ, տպ. էջմիածին. 1316, էջ 19 (տե՛ս իմ Հայ. նոր բառեր, հտ. Բ. էջ 140) և որ կենդանի է մինչև հիմայ Վա-նի ու Մոկաց բարբառում կուտիկ ձևով և նշա-նակում է «վարդապետի ու քահանայի գըլ-խարկ՝ սև բրդից հիւսուած. 2. գլուխը դնելու սաղաւարտ, գլխանոց», հմմտ. կոտիկ «չա-նաղ. 2. կանանց գլխակապի շրջանակը» ևն։


Դժոխ

adj.

hard, harsh, austere, vexatious, difficult.

• = Իրանեան փոխառութիւն է. հմմտ. զնդ. daožahva. dužañhav «դժոխք», պհլ. dō-šax*, արձանագրութեանց մէջ dōšaxvī (կարդա՛ dsžax՝, dožax), պազենդ. dožax, պրս. [arabic word] dōzax, աֆղան. dōγax, քրդ։ օკ» dúžē, արևել. քրդ. duzax, բելուճ. dōzak, dozē «դժոխք» (Horn, § 581)։ Բուն նշանակում է «վատ կայան» և ծագում է զնդ. duž «դժ-, վատ»+añhav «լինել, էու-թիւն, գոյութիւն, կեանք» բառերից (Bar-tholomae, 675, 756)։ Հայերէն ձևը ծագում է իրանեան *dužax'a ձևից, ուր a դարձել է o՝ յաջորդ * ձայնի ազդեցութեամբ, որով բառը եղել է *dužox*a>*dužox>դժոխ։ Սրա հետ հմմտ. թուրֆանեան պհլ. dwšwx, որ պետք է կարդալ *dušox կամ *dōšox. առաջին ձևի հետ նոյնանում է հայերէնը, իսկ երկրորդի հետ վրաց. ჯოჯოხეთი ջոջոխեթի «դժոխք», որ նոյնպէս իրանեան փոխառու-թիւն է (հմմտ. հյ. ճուճաղ, ճուճաղխք գըր-չութիւնները)։ Վրաց. ջոջոխեթի գայիս է հնագոյն *դոջոխեթի ձևից, որի արմատն է *դոջոխի (-եթի տեղական մասնիկ է)։ Նա-խաւոր ատամնականի քմականի վերածուե-լու համար հմմտ. վրաց. չեչխլի «կրաև»< *թեչ խլի, ինչպէս ցոյց են տալիս մինգ. dačxiri և լազ. թաշխիրի «կրակ»։ (Նոյն երևոյթը գտնում եմ նաև Ղզլարի հայոց մօտ՝ Ջարջումանեան ազգանուան մէջ, փո-խանակ Թարջումանեան, որ է «թարգմա-նեան»)։ Վրացի ձևից յառաջացած են թուշ. ջօջխեթա, չեչէն. ջուեմիխաթ «դժոխք»։-Հիւբշ. 142-3։


Աջ, ոյ, ու

adj. s.

adj. s. right;
right hand;
ընդ աջմէ, to the right;
աջոյ ձեռամբ յաջողակ, right-handed;
յաջմէ եւ յահեկէ՝ յաջուց եւ յահեկաց, to the right and left, on each side;
— թեւ բանակի, right wing of an army;
— հաւանութեան տալ՝ կարկարել ումեք, to offer one's hand, to consent;
յ— եւ յահեակ, right or wrong.

• սրանց, որովհետև նախաձայն გ-կ ան-կում չկայ հայերէնում. Տէրվ. Երկրա-գունտ 1883, էջ 178-9 դարձեալ նոյն մեկնութիւնն է տալիս և ենթադրում հնագոյն աջ «երթալ» իմաստով մի ար-մատ։ Մորթման ZDMG 1872, էջ 518 խալդ. azi «աջ», իսկ Jensen IF Anz. 14, 52 և ՀԱ 1904, 183 հաթ. s'ί ձևի հետ է համեմատում։ Հիւնք. հանում է ողջ բա-ռից։ Patrubány SA 1, 214 վերադառ-նում է dakšina-ին և *ատջ կամ *տաջ ձևի միջոցով դուրս է բերում աջ. իսկ ՀԱ 1905, 253 ենթադրում է թէ հնխ. deks շրջուել է odks, որից հյ. աջ։ Pedersen, Հայ. դր. լեզ. 156 համեմատում է յն. ἐšιος «արժանի» բառի հետ. Lidén, Arm. Stud. 75 հանում է հնխ. sādhlo ձևից. հմմտ. սանս. sádhati, sádhnōti «լաջողիլ, յաջողեցնել, կարգաւորել», sadháyati «յաջողիլ, նպատակին հասնիլ, ստանաւ». sādhaka «լարմար», sādhu «իրաւացի, ճիշտ, լաւ, գեղեցիկ, ստոյգ, ախորժելի», զնդ. hāidista «նպատա-կայարմար», āsna «յաջող, յաջողակ». նշանակութեան տարբերութեան համար հմմտ. գերմ. reoht և հհիւս. hogri «աջ և իրաւացի»։-Այս մեկնութեան է հակ-ւում նաև Meillet (անձնական). Karst, Յուշարձ. էջ 426, 429 թաթար. yak, yag, sak, sag, sav «լաւ, աջ» և թրք. sāγ «աջ» բառերի հետ։ Brosset IAs. 1834, 383 ևն, որից նաև Չուբինով իր վրացերէն բառարանում (ա. տպ.) հյ. աջ բառի հետ համեմատում են վրաց. մարջվենի հոմանիշը, մարջուլ «աջ կողմ» (լազ. marǰguani աջ). իսկ նախաւոր մար-մասի համար յիշում են վրաց. მარլხენა մարցխենա=հյ. ձախ։ Գրեթէ նոյն է Մառ ИАН 1913, 419, որ հայ ձևի մէջ գտնում է վրացի բառի ջ ձայնը՝ իբրև մնացորդ յաբեթական ջւն=սեմ. ymn «աջ» արմատի։ Հայերէ-նին աւելի մօտիկ ձևեր կան կովկասեան միւս լեզուներում. ինչպէս՝ ուտ. mծm, կիւր. էրչի, լակ. ուրչա, տաբ. արչու


Entries' title containing վրացի : 1 Results

Definitions containing the research վրացի : 27 Results

Տարազ, ուց

s. alg.

form, fashion, manner, way;
furniture;
formula;
—, գործ —ու, clever work, artistic production;
գրահաշուական —, algebraic formula;
— խօսից, style;
cf. Վրացի;
ի — քաղաքացի, in plain, in private clothes;
ի — եկեղեցական, in clerical attire, dressed like a clergyman;
զգեցաւ աշխարհական —, he dressed like a layman.


Խծուծ, խծծոյ

s. mar.

tow, hards of flax or hemp;
լնուլ խծծով, to stop with tow;
to calk.

• = Կովկասեաններից փոխառեալ բառ է. պարզ արմատը (խիծ) պահում է վրացին. հմմտ. վրաց. ხვეწა խվեծա «թելը մաքրել, սերիչով հարթել», ხვეწი խվեծի «մկրատով կտրտած կտորտանք»-Աճ.


Զուարակ, աց

s. ast.

bullock, steer;
ox;
bull;
Taurus, the Bull.

• , ի-ա հլ. «մեծացած հորթ, փո-քըր եզ» ՍԳր. «Յուլ կենդանակերպը» Տո-մար. որից զուարակագլուխ «ցլագլուխ» Պտմ. աղէքս. Մագ. Մխ. դտ. զուարակազենութիւն Պտմ. աղէքս. զուարակափիղ Պտմ. աղէքս. բուն արմատը *զուար, ինչպէս ցոյց են տա-լիս վրացին (տե՛ս տակը ՓՈԽ.) և հյ. զուա-րափակ «արջառի փարախ.» Ագաթ։


Դալապր

s.

sabre, sword.

• «թուր կամ կացին». յիշւում է հոմանիշների մի շարքի մէջ՝ մէկ անգամ Թր. քեր. 19 և երկու անգամ էլ. արիստ. 51 և 55 (միշտ միևնոյն շարքով) «փաղանուն, խադ, դալապր, մարտացու, վաղակաւոր, ռուսեր, նրան»։ Նոյնը տարբեր շարքով ունի Տաթև. ձմ. ճխբ. «սուսեր, նրան, դալապր, մարտացու, վաղակաւոր»։ Ըստ Հին բռ. նը-շանակում է «տապար», ինչպէս ունին լա-տինն ու վրացին. և այս բառն է, որ Բառ. երեմ. 75 դարձել է դեղատր «տապար» (պ և տ վրիպակով շփոթելով իրար հետ)։-Այժ բառից է դալապրել «կացինով ջարդել, կոտ-րել» Դաւ. քեր. 80 (նորագիւտ բառ, որի վը-ռայ տե՛ս իմ Հայ. նոր բառեր հին մատ. Բ. էջ 105)։-Աւելի մանրամասն տե՛ս խաղ։

• ՓՈԽ.-Վրաց. დალაბრა դալաբրա «կա-ցին, բրիչ» (Չուբինովի 2-րդ տպագրութեան մէջ դրւում է «туnoй, բութ»), որից գամո-դալաբրվա «փորել, խոռոչել», շեմոդալա-բրվա «փորել, կտրտել».-վրացին ենթադրե-լի է հայերէնից՝ առաջին ա-ի պատճառաւ, որ լատիներէնում o է։


Գաւակ, աց

s.

croup.

• , ի-ա հլ. «ձիու և ուրիշ կենդանի-ների ետևի կողմը» Եւս. քր. ա. 23. Խոր. գ. Չ. անարգաբար նաև «մարդու յետոյք» ՋԲ և ԱԲ (առանց վկայութեան), Վրդ. առ. 96 ունի կնոջ համար, բայց անարգակա՞ն է։ Բառիս արմատն է *գաւ, որ առանձին գործածուած չէ. որից գաւեղ «լայն և պարարտ գաւակ ու-նեցող» Շնորհ. առակ. 57։ Պարզ արմատը պահում է վրացին։


Դեղ, ոց

s.

remedy, medicine, medicament, purgative, potion, draught;
spice, drug;
cure, dressing;
poison, venom;
ink;
die, colour;
amulet, talisman;
— դալար, grass, herbage, green;
nacea;
dress;
verdure;
ամենաբոյժ —, panacea;
— մատուցանել, to physic, to dress;
— առնուլ, to take a remedy;
to take poison;
անոյշ՝ դառն՝ սաստիկ՝ գօրաւոր՝ ազդու —, sweet, bitter, violent, powerful, efficacious remedy.

• , ո հլ. (Ագաթ. ունի գրծ. դեղօք. յետնաբար նաև ի հլ.). առաջին և հիմնական նշանակութիւնն է «խոտ». այս իմաստով տ-ռանձին գործածուած չէ, այլ միշտ ղալար բառի հետ իբր «կանաչ խոտ». այսպէս՝ «Եւ խոտ նորա նուազեսցէ և դեղ դալար անդ մի՛ գտցի» Ես. ժե. 6. «Լիզանիցէ արջառ զդեղ դալար ի դտշտի» Թիւք իբ. 4. «Նուազութիւն խոտոյ և ամենայն դալար դեղոյ լինի» Ոսկ, ես. 163. «Մի՛ ելզէ ի վերայ նորա ամենայն դեղ դալար» Օր. իթ. 23. «Ո՛չ գտցի ի նմա դեղ դալար» Ես. իէ. 10. (այս գործածութեան հետ հմմտ. խոտ դալար դարձուածը. «Ամե-նայն խոտ դալար ի կերակուր» Մն. ա. 30. «Ժողովես զխոտ դալար» Առակ. իէ. 25)։ Բա-ռիս առանձին գործածութիւնը պահում են վրացին և գաւառականները (տե՛ս տակը)։-Խոտերը հին բժշկութեան մէջ կազմելով հի-ւանդութեանց գլխաւոր դարմանը՝ այս դեղ ռառն էլ սկսաւ կամաց կամաց գործածուիլ «բժշկական խոտ» նշանակութեամբ. այս ի-մաստով գտնում ենք գործածուած Լաբուբ. էջ 5 և Իմ. ժզ. 11 «Ջի ոչ դեղովք և արմա-տովք բժշկես դու, այլ բանիւ», «Ոչ դեղք և ոչ սպեղանիք բժշկեցին ղնոսա»։-Այնուհետև աւելի ընդհանրանալով՝ սկսաւ նշանակել «ա-մէն տեսակ դարման, դեղ» ՍԳր. Եզն. Պիտ. Փիլ. և այս ընդհանրացումը պատճառ եղաւ. որ բառի նախկին նշանակութիւնը գործածու-թիւնից դադրի, ասպարէզը թողնելով խոտ հոմանիշին։ Նշանակութեանց այս զարգա-ցումը տեղի է ունեցած Ե դարից շատ առաջ։ Վրացերէն մղելո მდელო «խոտ» բառը, որ հայերէնից է փոխառեալ, հակառակ վրացե-րենի սովորական վերջաձայն ի յանգին, ունի ո, որ ներկայացնում է հյ. բառի ո բունը (դեղ-դեղոյ). այս բանը ցոյց է տալիս թէ բա-ռը փոխ է առնուած ա՛յն ժամանակ, երբ հայ լեզուն իր բուները դեռ կորցրած չէր. հետևա-բար նաև «խոտ» նշանակութիւնը այս ժամա-նակից է։-Դ դարի վերջերում «խոտ» նշա-նակութիւնը կորաւ. և ահա դրա համար է, որ Ե դարուն հազիւ նրա մնացորդներն ենք գըտ-նում, իսկ Ե դարից յետոյ՝ բնաւ։ Բայց դեղ «դարման», ինչպէս Ե դարուն, նոյնպէս և մինչև այսօր սովորական է։-Դեղ «դար-ման, ճար» նշանակութիւնը յառաջանա-լուց յետոյ՝ նոր փոխանցումներով ձևա-ցան հետևեալ նոր նշանակութիւնները.-«թոյն» (իբր վնասակար դեղ կամ խոտ) Բ. մակ. ժ. 13. Իմ. ա. 14. Փիլ. Պղատ. օրին., «յուռութ կամ կախարդանք» (իբրև միջոց բժշկութեան) Սղ. ծէ. 6. Ոսկ. կող. ը., «մար-մինը օծելու անուշահոտ իւղեր» Պղատ. տիմ., «ներկ» Լաբուբ. էջ 6, Ագաթ. Արիստ. աշխ. Յհ. կթ. 5, «աչքի քաշելու ծարիր» Յայտ. գ. 18, «թանաք, մելան» Բ. յհ. 12, գ. յհ. 13. Ե-ղիշ. չրչր., «աբեթ, կպչան» (այս նշանակու-թիւնը չունին բառարանները). Տաթև ձմ. ճզ (Հուրս վառի յերկաթէ և ի քարէ, յոր-ժամ պատրաստ լինի դեղն)։-Նշանակու-թեանց այսպիսի զարգացում գտնում ենք նաև ուրիշ շատ լեզուներում. հմմտ. վրաց. ծամալի «թունաւոր խոտ, դեղ, թոյն, ներկ», թուշ. ծոմալ «բժշկութիւն, դեղ, փոշի», արե-վել. թրք. ot «խոտ, դեղ, լուծադեղ, թոյն, դալար փայտ», եաքուդ. otarmak «արածաց-Kraut «խոտ, դեղ, դարման», ռուս. τραο-«խոտ» և oтpaвa «թոյն», ասոր. [syriac word] samā և ն. ասոր. darmana «դեղ, թոյն, ներկ» ևն ևն։ -Դեղ բառի այս զանազան առումներից են ածանցւում՝ դեղատու Սղ. ծէ. 6. Յայտ. իս-8. Եփր. քրզ., դեղել «բժշկել» Մագ., «թու-նաւորել, կախարդել» Եղիշ. փիլ., «ներկել, Պղատ. օրին., դեղագիտութիւն «կախարդու-թիւն» Նոննոս., դեղագործ «դեղ շինող» Ոս կիփ., «թոյն պատրաստող» Փարպ., «ներկա-րար» Ոսկիփ., «ներկով նկարուած» Վրդն. սղ. դեղագործող «նկարիչ» Բանք իմ. 54, դեղոջ «ներկանկար պատկեր» Հաւաք. 19, դեղա-խունկ Սեբեր., դեղահունդ Ոսկ. եփես., դե-ղաթափ Մեսր. եր. Ճառընտ. Մեծոբ., անղե-ղեայ Ոսկ. փիլիպ. Սեբեր. Բուզ. կամ անդե-ղայ Կոչ. 155 (գրուած նաև անթեղայ, ան-դեղէս Պիսիդ. Վեցօր.), մաղձադեղ Եզն., մկնդեղ Բժշ., դեղուն «թունավորուած» Շշունի ԱԲ) Պտմ. կիլ. 205, սևադեղ Սե-բեր., գրադեղ «մելան, թանաք» Վրք. հց.. կարմրադեղ Փարպ., դառնադեղ Ոսկ. ապաշխ., թմբրադեղ Յայսմ., կապըն-դեղ, հացադեղ, խաշնդեղ, ճակնդեղ բոյ-սերը։ Նոր գրականում՝ դեղագիր, դե-ղատոմս, դեղատուն, դեղավաճառ, դեղա-վաճառանոց, դեղատուփ, դեղափոշի ևն։-Դեղ բառի հետ ծագմամբ նոյն են՝-Դալար «խոտ, կանաչ, մատղաշ». կազմուած է դալ արմատից՝ -ար մասնիկով (տե՛ս և առան-ձին).-Դալուկն «դեղնացաւ», կազմուած է դալ արմատից՝ ուկն մասնիկով (տե՛ս և ա-ձին). նշանակութեան զարգացման համար հմմտ. տճև. սարը «դեղին» և սարըլըք «դա-ւուկ», ֆրանս. jaune «դեղին» և jaunisse «դալուկ» ևն.-Դաղձն «վայրի անանուխ» կազմուած է խոնարհ աստիճանի դալ ձայն-դարձից, որ աճած է ձ աճականով, բաղա-ձայնի պատճառով լ դառնալով ղ. «խոտ» նախնական նշանակութիւնը պահում է դեղ (տե՛ս և առանձին)։-Դեղին «դեղին գոյնը». կազմուած է դեղ արմատից՝ -ին մասնիկով, նշանակութեան զարգացման համար հմմտ դալար, դալուկն և յաջորդները (տե՛ս և ա-ռանձին).-Դեղբ «դեղին». կազմուածբ ա-ձին).-πեղե, կազմուած դեղ արմատից՝ ձ աճականով. բուն նշանակութիւնն էր «դե-ղին», որ յետոյ կորտւ. գոյնի պատճառով այս բառը յատկացուեց ծանօթ պտուղին. հմմա. պրս. ❇ šaftrang, որ նշանա-կում է բուն «դեղնագոյն», բայց գործածւում է դեղձ պտուղի համար. նոյնպէս [arabic word] saflalu «ռեղձ», որ ստուգաբանօրէն նշանա-կում է «դեղին սալոր». գրեթէ նոյն բանն է նաև պրս. [arabic word] zardālū «ծիրան», որ բուն նշանակում է «դեղնակարմիր սալոր» (տե՛ս և առանձին)։ Դեղձ բառի հին նշանակութիւ-նը յայտնի կերպով ցոյց է տալիս՝ Դեղձան «դեղին», որ կազմուած է դեղ արմատից՝ 3 աճականով և -ան մասնիկով.-Դեղձն «վայ-րի անանուխ». գրականութեան մէջ գործա-ծուած չէ և ենթադրւում է միայն Ղրբ. տէ՛խս-նը ձևից. կազմուած է դեղ արմատիզ ճիշտ այն ձևով՝ ինչպէս կազմուած է դաղձն բա-ռը ղալ արմատից (տե՛ս դաղձն բառի տակ),


Դերձակ, աց

s.

maker of clothes, tailor;
shoemaker.

• ՓՈԽ.-Վրաց. e რციკი ղերցիկի «դեր-Արմատական բառարան-42 ձակ». ունի Գրիշաշվիլի, Չվելի քալաքիս բո-հեմա, էջ 238 (հաղորդեց Գ. Ասատուր). բա-ռը փոխառեալ եմ համարում հայերէնից, իր ց ձայնի համար (փոխանակ զ). և որովհետև հին վրացերէնում չկայ (չունի Չուբինով), վրացին յայտնի կերպով Տփխիսի հայ գւռ. ղէրցիկ ձևից է։


Կապոյտ, պուտոյ

adj. s.

blue, sky-blue, cerulean, aznre;
light blue;
գորշ —, dark blue;
— դաշտ, the liquid plain, the watery way, the main, the sea.

• ՓՈԽ.-Վրաց. კაάოეტი կապոետի «մի տեսակ քար. 2. մի տեսակ բոյս. 3. մի տե-սակ ձուկ. 4. միամեայ թռչուն», კამიტო կապիտո «մի տեսակ խաղող», კამოეტობა կապռետոբա «թռչունների փետրաւորումը», კვაკაძოეტი քվա-կապոետի «զմրուխտ». վրացին փոխառեալ է հայերէնից, ինչպէս ցոյց է տալիս ե ձայնը՝ որ մեր յ ձայնն է փոխանակում։ Նշանակութեանց կողմից էլ հմմտ. կապուտակ «յակինթ», գւռ. կապտա-քար, կապոյտ «մի տեսակ ձուկ», կապոյտ կռիկ «ներկարար թռչունը», կապտախոտ, կապուտկենի «մի տեսակ խաղող» ևն։


Կարակին, կնաց

s.

compasses;
arch, vault;
— հիւսանց, mason's plummet, level.

• , ի-ա հլ. «հիւսնի մի գործիք է. մկրատ կամ աքցան և կամ եռանկիւնի քանոն» Փիլ. ժ. բան. «շրջանակ գծելու գործիք. տճկ. փէրկէլ» Եփր. ծն. էջ 4. «շէն-քի կամար» Արիստ. աշխ. Գէ. ես. որից կարակնեալ «կամարաձև պարզած» (սիրա-մարգի տտունի համար ասուած) Ոսկ. փի-լիպ. է. կարակնահատ «կարծես կարկինով զծուած ձևուած, իբր կլոր» Շիր. էջ 52. Կնիք հաւ. էջ 17. կարակնաձև Խոր. Զքր. կթ. Գնձ. կարակնանձնակ «կորաքամակ» Շիր. կա-րակնապէս «կըս-կլոր» ԱԲ. կարակնակերտ Մագ. Օրբել. կարակնակերտութիւն Մագ. ո-րովհետև բառիս ուղ. -հյց. ձևը գործածուած չէ, ուստի յայտնի չէ թէ արմատը կարա՞կն ձևն ունէր, թէ՞ կարակին։ ՆՀԲ և ՋԲ դրաձ են կարակն. ԱԲ դրած է կարակին, ինչպէս րնդունում է նաև Բագր. Քեր. զրգց. էջ 60։ Ուղիղ է միայն վերջինը, ինչպէս ցոյց են տալիս վրացին, յունարէնը, ինչպէս նաև հայ բառի երկրորդ ձևը՝ կարկին, ի-ա հլ. Ոսկ. ես. 264. Գէ. ես. Տոմար. որից էլ կազ-մուած են կարկնաբոլոր Եղիշ. ծն. կարկնա-ձև Զքր. կթ.։


Կրայ, ից

s.

turtle, tortoise.

• ՓՈԽ.-Ն. ասոր. kra, kraya «կրեայ» (Kaлащeвъ, Aисорско-Pycc. cлов. էջ 304), վրաց. ვაჭანაკრაς վահանակրայ, որ ըստ Մառ Փизioлотъ (1904), էջ KxxVI դրուած է հյ. վահանակրայ բառի դէմ։-Վրացին ու-նի նաև რკუ րկու, რკუვი րկուվի. კუ կու. კუვი կուվի ձևերը, որոնք նշանակում են «կրեայ»։


Ծեփ, ոց

s. chem.

plaster, stucco;
cement, mortar;
lute.

• =Նոյն է վրաց. წება ծեբա, წობა ծոբա «մխրճել», დაწება դածեբա «սուզել, մր-խըրճել», მწუბება մծուբեբա «ցեխի մէջ թաւալիլ», წ.ბება ծեբեբա «կպցնել, փակ-ցընել», წებო ծեբո «խէժ, սոսինձ», მეწებება մեծեբեբա «իրար կպցնել», დაჭებება դա-ծեբեբա «իրար կպցնել» բառերի հետ (վեր-ջաձայն բ-ի համար հմմտ. հյ. թեփ, սեռ. րեփոյ> վրաց. თებო թեբո)։ Բայց այս նը-շանակութիւնները այնպէս են, որ չեն կա-սող իրարից բխիլ. վրացին աւելի ընդհա-նուր իմաստ ունի, ուստի աւելի նախնական է. մինչդեռ հյ. «ծեփել» մի մասնաւոր ա-ռում է միայն, ուստի պիտի ասէինք թէ փո-խառեալ է վրացականից. բայց ճիշտ այս ի-մաստը պակասում է վրացերէնում։ Ընդհա-կառակը «կպցնել» իմաստը գտնում ենք այնպիսի հայ բարբառների մէջ (Բուլանըխ, Մարաղա, Սալմաստ), որոնք ո՛չ մի կապ չունին վրաց հետ։ Այս բոլորից հետևում է այն՝ որ թէ՛ հայր և թէ վրացին փոխառեալ ևն մի երրորդ ընդհանուր աղբիւրից, որ Հա-յաստանի նախաբնիկների լեզուն է։ Խալդե-րէնը ունիծ (s) ձայնը. հմմտ. [other alphabet] si և [other alphabet] su վանկերը։-Աճ.


Ծէս, ծիսից

s.

rite, form, ceremony.

• =Փոխառեալ է վրացերէնից. հմմտ. վը. րաց. წეbი ծեսի «կարգ, բնութեան օ-ոէնք, կարգադրութիւն, կանոն, եկեղեցա-կան ծէս, սովորութիւն, բնութիւն, բարք», წესა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատել, կանոն դնել», წეხება ծեսեբա «կարգադրել, կանոնաւորել, կարգաւորել», გაწვხება գածեսեբա «կանոն, հաստատու-թիւն, հրաման, կարգ» կամ բայական գոր-ծածութեամբ՝ «հաստատել, կարգել, ևանո-նաւորել», განწეხება գանծեսեբա «կար-զադրութիւն, կարգադրել, կանոնաւորել» მოწეხე մոծեսե «ընկերութեան անդամ, քահանայ, աբեղայ, կրօնաւոր», უწესო ու-ծեսը «անկարգ, խառնակ, անկանոն», უδე სօბა ուծեսորա «խառնակութիւն, անկար-ռութիւն»։ Հայերէն բառը յետին, ռամիկ և գործածութեան մէջ չմտած մի ձև է. մինչ-դեռ վրացերէնը ցոյց է տալիս ճոխ ու կեն-դանի գործածութիւն։ Բացի սրանից վրացին ունի բառիս նախանշանակութիւնը. հմմտ. წეხა ծեսա «կոչել, անուանել, կարգել, հաստատեւ»։ Այս պատճառով չի կարող վրացին հայերէնից փոխառեալ լինել, այլ ընդհակառակը։-Աճ.

• ՆՀԲ յն. შεσμδς «ծէս» բառից փոխա-ռեալ. նոյն է նաև վրաց. ծէ՛սի։ Mül-ler Kuhns u. Schleich. Btrg. 5, 383 դնում է diç արմատից, որից և հան-դէս։ Ալիշան, Հին հաւ. էջ 448 Զևս դից անունից։ Չուբինով, Բռ. վրաս.-ռուս-էջ 1673 վրացին հայերէնից փոխա-ռեալ է համարում։ Մառ ИАН 1918. 347 իբր անեզական բառ՝ վրաց. ծղ'վ «կարգել, յօրինել» արմատի հետ։


Ծիտ, ծտի

s. ornith.

s. ornith. sparrow;
ճճուէ —, the chirrups.

• = Փոխառեալ է կովկասեան լեզուներից։ հմմտ. վրաց. ჩიტი չիտի «թռչնիկ, ճնճը-ղուկ», ვარდის ჩიტი վարդիս չիտի «սո-խակ» (իբր թէ «վարդի թռչուն»). մինգ. չի.. տի «թռչնիկ, ճնճղուկ», ինգ. չիտ «ծիտ, ճնճղուկ»։ Հայերէն բառը փոխառեալ է, ո-րովհետև, նախ՝ յետին է և քիչ գործածուած, և երկրորդ՝ որ այսօր էլ միայն կովկասա-հայ բարբառների մէջ գոյութիւն ունի։ Զար-մանաւի է սակայն՝ որ Չուբինով 15zā վրացին հայերէնից փոխառեալ է դնում.-Աճ.


Ծիւ, ք

s. adv.

piece, patch;
flake;
in rags, in tatters.

• ՆՀԲ. ՋԲ և ԱԲ մեկնում են «ծիրտ կամ քուրջի կտոր» (վերջին իմաստով նախորդի հետ նոյն են ըմբռնում)։ Վրաց. բառի հետ ուղիղ համեմատեղ նախ Մառ. Kрит. имелкiя cт. (1903), էջ 27։ Նոյնը անկախաբար նաև ես. բայց ի նկատի ունենալով հայերէն բառի շատ անսովոր լինելը, դրել եմ փոխառեալ վրացերէնից։ Մառ նոյնին է կցում նաև ասոր. [syriac word] saā «կեղ-տոտ, անմաքուր», [other alphabet] sātā «կեղտ աղբ», [syriac word] ︎ savūtā «անմաքրութիւն» ևն։ Եթէ այս բառերը իրօք կապ ունին, հայն ու վրացին պէտք է դնել փոխա-ռեալ ասորերէնից։


Ճատրակ, ի

cf. Ճատրկուց.

• = Պհլ. [other alphabet] čatrang հոմանիշից (կամ թերևս սրա երկրորդական *čatrak ձե-ւից. հմմտ. վրացին). սրանից են նաև պրս. [arabic word] ︎ šatrang կամ [arabic word] ։ satrang, արաբ. [arabic word] ︎︎ salranj կամ [arabic word] ︎ Sil-ranj, թրք. satranj, santranj, zatranj, քրդ. setrenǰ, satrənǰ, վրաց. ჭადრაკი ճադրա-կի, ჭანდრაკი ճանդրակի, յն. ζαντρίϰιον-բոլորի մայրն է սանս. [other alphabet] caturan-ga (կազմուած čatur «չորս» և añga «մաս, անդամ» բառերից. բուն նշ. «քառանդամ. չորեքմասնեայ»), որ նիւթի հետ Հնռևաս-տանից տարածուել է զանազան երկիրներ։ Արաբ ձևից ուշ ժամանակի փոխառութիւն է սատրինջ, սատրիճ, որ տե՛ս առանձին։ Այս խաղի հնարումը Ֆիրդուսին տալիս է Հնդիկ-ներին։ Հնդկաց թագաւորը մեռնելով՝ երկու որդիների (Գաւ և Թալհենդ) միջև գահաևա-լական կռիւ սկսուեց. կրտսերը՝ Թալհենդ մեռաւ պատերազմի մէջ. մայրը անիծեց Գաւին, իբրև եղբայրասպանի։ Գաւո հաւա-քեց Հնդկաց իմաստուններին, որոնք հնա-րեցին ճատրակը, իբրև պատկեր պատերազ-մի և ցոյց տուին մօրը՝ թէ որդին չմեռա եղբօր ձեռքով, այլ ամէն կողմից պաշար-ուած՝ յոգնութիւնից ու ծարաւիզ (նահնա-մէ, հտ. Զ. էջ 353-6, փոքրադիր հրատ. Mohl, Նոշիրվանի ժամանակ)։-Հիւբշ. 188։


*Պոլոճ

cf. Ճճի.

• = Կովկասեան փոխառութիւն պէտք է լի-նի. հմմտ. վրաց. ბობოლი բոբոլի «մեծ որդ», լազ. boboli «միջատ»։ Այս բոլորի համե-մատութիւնից երևում է որ արմատն է bol= հյ. բոլ, որից կրկնութեամբ վրացին և լազը. հայերէնի մէջ պարզ ձևն է բոլո, բ>պ ձայ-նաշրջութեամբ՝ պոլո, լ>ղ սովորական ձայ, նափոխութեամբ՝ պողո, բողո, ճ մասնիկի յաւելումով (հմմտ. հատին, ուտիճ)՝ բոլոճ պոլոճ, բողոճ և առաջին ձայնաւորի անկու-մով՝ բլոճ, պլոճ, պլո ևն։ Վերջապէս բոբող կրկնական է՝ ճշտիւ համապատասխան վը-րաց. և լազ. ձևերին։-Աճ.


Սաստ, ից

s.

bitter, angry reproof, scolding, rebuke, threat, menace;
chastisement;
— իշխանակերպ, մեծավայելուչ, majesty;
— իշխանական, authority, haughtiness;
— աչաց, piercing glance;
ի — մատչել ընդ ումեք, to reproach bitterly, to scold sharply.

• ՓՈԽ.-Վրաց. სახტიკი սաստիկի «անգութ, կարծր, խիստ», სახტიკი კარი սաստիկի քա-րի «սաստիկ քամի», სახტიკი კაცი սաստիկի կացի «անգութ և դաժան մարդ», სახტიკობ։ սաստիկոբա «կատաղութիւն, բռնութիւն»։ Բառս բնիկ հնդևրոպական և -իկ մասնիկն էլ հայկական յաւելուած լինելով՝ վրացին անշուշտ հայերէնից է փոխառեալ։


Սարոյ, ից

s.

pine-tree.

• Նախապէս բառիս իմաստը որոշ չէր. ՆՀԲ ՋԲ և ԱԲ տատանում են բազմա-զան նշանակութեանց մէջ. ՆՀԲ դնում է նար «լեռ» կամ թրք. sarə «դեղին» ռա-ռից։ Lag. Urg. 816 պրս. sarv բառի հետ կասկածով, որովհետև սարոյ բա-ռի նշանակութիւնը «թեղօշ. pinus» է կարծում։ Pictet 1, 235 սանս. šarja rsborea rosusta ծառի ռետինը», Laα Ges. Abhd. 79 պրս. sarw, ասոր. օ5. sarū։ ՀԲուս. § 2723 սար «լեռ» բառից։ Հիւբշ. 237 դրաւ կասկածով պրս. sarv սարոյ բառի նշանակութեան անստու-գութեան պատճառով։ Բառիս վրայ մանրամասն քննութիւն ունի Արթինեան, Ածաշունչի տունկերը, էջ 99-110, ուր հիմնաւոր կերպով ցոյց է տալիս որ բառիս նշանակութիւնն է «նոճի». (այս հաստատելու համար կարելի է օգնու-թեան առնել նաև վրացին). համեմա-տում է պրս. sarv, saru, բայց նաև նում ասուր. շուրմանի, շուրուէնի. ա-սոր. շորբինօ, քաղդ. շրբան, արաբ. šarbīn «նոճե»։


Սեպուհ, պհաց

s.

peer, noble, gentleman, patrician, esquire;
Sebooh (name of mount in Armenia);
— զատք, the highest nobility;
— գունդն ազատաց, knighthood, chivalry, squirehood.

• ՓՈԽ.-Ըստ Մառ՝ ЗВО 5, 289 և 11, 166-170, Иnnoл. 64 Qизioлorтъ 1904 էջ xxxTI հայերէնից են փոխառեալ վրաց. სეუე սեփե (ռմկ. նեփե, մեփե) «թագաւոր» (որից სეუეცული սեփեցուլի «ազնուական»), Ֆემური զեպուրի «սեպուհ», საზეჭურო սա-ռեպուրո «սեպհական». վերջինը գործա-ծուած է Օր. ժդ. 2, իզ. 18 և տառառառձու-թեամբ ձևացած է հյ. սեպուհ, սեպհական բառից, որ գործածուած է բնագրի համա-պատասխան տեղերը։ Ըստ այսմ վրացին նախապէս ունէր *სახეჭურო սասեպուրդ ձևը, որ յետին մեկնիչները վրաց. Գეεური զեպուրի «երկնային հաց» ձևից համարելով՝ այսպէս են սրբագրել։


Մորճ

cf. Մորչ.

• Մառ, Վրդ. առ. I. էջ 20 համարում է վրացերէնից փոխառեալ. իսկ վրացին յաբեթական vrէ արմատից. հմմտ. եբր. [hebrew word] yrq «կանաչ, կանաչութիւն»։ Pe. tersson KZ 47, 280 լտ. marceo «թա-ռամիլ, թուլանալ», լիթ. mirkti «թրը-ջուիլ», կիմր. braen «փխրուն, փտած» բառերի հետ հնխ. meraq-արմատից։ Pokorny 2, 278 ընդունում է այս մեկ-նութիւնը և յիշում է մորճ բառը՝ հնխ, mer-«ջարդել» արմատի տակ։


Մորչ

s. adj.

bough, branch;
green, fresh, tender.

• Մառ, Վրդ. առ. I. էջ 20 համարում է վրացերէնից փոխառեալ. իսկ վրացին յաբեթական vrէ արմատից. հմմտ. եբր. [hebrew word] yrq «կանաչ, կանաչութիւն»։ Pe. tersson KZ 47, 280 լտ. marceo «թա-ռամիլ, թուլանալ», լիթ. mirkti «թրը-ջուիլ», կիմր. braen «փխրուն, փտած» բառերի հետ հնխ. meraq-արմատից։ Pokorny 2, 278 ընդունում է այս մեկ-նութիւնը և յիշում է մորճ բառը՝ հնխ, mer-«ջարդել» արմատի տակ։


Մատուտակ, ի

s. bot.

s. bot. liquorice;
սուտ —, wild, milk-vetch, astragal;
—ի արմատ, peony.

• ՓՈԽ.-Թրք. գւռ. mednig «մատուտաև».-այս բառը գիտէ միայն ՀԲուս. § 1997.-կազմուած է հյ. գւռ. *մատնիկ ձևից՝ տաճ-կերէնի ներդաշնակութեան օրէնքով։-Կապ ունի՞ն արդեօք նաև վրաց. მატოტი մատո-տի, მატუტი մատուտի, მათოთი մա-թոթի «ռուս. болнголовъ, омerъ (բոյսը)» Չուբին.2 էջ 679, որ Aнненковъ 421բ շատ զանազան ձևերով է բացատրում և յայտնի չէ թէ վրացին սրանցից որի՞ն է մամապա-տասխանում։


Հրապարակ, աց

s.

place, spot, ground;
public or market-place, market, exchange;
town-hall, town-house;
concourse of people, assembly, the public, crowd;
court, tribunal;
good cheer, feast;
արտաքին —ք դրանց, porch, portico, atrium, vestibule;
տիեզերական, ահեղ —, last judgment;
— մեհենից, gymnasium;
cf. Ըստ, ընթացք, թատր;
ի —ս, ի —ի անդ, —աւ, in the public places, in public, publicly, notoriously, evidently, frankly, plainly, openly;
— դնել, to consult, to deliberate;
— առնել, cf. Հրապարակեմ.

• ՓՈԽ.-Վրաց. ურაკბარაკი ուրակպա-րակի «հրապարակ», ურაკმარაკად ու-րակպարակադ «հրապարակաւ». բառիս նա-խաձայնի վրայ՝ իբրև իրանեան f-ի ներկա-ւացուցիչը խօսում է Meillet MSL 11, 398. tra-դարձել է նախ -մր-, որի ւ ձայնը եղել է վրաց. ու. այսպէսով վրացին ներ-կայացնում է հայերէնի հնագոյն ձևը (անձ-նական)։ Վրաց. ლაბარაკი լապարակի «խօսակցութիւն, խօսք»՝ իբր «հրապառա-կում», կամ հրապարակը ըմբռնելով իբր ἔխօսելավայր» (հաղորդեց Աբուլաձէ՝ Թիֆ-լիսից)։


Մած

adj.

glued together, joined;
adhesive, sticking, adherent;
curdled, coagulated;
dense, compact.

• ՓՈԽ.-Մածուն բառի կազմութիւնը հաւ-կական լինելով՝ մեզանից են փոխառեալ վրաց. მაწონი մածոնի «մածուն», թրք. mazun (հմմտ. Թուրքն փոխան մածնի՝ մա-զուն ասէ. Ոսկիփ.), յն. μαζοῦν (Զի ոչ էր սովորութիւն յունաց իւղ գործել և կիթ և ուսեալ ի մէնջ զմածուն և նովին անուամբ կոչեն զնա, ոչ գիտելով զստուգաբանութիւն, եթէ մածուն՝ քանզի մածեալ է, սոյնպէս և անուանի. Մագ. քեր. 228 = Երզն. քեր)։ (-Այլ է թերևս մինգր. მარβვენი մարծ-վենի «մածուն». տե՛ս Caucasica 4, 13)։-Յիշուած ազգերի մէջ կարող է ո՛չ միայն հայ բառը, այլ և նրա հետ նիւթը կամ մածուն պատրաստելու եղանակը Հայաստանից մը-տած լինել, ինչպէս որ այդ բանը տեղի է ունեցել վերջին ժամանակներս ուրիշ տե-ղեր. -Ռուսները Կովկասում վրացիների մի-ջոցով ծանօթանալով մածունին՝ նրանցից առել են мацони բառը (Մուրճ 1903, 173). որ հայկական փոխառութիւն է. Նոր-Նախի-ջևանում ուղղակի հայերից փոխ են առել мацунъ «մածուն»։ Բոլորովին վերջերս Կե-սարացի մի հայ բժիշկ (Դր. Տատրեան) մածունը փոխադրելով Ամերիկայի Միացեալ Նահանգները՝ պատճառ եղաւ անռւ. mazoon «մածուն» և mazol «իւղով խառնուած մա-ծուն» (թուլակազմ մարդոց տրուելիք սը-նունդ) բառերի փոխառութեան (տե՛ս իմ յօդուածը Բիւր. 1898, 386)։


Մաճաս

s. anat.

s. anat. basilica.

• Բառս չգիտէ ՆՀԲ։ Ունին միայն ՀՀԲ, ՋԲ (իբր նոր բառ) և ԱԲ, միայն առա-ջին նշանակութեամբ և առանց վկայ, ութեան։ Չուբինով 687 վրացին դնում է հայից։


Ունջ, ընջոց, աց

s.

the inner side;
bottom;
earth;
root;
յ— բերդին, under the castle walls;
յ— լերին, at the foot of the mountain;
ընդ — տանել զոք, to drag a person along the ground;
ընդ — տանել զլերինս, to raze the mountains to the ground, to level with the earth;
բրել զ—ս այգւոյ, պատառել զ—ս որթոյ, to dig about the roots of vines.

• =Նոյն է վրաց. უნჯი ունջի «գանձ, հա-րըստութիւն», որից უნჯება ունջեբա «դիզել, հարստութիւն հաւաքել», ճիշտ ինչպէս հյ. գանձ-ել. հմմտ. Ամովս Գ. 10. Հռովմ. Բ. 5. որոնց մէջ վրացին ունի ունջեբա, իսկ հայը գանձել։ Զգիտեմ սակայն թէ բառը կապ ու-նի՞ նախորդ ունջ «խորք, յատակ» ձևի հետ. երկուսի միջին կապն է թերևս ներկայաց-նում Վեցօր. «Զցօղ մեղուն քաղեալ և ի խորս մոմակերտ գբոցն յունջս արկեալ համ-բարեալ դնէ». որի մէջ յունջս արկեալ նշա-նակում է «դիզել», բայց ձևով է նախդրիւ հյց. ունջ «խորք» բառի։-Աճ.


Փիճի, ճւոյ

s. bot.

s. bot. pine-tree;
cf. Հաճարի;
beech-tree.

• = Վրաց. ფიჭვი փիճվի «մի տեսակ մայ-րի, pin, cocнa», უიჭვიანი փինվիանի «եղև-նեայ», უიჭვნარი փիճվնարի «եղևնեաց ան-տառ», մինգր. pičvi «փիճի», լազ. փինճո «մի տեսակ եղևին»։ Վրաց. բառը հին է, գործածուած է Ես. կ. 13, ուր հայերէնն ունի զանազան ծառանուններ, բայց ո՛չ փինի («Եւ փառքն Լիբանանու առ քեզ եկեսցեն, սարդիւն և սօսիւ և նոճով և մայրիւ»)։ Հա-յերէնը ընդհակառակը լինելով նոր բառ, չու-նենալով ածանցներ, մինչդեռ վրացին ունի մի քանի կարևոր ածանցներ և գտնւում է ցեղակից լազ. և մինգր. լեզուներում, փո-խառեալ է վրացականից։ Սրան համապա-տասխան է գալիս այն հանգամանքը, որ այժմ էլ բառը գոյութիւն ունի միայն Պոն-տական շրջանում։-Աճ.

• ՆՀԲ (կաղնի բառի տակ) լծ. յն. φη-γός, լտ. fagus «փեկոն» (նոյնը նաև Հիւնք.)։ Lag. Arm. Stud. § 2295 ուզում է համեմատել յն. πίσσα, լտ. pix «ձիւթ» բառերի հետ։ Հիւբշ. Arm. St. § 282 կասկածով դնում է լն. πίσσα, լտ. pix, հսլ. piklu և գերմ. Pech «ձիւթ» բառերի հետ։ Schrader, Sprachvergl. u. Urgesch. 1890 կա՛մ յն. πεύϰη հբգ. fiuhta, գերմ. Fichte, լիթ. puszis ծառանունների հետ և կամ յն. πισσα «ձիւթ»։ Հիւբշ. Arm. Gram. 501 մեր-ժում է բոլորն էլ և էջ 397 ուրիշ կով-կասեան լեզուների մէջ համապատաս-խան բառեր չգտնելով՝ վրացին դնում է հայերէնից փոխառեալ։-Երևի կապ կայ փիճի, նոճի և սոճի ծառա-նունների վերջավանկերի միջև։